Օրվա լրահոսը

Բայց մենք դմբո ենք, մեր լեռների պես

Երբ անցած տարվա աշնանը մեր վարչապետը եւ կառավարությունը պնդում էին, թե ռուսաստանյան ճգնաժամը որեւէ ձեւով չի ազդի մեր տնտեսության վրա, դիլետանտներից շատերը, այդ թվում մեր թերթը, զարմանում էր՝ ինչպե՞ս է դա հնարավոր, ինչպե՞ս կարող է պատահել, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր ապրանքների հիմնական շուկան սնանկանա 10 անգամ, եւ դա մեր տնտեսության վրա որեւէ ձեւով չազդի:

ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՐ ԱՆԿՅՈՒՆԸ

Լեհաստանում Հայաստանի դեսպանատունն առաջինն է, որ բացվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում։ Լեհաստանում ՀՀ դեսպանատան հյուպատոսական ծառայության ընդունելության օրերն են երկուշաբթին, չորեքշաբթին եւ ուրբաթը։ Լեհաստանում ապաստանած հայերն ամենատարբեր առիթներով են դիմում դեսպանատուն, հիմնականում՝ մի բան պոկելու մտադրությամբ։ Հայկական ազգային տարազը՝ մարզական արտահագուստը (հիմնականում՝ «Adidas»), Լեհաստանի հայերի սիրած հագուստն է, իսկ մի քիչ խմած

ԼԱՎ ԼՈՒՐ

Ինգուշեթիայի նախագահ Ռուսլան Աուշեւի որոշմամբ, կովկասյան այս հանրապետությունում տղամարդկանց թույլատրվում է ունենալ մինչեւ չորս կին։ Նախագահի հրամանագրում ասված է, որ արական սեռի քաղաքացիները կարող են ամուսնություն կնքել չորս կնոջ հետ, եթե վերջիններս ամուսնացած չեն։ Աուշեւը հանձնարարել է ԶԱԳՍ-ի բոլոր բաժիններին գրանցել նման ամուսնությունները։ Հրամանագրի մեջ ասված է, որ այդ որոշումն ընդունվում է հանրապետությունում ստեղծվող ժողովրդագրական

ՆՈՐ ԺԱՄԿԵՏ

Երեկ լրացավ «Վանո Սիրադեղյան, Վահան Հարությունյան եւ մյուսների» գործին փաստաբանների ծանոթանալու համար դատախազության սահմանած ժամկետը։ Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Ռուբեն Ռշտունին, իրենք մտադիր են միջնորդել լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար։ ՄԱՍՆԱԿԻ ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Ղարաբաղից հակասական տեղեկատվության հոսքը չի դադարում։ Անգամ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հարցազրույցներում են փոխհակասող դրույթներ սպրդում։ Ասենք, երեկ որոշ օրաթերթեր հրապարակեցին

ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԳԵՐ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետն անակնկալ խոսեց Հայաստանի շրջափակման մասին։ Ինչ-որ ակնարկներ կան աբխազական երկաթգծի վերաբացման մասին։ Խոսվում է նաեւ այդ խնդրում Հայաստանի ակտիվ միջամտության ու դերի մասին։ Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներում։ Վարչապետի այցի մասին՝ 3-րդ էջում։ ՕԴԱՓՈԽԻՉՆԵՐ՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «Ավելի ճիշտ կլիներ ինձ մի երկու անգամ հրավիրեիք ամառվա շոգին, որ այս հանձնաժողովի նորմալ աշխատանքը

ԿԱՆԱՑԻ ԶՐՈՒՅՑՆԵՐ

Մեր հանդե՜րը, մեր բնության գիր՜կը Կանացի այս զրույցները գուցե առաջին հայացքից լուրջ չընդունեն տղամարդիկ ու հատկապես նրանց պետական այրերի հատվածը։ Բայց լավ կլիներ պետական այրերը հիշեին, որ ընտանիքի, գյուղի, պետության հոգսերն ու խնդիրները նախեւառաջ ծանրացած են հենց կանանց փխրուն ուսերին։ Այս կանանց հանդիպեցի Սյունիքի մարզի սահմանամերձ Կոռնիձոր գյուղում, ավելի ստույգ՝ գյուղի մանկապարտեզում։ Արեւից այրված, գյուղի

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՏԵՍԵ՞Լ ԵՍ՝ ԱՍԱ՛…

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Ս. Քոչարյանին, ՀՀ ԱԺ նախագահ Կ. Ս. Դեմիրճյանին, ՀՀ վարչապետ Վ. Զ. Սարգսյանին Մեծարգո պարոնայք Խնդրում եմ ներողամիտ լինել ձեր առանց այն էլ խիստ բազմազբաղ առօրյան մեկ խնդրով եւս ծանրաբեռնելու համար, սակայն հարցը հայեցակարգային է եւ այնքան սկզբունքային ու հրատապ, որ միայն դուք (ասեմ, որ համատեղ պատասխանի ակնկալիք չունեմ, բայց,

ՔՆՆԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԿՐՔԵՐ ՉԵՆ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ

Առավել ձանձրալի պարտավորություն, քան բուհերի ընդունելության քննությունների ընթացքին հետեւելն է, դժվար է մտածել՝ չնայած կրքերն այս առնչությամբ երբեք էլ չեն հանդարտվում։ Պարզապես, այդ կրքերը սովորաբար քննասենյակներում չեն բորբոքվում եւ մանր-մունր խախտումներից, կազմակերպչական բացթողումներից բացի, այլ բան արձանագրելը գրեթե անհնար է։ Մանավանդ, եթե քննությունների ընթացքը վերահսկելու առաքելություն ստանձնած լիազոր-ներկայացուցիչներն ու դիտորդներն էլ առանձնապես խոսկան չեն, իսկ

«ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆՔ»

Հարցազրույց առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Մովսես Ձավարյանի հետ Լեհաստանում հայ-լեհական բիզնեսի-ֆորումի անցկացման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց Լեհաստան։ Բիզնեսին օժանդակելու նախագահի ցանկության արդյունքում որոշվեց պաշտոնական այցը զուգակցել հայ-լեհական գործարար շրջանակների հարաբերությունների սերտացմանը։ Վարշավա-Երեւան ինքնաթիռում առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Մովսես Ձավարյանը պատասխանեց «Առավոտի» եւ «Ազգի» հարցերին։ -Ինչպես դուք տեսնում եք, բավականին

ԳԻՆՈՎՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՑՅՑ ՕԴՈՒՄ

Հայ գործարարների վարձած ինքնաթիռով Վարշավա-Երեւան ուղղությամբ թռիչքի ընթացքում կոնյակի հոտը բռնել էր ինքնաթիռի սրահը։ Հայկական կոնյակը հյուրասիրում էր «Կիլիկիան», «Գրանտ Տոբակոն» կոնյակի ազդեցությամբ իր արտադրանքն էր գովում, ոսկու գործարանի տնօրենն աչքն իր ճամպրուկներից չէր կտրում, «Իմպուլսը» հեռուստացույցների ծանրության տակ էր կքել։ Գործարարների մեծ մասը անուշ նիրհի մեջ խռմփացնում էր։ Սրահի առաջին մասում նստածներն առավել ակտիվ

Մուրադիկի հայացքը

«Խի՞ օրինակ սպասեմ, որ Քլինթոնն ասի» 500 օրինակով վերջերս լույս տեսավ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Պետրոսյանի «Взгляд из Арцаха» հեղինակային ամսագրի անդրանիկ համարը։ Այն Երեւան է ուղարկվել 200 օրինակով եւ կվաճառվի այստեղ 400 դրամով։ Ամսագիրը թերթելիս կարող ես հանդիպել այնպիսի մտքերի, որոնք հասու չլինեն սովորական մահկանացուներիս, օրինակ. «Ռազվե կառովա նե Բոգա տվարենիե։ Նո սկակոյ լյոխկոստյու,

«Խոսքի իրավունք չունեինք, որովհետեւ հիմնադիր չէինք»

Ասում է «Ազատ Արցախի» գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը Արցախում չկա «Մամուլի մասին» ԼՂՀ օրենք, բայց դա ամենեւին չի նշանակում, թե գոյություն չունի մամուլ եւ չեն տպագրվում թերթեր, հանդեսներ։ Այսօր տպագրվում է «Ազատ Արցախ» պաշտոնաթերթը (1500 օրինակով, շաբաթը 3 անգամ), մայրաքաղաքի «Ստեփանակերտ», պաշտպանության բանակի «Մարտիկ» թերթերը։ ԼՂՀ շրջաններն իրենց հերթին ունեն թերթեր. Մարտակերտը իր «Ջրաբերդ» անունով

Ո՞ՒՄ ԹԵՎԵՐԻ ՏԱԿ Է ՁՄԵՐՈՒԿ ԴՐՎԵԼ

Արցախում այս օրերին շարունակվում է նշանակումների շքահանդեսը։ Կառավարություն է ձեւավորվում, նախարարներ են նշանակվում, նախարարներ են վերադառնում իրենց նախկին փեշակին… Հետաքրքիր զուգահեռներ են արվում այս առումով Հայաստանում ընթացող կառավարաշինության նմանօրինակ գործընթացների հետ։ Արվում են նույնիսկ համեմատություններ։ Ընդհանրապես, նորանշանակ վարչապետի նկատմամբ հասարակական կարծիքը երկու մասի է բաժանվում. մեր հայրենակիցն է, որը եկել է Արցախ՝ աշխատատեղեր բացելու, բնականաբար,

«Երեւան»՝ ոչ միայն ՀՀՇ-ի օթեւան

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը համաձայնեց առավել հանգամանալից ներկայացնել «Երեւան» հասարակական կազմակերպության ստեղծման նպատակները։ -Սա ՀՀՇ-ի հերթական պառակտո՞ւմն է։ -Չի կարելի պառակտման մասին խոսել։ Մեր պատկերացմամբ, սա վերկուսակցական կառույց է լինելու։ Եվ, իմ կարծիքով, ՀՀՇ-ի հետ այնքանով է կապ ունենալու, որ ընդգրկվելու են մարդիկ, որոնք նույնպես ազատական արժեքներ են դավանում։ -Ո՞րն է այս կազմակերպության ստեղծման

ՔՐԻՍՏԻԱՆ ՊՈՆՍԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Անցած գիշեր, երբ ամբողջ Հայաստանը խոր քնի մեջ էր, Երեւան ժամանեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են սենատորներ՝ պարոնայք Ժակ Ուդեն, Ալեն Գուռնակը եւ տիկին Դանիել Պուղտոն՝ համապատասխանաբար՝ ֆրանս-հայկական, ֆրանս-վրացական եւ ֆրանս-կովկասյան բարեկամության սենատական խմբերի նախագահներ եւ փոխնախագահ։ Հիշեցնենք, որ հայ-ֆրանսիական խորհրդարանական շփումների այս շրջափուլն ունի որոշակի նախապատմություն։ Այս տարվա

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՄԻԼԻՈՆ ՉՈՒՆԻ

Հուլիսի 19-ին Ազգային ժողովի առջեւ ցույց էր անում «Երեւանյան լույսեր» ՍՊԸ-ի կոլեկտիվը, որոնք նախկին ԳՈՒՄ-ի աշխատակիցներն էին։ Միջազգային մրցույթով կոլեկտիվը շահել է սեփականաշնորհման իրավունքը՝ 1 միլիոն 200 հազարից վճարելով 200 հազարը։ Հիմա այդ 350 հոգին, որոնք չեն կարողանում մնացածը վճարել, եկել էին Ազգային ժողով բողոքելու, որ սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը հարցը չհասցնի դատարան։ Նախկին գումականները

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ (ավելին՝ ՀՅԴ անդամ) Վահան Հովհաննիսյանն ակնհայտորեն համաձայն չէ Հրանտ Բագրատյանի՝ այս խորհրդարանի՝ «պպզողների ԱԺ» որակմանը։ Եվ նա երեկ իր վերաբերմունքին համարժեք մեջբերում արեց ՀՅԴ դասական Ռուբիկ Հակոբյանից. «Նա Հրանտ Բագրատյանին որակել է՝ հավերժական կզող։ Եվ եթե էդ տեսակի տերմիններով խոսանք, չեմ կարծում, որ Բագրատյանը մեզ կարողանա

ԼԱՎ ԼՈՒՐ

Աջափնյակի համայնքապետի թեկնածու Արծրուն Խաչատրյանը մամուլում վստահություն էր հայտնել, թե թիվ 146 դպրոցում ավտոմատով կրակողը Աշոտ Աղաբաբյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին է եղել։ «Դա լրիվ ստահոդ, իրականությանը չհամապատասխանող լուր է,- ասաց Գալուստ Սահակյանը,- ճիշտն ասած, Արծրուն Խաչատրյանն իմ աշակերտն է եղել։ Այս առումով, թերեւս, լավ մանկավարժ չեմ եղել, բայց բավական լավ

ԿՈՂՄՆԱԿԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵՑ

Խախտելով նախնական պայմանավորվածությունները, Ադրբեջանի նախագահն իր հետ լրագրողներ էր բերել Ժնեւի հանդիպմանը։ Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանից «Առավոտը» տեղեկացավ, որ երբ հանդիպման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է համատեղ հայտարարությամբ հանդես գալու՝ նա հրաժարվել է, պատճառաբանելով հայ լրագրողների բացակայությունը։ ԴՈՒ ՀՀՇ ԵՂԵԼ ԵՍ Հակառակ Աջափնյակի թաղապետի թեկնածու Արծրուն Խաչատրյանի հավաստիացումների, թե ինքը երբեք

ԽՈԶԻ ՏՈՏԻԿԸ ԵՎ ԱՆԱՆԱՍԸ՝ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՎՐԱ

Հայ գործարարները (նույնիսկ միայն մեկը նրանցից) կարող են 18 հազար դոլար հանգիստ խղճով քամուն տալ։ Ամենասովորական բանկետի սեղանի վրա այդքան գումար ծախսելու հանճարեղ միտքը միայն հայ գործարարների գլխում կծագի։ Ո՞վ է ասում, թե բիզնեսը Հայաստանում չի զարգանում։ Ոչ միայն զարգանում է, այլեւ՝ չաղանում ու ճարպակալում։ Մարգարիտ Եսայանի ինքնաթիռային ռեպորտաժը կարդացեք 5-րդ էջում։ «ԵՎՐՈՒՂԻ», «ԱՐՄԱՏ», ՀԻՄԱ

Հանգավոր տեղեկատվություն «Անտիպոեզիա» գրքից

Հանգավոր տեղեկատվություն «Անտիպոեզիա» գրքից   ԱՆԸՆԴՄԵՋ Չարին ընդդեմ ես ծառս եղա ու չարացա եւ բարությամբ առնչվեցի բարիներին։ Ես լճացման տարիներին լավ լճացա։ Անկախացա անկախության տարիներին։   Ես խլացա զիլ ճառերից ու համրացա ու սմքեցի այսքան ազնիվ մարդկերանց մեջ եւ կանգնած եմ ես թըրջըված ու համրացած՝ տարիների սելավի տակ այս անընդմեջ։   ՄԻԹԵ ՎԵՐՋԻՆ Ես երգում

ՍԻՍԻԱՆՑԻՆ ՊԻՏԻ ՏՐԱՄՎԱՅ ՆՍՏԻ

Սիսիանում հաշվառված է 20 հազար 200 մարդ, նրանցից կենսաթոշակառու են 2 հազար 715-ը, Հայրենական պատերազմի մասնակիցներ՝ 132-ը (որից հաշմանդամ են 72-ը), ազատամարտիկներ՝ 163-ը (որից հաշմանդամ են 22-ը), զոհված ազատամարտիկներ՝ 50, զոհված ազատամարտիկների ընտանիքներ՝ 34, բռնադատվածներ՝ 24 հոգի, փախստականներ՝ 1325-ը, գործազուրկներ՝ 3850-ը։ Եթե մյուս տվյալների վերաբերյալ դատողություններ անել չենք կարող, ապա վերջինի համար հաստատ կարող ենք

Մուրճումանգաղի դերը դատական համակարգի բարեփոխումներում

Մինչեւ «Արմենիկումի» հայտնագործությունը համարյա միջազգային ճանաչում գտած անկեդոտ կար. սպիդով հիվանդը, լսելով ցեխի վաննաներ ընդունելու խորհուրդը, բժշկին հարցնում է. «Բայց կօգնի՞»։ «Իհարկե ոչ, բայց մարմինդ կամաց-կամաց կվարժեցնես հողին»,- պատասխանում է բժիշկը։ Այս անկեդոտն ամենացավոտ կերպով վերաբերում է մեր դատական համակարգին։ Ավելի ճիշտ, դատարանների շենքերին։ Դասական օրինակ է Էրեբունու դատարանի շենքը։ Այն առաջին հայացքից ամենանորերից է։

ԽԴՈՅԻ ԿԻՆԸ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ Է

Հուլիսի 14-ին Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Հակոբ Մարտիրոսյանի դատը, որին զրպարտում են Խդոյի կնոջ՝ Էլզա Խոջաբեկյանի ականջօղերի հափշտակման գործում։ Դատական նիստը նշանակված էր ժամը 11.30-ին, սակայն հետաձգվեց մինչեւ ժամը 16-ը։ Նիստը հետաձգվում էր տուժող Էլզա Խոջաբեկյանի չներկայանալու պատճառով՝ հայտարարեց նախագահող Արշակ Խաչատրյանը։ Կրկին վերհիշեցինք Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որը առավոտյան ժամը 10-ից

«ՆԱԽ՝ ՄԱՐԴ, ՀԵՏՈ՝ ՄՆԱՑԱԾԸ»

ՀՀ նախկին սոցապ նախարար Հրանուշ Հակոբյանին շատ հարցեր պետք չէր տալ՝ պարզելու համար նրա կարծիքը ընտանեկան նպաստի համակարգի մասին։ Տիկին Հակոբյանը, թեեւ բավական ուշացումով (գուցե ճիշտ ժամանակին), սակայն շատ խիստ ու անխնա էր այդ պաշտոնում իր հաջորդի նկատմամբ, թեեւ անունը չէր տալիս։ Այնքան էր տարվել իր «խստությամբ», որ նույնիսկ «նախորդ՝ հանցավոր ռեժիմին» գնահատական տալու միտք

Փողով չի՝ տնից գոյացած բան է

Հետաքրքիր է, եթե հանելուկի սիրահարներին նման հանելուկ առաջարկվեր, ինչ պատասխաններ կստացվեին։ Համենայն դեպս, մեր խմբագրության աշխատակիցները ինչ պատասխան ասես, որ չտվեցին՝ էլ թթու վարունգ, էլ կռիվ-ղալմաղալ, էլ դաստիարակություն… Պատկերացրեք, որ ճիշտ պատասխան գուշակողներ էլ եղան՝ դա երեխան է։ Շատ երեխաներ ծնելու այս յուրօրինակ ձեւակերպումը լսեցի ներքին Գյոդակլուի (նախկինում՝ Կապանի շրջան) ավագանու անդամ, բազմազավակ Ռուզաննա Մնացականյանից։

ԱՆՏԱՆԻՔ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Կապանն ընդհանրապես թաղված է գեղեցիկ բնության մեջ, իսկ շենքը (գտնվելու վայրի առումով), ուր մենք գնում էինք, հեռվից ավելի շատ հանգստավայր էր հիշեցնում։ Ու թերեւս այն ինչ-որ առումով հանգստավայր է (եթե նկատի ունենանք, որ այստեղ ուղեղներն են հանգստացնում), միայն թե այստեղ մարդիկ կամավոր չեն գալիս՝ նրանց բերում են։ Իմ ցավն ուրիշ ցավեն է Սա հեռվից, իսկ

Չբռնե՞նք՝ մի հասարակական կազմակերպություն ստեղծենք

ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված 200-ից ավելի հասարակական կազմակերպությունների մասին սովորաբար լսում ենք, երբ դրանք գրանտ են ստանում։ Կամ էլ, երբ վերադառնում են արտասահմանյան ինչ-որ սեմինարից։ Իսկ նրանք, ում մասին չենք լսում եւ որոնց ոչ մի կերպ չի հաջողվում որեւէ մեկից գրանտ ստանալ, հաճախակի պարբերականությամբ նամակներ են ուղարկում տարբեր կազմակերպություններ՝ խնդրելով, որ իրենց օգնեն։ Բայց միայն

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ

Քաղաքականության տնտեսական հիմքը Այս օրերին լրանում է ՀՀ նախագահի հրամանագրի 6 ամիսը, որով Գեղամ Ղարիբջանյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Նախորդ կիրակի նրան հանդիպելով Վերնիսաժում, որտեղ պարոն Ղարիբջանյանը նկարներ էր ընտրում դեսպանատան համար, զրույցի հրավեր արեցինք, ինչը սկսեցինք մի հարցով, որի հիմքերը գոյացել են դեռեւս 6 ամիս առաջ։ – Պարոն Ղարիբջանյան, մամուլում

Անկախ դատարանը՝ իշխանության կրնկի տակ

Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության եւ «Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի հերթական սեմինարը նվիրված էր դատավարական ավանդույթների ձեւավորման անհրաժեշտությանը դատաիրավական բարեփոխումների ընթացքում։ Փաստաբաններ Կարո Կարապետյանը եւ Տիգրան Ջանոյանը, ըստ էության, զեկուցեցին, որ խորհրդային շրջանում կար գաղափարականացված պետություն, որի պահանջներին էլ ծառայում էր դատարանը, որի հսկողությունը իրականացվում էր կուսակցական մարմինների կողմից։ Կար պլենում, որի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031