Օրվա լրահոսը
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ
Ինչպես ամբողջատիրական համակարգը թոթափած մի շարք երկրներ, այնպես էլ Հայաստանը, դեռեւս գտնվում են անցման շրջանում։ Որքան կտեւի այդ ժամանակահատվածը, դժվար է այսօր ստույգ ժամկետներ նշել։ Ինչպես համանման իրավիճակում գտնվող պետություններում, այնպես էլ Հայաստանում սոցիալական դրությունը բարդ է եւ ոչ միանշանակ։ Հայաստանի սոցիալական դրության վրա իր դրոշմն է դնում աշխարհաքաղաքական բարդ կացությունը, որի պայմաններում էլ զարգանում
ԵՐԵՎԱՆԻ ԿԱԲԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյանի մամուլի քարտուղարը «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 22-ին վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Հ. Գրիգորյանը, Երեւանի կաբելի գործարանի գլխավոր ինժեներ Է. Միրզոյանը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Ստեփանակերտում Երեւանի կաբելի գործարանի մասնաճյուղի բացման հետ կապված հարցեր։ Վարչապետը հայտնել է, որ Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման գործում
Հօգուտ քաղաքակիրթ բիզնեսի
Հայաստանի ամերիկյան համալսարանում հուլիսի 22-ին «Ներդրումային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով դասախոսություն ներկայացրեց ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանը: Վերջին տարիներին Հայաստանում հաջող տնտեսական գործունեություն զարգացրած եւ այդ ոլորտի բոլոր մանրուքներին քաջատեղյակ Խաչատուր Սուքիասյանն իր խոսքի սկզբում կանգ առավ «ուղիղ» (ոչ պետական խողովակներով իրականացվող) ներդրումների հարցի վրա եւ նշեց, որ վերջին 10 տարում Հայաստան է
«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔ Է»
ՀՀ վարչապետը վերջերս հստակեցրեց իր խորհրդականների լիազորությունների շրջանակները. նախկին նախարար Լեւոն Մկրտչյանն այսուհետ խորհուրդներ կտա ՀՀ վարչապետին՝ սոցիալական, սփյուռքի, կրոնի, հասարակության ու մամուլի կապերի հարցերով։ -Ոլորտների ընտրությունը կատարվել է ըստ ձե՞ր նախասիրությունների, թե՞ վարչապետի որոշմամբ։ -Իհարկե, նախ եւ առաջ հաշվի են առնվում իմ նախասիրությունները, եւ ոլորտների հստակեցումը վարչապետի հետ մի քանի զրույցների արդյունք է։ Վերջնականապես
Կուսակցական փողեր
Օրերս պառլամենտում Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանի նախագահությամբ եւ մասնակցությամբ խորհրդարանական հանձնաժողովների ու խմբակցությունների ներկայացուցիչների, տեղի է ունեցել խորհրդակցություն, թե ինչպես բաշխել բյուջեով նախատեսված 100 միլիոն դրամը, որը հատկացվել է կուսակցություններին։ ԱԺ Գիտության, կրթության, երիտասարդության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանից տեղեկացանք, որ ի սկզբանե դիրքորոշումները հստակեցվել են՝ այս նոր պառլամենտը վերահաստատում է մոտեցումներ՝
ԱԺՄ. ԱԿՏԻՎ ՍՊԱՍՈՂՆԵՐԸ
Մինչեւ 1996 թվականի նախագահական ընտրությունները փոքրիկ, բայց բավական էլիտար ԱԺՄ-ն սկսեց միանգամից աճել։ Արդեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իշխանություն չունեցող, սակայն այն ունենալու մեծ ցանկություն ունեցողների մի հսկայական բանակ փորձեց իր երջանկությունը գտնել ԱԺՄ-ում։ Իշխանության մեջ թեկուզ փոքրիկ, բայց որոշակի պատառ ունեցողների այս քանակությունը հետագայում կարողացավ կայանալ եւ ճնշում գործադրել ԱԺՄ վերնախավի վրա, որի կարգախոսը «Կամ ամեն
Տուր ինձի, տեր, լիազորություն անանձնական
Սամվել Բաբայանի դիրքերի թուլացումից հետո ենթադրվում էր, որ նրա հովանավորյալ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը պետք է փնտրի նոր հովանավորներ։ Երեկ այդ մտածումները վերջապես փաստական հիմք ստացան։ ԱԺ-ում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության վեց անդամներ (Հայկ Բաբուխանյանը բացակայում էր) հրապարակեցին մի հայտարարություն, որով իրենց աջակցությունն ու համագործակցությունն էին հայտնում վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նկարագրվում է հանրապետությունում
ԷԼԻ ՍԼԱՔԱՎԱՐՆԵՐԻՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՀՌՉԱԿՈՒՄ
Համոզված է Արշակ Սադոյանը Անցած տարվա ապրիլին Արշակ Սադոյանը պատգամավորական հարցապնդում էր արել ՀՀ գլխավոր դատախազությանը պաշտոնական տվյալների շուրջ՝ թե 1992-94-ի «խավարի եւ ցրտի» տարիներին, հանրապետությունում նույնքան էլեկտրաէներգիա է արտադրվել, որքան 1996-97-ին, երբ վերականգնվեց 24-ժամյա էներգամատակարարումը։ Փաստաթղթերի համաձայն, էլեկտրաէներգիայի արտադրության համար Հայաստան էր ներկրվել մեծ քանակությամբ գազ եւ մազութ։ Իսկ իրականում այդ էներգակիրները մուտք չեն
ՔԱՐՈԶԵԼՈՒ ԵՆ ԾԽԵ՞ԼԸ
Հայաստանի թիվ 1 հարկատուն՝ «Գրանդ Տոբակոն», մտադիր է իր սեփական թերթը հիմնադրել, որտեղ նաեւ անդրադառնալու են ծխախոտագործության խնդիրներին։ Վերջնականապես հստակ չէ, բայց, ըստ ամենայնի, թերթի գլխավոր խմբագիրը «Հայաստանի Հանրապետութիւն»-ի աշխատակից եւ «Սպառողի էջի» վարող Վաչագան Սարգսյանն է լինելու։ ՄԱՐԴ ՀԵՐՔՄԱՆ ԲԱԽՏ ԷԼ ՉՈՒՆԻ Երեկ մեր լրագրողը սրտատրոփ գնաց Կենտրոն, Նորք-Մարաշ Առաջին ատյանի դատարան՝ բաղձալի
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ ՄԵԶ ԿԻԵՎ ՀԱՍՑՐԵՑ
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի այցը Ռուսաստան, իսկապես, չափազանց հետաքրքիր է անցնում։ Ռուսական կողմը ներկայացնող բոլոր պաշտոնատարները առանձնահատուկ կարեւորությամբ նշում էին իրենց առանձնահատուկ վերաբերմունքը վարչապետ Վազգեն Սարգսյանի նկատմամբ։ Քննարկվող հարցերը շատ բազմազան էին՝ էներգետիկ, արտադրական, գյուղատնտեսության, տրանսպորտի հարցեր։ Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ միանման քաղաքական կենսագրություն ունենալու փաստը նաեւ միանման աշխատաոճ
ԼԱՎ ԼՈՒՐ
Ըստ էության լուրջ փոփոխություններ են կատարվելու Ազգային ժողովի սննդի սպասարկման ոլորտում։ Եթե մինչեւ օրս դա իրականացվում էր մասնավոր հիմունքներով՝ ՍՊԸ-ի միջոցով, ապա հիմա նորից պետական առեւտուր կազմակերպելու խնդիր է առաջացել։ ԱԺ-ի ճաշարանը, ըստ երեւույթին, կանցնի Երեւանի առեւտրի եւ սպասարկումների պետական ձեռնարկության տնօրինության տակ։ «Կենտրոնամետ» Ազգային ժողովը կամաց-կամաց սկսում է իրականացնել «պետության կարգավորիչ դերի» մասին իր
ԱՋԱՓՆՅԱԿ-1
Աշոտ Աղաբաբյանի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանին «Առավոտը» հարց ուղղեց, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ պրն Աղաբաբյանը հաստատապես չի մասնակցի մեկ ամիս հետո Աջափնյակի համայնքապետի պաշտոնի համար վերստին ծավալվող պայքարին։ «Աշոտ Աղաբաբյանը երբեք ինքնուրույնաբար չի որոշել ընտրապայքարի մեջ մտնելու հարցը։ Եվ ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ նրա առաջադրվելու հարցը
«ԼԱՓՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ
1998-ի մայիսին Արշակ Սադոյանի հայտարարությունների հիման վրա դատախազությունը քրեական գործ էր հարուցել յուրացմամբ կամ ծառայողական դիրքի չարաշահմամբ ունեցվածքի հափշտակման հոդվածի հատկանիշներով։ Այս գործի որոշ դրվագներով արդեն երկու գործ դատարան է փոխանցվել, ասենք, 200 տոննա գոյություն չունեցող մազութը 1994-95-ին կեղծ պայմանագրով ձեւակերպելու եւ դրա դիմաց 18 հազար դոլարը յուրացնելու համար պատասխանատվության է կանչվել Վանաձորի ՋԷԿ-ի նախկին
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՍ ԶՎԵՐԵՎ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Զվերեւին միայն Հայաստանում են անվճար կոկա-կոլա տվել Հայ կանայք, առավել եւս՝ տղամարդիկ, առանձնապես աչքի չեն ընկնում վարսերը հարդարելու բծախնդրությամբ, նրանք երբեմն բավարարվում են նույնիսկ հարեւան-«վարսավիրի աշխատանքով»։ Այդուհանդերձ, վերջին 2-3 տարիների ընթացքում Երեւանում (հանրապետության մարզերի մասին տվյալներ չունենք) բացվեցին բազմաթիվ «Գեղեցկության սրահներ», անկախ այն հանգամանքից՝ այդ վարսավիրանոցները բավարարո՞ւմ են սրահի պահանջներին ու պայմաններին, թե՞ ոչ։ Եվ,
ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՍԿՍՎԵՑ ԳԱԶԱԶԱԾ ԱՆՁՐԵՎՈՎ
Ամբողջ Մոսկվան ողողված է միջազգային XXI կինոփառատոնի տրամադրությամբ։ Արդեն փառատոնի երկրորդ օրն է։ Փառատոնին ներկայացված են 18 մրցութային, ինչպես նաեւ՝ եզակի, ինֆորմացիոն եւ հատուկ ցուցադրման համար ֆիլմեր։ «Պուշկինյան» թատրոնում եւ շրջակայքում մեծ տոնակատարություն էր։ Թատրոնի դահլիճում ֆիլմ էր ցուցադրվում, նախասրահում եւ մուտքի սրճարանում փառատոնին հրավիրված եւ մասնակից կինոգործիչներն էին շփվում, շնորհավորում միմյանց։ Թատրոնի դիմացի պուրակում
ՄԻ ՔԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԻ ԳՈՐԾԻՑ
Հուլիսի 11-ին Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Բլեյանի կալանքը: Դիտմամբ թե պատահմամբ՝ երկու անգամ էլ կալանքի մասին որոշումը կայացրել է դատավոր Ռուբեն Ներսիսյանը, որի հոր տպարանի եւ կեղծ ակցիզային դրոշմանիշերի պատմությունը հայ հասարակության համար գաղտնիք չէ: Բլեյանի կալանքի հարցը երեք անգամ լսվել է երկու դատական ատյաններում եւ երեք անգամ էլ նրան
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԵՎ ՊՐՈ-ԳԻՏԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԸ ԱԺ-ՈՒՄ
ՀՀ ԳԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը մի առիթով զարմացել էր. «Մի՞թե մարդ հանուն այլ աշխատանքի ԳԱ նախագահի պաշտոնը կթողնի»։ Պրն Սարգսյանը «Միասնության» համամասնական ցուցակը գլխավորող եռյակում էր, բայց պատգամավորական մանդատ ստանալուց հետո այն վայր դրեց։ Զբաղվածությունը խորհրդարանում ԳԱ նախագահի համար ժամանակը կդարձներ հավերժ անբավարար, թերացումները՝ անխուսափելի, իսկ ԳԱ նախագահի բացակայությունը խորհրդարանից՝ ուղղափառ խաչ դրեց ԱԺ-ում գիտության
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆԸ
«Ամենաահավոր հանցանքը ես համարելու եմ կոռուպցիան»: Վազգեն Սարգսյան Չինովնիկության շրջանում կաշառակերությունը ու կոռուպցիան նոր չեն ու ամենեւին էլ հայկական հիվանդություն չեն։ Եվ Վազգեն Սարգսյանն էլ առաջին քաղաքական գործիչը չէ, որն իր պաշտոնավարության սկզբում նման հայտարարություններով է հանդես գալիս։ Ճիշտ է, այս դեպքում, ինչպես երեւում է ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 24-ի նիստում ասված նրա խոսքից,
Հայերի անհավանական արկածները
Հայերը Լեհաստանն օգտագործում են կամ որպես տրամպլին՝ այլ երկրներ փախչելու համար, կամ՝ որպես առեւտրական բիզնեսով զբաղվելու տարածք։ Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ չկա որեւէ պետական փաստաթուղթ, որով կկարգավորվի երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Հազարավոր հայեր Լեհաստանում են գտնվում անլեգալ պայմաններում։ Նրանց ժամանակ առ ժամանակ նեղում է լեհական «պոլիցայը», բայց հայերի ձեռքին ո՞վ կհամարձակվի օրինապահպան մնալ։ Լեհ
ՊԻԵՌ ՌԻՇԱՐԸ ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ԻՄԻՋԸ
Պիեռ Ռիշարի մամլո ասուլիսը ասված ժամանակից բավականաչափ ուշացավ. ֆրանսիացի անվանի դերասանն իր ուշացումը բացատրեց Մոսկվայի ճանապարհների ծանրաբեռնվածությամբ։ Մինչ ասուլիսը, կինոփառատոնի մամուլի կենտրոնը լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաժանեց հուլիսի 21-ին լույս տեսած «Вестник кинофестиваля» խորագիրը կրող ամսագրերի երկու համարները։ Առաջինում ներկայացված էր Պիեռ Ռիշարը (ամսագրի առաջին էջում վերջինիս մեծ լուսանկարն էր), հարցազրույց դերասանի հետ, կենսագրությունն ու ստեղծագործական գործունեության
Ակամա ընդդիմախոս…
Զարմանալի է, բայց փաստ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀԺԿ-ի կազմակերպության մի ստվար խումբ՝ թվով 300 անդամներ, ընտրություններից հետո ակամա հայտնվեցին ընդդիմադիր կարգավիճակում։ Շատերը չհասցրին անգամ ընկալել կատարվածը։ Հիմա արդեն պարզ է նախընտրական էտապում տարված «սահուն» պառակտողական քաղաքականությունը՝ կազմակերպությունը ընտրողաբար բաժանել «աջերի» եւ «ձախերի»։ Մինչ այդ էլ՝ համայնքի ՀԺԿ կազմակերպության նախագահ Մ. Անդրեասյանը չէր փայլում սկզբունքայնությամբ եւ կազմակերպչական
ՏԵՖԱԼԸ ԹՈՂ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԻ
Նախընտրական շրջանում ՔԴՄ նախագահ Իդա Մարտիրոսյանը հանդես եկավ բավական հետաքրքիր եւ յուրօրինակ նախաձեռնությամբ։ Նա պահանջեց, որ յուրաքանչյուր պատգամավոր իր աշխատավարձից վճարի 5 հազար դրամ, մինչեւ չընդունվի օրենք, որով կենսաթոշակները կբարձրացվեն գոնե 5 հազար։ Նախատեսվում էր, որ այդ 5 հազարը կբաժանվի հենց նույն թոշակառուներին։ Իդա Մարտիրոսյանի եւ մեր անբախտ թոշակառուների բախտից 190 հոգիանոց պառլամենտը փոխարինվեց 130
«Ընտրացուցակներից դուրս մնացած քաղաքացիների թիվը չի գերազանցել 0,7%-ը»
Այսպիսին է նախագահի վերահսկողական ծառայության վերջնական եզրակացությունը Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ նախագահի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում էր ԱԺ պատգամավորների մայիսի 30-ի ընտրությունների ժամանակ ընտրացուցակներից քաղաքացիների դուրս մնալու փաստերը։ Ծառայության ղեկավարի տեղակալ Ղեւոնդ Իսպիրյանն իր հունիսի 17-ի մամուլի ասուլիսում տեղեկացրել էր ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին։ Ըստ այդմ, տեղի ունեցած խառնաշփոթի մեղավորը համակարգչային ծրագիրն էր, որի
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՉՑԱՆԿԱՑԱՆ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ
Հուլիսի 20-ին նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի լուծարման փաստը ստվերեց մի ոչ պակաս հետաքրքրական իրադարձություն՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը չցանկացավ քննարկել Աշոտ Բլեյանի խափանման միջոցի վերաբերյալ հայտարարությունը։ Օրակարգում այս հարցը ներառելու նախաձեռնությունը հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանինն էր, որը խնդիրն ավելի լայն ընդգրկմամբ էր ծրագրել քննարկման ներկայացնել. փոքր-ինչ տեսական հարցադրմամբ՝ «Խափանման միջոց հասկացության մասին»։ Բայց
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ
Նախագահին կից գործող սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքը դադարեցվել է։ Հայտնի չէ, թե իրականության մեջ ինչ նկատառումներով է առաջնորդվել Ռոբերտ Քոչարյանը։ Նկատի՞ է առել Պարույր Հայրիկյանի զրոյական վարկը հասարակության մեջ եւ դրա հետեւանքները՝ վերջինիս ղեկավարած հանձնաժողովի առաջարկների նկատմամբ, թե մի այլ բան, սակայն տեղի ունենալիքն արդեն տեղի է ունեցել, ինչը մեկնաբանում է իրավաբանության դոկտոր Վլադիմիր
ՖՐԱՆՍԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԻՆ
Ֆրանսիայի Սենատի նախագահ պարոն Քրիստիան Պոնսլեի վերջին օրերի այցը Հայաստան ոչ մի կերպ «հերթապահ շրջագայությունների» շարքին չի դասվում։ Պատճառներն առավել քան հիմնավոր են, որպեսզի տեղի ունեցածն արդյունքներ տա։ Սկսենք քաղաքականության, մշակույթի մեջ ամենեւին էլ ոչ երկրորդական նշանակության մի հանգամանքից՝ ականատեսների վկայությամբ բարեկամության հիմքեր են գցվել Կարեն Դեմիրճյանի եւ Քրիստիան Պոնսլեի հարաբերություններում, որոնք, եթե Շեւարդնաձե-Շուլց նախադեպը
ԼԱՎ ԼՈՒՐ
Պարզվում է, որ ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը ազգանուն ունի։ Երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի օգնական Կարինե Դումիկյանը նրան ասել է՝ Վարդան, կարող եք ներս մտնել, վերջինս ծանուցել է, որ իր ազգանունը Խաչատրյան է։ Լավ է, որ երկրապահամետ քրիստոնյա դեմոկրատը, թեեւ ոչ այնքան հազվագյուտ, բայց ազգանուն ունի։ ՎԱՏ ԼՈՒՐ Եվ երեկ
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ» ԸՆԴԴԵՄ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ
Եվ հակառա՞կը «Գրանդ Տոբակոյի» խոշոր բաժնետերերից Հրանտ Վարդանյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե Արմեն Դարբինյանն ինքնակամ եւ առանց կառավարության նախնական քննարկման էր որոշում ընդունել մինչեւ հուլիսի 1-ը երկարացնել հունիսի 1-ի համար նախապես սահմանված այն ժամկետը, երբ ծխախոտների վրա հայերեն զգուշացում պիտի լիներ ծխելու վտանգավորության վերաբերյալ։ Նշենք, որ որպես վարչապետ Արմեն Դարբինյանի պաշտոնավարման նախավերջին օրն ընդունված այս
ՆՇԱՆԱԿՈՒՄ
Առաջին նշանակումն է կատարվել ՀՀ պետական եկամուտների նախարարությունում։ Մաքսային ծառայության ղեկավար է նշանակվել Գրիգոր Մելքումյանը, որը Հայաստանում մաքսային գործի հիմնադիրներից է։ Հինգուկես տարի նա աշխատել է մաքսային վարչության պետի տեղակալ։ ՆՈՐ ԺԱՄԿԵՏ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Մերժվել է Վանո Սիրադեղյանի դատապաշտպանների միջնորդությունը՝ գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ։ Փաստաբաններն այժմ պատրաստվում են այս որոշումը
«Ես Եվրոպայի հետ համաձայն չեմ»
«Կակ զարանիե, օտ ռոժդենիյա, վ գենախ չելովեկա պրեդօպրեդելենի սվոյստվա ֆիզիչեսկոյ եվո սուշչնոստի՝ ռազմեր ռոստա, ցվետ գլազ, վիսատա լբա, ֆորմա նոսա»։ «Взгляд из Арцаха».Մուրադ Պետրոսյան Սկիզբը՝ նախորդ համարում – Լավ, ինչո՞ւ ծնվեց ամսագիրը։ – Ամսագիրը ծնվելը ըսենց ա. ոնց որ գայի այդ մտքին, բայց ավելի լավ Նժդեհն է եկել. մամուլը ոնց որ պռոժեկտոր ա, պիտի լուսավորի