Օրվա լրահոսը

Փոթորիկ սահմանի՞ն

Բենզինային ճգնաժամը կարծես թե կարգավորման ճանապարհին է։ Երեկ արդեն առանց հերթի կարելի էր բենզին գնել 3800-4000 դրամով։ Հայաստան բենզին ներմուծողները դա բացատրեցին. մեկ՝ Սեւ ծովում սկսված փոթորիկով, մեկ էլ՝ մանրածախ առեւտրականների մանր ինտրիգներով։ Նախ՝ Սեւ ծովում սկսված փոթորկի մասին, որը խանգարում է դատարկել բենզինով բեռնված տանկերները։ 1994 թվականից սկսած, հայաստանյան բենզինի շուկան մշտապես կայուն է

ԲԵՆԶԻՆԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ

Տարածաշրջանում ընթացող բենզինի ճգնաժամը մեր ընկալումների մասշտաբով համաշխարհային է։ Ճգնաժամն ինչ-որ իմաստով կանխատեսելի էր։ Բենզինի ներկրումների մասին երբեք անհրաժեշտ քանակությամբ ինֆորմացիա չի եղել։ Բենզին ներկրող անհատների եւ կազմակերպությունների մասին լեգենդ հիշեցնող խոսակցությունները միշտ էլ ավելի շատ են, քան իրատեսական ինֆորմացիան։ Այս ամենը միշտ քողարկվել է բիզնեսի կամ կոմերցիոն գաղտնիքի քողի տակ։ Նույնիսկ հայտնի չէ, թե

ՉԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ

Վստահ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը -Գլխավոր դատախազությունում կա՞ն այնպիսի քրեական գործեր, որոնց նախաքննությունն ավարտված է եւ որոնք կարող են հասարակական հնչեղություն ունենալ։ -Վերջին ամիսների ընթացքում դատախազական համակարգում տնտեսական հանցագործությունների, առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ դարձյալ պաշտոնատար անձանց կատարած հափշտակումների որոշ գործերի նախաքննությունը ավարտվել է։ Մասնավորապես, կուզեի նշել Բյուրեղավանի ապակու գործարանում

ԴԱՏ, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանում երեկ լսվեց ՀՀ պետական եկամուտների նախարարության հայցն ընդդեմ հունական հեռահաղորդակցության կազմակերպությունների (OTE, TWT, TWTH)։ Նախքան 1998 թ. մարտի 3-ը ԱրմենՏելի բաժնետերերն էին Հայաստանի Հանրապետությունը՝ կանոնադրական հիմնադրամի 51 տոկոսը կազմող բաժնեմասով, եւ TWT-ն՝ կանոնադրական հիմնադրամի 49 տոկոսը կազմող բաժնեմասով։ 1998 թ. մարտի 3-ին ԱրմենՏելի բաժնետոմսերի 90 տոկոսը գնվել

ԼԱՎ ԼՈՒՐ

ՀՅԴ ղեկավար մարմիններին մոտ կանգնած աղբյուրները «Առավոտին» հատուկ տեղեկացրին, որ Ռազմիկ Դավոյանի ՀՀ նախագահի խորհրդական նշանակվելու հարցում Դաշնակցությունը որեւէ դերակատարություն չի ունեցել։ Նախագահը սեփական ընտրությունն է կատարել։ Իբրեւ վկայություն, մատնանշվում է այն փաստը, որ Ռազմիկ Դավոյանը ՀՅԴ համամասնական ցուցակում բավականին համեստ դիրքերում էր։ Քանի որ հայտարարվել է, որ այսուհետ նախագահի խորհրդականների պաշտոններում կուսակցականներին փոխարինելու են

ՔՆՆՎՈՒՄ ԵՆ ՎԱՆՈՅԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Հաղորդվել էր, որ Տավուշի դատախազը Վանո Սիրադեղյանի մրցակից Իլյիչ Բեգլարյանի բողոքի հիման վրա քննում է թիվ 75 ընտրատարածքում ընտրություններին առնչվող որոշ հանգամանքներ։ Գլխավոր դատախազին պարզաբանումների վերաբերյալ «Առավոտի» դիմումը քիչ բան ավելացրեց արդեն իսկ հաղորդվածին։ «Այո, Տավուշի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, քանի որ կային դիմումներ առանձին խախտումների փաստերի վերաբերյալ,- ասաց Աղվան Հովսեփյանը։- Ստուգումները շարունակվում են, արդյունքներով

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼԻ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Թերեւս բնական էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավական ժլատ էր ձեւակերպումների մեջ, երբ հարցը վերաբերում էր քրեական այնպիսի գործերի, որոնց նախաքննությունն ընթացքի մեջ է։ Ասենք, Վահրամ Խոռխոռունու սպանության գործի շուրջ ընդհանրապես նպատակահարմար չգտավ խոսել։ Իսկ երբ հետաքրքրվեցինք (քանի որ լուրեր ունեինք, որ այս գործերում տեղաշարժ կա), թե կարելի՞ է գոնե ակնարկել՝ ինչ վարկածներ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՃԵՐՈՒՄ ԼՈՂՈՒՄ ԵՆ ՇՆԵՐԸ

Երեւանյան շոգն աստիճանաբար մտնում է իր իրավունքների մեջ։ Սնդիկի սյան բարձրությունն անցնում է 36-ից։ Հրավառ արեւի տաք օդը գնալով վերածվում է տապի, օդը դառնում է հեղձուցիչ, որին դժվարությամբ են դիմանում թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները։ Բնությունն իր «դաժանությամբ» կարծես մի նոր հոգս է ավելացնում առանց այդ էլ հոգսաշատ մարդկանց համար։ Սոցիալական պայմաններն այսօր այնքան ծանր են,

ՖՐԱՆՍԻԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՋԱՏԱԳՈՎՆ Է, ԲԱՅՑ ՉԻ ԱՆՏԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Հարցազրույց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրայի հետ -Լրացավ Հայաստանում ձեր գործունեության երրորդ տարին։ Ինչպե՞ս կամփոփեք այս ժամանակահատվածը եւ այսուհետ շարունակելո՞ւ եք ձեր գործունեությունը, թե՞ ձեզ կփոխարինեն։ -Ձեր հարցն առիթ է տալիս մտածելու արվածի մասին։ Երբ ես եկա Հայաստան, խոսելով հայ-ֆրանսիական հարաբերություններից, գրեթե բոլորովին չէին խոսում տնտեսության մասին։ Իսկ այսօր բոլորին մտահոգում է տնտեսությունը, ինչը նշանակում

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

Բուհերի ընդունելության քննություններում ԶԼՄ-ներին, այդ թվում՝ «Առավոտին», հատկացված է դիտորդի համեստ դերը։ Ու չնայած «Առավոտը» բողոքարկման հանձնաժողով չէ, ու առավել եւս՝ բողոքարկմամբ գնահատական փոխելու լծակներ չունի, սակայն մեզ մոտ էլ են գալիս բողոքարկման։ Դրանք հիմնականում այն ծնողներն են, որոնք այլեւս դիմելու տեղ չունեն ու միակ մխիթարանքը մնում է իրենց բողոքը հրապարակավ արտահայտելը։ Այս տարի նման

ԱՌԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱԶՆԻՎ ԿԱՇԽԱՏԵ՞Ն

Չնայած բուհերի ընդունելության քննությունների այս տարվա կազմակերպիչներն այնքան էլ չեն սիրում նախորդ տարվա հետ համեմատությունները, սակայն ոչ հօգուտ իրենց արձանագրած այս մի անարդարության մասին չենք կարող չգրել։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի պետությունը հրաժարվել է հանձնաժողովներին սնունդով ապահովելու կրթասեր առաքելությունից։ Հիմա այդ խնդիրն իրենք՝ հանձնաժողովների անդամները պիտի լուծեն, չնայած ոմանք, ասենք՝ ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ Է ԵՆԹԱԿԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՌԻՍԿԻ

Սա պաշտոնաթողությունից հետո ՀՀ սոցիալական ապահովության նախկին նախարար Գագիկ Եգանյանի առաջին հարցազրույցն է, որի սկզբում խնդրեցինք ներկայացնել իր նախարարական գործունեությունը։ -Երբ այս կամ այն նախարարն այլեւս չի աշխատում, ժողովրդի մեջ ընդունված կարծիք կա, թե ինչու չեն ասում՝ ինչ պատճառով չի աշխատում, ինչ ծրագրեր է ձախողել կամ, ժողովրդի լեզվով ասած՝ ինչ ալան-թալանի է մասնակցել։ Նման հարցադրումներ,

Բենզին այրելը փող վառելու պես բան է

Ուկրաինական տնտեսությունը հերթական ճգնաժամն է ապրում։ Պատճառն այս անգամ էներգակիրներն են։ Այս շաբաթ «անակնկալ» թանկացավ բենզինը։ Կիեւում բենզինի գինն աճեց 4 անգամ։ Բենզալցման կայանների հարակից տարածքներում բազմաթիվ «լքված» մեքենաներ կան։ Վերջին մի քանի կաթիլով հասնելով բենզալցման կայան, համոզվելով, որ բենզին չկա, տարաբախտ վարորդները մեքենաները բրախում ու գնում են։ Հույսը մեկն է՝ առաջիկա օրերին կհաջողվի մի

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍԱԼԸ՝ ՈՐՊԵՍ ԷՆԵՐԳԱԿԻՐ

Հուլիսի 22-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցեց INOGATE ծրագրի գագաթաժողովին։ Այս ծրագիրը գործում է 1995 թվականից։ Ձեւավորման համար հիմք դարձած փաստաթղթի անունն ինքնին բացահայտում է ծրագրի նպատակը. «Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի էներգիա միջազգային միջանցքի անհրաժեշտությունը»։ Նպատակը նշված տարածաշրջան էներգակիրների պաշարների ուսումնասիրությունն է ու փոխադրման ուղիների հետ կապված հարցերը։ Այս ծրագիրն այսօր կարելի է

Նյութաբանները որոշեցին հրամանը չընդունել

50 տարվա պատմություն ունի «ՆԳԱՁ» (Նյութաբանության գիտա-արտադրական ձեռնարկություն) ՊՓԲԸ-ն, որը մինչեւ այսօր համարվել է Հայաստանի կարեւորագույն ձեռնարկություններից մեկը։ Այսօր, սակայն, նա որպես այդպիսին, կարելի է ասել՝ գոյություն չունի։ Կարո՞ղ ենք արդյոք պահպանել այն, ինչը ստեղծվել է տարիների ընթացքում, բազմաթիվ գիտաշխատողների ջանքերով, որը մինչ այսօր հանդիսանում էր Հայաստանի գիտության օջախներից մեկը։ Ոմանք, սակայն, դա չեն հասկանում,

«ՎԵՐՑՐԵՔ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՐՍԵԼ»

Հարցազրույց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ -Պարոն Քոչինյան, վերջերս ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն անցկացրեց առաջին սելեկտորային խորհրդակցությունը, կապի մեջ էին բոլոր մարզերը՝ մարզպետներ եւ համապատասխան ոլորտների եւ բաժինների աշխատակիցներ։ Ընդհանուր ասելիքից առավել հետաքրքիր է, թե ինչպես ընկալվեց՝ կաշխատեք՝ լավ, չեք աշխատի՝ բարի ճանապարհ, կամ՝ «վերցրեք այնքան, որքան կարող եք։ Որքան շատ լինեն ձեր լիազորությունները, այնքան

Աղբահանություն՝ հանուն անվտանգության

Ելցինն ընդամենն արձակուրդում է, եւ օր-օրի ավելի ակտիվ կենդանության նշաններ է ցույց տալիս, բայց Ռուսաստանի մի շարք քաղաքագետներ արդեն որոշել են նրա վրա խաչ քաշել։ Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Ռուսաստանը՝ Ելցինից հետո» խորագրով։ Նման մի գիտաժողով էլ տեղի էր ունեցել 1991 թվականին՝ «Ռուսաստանը՝ կոմունիզմից հետո» վերտառությամբ։ Իհարկե, բավական դժվար է Ելցինին նույնացնել կոմունիզմի հետ,

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ԹԵ ԱԶՆԻՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի եւ «Համաձայնություն» իրավական-քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի «Հայաստանի քաղաքական համակարգը» թեմայով սեմինարը, որը տեղի ունեցավ հուլիսի 23-ին, ըստ էության դուրս եկավ իր թեմատիկ բովանդակությունից եւ շատ ավելի ընդարձակ տիրույթներ ներառավ։ Օրվա բանախոսները՝ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը եւ ԼԴԿ նախագահ Վ. Խաչատրյանը, ԱԺ ընտրություններից հետո հանդես եկան միանգամայն տարբեր դիրքերից։ Նրանք սրերը խաչեցին գոնե

Բենզինը դարձավ սեւ աղվես

Երեկ բենզալցման կայանների մի զգալի մասը դադարեցրել էր բենզինի վաճառքը։ Մյուսներում, որտեղ դեռեւս շարունակվում էր բենզին վաճառվել, դրա գինը հասել էր 5 հազար դրամի, այն էլ հսկայական հերթերի պայմաններում: Առանց հերթի բենզինն արժեր 6 հազար դրամ։ Երեքշաբթի օրը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում «Հայնավթգրուպի» նախագահ Միքայել Բաղդասարովը բենզինի շուկայում անկայունությունը բացատրել էր նավթի համաշխարհային շուկայում

«ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԻՆՁ ԱՍԵՄ՝ ԿԱԶՅՈ՛Լ ԲԱՅՑ… ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵՆ»

Բանաստեղծ Արմեն Շեկոյանի վերջերս հանգավորած այս մտահոգությունն անհիմն չէ։ Նիկոլ Փաշինյանի՝ «Ռադ եղեք իմ տնից կազյոլներ» արտահայտությունը՝ ուղղված հարկադիր կատարողներին, նրա դեմ հարուցված գործի մեղադրանքներից մեկի առիթն է։ «Ռադ եղեք իմ տնից, կազյոլներ» արտահայտությունը բազմիցս կրկնվում է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 8 էջանոց մեղադրական եզրակացության մեջ, որը հուլիսի 19-ին հաստատել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի

«Իրավունք եւ միաբանությունը»

Նախորդ հանցավոր ռեժիմի մղձավանջի ընթացքում հաջողակ բիզնեսմեն դարձած Արտաշես Գեղամյանը /որն այդ պատգամավորական խմբի ղեկավարն է/ այնպիսի վառ գույներով ներկայացրեց սովի ահագնացող վտանգը Հայաստանում, որ կառավարությանը, հավանաբար, վերջնականապես պարզ դարձավ՝ նա պետք է «համագործակցի» պրն Գեղամյանի հետ, այսինքն՝ պաշտոն տա նրան: Թե չէ՝ «Կալը եւ հնձանը նորանց չի կերակրիլ, եւ քաղցուն պիտի ստէ նորան» /Ովսէէ,

ԼԻՔԸ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Հուլիսի 19-22-ը ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա։ Սա նոր վարչապետի առաջին պաշտոնական այցն էր եւ, ընդհանրապես, առաջին արտասահմանյան ուղեւորությունը։ «Ինչու առաջինը Ռուսաստան» հարցը շատ բնական պատասխան ունի՝ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է (գումարած քաղաքական բոլոր հնարավոր պատճառները)։ «Ռուսաստանը միշտ եղել է մեր տնտեսական-քաղաքական եւ հոգեւոր լուրջ գործընկերներից մեկը»,- այցի վերջում

ԼԱՎ ԼՈՒՐ

Պարզվում է, որ Արմեն Դարբինյանը շատ հարգի է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանի մոտ։ Չարենցավանի քաղաքապետ ընտրված թեկնածու Կովալենկո Շահգելդյանը, որն արժանացել է ՀԺԿ անդամների աջակցությանը (թեպետ Հանրապետական կուսակցության տեղի կառույցը Դովլաթ Դովլաթյանին է պաշտպանել), «Արժանապատիվ ապագա» կուսակցության անդամ է։ Ասում են, ՀԺԿ-ն նրան պաշտպանեց, երբ նա հանդիպեց Ռուբեն Միրոյանին։ Կենտրոնական պաշտպան Կովալենկոյի եւ, հավանաբար, կիսապաշտպան

ԼՎԻՑ ՈՒՂՏ ՇԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻՆ

Առաջնորդվելով «Մամուլի մասին» օրենքի հոդված 24-ով՝ «ԱԻՄ-ում չգիտեն, թե ուր է իրենց նախագահը» հրապարակմանը («Առավոտ», 22.07.1999 թ.) ի պատասխան, պահանջում ենք տպագրել հետեւյալ նյութը։ ՍՈՒՍԱՆՆԱ ԶՈՐԱՆՅԱՆ, ԻՄ պատասխանատու քարտուղար «Առավոտին» սիրով տեղեկացնում ենք, որ Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, չունենալով Ձեր թերթի թույլտվությունը, գտնվում է արձակուրդում, որի մասին «չի զեկուցել» նաեւ ԻՄ Կենտրոնական գրասենյակի այդ

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԳՈՐԾԸ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ Վանո Սիրադեղյանի հինգ փաստաբաններին 41 օր էր տրամադրվել քրեական գործի 39 հատորներին ծանոթանալու համար։ Ստեղծվել էին բոլոր պայմանները՝ առանձին աշխատասենյակ եւ այլն։ Փաստաբանները պատճենահանել են բոլոր 39 հատորները։ Այժմ եւս մեկ ամիս տրամադրելու փաստաբանների խնդրանքը պրն Հովսեփյանը «արհեստական ձգձգում» դիտեց։ Ըստ այդմ, նոր ժամկետ չի տրամադրվի եւ թերեւս

ԱՊԱԳԱ ԶՎԵՐԵՎՆԵՐ

ԱՊԱԳԱ ԶՎԵՐԵՎՆԵՐ Ավարտվեց ՀՀ վարսահարդարման արվեստի եւ դեկորատիվ դիմահարդարման առաջին չեմպիոնատը։ Գերմրցանակին եւ առաջին տեղին արժանացան. «Տղամարդկանց սանրվածք» նոմինացիայում՝ Սերգեյ Վայուսխովսկին, «Ամենօրյա եւ երեկոյի սանրվածքներ» նոմինացիաներում՝ Էլլադա Խանզադյանը, «Երեւակայական սանրվածք» նոմինացիայում՝ Տիգրան Հովակիմյանը, «Դիմահարդարում» նոմինացիայում՝ Սոֆա Մանուկյանը։ Ահա այն անունները, որոնք այսուհետ մեզ, ավելի ստույգ՝ մեր վարսերի ու դեմքերի հետ կարող են անել ինչ ուզում

«Եթե ինքներս չմտածենք մեր մասին, ոչ ոք չի մտածի»

«Մոսֆիլմ» կինոստուդիայի շենքում է տեղակայված «Երեք կետեր» («ՁՐՌ ՍՌՑՈ») մասնավոր կինոընկերությունը, որի երեք հիմնադիրներից մեկը եւ ստուդիայի նախագահը կինոռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանն է։ Ստուդիայի փոխնախագահն է սցենարիստ Արմեն Վաթյանը։ Ստուդիայի աշխատակիցների մոտ 40%-ը հայեր են։ Գ. Գյարդուշյանը Մոսկվա է տեղափոխվել 1976 թվից։ Ստուդիան հիմնադրվել է 1996 թ. եւ արդեն իսկ Մոսկվայում ռուս կինոգործիչների շրջանում մեծ ճանաչում

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԵՂԻ ԿԵՆՏՐՈՆ ՉԷ

Քաղաքաշինությո՜ւն, ճարտարապետությո՜ւն։ Եթե ինքս հայ չլինեի, երեւի թե հավատայի, որ մենք՝ հայերս, կառուցող ազգ ենք։ Իսկ կառուցելիս պարտադիր ինչ-որ մի կառույց քանդում եւ տեղը նորն են դնում։ Դա հատկապես նկատվում է քաղաքի, այսպես կոչված, «պրիստիժնի» փողոցներում։ Իսկ քաղաքի ծայրամասերում նման կառուցողական գործընթացների հազվադեպ ենք հանդիպում։ Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքի կենտրոնից հեռու իրենց կառույցները մարդիկ

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Այն, ինչի մասին պիտի պատմեմ, հայտնի է արմավիրցիներից յուրաքանչյուրին։ Եվ կուզեի, որ գոնե մտահոգեր Պաշտպանության նախարարությանը, զինվորական ոստիկանությանն ու դատախազությանը։ Մտահոգեր համազգեստի պատիվը պաշտպանելու առումով։ Եվ ուսադիրի… Հրայր Մոիսեւը 1998 թվականի ապրիլից ծառայում էր Նուբարաշենի հետախուզական զորամասի առաջին գումարտակի առաջին վաշտում։ Երկրորդ դասակի հրամանատարի տեղակալն է եղել, ավարտել է Մ. Յուզբաշյանի անվան ազգային անվտանգության բարձրագույն

«ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է ՄԱՆԿԱՆ ՃԻՉԸ. ԴԵՌ ՉԼՍԱԾ՝ ՓՈՇՄԱՆՈՒՄ ԵՍ»

«ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է ՄԱՆԿԱՆ ՃԻՉԸ. ԴԵՌ ՉԼՍԱԾ՝ ՓՈՇՄԱՆՈՒՄ ԵՍ» Այսօր մեզ մոտ ծնելիությունը գնալով նվազում է։ «Երեխայի գիժ» հայ մայրը ինչո՞ւ հիասթափվեց, ինչո՞ւ հրաժարվեց օրորոցային անուշիկ երգի անհուն բերկրանքից։ Որովհետեւ մութ ու ցուրտ, ծանր տարիներ ապրեց, որոնք շարունակվում են եւ նահանջելու միտում չեն դրսեւորում։ Գլխավոր պատճառներից մեկն էլ ծննդատուն գնալու միտքն է, որի սարսափը կանանց

Լրահոս
Թրամփը երդվեց

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031