Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ընդհանրապես հուշելը մանկավարժների կողմից չխրախուսվող զանցանք է։ Իսկ բուհերի ընդունելության քննությունների ժամանակ հուշելը նույնիսկ վտանգավոր է. կարող են քննասենյակից դուրս հրավիրել՝ զրկելով քննություն հանձնելու իրավունքից։ Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իր անբասիր կենսագրության էջերում նման մի «սեւ բիծ» ունի։ Կրթության եւ գիտության նախարարի հիշողություններով. բուհի տասնչորսամյա դիմորդ Դավիթ Հարությունյանին ստիպված էին քննասենյակում մեկուսացնել։ Նրա հետ

ՄԻ՛-Ա՛-ՑՈ՛ՒՄ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Գրանդ Տոբակո» եւ «Հայծխախոտ» ձեռնարկությունները պատրաստվում են միանալ։ ՈՉ ԹԵ ԵՐԿՐԱՊԱՀԱՄԵՏ, ԱՅԼ ԲԱՆԱԿԱՄԵՏ ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը, ըստ էության, համաձայն է «Առավոտի» իրեն տված բոլոր բնորոշումներին, բացառությամբ երկրապահամետի։ Պարոն Խաչատրյանն առաջարկում է, որ «Առավոտն» այս ոլորտում իրեն բնորոշելու համար օգտագործի բանակամետ բառը։ ՔՈՎ-ՔՈՎԻ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ Ըստ «Առավոտի»

ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑԻ

Վանո Սիրադեղյանի պաշտպաններից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց արգելքը չէ՞ պատճառը, որ Հայաստան վերադարձից հետո իրենց պաշտպանյալը խուսափում է հարցազրույցներից եւ գործի հանգամանքների շուրջ պարզաբանումներից։ «Իրոք, մեր խնդրանքով է նա առայժմ ձեռնպահ մնում այդ շփումներից,- խոստովանեց Տիգրան Ջանոյանը։- Քննության որոշ հանգամանքներ ու խնդիրներ ձեռնպահ էինք մնում ներկայացնելուց։ Իսկ այժմ արդեն կարող ենք անկեղծ զրույցներ, հանդիպումներ, քննարկումներ

ՔԹԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԷԼ ԱՇԽԱՐՀ ԿԱ (ՀԱՍՏԱՏ)

Մոսկովյան միջազգային 21-րդ կինոփառատոնի առաջին օրերի խառնաշփոթն ու աղմուկը կամաց-կամաց հանդարտվում են։ Մասնակիցներն ու հյուրերն ընտելացան, որ հնարավոր չէ փառատոնի ամբողջ ծրագրին ու ընթացքին միաժամանակ ներկա լինել, քաղաքի 5-6 կինոթատրոններում, Կինոյի տանը, մշակութային մի քանի կենտրոններում օրվա տարբեր ժամերի մրցութային ու հատուկ ոչ մրցութային ֆիլմեր են ցուցադրվում։ Ֆիլմերի մեծ մասը կոմերցիոն է եւ արդեն մի

ՆԵՐԿԱՅԻՍ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Սկսած ղարաբաղյան շարժման առաջին օրվանից առ այսօր, Հայաստանի եւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքի ցնցումներն ու կարեւոր իրադարձությունները ուղղակի թե անուղղակի այս կամ այն ձեւով կապված են եղել Ղարաբաղի հարցի հետ։ Բացառություն չեղավ նաեւ Արցախի ներքաղաքական կյանքում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ այսօր դարձյալ Ղարաբաղի հարցն է պատճառը, որ Արցախի իշխանավորների մեջ երկպառակություն

Ափաշկարա… անպատասխանատվություն

Հաճախ կարող ես լսել բարձրաստիճան պաշտոնյաներից այս կարգի տրտունջներ. լրագրողը իրավաբանությունից ոչինչ չի հասկանում, լրագրողը փաստաբանների ձեռքի գործիք է դարձել, լրագրողը իրավունք չունի մեր սիրեցյալ դատավորների, դատախազների աչքի շյուղը նկատել (եւ դեռ… շյուղ էլ ներկայացնել) եւ այլն, եւ այլն։ Իհարկե, այս անվերջ պտտվող մոլորակի վրա ամենադյուրինը սեփական անճարակությունը քողարկելն է, առավել դյուրինը՝ պատասխանատվությունից խույս տալը։

ՀԱ՜Յ ՕՐԵՆՔ, ՀԱ՜Յ ԻՐԱՎՈՒՆՔ, ՀԱ՜Յ ԴԱՏԱՐԱՆ

ՀԱ՜Յ ՕՐԵՆՔ, ՀԱ՜Յ ԻՐԱՎՈՒՆՔ, ՀԱ՜Յ ԴԱՏԱՐԱՆ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (որին 1991 թ. ապրիլի 1-ից միացել է նաեւ մեր հանրապետությունը) երկրորդ հոդվածի երրորդ մասի համաձայն, դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավոր է զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները։ Ենթադրվում էր, որ դատաիրավական ռեֆորմները պետք է ուղղված լինեին առաջին հերթին հենց այդ նպատակին, սակայն այդ ռեֆորմների

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՐՋ» ԿՈՂՄԸ

Քննասենյակներում արտառոց երեւույթների ականատես լինելու լրագրողներիս շանսը գրեթե հավասար է զրոյի։ Քննության կազմակերպիչներն էլ, ոչ շաբլոն տեղեկություններ տրամադրելիս, առանձնապես շատախոս չեն։ Ավելին, ոմանք, ասենք կենսաբանության առարկայական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կրասնիկովը դիտողություն արեց, թե լրագրողները գալիս են քննասենյակներ միայն սենսացիաներ գտնելու մտադրությամբ։ Դե, դա էլ լրագրողի թուլությունն է, ընդ որում՝ ընթերցողների պարտադրած։ Բայց երեկվա զրույցները հանձնաժողովների

ԱՍՔ «ՄԱԾՈՒՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԻ», ԱՆԹՈՇԱԿ ՎԱԶԳԵՆԻ ՄԱՍԻՆ

Հայկական հանրագիտարանը չափազանց ժլատ եւ կցկտուր տեղեկություններ է հաղորդում հնատոհմիկ Քուչակ գյուղի եւ նրա բնակիչների ծագումնաբանության մասին։ Բայց 64-ամյա Վազգեն Ալեքսանյանի դժգոհության պատճառը դա չէ. ճիշտն ասած՝ գրքերի հետ առանձնակի շփումներ չունեցած այդ քուչակցին չգիտի էլ, թե հանրագիտարանը ինչ կարեւորություն է տալիս իր ծննդավայրին։ Դա, թերեւս, կարող է հետաքրքրել գյուղի այն ուսուցիչներին, ովքեր դեռեւս մնացել

ԱՎԻԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՀԱԿԱԴԱՐՁ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ

ԱՎԻԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՀԱԿԱԴԱՐՁ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ Թե ինչ է նշանակում ավիացիան Հայաստանի համար, թերեւս ավելորդ անգամ նշելու հարկ չկա։ Բավական է նայել քարտեզին, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Այդ պատճառով էլ ավիացիոն բնագավառը Հայաստանում միշտ էլ եղել է բացառիկ հոգածության առարկա։ Այս պահին էլ, երբ նախարարությունները ներկայացնում են հեռանկարային զարգացման ծրագրերը, պատահական չէ, որ Տրանսպորտի նախարարությունը առաջնահերթ

Ասացի՝ ազգին ծառայեք

Ասացի՝ ազգին ծառայեք ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանին ամենահուզող հարցը բյուջեի դեֆիցիտն է, որը սկզբում պրն Խաչատրյանը ֆիքսեց 20 մլրդ դրամ, ապա համաձայնեց, որ այդ թիվը հասնում է 40 մլրդի, իսկ հետո էլ թե. «Այդ թիվը հաշվարկված չէ, կարող է 40-ից ավել էլ լինի, կարող է պակաս լինի»։ Դրա պատճառը եկամուտների՝ հարկերի հավաքման դժվարություններն

11 անգամ կարդալու առաջարկ

«Ուրեմն այսօր (երեկ- Ա. Գ.) անցկացվում է հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված «ԱրմենՏել» ընկերության հիմնադրման եւ գործունեության, ինչպես նաեւ նրա սեփականաշնորհման գործընթացի ՀՀ օրենսդրության համապատասխանությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի մամուլի ասուլիս, արդեն ավարտական»,- ասաց Դավիթ Վարդանյանը։ Ասուլիսը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում։Որպես կատարած լուրջ ու ծանր աշխատանքի ապացույց, լրագրողներին ի ցույց էր դրված փաստաթղթերի մի մեծ կույտ։

ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑՈՒՄ Է ՄԵՂՎԱՊԱՀԸ

Կուսակցությունների գաղտնի կապերը, պարզվում է, բացահայտվում են ոչ թե մայրաքաղաքներում, կուսակցությունների առաջնորդների գաղտնի եւ հրապարակային հանդիպումներում եւ զրույցներում, այլ հեռո՜ւ-հեռավոր («որտեղի՞ց հեռու, ինչի՞ց հեռավոր»,- կհարցներ փիլիսոփայի մեկը) անտառների մեջ։ Թումանյանի շրջանի Թեղուտ գյուղից վերեւ ապրում է մեղվապահ Աղաջան Բոզինյանը։ Բոզինյան է եղել նրա պապի պապը, պապը, ինքը, հիմա չորս որդիներն ու տասներկու թոռները եւս Բոզինյան

ՃԻՇՏԸ ՎԱՐՈՒՆԳ ՀԱՎԱՔԵԼՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼԸ

Ընդամենը մի քանի տողում Ն. Խանզադյանը սպառիչ բնութագրել է իր հոգեւոր, մտավոր եւ կենցաղային մշակույթի մակարդակը, ավելի ճշգրիտ՝ որեւէ մակարդակի իսպառ բացակայությունը։ Առավել ակնհայտ է, թե սոցիալական ինչպիսի աղետի կարող է հանգեցնել նման սուբյեկտին (ներին) երկրի հիմնական օրենքին (Սահմանադրությանը) մոտ թողնելը։ Ինչ վերաբերում է հասարակական կարգով (անվճար) ՀՀ Սահմանադրությունը քանդելու նրա անզուսպ ցանկությանը, ապա նրա

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ՍԵՂԱՆՆԵՐԸ» ԿՇՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Ռուսաստանում ՀՀ նոր նշանակված դեսպան Սուրեն Սահակյանի մասին տպագրված առաջին տեղեկատվությունը հայտնեց դեսպանի նախկին աշխատանքներից միայն մեկի՝ ՀՀ հարկային տեսչության նախարար լինելու մասին։ Այնինչ նա, որ առաջին մասնագիտությամբ ֆիզիկոս է, 1980-87 թթ.՝ ՀՀ գիտությունների ակադեմիային կից ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական աշխատող էր։ 1990-91թթ.՝ ՀՀ բարձրագույն կրթության նախարարության վարչության պետ։ 1991 թ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ,

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳՈՐԾԵԼ

Հուլիսի 26-ին ԼՂՀ վարչապետը հանդիպեց «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության պատվիրակության հետ, որը գլխավորում էր կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն Ռոբերտ Ադամսը։ Պարոն Ադամսը ԼՂՀ կառավարության նախագահին տեղեկացրել է Արցախում կազմակերպության ծավալած գործունեության, ինչպես նաեւ հետագա ծրագրերի մասին, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներին։ Նա նշեց, որ իրեն հետաքրքրում է նոր կառավարության վերաբերմունքը կազմակերպության գործունեության հանդեպ, ինչին

«ԱՅՍՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ ԷԼ ՄԵՂԱԴՐԵԼ»

Վանո Սիրադեղյանի պաշտպաններ Տիգրան Ջանոյանի եւ Ռուբեն Ռշտունու հետ զրույցի առիթը թեեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշ հայտարարություններն էին, բայց անդրադարձանք նաեւ Սիրադեղյանի գործով ավարտված նախաքննության հարցերին։ -Ինչո՞վ էր պայմանավորված, որ հավելյալ մեկամսյա ժամկետ էիք խնդրում գործին ծանոթանալու համար, եթե առանց այն էլ (գլխավոր դատախազի հաղորդած տեղեկությունների համաձայն) նյութերն ամբողջ ծավալով ձեր տրամադրության տակ

ՍՈՎԻՑ ՉԵՆ ԿԱԽՎՈՒՄ, ՍՈՎԻՑ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ

1999 թ. հուլիսի 14-ին, «Առավոտ» օրաթերթի թիվ 191 համարում Լիլիթ Ավագյանը հոդված է զետեղել «Իսկ Դավիթ Բայրամյանը սովից կախվել է» վերնագրով։ Հոդվածում նա իր անձնական նկատառումներն է շարադրում Տավուշի մարզի Կողբ եւ Բերդավան գյուղերի բնակիչների սոցիալական ծանր վիճակի մասին եւ որպես նման վիճակի հետեւանք՝ հոդվածագիրը հայտնում է, որ Բերդավան գյուղի բնակիչ Դավիթ Բայրամյանը սովից կախվել

ՊԱՀՊԱՆԵԱ ԶՄԻԿԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆՆ

Որպես եվ նա պաշտպանե զԳարեգին Ներսիսեանն Մինչեւ երեկ միամտաբար ենթադրում էի, թե Բարձրյալի անունից բոցաշունչ ելույթների մենաշնորհը Արտաշես Գեղամյանինն է։ Սակայն ՀՀ պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետեանը պրն Գեղամյանի համար, պետք է նկատել, լուրջ մրցակից է։ Երեկ պահպանողականների առաջնորդ պրն Հայրապետեանը ի լուր աշխարհի հայտարարեց, թե իրենց կուսակցությունն «ամենանպատակահարմարն է նկատում» Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին տեսնել

ԼԱՎ ԼՈՒՐ

«Մոսկովսկիե նովոստի» թերթին տրված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե անցած նախագահական ընտրություններում ինքն ու Դեմիրճյանն իրար նկատմամբ շատ կոռեկտ են եղել եւ սահմաններից դուրս չեն եկել։ Հաճելի էր հայտնագործելը, որ ընտրապայքարի շրջանակներում տեղավորվում էր գործարանների Դեմիրճյանի կողմնակից տնօրեններին բյուջեին ամենաշատ պարտքեր ունենալու մեջ մեղադրելը եւ պատասխանատվության խնդիր արծարծելը, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ արեց։ Իսկ

ԵՐԿՈՒ ՕԳՆԱԿԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

ԱԺ կանոնակարգն այս օրերին լուրջ վերատեսությունների է ենթարկվում։ Խմբերն ու խմբակցություններն իրենց առաջարկություններն են ներկայացնում այդ փաստաթղթի փոփոխությունների վերաբերյալ։ Գոնե մեկ հարցում նրանք միակարծիք են՝ երկուական օգնականի հաստիք սահմանել մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների համար՝ մեկն ընտրատարածքում, մյուսը՝ պառլամենտում։ Իսկ համամասնական կարգով ընտրված պատգամավորներին էլ տարածքներում հատկացնել փորձագետ-օգնականներ։ ԲԵՆԶԻՆԸ ԷՆԵՐԳԱԿԻՐ ՉԷ   Տարբեր աղբյուրներից հաստատվում է

ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Երկուշաբթի Վանո Սիրադեղյանի 5 պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քրեական գործում կարճել նրա վերաբերյալ մասը՝ «հանցագործության դեպքի բացակայության եւ հանցագործությանը Վ. Սիրադեղյանի մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքերով, անհապաղ դադարեցնելով քրեական հետապնդումը նրա նկատմամբ»։ Տիգրան Ջանոյանը համաձայնեց «Առավոտի» ենթադրությանը, որ այս միջնորդությունն անտարակույս մերժվելու է։ Այնուամենայնիվ՝ նրանց հիմնավորումների մի մասը՝ կարդացեք 3-րդ էջում։ ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ

Ընդունարան

Ընդունարան էր, առանց լուսամուտի, առանց լուսանցքի, երդիկի։ Աշխարհի հետ կապը մեն-միակ դռնով էր իրականացվում, ու դեռ պետք էր քայլել երկար ու անլույս միջանցքով։ Մեկուսացումը մի կողմից լավ էր՝ դրսի շոգն ու տապը, վերից թափվող հուրքը չէր թափանցում, բայց մյուս կողմից՝ ներսի շիկացած մթնոլորտն էլ ելնելու ճեղք չուներ, ու պիտի պայթեր ընդունարանը։ Նույն հաջողությամբ սա կարող

«…ՈՒ ՎՐԵՆ ԳՐԱԾ՝ ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»

Մարդն իր ժամանակն անգամ չգիտե եւ, ինչպես ձկները, որ որսվում են նենգ ցանցերից, եւ թռչունները, որ բռնվում են ծուղակների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, որ հանկարծակի բռնում է նրանց: ԺՈՂՈՎՈՂ 9.12. Աստծո մեծագույն ստեղծագործությունը ժամանակն է: Ոչ երկիրը, ոչ մարդը, ոչ էլ անգամ հոգին, այլ ժամանակը: Երկրային ժամանակը: Փորձեք

ՎԵՐՋԻՆՆԵՐԸ, ԵՐԲ ԴԱՐՁԱՆ ԱՌԱՋԻՆ

Իմ զրուցակիցն է Էրեբունի շրջանի 9-րդ ընտրատարածքի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Մանվել Եղիազարյանի (Արաբոյի) քույրը՝ տիկին Սեդա Եղիազարյանը։ Զրուցակիցս իր խոսքը ուղղում է ժողովրդին։ Խնդրում, որպեսզի կարդան եւ ընկալեն ամեն մի տողը, ամեն մի բառը։ -Տիկին Սեդա, արդեն բավականին ժամանակ է անցել ընտրություններից, ոմանք իրենց բողոք-ճիչերը լռեցրել են, հարմարվել են այն մտքին, որ մեր

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Բաց նամակ Լոռու մարզպետ պրն Հ. Քոչինյանին Պարոն մարզպետ, դուք շատ հմուտ խաղ կազմակերպեցիք, ինձ՝ Շամուտի դպրոցի տնօրենիս ազատելու աշխատանքից։ Ճիշտ է, իմ աշխատանքի մեջ թերություններ կան, սակայն թերությունը շտկելու, սխալը չկրկնելու համար կարելի՞ էր խիստ նկատողությամբ որոշ ժամանակ տալ աշխատելու։ Հավանաբար, դուք չգիտեք, որ ինձ վտարելով դպրոցից, բարոյական հարված եք հասցնում ոչ միայն դպրոցին,

ԻՆՉ ԽԱՂ Է ՄՈԳՈՆՎՈՒՄ

Կամ՝ սեւ տրճեի ու ՄԱՀ-ի արանքում Հանրապետության բնակչության որոշակի մասը, եթե չասենք՝ բացարձակ մեծամասնությունը, ցնցված է Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ)՝ մեր հանդեպ վերջին պահանջից. ֆինանսական աջակցության դիմաց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Ինչու է այս մասին հաղորդում տպագրվում այն պահին, երբ ընդամենը օրեր առաջ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը, ի լուր այդ նույն բնակչության, հայտարարեց, որ նվազեցվելու է գիշերային

Արագ արձագանքման ջոկատ

Պատմում է Ստեփանավանի «Լոռի» փրկարարական ջոկատի նախագահ Արմեն Առաքելյանը։ «Լոռի» փրկարարական ջոկատը բազմաթիվ պարգեւների եւ խրախուսանքների է արժանացել։ Փրկելու գործը հանրապետությունում նոր-նոր է սկսվում։ Մեր փրկարարներն առաջին հերթին սովորում են արտասահմանցի գործընկերներից եւ սեփական փորձով կատարելագործում են իրենց իմացածը։ «Ջոկատի կորիզն են Ստեփանավանի տուրիստական հավաքականի անդամները։ Ջոկատն իր ունեցածը ստեղծել է սեփական քրտինքով։ Աշխատել ենք

ԱՐՏԱՀՈՍՔ՝ ՀԴԿ-ԻՑ

Հարցազրույց Հայդեմկուսի նախկին անդամ Կարինե Դանիելյանի հետ -Տիկին Դանիելյան, ՀԴԿ-ն ԱԺ ընտրություններից հետո, իմ տպավորությամբ, գտնվում է տոտալ պասիվության վիճակում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ – Ես չեմ կարող համաձայնել կամ չհամաձայնել այդ տեսակետին, որովհետեւ դուրս եմ եկել կուսակցությունից, բայց ոչ թե այն պատճառով, որ այն վատն է կամ համաձայն չեմ որոշ գործընթացների հետ, այլ՝ որ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ

Երեկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մեզ տրամադրեց իրենց ուղղված Գոռ Ստեփանյանի դիմումը, որով վերջինս խնդրում է իրեն օգնել գտնելու իր եղբոր՝ Արսեն Ստեփանյանի մահվան մեղավորներին։ Հուլիսի 23-ին հսկիչը պահանջում է, որ Արսեն Ստեփանյանը մուծի էլեկտրաէներգիայի վարձը։ Երբ վերջինս անվճարունակության պատճառով հրաժարվում է կատարել այդ պահանջը, ոստիկանության նախկին աշխատակից-հսկիչը նրան պարտադրաբար տանում է Արաբկիրի ՆԳ բաժին։ Ըստ

Լրահոս
Թրամփը երդվեց

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031