Օրվա լրահոսը
ԳՈՐԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հանրապետության դատախազությունից «Առավոտին» հայտնեցին, որ ավարտվել է Հայաստանի ծերունական կուսակցության նախագահ Սարգրս Ասատրյանի գործի նախաքննությունը, որի յութերը փոխանցվել են «Կարապետ Ռուբինյան» /նախկին Շենգավիթ/ համայքնի առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ ՀԾԿ նախագահը մեղադրվում է Լենինի արձանի ապամոնտաժումը կազմակերպելու եւ «Դրոյի» գործի քննության միտումնավոր ձախողման մեջ: Պրն Ասատրյանի փաստաբան Տիգրան Ջանոյանի կարծիքով, այդ մեղադրանքներն անհիմն են, իսկ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԸՆՏՐԱԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ
Մենք հայտնվեցինք դատախազական լաբիրինթոսում Սկիզբը՝ թիվ 142 Տեղափոխվենք դատաիրավական բարեփոխումների հաջորդ օբյեկտը՝ ՀՀ դատախազություն: Ինչեր ասես չկային մեր հաղորդումներում՝ ԿԸՀ նախագահի կեղծիքների, ընտրացուցակներ կազմելու կարգի ու ժամկետների խախտման, քվեաթերթիկներ թաքցնելու, հանձնաժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման, քվեատուփի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելու, այլ անձի փոխարեն քվեարկելու, անօրինական քարոզչություն կատարելու, վստահված անձին վիրավորանք հասցնելու, մեկից ավելի անգամ քվեարկելու, նշումներով
ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԻՆ ՍԱՐՔԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայ ժողովրդի պատմության քննությանը երեկ «Առավոտը» գնացել էր զինված ու «թիրախի» ընտրությունն էլ ամենեւին պատահական չէր։ Վառ երեւակայություն ունեցողներին հիասթափեցնեմ. արյան ծովեր չհոսեցին եւ հանձնաժողովի նախագահ Հայկ Ավետիսյանի հետ «Առավոտի» մենամարտ հիշեցնող զրույցի արդյունքում երկուստեք զոհեր ու վիրավորվածներ չարձանագրվեցին։ Այստեղ միակ «զոհերը» դիմորդներն են, որոնց բողոքներն էինք հենց իբրեւ զենք առած՝ գնացել քննության։ Օրեր առաջ
«ԴՈՒ ԻՋԻ՝ ԵՍ ԿՍՏԱՆԱՄ»
Բենզինային ճգնաժամից հետո առավել գնահատելի դարձավ մեր քաղաքի հասարակական տրանսպորտը։ Խոստովանեք, որ յուրաքանչյուրդ սարսափած սպասում էիք ուղեվարձի բարձրացմանը։ Եվ ինչպե՞ս այս ամենից հետո սիրով եւ հարգանքով չլցվել մեր տրանսպորտի նկատմամբ։ Եթե դուք կյանքին թեթեւ նայելու տրամադրություն ունենաք, կարելի է ցանկացած փոխադրամիջոցի հմայքը նկատել։ Նախեւառաջ՝ մետրոպոլիտենը։ Որքան էլ բարձր լինի օդի ջերմաստիճանը, այնտեղ միշտ էլ զով
Խորովածը՝ հանգստի պարտադիր ատրիբուտ
Հայերիս համար փոքրաթիվ ազգային արժեքների շարքում՝ ի թիվս Մասիս սարի (առջեւում՝ անպայման գետակ ու բարդի), կոնյակի գործարանի ու «Նաիրիտի», դասվում է նաեւ Սեւանա լիճը։ Ուր եւ ծովի նոստալգիա ապրող հայերս նախընտրում ենք մեր հանգիստն անցկացնել։ Ես էլ բավականին խանդավառությամբ ընդունեցի կիրակիս Սեւանում անցկացնելու բարեկամներիս առաջարկը։ Մանավանդ որ, վերջին 5-6 տարում Սեւանը հեռուստացույցով կամ, լավագույն դեպքում,
ԿԽՄԿ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ 1999 թ. Կարմիր խաչի օգնության ծրագրերի փոփոխության տարի է։ Կազմակերպությունը չի լքի ԼՂ-ն, քանի դեռ գոյություն ունեն մարդասիրական խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ ԿԽՄԿ-ի մշտական կանխարգելիչ գործողությունները կշարունակվեն, եթե անգամ հրատապ օգնության կարիքը այլեւս չլինի։ 1997-ին Կարմիր խաչն իրականացնում էր
ՀԷԿ-երը՝ հայկական Գերմանիա
Հայաստանում տեսարժան վայրեր շատ կան։ Տեսարժան են նույնիսկ այն վայրերը, որոնց մասին շատերս միայն թեթեւակի պատկերացում ունենք։ Օրերս լրանում է Սեւանի ՀԷԿ-ի 50-ամյա հոբելյանը։ Առաջիկա շաբաթ օրը վարչապետ Վազգեն Սարգսյանը մեծ պատվիրակության եւ արտասահմանյան հյուրերի ուղեկցությամբ կայցելի այս բացառիկ հետաքրքիր կառույցը, կշնորհավորի անձնակազմին եւ արտասահմանյան հյուրերի մոտ կհպարտանա 1949 թվականին կառուցված այս հետաքրքիր շինությամբ։ Պատվիրակության
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ԿԱԽՎԱԾ Է ՍՈՍԿ ՄԻ ՄԱԶԻՑ
Վարչապետի կարծիքով «ոչ մի ծրագիր (…) չի կարող իրականություն դառնալ (…), եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը հենց ինքն է»։ Բանաձեւը պարզ է՝ յուրաքանչյուրս պիտի հասկանանք, որ երկրի տնտեսությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մարդը յուրաքանչյուրս ենք։ Այս ձեւակերպումն անգամ չի բացառում, որ համընդհանուր
ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ՝ ԲԱՑԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԻՑ
Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանի հետ անցած տարվա հոկտեմբերին մեր առաջին հարցազրույցին հաջորդել էին զրույցում նրա նշած մի քանի գործիչների՝ նրան զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու չհաջողված փորձերը։ Մարտական փառքի վայրերով -Քաղաքական գործիչների նշավակման իմաստով միակը չեք նախագահի աշխատակազմում։ Մինչդեռ այժմ գրեթե գորովալից վերաբերմունք եք հանդես բերում մականվանի գործիչների նկատմամբ։ Կարելի է
ՀԱՅԴԵՄԿՈԻՍ. ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Առավոտն» արդեն անդրադարձել է Հայդեմկուսում առկա գործընթացներին, որ որոշակի արտահոսք է եղել կուսակցության ղեկավար շրջանակներից։ Այս հարցով այսօր զրույցի ենք հրավիրել ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին։ -Կուսակցությունից արտահոսք չի եղել։ Կարինե Դանիելյանն իր դիմումի համաձայն հեռացել է կուսակցության շարքերից, այն պատճառաբանությամբ, որ ընդհանրապես է քաղաքականությունից հեռանում։ Դա իր որոշումն է։ Ինչ վերաբերում է արժանավոր մտավորական Ազատ
ՆԻՍՏԻ ՕՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՀՀ կառավարության ներկայացուցիչները վերջին օրերին տարբեր առիթներով նշեցին, թե օգոստոսի վերջին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու են ՀՀ ընտրական օրենսգրքում եւ տեղական ինքնակառավարման օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները: Սպասվում էր նաեւ, որ կառավարությունը ԱԺ կներկայացնի պետական բյուջեի ծախսային մասում փոփոխություններ կատարելու հարցը: Հուլիսի 29-ին կառավարության՝ ԱԺ հետ կապերի վարչությունում ասացին,
ՃԵՂՔՎԱԾՔԻ ԿԱՐԿԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁ
Հանրապետության տնտեսությունում բազմաթիվ հղիներ կան։ Բոլորը նույն բանով են հղի՝ վտանգով։ Բոլորին նույն պատճառն է հղիացրել՝ նախորդ կառավարության արհամարհանքը ռուսական ճգնաժամի նկատմամբ եւ բյուջեի ճեղքվածքը։ Երկու օր առաջ տեղի ունեցավ մեր հասարակության համար հազվադեպ իրադարձություն։ Երկրի իշխանավորներից մեկը, այս դեպքում՝ Հայաստանի վարչապետը հեռուստաելույթով դիմեց ժողովրդին։ Սա ինքնին մեկ քայլ առաջ է (խոսքը ձեւի մասին է)։
ԼԱՎ ԼՈՒՐ
Մեքենաների պետհամարանիշներից կարելի է անսխալ կռահել, թե տվյալ պահին ովքեր են արտոնյալ եւ անձեռնմխելի դիտվում։ Երկու-երեք տարի առաջ հարգի էին ոստիկանական համարանիշներով մեքենաները, հետո՝ պաշտպանության նախարարության համարանիշների համար էին ծանոթներ մեջ գցում, փող վճարում։ Հիմա կպչուն ավտոտեսուչների հետ գործ չունենալու երաշխիքը «HKP» համարանիշներն են, որոնք փակցրած արտասահմանյան մեքենաները խիստ շատացել են Երեւանում։ Իսկ եթե այդ
ՋԱ՜Ն ԱՐԱՄԱԶԴ, ՋԱ՜Ն
Ոմանց թվում էր, թե ԱԺ նախորդ գումարման պատգամավորները, որոնք երկրապահ դարձան, կյանքում ոչ մի բանի ընդունակ չեն։ Բայց, ըտենց չի. Արամազդ Զաքարյանն, օրինակ, ստեղծել է I ԱԺ պատգամավորների ակումբ, որում հիմնականում 4 հոգի է ընդգրկված՝ Արամազդ Զաքարյան, Ժորա Գեւորգյան, Սիմոն Գրիգորյան, Համլետ Հայրապետյան։ ԿԱՐՈ՞Ղ Է Պարզվում է, որ Վիգեն Չալդրանյանի անունը Վիգեն չէ։ Հաստատ ենք
ԳՐԳՌԻՉ ՃԵՂՔՎԱԾՔ
Այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչպես կառավարության կազմում մնաց նախկին վարչապետը, որը բյուջեի ճեղքվածքը 33 միլիարդի հասցրեց։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Ալեքսան Հարությունյանն ասաց. «Ցավոք, Հայաստանում որեւէ նոր կառավարություն չի եղել, որ նախորդ կառավարությունից բյուջեն ճեղքվածքով չընդունի։ Արմեն Դարբինյանն էլ երբ Ռոբերտ Քոչարյանից բյուջեն ընդունեց, էլի ճեղքվածք կար»։ Կարդացեք՝ էջ 4։ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է Կառավարության
ԲԱՐԵՎԱԳԻՐ
Աշոտ Բլեյանին՝ «քսիֆ»-ի փոխարեն Ասում են, որ Սովետաշենի բանտում դու հնարավորություն ունես մամուլ կարդալու եւ անգամ հեռուստացույց նայելու, ուստի որոշեցի քեզ այս նամակը գրել: Երբ Գարեգին Վեհափառի հուղարկավորության օրը բարձրաստիճան /երբեմնի իմ լավագույն բարեկամ/ պաշտոնյային ասացի, որ ուզում եմ «հանցագործ ընկերոջս» տեսնել, խոստացավ օգնել ինձ: Երբ հարցրի՝ արդյո՞ք իր նոր պատասխանատու պաշտոնին տեղափոխվելուց հետո էլ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԸՆՏՐԱԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԸՆՏՐԱԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ Կամ ընտրական իրավունքի «պաշտպանության» հետքերը Ասում են, ընտրությունից-ընտրություն` քայլ առ քայլ առաջ ենք գնում, եւ շատ քիչ է մնացել, որ Եվրախորհուրդ հասնենք: Իսկ մեր կարծիքով՝ 1990թ. ժողովրդավարական ընտրություններից հետո վայրենի մեթոդներով անցկացրած մի շարք ընտրությունների արդյունքում, գլորվել ենք անդունդ, որից դուրս գալու ելքը գրեթե չի երեւում: Նախորդ եւ այսօրվա իշխանությունների ձեւավորման համար, ըստ
«ԳԱԶԱՆՈՐՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«ԳԱԶԱՆՈՐՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Բաց նամակ ՀՀ վարչապետին Մեծարգո պարոն վարչապետ, այն, ինչ վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում կատարվել է իմ նկատմամբ, արժանի է գեղարվեստական գրականության նյութ դառնալու։ Մի օր անպայման դրանով ինքս կզբաղվեմ, սակայն, որպես քաղաքացի, պարտավոր եմ զգում բարձրաձայն ասել, թե ինչ է կատարվում իմ ու Ձեր հայրենիքի դպրոցական համակարգում։ Եթե մտածեի, որ
«ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
«ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՇԱՐՔԻՑ Երեկ Երեւանի քաղաքապետարան լրագրողները շտապում էին փողոցային առեւտրի դեմ պայքարին նվիրված՝ ոչ այն է՝ կլոր սեղանի, ոչ այն է՝ խորհրդակցության։ Գնացինք, պարզվեց մամլո ասուլիս է։ Փողոցային առեւտուրն արգելելու կապակցությամբ, ինչպես քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Վարդգես Ավետիսյանն ասաց, դժգոհություններ կան, եւ իրենք որոշել են «բացատրել իրենց գործողությունների պատճառները»։ Դատելով այն բանից, որ դժգոհություն
ԴԺԳՈՀ ԵՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻՑ
Հարգելի խմբագրություն, Արագածոտնի մարզը մի շարք հիմնախնդիրներով մարզ է, ու, բնական է, որ մարզպետ պետք է նշանակեին այնպիսի մի մարդու, որը ծանոթ լիներ մարզին, մարզի պրոբլեմներին ու խնդիրներին։ Այս հոգսաշատ մարզի մարզպետ 1998 թ. հուլիսին նշանակեցին մեկին, որն իր ամբողջ կյանքում երեք հոգուց բաղկացած կոլեկտիվ էլ չի ղեկավարել։ Նախկին վարչապետը նշում էր, որ ընկեր Հրայր
«Տաշած քարը չեն շպրտի»
Ալեքսանդր Աղամալյանի խորհուրդը ՀՀ նախագահին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցրեց Քաղաքական խորհուրդը, որն իր գործունեության մեկ տարվա ընթացքում վերածվել էր ազդեցություն չունեցող կուսակցությունների հավաքատեղիի, որտեղ քննարկված հարցերն ու ընդունված փաստաթղթերը, անկախ իրենց կարեւորության աստիճանից, որեւէ ազդեցություն չունեին վարվող տնտեսական եւ քաղաքական կուրսի վրա։ ՔԽ-ի ցրումից հետո կուսակցությունների այս խումբը փորձում է շարունակել կիսատ թողած աշխատանքը՝ ստեղծելով
«ԾՐԱԳՐԵՐԸ ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ, ՇԱՆՍԵՐՆ ԵՆ ՔԻՉ»
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հեռուստաելույթը Ազգային հեռուստատեսությամբ (հատվածաբար) Ինչպես խոստացել էի, այսուհետ ամեն ամիս հանդես եմ գալու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող ելույթներով, այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած եւ ձեռնարկելիք քայլերի մեկնաբանությամբ։ Միանգամից պիտի խոստովանեմ, որ երկրի տնտեսության վիճակը ծանր է։ Ծանր է, բայց ոչ անհուսալի։ Հանրապետության բյուջեի ճեղքվածքը ոչ 20 եւ ոչ էլ, փառք Աստծո, 60
ԿԱԲԵԼԻ ԵՐԳԸ
Երեւանի կաբելի գործարանի գլխավոր ինժեներ Էդուարդ Միրզոյանը վերջերս Ստեփանակերտում էր գտնվում գործարանի մասնաճյուղի բացման հետ կապված խնդիրներ քննարկելու նպատակով։ Նա մասնակցել է կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը, զրուցել ԼՂՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Հայտնել է, որ մասնաճյուղը տեղակայվելու է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տարածքում (վերջինս համապատասխան տեսքի բերվելուց հետո զբաղեցնելու է 600 քմ տարածք)։ Նրա խոսքերով՝ կաբելի արտադրության համար
Իրանը մեղադրում է Թուրքիային
Իրանը մեղադրում է Թուրքիային Իրանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունները, որոնք Իսլամական Իրանի պատմության մեջ կմնան որպես «երկու հակադիր ուժերի միջեւ պայքարի սրման» նոր հանգրվան, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իրանական հասարակայնությունը ցանկանում է ճշգրտումներ մտցնել երկրի կառավարման համակարգի մեջ՝ խորացնելով դեմոկրատացման պրոցեսները։ Անշուշտ, վերջին իրադարձություններն ունեին իրենց խոր ակունքները, որոնց սկիզբը դրվել է 1997 թվականի
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՅՈՒՆ ԻՐԱՆ
Օգտվելով առիթից, որ վերջին օրերին վերստին Երեւանում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, նրան զրույցի հրավեր արեցինք՝ առաջին ձեռքից մեկնաբանություններ ստանալու, թե, ի վերջո, ի՞նչ հիմք ունեին հուլիսյան ուսանողական հուզումներն Իրանում։ -Ես եղել եմ իրադարձությունների կիզակետում, երբ ուսանողներն առաջին քայլերն արեցին։ Այսպես սկսեց պարոն դեսպանը, իսկ այնուհետեւ ներկայացրեց, կոմունիստական տերմինաբանությամբ ասենք, այն կայծը,
«Արմենիկումը» եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսը
«Արմենիկումը» եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսը «Արմենիկումի» հայտնագործումը բավական լուրջ խնդիրներ է առաջադրել մեր դիվանագիտական կորպուսի համար։ ԱՊՀ երկրներում գործող հայկական դեսպանատներ զանգերն ու այցելությունները հատկապես շատանում են ռուսական հեռուստատեսությունների հաղորդումներից հետո։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան երրորդ քարտուղարը պատմում էր, որ օրական միջինը երկու-երեք զանգ կամ այցելություն է լինում։ Դեսպանատան աշխատակիցները խնդրում են ներկայացնել համապաասխան փաստաթղթեր՝ «ՍՊԻԴ»-ի
«Հոգնեցրին ինձ արդեն մեղավոր ու անմեղ»
Եթե ասեմ, թե անտառը ցավից լաց է լինում, երեւի շատ հնաոճ ու պարզունակ կհնչի։ Բայց անտառն իրոք լաց է լինում, հերն էլ անիծած, թե պարզունակ ու հնաոճ կհնչի։ Ծառ կտրելու արվեստը հայերիս խելքի բանը չի, մերը կոպիտ կացինն է, կտրում է առաջին պատահած ծառը։ Նայող չկա՝ մատղաշ է թե հաստաբուն, ջահել է թե ծեր։ Փա՞յտ
«ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ»
Ասացին փաստաբաններ Ռուբեն Ռշտունին ու Տիգրան Ջանոյանը։ Իսկ այս քրեական գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտող միջնորդությանն ի հաստատումն, թե Վանո Սիրադեղյանին ներկայացված մեղադրանքների ձեւակերպումը «սխեմատիկ են, զուրկ նկարագրությունից եւ բովանդակությունից», նրանք մի քանի օրինակներ միայն բերեցին։ Տիգրան Ջանոյան– Կարելի էր տասնյակ օրինակներ բերել, բայց հետո մտածեցի, թե քանի դեռ գործն իրենց թաթերի մեջ է՝ դատախազությունը
ՇՏԱՊԵՔ ՊԱՐԶԵԼ՝ ԻՆՉ Է ՍԱ
Վերջին շրջանում պետական ու համայնքային կառույցներին սկսել է հետաքրքրել բյուջեի ճեղքվածքի խորխորատը։ Ոմանց դա հետաքրքրում է այն լցնելու ազնիվ մղումով։ Նման մղման մի անզուգական օրինակ է սույն գրությունը։ Բանալու անցքում ինչ-որ մեկի թողած երկտողի բովանդակությունը հետեւյալն է. «10 բն. պարտք 7000 դր։ Հարգելի պարտքատեր, խնդրվում է ներկայանալ ՇՇՊՍ-ի թիվ 2 տեղամաս (նախկին 3-րդ) վճարել Ձեր
«ԵՐԿՈՒ ՖԻՔՍՏՈՒԼ ՏՂԱ ԿԱ՝ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ՈՒ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ»
Կատակով, բայց դիպուկ ասված այս խոսքերը ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը նախատեսել էր «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարներից մեկի նուրբ լսողության համար։ Սակայն այն որսաց նաեւ «Առավոտի» ձայնագրիչը, որը պատահաբար վերջինիս ականջի մոտ էր։ ՀՀ վարչապետը երեկվա իր աշխատանքային օրվա մի մասը նվիրեց Քանաքեռի ալյումինի գործարան կատարած այցելությանը, մյուս մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնափոխադրումների համալիրի, մաքսային եւ սահմանային գոտիների։