Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ԸՆԴՈՒՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն վերջերս խիստ շատախոս է դարձել եւ ամեն առիթով, երբեմն նաեւ անառիթ իր տեսակետն է հայտնում Հայաստանի եւ ԼՂՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը տարբեր առիթներով շեշտում է, թե պետք չէ Գուլուզադեի տեսակետներին լուրջ վերաբերվել։ Հավանաբար այս դիրքորոշումն էր պատճառը, որ երեկ Հայաստանի ԱԳ նախարարությունից հրաժարվեցին

«ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԳԱՆԳՐԱՀԵՐ ԱՎԱՆԱԿ Է»

Ասում է Արշակ Սադոյանը, բայց այնպես, որ պատասխանատվության չենթարկվի Արշակ Սադոյանը, ըստ ամենայնի, շատ էր զայրացած, եւ այս ասուլիսը կուտակված բացասական էներգիայի պարպման լավագույն միջոցն էր։ «Ես չգիտեմ, բնության մեջ գանգրահեր ավանակներ լինում են, թե ոչ, բայց հասարակության մեջ այդպիսիք շատ կան»,- անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հուլիսի 30-ի ասուլիսում իր հասցեին հնչած որակումներին, ասաց Արշակ Սադոյանը,

«ՀԺԿ-Ն ԿԱՐՈՂ Է ԳՈՅԱՏԵՎԵԼ ՄԻԱՅՆ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայտարարեց ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը Պատասխանելով «Սնարք»-ի աշխատակցի այն հարցին, թե ինչո՞ւ ինքը հրաժարվեց ղեկավարել խորհրդարանական հանձնաժողովներից մեկը, ԱԺ պատգամավոր, ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Կուսակցության ոչ մի անդամ իրավունք չունի հրաժարվել կուսակցական հանձնարարությունից, որն արդեն կայացրել է կուսակցության քաղաքական խորհուրդը, կամ կուսակցության նախագահը։ Այդ պատճառով, բոլոր այն խոսակցությունները, թե ես հրաժարվել եմ ինձ

Օստապ Իբրահիմիչ, վերջապես ե՞րբ է… լուծվելու Ղարաբաղի հարցը

Պետական համակարգի տարբեր ներկայացուցիչներն այս հարցին տարբեր պատասխաններ են տալիս։ «Լուծումը շատ մոտ է», «վերջին տարում նախագահի իրականացրած քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցնում է վերջնական խաղաղությունը», «բանակցային գործընթացն այսօր խիստ անորոշությունից եկել է խիստ որոշակի վիճակի»,- այս բոլոր ավետիսները մեջբերումներ են նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանի խոսքից։ Նպատակը, մասնավորապես հերքելն էր

ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ հեռուստատեսային ասուլիսում «Առավոտը» Ռոբերտ Քոչարյանին այս մտահոգությունն էր փոխանցել, թե քանի որ դեռ երկար ժամանակ Հայաստանում կյանքը չի լավանա, դժգոհությունները կենցաղային մակարդակում պայմանավորվելու են ղարաբաղցի նախագահով եւ խորանալու են հայաստանցի-ղարաբաղցի հակասությունները։ Այն ժամանակ պրն Քոչարյանը հարցի երկրորդ մասից խուսափեց եւ վստահեցնում էր, թե 2-3 տարում դրական փոփոխություններն ակնհայտ կլինեն։ Նրա

Իմ Նաիրան

«Առավոտը» իր 5-ամյակի կապակցությամբ բազմաթիվ պաշտոնական եւ անպաշտոն շնորհավորական բացիկներ է ստացել: Օրինակ, «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը սրտանց ցավ է հայտնում, որ «Առավոտին» այլեւս ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում /այդպես էի ես կատակել հոբելյանական համարի խմբագրականում/: Ինչպես միշտ, իր հերթական նամակն է ուղարկել ԱԻՄ դիվանը: Քանի որ նման նամակներ ստանում ենք գրեթե ամեն

ՎԱՐՉԱՊԵՏ-ՀԺԿ

Անցյալ շաբաթավերջին վարչապետ Վազգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ակտիվին՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Իսկ թե ինչի մասին են խոսել վարչապետն ու ժողովրդականները, պատմում է ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմունդ Ծատուրյանը։ – Միարժեքորեն պետք է ասեմ, որ վարչապետի բոլոր ասածները շատ լավ ընդունվեցին մեր բոլորի կողմից։ Նա շատ ճիշտ է ընկալում այսօր լուծման

ԼԱՎ ԼՈՒՐ

Այս անգամ բյուջեի ճեղքվածքը լցնելու առաջարկ է անում ոչ թե կառավարությունը, այլ առաջարկն արվում է ներքեւից։ «Հրազդան» տոնավաճառի աշխատողներն առաջարկում են «ասֆալտի» համար տոնավաճառի ղեկավարությանն արվող իրենց մուծումները պակասեցնել եւ ամբողջ գումարը փոխանցել պետական բյուջե։ Կառավարությունը լավ կանի, եթե լրջորեն վերաբերվի ներքեւներից եկող այս առաջարկին։ Հաճելի է նշել, որ տոնավաճառի առեւտրականների քաղաքացիական գիտակցությունն ավելի բարձր

ՆԱԽԱՐԱՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Բակո Սահակյանը, որը նշանակվել է ԼՂՀ ՆԳ նախարար, ծնունդով ղարաբաղցի է, սակայն մինչեւ վերջերս աշխատում էր Ռուսաստանում՝ իբրեւ ՀՀ ՆԳ ներկայացուցիչ։ Իսկ մինչ այդ Բակո Սահակյանն աշխատել է Լեռնային Ղարաբաղի ՆԳ համակարգում՝ նախարար Արմեն Իսագուլովի ղեկավարության օրոք։ Նրան Ռուսաստան է ուղարկել Վանո Սիրադեղյանը։ ՏԵՐԴ ՄԵՌՆԻ, ԳԻՏՈՒԹՅՈ՛ՒՆ Դավիթ Շահնազարյանը վկայեց շուրջ տարիուկես առաջ Վաշինգթոնում Պոլ Գոբլի

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ «Առավոտ» օրաթերթի հիմնադրման հինգերորդ տարելիցի առթիվ։ Իր գործունեության ընթացքում «Առավոտը» հասցրել է դառնալ կայացած ամենաընթերցվող թերթերից մեկը եւ ակտիվ մասնակցություն ունենալ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում։ Խոսքի ազատությունը մեր կարեւորագույն ձեռքբերումներից է, եւ մեծ է անկախ լրատվամիջոցների դերն ու պատասխանատվությունը չորրորդ իշխանության ձեւավորման, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարական գործընթացների խորացման գործում։ Մաղթում եմ ստեղծագործական

ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ԲԱՍԿԵՏԲՈԼ Է ՍԻՐՈՒՄ, ՀԵՏՈ՞ ԻՆՉ

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ՀՀ նախագահը սկսեր թե՛ մշակութային, թե՛ հասարակական բոլոր օբյեկտները վերածել սպորտդահլիճների, այն պարզ պատճառաբանությամբ, որ իր հոբբին բասկետբոլն է։ Ի՞նչ է եղել որ։ Մեր երկրի նախագահը չի՞, ինչ ուզի՝ կանի։ «Նաիրի» կինոթատրոնն էլ, չգիտես՝ ում նախասիրությամբ, վերածվեց, մեղմ ասած. անտերության։ Սակայն չեմ կարծում, թե նրանք հենց դա էին ուզում։ Նրանց

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳ «Հարկավոր է փոխել մարդկանց հոգեբանությունը, որի դեպքում նոր միայն երկրում կնկատվի տեղաշարժ»,- իր մի հարցազրույցում ասում է ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը։ Ճշմարիտ է, փոխելու շատ բան կա մեզանում՝ հոգեբանությունը, քաղաքական մթնոլորտը, քաղաքական գործիչների կեցվածքը, մարդը առհասարակ։ Սակայն մարդկանց հոգեբանության փոխման հարցով ո՞ւմ է դիմում պրն Մանուկյանը, երբ դրա կարիքը առաջին հերթին հենց ինքը

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ, ՄԵՐ… ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Դրոշ, գերբ, զինանշան, խաչ, Աստծո խորհրդապատկեր, մշակութային արժեք… Խորհրդանիշներով հարուստ է մեր իրականությունն ու մեր մտածողությունը։ Կարելի է նորից շարունակել. խորհրդանիշ են պետության ղեկավարները, արվեստի ու մշակույթի գործիչները, քաղաքական-պետական այրերը, հերոսները… Խորհրդանիշ-խորհրդապատկերը տվյալ ժողովրդի ինքնության փաստագիրն է, վկայականը, որի ընկալումը կախված է նախեւառաջ նրա… պաշտպանությունից, նրա ընկալումից։ Աշխարհը կարգավորել է խորհրդանիշների պաշտպանության, ընկալման, օգտագործման հարցերը,

Ես էլ ունեմ հատուկ կարծիք

Ես էլ ունեմ հատուկ կարծիք «Արմենիկումը» հայ ժողովրդի եւ համայն մարդկության սխրանքն է, բայց որքանո՞վ է խոսվում դրա մասին եւ որքանո՞վ են մարդիկ հավատում ՍՊԻԴ172ով հիվանդ մարդկանց փրկության հնարավորությանը։ Սվետա Ալեքսանյան (ուսուցչուհի) – Հավատում եմ, որ վերջապես գտնվել է դարիս վատթարագույն հիվանդության դեղամիջոցը։ Բայց զարմանում ու զայրանում եմ համատարած լռության վրա։ Կարծես ոչ թե մահացու

ԵՐԿԱՐ ՈՏՔԵՐՆ ԷԼ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ ՉԵՆ

Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխություններն, անշուշտ, ուղեկցվել են բնակչության զբաղվածության փոփոխությամբ։ Աշխատանքի եւ գործազրկության հիմնահարցը ներկայիս ամենալուրջ հիմնախնդիրներից մեկն է, որը կարծես դեռ երկար ժամանակ կմնա օրակարգում։ Զբաղվածության եւ աշխատանքային հարաբերությունների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունը, պետական սեփականության զանգվածային մասնավորեցումը, անկայուն տնտեսական իրավադաշտը, տարվող տնտեսական քաղաքականությունը աշխատողների մեծ մասին մատնել են

Խաբում ենք, կեղծում, թաքցնում, որը… կործանարար է

Խաբում ենք, կեղծում, թաքցնում, որը… կործանարար է Տնտեսություն չունենալով խաբում ենք, կեղծում, թաքցնում իրական վիճակը, օդից վերցված թվեր, ցուցանիշներ շրջանառության մեջ դնում։ Իսկ դրանք կործանարար կարող են լինել երկրի համար։ Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը քայքայեցինք, անդունդի եզրին հասցրինք։ Ձեռնարկությունների թանկարժեք սարքավորումները, հաստոցները, մեքենաները, ոսկու գնի մետաղը փոշիացրինք, մի զգալի մասը քամու «թեւերով» հասցրինք արտերկիր, հզորացրինք նրա տնտեսությունը՝

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՆԱՄԱԿ, ՈՐ ՏՊԱԳՐՎՈՒՄ Է ԱՆՆՇԱՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐՈՎ

Հայաստանը անկախ իրավական սոցիալական հանրապետություն է, բայց ինչո՞ւ են ոտնահարվում մարդու իրավունքները մի խումբ չինովնիկների կողմից, որոնք վարում կամ վայելում են իրենց պաշտոնը՝ հաշվի չառնելով հասարակ ժողովրդի դիմում-բողոքները, եւ ինչո՞ւ են չինովնիկները ոտնահարում օրինականությունը եւ դարձնում անօրինական։ Արդեն երկու տարի է, մեր համայնքը բողոքարկում է Շիրակի մարզպետարան, բայց մեզ մարզպետարանը կշտացրել է փաղաքշական խոսքերով, այն

Հետեւություններ ճամփի կեսին

Հետեւություններ ճամփի կեսին Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը, վստահ, որ քննությունների կեսին արդեն կարելի է «ինչ-որ հետեւություններ» անել, երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս։ Նախարարն իր հետեւությունները ներկայացրեց դանդա՜ղ, կշռադատելով ասված ամեն մի բառն ու տառը։ Պարոն Ղազարյանը, իր խոստովանությամբ, եկել էր «թվերով զինված» եւ մանրամասն ներկայացրեց դրանք։ Ջուրը գցելով նախարարի աշխատանքը՝ ասուլիսի այդ մասին

ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՈՐԴԻՆ-2

ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՈՐԴԻՆ-2 «Բալքի ոտը խերով լինի», «Լավ էլ սիրուն է»,- այս կարգի ցանկություն-դիտարկումներով արձագանքեց ժողովուրդը՝ ԵՊՀ-ի քննասենյակների առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնությանը։ Նախագահի այցը, ինչպես որ միշտ լինում է՝ անակնկալ չէր. սրտատրոփ նրան էին սպասում քննության կազմակերպիչները, լրագրողները։ Ծնողների աչքին նախագահ չէր երեւում. նրանք սրտատրոփ իրենց զավակներին էին սպասում, ու մեծ ոգեւորություն

ՀԱՅՏՆԻ ՍՐՏԻՆ, ՀԱՅՏՆԻ ՄԽԻԹԱՐԱՆՔ

Այնքան են ժողովրդին նեղը գցել օր օրի նոր ոլորտներ ընդգրկող թանկացումներով, որ ԵՊՀ այցելած ՀՀ նախագահին շրջապատած դիմորդների ծնողները, օրվան հատուկ դարդն ու ցավը մոռացած, հենց այդ թանկացումներից էին բողոքում։ Բենզինի թանկացմամբ մտահոգ ծնողներից մեկին հույս տալու լավագույն ձեւը նախագահը համարեց այն արդարացումը, թե միայն մեզ չի բաժին հասել այդ աղետը։ Նախագահի հարցին՝ գիտե՞ք, ինչքան

Բադրիջանի գույնը եւ բենզինի գինը

Կառավարության վերջին նիստի որոշումները (բենզինի բնապահպան վճարի բարձրացման եւ ծխախոտի հաստատագրված վճարումների նոր կարգի մասին) ներկայացնելիս՝ պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը համառորեն չէր հասկանում լրագրողներից մեկի այն հարցը, թե կառավարությունը ո՞նց պիտի անի, որ բենզինի գնի բարձրացումը չկապվի բադրիջանի գնի բարձրացման հետ։ Պրն Այվազյանը փորձում էր սրամտել, թե բենզինն ու բադրիջանը ի՞նչ ընդհանուր կապ ունեն։

«ԵՐԱԶԱՆՔԻՑ ԱՆԳԱՄ ԿԱՐԵԼԻ Է ՄՈՒՐԱԲԱ ԵՓԵԼ, ԵԹԵ ԱՎԵԼԱՑՎԻ ՄԻ ՔԻՉ ՇԱՔԱՐ ԵՎ ԹՈՒՅՆ»

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ստեղծվեց Կարեն Դեմիրճյանի ֆենոմենի շահարկումով։ 1998-ի արտահերթ նախագահական ընտրություններից հետո, ընդամենը տաս ամսում, «մի փոքրիկ սենյակում, մի կոտրած աթոռի վրա» թափ առնող կուսակցությունը կարողացավ դառնալ 25 հազարանոց հսկա բանակ։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀԺԿ-ն զարմանալի եւ շատերի համար մինչեւ այսօր անհասկանալի դաշինք կազմեց հանրապետական կուսակցության հետ։ Այս դաշինքի պտուղները տարբեր թեւեր տարբեր կերպ

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԻՆ» ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է

Հարգելի պարոն Աբրահամյան, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր թերթի հիմնադրման 5-ամյա տարելիցի առիթով։ Հիմնադրվելով մեր պետականության կայացման դժվարին ժամանակներում, «Առավոտը» կարողացավ արագ ոտքի կանգնել, ստեղծել իր դիմագիծը եւ կարճ հատվածում իր ուրույն տեղը գրավել զանգվածային լրատվական միջոցների շարքում։ Եվ այդ հաջողվեց առաջին հերթին համարձակ մտահղացումների, բազմաբնույթ վերլուծությունների, հակադիր կարծիքների համադրման, լրագրողական քննությունների, ընթերցողի հետ ակտիվ

ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՂԵՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 30-ին արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային ընդամենը մեկ հարցով. ԱԺ ընտրություններին համամասնական եւ մեծամասնական կարգով մասնակցած կուսակցությունների, դաշինքների, պատգամավորության թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ամփոփ տվյալների հրապարակման կարգը քննարկելու համար։ Զեկուցողը ԿԸՀ նախկին անդամ, իսկ այժմ ԿԸՀ-ի վերստուգիչ ծառայության ղեկավար Արա Հարությունյանն էր։ Ի դեպ, պարզվեց, որ վերստուգիչ ծառայություն, որպես այդպիսին, ԿԸՀ-ում գոյություն

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ա․Բլեյանի պաշտպան կոմիտէ- Փարիզ Հայաստանի Կրթական Գործոց նախկին նախարար, նախկին երեսփոխան, «Նոր Ուղի» կուսակցութեան նախագահ, «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի տնօրէն, Աշոտ Բլէեանի ու իր գործակիցներուն դէմ հալածանք մը ծայր տուած է պետական որոշ մարմիններու կողմէ, որ դեռ կը շարունակուի։ Գաղափարային անհանդուրժողութեամբ, մարդկային եւ քաղաքացիական ամենէն տարրական իրաւունքները ոտնակոխող այս հալածանքը, փաստօրէն ոչ միայն չի համապատասխանէր

«ԿԻԼԻԿԻԱՆ» ՄԱՔՈՒՐ Է

Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, երեկվա «Միթե խարդախ են ջրագործները» լուրը չի համապատասխանում իրականությանը՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի մասով։ Ավելի մանրամասն՝ առաջիկա համարներից մեկում։ ԱՆՀԱՋՈՂ ՌԵՎԱՆՇ Այս անգամ Նաիրիի շրջանի թիվ 56 ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածու Աղասի Սիմոնյանն էր փորձել այդ տարածքից պատգամավոր դարձած, իրեն հաղթած Արամ Հարությունյանի կողմից ընտրախախտումների հարցը հասցնել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն ընդհանրապես չի

ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ

Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ու «Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի երեկ կազմակերպած սեմինարում բազմիցս անդրադարձան այն հարցին, թե արդյոք Հայաստանում մամուլն ազա՞տ է։ Բոլորովին ազատ չէ, ասեմ ձեզ։ Այլապես մեր գլխավոր խմբագիրը, որն այս սեմինարում զեկուցում էր «ԶԼՄ-ների դերն անցումային շրջանում» թեմայով, չէր արգելի անդրադառնալ իր զեկուցմանը։ Գրաքննության պատրվակն այն է, թե իբր

ԴԱՏԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Հուլիսի 28-ին Վայոց Ձորի Առաջին ատյանի դատարանը սկսեց «Ջերմուկ» ՓԲԸ-ի շուրջ վաղուց սկսված եւ դատականի վերածված վիճաբանությունը։ «Առավոտն» արդեն անդրադարձել է այս վեճի մանրամասներին։ Որպես հիշեցում ասենք, որ ամերիկահայ ներդրող Կայծակ Զեթլյանի եւ Ջերմուկի քաղաքապետ Աշոտ Արսենյանի կողմից 50/50 հարաբերությամբ տնօրինվող «Ջերմուկ» ՓԲԸ-ում դժգոհությունները սկսվել էին դեռեւս այդ ձեռնարկության հիմնադրման սկզբից, քանի որ Կայծակ Զեթլյանը

ՈՉ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻՆ

Աշխարհում ամենաձանձրալի մարդիկ քաղաքական գործիչներն են՝ ճիշտ է, կան որոշ հաճելի բացառություններ։ Նրանք չափից դուրս լուրջ են վերաբերվում սեփական անձին, իրենց քայլող արձաններ են զգում, զուրկ են հումորի զգացումից՝ մանավանդ, երբ այդ հումորն իրենց անձի հետ է կապված։ Ես նրանց անկեղծորեն խղճում եմ եւ բոլորովին չեմ ուզում նեղացնել, բայց, ցավոք, ստիպված եմ, քանի որ գրում

«ՌԱԶԲԻՐԱՏՆԵՐ» ՀԺԿ-Ի ԴԱՇՏՈՒՄ

Հուլիսի 30-ին անցկացվեց ՀԺԿ Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպության արտահերթ կոնֆերանսը։ Կոնֆերանսից մեկ օր առաջ կուսակցության տարածքային կազմակերպության գրասենյակ են այցելում «Հայաստան» թերթի խմբագիր Հենրիկ Աբրահամյանը, «Միասնություն» դաշինքի քարտուղար Գագիկ Ասլանյանը եւ պահանջում, որ Պողոս Գաբրիելյանը արտահերթ կոնֆերանսը չանցկացնի։ Թեթեւ «ռազբիրատից» հետո ընկերները հեռացել են ձեռնունայն։ Մանրամասները կարդացեք 7-րդ էջում։ ՀԱԶԱՐՆԵՐԻՆ ՓՈՂ ՉԵՆ ԱՍՈՒՄ Աղվան Վարդանյանի

Լրահոս
Թրամփը երդվեց

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031