Օրվա լրահոսը
ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
Լրագրող Աննա Իսրայելյանի անմեղ հարցերին իմ նույնքան անմեղ պատասխաններն անմեղ հետեւանքներ ունեցան։ «Առավոտում» տպված այդ հարցազրույցից առաջ ամեն շաբաթ-կիրակի մեզ էքսկուրսիա էին տանում, խորովածով, դհոլ-զուռնով՝ մի անգամ Հաղարծին, մյուս անգամ Գառնի-Գեղարդ, շաբաթը մի անգամ էլ Սեւանում լողանալն էր պարտադիր։ Հիմա խիստ է։ Մենք էլ մեր կամերի պատին Հայաստանի քարտեզն ենք փակցրել ու անարգել ամեն օր
Հեշտ խաբվող մտավորականություն
Նախընտրական շրջանում իր բարեգործությունները, իր նկատմամբ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության, սերն ու նվիրվածությունը ներկայացնելու Էջմիածնի հեղինակություն Ճոյտ Հակոբի (այժմ արդեն՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան) հրավերով այցելել էի «Զվարթնոց» ռեստորանային-ժամանցային համալիր։ Էջմիածնի ամբողջ մտավորականության սերն առ բարեգործ ներկայացնելու պատիվը տրված էր Էջմիածնում շարժման առաջամարտիկ, հանրակրթական քոլեջի տնօրեն Համլետ Նահատակյանին։ Պարոն Նահատակյանը վառ գույներով ներկայացրեց Հակոբի կենսագրության մանրամասները,
ՀԱՅ-ՄԻԱՍՆԱԿԱՆ- ՑԵՂԱՊԱՇՏԱԿԱՆ-ԱԶԳԱՅԻՆ- ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ
Այսպես կարելի է ամփոփել Հայաստանում գրանցված 85 կուսակցությունների անվանումները Հայաստանում պաշտոնական տվյալներով ապրում է 3, իսկ անպաշտոն տեղեկություններով՝ 2 միլիոն մարդ: Փոխարենը մեր երկրում գրանցված է 85 կուսակցություն: Դրանց ցուցակը մեզ սիրալիր ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Ըստ այդ ցուցակի, առաջինը 91 թվականի մայիսի 14-ին գրանցվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իսկ վերջինը՝ 99 թվականի հունիսի 21-ին
ԼԱՎ ԼՈՒՐ
Բաքվում «Ազատություն» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ ցույց։ Ցուցարարները շարժվել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ՝ «Մի աջակցեք հայ զավթիչներին», «Հրաժարվեք 907 բանաձեւից», «Ճնշում մի գործադրեք Ադրբեջանի վրա» կարգախոսներով։ Ցուցարարները թղթակիցներին ասել են, որ ԱՄՆ-ը խոստանում է, բայց իրական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին օգնելու համար։ Նույն թղթակիցները հաղորդում են, որ ոստիկանները ցուցարարներից խլել են պաստառները։ ՎԱՏ
ՀԻՆ ԼՈՒՐ
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ կարգավորման բանակցությունների հերթական մի փուլի ժամանակ ադրբեջանցիները խիստ անընդունելի պայման էին առաջադրել։ Քրիստիան Տեր-Ստեփանյանն այդ մասին հեռախոսով հայտնում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ստանում՝ «Ասա, թող սիքտիր լինեն» պատասխանը։ «Ի՞նչ կըսեք, չհասկըցա»,- հարցնում է Տեր-Ստեփանյանը եւ ստանում նույն պատասխանը։ Քրիստիանը նորից է հարցնում. «Ի՞նչ կըսեք, չհասկըցա», եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը
ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
Շատ լրագրողներ էին փորձել ԼՂՀ ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանից՝ մինչեւ նրա պաշտոնանկությունը, եւ մերժում ստացել։ Այդ պաշտոնում այժմ Սեյրան Օհանյանի նշանակումից հետո «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի դիմումը դարձյալ ապարդյուն է եղել, բայց այս անգամ Սամվել Բաբայանն իր օգնականի միջոցով նաեւ իր մերժումն այսպես է հիմնավորել. «Բանակը քաղաքականությամբ չի զբաղվում»։ ԱՅՍՏԵՂ ՆՈ՞ՒՅՆՊԵՍ
Ծերեթելին Շագալի հետ մտերիմ է եղել
Մոսկովյան կինոփառատոնի օրերին Ռուսաստանի կինոգործիչների միության շենքում ցուցադրվեց գեղանկարիչ եւ քանդակագործ Զուրաբ Ծերեթելուն, նրա ստեղծագործություններին նվիրված վավերագրական կարճամետրաժ ֆիլմ։ Ծերեթելին դահլիճում էր։ Ու, չնայած Զ. Ծերեթելու անվան եւ ստեղծագործությունների շուրջ ծագած աղմուկ-իրարանցումներին (հատկապես Մոսկվա գետի վրա տեղադրված Պետրոս 1-ի հուշարձանի առիթով), նրան բավական ջերմ ընդունեց դահլիճը։ Միջոցառումը որեւէ կերպ կապված չէր փառատոնի հետ, բայց դրա
ԲԱԺՆԵՏԻՐՈՋ ԿԱՄՔԸ
«Առավոտն» արդեն անդրադարձել է Արմավիր քաղաքի պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջ կաբինետում կատարված վիրահատությանը։ Պոլիկլինիկայում վիրահատության ժամանակ դեպք էր արձանագրվել։ Բնականաբար, քրեական գործ է հարուցվել եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Իսկ մինչ դատաբժշկական փորձաքննության եւ դատական եզրակացությունն ու վճիռները, հարցը քննել է Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը։ Արձանագրություն թիվ 4-ում հենց այդպես էլ արձանագրված է։ Նախ՝ մարզպետն ինքն իր
Իշխանության նոր հավակնորդներ
«Մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, ուստի եւ պայքարելու ենք իշխանության համար»,- հայտարարեց ՔԴԿ նախագահ Կարեն Օհանջանյանը «Առավոտի» թղթակցի հետ ունեցած զրույցում։ Ավելի մանրամասնելով կուսակցության առջեւ դրված այդ խնդիրը, նա նշեց, որ 2000 թվականին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը լրջորեն է նախապատրաստվում, իր առջեւ նպատակ է դրել բոլոր ընտրատարածքներում ունենալ թեկնածուներ։ Դրա անհրաժեշտությունը նրանում է,
ՀԱՅՏԱՅԻՆ ԱՍՈՐՏԻ
Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանն իր վերջին ասուլիսում խառնաշփոթի մեջ գցեց լրագրողներին, քննությունների կեսին հայտարարելով, թե չունի հստակ պատասխան մի շատ կարեւոր հարցի մասին եւ այդ առնչությամբ որոշում դեռ նոր պիտի ընդունվի։ Խոսքն այս տարվա նորույթի մասին էր, որն առանց այդ էլ թյուրըմբռնումների տեղիք էր տվել։ Դպրոցի ավարտական որոշ քննություններ բուհի ընդունելության համար հիմք
«ՇԻՍՍՈՏՍ ԿԾԱԽԵՄ, ԲԱՅՑ ԴԱՏԸ ՊԻՏԻ ՇԱՀԵՄ»
«Առավոտ» օրաթերթի ապրիլի 14-ի համարում տպագրվել էր «Էս թաղն իմն է» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձել էինք Հր. Քոչարի փողոցի կամրջի աջակողմյան հատվածում տեղադրված կրպակների տերերի եւ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների «խմբամարտին»։ Զերծ մնալով կրկնությունից, ներկայացնենք այս հարցին առնչվող որոշ թվեր, փաստեր եւ իրադարձություններ, որոնք եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ կօգնեն պատկերացում կազմելու այդ տարածքում ծագած
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ «ԳԱԼԱԿՏԻԿԱՆ»
Վերջին տարիներին գիտության ոլորտի պաշտոնատարների համար լուրջ գլխացավանք են դարձել Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտը եւ «Գալակտիկա» ձեռնարկությունը։ Մինչ մեր գիտապաշտոնական այրերը որոշում են՝ ինչպես տնօրինել խորհրդային տարիներից ժառանգություն մնացած տիեզերագիտության գիտական եւ ինժեներական պոտենցիալը, ուրիշները լուրջ գործով են զբաղված։ Վրացի ինժեներները, օրինակ, Ռուսաստանի հետ համատեղ ծրագրով են աշխատում։ Օրերս տիեզերքում բացեցին վրացական արտադրության անտենա։ Ռուսական
Բյուջետային փաստաթղթերի ճակատամարտ՝ պարտքերն իրար վրա գցելու համար
Հայ տնտեսագիտական միտքը նոր նվաճումների է հասել։ Շրջանառության մեջ թարմ ու հետաքրքիր տերմին է հայտնվել։ Մի մասի համար այն էկզոտիկ է, մի մասի համար՝ էրոտիկ։ Բարեպաշտ քաղաքացիներն անգամ շիկնում են կանանց շրջապատում այն արտասանելուց։ Խոսքն, իհարկե, «բյուջեի ճեղքվածք» արտահայտության մասին է։ Տնտեսագետներն անգամ միանշանակ չեն հասկանում դա՝ նույն «բյուջեի դեֆիցիտն» է, թե ոչ։ Ոմանք անգամ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁԱՔԱՐԸ
Արտասահմանյան ներդրողների թեման ամենահրապուրիչն է։ Ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ Հայաստանի միակ փրկիչները հենց օտարերկրյա ներդրողներն են, որոնք աշխատեցնելու են արդյունաբերությունը, ստեղծելու են հազարավոր աշխատատեղեր, լցնելու են ճեղքված բյուջեն եւ ծաղկեցնելու են Հայաստանը։ Ամերիկահայ եւ կանադահայ 10 գործարար 1997 թ. 840 հազար դոլարի ներդրում են կատարում Արարատ գինու գործարանում։ Այս ներդրումը կազմակերպում է ամերիկահայ գործարար
«ЧП районного масштаба»
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի անունը հատկապես շատ է հիշատակվում Գորիսում։ Հուլիսի 25-ին կայանալիք Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությունները հետաձգվեցին մինչեւ օգոստոսի 8-ը։ Ակնարկվում է, որ դրանում իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել վարչապետը։ Այս ինֆորմացիան հայտնեցին երեկ Գորիսից Երեւան ժամանած եւ տեղում ասուլիս հրավիրած Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածու Համլետ Մկրտչյանի երկու վստահված անձինք։ Նրանց ազնիվ մղումներին գոնե
ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ
Մոսկվան, ՍՊԻԴ-ը եւ «Արմենիկումը» Ռուսաստանի համար այսօր սոցիալական մեծ խնդիր է դարձել ՍՊԻԴ-ը։ Եվ կարելի է պատկերացնել՝ ինչպիսի իրարանցում է առաջացրել «Արմենիկումի» հայտնագործումը։ Ինչպես Հայաստանում կասկածի տեղիք տվեց դեղի հայտնագործման մասին ՀՀ ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը, այնպես էլ՝ Ռուսաստանում։ Բնականաբար, քաղաքական աստառ ու մեկնաբանություն տրվեց փաստին, որովհետեւ դա ընդհանրապես հանրապետության առողջապահության նախարարի
Ոչ պոպուլյար, բայց պարտադրված քայլեր
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Ռուզան Խաչատրյանին եւ պատասխանել մի շարք հարցերի։ Իր նյութում թղթակիցը մասնավորապես ծանուցում է, որ որոշակիորեն զրուցել է «ԱրմենՏելի» հետ կապված խնդիրների մասին։ Նախ, հիշեցվում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը նախորդ խորհրդարանում դեմ է քվեարկել «ԱրմենՏելի» հարցով ստեղծվող հանձնաժողովի ձեւավորմանը՝ հիմքով, որ.
Ի ՎԵՐՋՈ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ
Կառավարության հունիսի 24-ի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտնել էր տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանին տրված մի առաջադրանքի մասին. «Անպայման պետք է հանել այդ ցանկը եւ տպագրել թերթում, ասել հեռուստատեսությամբ՝ ովքեր են այն մարդիկ, որոնց վատ աշխատանքի պատճառով քո երեխան չի կարողանում դպրոցում դասագիրք ունենալ, եւ որոնք վաղը քո ձեռքով ընտրվելու են։ Այս քաղաքականությունը պետք է
ԱՄՌԱՆ ՄԻ ՇՈԳ ԱՌԱՎՈՏ…
Հանրապետության գլխավոր սրտաբանը երեկ մեզանից չթաքցրեց, որ շոգից ոչ ոք չի մեռնի։ Եթե նույնիսկ 40 աստիճանից բարձր ջերմաստիճան գրանցվի, միեւնույն է, մեռնող չի լինի։ Չենք մեռնի, բայց կապրե՞նք։ Ասում են՝ դիմացեք, շոգի հետ հաշտ եղեք, շատ հեղուկ ըմպեք ու դիմացեք (հայե՜ր)։ Մի կերպ դիմանում ենք ու դեռ ստիպված ենք լուսաբանել երկրի քաղաքական դաշտի ամառը։ Բնությունն
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտի» հիմնադրման հնգամյակի առթիվ պետական պաշտոնյաների մեկ տասնյակից ավելի շնորհավորանքների շարքում լավագույնն է ճանաչվել նախարար Ռոլանդ Շառոյանի ուղերձը, որտեղ մասնավորապես «Առավոտ»-ավարի նշված է. «Նախարարության ողջ կազմը գորովանքով է ընդունում ձեր հոբելյանական տորթի հինգերորդ մոմի բոցավառումը եւ ջերմորեն ողջունում մասնավորապես իր բաժին պատուհասին՝ Սաթիկ Սեյրանյանին»։ Այլոց մեջ լավագույնը ֆիլատելիստների հայկական միության ուղերձն է, որի նախագահ Աշոտ
ԱՐՏԱՀԵՐԹՆԵՐ ՕԳՈՍՏՈՍԻՆ
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացրին, որ հուլիսի 3-ի դրությամբ կառավարությունից դեռեւս որեւէ դիմում չեն ստացել, որպեսզի նախագահի հրամանագրով արտահերթ նիստ գումարվի։ Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը չբացառեց օգոստոսին արտահերթ նիստ գումարելու հնարավորությունը։ ՆԱՆԱԳՈՒԼՅԱ՛Ն, ՄԵՂԱՎՈՐ ԵՍ Մի խումբ ցուցարարներ, «Արմենիա» հյուրանոցի աշխատակիցներ, Ազգային ժողովի առջեւ խոսելով լրագրողների հետ, ասացին, թե արդյունաբերության նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանը «Արդշինբանկից» 400
ԱՄԵՆԱԸՆՉԱԶՈՒՐԿ ԽԱՎԸ
Տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը մի հետաքրքիր իրողության մասին վկայեց, որ երբ Արմավիրի մարզում փորձել են ճշտել, թե ովքեր են ջրի եւ այլ ծառայությունների դիմաց վճարումներից խուսափողները, պարզվել է, որ նրանց 60-65%-ը պետական չինովնիկներ են՝ մարզպետարանի, հարկային եւ մաքսային ծառայությունների, իրավապահ համակարգի եւ դատախազության աշխատակիցներ։ Հիրավի, ճիշտ են ասում, որ խեղճ մարդիկ փող չունեն ջրի
ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ՄԵԾ ԿԻՆՈՅԻՆ
Նրան այլեւս Կաննի փառատոնին չեն հրավիրում Ինչպես արդեն հայտնի է, Մոսկովյան միջազգային XXI կինոփառատոնի հյուրն էր նաեւ ֆրանսիացի կինոդերասան Ալեն Դելոնը, որին փառատոնի նախագահ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մրցանակ շնորհեց՝ կինոյի մեջ իր մեծ ներդրումի համար։ Ա. Դելոնն իր ընտրությունն արդեն կատարել է՝ այլեւս չի նկարահանվելու. «Ամեն մարդ իր ընտրությունը կատարում է, դա էլ իմ ընտրությունն
ՊԱՏՄՎԱԾ ՍՈՒՏԸ ՍՈՒՏ ՉԷ, ԻՍԿ ՏՊԱԳՐՎԱԾԸ…
«Իրավունք» թերթի այս տարվա հուլիսի 16-22-ի համարում «Սրբապղծություն» հոգեսարսուռ վերնագրի ներքո լույս է տեսել «Գրքի գողը գող չէ, իսկ Ավետարանի…» հոդվածը։ Անձնապես մոտ տասը տարվա ծանոթություն ունենալով հոդվածագրի հետ, մարդկայնորեն դժվարանում եմ այս պատասխանը գրելը, սակայն անպատասխան թողնելն էլ արդեն ինձ համար խորագրի բնորոշմամբ սրբապղծություն կլիներ։ Հոդվածում պատմվում է, թե ինչպես մեկը կողոպտում է Հայկաձոր
Նրանք չեն հեռանում, այլ վերադառնում են
Հարցազրույց բանակային շինարար Գեւորգ Գեւորգյանի հետ Շինարար Գեւորգ Գեւորգյանը ծնունդով Թալինի Ն. Բազմաբերդ գյուղից է: Նրա նախնիներն այստեղ են գաղթել դարասկզբին Սասուն աշխարհից: 88-ի զարթոնքից սկսած իր ավանդն ունի Արցախի ազատագրման գործում: 1995 թվականից մշտապես բնակվում եւ աշխատում է Արցախ աշխարհում, որտեղ նրա գործը եղել է ավերված բնակավայրերի վերականգնումը, այնուհետեւ բանակային շինարարությունը: Ազգային ժողովի վերջին
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հրամայական է ազատել պաշտոնից մարզային դատախազին Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա օրենք պետական աշխատողի թերացումների, իր պարտականությունները չիրագործելու, վստահված աշխատանքում անտարբերության կամ անգործունեության համար, որով հնարավոր կլիներ պատասխանատվության կանչել Շիրակի մարզային դատախազ Վ. Ավագյանին։ Չնայած դրան, հանցագործություն բառը բացատրելիս սահմանվում է, որ հանցագործություն է համարվում հասարակության համար վտանգավոր այն արարքը, որը կատարվում է գործողությամբ
ԵՎ ՈՉ ՄԻ ՊՐՈԲԼԵՄ
Օրերս, վարդերի մի մեծ փնջով, խմբագրություն էր այցելել թիվ 196 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լարիսա Բադալյանը ու հուզված խնդրում էր շնորհակալություն հայտնել աշխարհագրության հանձնաժողովին՝ օբյեկտիվ գնահատման եւ բարյացակամ վերաբերմունքի համար։ Երբ բուհերի ընդունելության քննությունների կազմակերպիչների ու լրագրող գործընկերներիս մի նեղ շրջանակում միամտություն ունեցա պատմելու այդ մասին, արձագանքը միանշանակ էր՝ «Առավոտը» հաստատ չի գրի այդ մասին, «Առավոտը»
«ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ» ՄԱՅԹԵՐ, «ԿԱՆԱՉ» ԳՈՏԻՆԵՐ
Վաղուց արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ քաղաքի կենտրոնական զբոսայգիները, կանաչ գոտիները վաղ թե ուշ պետք է վերածվեին սրճարանների ու պաղպաղականոցների, եւ կենսաթոշակառուները, երիտասարդ մայրերն ու նրանց երեխաները, երիտասարդ զույգերը զրկվեին հանգստանալու եւ հետաքրքիր ժամանակ անցկացնելու միակ հնարավորությունից։ Ճիշտ է, դեռեւս սրճարաններ ու պաղպաղականոցներ չեն դարձվել Կարապի դատարկ լիճը, «շրջափակված» Ազատության հրապարակը, հիշողություն դարձած
Գյուղացիներին փող են պարտք տալիս
ՀՀ գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի (ԳԲԱԾ) գրասենյակը Համաշխարհային բանկի (ՀԲ) տրամադրած վարկերով (նաեւ ՀՀ կառավարության սահմանափակ հատկացումներով) ֆինանսավորում է երկրի գյուղացիական տնտեսություններին։ Անցել է 10 ամիս։ Գրասենյակին հատկացված 19,8 մլն դոլար ընդհանուր գումարից (14,5 մլն դոլարը ՀԲ-ինն է, 5,3 մլն դոլարը՝ կառավարությանը) հիշյալ ժամանակամիջոցում 2,5 մլն դոլարը հատկացվել է գյուղացիական տնտեսություններին։ ՀԲ-ն առաջարկել էր գրասենյակին
ՔԱՂՔԻ ՏՂԱ, ԳԵՂԻ ԴՎԻԺԵՆԻ
«Առավոտն» արդեն անդրադարձել է Արագածոտն մարզի Արագածի տարածաշրջանի էլցանցի մասնաճյուղին, որին սպասվում էր լուծարում եւ միավորում Ապարանին։ ՀՀ էներգետիկայի նախարարությունն ընդառաջ գնաց արագածցիների թախանձանքներին, եւ մասնաճյուղը մնաց։ Սակայն… Կյանքը երիցս հաստատել է, թե որքան ափսոսալի բաներ են կատարվում այն կազմակերպությունում, որին սպառնում է լուծարում կամ միավորում։ Այս առումով դաժան ճակատագիր է բաժին հասել «Կենտրոնական էլեկտրացանց»