Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐՆ Է
Սակայն ոչ ոք չի կարող պարտադրել քաղաքացիություն «Առավոտի» խմբագրություն եկած քաղաքացին իր գլխի տերն է։ Շարունակ դա էլ պնդում էր։ Եվ իր գլխի տերը լինելով՝ գտնում է, որ իրեն ոչ ոք չի կարող պարտադրել քաղաքացիություն ստանալ կամ թե՝ «փոխ առնել»։ Իր այդ քայլի պատճառը համարում էր նաեւ այն, որ չի ցանկանում վճարել կամ թե՝ «պարտավոր
ԴԻՄՈՐԴՆԵՐ՝ ԳԼԽՈՎ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՔԱՐԻՆ ԶԱՐՆՎԱԾ
Մրցակցություն՝ ոչ հօգուտ դիմորդի Ցանկացած համեմատություն կամ մրցակցություն որոշակի լարվածություն է պարտադրում. բուհերի ընդունելության հայոց լեզու գրավոր քննության երկու հանձնաժողովների միջեւ միշտ էլ մրցակցություն եղել է։ Այն այս տարի առավել սրում է այն հավաստիացումը, որ դիմորդների բաշխումը կատարվել է խառը, առանց տեխնիկական ու հումանիտար բաժանման։ Լրագրողներս պարզապես արձանագրում ենք այդ մրցակցությունն ու դրա հետեւանքները՝ չնայած
Գործազուրկները՝ հույսով եւ անհույս
Վանաձորի ձեռնարկությունների մեծ մասը չի աշխատում կամ աշխատում է մասնակիորեն, աշխատողների փոքրաթիվ քանակով, որոնց վարձատրությունը կարողանում են կազմակերպել այն ժամանակ, երբ ինչ-որ արտադրանք է իրացվում։ Համաձայն վիճակագրության վարչության տվյալների, Վանաձորի բյուջետային կազմակերպություններում աշխատում է 6962, ձեռնարկություններում՝ 16088, «սեփական ձեռնարկություններում»՝ 7330 մարդ։ Եթե այս բոլոր թվերը գումարենք, ապա կստացվի, որ Վանաձորում աշխատողներն ավելի շատ են, քան
ԱՐԳԵԼՎԱԾ ՀՆԱՐՔՆԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ
1999 թվականի հուլիսի 2-ի «Առավոտ» թերթում տպագրված «Բռնցքամարտ գյուղում» վերնագրով հոդվածը մեծ զարմանք առաջացրեց Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչների մեջ, որովհետեւ գյուղում ոռոգման ջրի հարցերը այնքան էլ բարդ չեն, ինչպես հոդվածում նկարագրել է նույն գյուղում բնակվող լրագրող Զիլինա Մնացականյանը։ Ամենից շատ զարմացան խոսակցությանը ներկա գտնվողները, որ հասարակության կողմից հարգված գյուղապետարանի քարտուղարի եւ նրա ընտանիքի անդամների
Մարմանդ գետն էլ է վարարում
Օրեցօր շիկանում է ոչ միայն երկրի, այլեւ բուհերի ընդունելության քննությունների մթնոլորտը։ Վտանգվում է խաղաղ ու հանգիստ քննությունների իմիջը՝ չնայած բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչ կրքեր են բորբոքվում այդ առերեւույթ խաղաղության քողի տակ։ Ժողովրդական իմաստնությունը շատ տեղին է այս դեպքի համար՝ մարմանդ գետից վախեցիր։ Բայց գետն էլ է սկսում վարարել։ Բնության շիկացումը քննական կրքերի շիկացման
Փակեք, քամին չզանի
«Առավոտը» հաճախ է անդրադառնում գորիսյան անցուդարձերին, կերտում դեմքեր եւ դեպքեր, բայց հանգման ու ծագման կետին չի անդրադառնում ուղղակի անմիջական շփում չունենալու պատճառով, որը մեր մաշկի վրա է զգացվում, սակայն դա անհրաժեշտ է, գոնե այս անգամ կառավարությունը կամ օրենսդիր գործիչները կսթափվեն. ախր հերիք է շեղվենք օրինականությունից եւ ժողովրդին կուրացնենք։ Գորիսում քաղաքապետի ընտրությունները նշանակվել էին ըստ Սահմանադրության
ՓԱԿԱՆՔՆԵՐ ՈՒ ԲԱՆԱԼԻՆԵՐ
Չէ, աշխարհում, իսկապես, հավասարություն չկա. հարցերն ավելի շատ են, քան՝ պատասխանները, հիմարությունը գերակշռում է խելամտությանը, մահացածները՝ ապրողներին: Ու այդպես շարունակ… Ու երեւի թե միայն փականքների ու բանալիների թիվն է հավասար: Քանզի, անհավասարությունն այստեղ ուղղակի անիմաստ է: ՈՒ՞մ է պետք, ասենք, չբացվող փականքը: Կամ էլ՝ չեղած փականքի բանալին: Առաջին դեպքում դուռ դնելն իսկ անհեթեթ է՝ ավելի
ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, Օ՜, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ
Հայաստանի քաղաքական դաշտը շոգից կարկամել է։ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Շողեր Մաթեւոսյանը ասում է՝ այնքան շոգ է, որ տրամադրություն չունի մտածելու կամ, առավել եւս, խոսելու քաղաքականության մասին։ Նրա միակ մտահոգությունը ինչ-որ կերպ Սեւան հասնելն է։ Նանա Թոգոշվիլին ասում է, որ չի պատկերացնում, թե ինչպես է զբաղվելու քաղաքականությամբ, սակայն հստակ է, որ շարունակելու է դասախոսել պետհամալսարանում։
«ՀԱՅՆԱՎԹԱՄԹԵՐՔԸ» ԿԱՐՈՂ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼ ՇՈՒԿԱՆ
Վահագն Գրիգորյանը մինչեւ այս Ազգային ժողովի ընտրությունները գլխավորում էր «Հայնավթամթերք» ձեռնարկությունը։ Իր վերջին ելույթում վարչապետ Վազգեն Սարգսյանն այդ ձեռնարկությունը մատնանշեց իբրեւ բենզինակիր ոլորտի ազատ մրցակցության մեջ մտնելիք պետական կառույց։ Հիշեցնենք եւս մեկ էական դետալ. Վահագն Գրիգորյանը «Հայնավթամթերքի» տնօրեն է դարձել 1993-ին, ինչից հետո աստիճանաբար կարգավորվեց բենզինի առեւտուրը հանրապետությունում։ Սակայն մինչեւ 1997 թվականը բենզինի շուկայում գրեթե
Փող կա, ծրագիրը կա, մնում է՝ ՁԻԱՎ-ը չլինի
Հիմա մեզ մոտ ով բերանը բացում, «սպիդ» է ասում, մենք «Արմենիկում» ենք հասկանում։ Մեր նորահայտ «կյանքի էլիքսիրը» մեզ ամենակարեւոր բանն է թվում, համարյա երկրի առանցքի նման։ Ու հենց դրսից մարդ է գալիս, օձիքը բռնում ենք ու ստիպում, որ մեր «Արմենիկումին» սեր բացատրի։ ՄԱԿ-ի ՁԻԱՎ-ի ծրագրի խորհրդատու Էնդրյու Ամատո-Գաուչին Հայաստան է եկել «ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՎ-ի» կանխարգելման
ԿԱՏՎԻՆ ՊԱՐԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ
Լրագրողներիս համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ դատողություններ անելը հավասարազոր է պարկի մեջ գտնվող կատվի մասին խոսելուն։ Մինսկի խմբի ոչ հին մերժված փաթեթին էինք ծանոթ, ոչ էլ նոր մերժվածին, բայց դրանք համեմատում եւ այս ամենի մասին հարցեր ենք ուղղում պետական այրերին։ Հին ու նոր սկզբունքներ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում եւս մեկ անգամ
ԱՐՏԱԴՐՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Ակցիզային հարկի բարձրացման հետ կապված սպասումներն առայժմ չիրականացան։ Բենզինի գների աճից հետո վարորդները բողոքում են բենզինի որակից։ Վաճառքում կամ խիստ ցածր որակի բենզին է հայտնվել, կամ էլ դիզելային վառելիքի հետ գնային տարբերությունը հնարավորություն է տալիս նորից բենզինին «սոլյարկա» խառնել։ Տուժողն էլի սպառողն է։ Ընդ որում տեղական արտադրանքի սպառողն ավելի արագ տուժեց։ Առաջին օրերի ցնցումներից հետո
ՄԱՐԶՊԵՏԻՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ ՃՈՃՔ Է ԹՎՈՒՄ
Նոյեմբերյանը՝ ծաղկած բուրաստան Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի մասին «Առավոտի» վերջին հրապարակման («Իսկ Դավիթ Բայրամյանը սովից կախվել է») փաստերը ՀՀ վարչապետը հանձնարարել էր ստուգել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին։ Վերջինիս ստուգումների արդյունքները զարմանալիորեն լավատեսական էին, իսկ նրա պատասխան նամակում բերված թվերը բոլոր հիմքերն ունեին շոյելու վարչապետի ականջը։ Նամակում ասվում է, որ Նոյեմբերյանի երկրաշարժից 60 մասնավոր «տնատերեր» ստացել
ԼԱՎ ԼՈՒՐ
Ըստ չստուգված տեղեկությունների, Երեւանի քաղաքապետ կարող է նշանակվել Յուրի Բախշյանը։ Նա այժմ արձակուրդում է, եւ ոմանք պնդում են, թե նախկին փոխքաղաքապետի վերադարձից հետո նշանակումը կարող է տեղի ունենալ։ «Առավոտը» ողջունում է այդ նշանակման գաղափարը, քանի որ շատ լավ է հիշում Յուրի Բախշյանի ժամանակով Երեւանի փողոցների անխափան լուսավորվածությունը, սոցիալական բարվոք վիճակը, աղբահանության ամենօրյա գործընթացը, շուրջօրյա էլեկտրամատակարարումը
ՍԻՐԱՎՈՐ ԼՈՐԻԿ
Օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 132 ձայնով Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու տարեդարձն է։ Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ ի նշանավորումն այդ տարեդարձի՝ Վանո Սիրադեղյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին խորոված լորեր է նվեր ուղարկել։ Բայց ոչ 132 հատ։ 2 ՀԱՐՑ ԿԸՀ-ԻՆ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին փոխնախագահ, այժմ պարզապես անդամ Ռուբեն Մանուկյանը նախորդ ուրբաթ չմասնակցեց ԿԸՀ լիագումար նիստին, ինչից հետո
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ… ԼՂՀ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԱՅՐ
Հայաստանի մամուլում արտատպվել էր «Զաման» թերթի հաղորդումը, թե ԱՄՆ-ը մտադիր է Ղարաբաղի խնդրի կարգավորումը սկզբունքորեն հանգուցալուծել մինչեւ այս տարվա նոյեմբերի 9-ը՝ Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: Վարդան Օսկանյանն այս առնչությամբ ասաց. «Դա, իրոք, կարեւոր, շրջադարձային հանդիպում է ԵԱՀԿ ամբողջ գործընթացում, քանի որ այնտեղ նաեւ պիտի ընդունվի Եվրոպայի 21-րդ դարի անվտանգության խարտիան։ Այնպես որ, բոլորի հայացքն այսօր
ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՃԱՀՃՈՒՄ ՄՆԱԼ՝ ՄՆԱՑԵՔ
Հարցազրույց Նիկիտա Միխալկովի հետ Մոսկովյան միջազգային 21-րդ կինոփառատոնի եւ Ռուսաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի անունը վերջերս ավելի հաճախ է շոշափվում հայ կինոգործիչների շրջանում եւս։ Ռուսական կողմը հայկական կողմին համագործակցության առաջարկներ է անում, որին ընդդիմանում է հատկապես Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանը (ինչպես նաեւ որոշ կինոգործիչներ)։ Միանշանակ բացասական ու սահմանափակ տրամադրվածություն ունեն. ասում
ՈՒՐՎԱԿԱՆ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Ֆրանսիացի մի գրող ասել է, թե «մեծ սերը նման է ուրվականի, նրա մասին խոսում են բոլորը, բայց քչերն են այն տեսել»։ Հայաստանում նույնը կարելի է ասել սահմանադրական փոփոխությունների փաթեթի մասին, որը նախապատրաստվում է նախագահական պալատում։ Դրա մասին խոսում են մամուլից մինչեւ քաղաքական շրջանակներ, բայց քչերն են այդ փաթեթը տեսել։ Փոքրաթիվ անձանցից մեկը, ով ծանոթ է
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ՝ ԿՐԿԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
«Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ ազգությամբ ադրբեջանցի Միքայել Մամեդ-օղլի Մամեդովը 1988 թ. ազգամիջյան փոխհարաբերությունների պատճառով, իր ընտանիքով տեղահանվելով, գյուղից եկավ ադրբեջանական Խանլար քաղաք եւ ներխուժելով մեր բնակարան՝ ստիպեց մեզ բնակարանների փոխանակություն կատարել»։ Բորիս եւ Էլգարիտա Վանյանները փոխհամաձայնության գալով բնակարանների փոխանակություն են կատարում եւ այն վավերացնելու նպատակով գրավոր դիմում են ներկայացնում Խանլարի շրջխորհրդի գործկոմի նախագահ Ա.
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴՈՒՔԱՆԸ ՉԷ
Այս անժխտելի իրողությունն ընդունում են բոլորը, թերեւս բացառությամբ հենց Լեւոն Մկրտչյանի՝ ռուս-հայկական պետակա՛ն համալսարանի ռեկտորի։ Վերջինս հավանաբար ԵՊՀ-ի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկանի պետական պաշտոնն էլ էր իր դուքանը համարում, որ երբ դռանը չոքեց դրանից հրաժարվելու անխուսափելի անհրաժեշտությունը, այն «ժառանգեց» ոչ ավել, ոչ պակաս՝ իր հարազատ որդուն։ Ռեկտորի պաշտոնում էլ պրն Մկրտչյանը չի հրաժարվում
Ո՞վ է պատասխան տալու
Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին Կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանին Ձեզ է դիմում 17-ամյա մի տղա։ Այս տարի, ավարտելով դպրոցը, ես մասնակցել եմ բուհական ընդունելության քննություններին։ Երբ հանձնեցի առաջին քննությունս եւ բարձր գնահատական ստացա, ինձ թվաց, թե ամեն ինչ նորմալ է, քննություններն ընթանում են օբյեկտիվ եւ ոչինչ չի կարող
ԱՌԱՋ ԿՊՈՌԱՆՔ, ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ
Կամ անգլերենագետների քմահաճությունները Քննություններ կոչվածը պայքար է մի կողմից՝ բանակից պրծնելու, պետպատվերից օգտվելու, պատվախնդրական նկրտումներ բավարարելու համար, մյուս կողմից՝ գումարներ կորզելու եւ չբռնվելու համար։ Այս դաժան պայքարում երբեմն մարդկայնության ու սրտացավության բռնկումներ են լինում։ Ահա կենսաբանության եւ հանրապետական հանձնաժողովների դռներն է մաշում վանաձորցի մի խեղճ տղա։ Երեւանում գիշերելու տեղ չունենալով՝ նա փորձել է առավոտ ծեգին
ՏԵՂՈՒՄ ՆՍՏԱԾ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԿԼԻՄԱՅԱՓՈԽ ԼԻՆԵԼ
Սովորաբար «Առավոտի» առաջին էջի «Այսօր» խորագրի տակ զետեղվում է ինֆորմացիա օրվա այն իրադարձությունների մասին, որոնք ենթադրաբար հասարակության ուշադրության կենտրոնում են։ Եթե ուշադիր եք եղել, նկատած կլինեք մեր թերթի երեկվա այդ ինֆորմացիան. «Այսօր, ըստ օդերեւութաբանների, օդի ջերմաստիճանը կհասնի 42-ի»։ Կասկած չկա, որ այս իրադարձությունը մեզ համար վերջերս ամենակարեւորն է դարձել (մանավանդ որ, ուրիշ իրադարձություններ էլ տեղի
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕՐԵՆՔԻՑ ՎԵՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Ինչպիսի՞ երկրում ենք մենք ապրում՝ ամբողջատիրակա՞ն, թե՞ ժողովրդավարական։ Միանշանակ պատասխան ոչ ոք չի կարող տալ։ Այնինչ, այս անորոշությունների մեջ թեկուզեւ մի փոքր կողմնորոշիչ ունենալը ուղղակի անհրաժեշտություն է՝ հույսը լավ բան է, բայց նա էլ, թեեւ վերջինը, այնուամենայնիվ, մեռնելու հատկություն ունի… Եվ քանի դեռ բանը դրան չի հասել, փորձենք ճշտել մեր գտնվելու վայրը։ 6-րդից մինչեւ 6-րդ
ՔԱՂԱՔՆ՝ ԱՌԱՆՑ ԳԼԽԻ…
Կար ժամանակ, երբ Երեւանը պետ ուներ, տեր, երբ թիվ երկրորդ հրամանագիրը նշանակումների շքահանդեսում… Երեւանի քաղաքապետինն էր սովորաբար լինում։ Երեւանի քաղաքապետը հանրապետության պետի կամ նախագահի, չասենք՝ առաջին, գոնե՝ երկրորդ ձեռքն էր լինում։ Մինչեւ օրս հասարակական կարծիքի սլաքը մայրաքաղաքապետերի օգտին է պտտվել, եւ անհանգիստ երեւանցիներս ավելին ենք ցանկացել, քան կարող էր տալ… առանձին բյուջե եւ հատուկ կարգավիճակ
ՋՐԻ, ՋՐԱՉԱՓԻ ԵՎ «ԱՌԱՎՈՏԻ» 5-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Սկսենք նախ 5-ամյակից։ Այս օրերին մեզ այնքան են երես տվել, որ երբ ներկայանում ենք՝ թե «Առավոտից» ենք, բացվում են բոլոր այն փակ դռները, որոնց համար ընդունված էր ասել. օձն իր պորտով, հավքն իր թեւով չէր կարող մտնել։ Այդպիսի հեքիաթային հատկություններ ունեին թաղապետարանների, նախարարությունների, կառավարության… դռները։ Երեկ Նոր Նորք համայնքի թաղապետի դռները մեր առջեւ բացվեցին ոչ
Փախստականներ. 10 տարի անց
10 տարին շա՞տ է, թե՞ քիչ։ Նայած ինչպիսի 10 տարիներ են։ Անտուն, անօթեւան, անաշխատանք ու անհեռանկար մարդու համար 10 տարին հավերժություն է։ Հանրապետությունում (ըստ պաշտոնական տվյալների) 314 հազար փախստական կա։ Պետությունը այս 10 տարվա ընթացքում չի կարողացել լրջորեն զբաղվել փախստականների հիմնախնդիրներով։ Հասկանալի է, որ տուն ու տեղ, անցյալ ու ապրած կյանք կորցրած մարդու համար թիվ
ԱՆՏԵՐ, ԱՆՔԱՂԱՔԱՊԵՏ ԻՄ ՔԱՂԱՔ
Չորս օր է, կամ՝ միգուցե արդեն հինգ, որ Բանգլադեշում ջուր չկա։ Միջազգայնագետներն անմիջապես կհերքեն, թե նման բան չկա։ Նրանց հետ, իհարկե, վիճելը դժվար չէ։ Այդ գիտուններին ոչ թե քարտեզը ցույց կտաս, այլ կբացատրես, որ խոսքը Հարավ-արեւմտյան թաղամասի մասին է եւ ոչ թե Հնդկաստանի հարեւանի։ Այնպես որ, միջազգայնագետների բանը հեշտ է։ Դժվար է ժեկերի պետերի հետ,
ՀԱՆՈՒՆ
ՀԱՆՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ Քննական էսքիզներ Միամտություն կլինի հավատալ, որ նման ճակատագրական պահի, երբ որոշվում են բուհերում տեղ զբաղեցնելիք երջանիկները, վերջիններիս ծնողները, հատկապես պաշտոն, դիրք ու էլի ինչ-որ առավելություն ունեցողները, ձեռքները ծալած կնստեն։ Ու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանն էլ, խիստ մտահոգ արդար քննությունների անցկացմամբ, երկու օր առաջ որոշել էր դիտորդի համեստ կարգավիճակով հետեւել անգլերեն լեզվի գրավոր
Դետոչկինը սիրում էր երեխաներին
Հնարավոր է եւ հայրենիքը «Հայրենասերների խումբը, որոնց համար հայրենիքի ճակատագիրը միեւնույն չէ, այսուհետ իրեն իրավունք է վերապահում հայտարարել սառը պատերազմ Ամերիկային։ Այդ պատերազմում կրակոցները կլինեն բացահայտող հոդվածներն ու արխիվային փաստաթղթերի հրապարակումները։ Մենք 7899 հոգի ենք աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում եւ Ամերիկայում։ Մեր հիմնական գաղափարախոսությունը սա է՝ ԱՄՆ-ն մարդկության քաղցկեղն է, որից ամեն գնով պետք