Օրվա լրահոսը

Գնեք պաղպաղակը պատրաստի հագուստեղենի խանութներում

Փողոցային առեւտրի դեմ տոտալ պատերազմը նոր փուլ է մտնում։ Քաղաքային իշխանություններին մասամբ հաջողվեց մայթերը հետ նվաճել մսավաճառներից։ Կենտրոնում զբոսնող երեւանցիները կարող են վկայել, որ տեղ-տեղ հաջող է ընթանում պայքարը նաեւ գյուղատնտեսական մթերքների առուծախով զբաղվող մանրավաճառների դեմ։ Երեւանյան մայթերն օրվա ընթացքում մի քանի անգամ ձեռքից-ձեռք են անցնում։ Ընդհանուր հաշվով դրանք մի քանի ժամ հայտնվում են քաղաքային

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ՎԵՐՋԻՆԸ ՉԷ

Թե քանի այլ հարկատուների նկատմամբ հայց կներկայացնի պետական եկամուտների նախարարությունը՝ ապագան ցույց կտա։ Բայց այսօր էլ կան մի քանի դատավարություններ, որոնք առնչվում են այս նախարարությանը։ Ներկայացնենք ամենավերջինը, որի հայցվորը՝ Արմեն Հովհաննիսյանը, հուլիսի 23-ին Երեւանից Դուբայ մեկնելիս անցել էր մաքսային «կանաչ գոտիով»։ Ոսկու համար սահմանված չէ մաքսային վճար։ Դե նա էլ չէր հայտնել իր մոտ եղած

Չարդարացված հույսեր

Օգոստոսի 8-ին՝ նշանակված օրը, Գորիսում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ։ Գորիսում նոր քաղաքագլուխ ընտրվեց Համլետ Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ պրն Մկրտչյանի վստահված անձինք մեկ շաբաթ առաջ «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիս էին հրավիրել, ուր բազմիցս նշվել էր, որ Համլետ Մկրտչյանին մինչեւ ընտրությունները կնեղեն նախկին քաղաքապետ Սուրեն Խաչատրյանի կողմնակիցները, որպեսզի նա հանկարծ քաղաքագլուխ չդառնա։ Վստահված անձինք նույնիսկ նշել էին,

ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑՈՒՆ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ

Երբ իրեն քաղաքական հարցեր չեն տալիս Ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպելուց եւ նրանց հարցերին պատասխանելուց հետո Ռուսաստանի Դաշնության Սամարայի նահանգապետ Կոնստանտին Տիտովը իրեն ուղեկցող սամարացիների եւ հայերի հետ ուղեւորվեց մեզ անհայտ ուղղությամբ՝ հանդիպելու ՀՀ վարչապետին։ Աստիճաններից իջնելիս Կոնստանտին Ալեքսեեւիչն իր գոհունակությունն էր հայտնում այն առիթով, որ լրագրողները քաղաքական հարցեր չէին տալիս. «նրանք ավելի շատ տնտեսական

ԼԱՎ ԼՈՒՐ

«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հաղորդել է Ստեփանակերտում հնչող կարծիքները, թե ԼՂՀ-ում իրենց գոյության մասին հայտարարած կուսակցությունների գերակշիռ մասը ստեղծվել է Սամվել Բաբայանի քաղաքական հովանավորչությամբ։ Ի թիվս դրանց ակնարկվում են սոցիալ-դեմոկրատական, արմենական եւ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները։ Ակնարկվում է, որ նա կարող է ԼՂՀ-ում ստեղծել «Իրավունք եւ միաբանություն»-2 դաշինք։ ՎԱՏ ԼՈՒՐ «Առավոտին» հասած տեղեկություններով, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ՀԱՆԳՍՏԻ

Թեեւ պաշտոնապես չի հայտարարվում, թե որտեղ է նախագահ Քոչարյանն անցկացնելու իր 10-օրյա հանգիստը, օդանավակայանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այդ վայրը լինելու է Հունաստանը։ ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ Ե՛Վ ԳԻՐ, Ե՛Վ ԴԱՎԹԱՐ Թերթելով ԱԺ գրադարանից նախորդ պատգամավորների օգտվելու մատյանը՝ նկատեցինք, որ օրենքները սերտելու մեջ ամենաժրաջանները Վիկտոր Դալլաքյանը, Վահագն Խաչատրյանը, Էռնեստ Սողոմոնյանն ու ԱԺ ակսակալ Լեոնիդ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՅՏՆԻ Է

«Առավոտին» հայտնի դարձավ, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը։ Նշենք, որ Ալբերտ Հերոյանի, Կամո Արեյանի, Կարեն Ճշմարիտյանի եւ մի շարք այլ թեկնածություններ թեեւ քննարկվում էին, բայց, հավանաբար, չհամապատասխանեցին ինչ-ինչ պահանջների։ Քաղաքապետ նշանակելու մասին նախագահի հրամանագիրը կհրապարակվի, ըստ ամենայնի, այսօր կամ վաղը։ Նշենք, որ մեր իմացած թեկնածուն համեստ եւ պարկեշտ մարդ է։ ՈՒՍ-ՈՒՍԻ ՏՎԱԾ, ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ

Իսկ համագումարը, պարզվում է, շարունակվում է

Ինչպե՜ս է թռչում ժամանակը։ Միանգամայն անսպասելիորեն ծանոթ-բարեկամներիցս մեկը հիշեցրեց, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների համագումարի աշխատանքի վերսկսմանը երկու ամիս է մնացել։ Բնականաբար, հիշեցրեց ոչ թե անձնական հեռախոսազանգով, այլ լրագրային պատկառելի մի հոդվածով՝ քրեական օրենսգրքին համահունչ հոդվածի աներկբա հիշատակմամբ։ Սույն քաղաքացիական կոչը «Նովոյե վրեմյա» թերթում հայտնվեց 29.07.99 թ.՝ «Ահա այսպիսի Պյերլեկինո» վերնագրով, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հարգարժան անդամ Սերգեյ

ԸՆԿՃԱԽՏ

Խորն ու հին են ընկճախտի արմատները հայ իրականության մեջ։ Փոքր Մհերի Ագռավաքար մտնելը, Անուշի ժայռից ներքեւ ցատկելը, Սամվելի ողբերգությունը, Օ՜Ջալոյանցի մրսելը… Որ մեկը հիշես… Բանը բանից անցավ, եւ հայի աչքերը դարձան այնքան տխուր, որ նրանց անհուն խորության մեջ նայող այլազգիների մոտ էլ սկսեց ընկճախտ առաջանալ։ Հիշենք թեկուզ Պետրոսյան-Սպասսկի, Կարպով-Կասպարով մրցամարտերը։ (Կարդա՛-Օ՜Ջալոյանց՝ «Ցայտնոտը աննկատ մոտեցավ, չնայած

ԱՍԱ ՈՎ Է ՊԱՇՏՊԱՆԴ

Ասեմ՝ պաշտպանական իրավունքդ հարգվո՞ւմ է, թե՞ ոչ Քրեական դատավարական իրավունքի գիտության ուսումնասիրության կարեւոր ինստիտուտներից է հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի պաշտպանական իրավունքը, որն ամրագրվել է ինչպես մեր հանրապետության հիմնական օրենքում, այնպես էլ քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ դրույթներում։ Այսպես, Սահմանադրության 40 հոդվածում սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի

ՀԱՐՑԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՔՆՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամեն անգամ, երբ մամուլում, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հանդիպում եմ հիշյալ հարցերին վերաբերող ելույթների կամ հրապարակումների, ցանկություն է առաջանում գրիչ վերցնել, ժխտել կամ հաստատել դրանք, վերաջապես՝ տալ որոշ պարզաբանումներ։ Հետո այդ օրախնդիր հարցը մոռացվում է, մարում է նաեւ անդրադառնալու ցանկությունը, եւ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր։ Սակայն վերջերս «Առավոտ» օրաթերթի հուլիսի 26-ի համարում, կարդալով

Բնակարանային հիմնահարցը՝ «գլուխկոտրուկ»

Բնակարանների բաշխումը առավել կարիքավորներին (որպիսին համարվում են 1988 թ. երկրաշարժի հետեւանքով բնակարանները կորցրած ընտանիքները) Վանաձորում տեղի է ունենում «անհայտ հանգամանքներում» սկզբունքով։ Համեմատության կարգով նշենք, որ նախկինում, մինչերկրաշարժյան տարիներին, երբ մարդկանց բնակարան էր հատկացվում, բնակարան ստացողների ցուցակները հայտնվում էին տեղական թերթում։ Առհասարակ այս բնագավառը բավականին փակ ու հազվադեպ լուսաբանվող ոլորտ է, եւ հազվադեպ լուսաբանումն էլ ավելի

ՎՍՏԱՀԻՐ, ԲԱՅՑ ՍՏՈՒԳԻՐ

Ձեզ հետ չի՞ պատահել գոնե այս ամիս. գնում եք փոստային բաժանմունք՝ ամսվա ընթացքում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելու, ձեզ դեմ են տալիս մի ցուցմունք, որն այնքան էլ չի համապատասխանում ձեր հաշվիչի վրա գրանցված ցուցմունքին։ Տարբերությունն առանձնապես մեծ չէ. ձեզանից պահանջվում է վճարել ձեր ծախսածից ընդամենը 10-15 կվտ/ժամ ավելիի չափով։ Այդ գումարն, իհարկե, չի կորչում, գրանցվում

ՄԳԼԵԼ Է ՄԻՐԳԸ ՄԵՐ ՄԱԽԱՂՈՒՄ

Աննախադեպ շոգը, ամառային հերթական (սովորական) դարձած համաճարակները, քաղաքապետարանի փողոցային առեւտուրն արգելելու կիսատ-պռատ իրականացվող որոշումը անակնկալ հաջողություն են երեւանցիների համար։ Փողոցներում վաճառվող գյուղմթերքների գինն ընկել է։ Սա, իհարկե, բնական պրոցես է ամռան ամիսների համար։ Բայց մինչ այդ իշխանությունները ձեռքից եկածն արել էին բնական այդ պրոցեսը կանխելու համար։ Խոսքը պտուղ-բանջարեղենի, բերքուբարիքի հասունացման մասին չէ։ Դա արգելել նույնիսկ

Ցերեկը՝ դաշտում, գիշերը՝ ցույցում

Արմավիրում սոցիալական բունտի հնարավորությունը հետզհետե մեծանում է։ Ամառը գյուղացիության համար ինքնադրսեւորման ամենալավ շրջանն է։ Գյուղացիները սիրում են կրկնել, թե. «Ամառվա մեկ օրը տարի է կերակրում»։ Այսինքն՝ տարվա այս շրջանում գյուղացին պետք է աշխատի, որ տարվա մյուս ամիսներին կարողանա ապրել (այսինքն՝ չմեռնել), որ մյուս ամառ շարունակի աշխատել։ Սակայն փոխանակ իր ամենօրյա գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու, իր հողը

ՈԻՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈԻՆԱՅՆՈՒԹՅԱՆՑ

Վարդենիս, փոշի, 1999 թիվ, անտերություն, անձուկ, անջուր, անհեռանկար։ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա չի երեւում, նույնիսկ գնդասեղի գլխի չափ չկա, բայց եթե էկզոտիկայի որեւէ ապահովված սիրահարի մտքով անցնի տեսնել կայսրության կործանման ավերակները, կարող է գալ Հայաստան։ Վարդենիսը երբեմնի հարուստ, ապահով ու երջանիկ քաղաք էր։ Ճիշտ եւ ճիշտ ոսկի քաղաքի նման, մանավանդ Զոդի ոսկու հանքն աշխատում էր

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԱՀՎԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ

Երանաշնորհ Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մահվան քառասունքի առիթով կիրակի, օգոստոսի 8-ին սբ. Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի հանդիսավոր սբ. Պատարագ։ Հավարտ սբ. Պատարագ կկատարվի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն Վեհափառ Հայրապետի շիրիմի առջեւ։ Ս. Պատարագը կմատուցի Գերշ. Տ. Արսեն արք. Բերբերյանը, հոգեհանգստի առիթով բանին կենաց քարոզությամբ հանդես կգա կաթողիկոսական տեղապահ Ամենապատիվ Տ. Ներսես արք. Պոզապալյանը։

«ԶՈՆ» ՊԱՀՈՂ ՏԵՐՏԵՐԸ

Ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ ասել է, թե նորը լավ մոռացված հինն է։ Այս բանն ամենից լավ հասկացել են տերտերները։ Նրանք հոտի հետ աշխատանքից շատ լավ սերտել են գործի այն մասը, որ անվարձ ոչինչ չի կարելի անել։ Հոգու փրկության, անորոշության մեջ խարխափող քրիստոնյաներին դարձի բերելու գործը տերտերները վաղուց իրենց զբաղմունքի «զոն»-ից դուրս են քշել։ Նրանք ավելի

Նաղդը թողած, նիսիայի հետեւից ենք ընկել

Ինչքան ուզում են, թոշակառուն ու գործազուրկը բղավեն, թե թոշակ ու նպաստ չեն ստանում՝ նրանց լսողն ո՞վ է։ Տեխնիկայի այս հզոր դարում, երբ ամերիկացու ոտքը վաղուց արդեն լուսնի վրա է եղել՝ մենք էլ պետք է վազենք զարգացման ետեւից։ Մենք էլ, արտասահմանյան ֆիլմերի հերոսների նման պետք է ճաշենք ռեստորաններում ու մատուցողին մեկնելով քարտը՝ ասենք. «Հաշիվը ուղարկեք իմ

«ՎՃՌԱԲԵ՛ԿԸ» ՀԵՐՔԵ՛Ց «ՎԵՐԱՔՆՆԻՉԻՆ»

«Նաիրի» գրատունը՝ կռվախնձոր «Առավոտը» վաղուց անդրադարձել էր տարիներով ձգձգվող՝ «Նաիրի» գրատան շուրջ ծագած խնդրին։ Ինչպես հայտնի է, անհայտ ձեւով գրատունը հանկարծ հայտնվել էր սեփականաշնորհվող օբյեկտների ԱԺ ցուցակի վերջին տեղում։ Եվ գրատան վարիչ Կատյա Աբրահամյանն ամեն ջանքով փորձում էր մասնակցել սեփականաշնորհման գործընթացին։ Ընդ որում, գրատունը վաղուց արդեն անցել էր սեփականաշնորհման երեք փուլ եւ սեփականաշնորհված էր «Նաիրի»

Ո՞ւմ քարն է ծանր

Օրեր առաջ ՆԳ նախարար Ս. Աբրահամյանը հեռուստատեսային ծրագրերից մեկով եւս մեկ անգամ հորդորեց երեւանցիներին, հատկապես՝ գործարարներին, օժանդակել հանրապետական մարզադաշտի շինարարությանը՝ հանգանակությամբ։ Հորդորելը՝ հորդորեց, բայց ինչ-որ շատ էր վախեցած ՆԳ նախարարը։ Այդ մասին ինքը խոստովանեց, այն էլ մի քանի անգամ։ Ինչո՞ւ. կզարմանան շատերը… Մտովի հետ գնանք մինչեւ 92-ի աշուն, վերհիշենք մի պատմություն ու կհասկանանք Ս. Աբրահամյանի

ԿՈՒԼԻՍՆԵՐԸ ՉԵՆ ՔՈՂԱՐԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԻՏԱԿԸ

Տունը հիմքից է խարխլվում, պետության հեղինակությունը՝ ավելի շատ մանր եւ միջին չինովնիկների կամայական, սանձարձակ գործողություններից, որովհետեւ ժողովուրդն անմիջականորեն նրանց հետ է շփվում: Եւինչպես սիրում են կրկնել բարձրաստիճան իշխանավոր շատ այրեր՝ հենց այդ չինովնիկների արարքներն են շղարշվում այնքան ցանկալի «թափանցիկությամբ», ի հեճուկս նրանց՝ սեփական աշխատասենյակների պատերը որպես թաքցնող կուլիսներ օգտագործելու մոլեգին ցանկություն։ Դե՛, խեղճ պատերն ինչպե՞ս

Աշոտ Բլեյանը

Անցած շաբաթ վերջնականապես պարզ դարձավ, որ հայոց խիզախ իրավապաշտպանները միանգամայն ճիշտ էին. Աշոտ Բլեյանի խափանման միջոցը չի կարելի փոխել: Նա, իհարկե, չի փախչի Հայաստանից, ինչպես որ ենթադրում է Անդրեյ Սախարովի արժանի աշակերտ, իրավապաշտպան Աղասի Արշակյանը: Հակառակը՝ կսկսի զբաղվել իր վարժապետական գործերով եւ հոդվածներ գրելու ժամանակ չի ունենա: Ուստի թախանձագին խնդրում ենք գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝

ՎԵՐՋՈՒՄ ՏՂԱՆ ՈՒ ԱՂՋԻԿՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՆ

ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ գրանցված պատգամավորության թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի տվյալներն ամփոփելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեկ արտահերթ նիստ էր գումարել։ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Արա Հարությունյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ուր առաջարկում էր իրենց հայտարարագրերը ուշացումով հանձնած պատգամավորության թեկնածուներին պատժելու համար «բավարարվել այդ մասին մամուլում հրապարակմամբ»։ Պրն Հարությունյանը համոզված էր, որ պատգամավորության թեկնածուները այնքան

ԼԱՎ ԼՈՒՐ

Այսօր լրանում է Աջափնյակի համայնքապետի պաշտոնում առաջադրվելու համար հայտ ներկայացնելու ժամկետը։ Աշոտ Աղաբաբյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը երեկ «Առավոտի» հարցին, թե՝ արդյոք պրն Աղաբաբյանն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, պատասխանեց. «Կուսակցության մեջ այս առնչությամբ տարբեր տեսակետներ կան։ Ես գտնում եմ, որ ավելորդ լարվածություն չստեղծելու համար, Աշոտ Աղաբաբյանն իր թեկնածությունը չպիտի

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ-ԳՆՈՒՄ ԵՆ

Մի քանի օր առաջ էր ընդամենը, որ «Առավոտը» գրեց ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների պայմանավորվածության մասին, որ նրանք միմյանց փոխելով պետք է արձակուրդ գնան։ Արդեն վերադարձել է առաջին նախագահը՝ սոցիալական, առողջապահության, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը։ Միայն Կարեն Դեմիրճյանն է, որ արձակուրդ չի գնացել եւ նման մտադրություն էլ ցույց չի

ԹՌԻՉՔՆԵՐ ԲԱՆՏՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Ըստ որոշ տեղեկությունների, փոխվել է «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ի վերգետնյա սպասարկումների ծառայության պետ Արեւշատյանի խափանման միջոցը, որը կալանավորվել էր ավիացիայի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ մի գործի առնչությամբ։ Նույն գործով կալանավորված Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պետ Ղազարյանն, ըստ իրազեկների համոզման, շուտով նույնպես ազատ է արձակվելու։ ԱՀԱ ՆԱ՝ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ Բավականին ստույգ աղբյուրներից «Առավոտին» հայտնի է դարձել,

«ՉՆԱՅԱԾ ՄԵԶ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԹԻՄ»

Հուլիսի 23-26-ը Վրաստանում Что? Где? Когда?-ի Անդրկովկասի առաջնության շրջանակներում անցկացվել է Բրեյ-ռինգ, որտեղ մասնակցում էր քսաներեք թիմ, որից տասնհինգը Վրաստանինն էր, երեքն Ադրբեջանից էր, իսկ հինգը ներկայացնում էր Հայաստանի թիմը (ի դեպ, ցանկություն է եղել ավելի շատ թիմ ներգրավել, սակայն ֆինանսական պատճառով Վրաստան է մեկնել միայն հինգը)։ Առաջնության ժամանակ թե հանդիսատեսին եւ թե կազմակերպիչներին ապշեցրել

ՈՒՐՎԱԿԱՆ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Վահե Գաբրիելյանը կամա թե ակամա ասում է կատարյալ ճշմարտություն այն մասին, թե ինչու է նախագահ Քոչարյանը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների իրականացում. «Նախագահը նախընտրական արշավում խոստացել էր սահմանադրական բարեփոխումների խնդրով զբաղվել եւ կատարում է իր խոստումը»։ Իսկ ինչու՞ էր նախագահը նման խոստում տվել։ Մեզ թույլ կտանք պնդել, թե դա կոնյունկտուրային քայլ էր եւ նախընթաց պատմություն ունի։ 1996թ.-ի

Ավանսով նստածները

«Պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ իրավունքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 4)։ Սա մեր սահմանադրական կարգի 13 սյուներից չորրորդն է, մեր լիբերալ-դեմոկրատական պետության էությունը։ Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր մակարդակի իշխանությունները եւ պետական պաշտոնյաները կոչված են ծառայելու սրան։ Կալանավորի ինչ-ինչ իրավունքներ ու ազատություններ (ազատ տեղաշարժի,

Լրահոս
Թրամփը երդվեց

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031