Օրվա լրահոսը
ՄԻ ՓԱԿՈՒՂՈՒՑ՝ ՄԵԿ ԱՅԼ ՓԱԿՈՒՂԻ
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանին Գիտության եւ կրթության նախարար Էդուարդ Ղազարյանին Անառարկելի է, որ ազգը ինտելիգենցիա է պահում-պահպանում նրա համար, որ երկրի առաջ ծառացած խնդիրները կարողանա լուծել ոչ թե աչքաչափով, այլ մասնագիտական բարձր մակարդակով: Սակայն մեր հանրապետությունում գիտության վիճակի համար պատասխանատու պետական որոշ
ԳՐԵՑԻՆՔ, ՄՆԱՑ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ
Մեր պետությունը բնակարանային շինարարություն չի իրականացնում (եթե ինչ-որ բնակարաններ էլ կառուցվում են, լուրջ բան չէ դրանք լուրջ թիվ համարել)։ Դրանից բնակարան ունենալու ցանկությունը մարդկանց մեջ բնավ չի նվազում։ Սակայն բնակարաններն էլ այդ միանգամայն մարդկային ցանկությունից չեն շատանում։ Իսկ մարդկանց բնակտարածությամբ ապահովելու տարբերակներ գտնել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։ Մեզ մոտ դա արվում է, այս դեպքում, այսպես։ Հինգ
ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է ՊԵՏԲՅՈՒՋԵՆ
Անհեթեթություն է, թե անբարոյականություն՝ դատեք ինքներդ, եթե ՀՀ գործող օրենսդրությամբ գրպանահատների գործունեությունը կարող է շահավետ լինել պետական բյուջեի համար։ Կարծում եք, թե սա հերթական լրագրական սենսացիոն առաջաբա՞ն է։ Դժբախտաբար՝ ոչ։ Սա փաստացի եւ շատ դառը իրականություն է, որում հայտնի չէ, թե դեռ որքան կարող է գոյատեւել մեր ժողովուրդը իր օլիմպիական համբերությամբ։ Իհարկե, մեր երկրում հասարակությանը
ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Կառավարության լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացնում են, որ օգոստոսի 12-ին ԼՂՀ վարչապետն ընդունեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին։ Հանդիպման ժամանակ արծարծվել են հանրապետության հոգեւոր, մշակութային կյանքի, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Քննարկվել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման տասնամյակին նվիրված տոնակատարությանն արժանավույնս նախապատրաստվելու հետ կապված հարցեր։ Վարչապետ Ա. Դանիելյանը հայտնել
Ինձ արտոնություն չեն տալիս
Կարճ հարցազրույց էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանի հետ – Պարոն Զադոյան, այսօր կառավարությունը որոշում կայացրեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման մասին։ Մեկնաբանեք խնդրում եմ այս որոշումը։ – Խնդիրը հետեւյալն է, բոլոր էլեկտրաէներգիա տեղափոխողները, բաշխողները, գազը տեղափոխող-բաշխողները, վաճառողներն ու արտահանողները, բոլորը լիցենզավորվում են։ Ջերմային էներգիան, ջեռուցման համակարգը եւս օրենքով պետք է լիցենզավորվեին
ԿԱՐԱԲԱՍ-ԲԱՐԱԲԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ «ՊՏՈՒՂՆԵՐԸ»
Վերջին մեկ տարվա ընթացքում շատերը բարձրաձայն հայտնեցին իրենց անվստահությունն ու թերահավատությունը Օպերայի եւ բալետի թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Լեւոնյանի՝ ֆինանսատնտեսական գործունեության հանդեպ։ Նա, իհարկե, բարձրաձայն այդ ասվածներին հասցնում էր որոշ ԶԼՄ-ներով հերքող պատասխաններ տալ։ Բայց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 12.04.99 թ. հրամանով ստուգումներ անցկացրեցին։ Ստուգվեց թատրոնի դրամարկղը եւ թատրոնի 1998 թ. ֆինանսատնտեսական գործունեությունը։ Ստուգումների
ԱՂՎԱՆՍՏԱՆ ԻՆՆԱՄՅԱ ԿԱՌՈՒՅՑԸ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ ԸՆԴԼԱՅՆՎԵԼՈՒ
Ինչպես վկայում են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարեւանները, նա շարունակում է դանդաղորեն (ինքը համեստորեն կասեր՝ ամբողջ իննը տարի) կառուցել իր «համեստ» տունը։ Անավարտ կառույցն, այնուամենայնիվ, արդեն ուրվագծում է իր վերջնական չափերը։ Քառահարկ շինությունը, որը հավանաբար շուտով կտանիքապատվի, վեր է խոյանում անմիջապես այն շենքի հարեւանությամբ, որտեղ գլխավոր դատախազի բնակարանը ընդամենը երկու հարկ է զբաղեցնում։ Ինչպես երեւում
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՍՊԱՆԵՐԸ
ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից առաջ խնդրեցի ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչին երկու խոսքով բնութագրել Սեյրան Օհանյանին, որի հետ նա աշխատել է Ղարաբաղում: Գեներալը նախ ճշտեց. «Չեմ աշխատել, ծառայել եմ: Աշխատել՝ նշանակում է ժամանակին գալ աշխատանքի, ժամանակին տուն գնալ, աշխատավարձ ստանալ: Իսկ ծառայել՝ նշանակում է կատարել քո պարտքը»: Հետո նոր պատասխանեց հարցիս. «Սեյրան Օհանյանը
«Ջերմուկը»՝ սփյուռքահայ խաղերի հորձանուտում
«Առավոտն» արդեն երկու անգամ անդրադարձել է «Ջերմուկ» ՓԲԸ-ի շուրջ ծավալված իրավիճակին, ներկայացնելով հիմնականում ամերիկահայ գործարար, «Ջերմուկ» ՓԲԸ-ի 50% բաժնետեր Կայծակ Զեթլյանի եւ Հայաստանում նրա լիազոր ներկայացուցիչ Սարգիս Հացպանյանի տեսակետները։ Երեկ Սարգիս Հացպանյանը եւ փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը Ժուռնալիստի տանը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ գործի մանրամասներին ծանոթացնելու հայաստանյան այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Քանի որ մեր ընթերցողը ծանոթ է
ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԸ՝ ԱՆՁՐԵՎԻ ԿԱԹԻԼՆԵՐԻ ԱՐԱՆՔՆԵՐՈՎ
Սեփական մտքերը թաքցնելու, լրագրողների հարցերից խուսանավելու բազմաթիվ հնարքներ կան։ Այդ հնարքներից եւ մեթոդներից երեկ լիարժեքորեն օգտվեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի Բախշյանը՝ «Առավոտի» հարցերին պատասխանելիս։ -Պրն Բախշյան, Երեւանի քաղաքապետի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում ձեր անունն էլ էր հիշատակվում, սակայն վարչապետի ընտրությունը կանգ առավ Ալբերտ Բազեյանի վրա։ Վերջինս էլ՝ որպես ԱԺ նախագահի տեղակալի թափուր պաշտոնի
ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
Սկզբի համար ճշգրտենք տերմինները. Պետական մտածելակերպ – իշխանավորների ու կուսակցապետերի նկատմամբ հիացական, հրճվալից վերաբերմունք, նրանց անձերի եւ գործերի չդադարող փառաբանում: Ցինիզմ – իրերը կոչել իրենց անունով, պետական եւ քաղաքական գործիչների ասածները «հալած յուղի» տեղ չդնել, «փչովի» հեղինակություններին պսակազերծել: Դեղին մամուլ – մամուլ, որտեղ չկա պետական մտածելակերպ եւ ընդհակառակը՝ առկա է ցինիզմը: Բնականաբար, հետաքրքիր է իմանալ,
ՆԻՍՏ ՈՒ ԿԱՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Կառավարության հերթական նիստն անցավ գրեթե առանց ընդմիջման։ Տպավորությունն այնպիսին էր, որ կառավարությունը որոշել է իր այս նիստում գտնել բոլոր հարցերի պատասխանները: Քանի որ լրագրողները նիստին անմիջական մասնակցելու իրավունք չունեն, մնում էր սպասել նիստի ավարտին, ծանոթանալ օրակարգին եւ առաջնորդվելով հայկական-ժողովրդական «քթի ծակ ունես» արտահայտության մոտիվներով, փորձել մի կերպ լուսաբանել նիստը։ Օրակարգը խիստ հագեցած էր։ Հիմնական կետերից
ԼԱՎ ԼՈՒՐ
Կառավարության երեկվա նիստում մեկ շաբաթով հետաձգեցին Հայաստանի ազգային հեռուստատեսության բաժնետերերի խորհուրդը նոր ներկայացուցիչներով համալրելու հարցը։ Սակայն հայտնենք, որ ըստ նախատեսվածի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի խորհրդական Համլետ Գասպարյանի փոխարեն խորհրդում կհայտնվի կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանը, տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախկին պետ Հարություն Կարապետյանի փոխարեն՝ նոր պետ Էդվարդ Միլիտոնյանը։ Բաժնետերերի խորհրդի կազմը
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ
Կառավարությունը երեկ առաջարկել է ՀՀ նախագահին 1999-ի օգոստոսի 23-ին ժամը 12-ին գումարել ԱԺ-ի արտահերթ նստաշրջան՝ մասնավորապես 1999-ի պետբյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրակարգով։ Թերեւս, Ռոբերտ Քոչարյանն այդ մասին հրամանագիր կստորագրի գաղտնի պահվող հանգստավայրից վերադառնալուց հետո։ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Էդվարդ Եգորյանի հարազատներին։ ՀՀՇ վարչությունը ցավակցում է «Ժողովրդավարական
ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ
Օրեր առաջ «Առավոտը» վերարտադրել էր մի ղարաբաղցու դիտողությունն այն մասին, որ ԼՂՀ հրամանատարները փոխանակ իրենց շքանշանները ի նշան բողոքի հանձնեին, թող հանձնեն իրենց «ջիպերն» ու «մերսեդեսները»։ Շքանշանները հանձնելու մասին իր վերաբերմունքն է արտահայտել նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։ ՓԱՅՏԵ ԶՈՐԱՆՈՑԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔԱՐԵ «Առավոտին» մի լուր էին փոխանցել, թե
ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴ, ՀԱՎԱՏԱ՛ ԾԱՐԱՎԻԴ…
Ամառային Երեւանը աչքի է ընկնում ոչ միայն բազմաթիվ ու բազմազան խանութ-կրպակներով, կենտրոնական փողոցների մայթերը գրաված մինի շուկաներով ու տոնավաճառներով, բենզալցման մեծ ու փոքր կայաններով, թափառող շներով ու մուրացկաններով, այլ, ամենից առաջ, անհամար բացօթյա սրճարաններով։ Դրանց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, գրեթե բոլոր մայթերին, պուրակներում ու շատրվանների շուրջ։ Դրանք, որ ծնունդ են առնում գարնանային արեւի առաջին
ՀԱՎԵՐԺ ՊԶԶԵՑՈՒՄ
Բոլոր իրադարձություններն ու հերոսներն այս պատմության մեջ հորինված են, ներառյալ ինքս։ Եթե որեւէ իրավիճակ կամ գաղափար ծանոթ թվա, ուշադրություն մի դարձրեք։ Մարդկության աստղային ժամերին զուգահեռ գոյություն ունեն պահեր, որոնք լի են տիեզերական թախիծով։ Ի՞նչ է տիեզերական թախիծը։ Զգայական ընկալման մակարդակով ամենահանրամատչելի նկարագրությունը հետեւյալն է. «Զարթնում ես բոլոր ցավերիդ հետ միաժամանակ, արեգակն ընկալում ես որպես բացարձակ
«Արցախյան» կռիվներ Վանաձորում
«Նեոբոլշեւիզմի» ոգով Վանաձորի «Արցախ» պուրակի անմիջական հարեւանությամբ գտնվող Տիգրան Մեծի 34 շենքի բնակիչ, մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ Վ. Սարգսյանը բողոք է գրել Վանաձորի քաղաքապետին՝ դժգոհելով պուրակը վարձակալած ընկերության գործունեությունից։ «Միայն վերջին 1 տարվա ժամանակաշրջանում պուրակում ձմռանը տեղադրվել է դրսից բերված ատրակցիոն՝ իրեն բնորոշ բոլոր ատրիբուտներով (աղմուկ, երաժշտություն, մեքենաների եւ մոտոցիկլետների դղրդյուն)։ Զարմանալի է, որ բաց
ՀՈՂԸ ԳՐԱՎԱԴՐՎԵԼ Է
Ի պատասխան «Առավոտի» 30.06.99 թ. «Գոռը հողը գրավ չի դրել» հոդվածի՝ «Հայ գործարարների ընկերությունը» իր պարտքն է համարում տեղյակ պահել այն մասին, որ «Նարգիզ» ՍՊԸ-ի նախագահ պրն Գոռ-Իշխանիկ Մարտիրոսյանը լրագրող Ռուզան Մինասյանին 30.06.99 թ. տեղեկություններ տալով՝ «մոռացել» է այն փաստաթղթերի մասին, որոնք ընկած էին Մալաթիա1-Սեբաստիա 1-ին ատյանի դատարանի վճռի հիմքում։ Նախ եւ առաջ պետք է
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԼԻԿԲԵԶ՝ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ
Նախարարներն էլ մեզ նման հասարակ մահկանացուներ են ու շատ բաներ, առավել հաճախ՝ իրենց վստահված ոլորտից, չգիտեն։ Սակայն սույն հանրահայտ իրողությունը դեռ ոչ մի նախարար չի ընդունել։ Ավելին, իրենց չիմացած բաները որպես անառարկելի ճշմարտություններ հրամցնելու հարցում նախարարներին, հասարակ մահկանացուներս, մրցակից լինել չենք կարող։ Բայց խեղճերն իրենք էլ մեղք չունեն իրենց անտեղյակության համար։ Անտեղյակ նախարարները մեր պետության
ԱՄԵՆԱԴԱՍԱԿԱՆ ՆԻՑՇԵՆ
Պարբերաբար հանրապետության այս ու այն բնակավայրում համաճարակներ են բռնկվում՝ խոլերայի, մալարիայի, սիբիրյան խոցի։ Անմիջապես պաշտոնազրկվում են տեղական պաշտոնյաներ։ Ինչո՞վ պայքար չէ ընդդեմ համաճարակների։ Հանրապետությունում մեծացել է թոքախտավորների թիվը, հակաթոքախտային որեւէ ծրագիր մշակվե՞լ է, քայլ արվե՞լ է, թե ասենք, որ դա սոցիալական չարիք է ու պատճառաբանենք կենսամակարդակի անկումով՝ ձեռքներս լվանալով ու լավագույն ժամանակներին սպասելով՝ մարդկանց դատապարտենք
ՎԵՐՍՏԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Օրերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վավերացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին օգոստոսի 3-ի կառավարության որոշումը։ Վերոնշյալ որոշմանը եւ նախագծին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել, տպագրվել են ամենատարբեր կարծիքներ, եւ հարցի քննարկումը, կարծում ենք, առաջիկայում եւս շարունակվելու է։ Ավիացիայի համակարգում ըստ բարեփոխումների ստեղծվեցին երկու կենտրոնացված եւ հզոր ձեռնարկություններ՝ «Զվարթնոց» օդանավակայանը եւ «Հայկական ավիաուղիները»։ «Զվարթնոց» օդանավակայանի
ՆՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ
Խմբագրություն այցելած հարկային տեսչության աշխատակցի պատմելով կադրային աշխույժ տեղաշարժեր են սկսվել իրենց հիմնարկությունում։ Շարքային տեսուչներն աշխատանքի գալիս կարող է անակնկալի գան, տեղեկանալով, որ վարչության պետի հրամանով տեղափոխվել են այլ կառույց։ Կադրային այս տեղաշարժերը, հնարավոր է, որ հիմնավորում ունեն։ Ասենք՝ տեղափոխություններն արվում են, որ տեսուչները չհասցնեն «հանցավոր» համաձայնության գալ տնտեսվարողների հետ եւ չթաքցնեն հարկերի իրական չափը։
Էլի մեկ զոհ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոմունիստական գաղափարախոսության ու աթեիզմի փլուզումից հետո Հայաստանում պարարտ հող ստեղծվեց աղանդների «ներմուծման» եւ աստիճանաբար հիմնավորման համար։ Ներկայումս կրոնի գործերի պետական խորհրդում գրանցված են 48 կրոնական եւ կրոնական-բարեգործական կազմակերպություններ։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բավականին մեծ թիվ են կազմում նաեւ չգրանցված աղանդները, թեպետ դրանց գրանցումը առանձնապես դժվարություն չի ներկայացնում։
ԿԱ՞ ԳՈՆԵ ՄԵԿ ԹԱՓԱՆՑԻԿ ՆԱԽԱՐԱՐ
Հայաստանում կար-չկար՝ մի նախագահ, որը մի հրամանագիր ստորագրեց 1992 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այդ հրամանագիրը անուն ուներ. «Պաշտոնեական դիրքի չարաշահումների եւ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին»։ Եւ որպեսզի պայքարը լիներ նպատակային, մինչեւ «ՀՀ պետական ծառայության մասին» օրենքի ընդունումը հանրապետությունում պետք է անցներ պետական ծառայողների որակավորման ստուգում։ Իմիջիայլոց, որոշ պահանջներ սահմանված էին հստակ. ծառայության անցնող պաշտոնյաները, քաղաքացիները
ՆԱԽՕՐԵԻՑ ՀԵՏՈ
Օգոստոսի 12-ին ԼՂՀ-ում կնշվի Ժնեւյան այն 4 համաձայնագրերի 50-ամյակը, որոնք առնչվում են պատերազմական գործողություններից տուժած բնակչության պաշտպանության հետ։ ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում «Առավոտին» տեղեկացրին, որ 1992 թ. սեպտեմբերի 12-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունն արձագանքել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի կոչին, իսկ ապա՝ 1993 թ. հունվարի 26-ին ընդունել է որոշում՝ Ժնեւյան բոլոր համաձայնագրերին, ինչպես նաեւ 1997 թ.
ՈՉ ԴՈՒՔ ԵՔ ԱՆՄԵՂ, ՈՉ ԷԼ՝ ԵՍ
Մեծագույն զարմանքով Ձեր թերթում (4.8.99 թ.) կարդացի թոշակառու Մելիք Խաչոյանի «Հայաստանը դժոխք դարձնելու գործում թշվառ ժողովուրդը մեղավոր չէ» նյութը եւ ուղղակի չկարողացա չարձագանքել այդ դեմագոգիկ հոդվածին։ Պարոն Խաչոյանը ղեկավարներին անվանում է գրպանին նվիրված, կարծես թե ինքը, կամ որեւէ մեկն այս աշխարհում իր գրպանին նվիրված չէ։ Հարգելի Խաչոյան, Դուք սիրում եք ձեր կնոջը, որդիներին, թոռներին, եւ
ՊԱՇՏՈՆՅԱՆ, ՈՐԸ ՉԷՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱԼԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼ
«Երբեք մի ասա երբեք» «Մի պահ զգացի, որ լրագրական շրջապատում ինձ այլեւս խորթ եմ զգում»։ «Այդ մարդիկ այլեւս իմ գործընկերները չեն, նրանք իմ կողքին չեն, մենք մի արհեստով չենք զբաղվում»։ «Հայաստանը բնականոն հասարակական հանգրվանի եկավ, որից հետո իմ դերը մամուլում չեմ տեսնում»։ Սրանք մեջբերումներ են Տիգրան Հակոբյանի՝ մայիսի 13-ի «Առավոտում» հրապարակված հարցազրույցից։ Հունիսի 28-ին նա
ՈՐԴԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ
«Առավոտի» խմբագրություն երեկ զանգահարեց Երեւանի Զարյան փողոցի բնակիչներից մի կենսաթոշակառու եւ չներկայանալով ասաց. «Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը՝ Զավեն Դարբինյանը, 1 մլն 500 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտք ունի, իսկ նրա հոսանքը չեն անջատում։ Եթե ես 100 դրամ էլ պակաս մուծեմ, իմը հո կանջատե՞ն»։ Կենսաթոշակառուն մատնանշեց Դարբինյան-ավագի հասցեն։ Քանի որ նշված թիվը՝ 1 մլն 500 հազար,
Բազեյանի գնալով ԱԺ-ն տուժեց
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի՝ Երեւանի քաղաքապետ նշանակման մասին որոշումը ոչ միայն անակնկալ էր, այլեւ որոշակի տարակուսանք առաջացրեց։ Խոսքը տվյալ դեպքում ոչ թե Ա. Բազեյանի կարողությունների մասին է, այլ նրա թեկնածության ընտրության։ Մինչ այս վարչապետը երկար որոնումների մեջ էր։ Մի դեպքում նրա թեկնածուն անընդունելի էր Ռոբերտ Քոչարյանի համար, մյուս դեպքում աչքի տակ եղած անձնավորությունն