Օրվա լրահոսը

Տարոսը Վազգեն վարչապետին

«Վազգենն ամուսնանում է,- լսափողի մեջ լսվեց մեր պատասխանատու քարտուղարի ձայնը,- վաղը կգնաս պսակադրությանը»։ Գիշերվա կեսին հեռախոսազանգի հուժկու ձայնից արթնացել ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում. ականջումս անվերջ հնչում էր՝ «Վազգենն ամուսնանում է»։ Աստված իմ, մի՞թե վերջապես ամուսնանում է հանրապետության թիվ 1 փեսացուն՝ Վազգեն Սարգսյանը, մտմտում էի ես ու թվում էր, թե հուզմունքից սկսված սրտիս

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

«Տնտեսական ու պաշտոնեական հանցագործությունների բացահայտման եւ այդ բնույթի գործերի քննության նկատմամբ դատախազական հսկողության վիճակի ուսումնասիրման արդյունքների մասին» ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին «Առավոտ» օրաթերթը չէր տեղեկացվել։ Սակայն երեկ մեզ տրամադրված ՀՀ դատախազության կոլեգիայի որոշման նախագիծն ու տեղեկանքը «կօգնեն», հավանաբար, «մասնակից դառնալ» կոլեգիայի «լուսաբանմանը»։ Զեկուցումով հանդես գալով՝ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի

ՀԱՅՈՑ ԱՅԳԻՆԵՐՆ Ի՜ՆՉ ՊՏՈՒՂ ՏՎԻՆ

Գյուղմթերքների արտադրությունը դառնում է մեր տնտեսության հիմնական բնութագիրը։ Որքան էլ խոսվեն ներդրումների եւ արդյունաբերության զարգացման ծրագրերի մասին, այսօրվա տնտեսության իրական հատվածում գործում է միայն գյուղատնտեսության ոլորտը։ Անգամ պաշտոնական վիճակագրության տվյալներով, համախառն ներքին արդյունքի մոտ կեսն ապահովում է բուն գյուղատնտեսությունը եւ սննդի արդյունաբերությունը։ Այս ցուցանիշը մի անգամ արդեն առիթ եղել է բնութագրել որպես 19-րդ դարի տիպիկ

ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

Ինչը Հայաստանում /եւ ընդհանրապես Ասիայում/ լավ է դրված, դա կեղծավորությունն է, երեսպաշտությունը եւ փարիսեցիությունը: Դեռ երեկ Էդվարդ Եգորյանը «մոսկա» էր, կաշառակեր, 95 թվականի կեղծիքների գլխավոր կազմակերպիչ: Դեռ երեկ իշխանությունը նրա վրա «կոմպրոմատ» էր պեղում՝ ապացուցելու համար, որ նա խոսելու տեղ չունի, որ նրա քննադատությունը մի կոպեկ չարժե: Եվ այսօր հանկարծ, նրա ողբերգական մահից հետո՝ է՛լ

ԼԱՎ ԼՈՒՐ

«Առավոտին» հեռախոսով հայտնեցին, թե Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետ Ռոման Սարգսյանը (նախագահի անվտանգության վարչության պետ Գրիգոր Սարգսյանի եղբայրը) շուտով ազատվելու է աշխատանքից եւ տեղափոխվելու հարկային մարմիններում ծառայության։ Ինքը՝ Ռոման Սարգսյանը, մեր հարցմանն ի պատասխան ասաց. «Նման բան չկա»։ Այդ փաստը ըստ արժանվույն գնահատեցին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք մինչ այդ ահազանգ էին ստացել, թե վերջին ժամանակներս հալածանքներ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՐՈՇՎՈ՞ՒՄ Է

«Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը տրամաբանական է համարել, որ ԱԺ փոխնախագահ ընտրվի Յուրի Բախշյանը։ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ղուկասյանի հերթական հրամանագրով հաստատվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները ԼՂՀ-ում կազմակերպող պետական հանձնաժողովի նոր կազմը։ Հանձնաժողովին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել հանրապետությունում այն իրադարձությունը նշելու հետ կապված միջոցառումների իրականացման

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԸ

Դատախազության կոլեգիայի ժամանակ նշվեց նաեւ Էրեբունու տարածքի ՆԳ քննիչ Ռ. Սիմոնյանի կողմից 19.02.98 թ. հարուցված Հմայակ Հովհաննիսյանի (ոչ քաղաքական գործիչ, այլ՝ լոկոմոտիվային դեպոյի մեքենավար) կողմից ջերմաքարշից 390 լ դիզվառելիքի գողանալու փաստի առթիվ հարուցված քր. գործը։ Արարքը հետագայում վերաորակվել էր 90 հոդ. 2-րդ մասով (նախորդը 86 հոդ. 1-ին մասի հատկանիշներով էր) եւ ուղարկվել դատարան։ Հմայակը դատարանի

Ինչո՞ւ ենք այսպես ապրում

Իմ սերնդակիցները գրեթե նույն դաստիարակությունն են ստացել։ Բոլորս անցած-գնացած հասարակարգի դրական-բացասական դրոշմն ենք կրում։ Ու հազիվ թե մոտ ապագայում դրանից ձերբազատվենք։ Սա մի օբյեկտիվ հոգեբանական գործընթաց է, որը հավանաբար դեռ մեր երեխաներն են խաչի պես կրելու… Լավ է, գոնե մեր թոռները չեն բախվի հին հասարակարգի հիմնախնդիրներին։ Ինչո՞ւ ենք այսպես ապրում։ Գուցե ճի՞շտ էր դպրոցում, բուհում

ԱՆԿԱԽ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԵՆ

Էրեբունու ՆԳ բաժնի ավագ տեղամասային տեսուչ, միլիցիայի կապիտան Ա. Հարությունյանը եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պ. Օհանյանը հավատում են ժամանակի մեքենայի գոյությանը։ Առաջինը գտնում է, որ 1996 թ. նոր միայն ստացած սեփականաշնորհման սերտիֆիկատները (վաուչերները) հնարավոր է ներդնել 1995 թվին ավարտված սեփականաշնորհման մեջ։ Երկրորդը գտնում է, որ 1999 թ. նոր միայն գործողության

ԻՆՉՊԵՍ ՍՏՈՒԳԵԼ ԼԵԶՎԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Գնալով կրքերը բորբոքվում են անգլերենի հարցաթերթիկի 7-րդ առաջադրանքի շուրջ։ Շատերը համոզված են, որ այդ առաջադրանքը շահարկվում է առարկայական հանձնաժողովի կողմից։ Բայց տվյալ դեպքում դա չէ էականը, այլ այն եզրակացությունը, որ այդպիսի առաջադրանքով լեզվիմացություն ստուգելուն ո՛չ մեր հասարակությունն է բարոյապես հասու, ո՛չ մեր մասնագետներն են գիտականորեն եւ մանկավարժորեն պատրաստ։ Փոքրիկ պարզաբանում 1. Անգլերենի հարցաթերթիկի 7-րդ առաջադրանքի

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ «ԲԱԶԱՐ» ՄԻ ՏԱՐԵՔ

Շուկայական դաժան հարաբերությունների պատճառով ծանրացել են ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանները, մեծ թիվ են կազմում գործազուրկները, ցածր է աշխատողների (մանավանդ բյուջետային)աշխատավարձը։ Ծնողների մեծ մասը հնարավորություն չունի գոնե տարին մեկ-երկու անգամ իրենց երեխաներին տանել զբոսայգիներ, մասնակից դարձնել հաճելի խաղերին, բավարարել նրանց տարրական պահանջները։ Իսկ երեխան մնում է երեխա. ունեւոր ընտանիքի է, թե չունեւոր։ Բոլորն էլ ուզում են զվարճանալ,

ԵՐԿՈՒ ՀԱՐՑ

Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանին – Հուլիսի 28-ի հեռուստաելույթում վարչապետը նշեց. «Արգելել եմ ամեն տեսակ կանխավճարները»։ Սակայն բոլորը գիտեն, որ վերջին ամսում համատարած հարկային կանխավճարներ էին հավաքում։ Հավաքելուց հետո, իհարկե, կարելի է արգելել մինչեւ հաջորդ անգամ կանխավճար հավաքելը։ – Այդպես չէ։ Տարվա սկզբից սկսել էինք աստիճանաբար պակասեցնել կանխավճարները։ Եվ այս պահին այլեւս բացարձակ չենք հավաքում

ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔՎԱԾՔԸ

Եւ ստեղծել եկամտաբեր աշխատատեղեր Պետական բյուջեի այսօրվա ճեղքվածքով պիտի բոլորն անհանգստանան։ 013 կամերի կալանավորներով մտածում ենք՝ ո՞նց շուտափույթ լցնենք ճեղքվածքը։ Հո չե՞նք կարող հանգիստ սպասել, թե երբ պիտի Արմեն Դարբինյանի դրած այդ ականի վրա պայթի Վազգեն Սարգսյանի կառավարությունը։ Տեսնենք՝ ի՞նչ ունենք, ինչպիսի՞ պահանջարկ կա ու ինչպե՞ս կարելի է ունեցածդ ապրանքը «քյաշ» փողի վերածել։ Ներդրումային ծրագրեր

Ուսանողները չե՞ն «վառվում» արտասահման գնալու մտքից

Խորհրդային տարիների նախկին շինջոկատներն այսօր փոքր-ինչ փոխակերպվել են, այսինքն՝ 1992 թվից սկսած կամավորականների փոխանակումներ է կատարում նաեւ արտասահմանյան նմանատիպ ճամբարների հետ, ինչպես եւ այստեղից են ուսանողներ-կամավորներ ուղարկում միջազգային ճամբարներ։ Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ կամավորական աշխատանքների ծառայությունը ոչ պետական կազմակերպություն է, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպություններից մեկի՝ կամավորական շարժման կոորդինացման կենտրոնի, անդամ է։ Հայաստանում նման 5 ճամբարներ

Դարդիս դարման չի լինի

Դարդիս դարման չի լինի Ջրի խնդիրը վերջին ժամանակներս Հայաստանում, թերեւս «ամենամոդայիկ» թեման է դարձել։ Հանրապետության ցանկացած կետում ջուրը դարձել է սեւ աղվես։ Որ ջուր չկա՝ դա հասկանալի է, միայն թե պարզվում է՝ ամեն տեղ դրա բացակայությունը յուրովի է դրսեւորվում։ Սյունիքի մարզի (նախկին Գորիսի շրջան) Շինուհայր գյուղի հոգսերը դժվար թե դառնային թերթի թեմա, եթե ինքներս գյուղ

ԴԻՄՈՐԴՆ ԱՐԺԵ 50 ԴՈԼԱՐ

Բարձրագույն կրթության նկատմամբ հայ մարդու սերը անափ է։ Այդ սերը խորհրդային տարիներին կաշկանդված էր բուհերի սահմանափակ քանակով եւ այդ բուհերում ընդունվողների սահմանափակությամբ։ Այդ պատճառով իրավաբանական ֆակուլտետի մեկ տեղի համար դիմորդների թիվը առանձին տարիների հասնում էր մինչեւ 20-ի։ Ստացվում էր, որ բոլորի իրավաբանական կրթություն ստանալու մարմաջը բավարարելու համար անհրաժեշտ էր առնվազն 20 այդպիսի իրավաբանական ֆակուլտետ։ Անկախության

ԱՅՆՊԻՍԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՇԽԱՏԵԼ, ԱՇԽԱՏԵԼ ՈՒ ԱՇԽԱՏԵԼ

Օգոստոսի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջան անցկացնելու կառավարության որոշումը ԱԺ նիստերի դահլիճը վերանորոգող բանվորներին ստիպել է ավելի արագ գործել. ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանն էլ երեկ հավաստիացրեց, որ եթե կառավարությունը նման որոշում է ընդունել, եթե ՀՀ նախագահն էլ այն հաստատի, ուրեմն իրենք պարզապես պարտավոր են ամեն ինչ անել «հնգամյակը չորս տարում» ավարտելու ուղղությամբ։ Պատգամավորների մի մասն

Հայ գործակալը վստահելի չէ

«Լիակատար երաշխիք կարող է տալ միայն ապահովագրական գործակալը»,- ասում է Օստապ Իբրահիմովիչը։ Որպես անառարկելի ճշմարտություն ընդունելով Բենդերի յուրաքանչյուր խոսքը՝ պիտի որ վստահեինք տնից տուն գնացող եւ բնակիչներին մանրամասն ու հնարավորինս համոզիչ ապացույցներ ներկայացնող ապահովագրական գործակալներին։ Նրանք երդվում են, որ քո փրկությունը ոչ միայն միասնության, այլեւ կյանքդ, գույքդ ապահովագրելու մեջ է։ Ապահովագրական մասնավոր գործակալությունները (որոնց թիվը

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր, երբ միայն ծույլը չի խոսում ՀԺԿ-ում առկա տարակարծությունների մասին, իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ մեր կուսակցության շարքերում պառակտում չկա եւ չի էլ կարող լինել։ Կազմակերպչական առումով կուսակցությունը միասնական է եւ այդ միասնականության երաշխավորը Կարեն Դեմիրճյանն է։ Այլ հարց է, որ գոյություն ունի պատմությունից հայտնի հայրերի եւ զավակների փոխըմբռնման մշտական պրոբլեմ։ Քանի որ հասարակական

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Հայաստանի պետական համակարգում կա մի մարմին, որ պարբերաբար երջանկացնում է ժողովրդին։ Խոսքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին է։ Այս մարմինը հենց ընտրությունների անուն է տալիս, ուրախանում ենք, սպասումներով լցվում։ Սպասում ենք՝ ընտրասֆալտի, մեծ ու պուճուր ընտրակաշառքների, տուրուդմփոցների մակարդակի տեսարանների, գունավոր բուկլետների եւ այլն… Ընտրություններից հետո Կենտրոնականը օրենքով սահմանված կարգով Ազգային հեռուստատեսության լավագույն երգիծական հաղորդումն է եթեր

Սանմաքրված ծեծի ուրացումը

«Առավոտն» անդրադարձել է Աջափնյակ թաղամասի «Սանմաքրում» ձեռնարկության պահակներից մեկի ծեծի պատմությանը, որում կասկած էր հայտնվում, թե պահակ Համոյին ծեծել է տնօրեն Ավոն։ Հրապարակումից երկու օր անց, անանուն մեկը զանգահարեց խմբագրություն եւ հայտնեց, որ հանրապետական հիվանդանոց տեղափոխված պահակը մահամերձ է, իսկ թերթն անտարբեր է։ Փաստերը ստուգելու նպատակով երեկ եղանք Երեւանի հանրապետական հիվանդանոցում (Աջափնյակի)։ Հիվանդների ընդունման մատյանում

ՀԻՄԱ Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾԱԽՍԱԾԻ ՄԱՍԻՆ

Բյուջեի ճեղքվածքը կարկատելու եւս մի բացթողնված հնարավորություն «Ընտրական օրենսգրքի» 139 հոդվածի 27-րդ կետի համաձայն, պատասխանատվություն է ենթադրում «թեկնածուների եւ կուսակցությունների կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով հայտարարագիր չներկայացնելը»։ Օրինախախտները կարող են տուգանվել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից, մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։ Տեղյակ ենք, որ օրենսգրքերի, օրենքների համար որպես հաշվարկման հիմք առայժմ պահպանվում է նվազագույն աշխատավարձի

ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ, ՄՈՄԻԿ

«Իրական եկեղեցին քո հոգու մեջ է»,- ասում էր Լեւոն Շանթը։ Թերեւս նա չէր սխալվում, որովհետեւ քարեղեն եկեղեցու ժամանակակից կառուցումը խիստ պրոզայիկ է՝ մետաղյա վերամբարձ կռունկի ճռինչ-աղմուկով, փողի պակասով։ Հայկական բնավորության առանձնահատկություններից հերթականն էլ եկեղեցի կառուցելն է։ Քրիստոնեության՝ պետական կրոնի ընդունման 1700-ամյակի կապակցությամբ, կառուցվում է սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին։ Հրավիրել էին լրատվամիջոցներին, որպեսզի ի տես

Վահան Հարությունյանը

Այդ նախկին իշխանավորի միտքը պայծառացավ միայն այն ժամանակ, երբ նա հայտնվեց ճաղերի հետեւում: Այդժամ նա հասկացավ, որ ՆԳ համակարգի ղեկավար կազմում իր պաշտոնավարության ժամանակ երկրում տեղի էր ունենում կողոպուտ եւ թալան, որի ընթացքում պրն Հարությունյանը, հավանաբար, ծաղիկներ էր աճեցնում: Ուղեղի նման պայծառացման պատճառները հասկանալի են ամեն մի դպրոցականի: Միայն թե փորձը /նաեւ Հայաստանի նորագույն պատմությունը/

ԼԱՎ ԼՈՒՐ

Հայ ռաբիս երգարվեստը մի նոր գլուխգործոց է երկնել։ Արամ Ասատրյանը կամ նրա ձայնով մի երգիչ երգում պատմում է, որ ընկերներին տուն է հրավիրել, հյուրասիրելու բան չի ունեցել եւ պատվիրել է մի բան, որն ինչպես «3-րդ ալիքի» վարողներից մեկն էր ասում՝ «երշիկից եւ խմորից ա»։ Եվ այսպես, երգի կրկներգն է. Պիցցա, պիցցա, Անունդ շուրթերիս ա, Պիցցա,

ՈՉ ՄԻ ԲԱՄԲԱԿ ՉԻ ՕԳՆԻ

Երեւանի Մխիթար Հերացի փողոցի բնակիչներին շտապ ականջի բժիշկ է հարկավոր։ Երիտասարդական պալատին ավելի մոտ բնակվողները պարզապես խլանում են այս շենքի վերջին հարկում տեղավորված ռեստորանի (գուցե բար-սրճարանի) աղմկոտ երաժշտությունից։ Որեւէ հորդոր կամ խնդրանք քեֆչիներին չի զսպում։ Ամեն օր ժամը 23-ից 4-ը ընկած ժամանակահատվածում «երաժշտական» աղմուկը խլացնում է տարածքը։ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԵՂԵՐ Երեկվա «վատ լուր»-ի փաստերի հետեւից գնալով՝

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ

ՀՀ կառավարության որոշմամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության համար պետք է հատկացվեր մոտ 3 միլիոն դոլարին համարժեք դրամ։ Մինչեւ այսօր կառավարությունը ոչ մի լումա չի տրամադրել եկեղեցուն։ Բյուջեի ճեղքվածքն այնքան խորն է, որ նույնիսկ չի երեւում, թե ո՞ր բյուջեից էր այդ գումարը պոկվելու։ Մարգարիտ Եսայանի ռեպորտաժը եկեղեցու շինհրապարակից կարդացեք 2-րդ էջում։ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՃՇՏՎՈՒՄ Է

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Իսկ ՀԲ-ում հիմարներ չեն աշխատում «Առավոտի» նախորդ համարներում արտատպված «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածները խմբագրությանն էր տրամադրել ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը։ Պրն Նազարյանը համոզված է, որ այդ հոդվածներն ընթերցելուց հետո հայոց տնտեսագետները շահագրգիռ քննարկումներ կծավալեն, ու Հայաստանի հետագա սեփականաշնորհման առավել արդյունավետ ու գործուն ձեւեր կգտնեն։ Ստորեւ ներկայացնում ենք Վլադիմիր Նազարյանի՝ հոդվածների ընթերցումից հետո արված եզրակացությունները։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

Ընդամենը օրեր առաջ ավարտվեց Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում մի քրեական գործի դատաքննություն։ Քաղաքացին, որի նկատմամբ հարուցվել էր տվյալ քրեական գործը, դատապարտվեց ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամանակով։ Նա մեղադրվում էր ՀՀ քր. օր. 89 հոդվածի 3-րդ մասով, որով «նախատեսված» է գույքի հափշտակում խարդախության միջոցով։ Հետո կպարզվի, որ գույքը խոզի միսն է եւ, փաստորեն,

ՄԻ ՓԱԿՈՒՂՈՒՑ՝ ՄԵԿ ԱՅԼ ՓԱԿՈՒՂԻ

ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանին Գիտության եւ կրթության նախարար Էդուարդ Ղազարյանին Անառարկելի է, որ ազգը ինտելիգենցիա է պահում-պահպանում նրա համար, որ երկրի առաջ ծառացած խնդիրները կարողանա լուծել ոչ թե աչքաչափով, այլ մասնագիտական բարձր մակարդակով: Սակայն մեր հանրապետությունում գիտության վիճակի համար պատասխանատու պետական որոշ

Լրահոս
Թրամփը երդվեց

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031