Օրվա լրահոսը
ԼԱՎ ԼՈՒՐ
«European Institute for the Media» կազմակերպությունը հրապարակել է 1999-ին Հայաստանի ԱԺ ընտրությունների ԶԼՄ-ներում լուսաբանման մոնիտորինգը։ Դիտարկման մեջ այսպիսի պնդում է պարունակվում. «Անկախ թերթերից ամենաազդեցիկներն են հայալեզու «Առավոտը» եւ «Իրավունքը» (երկուսն էլ քաղաքական բնույթով ավելի մոտ են Հայոց Համազգային շարժմանը)»։ «Առավոտը» դեռ ոչինչ, սովոր է, որ, չնայած իր էջերում տեղ է հատկացնում քաղաքական բոլոր ուժերի դիրքորոշումներին,
ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ
«Վ.Սիրադեղյան, Վ.Հարությունյան եւ ուրիշներ» գործի դատաքննությունը դեռ հունի մեջ չի մտել։ Գործը այնքան ծավալուն է, որ մեղադրյալ Վ.Սիրադեղյանը եւս մեկ փաստաբանի կարիք ունեցավ։ Ի հակադրություն, դեռ բուն գործի քննությանը չանցած, ինքնաբացարկ հայտնեց մեղադրող Աշրաֆյանը, եւ դատարանը առանց հապաղելու ընդունեց ինքնաբացարկը։ Ասում են՝ սույն փաստը շարժել է գլխավոր դատախազի զայրույթը։ Կարծես սա բավական չէր, օրերս վիրահատվել
ԱՐԺԵ՞Ր ՀԱՍՆԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԾԵՐԸ…
«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը երեկ դարձյալ հեռախոսազրույց է ունեցել Վաշինգթոնում գտնվող կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանի հետ։ Ի շարս այլ հարցերի, թղթակիցը հետաքրքրվել է՝ Վազգեն Սարգսյանը դեռ տարեսկզբին հրապարակավ հայտարարել էր, որ այս տարի ամուսնանալու է, հնարավո՞ր է, որ առաջին հեռավոր ճամփորդության արդյունքում վարչապետն Արեւմուտքից հարսնացու բերի։ «Այս պատվիրակության անդամներով եւս
Ոչ միայն Չուգունիւ կեցցե զցոյց, այլ նաեւ այծիւ
ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը մի առիթով վկայեց, թե Դաշինքի ղեկավարները պայմանավորվածություն ունեին հարթակի վրա անպայման լուրջ դեմքերով երեւալ, որ ժողովուրդն իրենց այդպես տեսնի։ Մի քանի տասնյակ լրագրողները, որ այս էլ երրորդ համր ցույցն են անում նախագահի նստավայրի դիմաց՝ խնդիր չունեն երեւալու ոչ այնպիսին, ինչպիսին կան։ Եվ ինչքան էլ մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի հետ կատարվածը եւ լուրջ
«ԽԵԼՈՔԻՆ՝ ՄԵԿ, ԱՆԽԵԼՔԻՆ՝ ՀԱԶԱՐՈՒՄԵԿ»
Հայաստանի Հանրապետության եւ «Անդրե գրուպի» միջեւ համագործակցելու ցանկությունը դարձյալ բորբոքվել է։ Դեռեւս 90-ականների սկզբին դրվեց համագործակցության հիմքը, սակայն, եթե հիշում եք, առաջին հանդիպումը երջանիկ ավարտ չունեցավ։ Այն ժամանակ ՀՀ արտաքին տնտեսական հարցերով նախարար Եսայի Տեր-Ստեփանյանը երեք միլիոն դոլարի չափ գումար փոխանցեց Շվեյցարիա։ Հրանտ Բագրատյանի տվյալներով, որն 91 թվականին մի կարճ ժամանակ հանրապետության վարչապետի պաշտոնակատար էր,
«Գնացի մարդի, ունեցա որդի…»
Էջմիածնից ԱԺ պատգամավոր դարձած Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Ճոյտը, առիթը բաց չի թողնում հայտարարել, թե ինքն էնքա՜ն մարդու է լավություն արել։ Որպես հերթական լավ գործ, առաջարկել ենք, որ պրն Ճոյտը (նույն ինքը՝ ԱԺ երեք Հակոբ Հակոբյաններից մեկը) սրտանց օգնի Զվարթնոցի փախստականներին եւ դեպի քոթեջներ ջրագիծ անցկացնի։ «Կիկոսի մահը» մանկությանս ամենավախենալու հեքիաթն էր։ Հենց որ սկսում
«ԱՆԽՌՈՎ ՉԻ ԵՂԵԼ, ՉԻ ԵՂԵԼ ԿՅԱՆՔԸ ՔՈ»
Ծնունդդ շնորհավոր 45 տարի առաջ վարպետ Սեդրակին աչքալուսանք տվողներից ո՞ւմ մտքով կանցներ, որ ոչ թե սովորական արու զավակ, այլ թագավոր-տղա է ծնվել։ Երեւի նույնիսկ ինքը՝ վարպետ Սեդրակն էլ չէր պատկերացնում, թե որդին մեծանա՝ նախագահ է դառնալու։ Մտքներում այդ երազանքը փայփայվել է թե ոչ, չգիտենք, փաստը մնում է փաստ, որ վարպետ Սեդրակի որդի Ռոբերտ Քոչարյանը բավականին
ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ
Եթե Երեւանի քաղաքապետի որոշումը փողոցային առեւտուրը արգելելու մասին անցավ միայն փոքրիկ հանրահավաքներով, ապա Լոռու մարզում նույնացվող որոշումը ավելի հետաքրքիր արձագանքներ ունեցավ։ Մարզպետ Հենրիկ Քոչինյանը իր այս որոշումը պատճառաբանել էր հետեւյալ կերպ. փողոցում առեւտուր անող կանայք իրենց բնական կարիքները հոգալու համար զուգարան չգտնելով՝ գնալու են շենքերի մուտքերը, ապա ձեռքերը իրենց շրջազգեստներով մաքրելով, շարունակելու են առեւտուրը։ Փողոցային
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹՂԹԵՐ
Հատկապես հայ պաշտոնյաների համար աշխարհի ամենակարեւորը թղթի գյուտն է. թղթի վրա հնարավոր է շարադրել մտքեր եւ դրանք ընթերցել «լայն» հասարակայնության առջեւ։ Առանց հեգելու ընթերցելու համար պետք է գոնե փոքր-ինչ գրագետ լինել կամ տիրապետել մայրենի լեզվին։ Ընթերցանությանն անկեղծություն եւ բանավոր խոսքի իմիտացիա տալու համար ձայնը տեղ-տեղ պետք է կերկերուն դարձնել։ Դա նպատակահարմար է անել անակնկալ տողադարձերի
ԲՈԼՈՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԿԵՂԾ ԷՐ
Այն պարզ պատճառով, որ վարչապետ Վազգեն Սարգսյանի ելույթը խորհրդարանում եզրափակիչ բնույթ ուներ, քննարկման չարժանացավ, սակայն, մեր կարծիքով, նրանում կային մտքեր, որոնք արժանի են ուշադրության։ Ի՞նչ են սրա մասին մտածում երկրի կարեւոր քաղաքական ուժերը։ Այս հարցի պատասխանը փորձել ենք պարզել նրանցից մի քանիսի հետ զրուցելով։ Մեր առաջին զրուցակիցն է Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը։ Նրա վերաբերմունքը,
Հին հայկական առասպելներից ամենագայթակղիչը
Հին հայկական առասպելներից ամենագայթակղիչը Հին հայկական ավանդապատումներից թերեւս ամենագայթակղիչը Թուրքմենստանին ունեցած մեր 34 մլն դոլար պարտքի մասին է։ Պարտքն արձանագրվեց ճիշտ այն թվին, երբ մոլորակի բնակչությունը նշում էր Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։ Հանդիսություններին մասնակցելու մեկնած ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռավոր Ամերիկայում պաշտոնական հանդիպում ունեցավ Թուրքմենստանի ցմահ նախագահ Սափարմուրատ Նիյազովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ
ՄԻ ՆԱԽԱԴԵՊԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը դեռ վանդակաճաղերի հետեւում մի բան էր անդադար պահանջում իր միջնորդություններում. «Վերսկսել դատաքննությունը եւ իրական ու ամբողջական քննության ընթացքին պարզել իրականությունը»։ Եվ դատավարությունը լուսաբանող լրագրողներս՝ առանց «գրեթեի» պաշտպանում էինք այդ պահանջը։
ԵՐԿՈՒ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Երեկ պիտի շարունակվեր Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանում ԻՄ դիվանի փոխխոսնակ Նորայր Խանզադյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի։ Այս անգամ Ն. Խանզադյանը ներկայացավ ԻՄ լիազորագրով եւ սակայն, քանի որ հայցն առնչվում է Պ. Հայրիկյանի անձի հետ, դատավոր Վ. Լալայանը «խորհուրդ» տվեց նրան հաջորդ նիստին (նշանակվեց սեպտեմբերի 2-ին, ժ. 12-ին) ներկայանալ նրա անունից տրված լիազորագրով։
«ԷԼԱ՞Վ, ԱՊԵ…, ԴՈՒՐՍ ԵԿԱ՞Վ»
Համահայկական խաղերի բացման հեռուստատեսային ռեպորտաժը համեմվեց բազմանշանակ այս հարցադրմամբ, նաեւ՝ «Հե՛տ արի, հե՛տ արի» հրահանգով, որոնց ականջալուր եղանք մեկնաբանի խոսքին զուգահեռ։ Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման բացման արարողությունն առհասարակ մեծ հաճույք եւ բավականություն պարգեւեց ամենքին։ Ի՞նչ արժեր միայն հանրապետության նախագահին հնարավորին չափ մոտեցած եւ մի քանի աստիճան ներքեւից նկարահանող միակ տեսախցիկի
ԼԱՎ ԼՈՒՐ
Պարզվում է, որ սուտ են բոլոր այն ստուգաբանությունները, թե Բուռնաշը Բուռն Աշոտ բառերի հապավումն է։ «Սովետական հանրագիտարանային բառարանը» փաստում է, որ Բուռնաշը՝ անունը Ֆաթխի, թաթարական սովետական դրամատուրգ է (1898-1946)։ 1919-ից՝ Կոմկուսի անդամ։ Հեղինակել է պիեսներ՝ «Ռոմանտիկ ողբերգություն՝ Թահիր եւ Զուխրա» եւ «Հերոսական դրամա. Երիտասարդ սիրտը»։ ՎԱՏ ԼՈՒՐ Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի՝ մամուլում հրապարակվող
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ «ՍՏԱՑԵԼ Է»
Լուսավորության նախկին նախարարի պաշտպան, փաստաբան Անժելա Կարապետյանին է ներկայացվել իր պաշտպանյալի՝ Ա. Բլեյանի, բժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդ եզրակացության (24 օգոստոսի) Ա. Բլեյանը «ստացել է թեթեւ մարմնական վնասվածք… կյանքին վտանգ չսպառնացող»։ «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն՝ Ա. Բլեյանը ենթարկվել էր ծեծի օգոստոսի 18-ին (մեկուսարանի պետի տեղակալ Գերասիմ Գեւորգյանի կողմից)։ Պատճառների մեջ նշվում էին նրա որոշ հրապարակումները,
ՄԻՋՆՈՐԴՎԵՑ ԽՄԲԱԳՐԻՆ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ 3 ՏԱՐՈՎ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Պ. Օհանյան) ավարտվեց «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մինչեւ պատիժն առաջարկելը մեղադրող Պ. Տեր-Հարությունյանը որպես «պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք» նշեց այն, որ Փաշինյանը երիտասարդ է, չդատված, «կարծեմ անչափահաս երեխա ունի, հա՞» եւ միջնորդեց վերջնական պատիժ նշանակել 3 տարի ժամանակով եւ
«ԱՌԱՎՈՏ» ԹԵՐԹԻՑ ՎԱՌՎԱԾՆԵՐԸ
ՀՀ վարչապետի մտադրությունը՝ իր ներկայությամբ պատվել Երեւանի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, առանձնակի ոգեւորություն էր հաղորդել կազմակերպիչների աշխատանքային եռանդին։ Մենք էլ միամտորեն ենթադրեցինք, թե վարչապետն իր այդ քայլով որոշել է կրթությանը պետբյուջեից հատկացվող առանց այդ էլ խղճուկ միջոցները հանուն բյուջեի ճեղքվածքի կրճատելու մեղքը քավել։ Սակայն Վազգեն Սարգսյանը, չթաքցնելով իր իրական նախապատվությունը, գնացել էր զորամասերում շրջելու՝ բավարարվելով քաղաքապետ
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԴԶՈՂ-ՓՉՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՆՈՐ «ՉԻՆՈՎՆԻԿԻ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Ասում են, որ մարդկանց համար դժվար է օտար երկրներում, որտեղ իրենց չեն հասկանում եւ իրենք չեն կարող դիմացինին հասկացնել։ Իսկ ո՞վ ասաց, որ մենք՝ հայերս, հասկանում ենք մեկ-մեկու։ Վերջերս ինձ հետ պատահեց մի դեպք, որի հետեւանքով ես կասկածի տակ առա միմյանց հասկանալու հնարավորությունը։ Վճարելով էլեկտրաէներգիայի վարձը, միամտորեն կարծում էի, որ ես ինձ ազատել եմ դրա
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՍԿԱՆԴԱԼՈՎ
Եվ այսպես, Հյուսթոնում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը, որը պատմության մեջ կմտնի իր բառիս բուն իմաստով խայտառակ մրցավարությամբ։ Այսպիսի պայմաններ երբեք չէին եղել Հայաստանի հավաքականը Հյուսթոն էր ժամանել դեռեւս օգոստոսի 5-ին ու հանգրվանել էր հյուսթոնաբնակ հայկական գաղութի ամենաակտիվ գործիչներից մեկի, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ, էությամբ բարի ու ազնիվ հոգու տեր Ալբրիկ Նազարյանի առանձնատանը։ Ես մրցավայր ժամանեցի օգոստոսի
ԱՆՀԱՍԿԱՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՕՐԱԳԻՐԸ
Թղթերի կտորների վրա գրված եւ ամրակներով իրար միացված այս ձեռագիրը պատահաբար եմ գտել: Գիշերը: Տուն վերադառնալիս: Հենց այդ գիշեր էլ կարդացի: Ու զգացի, որ այս, այսպես կոչված, օրագրի հեղինակը խիստ անհասկացող մարդ է: Եթե չասեմ՝ հիվանդ: Պաթոլոգիկ: Բայց, համենայն դեպս, որոշեցի ընթերցողի դատին հանձնել որոշ մտքեր այդ օրագրից: Հիմնականում նրանք, որոնք հարցեր են պարունակում: Թեեւ
Ինչի՞ համար է նստած Բլեյանը
Բլեյանի գործի շուրջ ծավալված աղմուկի մեջ մի գլուխ լսում ենք՝ «գործն ապօրինի է, սարքովի», «պատվիրատուն իշխանությունն է» եւ այլն։ Իսկ թե իրականում ինչ գործ է եւ ինչի համար է նստած պարբերաբար մեր հասարակությունը փոթորկող այդ քաղաքական գործիչը՝ գրեթե չի ասվում։ Ամենալուրջ մեղադրանքը, որ Երեւանի դատախազությունը ներկայացրել է Աշոտ Բլեյանին, այսպես կոչված, թղթի դրվագն է՝ պաշտոնական
ՆԻԿՈԼԻ «ԳՈՐԾԸ»
Եվ այսպես, հայոց նորանկախ ժուռնալիստիկայի պատմության մեջ առաջին անգամ, չբավարարվելով քաղաքացիական բազմաթիվ հայցերով դատարաններ դիմելուց (եւ ի դեպ, հայցվորների օգտին վճիռներ շնորհելուց), քրեական գործ հարուցվեց «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Որպեսզի մյուս լրագրողներին «դաս լիներ», նրա դեմ դրվեց միաժամանակ մի քանի «դաստիարակչական» հոդվածներ. ՀՀ քր. օր. 131 հոդվածի 1-ին, 3-րդ, 132 հոդվածի 2-րդ
ՁԵԶ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ… ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔՎԱԾՔ
Արձակուրդ գնալուցս մեկ օր առաջ խմբագրություն զանգահարեց հարկայինից մեկը, ներկայացավ եւ տվեց ինձ… ժամկետ՝ (մինչեւ հաջորդ առավոտ, ժամը 10.00-ն) պետական հարկը մուծելու համար։ Որքան էլ փորձում էի հարկայինին «սթափության» կոչ անել, թե ես հարկայինի հետ կապված խնդիր վերջին հազարամյակում չեմ ունեցել, չունեմ, որ ոչ ձեռներեց եմ, ոչ էլ մանր, միջին, խոշոր բուրժուա, որ նույնիսկ հարկայինի
Ի՜ՆՉ ՀԱՎԵՍՈՎ ՉԳՐԵՑԻ ԱՅՍ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Հենց «Առավոտը» հայտարարեց արձակուրդ գնալու մտադրության մասին ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ բյուջեի վերանայմանը։ Բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը նորընտիր խորհրդարանից մի շաբաթից պակաս ժամանակ պահանջեց։ Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ Իր աշխատանքային մի քանի օրերի ընթացքում նոր խորհրդարանը փարատեց բոլոր կասկածները։ Նորընտիր երեսփոխանները շատ կարճ ժամանակամիջոցում ծանոթացան օրենքի նախագծի հետ։ Ծանոթացան
ԽՄԻ՛Ր, ԹԵ ՉԷ ԳԼԽԻԴ ԿԼՑՆԵՄ
Երեւանում աստիճանաբար ավելանում են տարբեր երկրների ազգային խոհանոցը ներկայացնող ռեստորաններն ու սրճարանները։ Հիմա, էն խորհրդային տարիների նման այլեւս «ստիպված չենք» մի հատ իտալական պիցցա ուտելու համար «վազել» Իտալիա կամ հնդկական կծու կերակուրները համտեսելու համար էս շոգին-կրակին հասնել Հնդկաստան։ Քաղաքակրթվել, աչքներս բացվել է, չէ՞, էլ ինչ Ֆրանսիա ու Չինաստան, Թուրքիա ու Իրան, երբ այդ երկրների ազգային
ՄԿՆԵՐԻ ՊԱՐԱՏԵՂԸ
Դուք երբեւէ տեսե՞լ եք հրաշագեղ մկնիկներին՝ սպիտակաբաշ, մոխրագույն մարմնով փոքրիկ կրծողներին: Ես տեսել եմ, տեսել եմ նաեւ նրանց խրախճանքն ու պարը, սա նույնպես արվեստ է, սակայն արվեստ է ոչ մասսայական, այլ՝ որոշակի թվով մարդկանց համար։ 1999 թվականի փետրվար ամսին ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում տեղի ունեցավ գեղարվեստական ղեկավարների հավաք՝ ֆիլհարմոնիկի տնօրեն Գագիկ Ղազարյանի մոտ, որը ամփոփվեց մեկ
ԱՎԱՆՍՈՎ ՆՍՏԱԾՆԵՐԸ-3
Կալանքը որպես խափանման միջոց գերշահույթ ապահովող հուսալի բիզնես է քննիչի, դատախազի ու դատավորի համար։ Առ այսօր որեւէ քննիչ, դատախազ ու դատավոր պատժվե՞լ է ակնհայտ ապօրինի ձերբակալման կամ կալանման համար, երբ քրեական օրենսգրքում կա այդպիսի արարքի համար հատուկ հոդված (հոդված 192)։ Գոնե ուսումնասիրվո՞ւմ է այս պրակտիկան։ Վանո Դավթյանը արդեն օրեր շարունակ ակնհայտ ապօրինի անազատության մեջ է։
ՃԵՂՔՎԱԾՔ ԳՈՒՄԱՐԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՍԵԿՎԵՍՏՐԻԶԱՑԻԱ
Նորից անհասկանալի բաներ են կատարվում։ Ու նորից հեղինակը իշխանություններն են։ Ավելի ճիշտ՝ կառավարությունը։ Արդեն որերորդ տարին է բոլոր կառավարությունները «բարեխղճորեն» թերակատարում են բյուջեն։ Թերակատարում են ու մարսում։ Ավանդույթի համաձայն, ոչ ոք լուրջ չի ընդունում բյուջեի կատարման հաշվետվությունը։ Տարիներ շարունակ, որ կառավարությունը ինչ թիվ ուզում նկարում է հաշվետվության մեջ։ Անկեղծության մի բռնկում 1997 թվականին համակեց Ռոբերտ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ… ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
«Մենք սեղանի վրա այսօր ունենք մի փաստաթուղթ, որն ավելի շատ արտահայտում է մեր տեսակետները, քան Ադրբեջանի». ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, համահայկական խորհրդաժողովի անցկացման հետ կապված խնդիրների պարզաբանումից հետո։ Նա պատասխանել է առաջադրված հարցերին։ Մեծ Հայրենականի վետերան Ա. Մարտիրոսյանը խնդրել է նախարարին բացատրել, թե ի՞նչ է