Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ ԲՈՒԺՎԵՆՔ-2

Երեւանի պետական բժշկական համալսարանի մասին մեր վերջին լուրից հետո, բուհի ղեկավարությունը բարեհաճեց տալ ուսանողներին 2 ամսվա թոշակ։ Այնինչ, մեր տվյալներով, ռեկտորի աշխատասենյակի վերանորոգման վրա ծախսվել է մոտ 300 հազար դոլար։ Բացի այդ, ներկայումս կրթության եւ գիտության նախարարությունը ստուգումներ է անցկացնում համալսարանին կից քոլեջում, որը, կարծես, բացվել է միայն համալսարանի համար «տրամպլին» լինելու նպատակով. երեքամյա քոլեջի

ԱՂԲԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Շենգավիթի համայնքում գտնվող Չեխովի 10 շենքի բակում աղբի անչափ բարձր աճ է գրանցվել։ Համայնքի սանմաքրման աշխատակիցներն արդեն 25 օր է (բնակիչների վկայությամբ) չեն գալիս աղբը տանելու։ Առնետները պարզապես տարերքի մեջ են՝ ուտում-խմում եւ բազմանում են։ Եթե այսօր էլ աղբը չհեռացվի բակից, չի բացառվում, որ տռզած առնետները հասնեն սանմաքրման կայան եւ սկսեն կրծել պետի կամ տեղակալի

Ակնկալիքներ Վաշինգթոնից

Այն օրերին, երբ Հայաստանի վարչապետը ջանում էր ստանալ ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խնդրո առարկա երկրի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը Վաշինգթոնում նույնպես փորձում էր լուծել մի շարք քաղաքական եւ տնտեսական խնդիրներ։ Սակայն նրա մտահոգության առարկան Կիպրոսի հիմնախնդիրն էր, թուրքական տեքստիլի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակումների վերացումը, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկից եւ Միջազգային արտարժութային հիմնադրամից

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ

Արարատ Խրիմյանը գրանցվեց, հանձնաժողովի մի մասը բոյկոտեց նիստը Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նիստը երեկ պետք է ավարտեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թաղապետերի եւ ավագանու անդամների թեկնածուների գրանցումը։ Սակայն ուրբաթն ավելի շուտ եկավ։ Երեւանում արդեն գրանցված են ավագանու անդամության 478 թեկնածու, 19 թեկնածուի գործերն ընդհանրապես չի նայվել, որովհետեւ վերջիններս տվյալ համայնքի բնակիչ չեն, 1-ի գործերը

ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԸ

Հոկտեմբերի առաջին կիրակին, հանրապետությունն ավանդաբար նշում էր Ուսուցչի օրը։ Գիտե՞ք, ինչպես է դա կատարվում. ծնողները «քցվում» են հինգ հարյուր-հազարական դրամ, իրենց զավակների սիրելի ուսուցիչների համար գնում են արժեքավոր նվերներ։ Որպեսզի նրանք՝ թանկագինները, իրենց աշխատանքից ստանան ոչ միայն բարոյական, այլեւ գոնե ինչ-որ նյութական բավարարվածություն։ Ամիսներով աշխատավարձ չստացող ուսուցիչները, բնականաբար, գոյություն են պահպանում նաեւ դպրոցական քննությունների եւ

«ԴԱ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է»

Վստահ է Արա Սահակյանը Երեկ «21-րդ դարի» գրասենյակում համախոհները տոնում էին կուսակցության ստեղծման առաջին տարեդարձը։ Եվ միայն «Առավոտն» էր, որ տորթ ուտելու եւ շամպայն խմելու փոխարեն էլի աշխատում եւ ձայնագրիչով հարամ էր անում նրանց տոնը։ Պատկերացրեք՝ մարդիկ ուզում են հանգիստ ուտեն, խմեն եւ գեղեցիկ աղջիկների հետ պարեն (իսկ այդպիսիք այս ժողովրդավարական եւ ազգային կուսակցությունում քիչ

ԼԱՎ ԼՈՒՐ

Եռամսյա անորոշությունից հետո ԼՂՀ ԱԺ նախագահությունը կառավարության միջնորդությամբ ԼՂՀ հանրապետական «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր է նշանակել Միքայել Հաջյանին։ Ավելի վաղ թերթի հիմնադիրներին նման խնդրանքով դիմել էր նաեւ թերթի աշխատակազմը։ Միքայել Հաջյանը 1995-96 թթ. գլխավորել է լրատվության եւ մամուլի դեպարտամենտը, հետո հիմնադրել է «Ձայն արդարության» ադրբեջաներեն հեռարձակվող անկախ ռադիոկայանը։ Ի դեպ, պրն Հաջյանը ժամանակին թղթակցել

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՔԱՇՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Ըստ Կանազի կայազորի հոսպիտալի պետ Արթուր Ռոստոմյանի՝ Ադրբեջանից Հայաստան ուղարկված հայ չորս գերիների առողջությունը բավական լավ է։ Տղաների քաշն ավելացել է։ Անցկացված ստուգումներով նրանց մոտ որեւէ լուրջ ինֆեկցիոն հիվանդություն կամ, ասենք, սպիդ հայտնաբերված չէ։ Կարանտինային ռեժիմն, ամեն դեպքում, պաշտպանության նախարարությունը դեռ չի վերացրել։ Նախարարության պատասխանատուների հրամանով միայն տղաները հնարավորություն կունենան դուրս գրվել։ Դուրսգրման հրաման դեռ

ՀԻՄԱ ՀԱՍՏԱՏ ԿԲԱՐԳԱՎԱՃԵՆՔ

Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ չսպասելով Հայաստան վերադառնալուն, վարչապետ Վազգեն Սարգսյանը նախարարներին հրահանգել է աշխատանքային օրը ժամը 9.00-ին սկսելու փոխարեն՝ սկսել 8.30-ին։ Կառավարության լրատվական ծառայությունից ոչ հաստատեցին եւ ոչ էլ հերքեցին այս լուրը։ Ծառայության աշխատակից Վահրամ Բրուտյանը նշեց, որ գրավոր հրահանգ իրենք չեն ստացել, իսկ բանավոր կարգադրությունների մասին տեղեկություն հայտնել չեն կարող։ Աշխատանքային օրվա ավարտի

ԱՐՏԱՌՈՑ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Խիստ զարմացա, երբ ինձ, որ մշակույթի մեկնաբանության փոխարեն նախընտրում եմ քաղաքական խարդավանքների լուսաբանումը՝ Արամ Իսաբեկյանը Ազգային պատկերասրահում իր անհատական ցուցահանդեսի բացման հրավիրատոմսն ուղարկեց։ Հանդիսավոր, աղմկոտ, հարսանիքային գեներալներով լեցուն արարողությունների փոխարեն միշտ նախընտրել եմ խաղաղ հայեցումը՝ ուստի ցուցահանդես այցելեցի բացումից միայն մեկ շաբաթ անց։ Ցուցահանդեսի անմիջապես մուտքի մոտ կախված էր մի մարդու նկար, որն օրվա մեջ

Երկրորդ թարմության բրիֆինգներ

Նախագահի կամ արտգործնախարարի պաշտոնական այցերը մամուլում, այլ ԶԼՄ-ներում մանրակրկիտ լուսաբանվելուց հետո, դրանց մանրամասները մեկ անգամ էլ վերոնշյալ պաշտոնյաների մամուլի խոսնակների շուրթերից լսելն արդեն ավանդույթ է։ Ավանդույթի ամուր հիմքերը երեկ չխախտեց արտգործնախարար Օսկանյանի մամուլի խոսնակ Արա Պապյանը՝ ներկայացնելով Վարդան Օսկանյանի՝ Կանադա կատարած մեկ շաբաթվա «թարմության» պաշտոնական այցի մանրամասները։ Օսկանյանի ամենակարեւոր հանդիպումը Կանադայի արտգործնախարար Լոյդ Աքսորսիի հետ

ՂԱՐԱԲԱՂ. ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ

Ի տարբերություն տղամարդկանց երկիր Հայաստանի, իսկական տղամարդկանց ծննդավայր Ղարաբաղի պետական այրերը հանդուրժում են իրենց շարքերում կնոջ ներկայությունը: Ավելին, երկու տարի է~՝ նրան են վստահում արտաքին քաղաքականության բարդ գործը:ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանի հետ կարգավորման առանցքային խնդիրների մասին նախընտրեցինք չխոսել, զի բոլորիս ծանոթ են: Ներկայացնում ենք նրա պատկերացումները հետեւյալ խնդիրների շուրջ: Բոսնիան, Կոսովոն, Մոլդովան եւ մենք Ցանկացած

Կրակո՞ց, թե՞ սեր կլինի

Որքան մոտենում են կաթողիկոսական ընտրությունները, այնքան եկեղեցականների միջեւ, հատկապես թեկնածուների, հարաբերությունները սրվում են, մթնոլորտը լարվում է։ Բոլորն էլ ուզում են կաթողիկոս դառնալ։ Ու ամեն մեկն իր ձեւով է փորձում հասնել։ Ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այս դեպքում էլ, ճիշտ է, ոչ բացահայտ, բայց միասնություններ ու դաշինքներ են ստեղծվում։ Վեց արքեպիսկոպոսների օրերս արված հայտարարությունը, թե «… Վերջին

ՀՀԿ-Ն ՀՀՇ ՉԷ, ՊԱՐԶԱՊԵՍ ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ՄՈՏ Է

Քաղաքական հոկտեմբերի իրադարձությունների մի զգալի մասն էլ Հայաստանում պայմանավորելու են ամսվա երրորդ տասնօրյակում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս փուլում դեռեւս քաղաքական ուժերն ամբողջապես չեն բացել քարտերը, եւ այդ առումով իրադարձությունները չեն մտել թեժ շրջանակ։ Այդուհանդերձ, ինչ-որ դրսեւորումներ կան, որոնցից մեկն էլ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի՝ մամուլում հայտնած այն տեսակետն է, թե կուսակցությունը կոնկրետ թեկնածուների

ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

Երեկվա «Առավոտում» անվանի արվեստաբան Լուիզա Սամվելյանի մահվան մեկ տարվա կապակցությամբ հրապարակված հոդվածում նշվում էր նաեւ, թե կարիքի մեջ ապրող արվեստագետն ինչպես է օգնության դիմել սոցապ նախկին նախարարուհուն եւ զավեշտական պատասխան ստացել։ Նախարարուհին որոշել էր որպես օգնություն հատկացնել… 2000 դրամ։ Ինչ խոսք, այսօր մեր արվեստագետները (հատկապես ավագ սերնդի) դժվարին կյանքով են ապրում, կարիքի մեջ։ Սակայն հայտնի

Արտագաղթ

Համահայկական համաժողովի փակման նիստի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի թիվս այլ հարցերի, խոսեց նաեւ Հայաստանից մեկնողների մասին։ Արտագաղթը մեր կյանքի ամենատխուր երեւույթն է։ Չեմ ուզում ասել, որ այն, ինչ թշնամիները ստիպում էին անել հրով եւ սրով, այսօր տեղի է ունենում թավշյա ճանապարհներով։ Հանրապետությունից մեկնողների կոնկրետ թիվը ոչ մի տեղ չի հրապարկվում, այս հարցի վիճակագրությունն

ՀԱՅԱՑՔ ԴՅՈՒՍԵԼԴՈՐՖԻՑ

ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտը (Գերմանիա) հրապարակել է լրատվամիջոցներում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման բավական անաչառ եւ անկողմնակալ, իսկ տեղ-տեղ՝ նաեւ խիստ հետաքրքրական մոտ 80 էջանոց դիտարկումը, որից առանձին արժանահիշատակ դրվագներ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։ Բացահայտումներ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավար Բագրատ Սարգսյանը ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտի (այսուհետ՝ ԶԼՄԵԻ) դիտորդների հետ զրույցի ընթացքում հայտնել էր, որ «Արմենիայի» բաժնետերերի կազմում են

Վեց արքեպիսկոպոս

Քրիստոնեական սիրո, եղբայրության ու հանդուրժողականության վառ օրինակ են դրսեւորել Հայ առաքելական եկեղեցու ազդեցիկ թեմերի առաջնորդները: Նրանք այնպիսի ավյունով հարձակվեցին մեկ այլ սրբազանի վրա, որի թեկնածությունը, իրենց կարծիքով, գալիք կաթողիկոսական ընտրություններում պաշտպանում է իշխանությունը, որ քիչ է մնում օգնության կանչեն ազնիվ քրիտոնյաներ Բուռնաշի եւ Պարույր Կարապետյանի հոգեւոր թիմերին: Նման մթնոլորտում ընտրված Հայոց հովվապետը, անշուշտ, նպաստելու է

ՊԻՏԱԿ ԱԼ ՉՈՒՆԻՆՔ

Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ ամեն ուրբաթ նախկին իշխանությունները (մեծամասամբ) հավաքվում եւ սեմինար են անցկացնում։ Ճիշտ է, նրանք սեմինարների շարքի ամբողջ բեռը իրենց վրա չեն վերցնում եւ հաճախ սիրահոժար հրավիրում են այս կամ այն կազմակերպության ներկայացուցչին։ Ու ամեն անգամ Դավիթ Շահնազարյանը որոշակի աշխատակարգ է առաջարկում (կոնկրետ ժամանակահատվածում տեղավորվելու առումով) եւ պահպանելով ավանդույթը, երբեք այն

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱՄՆ մեկնած Հայաստանի պատվիրակության կազմում երեք վարչապետներ կային՝ Արմեն Սարգսյանը, Արմեն Դարբինյանը եւ, բնականաբար, Վազգեն Սարգսյանը։ Վերջինիս վերաբերյալ մի հետաքրքրական տեղեկություն էր հայտնել «Ազատություն» ռ/կ-ին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանը. «Վարչապետը ամերիկյան բոլոր պաշտոնյաների հետ հանդիպելիս կոչ է անում օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»։ ՎԱՏ ԼՈՒՐ «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ

Նմանօրինակ դիտողությունների համար քաղաքական գործիչները մեղադրում են Հայաստանի մամուլին, թե ժողովրդի աչքում արժեզրկում են կուսակցություններին։ Բայց այս պնդումը արել է ոչ կառավարական, քաղաքական ուղղվածություն ունեցող անկախ հետազոտական ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտը, որ 1992-ից սկսյալ դիտարկումներ է իրականացրել նախկին սոցիալիստական մի շարք երկրներում. «Նկատի առնելով Հայաստանի տնտեսական եւ սոցիալական ներկայիս բարդ իրավիճակը, բոլոր կուսակցությունները, անկախ իրենց գաղափարախոսություններից,

ԵՎ ՀԻՄԱ ՆՐԱՆՔ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ

ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտի դիտորդների հետ զրույցում «Ձայն ժողովրդի» թերթի գլխավոր խմբագիր Նարեկ Մեսրոպյանը խոստովանել էր. «Ժողովրդական կուսակցության ղեկավարությունն ամեն օր իր դժգոհությունն է արտահայտում մեզնից, հատկապես՝ «Միասնության» կազմավորումից հետո։ Նրանք չեն ուզում, որ մենք քննադատենք նախագահին կամ կառավարությանը (Սարգսյանին)»։ «Հայքի» գլխավոր խմբագիր Արմեն Բաղդասարյանը վկայել էր, որ ՀՀՇ-ի հետ բախումներ է ունեցել որոշ լուսաբանումների առնչությամբ։

«ԱՆՀՐԱԺԵՇՏ» ՇՏԿՈՒՄՆԵՐ

Արցախում պետականության հռչակման 7-րդ տարեդարձի նախաշեմին խորհրդարանն ընդունեց օրենք «Հանրաքվեի մասին»։ Դրանից հետո անցել է եւս մեկ տարի, սակայն ցայսօր չի ստորագրվել հանրապետության նախագահի կողմից։ Երկար ուշացումից հետո վերջապես վերադարձվեց օրենքը այն պարզ առարկմամբ, ըստ որի մեր ընդունած տարբերակում «հանրապետության նախագահը հեռու է մնացել հանրաքվեից»։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ա. Գրիգորյանը հիշյալ ներածականից անցավ առարկման

Հանրակացարանում միայն գառնուկներ են

Խեղճ, անօգնական մարդկանց հանրակացարաններից դուրս շպրտելը եւ գերագույն արդարությունն իրականացնողի կեցվածք ընդունելը մայրաքաղաքի հանրակացարանների կառավարիչների «հին ու բարի» ավանդույթն է։ Օրեր առաջ էինք անդրադարձել Զեյթունի հանրակացարանի սանուհիներից մեկին, որին փողոց էին նետել (եւ հանրակացարանի կառավարիչից «արժանի հակահարված» ստացել), երբ երեկ խմբագրություն եկավ 4 երեխաների մայր եւ 2 թոռների տատ Անահիտ Ամոյանը։ Նա՝ վեց երեխաների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1999 ԹՎԱԿԱՆ

«GEO» ամսագրի համարներից մեկում լայնածավալ մի հոդվածում Եվրոպան էր պատկերված՝ ինչպես որ կար առաջին հազարամյակի մայրամուտին: Արեւելքի համեմատ անհրապույր, աղքատ, վայրենաբարո մի տարածաշրջան: Պետություն ունենալու հայերիս դարավոր ձգտումներն ու եվրոպակենտրոն մտածելակերպը լավագույնս Ղարաբաղում /Ղարաբաղով/ արտացոլվեց: «Ստեփանակերտ-Գորիս» մայրուղին՝ ընդամենը 7 տարի առաջ գաղթի ճանապարհ, ասիական մեր ժառանգության խորհրդանիշ, այսօր եւրոպական ստանդարտներին չզիջող, ժամանակակից կառույց է: Ռազմական

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր տարեցների միջազգային օրն է Այս առիթով պետական մասշտաբի միակ միջոցառումը հավանաբար կլինի սոցապ նախարարությունում պատերազմի եւ աշխատանքի վետերանների համար հյուրասիրության կազմակերպումը։ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ-ի նախագահը լավագույն դեպքում շնորհավորական հեռագիր կհրապարակեն այս առիթով։ Ու տարեցներն իրենց օրը կանցկացնեն առանց հավելավճար թոշակի, առանց դրամական կամ այլ նվիրատվության։ Նյութեղեն վերաբերմունքը դեռ ոչինչ, բարոյական աջակցությունը նույնպես կբացակայի։

Երկու վճիռ. երկուսն էլ մի բոյի, մի օրի

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքում է ժամանակավորապես տեղավորվել ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը։ Սեպտեմբերի 27-ին էլ այդ դատարանում (նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան, դատավորներ՝ Լ. Սոսյան, Ե. Սողոմոնյան) «գրանցվեց» դատական հերթական սենսացիան։ Մինչ «բուն սենսացիային անցնելը»՝ տեղեկացնեմ, որ դատարանը քննության էր առել «Նարգիզ» ՍՊԸ նախագահ Գոռ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը «Հայ գործարարների ընկերություն» ԲԲԸ-ի

ԳՐԵԹԵ ՈՐՊԵՍ ԶԵԿՈՒՅՑ

Հավաքվել էին կովկասյան դեմքով մարդիկ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Բադալյանը Նալչիկ կատարած ուղեւորությունից հետո հավաքեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նալչիկում տեղի էր ունեցել Կովկասի ժողովուրդների առաջին համագումարը։ Հայաստանից այդ համագումարին մասնակցում էին կոմունիստները, իսկ ընդհանրապես՝ կովկասյան երկրների ձախ ուժերը։ Ընկեր Բադալյանը գոհունակությամբ շեշտեց, որ Նալչիկի համագումարի մասնակիցներն ընդունեցին, որ միայն ձախ այլընտրանքային կողմնորոշման դեպքում

18 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ 8 ՄԼՆ 250 ՀԱԶԱՐ

Բայց, այնուամենայնիվ, կառավարությունը շահեց գոնե OTE-ի մասով։ Առայժմ։ Առաջիկա 21 օրվա ընթացքում Հայաստանի ճեղքված բյուջեն կհամալրվի 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլարով, իսկ հետագայում՝ եւս 5 մլն-ով։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի երեկ կայացրած վճռից հետո OTE-ն պարտավորվել է այդ գումարը վճարել Հայաստանի կառավարությանը։ Հիշեցնենք, որ TWT-ն «ԱրմենՏել» ընկերության իր 49% բաժնեմասը OTE-ին

Հայրիկյանն էլի չի նեղանա նախագահից

Եւ չի այրի կամուրջները Մամուլում հրապարակվեց, որ ԱԻՄ-ի փոքր վեհաժողովը որոշել է նամակով Ռոբերտ Քոչարյանին հիշեցնել իր այն խոստումների մասին, թե ընտրվելուց մեկ տարի անց խորհրդարան պիտի ներկայացվեին եւ քննարկվեին Սահմանադրության բարեփոխումների որոշ դրույթներ, իսկ բարեփոխումների գործընթացը պիտի կազմակերպվեր ԱԻՄ-ի գլխավորությամբ («Հայոց աշխարհ», 29-ը սեպտեմբերի)։ Պարույր Հայրիկյանը վեհաժողովում հայտարարել էր, թե նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031