Օրվա լրահոսը

Օսկանյանը հանգստացրեց դաշնակցականներին

Օսկանյանը հանգստացրեց դաշնակցականներին ՀՅԴ ԱԺ խմբակցության հրավերով՝ երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է դաշնակցական պատգամավորների հետ։ Շուրջ ժամուկես տեւած զրույցի ընթացքում պարզաբանումներ են տրվել ինչպես «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովին հաջորդող քայլերի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ ներկայացուցիչները բազմիցս անհամաձայնություն էին հայտնել Օսկանյանի որոշ ձեւակերպումների, մասնավորապես ԼՂ-ի կարգավիճակի՝ «անկախությունից ցածր, ինքնավարությունից

Ընտրակրակոցներ չեղան

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին։ Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովն ամփոփում է արդյունքները եւ մի լավ քրտնում էս ցրտին։ Պատճառն այն է, որ զարմանալիորեն արդար ու թափանցիկ ընտրություններ եղան։ Մենք, իհարկե, կարող ենք կասկածել, տարակուսել, չհավատալ, կարող ենք ենթադրություններ անել։ Բայց՝ այդքանը միայն, քանի որ, եթե նույնիսկ «սարքված էին» արդյունքներն ու ընտրապրոցեսը, ապա՝ «լավ էին սարքված,

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ… ԿՆԵՐԵՔ՝ ՊԱՇՏՈՆՅԱՆ

Երեկ Վանո Սիրադեղյանի դատաքննությանն առաջին անգամ մասնակցում էր տուժող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ իրավաբանական բաժնի ղեկավար Կիմ Բալայանը եւ պատասխանեց լրագրողների հարցերին։ Տեղի սղության պատճառով դրանցից մի քանիսն ենք ներկայացնում մեր ընթերցողների ուշադրությանը։ «Առավոտ»– Վանո Սիրադեղյանը մեր թերթին տված հարցազրույցում Ձեզ հետեւելը բացատրել էր որպես 7-րդ վարչության՝ անլուր հետեւման ծառայության իրականացրած օրենքի սահմաններում գործողություն՝ հանցանքների մեջ

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՇԵՆԳԱՎԻԹՑՈՒՆ

Արյան գետեր չհոսեցին, ոչ ոք պատառ-պատառ չարվեց Շենգավիթ համայնքում։ Հավանաբար՝ կիսելու ոչինչ չկար։ Ընդամենը ավագանու ընտրություններ էին։ Ներկա թաղապետի պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, այնպես որ, այդ քիչ թե շատ հարգի ինստիտուտը Շենգավիթում այս պահին առանձնապես հետաքրքրություն չէր առաջացնում։ Ավագանու ընտրությունների նկատմամբ շենգավիթցիների անտարբերության մասին դատել կարելի էր ընտրական տեղամասերում մարդկանց սակավությունից։ 11/6 ընտրական տեղամասում

ՄԵՐՈՆՔ ՍԿՈՒՐԱՏՈՎԻՑ ԶԳՈՒՅՇ ԵՆ

ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովի relax-ը միաժամանակ երկու թեթեւաբարո աղջիկների հետ, առանց լուրջ մոնտաժի ցուցադրվեց OPT-ով։ Հասարակ մարդկանց համար այնքան էլ հեշտ չէր հաղթահարել անհարմարության զգացումը՝ էկրանին տեսնելով լրիվ մերկ եւ այդքան ինտիմ գործով զբաղվող գլխավոր դատախազին։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ կերպ կարձագանքեին՝ իրենց երկրի որեւէ պաշտոնյայի Ադամի հագուստով էկրանին տեսնելով։

ՀՀՇ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ 10 ՏԱՐԻ ԱՆՑ

Նոյեմբերի 4-ին ՀՀՇ-ն կնշի իր տասնամյա հոբելյանը, իսկ ՀՀՇ փոխնախագահ Արարատ Զուրաբյանը (արդեն կարող ենք ասել) Կենտրոն համայնքում ընտրվեց թաղապետ՝ մոտ 2300 (չճշտված, բայց նախնական տվյալներով) ձայնի առավելությամբ հաղթեց մերձակա թեկնածու Լեւոն Հարությունյանին։ Հոկտեմբերի 24-ին, երեկոյան, ժամը 19.00-ի կողմերը, իր նախընտրական շտաբի մոտ հանդիպեցի Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու Լեւոն Հարությունյանին։ Լ. Հարությունյանի կարծիքով հիմնական պայքարն

ԼԱՎ ԼՈՒՐ

«Ընտրական օրենսգրքի» 139-րդ հոդվածի համաձայն, պատասխանատվություն է ենթադրում «քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը»։ Հազիվ թե Կենտրոն համայնքում արդեն իսկ հաղթած թեկնածուն որոշի իրագործել այդ դրույթը «Գոլոս Արմենիի» եւ «Հայոց աշխարհ» թերթերի նկատմամբ, որոնք հոկտեմբերի 23-ին հակաքարոզչություն էին տարածել Արարատ Զուրաբյանի նկատմամբ։ Բացի այդ, այդ հոդվածներին լիովին փոխհատուցում էին, որ ոչ քվեարկության, ոչ էլ

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՊԱՐԿԸ

Երեկ ուշ երեկոյան խմբագրություն եկավ Արաբկիրի թիվ 3/12 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Արսենյանը եւ հայտնեց, որ իր տեղամասում տեղի են ունեցել լուրջ խախտումներ։ Արձանագրությունները կազմելուց հետո, որը ստորագրել են հանձնաժողովի 12 անդամներ, հանձնաժողովի քարտուղարը՝ մի քանի անդամների հետ, ճնշում գործադրելով իր եւ մյուս անդամների վրա՝ ընտրությունների վերջնական արդյունքները փոխելու նպատակով, սկսել են ուղղումներ եւ

ԱՌԱՔՅԱԼԸ

«Առավոտն» արդեն հաղորդել է, որ Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը Ջավախք էր մեկնել՝ պաշտպանելու վրաց կոմունիստների առաջնորդին գալիք խորհրդարանական ընտրություններում։ Ընկեր Բադալյանի առաքելությունն անփառունակ վախճան ունեցավ՝ նա արժանացավ Ջավախքի մեր հայրենակիցների, մեղմ ասած, սառը վերաբերմունքին։ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ Այն հարցին ի պատասխան, թե ինչով է այժմ զբաղվում՝ Կիմ Բալայանն ասաց. «Բարձրագույն դիվանագիտությամբ»։ Լրագրողների հետաքրքրությունը շարժվեց՝ որտե՞ղ, ինչպե՞ս.

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ 5 ՕՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության մշակույթի օրերի բացման առիթով երեկ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին ՌԴ մշակույթի նախարար Վ. Եգորովը, Ս. Բելզան, Վ. Թարիվերդիեւան, Վ. Լանովոյը, ՀՀ մշակույթի նախարար Ռ. Շառոյանը եւ նախարարության այլ աշխատակիցներ։ Մշակույթի օրերը լուսաբանելու էին եկել ռուս լրագրողներ (թերթերից եւ հեռուստատեսությունից)։ Նշվեց, որ 2001 թվին Ռուսաստանում

Մտրակի ու բլիթի մոտիվներով

ՀՀՇ-ից մնացած բարի ավանդույթ կա՝ եթե ցանկանում ես վարկաբեկել ինչ-որ մեկին եւ շուտ ազատվել, պաշտոն տուր նրան։ Ցանկալի արդյունքին հասնելու համար ամենաճիշտը գյուղապետի պաշտոնն է։ Նշանակումից ոգեւորված գյուղապետի համար ստեղծվում են հրաշալի պայմաններ՝ անարգել օգտվելու տեղական բյուջեից եւ հողային ռեսուրսներից։ Ընտրությունից ընտրություն գյուղապետին հնարավորություն է տրվում մեկ անգամ եւս վայելել իր իշխանության պտուղները, մինչեւ վարչապետի

ՀՆԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆՔ, ՆՈՐՆ ԷԼ, ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԻՆՉ Է ԵԿԵԼ

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մաքեյանը նախորդ խորհրդարանում ղեկավարում էր օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը։ Համանման մի հանձնաժողով ստեղծվեց նաեւ նոր խորհրդարանում։ Պետրոս Մաքեյանն այս հին ու նոր հանձնաժողովները էականորեն տարբեր համարեց. իրենց ուսումնասիրության նյութն առավել ընդգրկուն էր՝ 1992-98-ի վարկային բոլոր ծրագրերը,

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Հասարակ ժողովրդի մի մասի կարծիքով Կարեն Դեմիրճյանը կոմունիստական կուսակցությունից միայն ի ցույց բոլորի է հեռացել, իրականում նա եղել եւ մնում է Կոմկուսի գաղափարների կրողը։ Կարեն Դեմիրճյանը եւ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Սերգեյ Բադալյանը, իբրեւ թե ծպտյալ գործունեություն են ծավալում, մի օր կմիանան ու «երկիրը կտանեն դեպի կոմունիզմ»։ Երբ այս լուրերի հավաստիությունը փորձեցինք ճշտել ընկեր Բադալյանի հետ,

ՀՅԴ-ն

Այդ հեղափոխական կուսակցությունը զարմանալի սառնասրտությամբ ընդունեց իր ամերիկյան մասնաճյուղի փաստացի ղեկավար Մուրադ Թոփալյանի ձերբակալությունը: Ոչ մի դաշնակցական չասաց, որ դա «սարքած գործ է», որ ԱՄՆ հակաժողովրդական եւ ապազգային ռեժիմը հաշվեհարդար է տեսնում ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկի հետ: Ոչ ոք դուրս չեկավ ցույցի եւ չվառեց Քլինթոնի խրտվիլակը: Եվ դա ճիշտ է. այն, ինչ քեզ թույլ ես տալիս

ԼԱՎ ԼՈՒՐ

Փախուստի մեջ է գտնվում «Դվին» հյուրանոցի տնօրեն Վանուշ Թորոսյանը, որն անցած խորհրդարանական ընտրություններում առաջ էր քաշել իր թեկնածությունը։ Չստանալով պատգամավորի բաղձալի մանդատը, նա այժմ փնտրվում է ՆԳ մարմինների կողմից։ Լավ է, որ նա ձեռք չբերեց պատգամավորի կարգավիճակ, թե չէ մյուս քրեականացված երեսփոխանների նման ճառեր կարտասաներ հայրենասիրության եւ բարոյականության մասին։ ՎԱՏ ԼՈՒՐ Կարեն Դեմիրճյանի դարակազմիկ այցելությունը

ԴԵՄՈԿՐԱՏԱՑՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ասել է, թե այլեւս Ղարաբաղում լրագրողների համար չի լինելու փակ թեմա։ Բացի այդ, տեղեկացվել է, որ շուտով ԼՂՀ-ում կհիմնադրվի առաջին ոչ պաշտոնական պարբերականը, որի խմբագիր կնշանակվի մինչեւ վերջերս «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՍՏՈՒԳՄԱՆ Արշակ Սադոյանը հոկտեմբերի 22-ին

ԵՐԵԿ ԱԺՄ-Ն, ԱՅՍՕՐ՝ ՀՅԴ-Ն

«Արտաքուստ տպավորությունն այս է, որ իշխանությունների նախատեսած սցենարն է՝ եթե «ԱրմենՏելի» գործը փորձեցին փակել ԱԺՄ-ի միջոցով, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժի տեսակետն առավել հավաստի է համարվում հասարակության կողմից, այս անգամ էլ այդ նույն խնդիրը փորձում են իրականացնել Դաշնակցության միջոցով»,- ԱԺ-ում ձեւավորված 1992-95-ին էներգետիկ չարաշահումների խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի առնչությամբ ասաց նախորդ ԱԺ-ի վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող

«Միասին շարունակենք սկսած գործը»

Հարցազրույց Արարատ Զուրաբյանի հետ -Դուք ՀՀՇ վարչության փոխնախագահն եք, Վանո Սիրադեղյանի ընկերը. դա ձեզ չի՞ խանգարում թաղապետական ընտրություններում։ Փաստորեն, այս անգամ դուք մրցում եք անապահով թիկունքով։ -Խորհրդային Միությունը երբ կար, մենք ընտրությունների մասնակցում էինք, եւ այն ժամանակ շատ ավելի բարդ էր վիճակը։ Եթե այն ժամանակ թիկունք չէինք փնտրում, հիմա կարելի է հանգիստ գնալ առաջ։ Իշխանափոխությունից

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Պնդում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանը -Մի հետահայաց հարց՝ ինչպե՞ս էիք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի միջամտությունը կաթողիկոսական ընտրություններին։ – Նախ չեմ կարող ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ինչ աստիճանի միջամտություն է եղել։ Բայց կարծում եմ, որ պետությունն իրավունք ունի եւ պետք է դերակատարություն ունենա այնպիսի կարեւորագույն անձի ընտրության հարցում, ինչպիսին կաթողիկոսն է։ Որեւէ

ՓՈԽԱՐԵՆԸ ԼԱՎ ԺՊՏՈՒՄ ԵՆ

Եվ գրիչը ճիշտ են բռնում Ահա եւ վերջ. այլեւս երկար ժամանակ հնարավորություն չենք ունենա վայելելու թաղապետի հավակնորդների գովազդային հոլովակները։ Մամուլում այլեւս չենք կարդա, թե մտքի որպիսի գիգանտների ու ռազմական ինչպիսի գործիչների ժամանակակիցը լինելու բախտին ենք արժանացել։ Որոշ հեռուստատեսային գովազդներ ընդգծում էին այս կամ այն թեկնածուի տեսանելի առավելությունները՝ հմտորեն թաքցնելով այն, ինչը չէր երեւում, որովհետեւ չկար։

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կայացավ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության պետ Դայան Նորայի (հայցվոր) եւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի (պատասխանող կողմ) դատավարության երկրորդ նիստը։ Հարակից պատասխանող կողմերն էին «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» օրաթերթերը։ Դայան Նորայի հայցադիմումը ձեւակերպված էր այսպես. «Իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ»։ Տիկին Դայանն իր ղեկավարած

ԼԱՎ ԼՈՒՐ

Վարչապետ Վազգեն Սարգսյանը Ազգային հեռուստատեսությամբ երեկվա իր ելույթում անկեղծորեն խոստովանեց, որ «կոռուպցիան լիովին վերացնել այսօր անհնար է» եւ որ «մինչեւ 2000 թ. մայիսը… կոռուպցիայի դեմ լուրջ եւ համապարփակ պայքարը կհասցնենք գոնե մեկնարկային վիճակի»։ Դիտարկելով կոռուպցիան իբրեւ «բարոյական ու հոգեբանական խնդիր»՝ վարչապետը հասկացրեց, որ այդ մեկնարկային վիճակին հասնելու գործում «մեծ անելիք ունեն նաեւ զանգվածային լրատվության միջոցները,

ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ

Ի պատասխան «Առավոտի» հարցմանը, կառավարության լրատվության վարչության պետ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ նախարարների կազմում որեւէ փոփոխություն չի նախատեսվում եւ վարչապետն անհեթեթ է համարում բոլոր նման լուրերը։ Այնուամենայնիվ, այլ, ոչ պաշտոնական աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ կառավարության նիստում վարչապետը դժգոհություն հայտնեց նախարարներ Սմբատ Այվազյանի, Ռուբեն Տոնոյանի, Հայկ Գեւորգյանի եւ Պավել Ղալթախչյանի աշխատանքից։ Վերջինիս կապակցությամբ

ԷԼ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ԱՅՍ ՀԱՄԱԽՈՀՆԵՐՆ ԻՐԱՐ

«Երբեք այն կարծիքին չեմ եղել, որ Հայաստանում որեւէ իշխանավոր դավաճան է կամ դավաճանում է Ղարաբաղի խնդրին»,- այս հաստատումը ՀՅԴ բյուրոյի անդամ Մարտուն Մաթեւոսյանն արեց ի պատասխան որոշակիորեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին առնչվող մեր հարցադրմանը։ Մարտուն Մաթեւոսյանը նաեւ բնական էր համարում, թե կաթողիկոսական ընտրությունների առիթով պետությունն իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի, ինչը եւ արել էր նաեւ Հայաստանի

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ՈՒ ՇԱՀԵՆ ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԸ «ՃՆՇՈՒՄ» ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻՆ

Հարկ էր լինում Լեւոն Մկրտչյանին նույն հարցը երկու-երեք անգամ տարբեր ձեւերով տալ, մինչեւ փոքրիշատե որոշակի պատասխան էր հնչում։ Նա չէր ցանկանում արդեն մեկամսյա վաղեմության այս պատմության մասին հիշեցումով նորից բորբոքել փոքր-ինչ մարած հրդեհը կաթողիկոսական ընտրություններին պետության միջամտության առիթով։ «Ներկայումս, երբ ընտրություններն արդեն թեւակոխում են իրենց նախապատրաստման վճռական փուլ, պատգամավորներն ընտրված են եւ հոկտեմբերի 21-ին կայանալիք

ԼՈՒՍՆՅԱԿԻՑ ՉԵՄ ԻՋԵԼ

«Առավոտի» հարցազրույցը Արարատ Խրիմյանի հետ – Ամեն առավոտ «Առավոտն» եմ բացում, ու… ոչ մի վատ բան չեք ասում։ Հո մի բան չի՞ պատահել,– «Առավոտի» թղթակցին լրջորեն անհանգստացած հարցրեց Արարատ Խրիմյանը։ – Չէ՛, ուշադիր չեք կարդում,- պատասխանեց թղթակիցը։ – Ամբողջ անձնակազմս նստած «Առավոտ» է թերթում,- չէ՛ր հանձնվում պրն Խրիմյանը։ – Վատ բան փնտրելու ակնկալիքո՞վ,- իրեն չհասկացողի

«Եթե միայն ջրհեղեղ կամ համաճարակ լինի»

Հարցազրույց Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ Կաթողիկոսական ընտրությունների կազմակերպական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Ըստ եկեղեցական կանոնակարգի, կաթողիկոսի թեկնածուներ են հայ եկեղեցու բոլոր 49 եպիսկոպոսները, քանի դեռ նրանցից ոչ մեկը չի հայտարարել, որ չի մասնակցում ընտրությանը։ – Սրբազան, հնարավո՞ր է, որ կաթողիկոսական ընտրությունները հետաձգվեն։ – Ես նման բանի մասին չեմ մտածում։ Ոչ, ոչ, դրանք պարզապես անհատ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ ԱԺ պատվիրակության Մոսկվա կատարած այցի պաշտոնական մասը։ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ տեղի ունեցած այս իրադարձությունը հանգուցալուծման հասավ Պետդումայի «Գերբովի զալ» կոչվող մամուլի սրահում՝ մեր ԱԺ նախագահի եւ Գենադի Սելեզնյովի համատեղ մամլո ասուլիսով։ -Սա շատ հաջող այցելություն էր,- այսպես սկսեց Պետդումայի խոսնակն իր ամփոփիչ խոսքը, իսկ մի փոքր ավելի ուշ էլ արձանագրեց, որ

ԼԱՎ ԼՈՒՐ

Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը ժխտել է, թե իր հրահանգով այրվել են «Առավոտի» Վանաձոր հասած համարները։ Նա նշել է, թե ցանկության դեպքում կարող էր կանխել, որ դրանք հասնեին Վանաձոր։ Եվ ճշտել է, թե այդ համարն ուղղակի շատ արագ սպառվել է։ Իսկ ընդհանրապես, պրն Քոչինյանը չի թաքցրել, որ ինքն իրոք Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանում է Սամվել Դարբինյանի

ԹՌԻՉՔ ՀԱՈՒ-Ի ՎՐԱՅՈՎ

Պարզվում է, ազգային արտադրության վերելքի մեծագույն ջատագով, նույնիսկ՝ խորհրդանիշ դարձած Կարեն Սերոբիչը իր ղեկավարած պատվիրակության հետ Մոսկվա է թռել «Աերոֆլոտի» ինքնաթիռով։ Առայժմ դժվար է պարզել՝ դա ռուսների նկատմամբ բարիդրացիական գործողությո՞ւն է եղել, ԽՍՀՄ-ի ժամանակների կարոտախտի դրսեւորո՞ւմ, թե՞ ունեցել է այլ պատճառներ։ Սակայն ակնհայտ է, որ բավական մեծ պատվիրակության տոմսերի համար պատկառելի գումարներ մեր բյուջեից փոխանցվել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031