Օրվա լրահոսը

ՆԱՎՍԱԾ ՕՐԵՆՔ Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վրա «թուղթ ու գիր» են արել։ Չասենք, թե ո՞վ արած կլինի, թեպետ բոլորս էլ հասկանում ենք, որ նա է՝ Արշակ Սադոյանը։ Նախորդ օրը, խորհրդարանը դարձյալ հանդես եկավ տնտեսության զարգացմանն «աջակցող հայրենա-նվեր առաքելությամբ» ու նորից հետաձգեց ազատ տնտեսական շուկայի անհրաժեշտ համակարգերից մեկի՝

«Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ՏԱ» Ակնարկում է Ալբերտ Բազեյանը Երեկ «Քաղաքական էլիտան լռում է» հոդվածով մենք արդեն անդրադարձել ենք հոկտեմբերի 27-ի գործով տարվող նախաքննության արձանագրած կտրուկ շրջադարձին։ Ու քանի որ քաղաքական լայն շրջանակները չեն շտապում հստակ դիրքորոշում հայտնել սույնի առնչությամբ, ուստի փորձեցինք մեկ-երկու հարցադրումով դիմել Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Ի վերջո, նա ոչ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ Ի վերջո, կուսակցությունները ինչի՞ շուրջ են համախմբվում եւ կուսակցության այս կամ այն անդամը հայտարարություն անելիս ի՞նչ շահեր է հետապնդում։ Ժամանակին գրեթե Հմայակ Հովհաննիսյանին արժանի աղմուկ բարձրացավ, երբ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե նախագահը ճիշտ կանի եթե հրաժարական տա։ Այդ ժամանակ ԱԺՄ մյուս անդամները շտապեցին բացատրել, թե իրենց կուսակցության կանոնադրությունը իրավունք տալիս

ՆՈՐ Ե՞րբ եւ որ գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Բնական է, որ եթե որպես կուսակցական այր ես հանդես գալիս՝ այն ազատությունը չես կարող ունենալ, որը կարող էիր ունենալ ուղղակի անհատապես»։ ՆԱԽՈՐԴ Որեւէ ընթերցող չգուշակեց, թե ով էր այս հարցապնդման հեղինակը. «Ինչպե՞ս կարելի էր նույնիսկ ձեւականորեն դատարան չկանչել խորհրդարանի տարածք ներխուժելու կոչ անող մարդկանց, հրահրողներին եւ

ԽՓԵՄ ՀՐԱՉ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանից լրագրող Վահագն Ղուկասյանին բերման ենթարկելու դրդապատճառների մասին «Առավոտի» հետաքրքրվելուց 2 ժամ անց նրան ազատ էին արձակել։ Այժմ մեր հարցին, թե արդյոք այդ միջադեպն առնչվում էր նրա «Դիտորդի վարկածը» գրքույկին, Վահագն Ղուկասյանը պատասխանեց. «Ձեր տեղեկատվությունը ճիշտ է»։ Այլ մեկնաբանություններից հրաժարվեց։ Վահագն Ղուկասյանի ճակատի եւ ձեռքի վրայի

ԻՐԱՊԱՇՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ «Դժուար է գործել խմբաւորումներու եւ ղեկավարներու հետ որոնք կը շարժին զգացական ու մենամոլական դրդումներով եւ պատրաստ են տագնապները տանելու մինչեւ անոնց ամէնէն ծայրայեղ հանգրուանը, առանց հաշիւ ընելու թէ այդպիսի ծայրայեղութեան մը անդրադարձը ինչ կրնայ ըլլալ երկրին ճակատագրին վրայ։ ՀՀՇ-ն այդպիսի խմբաւորում մըն է. Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ աւելի նուազ չափով. անոր վարքագիծին մէջ յաճախ երեւան

ԻՍԿ ՇՄԱՅՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ իշխող տրամադրությունն այն էր, որ Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, կարդարացվի եւ ազատ կարձակվի հենց դատարանի դահլիճից։ Վերջին տարիներին, համենայնդեպս, չեմ հիշում մի դահլիճ, որ այդքան բազմամարդ լիներ։ Նախագահող դատավոր Ս. Կոստանյանը վերջին խոսքի իրավունք տվեց Ա. Մովսիսյանին, որն ասաց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Արարքներիս մեջ հանցակազմ

ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ Մայիսի 17-ին փարիզյան «Հառաջ» թերթը տպագրել է հարցազրույց Շառլ Ազնավուրի հետ: Ներկայացնում ենք այդ հարցազրույցից երկու դրվագ: Մեջ ենք բերում Շառլ Ազնավուրի խոսքերը՝ արեւելահայերեն փոխադարձված: «Երկիր է, ուր նախարարներ կան, որոնք ուրիշ որեւէ երկրի մեջ գոյություն չունեն: Ամեն մեկը ձեռքը գցել է մի ճյուղի վրա: Մեր գործը կաթի հետ է, ուրեմն կաշխատենք

Անտեղյակ, բայց կոմպլիմենտար Առաջադեմ մարդկությունն անհանգիստ քննարկում է, թե ինչու էր Պուտին-Քլինթոն հանդիպման ժամանակ այդքան կարճ նախագահ Քլինթոնի շալվարը, կամ ինչու 30-ամյա մի ռուս կին, առանց անհարմար զգալու՝ ԱՄՆ-ի նախագահին հիշեցրեց նրա անդրավարտիքի եւ տղամարդկային արժանապատվության այլ ատրիբուտների մասին: Իսկ մենք՝ հայերս, այլ հարցով ենք մտահոգ՝ ի՞նչ խոսեցին երկու տերությունների ղեկավարները մեր մասին, ընթրիքի ընթացքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ԼՌՈՒՄ Է Անցած 6-7 ամիսների ընթացքում հոկտեմբերի 27-ի ֆոնի վրա խորանում էր ներիշխանական ճգնաժամն ու ծայրաստիճան լարվածություն ստեղծվում իշխանության երկու՝ նախագահական եւ վարչապետական, թեւերի միջեւ։ Ըստ գործը վարող նախաքննական մարմնի՝ ստացվում էր, որ 27-ի ահաբեկչության թելերն անուղղակիորեն հասնում էին մինչեւ նախագահական նստավայր։ Այս էին ապացուցում Ալեքսան Հարությունյանի կալանավորումն ու Սերժ Սարգսյանի հասցեին հնչող

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ Շաբաթ օրը, հունիսի 3-ին, ՆԳՆ Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանից ազատ է արձակվել հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված, «Լոգոս» հետազոտական-վերլուծական կենտրոնի տնօրեն Նաիրի Բադալյանը։ Նշենք, որ ի տարբերություն նույն գործով ձերբակալված Հարություն Հարությունյանի եւ Մուշեղ Մովսիսյանի, որոնց խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է նրանց ազատ արձակելուց օրեր առաջ՝ Նաիրի Բադալյանի

ՄԱՆՐ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

Որոշակի դադարից հետո նորից սկսվեց «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանի հետապնդումը: Մի երկու ամիս առաջ ԼՂՀ դատախազությունը պարզապես երազում էր նրան հարցաքննել որպես «մարտի 22-ի» գործով վկա: Մենք պնդում էինք, որ ՀՀ քաղաքացուն պետք է քննի ՀՀ դատախազությունը: Դրանից հետո Սաթիկին հարցաքննելու բուռն ցանկությունը երկար ժամանակով վերացավ: Անցած շաբաթ, քաղաքական «իրավիճակի փոփոխությանը» զուգահեռ, նորից զգացվեց Սաթիկի

ԱՐԴՅՈՔ ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ՉԷ՞ Հարցազրույց ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հետ – Պրն Գեւորգյան, վերջին օրերին լուրեր են պտտվում, որ ձեր դեմ մեծածավալ ստուգումներ են սկսվել եւ, որ խուզարկվել է նաեւ ձեր բնակարանը։ – Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Լուրեր տարածողները պետք է իմանան, որ ես պատգամավոր եմ, իսկ պատգամավորի բնակարանը խուզարկության ենթակա չէ մինչեւ

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ինչպե՞ս կարելի էր նույնիսկ ձեւականորեն դատարան չկանչել խորհրդարանի տարածք ներխուժելու կոչ անող մարդկանց, հրահրողներին ու իսկական կազմակերպիչներին»։ ՆԱԽՈՐԴ Նախորդ արտահայտության հեղինակին գուշակել է «Սպուտնիկ» տուրիստական գործակալության աշխատակից Գրետա Սահակյանը։ Նա, սակայն, չի նշել, որ Դավիթ Շահնազարյանը «մեր պետության զարգացման» ուղղության փոփոխության, «ասիական պետություն դառնալու ճանապարհով» գնալու

ՏԱՇԱԾ ՔԱՐ, ՈՐՆ ԱՌԱՅԺՄ ԳԵՏՆԻՆ Է Ըստ որոշ աղբյուրների՝ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն վարչապետի երբեմնի թեկնածու Արտաշես Թումանյանն է։ Սերժ Սարգսյանի՝ այս պաշտոնը զբաղեցնելուց հետո աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համարվում է հեռանկարայիններից։ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ Հետազոտական լրագրության համար ProMedia կազմակերպության հայտարարած մրցույթում գրանտների են արժանացել Վալերիա Զախարյանը /«Նովոյե վրեմյա»/, Վահան Իշխանյանը

ԿՀԱՎԱՏԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ «Առավոտը» փորձեց դատախազության լրատվության եւ միջազգային կապերի ծառայության պետ Գուրգեն Ամբարյանից պարզել, թե նախագահի հանձնարարությամբ հանդիպելով Նաիրի Հունանյանի հետ, գլխավոր դատախազն ի՞նչ եզրակացության է եկել նրա պնդումների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Բորիս Նազարյանին ուղղված դիմումում Նաիրի Հունանյանը շարադրել էր այն անձանց անունները եւ նրանց կիրառած մեթոդները, որոնցով իրեն ստիպել էին

Շաբաթվա առաջխաղացողներ

Հայ ժողովուրդը Հոգեւոր զարթոնքի նոր աստիճանի ենք հասել մենք բոլորս՝ կազմակերպելով հերթական վերաթաղումը: Անզեն աչքով է երեւում, թե որքան է այդ միջոցառումից հետո բարձրացել ժողովրդի հայրենասիրական ոգին: Ուստի, հուղարկավորական տոնախմբությունների գեղեցիկ ավանդույթը շարունակելու նպատակով, առաջարկում եմ դրանք դարձնել ամենամսյա՝ Հայաստան բերելով Րաֆֆու, Սայաթ-Նովայի /եթե կա/, Պետրոս Դուրյանի, Արշակ Չոպանյանի եւ այլոց աճյունները: Մեր ռազմավարական գործընկերությունը

ԱՍԱ՛, ՀԱՅԵԼԻ ՍԻՐԵԼԻ՝ Ո՞Վ Է ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ԻՆՁՆԻՑ ԱՎԵԼԻ

Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն գրանցվելու հայտ ներկայացրած «Կայունություն» խմբի առնչությամբ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Նրանք, ովքեր ցանկանում են ստանձնել այդ դերը, պետք է հաստատեն, որ իրենք այս գաղափարախոսությունը կրողն են։ Թող «Կայունության» այդ տղաները չնեղանան մեր գնահատականներից։ Մենք ընդամենը ճշմարտությունն ենք ասում։ Հայելու մեջ որ նայեն՝ կտեսնեն, որ մենք ճիշտ ենք»։  

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՎԱՏ ԱՅՑԵԼՈՒԻՆ

Երեկ երեկոյան տասնյակ ոստիկաններ նախապատրաստում էին նախագահ Քոչարյանի այցը «Պապլավոկ»։ Սրճարանի մերձակա մայթը կողմնակի ավտոմեքենաներից մաքրելու փութաջանությամբ նրանք պահանջեցին հեռու քշել այնտեղ ավելի վաղ հայտնված Արկադի Վարդանյանի ջիպը։ «Պապլավոկի» աշխատակիցներից մեկը այդ մասին հայտնեց Արկադի Վարդանյանին։ Վերջինիս հապաղումը կարող էր նաեւ թանկ նստել սրճարանի աշխատակցի վրա. քաջարի իրավապահները բռնեցին նրա թեւերը եւ տարան։ Աշխատակիցը հասցրեց

ԵՐԲ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ

Նախկին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն այս օրերին Հայաստանում է եւ մտադիր է հանդիպել ներկա եւ նախկին մի շարք պաշտոնյաների։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե փորձելո՞ւ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։ «Դե, նախագահը զբաղված մարդ է,- պատասխանեց պրն Լիպարիտյանը։- Մարդը ջազ է լսում, ես իրեն խանգարե՜մ, Ղարաբաղի մասի՜ն խոսեմ»։ Կարդացեք այստեղ։  

ԾԱԾՈՒԿ ԿՇՏԱՄԲԱՆՔ

Կառավարության մայիսի 25-ի նիստում ընդունվել էր որոշում, ըստ որի՝ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնելու համար, Եռաբլուրում հուշահամալիրի կառուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 74 մլն դրամ։ Այս առնչությամբ Վազգեն Սարգսյանի հարազատները տեղեկացրել են, որ նրա եղբայրներն ու ընտանիքը «ե՛ւ իրենց եղբոր, ե՛ւ Անդրանիկի շիրիմների հետ կապված ողջ աշխատանքն իրենք են ստանձնել՝ կառավարություն

ԻՆՉԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԷՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ

Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանի որոշմամբ, կարճվել է նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի վերաբերյալ գործի մասը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վերացվել է նաեւ Ալեքսան Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցը, որը քաղաքից չբացակայելու ստորագրությունն էր։

ՆԱՄԱԿ, ՆԱՄԱԿ…

Հրապարակվել էին լուրեր, թե Նաիրի Հունանյանը նամակ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ շարադրել է մասնավորապես այն անձանց անունները եւ նրանց մեթոդները, որոնցով իրեն ստիպել էին ցուցմունքներ տալ։ «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին խնդրեց պարզաբանել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը ստացե՞լ է այդ նամակը. «Ճիշտ է, որ Նաիրի Հունանյանը նույն բովանդակությամբ դիմում է գրել ե՛ւ նախագահին,

Գուշակիր մեղեդին

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Մեր պետության զարգացման ուղղությունն էականորեն փոխվել է, եւ այլեւս նշաններ չկան, որ մենք իրոք շարժվում ենք դեպի իրավական, ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակարգով պետություն։ Լուրջ մտավախություններ կան (եւ դրանք օրըստօրե ավելի են ամրապնդվում), որ մենք գնում ենք ասիական պետություն դառնալու ճանապարհով»։ ՆԱԽՈՐԴ Եթե մենք առաջարկած լինեինք գուշակել,

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋԱԶ

Մինչ նախագահ Քոչարյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրում էր Չիկ Կորեային, համերգասրահի հակառակ երեսին՝ Ազատության հրապարակում, «Հանուն հանրապետության եւ օրինականության» նախաձեռնող խումբը փորձում էր հանրահավաք անցկացնել։ Արեւ էր, ծառերի տակ հավաքվածները կարծես «թամաշայի» էին եկել, հրապարակում մի քիչ մարդ էր հավաքված, Թումանյանի արձանի ստվերում նույնպես մարդիկ կային։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի համարձակությանը պարզապես կարելի էր

ԷԴ ՍՐՃԱՐԱՆԸ ՆԱԽԱՐԱՐԻ՞ՆՆ Է

Խորհրդարանական պաշտոնյաներից մեկից տեղեկացանք, որ կապի եւ տրանսպորտի նախարար Էդուարդ Մադաթյանը՝ նույն ինքը՝ «Խուճուճ Էդոն», ակտիվ գործունեություն է ծավալել իր սեփականության ցանկը ընդլայնելու ուղղությամբ։ Ըստ նույն աղբյուրների, նա ջանքեր չի խնայում Երեւանի կենտրոնում գործող բացօթյա սրճարաններից մեկևերկուսը, այդ թվում՝ «Էրեբունին», իրենով անելու համար։ Ասում են նաեւ, որ պրն Մադաթյանը հիշյալ սրճարանատիրոջը նախարարի իրավունքով հայտարարել է,

ՄՐՑԱԿԻՑ «ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՄԱՐ

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ մի հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանի կառավարությունը մտադիր է վերականգնել քիմիական արդյունաբերությունը։ Այս «հանդուգն» հայտարարությունն անցյալ տարեվերջից սկսեց աստիճանաբար կենսագործվել։ Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին «Հայրենական ապրանք արտադրողների միությունը» ի դեմս կազմակերպության նախագահ Վ. Սաֆարյանի, նամակով դիմել էր «Գազպրոմ» ռուսական կոնցեռնի գլխավոր տնօրեն Ռ. Վյախիրեւին եւ «Ապրանք

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ՝ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ

ՀՀ պետեկամուտների նախարարության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե նորանշանակ Գագիկ Պողոսյանը (լուսանկարում), որն ընդամենը 8-9 օր է նշանակվել այս պաշտոնում, մտադիր է նախարարության գործունեությունն ավելի հրապարակային դարձնել։ Այս նպատակով նախարարությունը պարբերաբար ասուլիսներ է կազմակերպելու եւ ԶԼՄ-ների սերտ համագործակցություն է ակնկալում։ Իբրեւ առաջին քայլ, նախարարության լրատվական ծառայությունը երեկ

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ

«Միջազգային անվտանգության համակարգեր» թեմայով իր զեկուցումը Ժիրայր Լիպարիտյանը երեկ եզրափակեց մի ակնարկով. «Այն բոլոր առաջարկները, որ կան, որտեղից որ եկած են (…) ընդհանրապես դրանք մթնոլորտ ստեղծելու միտում ունեն։ Ինչ-որ մարդիկ խոսում ու խոսում են։ Ու տարբեր հանրապետություններում մարդկանց մտքի մեջ սկսում է գոյանալ այն համոզումը, որ արդեն դե ֆակտո ինչ-որ բան կա։ Իսկ երբ մի

Քննիչը կանչում ա, քննիչը

Երեկ մոտավորապես ժամը 11-ին «Առավոտի» խմբագրություն ներկայացավ ԼՂՀ դատախազության ՀԿԳ քննիչ Ռազմիկ Աղասյանը։ Կարճ ասած՝ եկել էր Սաթիկ Սեյրանյանի ետեւից։ Վերջինիս տեղում չգտնելով, խոստացել էր կրկին այցելել։ Վերջապես ժամը 19.20-ի սահմաններում թանկագին հյուրը խմբագրությունում էր։ Նա մեզ ներկայացրեց մի ծանուցագիր, ուր նշվում էր, թե Ս. Սեյրանյանը հրավիրվում է որպես վկա՝ հարցաքննվելու մարտի 22-ի գործով։ Կասկածելի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728