Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱՊԵՍ ՇԱՀԵՑԻ՜ՆՔ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, շարունակեց ընդդեմ «Առավոտի» Աքորի գյուղի գյուղապետի քաղհայցի քննությունը։ Տեղեկացնենք, որ այս հայցը մեր թերթի «վրա էր մնացել» դեռ անցյալ տարվա դեկտեմբերից։ 1998 թ. դեկտեմբերի 4-ին տպագրվել էր «Աքորի գյուղի անդեմ գյուղափետը եւ գյուղափետուհին» հոդվածը, որի պատասխանը ըստ ԶԼՄ գործող օրենքի տպագրվել էր «Առավոտում» 2

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ՀԵՆԱՐԱՆԸ»

Որեւէ կուսակցություն վարչապետի ի՛ր թեկնածուին չի առաջարկել ԱԺ արտահերթ նիստից մի քանի ժամ առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ԱԺ ՀՅԴ եւ ՀԿԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին լրատվամիջոցները պաշտոնական տեղեկատվություն հաղորդեցին։ Ավելի մանրամասն տեղեկություն իմանալու համար դիմեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանին։ -ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է պետության մեջ ստեղծված

ԼԱՎ ԼՈՒՐ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանը թողել է «ոչնչացմանը ենթակա» մարդկանց ցուցակ, որի մեջ են ՀՀ եւ ԼՂՀ ներկա եւ մեծ մասամբ նախկին պաշտոնյաները, ինչպես նաեւ մի շարք մեծահարուստներ։ Ցուցակն այժմ գտնվում է դատախազությունում։ Ուրախությամբ նշենք, որ հիշյալ ցուցակում է նաեւ «Առավոտի» խմբագիրը, որի համար, ճիշտ է, միեւնույն է՝ ով է իրեն խփելու՝ դաշնակ ահաբեկիչնե՞րը,

ՆՈՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՏՐԱՏԸ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, երբ հանդիպել էին Նաիրի Հունանյանն ու Ռոբերտ Քոչարյանը, վերջինս հետաքրքրվել էր, թե ինչու է նա ուղիղ եթերով հանդես գալու հնարավորություն պահանջում, չէ՞ որ առանց այն էլ աշխարհի բոլոր հեռուստաալիքներով իր մասին է հաղորդվում։ «Իրո՞ք,- ոգեւորվել է Նաիրի Հունանյանը եւ աչքերը բոցկլտացել են։- Իսկ հնարավո՞ր է, որ մեր այս հանդիպումն էլ

ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ըստ նախնական եւ դեռեւս վերջնականապես չճշգրտված տվյալների՝ նոր կառավարության կազմից դուրս կմնան Խոսրով Հարությունյանը, Դավիթ Զադոյանը, Հայկ Գեւորգյանը, Հայկ Նիկողոսյանը, Ռոլանդ Շառոյանը, Ռուբեն Տոնոյանը եւ, բնականաբար, Սերժ Սարգսյանն ու Սուրեն Աբրահամյանը (ի դեպ, վերջինս իր հրաժարականի մտադրության մասին հայտնել էր ԱԺ դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո)։ Ըստ ամենայնի, կառավարության փոփոխությունները կլինեն երկու փուլով։ ՈՉ ԹԵ

Իրավիճակի թելադրանքով

«Ահաբեկիչների գործողությունները կասեցվել են տեղական ուժերի շնորհի՞վ» հարցով դիմեցի Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Հայկարամ Ստեփանյանին նրանց ԱԱՆ տեղափոխելուց մի քանի ժամ հետո. «Այո, տեղական ուժերի շնորհիվ։ Հանրապետության նախագահը դեմ էր «Ալֆա» ջոկատի միջամտությանը, որովհետեւ կար մտավախություն, որ կարող է ներսում սկսված բանակցությունների պրոցեսն ընդհատվել … զոհերի թիվը շատանալ»։

«Տեսաերիզը շատ հարցերի կպատասխանի»

Ասեմ, որ դեպքից հաշված ժամեր անց, երբ պատանդները դահլիճում էին, մենք զրուցել ենք 6-րդ վարչության աշխատակիցների հետ, իրենք են եկել հեռուստատեսություն եւ հետաքրքրվում էին՝ նրանք հեռուստատեսության հետ ի՞նչ առնչություններ ունեն, հավատարմագիր կարո՞ղ էին ունենալ, թե՞ ոչ։ Ես ասացի, որ նրանք չէին կարո՞ղ ունենալ ՀԱՀ-ի՝ ԱԺ մուտք գործելու հավատարմագրեր։ Հետո ավելի հստակեցվեց, որ քննությունը վարում է զինվորական դատախազությունը, այդ ամենը փոխանցվեց նրանց։

Տեռորիստները կեղծ հետքեր են թողնում

 ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հայտնի իրադարձությունների ազդեցությունից դեռ դուրս չի եկել։ Մի քիչ դժվար, այնուամենայնիվ, երեկ փորձեցինք զրուցել նրա հետ, նրանից ճշտել, թե ի՞նչ էր նշանակում այն, որ Նաիրի Հունանյանն իրեն էլ է դիմել… – Նախ ինձ չէր դիմում միայն։ Դիմեց Լեոնիդ Հակոբյանին, կոմունիստներին, իսկ հետո դիմեց առհասարակ. «բոլորդ վեր կացեք, նստեք, պիտի որոշումներ ընդունենք»։

ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ի դեպ, երբ բավական հյուծված տեսքով նախագահը մտել էր ԱԺ դահլիճ՝ ոտքի էին կանգնել անխտիր բոլոր պատգամավորներն ու կառավարության անդամները։

ՉԱՐԺԵ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ

Ըստ ԼՂՀ ԱԳ նախարարի՝ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովի (եւ նման ժողովների նշանակությունն առհասարակ) պետք չէ գերագնահատել։ «Պետք է հիշել, որ ցանկացած խնդիր լուծվում է երկրի ներսում։ Որքանով ինձ հայտնի է, մինչեւ հիմա այն մեծ փաստաթուղթը, որը պետք է համաձայնեցվի եւ ընդունվի Ստամբուլի գագաթնաժողովում, մինչեւ օրս համաձայնեցված չէ»։ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՊՆ-ին մերձ աղբյուրներն «Առավոտին» հայտնեցին, որ Ռոբերտ

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՈՒԺԸ ՄԻԱՅՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ

Տեսնողներ են եղել, որ ոճրագործության օրը զոհվածներից մեկի թիկնապահը լրագրողների հետ խառնվել ու դուրս է եկել ԱԺ շենքից։ Իսկ ո՞ւր էին բոլոր զոհվածների եւ մյուս պատգամավորների (ովքեր ունեին) թիկնապահները, երբ կրակում էին ԱԺ դահլիճում. բուֆետո՞ւմ էին, զուգարանո՞ւմ… ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի թիկնապահներից սկսած, բոլոր թիկնապահների ուժը, փաստորեն, միայն լրագրողների վրա է պատում, մեկ էլ՝ փողոցում

«ՎԱՀԱՆՈՎ ԿԱՄ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ»

Եթե պետության ներկայացուցիչը ասի, որ այս սպանությունը պայմանավորված է որեւէ արտաքին քաղաքական խնդրի հետ, դա շատ պատասխանատու կլինի։

ԼԱՎ ԼՈՒՐ

Փաստաբան Հովհաննես Ասրյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ ամենեւին էլ Սահմանադրությանը չի համապատասխանում, որ Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործը գտնվում է զինվորական դատախազության վարույթում։ Հովհաննես Ասրյանն ասել է, որ զինվորական դատախազությունը պետք է քննի այնպիսի գործեր, որոնք առնչվում են զինվորականներին։ Իսկ տվյալ դեպքում՝ որեւէ կողմում զինվորական չկա։ Ուրախալի է, որ

ՉԻ ԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏ-1

ԶՈՒ հրամկազմը արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանի թեկնածությունն էր տեղին գտել վարչապետի աթոռի համար։ «Առավոտի» հարցին, թե արդյոք ինքն այդ պաշտոնում աշխատելու ցանկություն ունի՞, պրն Շիրխանյանը բացասաբար պատասխանեց։ Իսկ մեր այն հարցին՝ թե որպես կառավարության ղեկավար ո՞ւմ է հարմար գտնում՝ պատասխանեց. «Վազգեն Սարգսյանին փոխարինող վարչապետ Հայաստանում չկա»։ ՉԻ՞ ԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏ-2 Իրազեկ աղբյուրներից ստացած

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՐՈՇԱԿԻ Է…

Անդրանիկ Մարգարյանն «Առավոտին» խոստացավ, որ «Միասնությունն» այսօր կամ վաղը կբացահայտի վարչապետի իր թեկնածուի անունը։ Ընտրությունն արդեն որոշակի մեկի վրա է կանգ առել, ուղղակի այդ մասին նաեւ պիտի խմբակցության որոշում կայացվի. «Մինչ այդ իրավունք չունեմ նրա անունը հայտնել»։ Կարդացեք էջ 3։ … ԵՎ ԴԱ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է Ըստ իրազեկ աղբյուրների՝ «Միասնությունը» վարչապետի պաշտոնի համար հարմար է

«ՆԱ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ԻՄ ՏՂԱՆ Է»

«Առավոտի» խմբագրություն երեկ զանգահարեց հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած խմբի անդամներից մեկի՝ Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը եւ հուզված ասաց հետեւյալը. «Ես ձեզ զանգ եմ տալիս փողոցի հեռախոսից։ Ինքս չգիտեմ՝ որքան եմ զայրացած։ Բառեր չեմ գտնում։ Եթե այդ պահին տղայիս իմ ձեռքը տային՝ կսպանեի։ Բայց ես նրան այնպես էի դաստիարակել, որ նա չէր կարող մարդ սպանել։

Թող լույս իջնի շիրմիդ

Օպերային թատրոնի շենքից մեր ժամանակների մեծագույն գործչի՝ Կարեն Դեմիրճյանի դին ժողովուրդն իր ձեռքերի վրա հասցրեց Կոմիտասի անվան պանթեոն, ուր անթեղված են ազգի ընտիր մեռելների աճյունները։ Ու թեպետ Աբովյան-Թումանյան խաչմերուկում սպասող ավտոբուսները չկարողացան հուղարկավորությանը մասնակցել ցանկացող բոլոր մարդկանց տեղավորել, սակայն նրանցում գտնվողներն էլ քաղաքապետարանի մոտակայքում իջան ավտոբուսներից եւ շարունակեցին գնալ բազմահազարանոց սգո թափորի հետ։ Մարդիկ անիծում

ՀԱՅՐԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայ ժողովրդի հերոսական անցյալը գերհագեցած է ուրացությամբ ու դավաճանությամբ, մատնությամբ ու վրեժխնդրությամբ, պանդխտությամբ ու ողբով։ Մեր ճակատամարտերից՝ ստույգ պարտության ելքով, ընդամենը «բարոյական» հաղթանակներ ենք քամել եւ մի կերպ հավասարակշռվելու համար դրանք անվանել Գոյամարտ։ Պառակտումների դեմն առել ենք միաբանվելու դատարկ կոչերով, կորուստները փոխհատուցել ենք տեսլականներով։ Հիրավի՝ բացառիկ ազգ ենք։ Բացառիկ ենք իմացյալ մահը պաշտելու եւ իմացյալ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ-1

Սպանվածների հուղարկավորման արարողություններից հետո, կեսգիշերին նախագահին են այցելել «Միասնության» եւ «Կայունության» ներկայացուցիչները եւ պահանջել ԱԱ նախարարի հրաժարականը։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը մոտավորապես այս է եղել, թե Սերժ Սարգսյանն իր ընկերն է, միակը, որին վստահում է, եթե հանի նրան՝ ինքն էլ կհեռանա եւ այլն։ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2 Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն իր նախաձեռնությամբ պաշտպանության նախարարություն է

ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Իսկ այս մի մանրամասնը ձայնագրության միջոցով չեմ վերապատմելու, քանի որ շատ ավելի ուշ է եղել, երբ Նաիրի Հունանյանի խմբի եւ պատանդների փոխհարաբերությունները բավական հարթ էին եւ հնարավոր էր՝ անգամ ավտոմատը կողքը դնեին, նոր խոսեին։ Ահա նման մի պահի, երբ Շահեն Կարամանուկյանը թղթերը հանում, սկսում է գրել՝ Նաիրի Հունանյանը հետաքրքրվում է, թե ինչ է գրում։ «Քո գնդակահարության հրամանը»՝ հետեւում է պատասխանը։

ԼԱՎ ԼՈՒՐ

«Իրավունք» թերթում ՆԳ նախկին աշխատակից Գագիկ Կոստանդյանը վկայություն է տալիս ԱԺ դահլիճում կատարվածի մասին, իր խոսքի սկզբում մասնավորապես ասելով. «… Առաջին պահին ինձ թվաց, թե թուրքեր են, ադրբեջանցիներ, որովհետեւ մեկին նմանեցրի ադրբեջանցու։ Ինձ մոտ եղած զենքը բերեցի մարտական վիճակի եւ մտածում էի, որ մեռնելուց առաջ գոնե մեկ-երկու հոգու հետս կտանեմ։ Բայց երբ տեսա հայեր են,

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՎԵՐԺ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Ըստ որոշ տեղեկությունների, զինված ուժերի հրամանատարական կազմը դեռեւս հրաժարական չտված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնը հարմար է գտնում նրա տեղակալի՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի համար։ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՐԻՄԱԿՈՎԻՑ Կարեն Դեմիրճյանի հարազատներին ցավակցական հեռագիր է հղել նաեւ ՌԴ նախկին վարչապետ, ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը. «Ցնցված եմ իմ ընկերոջ՝ Կարեն Դեմիրճյանի, մահվամբ։ Բառերը չեն բավարարում ցավակցությունս հայտնելու Կարեն Սերոբիչի

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

«Սրանի՞ց էիք վախենում,- պատգամավորներին հարցնում է Նաիրի Հունանյանի հանցակիցներից մեկը եւ ձայնագրության մեջ հարվածի ձայն է լսվում։ Ականատեսների վկայությամբ, այդ պահին նա ավտոմատի խզակոթով հարվածել էր արդեն մոտ 20 րոպե առաջ անշնչացած Վազգեն Սարգսյանի գլխին։- Սրանի՞ց էիք վախենում։ Մի հատ չափալախ տայիք՝ փախներ։ Ամոթ ա, վերջին հաշվով՝ ազգ ենք»։ Կարդացեք էջ 2։ ԴԵՌ ԴԻԱԿՆԵՐԸ ՉՍԱՌԱԾ…

Ուժն է ծնում իրավունք

Դեպքերի հաջորդ օրը կատեգորիկ հայտարարություն է անում պաշտպանության նախարարությունը՝ պահանջելով ԱԱ եւ ՆԳ նախարարների, գլխավոր դատախազի հրաժարականները։

ԴԱՐՁՅԱԼ ԱՍՎՈԻՄ է՝ ՄԻ ՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՊԱՐԶՎԻ

Իսկ այդ օրը կարծես գալու միտք չունի Երեկ առավոտյան խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների ղեկավարները խորհրդարանի շենքում հանդիպեցին հանրապետության նախագահի հետ։ Լրագրողները դարձյալ մնացին ցանկապատից այս կողմ։ Մնում էր որսալ դուրս եկողներին եւ փորձել հարցուպատասխանի միջոցով ճշտել, թե ինչի մասին են խոսել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ այլն։ «Կան մարդիկ, որոնք կրակում են» Խորհրդարանի տարածքն

ՍԴ ԱՆՈՒՆՈՎ

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին իրենց ցավակցական խոսքն են ուղարկել ՌԴ-ից՝ Մարատ Բակլայը, Լատվիայից՝ Այվարս Էնձինչը, Վրաստանից՝ Ավթանդիլ Դեմիտրաշվիլին, նրա տեղակալ Օթարի Բենիձեն, ՈՒկրաինայից՝ Վիկտոր Սկոմորոխը, Ռումինիայից՝ Մինայը։ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐԸ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ի ողբերգության գիշերը հանրապետության նախագահի հետ Ազգային ժողովում էր գտնվում։ Եվ ահավասիկ նրա այդ

ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցին հայտնել են, թե խստացվել է նախագահի նստավայր եւ կառավարություն ելումուտի ռեժիմը։ Թղթակիցը մեջբերել է Արկադի Ղուկասյանի հունիսի 29-ի հրապարակային ելույթից. «Մեր նոր հայերը, նոր ղարաբաղցիները, բուրժույները մարդ են սպանում՝ գործը կարճում են, դատարան չի հասնում։ Իրենց համար դատարան չկա։ Կա մի կլան, որի համար ոչ մի բան

Արցախը դատապարտում է

Արցախի ողջ ժողովուրդը, հանրապետության իշխանությունները, ինչպես նաեւ կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները դատապարտում են ՀՀ ԱԺ-ի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությունը, ցավակցում անմեղ զոհերի հարազատներին ու միաժամանակ կոչ անում Հայաստանի բնակչությանը՝ ցուցաբերել ողջախոհություն ու պահպանել ներքին կայունություն։ Արցախի արմենակյան կուսակցության հանրապետական վարչությունը «Առավոտին» է տրամադրել իր հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ցնցված ենք ՀՀ խորհրդարանի դահլիճում կատարված

«ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ԷՐ ԵՎ ԲԱՐՁՐ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՐ ԻՐ ՄԱՍԻՆ»

ԵրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան Վազգեն Գաբրիելյանն ասաց, որ հիշում է Նաիրի Հունանյանին. «Հետը բազմաթիվ անգամ շփումներ են եղել բնականաբար, մեր ուսանողն է եղել։ Ի՞նչ կարող եմ ասել, նա թողնում է իր մասին շատ մեծ կարծիք ունեցող, էքսցենտրիկ, ոչ այնքան սովորական բնավորություն ունեցող մարդու տպավորություն։ Ամբողջ հարցն այն է, որ նա ոչ այդքան խելոք էր, ոչ

ԵՐԿՈՒ ՃՇՏՈՒՄ Հ1-Ի ՇՈՒՐՋ

«Հայկական ժամանակ»-ում երեկ նշվեց, թե ՀՀ ԱԱ, ՆԳ նախարարների եւ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականները պահանջելու մասին ՊՆ հրամանատարների փակ խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականի հարցը։ ՊՆ լրատվական ծառայությունից այդ մասին մեզ հայտնեցին, թե խորհրդակցությունը փակ է անցկացվել, եւ այդ մասին իրենք տեղյակ չեն։ Դիմեցինք խորհրդակցությանը ներկա հրամանատարներից մեկին,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031