Օրվա լրահոսը

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼ՝ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԹԱԼԱՆԵԼ

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը կասկածող ու այդ պայքարը 21-րդ դարի անելիքների թվում դասակարգողներին ուզում ենք կոնկրետ գործնական աջակցություն ցույց տալ: Ստորեւ կներկայացնենք մի ուռճացած ու բոլորովին ավելորդ կառույց, որը բարեփոխելու համար ո՛չ մեծ ներդրումներ են հարկավոր, ո՛չ եվրոպաներում վերապատրաստված կադրեր, ո՛չ շատ խելք, եւ ո՛չ էլ մեծ խիզախություն: Ընդ որում, այդ կառույցը վերացնելուց ոչ միայն

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԻՐ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ Է

«Առավոտն» առաջինը անդրադարձավ Սեւանի կապի 52 աշխատողների՝ ընդդեմ «ԱրմենՏելի» կազմակերպելիք գործադուլի։ Օրերս Սեւանի կապի աշխատակիցները իրենց ժողովում կայացրած որոշման բովանդակությունը եւ պահանջների մասին նամակը (որից հատվածներ տպագրվեց մեր թերթում) փորձել են փոխանցել «ԱրմենՏելի» ղեկավարությանը։ «ԱրմենՏելի» ընդհանուր բաժնից մերժել են ընդունել նամակը։ Ի դեպ, «Առավոտը» բազմիցս բողոքներ-դժգոհություններ է ստանում, որ «ԱրմենՏելի» բոլոր օղակների աշխատակիցները չեն ցանկանում

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԵՆԱԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՕՂԱԿԸ ԲԱՆԱԿՆ Է»

Ես գիտեմ, որ Նաիրի Հունանյանը նաեւ չէր կարող չգտնվել ազգային անվտանգության համակարգի տեսադաշտում, քանի որ, վերջին հաշվով, որոշակի առաքելություն է իրականացրել Թուրքիայում։ Ուրեմն, ճիշտ կլիներ, որ հետաքննությունն անընդհատ մղվեր դեպի հոկտեմբերի 27-ը եւ դրան նախորդած շրջանը։ Այլապես տպավորությունն այն է, թե հոկտեմբերի 27-ն այժմ մոռացված է եւ ավելի շատ քննում են, թե դեպքերի հետագա զարգացման ընթացքում բանակի հետ ով է եղբայրություն արել եւ ով՝ ոչ։ Եվ չպիտի փոխարենը ՊՆ-ի հավաքները մասնավորեցված քննարկվեն՝ որի անհրաժեշտությունը բոլորովին չկա, քանի որ որեւէ մեկը գաղտնի ոչինչ չի արել ՊՆ-ում։

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՆԱԽԱԳԱՀԸ

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի կենսագրության մեջ հպարտորեն նշված է, որ նա «Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է»։ «Առավոտին» հայտնի է դարձել, որ այդ բարձր կոչումը ստանալու համար ոչ մի առանձին նվաճումներ գիտության բնագավառում պետք չեն։ Պարզապես պետք է վճարել 115 դոլար (եթե ԱՄՆ քաղաքացի ես՝ 95) եւ դու «իսկական անդամ» (active member) ես։ Համոզվելու համար,

ԲԱՆԱԿԸ ԱՐԱԳ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԷՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ

Հայտնի է, որ հեղաշրջումը կասեցնելու նպատակով ՊՆ-ի հատուկ նշանակության գունդը հոկտեմբերի 27-ին շրջափակել էր ԱԺ-ի շենքը։ Վարչապետի խորհրդական Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց բանակի ձեռնարկած այլ գործողություններ եւս. «Պաշտպանության նախարարն անմիջապես կապվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ եւ զգուշացրեց, որ իրավիճակից օգտվելու որեւէ փորձ հանկարծ չարվի։ Նրա առաջին իսկ քայլն այն էր, որ ուժեղացրեց Հայաստանի սահմանները։ Բանակն առաջին

ՑՈՒՑԱԿԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՆԴԱՐՏԵՑՆԵԼՆ ԷՐ

Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանն էլ երեկ հեռուստալրագրողների հետ հարցազրույցում պատմեց հոկտեմբերի 27-ին ժամը 22-ի սահմաններում իրեն ներկայացված ցուցակի մասին, որի վերաբերյալ ավելի վաղ հրապարակումներ էին եղել մամուլում։ Եվ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը, որն ավելի վաղ նպատակահարմար չէր գտել այդ ցուցակի վերաբերյալ մանրամասներ պատմել «Առավոտին», այս անգամ չհրաժարվեց հանգամանալից պարզաբանումներից։ -Նախ, թերեւս վերջապես

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԹՄՐԱԴԵՂԵ՞Ր Է ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

«Ար» հեռուստաընկերության փոխնախագահ Վահրամ Մարտիրոսյանը Ծաղկաձորում կայացած երկօրյա սեմինարի ընթացքում որպես մամուլի համար գոյություն ունեցող փակ թեմաների ապացույց հետեւյալ օրինակը բերեց. «Ասենք, Սամվել Բաբայանի մասին տարիներ շարունակ ասում են, թե նա թմրադեղերի տեղափոխմամբ է զբաղվում։ Այս մասին չենք խոսում՝ դա ոչ հաստատվում է, ոչ էլ հերքվում՝ ինչպես ասում են մամուլի խոսնակները»։ ՆԱԽԱՆՁԵԼԻ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Չնայած ե՛ւ

ՄԱՆՐ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ

Ազգիս ընտրյալների համար սուր զգացողություններն ապահովված են։ Այդ մասին պարտաճանաչ ձեւով «հոգ են տանում» հայտնի կամ անհայտ ուժերը՝ մթնոլորտը լարված պահելու համար նոր հնարքներ մտածելով։ Վերջինը՝ պայթուցիկ փաթեթի հայտնաբերումը, ԱԺ-ի շենքի պահպանությունն ուժեղացնելու նոր միջոցներ է պարտադրում։ Երեկ ԱԺ-ի շենքի միջանցքներում նաեւ հատուկ վարժեցված շներ էին շրջում։ Սակայն դա ԱԺ պատգամավորներին ամենեւին էլ պաշտպանվածության զգացում

ԼԱՎ ԼՈՒՐ

«Ագրոբանկը» կարծես վերածվել է նախկին նախարարների ապաստանի։ Բանկի կառավարիչը՝ վարչության նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն է (ըստ լուրերի, նա մեր պայմաններում ուղղակի ֆանտաստիկ աշխատավարձ է ստանում՝ մոտ 4 հազար դոլար)։ Խորհրդի անդամ է մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը։ Բանկում որպես խորհրդական է աշխատում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Կարելի է ենթադրել, որ եթե

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐ

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Կ. Խրիստոդուլիդիսը տեղեկացրեց, որ քննարկվում է սակագների փաթեթը։ Տեղական հեռախոսազանգերի համար, ասենք, Կոմիտասից Զեյթուն, կսահմանվեն սակագներ։ Այն սկզբից կներդրվի թվային համակարգով աշխատող հեռախոսակայաններում։ Սակայն, ինչպես նշեց Կ. Խրիստոդուլիդիսը, զեղչեր կսահմանվեն երեկոյան ժամերի, շաբաթ, կիրակի եւ հանգստյան օրերի համար։ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՓԱԹԵԹԻ ՏԵՐԸ ՓՆՏՐՎՈՒՄ Է Ըստ ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի, նախորդ օրը ԱԺ շենքում

ՉԱՐԱԲԱՍՏԻ՞Կ, ԹԵ՞ ԲԱՐԵԲԱՍՏԻԿ

Երբ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տված ցուցակը, որ հոկտեմբերի 27-ին ժամը 22.30-ին ներկայացվել էր Ռոբերտ Քոչարյանին՝ չարաբաստիկ անվանեցինք, Վահան Շիրխանյանը, որի անունն այդ ցուցակում նշված էր որպես վարչապետի թեկնածու, այսպես արձագանքեց. «Այդ չարաբաստիկ ցուցակը, ես կասեի, որ փրկեց քաղաքը՝ կոպիտ ասած։ Իհարկե, զորքը քաղաքի վրա չէր գա, բայց հնարավոր էին այլ զարգացումներ»։ Վահան Շիրխանյանը նաեւ պատմեց,

ԲԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհն այլեւս բաց է ամբողջ երկարությամբ։ Ավտոճանապարհի շինարարությունը 1995-ից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գլխավոր ծրագիրն է։ Ճանապարհի երկարությունը 64 կիլոմետր է, այն սկիզբ է առնում Գորիսի շրջանի Տեղ գյուղից եւ ձգվում է մինչեւ Ստեփանակերտի Մազի կամուրջ։ Նոյեմբերի 12-ին ԼՂՀ իշխանությունները, «Հայաստան» հիմնադրամի ղեկավարները բացեցին ճանապարհի Շուշի-Ստեփանակերտ հատվածը։ Ճանապարհի բացումը «շատ համեստ էր կազմակերպված,

«ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՀՈԳՈՒ ԳԵՐԻ ՉԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ»

…Սամվել Բաբայանը երբեւիցե ամբիցիա չի դնելու, սա հիշեցեք, որովհետեւ ես իմ ազգային խնդիրները շատ լավ եմ պատկերացնում։ Պետք չի, որ ասում են՝ հեսա կջարդի, կկոտրտի, հո ես գազան չեմ, ես արել եմ ժողովրդի համար…

ՊԱՅԹՈՒՑԻԿ ԵՎ ՓԱԹԵԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Ազգային ժողովի նիստերի դահլիճի նախագահության հատվածում երեկ, ժամը 16։30-ին հայտնաբերվել է պայթուցիկ փաթեթ։ Մինչ այդ, ժամը 14։30-ի սահմաններում, ներքին հեռախոսով խորհրդարան են զանգահարել եւ հայտնել, որ շենքի ներսում պայթուցիկ սարք է տեղադրված։ Անմիջապես ահազանգ է ստացել ՆԳ նախարարությունը։ Նման դեպքերի համար հատուկ մշակված ծրագրով դեպքի վայր է եկել ՆԳ եւ ԱԱ նախարարությունների «Ալֆա» հատուկ ստորաբաժանումը՝

ՈՉ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Նոյեմբերի 13-14-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանն անցկացվեց սեմինար՝ «Հետաքննական լրագրությունը եւ հանրային գործիչների իրավունքները» թեմայով։ Սեմինարը կազմակերպել էր Եվրոպայի խորհուրդը՝ Հայաստանի արտգործնախարարության համագործակցությամբ։ Սեմինարի հիմնական զեկուցողներից մեկը՝ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նախապես ասաց, թե հետաքննական լրագրությունը որպես ժանր Հայաստանում գրեթե բացակայում է եւ կան միայն այդ ժանրի որոշ տարրեր պարունակող հրապարակումներ, որ չի

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ մեզ հաջողվեց կապվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի հետ, որը ծանր վիրավորվել էր հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կատարված ահաբեկչության ժամանակ եւ այժմ գտնվում է հիվանդանոցում։ Պատգամավորը հայտնեց, որ իր առողջական վիճակը բարվոք է։ Այս առումով Աստված լսեց «Առավոտի» աղոթքները՝ մի քանի ամիս առաջ թերթի հետ կոնֆլիկտ ունենալով, պատգամավորն իրեն դրսեւորեց որպես իսկական տղամարդ։ Թերթի միջոցով պրն

ՆԳՆ՝ ՄԻԱՍԻՆ, ՀԵՏՈ՝ ԱՌԱՆՁԻՆ

Վարչապետ Արամ Սարգսյանը նոյեմբերի 15-ին ներկա չի եղել ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանին աշխատանքային կոլեկտիվին ներկայացնելու արարողությանը։ Վերջինիս ներկայացրել է նախագահ Քոչարյանը, իսկ վարչապետը եւ Վահան Շիրխանյանը միասին ներկայացրել են արդյունաբերության նոր նախարար Կարեն Ճշմարիտյանին։ Հարկ է նշել նաեւ, որ նախագահն ու վարչապետը միասին ՆԳ աշխատակիցներին են ներկայացրել նախարար Հայկ Հարությունյանին։ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ նախագահի աշխատակազմին

«ԵԹԵ ԿԱՆՉԵՆ, ԿԳԱՄ»

Հոկտեմբերի 27-ի դեպքերի կապակցությամբ հնարավո՞ր է, որ հարցաքննության կանչվի նաեւ ԼՂՀ զորքերի հրամանատար Սամվել Բաբայանը։ Սամվել Բաբայանն ասաց, որ եթե կանչեն՝ ինքը կներկայանա հարցաքննության։ Իր կողմից որեւէ գրության առկայությունը պարոն Բաբայանը մերժեց, ասելով, որ ինքը իր աշխատանքային 7-8 տարվա ընթացքում ոչ մի գրություն չի գրել եւ այս ամբողջ աղմուկը նրա համար է, որ Սամվել Բաբայանը

ԵԽ՝ Հայաստանն ու Ադրբեջանը միասին

Ավարտվեց Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հարցով զեկուցող իտալացի Դեմիտրիո Վոլչիչի աշխատանքային երկօրյա այցը մեր հանրապետություն։ Հիշեցնենք, որ նրան ուղեկցում էր ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի մասնագետ Պիտեր Աիչը։ Երկու օրվա ընթացքում նրանք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել քաղաքական շրջանակների հետ՝ տեսակետներ փոխանակելով խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների, ԱԺ նախագահի, վարչապետի, հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ արդարադատության,

ՈՐՊԵՍ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ ԴԵՌ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԵՆՔ

Բնականոն է՝ ինչպես լրագրողները կարող են քննադատել քաղաքական գործիչներին, այնպես էլ նրանք լիովին իրավունք ունեն մեզ քննադատել։ Սակայն կարող ենք, չէ՞, ակնկալել, որ քննադատելիս նրանք պահպանեն այն սկզբունքները, որոնք միշտ լրագրողներին են առաջադրում։ Այն է, առիթը պիտի լինեն ստուգված եւ հիմնավոր փաստերը։ Այս առումով տարակուսանք հարուցեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի մեկնաբանությունը, որը հերքելով, թե Նաիրի

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ՝ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌ

Օր օրի ավելի են թեժանում Երեւանի գլխավոր ճարտարապետի փոփոխության մասին խոսակցությունները։ Անգամ հեռուստաալիքներից մեկը սխալ տեղեկատվություն օրերս թողարկեց, իբր արդեն գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատված է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։ Սակայն քաղաքի գլխավոր ճարտարապետի ցանկալի պաշտոնը մեծ աժիոտաժ է առաջացրել տասնյակ հայ ճարտարապետների շրջանում, անուններ են հնչում այդ պաշտոնի համար։ Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի

Արամ Հարությունյանը

Հիրավի, շեքսպիրյան մասշտաբի կրքեր են եռում ԱԻՄ-ում՝ այդ գերհեղինակավոր կուսակցության նախագահի պաշտոնի համար: Պարույր Հայրիկյանի /մարդու/ ինքնաբացարկից հետո այդ գահին բազմելու հավակնություններ ունեցող Արամ Հարությունյանը, ինչպես պարզվեց, «Պարույր Հայրիկյան» գաղափարի կողմնակիցն է եւ համանուն մարդու հակառակորդը: Պատճառն այն է, որ, ըստ պրն Հարությունյանի կասկածների, Պարույր Հայրիկյանը /մարդը/ հավակնորդի թեյի մեջ թույն է լցրել: Հիշեցնենք, որ

ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ԸՆԴԴԵՄ «ԱՐՄԵՆՏԵԼԻ»

Սեւանի հեռախոսային կապի հանգույցի 52 աշխատողներ դեկտեմբերի 8-ից գործադուլ են հայտարարելու՝ ի բողոք «ԱրմենՏելի» ղեկավարության գործունեության դեմ։ 99 թվի հոկտեմբերի 14-ին կոլեկտիվի արհմիության ընդհանուր ժողովում կայացվել է հետեւյալ որոշումը. «… Սեւանի կապի հանգույցը մինչեւ «ԱրմենՏելի» կազմի մեջ ընդգրկվելը քիչ աշխատակազմով ապահովել է բարձր արտադրողականություն եւ դրա շնորհիվ աշխատողներին վճարվել է բարձր աշխատավարձ՝ մինչեւ 1998 թ.

ԼԱՎ ԼՈՒՐ

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման, հոկտեմբերի 12-ին կառավարության շենքում է եղել եւ Վահան Շիրխանյանի մոտ հյուընկալվել Աշոտ Մանուչարյանը։ Պրն Շիրխանյանին այցելել են նաեւ պատգամավորներ «Միասնություն» դաշինքից։ Ըստ «Առավոտին» հասած լուրերի, պրն Մանուչարյանը «խաղաղարար առաքելություն» է իրականացնում նախագահի եւ կառավարության միջեւ։ ՎԱՏ ԼՈՒՐ Երեւանի պետական համալսարանի որոշ ղեկավար-աշխատակիցները երեկ կոտրել են ԵՊՀ-ի տարածքում գործող «ԱՐՏ» ֆիրմայի դռները,

ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ

«Առավոտին» հայտնի դարձավ, որ ներկայիս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հակառակորդները պատրաստվում են լրատվամիջոցներին հանձնել պրն Հովսեփյանին վարկաբեկող նյութեր։ ԱՄԵՆ ԽՈՀԱՐԱՐՈՒՀԻ՝ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ԱԺ «Կայունություն» խմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, հանրապետությունում կգտնվեն գյուղնախարարի 50-100 թեկնածուներ, բայց շատ քիչ է ուժային կառույցների ղեկավարների արժանի թեկնածուների թիվը։ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԺ-ՈՒՄ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Արտակ Հովհաննիսյանը տեղափոխվել է նոր

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երեկ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել։ Նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը հավաստելով հանդիպման կայացման փաստը, ասաց միայն, որ այն կրել է աշխատանքային բնույթ, իսկ այդօրինակ հանդիպումների բովանդակությունը չի մանրամասնվում։ Երեկ ժամը 16։30-ից հետո ՍԴ-ում հանդիպել են Գագիկ Հարությունյանը, ԱԱ նախարար

Կառավարությունը դեռ ձեւավորված չի

Հանրապետությունն արդեն 15 օր ապրում է առանց կառավարության։ Կիսանախագահական մի երկրի համար սա չափազանց մեծ ճոխություն է։ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «ՀՀ նախագահը նշանակում եւ ազատում է վարչապետին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին։ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում քսանօրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետ

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՆԱ ՄՏԵԼ ԷՐ ՈՒԹ ՀՈԳՈՒ ՍՊԱՆԵԼՈՒ»

Ինքը չի ընդունում, որ սպանության համար է մտել, վախեցնելու համար են մտել, որ կառավարությունը հրաժարական տա։ Ինքն ասում է, որ չէր մտել սպանություն կատարելու համար։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԵՐԺՈՒՄ Գ. Գ.-ԻՆ

Այն, որ հակառակ Ռոբերտ Քոչարյանի ցանկության՝ ԶՈՒ հրամկազմը չի ցանկանում ԱԱ նախարարի պաշտոնում տեսնել Գրիգոր Գրիգորյանին, պաշտպանության նախարարությանը մերձ մի անձ այսպես բացատրեց. ճիշտ է, Գ. Գ.-ն իրեն շատ լավ պահեց հոկտեմբերի 27-ի իրադարձությունների ընթացքում, բայց 1996-ի սեպտեմբերին ԱԺ շենքի պահպանության պատասխանատվությունն իրենն էր եւ, ըստ իշխանական միջավայրում այն ժամանակ տարածված լուրերի, նա ուղղակի երկրորդ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽՈՍՔԸ

ՀՀ նախագահը պնդում է, որ ինքը պետք է նշանակի ուժային նախարարներին։ Բայց դրա օրինակը մենք ունենք, եւ դա մեզ դարձրեց որդեսպան, ծնողասպան եւ ամենինչասպան։ Նախագահն անընդհատ կրկնում է, որ եթե ուժայիններին ինքը չի նշանակում, ուրեմն՝ հրաժարական կտա։ Վարչապետ Արամ Սարգսյանը, աչքի առաջ ունենալով ավագ եղբոր՝ մեր ժամանակների ամենահզոր եւ մեծաշնորհ հայի՝ Վազգեն Սարգսյանի, նախագահի նույնատիպ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031