Օրվա լրահոսը
Մասնավոր բուհերի ավարտական քննությունները դեռ չեն ավարտվել, սակայն «Առավոտին» հասած տեղեկություններն
Ռեկտորները տոկոսներ են «ապահովում» Մասնավոր բուհերի ավարտական քննությունները դեռ չեն ավարտվել, սակայն «Առավոտին» հասած տեղեկություններն այն մասին, թե ինչ մեթոդներով են որոշ մասնավոր բուհեր, հավատարմագրման հույսով, ջանում ապահովել առաջադիմության բարձր տոկոսներ, ստիպեցին քննությունների կեսին ամփոփել որոշակի արդյունքներ։ Նման խնդրանքով դիմեցինք Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Վահագ Կիրակոսյանին, որը մասնավոր բուհերի
Երեկ
Սոցիալական համակարգը՝ բարեփոխումների փուլում Երեկ ՀՀ կառավարման դպրոցում «Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի» շրջանակներում տեղի ունեցավ «Բնակչության սոցիալական պաշտպանվածության համակարգի բարեփոխումների իրավական հիմքերը Հայաստանում» թեմայով սեմինար։ Չորսօրյա սեմինարի ընթացքում կքննարկվեն սոցիալական ոլորտում ծավալված գործունեության, պետական կենսաթոշակային համակարգի կազմակերպման, կառավարման եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ։ Քննարկման առարկա կդառնան նաեւ Հայաստանի բնակչության զբաղվածության կարգավորման իրավական հիմքերը, աշխատանքի ազատ
Բաղդադի
«ԱՌՅՈՒԾԻՆ ՔԱՂՑԻ ՄԻ ՄԱՏՆԵՔ» Բաղդադի «Սադամ» միջազգային օդանավակայանի հսկայական հրապարակում ընդամենը մեկ ինքնաթիռ էր կանգնած, մեկն էլ՝ մերը՝ Երեւան-Բաղդադը, վայրէջք կատարեց։ Շքեղ ու միջազգային չափանիշներով կառուցված շենքում էլ հատուկենտ մարդիկ էին ու խաղաղ լռություն, ինչպես ամենախուլ գավառում։ Ինքնաթիռից իջնելիս յուրաքանչյուր Բաղդադ այցելողի առաջին իսկ պահին դիմավորում է հատակին գրված «Կորչի ԱՄՆ-ը» արտահայտությունը։ Ինչպես հետո տեսանք
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՁԵՌԱԳԻՐ
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՁԵՌԱԳԻՐ Տարօրինակ եւ ցավալի բաներ են կատարվում հայոց աշխարհում։ Այստեղ կան քաղաքական գործիչներ, իշխանական քարոզչամիջոցներ, որոնք ոչ միայն չեն մերժում ահաբեկչությունը՝ որպես գաղափարախոսություն, այլեւ պնդում են ամբողջ աշխարհի գլխին պատուհաս դարձած այդ երեւույթի՝ առանձին դեպքերում՝ «արդարացված» լինելու մասին։ Ավելին, Հայաստանում մինչեւ 94-95թթ., նաեւ՝ 98-ից ի վեր տեղի ունեցող ահաբեկչության, սպանությունների ու մահափորձերի մասին նրանցից
ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ՕՐԵՆՔ
ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ՕՐԵՆՔ Երեկ քննարկվեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագիծը, որը ստվերում մնաց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կողքին։ Ընդամենը 6 հարց տրվեց կառավարության ներկայացուցչին, հնչեց 3 ելույթ։ Արժանահիշատակ են պատգամավորների հետեւյալ դիտարկումները. Շավարշ Քոչարյանը նկատեց, որ այս օրենքը վերաբերում է միայն Հայաստանի քաղաքացիներին եւ չի ապահովում, ասենք, փախստականների համար
ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ
ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՀ վճռաբեկ դատարան ՀՀ արդարադատության խորհուրդ ՀՀ արդարադատության նախարարություն 25 ամիս մեր տնօրենը՝ Աշոտ Բլեյանը, կալանավորված է։ Այդ ամիսների ընթացքում կամաց-կամաց սպառվեց մեր հավատը եւ վստահությունը հայրենի իշխանությունների, հայաստանյան արդարադատության նկատմամբ։ Մեզ համար դժվար է հուսալը, որ այս իշխանությունների եւ այսպիսի հարաբերությունների պայմաններում դատական որեւէ ատյան իր մեջ ուժ կգտնի խոստովանելու, որ
ԱՀՃ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԱՀՃ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Օրինախախտությունը գործելակերպ դարձրած իշխանությունը այսօր անցել է մարդու իրավունքների եւ ազատությունների բացահայտ եւ լկտի ոտնահարմանը։ Այս ամենի ուղղակի արգասիքն է վերջին իրադարձությունների շղթան՝ օրենքի կոպիտ խախտմամբ «Հոկտեմբերի 27»-ի գործով վեց մեղադրյալների ազատ արձակումը դատարանի դահլիճից, մահափորձը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀՃ քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանի վրա, ընդդիմադիր լրագրող Վ. Ղուկասյանի արհեստանոցի
Հայաստանում դեղորայքի շուկան այն հազվագյուտներից մեկն է,
Ովքե՞ր են ստանալու գերշահույթները Հայաստանում դեղորայքի շուկան այն հազվագյուտներից մեկն է, որը մոնոպոլիզացված չէ, եւ որտեղ շուկայական մրցակցությունը գործում է ի նպաստ բնակչության։ «Ավելի քան 140 կազմակերպություններ դեղորայք են ներկրում Հայաստան, որն իրացնում են շուրջ 1500 դեղատնային կազմակերպություններ։ Դա նշանակում է՝ 3000 անուն դեղերի տեսականու եւ գնի ընտրություն»,- արձանագրեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ առողջապահության
Եթե
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿՆՔՎԱԾ ԿԼԻՆԵՐ Եթե իշխանությունները չխանգարեին Վահան Փափազյանը Հայաստանի ԱԳ նախարար է եղել 1993 թ. փետրվարից մինչեւ 1996թ. նոյեմբերը։ Պրն Փափազյանի հետ մեր զրույցի ընթացքում քննարկեցինք հայ-թուրքական, հայ-իրանական եւ տարածաշրջանային այլ խնդիրներ։ Հասկանալի է, այս ամենը անմիջականորեն քննվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայի շրջանակում։ Այսօր կներկայացնենք զրույցի մի հատվածը։ – Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդդիմախոսները երեկ կարողացան տապալել կառավարության նախաձեռն
ՊԱԿԱՍՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆ ՀԱՐԵՄԸ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդդիմախոսները երեկ կարողացան տապալել կառավարության նախաձեռնությունը։ Նրանք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը, քվորում չապահովվեց եւ հօգուտ օրենքի 63 ձայները «փուստ» անցան։ Որեւէ մեկը՝ այս օրինագծի ամենակատաղի քննադատներն անգամ չեն վիճարկում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի անհրաժեշտությունը։ Վիճարկվում է գլխավորապես այն խնդիրը, թե ինչու պիտի ներկա Սահմանադրությամբ նախագահին վերապահված գերլիազորություններին այս
«Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին լուրջ հայտը
«Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին լուրջ հայտը Յոթ օր շարունակ Երեւանում անցկացվեց «ART փառատոնը», որի եզրափակիչ գալա-համերգը կայացավ օրերս, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում։ Փառատոնը, «Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին եւ լուրջ հայտն էր։ Տարիներ անց կենտրոնի տնօրեն, կոնսերվատորիայի ուսանողուհի Իրինա Սերիկովան կհիշի եւ ամեն առիթով կանդրադառնա իր առաջին, ամենապատասխանատու աշխատանքին, կփորձի հաղորդել հուզմունքի
ԵԹԵ ՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ՝ ԴՊՐՈՑԸ ԿՓԱԿՎԻ
ԵԹԵ ՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ՝ ԴՊՐՈՑԸ ԿՓԱԿՎԻ Երաժշտական դպրոցներն այսօր հայտնվել են ոչ բարվոք վիճակում՝ շենքային վատ պայմաններ, ոչ բավարար ֆինանսավորում եւ այլն։ Այցելելով Ա. Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոց, տնօրեն Ս. Մուրադյանին խնդրեցինք ներկայացնել այն դժվարությունները, որ խոչընդոտում են դասերի բնականոն ընթացքին։ Վերջին տարիներին շենքը քիչ թե շատ վերանորոգվել է։ Այսօր վերանորոգման կարիք ունեն դպրոցի
Առաջին ընթերցմամբ ընդունվեց
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի արտահերթ նստաշրջանի երեկվա նիստում քննարկվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ կառավարության օրենսդրական այդ նախաձեռնությամբ նախատեսվող մոտ 30 լրացում-փոփոխությունները ներկայացրեց ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը։ Դրանք «Առավոտը» ներկայացրել է հունիսի 22-ի համարում։ Միայն մի պատգամավոր՝ Արտակ Գրիգորյանը, հարց տվեց ԿԳ նախարարին։ Նա էլ, իր իսկ խոստովանությամբ՝
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում կայացավ հանրապետության քաղաքների եւ գյուղական վայրերում կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման առաջարկների հրապարակային բացումը։ Մրցույթը կազմակերպել էր ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակը։ Մրցութային փաթեթները պարունակում
Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՊԱՐՈՆԱՅՔ
Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՊԱՐՈՆԱՅՔ Հետաքրքիր մի «հայտնագործություն» կատարեցինք ՀՀ պետական արարողակարգի ասպարեզից։ Պարզվում է, որ օտարերկրյա առաջնորդներին եւ պատվիրակություններին ընդունելիս օգտագործվող շքեղ «Մերսեդեսները» պատկանում են ոչ թե պետությանը, այլ անհատ անձանց, որոնք շքերթի ժամանակ հաճախ իրենք են վարում իրենց մեքենաները։ Ինչպես պարզաբանեց Պետարարողակարգի ծառայության ղեկավար Վահագն Մելիքյանը, շքաշարասյունը համապատասխան փոխադրամիջոցներով ապահովելու համար պատասխանատու է ՆԳ
Պետությունը բժշկին փող չի տալիս, ուսուցչին փող չի տալիս…
Պետությունը բժշկին փող չի տալիս, ուսուցչին փող չի տալիս… Անցած շաբաթ ՀԱՕԿ-ը գործկոմի չորս արտահերթ նիստ գումարեց՝ մանրամասն քննարկելու մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների մասնակցությունը Եվրոպայի (ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտեր, ծանրամարտ) եւ աշխարհի (բռնցքամարտ) առաջնություններին։ Եվ որպեսզի շահախնդիր ու բաց խոսակցություն ծավալվեր, հրավիրվել էին նաեւ մարզչական խորհուրդների անդամներ, մասնագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Սակայն այս կարեւոր եւ
Երբ նախորդ տարի սփյուռքահայ բարերարներ Հասմիկ եւ Վահագն Հովնանյանները նախաձեռնեցին «Սայաթ-Նովա» համա
ԱԶՆԻՎ ԳԱՂԱՓԱՐ։ ԱԶՆԻ՞Վ ԿԱՏԱՐՈՒՄ Երբ նախորդ տարի սփյուռքահայ բարերարներ Հասմիկ եւ Վահագն Հովնանյանները նախաձեռնեցին «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխությունը, երգի ճշմարիտ արժեքը գիտակցողները, արվեստագետներն ու արվեստասերները մեծ ուրախություն ապրեցին։ Ի վերջո, անկախ մրցանակային հիմնադրամից (որն, ի դեպ, փոքր չէր), որեւէ մրցույթ, փառատոն ինքնին խթան է հանդիսանում նոր, լավ, գեղեցիկ բան ստեղծելուն։ Սակայն մրցանակաբաշխության հենց սկզբից կասկածները,
Երեւանի
«Կասկածելի գործելակերպ» Երեւանի թիվ 6 դպրոցի աշխատակազմի հրավերով երեկ մասնակցեցինք այնտեղ կայացած քննարկումներին՝ կապված քաղաքապետարանի կրթության վարչության «կասկածելի գործելակերպի» հետ։ Օրակարգում՝ դպրոցի ներկայիս տնօրենի պաշտոնանկության եւ նրա փոխարեն այլ պաշտոնակատար նշանակելու հարցերն էին։ Դպրոցի աշխատակազմը մտահոգված էր. «Մենք հասկանում ենք, որ մեր տնօրենն արդեն 62 տարեկան է եւ սահմանված ժամկետից 4 տարի էլ ավելի է
2000թ. նոյեմբերի 28-ին Մուրադ Աբրահամյանի «անվան» զորամասում դաժան ծեծի է ենթարկվում Սուրեն Գրիգորյա
ՈՎՔԵՐ՝ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԶԻՆՎԱԾ ՄՏԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ 2000թ. նոյեմբերի 28-ին Մուրադ Աբրահամյանի «անվան» զորամասում դաժան ծեծի է ենթարկվում Սուրեն Գրիգորյանը, որը մարմնական վնասվածքներ ստանալուց զատ կորցնում է խոսելու ունակությունը։ Զինդատախազությունը, որն իրականացնում էր նախաքննությունը, ճակատագրի քմահաճույքին է թողնում զինվորին, կամայական վերաբերմունք ցույց տալիս բոլոր այն միջնորդությունների նկատմամբ, որոնք տուժած զինվորի շահերի ներկայացուցիչն ու նրա փաստաբանն էին
Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության պետ Հրաչյա Մուրադյանի տվյալներով, այս
«Քաղաքում ապօրինի շինությունները նվազել են» Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության պետ Հրաչյա Մուրադյանի տվյալներով, այս տարվա ընթացքում արձանագրվել է ապօրինի շինությունների շուրջ 123 դեպք։ Ըստ նրա, 123-ից մոտավորապես 90-ը անմիջապես կանխվել է, մոտ 10-ը արգելված վիճակում է եւ մոտավորապես 25 շինություն՝ քանդվել։ Հ. Մուրադյանը չժխտեց, որ այսօր կասեցվել են ոչ բոլոր ապօրինի շինությունները։ Դրանց մի մասը
Բայց
ԿԱՊԵՐԸ ՍԵՐՏԱՆՈՒՄ ԵՆ Բայց միայն ՄԱԿ-ի «քավորությամբ» Արդեն երրորդ անգամ Հայ-իրաքյան բարեկամության պատգամավորական խմբի նախաձեռնությամբ Իրաք մեկնեց ՀՀ ԱԺ պատգամավորներից, գործարարներից եւ լրագրողներից կազմված խումբը։ Այցելությունը մարդասիրական բնույթ էր կրում. Երեւան-Բաղդադ հատուկ չվերթով շրջափակման մեջ գտնվող Իրաքի ժողովրդին դեղորայք հասցվեց։ Պատգամավորական խմբի եւ հատկապես նրա ղեկավար, ԱԺ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնությունը շատ տեղին էր. ինչպես
«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ»,
«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ», երբ խոսվում է «Ընդհանուր պետության» մասին «Փուլային», «Փաթեթային» եւ «Ընդհանուր պետություն» անվանումը ստացած տարբերակների գաղտնազերծումից եւ հրապարակումից հետո լույս տեսան մի շարք համեմատական վերլուծություններ։ Այստեղ օրինակներով հիմնավորվում եւ ապացուցվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք բանակցված «Ընդհանուր պետությունը» էական շատ հարցերում առավել նահանջողական էր, քան առաջին նախագահի օրոք քննարկված տարբերակները։ Այս պնդումների
«Բայց ես այդպես չեմ ասի»
Սրանք է՞լ էին Թեհլերյաններ «Բայց ես այդպես չեմ ասի» ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն անդրադարձավ այն պնդումներին, թե ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի վրա հարձակվողները եւ քաշքշողները իբր եղել են ՀԺԿ-ի «բետեէռ» կանայք. «Նախ զարմանում եմ՝ ինչու են իշխանամետ լրատվամիջոցները շեշտում, թե հատկապես Ալվարդ Պետրոսյանի հետ է դա կատարվել, երբ այդ նույն ժամանակ հարձակվել են նաեւ
«Եթե
ԲԱՐԱԿ ԵՎ ԿՈՇՏ ՁԱՅՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ «Եթե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի վերաբերյալ բարակ ձայնով կարդաս՝ այն դրական կթվա, իսկ եթե կոշտ ձայնով՝ բացասական»,- ԱԺ-ում շրջանառվող վերջին զվարճապատումը երեկ խոսափողից բարձրաձայնեց Մյասնիկ Մալխասյանը։ Արեւածաղկի սերմեր չրթելու պես դատական համակարգին վերաբերող օրինագծերն արագ-արագ քննարկելուց եւ ընդունելուց հետո երեկ պատգամավորները ծանրացան միայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի
Անցյալ
ՆԱԽԱՐԱՐԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵ՞Ջ Է Անցյալ շաբաթ «Առավոտում» հրապարակել էինք ԱԱՊՎ նախկին պետ, գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցի տեսակետը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Ն.Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու վերաբերյալ։ Պարոն Սիմոնյանցն, ըստ էության, ընդամենն արձանագրել էր, որ «27»-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը Ն.Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու անհրաժեշտությունը փաստարկում է նրանով, որ Հունանյանը ԱԱՆ մեկուսարանում արտաիրավական օգնություն է
Արմենակյանի ներկայացուցիչն ասում է
Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանի հետ ունեցանք կարճ զրույց. – Որքանո՞վ են Ձեր դատավարական իրավունքներն իրականացվում։ – Ընդհանրապես դատավարական իրավունքների առումով դատաքննությունը նորմալ է ընթանում։ Չեմ նկատել, որ որեւէ մեկի դատավարական իրավունքը խախտվի։ – Նախորդ նիստում մեղադրողի հարցերին առարկեցիք, ինչո՞ւ։ – Ես դժգոհեցի եւ ցանկացա նրբանկատորեն մեղադրողին հասկացնել, որ հարցերը պետք է
«Առյուծի կաթ» էր խմել
«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանն արդեն երկրորդ անգամ բացակայում է փաստաբան Աղասի Աթաբեկյանը։ Երեկ դատարան չներկայացավ 3 հոգեբաններից եւ ոչ մեկը։ Ամբաստանյալին, արդեն 7-րդ նիստն է, ինչ հարցեր է տալիս մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը, ընդ որում, նկատելի էր, որ փոխվել էր հարցադրման ձեւը։ Հարցերը կարճ էին, կտրուկ։ Մեղադրողն ընդհանրապես «ամբաստանյալ» բառից բացի այլ կերպ չի դիմում նրան։
ՖԻԼԱՏԵԼԻԱ
ՖԻԼԱՏԵԼԻԱ Թեմատիկ ցուցահանդես՝ համալսարանում Երեք օր տեւեց ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետում հետաքրքրասերների ուշադրությանը ներկայացված ցուցադրանքը, որ կազմակերպվել էր դեկանատի եւ ֆիլատելիստների հայկական միության Երեւանի բաժանմունքի վարչության ջանքերով։ Տասնհինգ ցուցափեղկերի վրա երեւանցի ֆիլատելիստներ Եվգենի Սիմոնյանի եւ Ալբերտ Պողոսյանի ցուցանմուշներն էին, բիրոֆիլիստ Ռոբերտ Հակոբյանի ինքնատիպ հավաքածուն։ Ֆակուլտետի «Իրան» կաբինետ այցելողները ծանոթանում էին դիտարժան նյութերին, որոնք պատմում էին Ջավահարլալ
ԱՅՍ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԼԻՔԸ ԳԻՆԻ ԿԱՐ ՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ
ԱՅՍ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԼԻՔԸ ԳԻՆԻ ԿԱՐ ՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ – Նրա նկարները հուշում են, որ հոգու կորցրած որակները վերականգնելու շնորհի տեր անձնավորություն է,- ասաց այցելուներից մեկը, իսկ մյուսն ավելացրեց.- զարմանալի բան է, ինչպե՞ս կարելի է գորշ գույնով ստանալ այսքան ուրախ ու պայծառ տրամադրություն։ Հեֆֆերս Վըրջին ակադեմիայի պատկերասրահում հունիսի 22-ին բացված Սամվել Բաղդասարյանի ցուցահանդեսը պաշտոնական մաս չունեցավ, թերեւս
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) հերթական 3-րդ համագումարը կայացավ հունիս
Մենք միությո՞ւն ենք, թե՞ դրոշ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) հերթական 3-րդ համագումարը կայացավ հունիսի 23-ին, կառավարության նիստերի մեծ դահլիճում։ Սկզբում պարոն վարչապետը մանրամասն թվարկեց հանրապետության ղեկավարների «մեծ ուշադրության դրսեւորումները» երկրիս արդյունաբերողների ու գործարարների հանդեպ, այն է՝ վերջին 2 տարում իրար հետեւից ընդունված մի շարք օրենքներ, որոնք պետք է հեշտացնեին գործարարների գործն ու, նաեւ