Օրվա լրահոսը
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնվում որոշ լրատվամիջոցներում «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկության նախագահ Հրանտ Վարդանյանի անձին եւ ընկերությանը վերաբերող հրապարակումների առթիվ: Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում «հրապարակումներում ոչ մի լավ բան չտեսնելու անթաքույց միտումի, դիմակայության գաղափարի անձնավորման, անձնական վիրավորանքների մակարդակի իջեցված տոնի
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ՄԻԿԱՅԻ Ակնհայտորեն գերագնահատելով իր եւ իր ղեկավարած կազմակերպության դերը հայ ժողովրդի կյանքում, երեկ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հերթական անգամ փաստեց, թե, իր կարծիքով, Հայաստանի համար դեռ վաղ է դառնալ Եվրախորհրդի լիիրավ անդամ։ Այս կապակցությամբ նա իրավացիորեն վերհիշեց, որ կասկածի տակ են դրվում 95 եւ 99 թթ. խորհրդարանական ընտրությունները, Սահմանադրության ընդունման հանրաքվեն, 96
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՐԱՆՑՈՒՄ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այնպես է պատահել, որ Ֆրանսիայի ավիատորների գործադուլը, որն իր մասնակի եւ ամբողջական դրսեւորումներով արտահայտվեց նախընթաց օրերին՝ անուղղակիորեն, բայց, համենայնդեպս, որոշակի ներգործություն ունեցավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում գտնվող հայկական պատվիրակության աշխատանքների վրա։ Հունիսի 27-ին արդեն Ստրասբուրգում պետք է լիներ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն ֆրանսիացի ավիադիսպետչերների գործադուլի պատճառով, հունիսի 26-ի Երեւան-Փարիզ
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ինչպես կա ձվադրման ժամանակ, այնպես էլ կա ճտերը հաշվելու ժամանակ։ Ճտերին սովորաբար հաշվում են աշնանը, Հայաստանի պարագայում կլինի ամռանը։ Սա չի վերաբերում ո՛չ նախագահի մնալ-չմնալուն, ո՛չ էլ խորհրդարանի լուծարմանը։ Խոսքը Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին եւ արտաքին քաղաքականությանն է վերաբերում»։ ՆԱԽՈՐԴ ԱԺՄ գործիչներից նաեւ Վազգեն Մանուկյանն ու
ՊՈԿԵՐՆ ԷԼ Է ԱՐՎԵՍՏ Նկարիչ Սարգիս Մուրադյանն օրերս այցելել է Թումանյան փողոցում գտնվող նախկին գեղարվեստի սրահ։ Նրան ընկերակցել է պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը։ Ու թեեւ հիշյալ սրահն այժմ խաղատուն է, եւ մարդիկ այստեղ մուտք են գործում խաղալու նպատակով, սակայն ականատեսների վկայությամբ, պարոնայք Մուրադյանն ու Վարդանյանը գեղարվեստական մեծ բավականություն են ստացել իրենց այցից։ ԲԱՐՁՐԱՎՈԼՏԵՐԻ
ԼԱՎ ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՆԳԱՄ… Պարույր Հայրիկյանը վերջերս երթեւեկում է կարմիր «Ջիպով»։ Այդ մեքենան, ի դեպ, ոմանց կարծիքով Սերժ Սարգսյանի նվերն է, մինչդեռ իրականում այն Հայրիկյանին է տրամադրել իր մեծահարուստ ընկերներից մեկը։ ՊԻԿԱՆՏ ՄԱՆՐԱՄԱՍՆ Կատաղի լոբբինգի պայմաններում ԱԺ-ն երեկ 70 «կողմ», 4 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրինագիծը։ Մինչ
Օրինաց համագումար Հունիսի 24-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը գումարեց իր երրորդ համագումարը։ Ու թեեւ այն ընդամենը մի քանի ժամ տեւեց, այդուհանդերձ, կուսակցականները հասցրին միանգամից մի քանի հարցեր քննարկել։ Սրանցից ամենակարեւորը, թերեւս, կուսակցության ներկայացրած «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի եւ առաջարկվող ատաջնահերթ միջոցառումների» քննարկումն էր։ «Օրինաց երկիրը», մյուս բոլոր քաղաքական ուժերի նման, հերթական անգամ արձանագրեց, որ վերջին տասնամյակի
ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ն, ի դեմս էներգետիկայի հարցերն ուսումնասիրող իր հանձնաժողովի, կատարեց վարչախմբի հերթական քաղաքական պատվերը։ Ընդ որում, պատվերը ժամանակին տրվել էր հրապարակավ, իշխող քաղաքական ուժերից մեկի՝ ՀՅ դաշնակցության միջոցով։ Տրվել էր նաեւ պատվերի իրականացման ձեւը՝ անձնական հաշվեհարդար եւ քաղաքական տեռոր։ Ամբողջովին ձախողվելով արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, երկիրը հասցնելով տնտեսական եւ սոցիալական աղետի, որեւէ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՆԵԼ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՑԱԾ ՔԱՐԸ Հունիսի 10-17-ը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած Հայաստանի ԱԺ պատվիրակության վերաբերյալ մի սկանդալային բացահայտում էր արել Հմայակ Հովհաննիսյանը։ Նրա համոզմամբ, 10 պատգամավորների եւ 4 փորձագետների հիմնական խնդիրը պետք է լիներ ԱՊՀ-ում արդեն ստեղծված ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի գործունեության օրենսդրական հիմքերի մշակումը։ Մինչդեռ միայն ինքն էր մասնակցել
ՄԻ ՏԽՐԵՔ. ՓՈԽԱՐԵՆԸ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ԱՃՅՈՒՆ ԿԲԵՐՎԻ Մեր եկեղեցականների սուրբ եւ աստվածահաճո վարքուբարքին, նրանց անբիծ եւ հրեշտակային բարոյական նկարագրին, հասկանալի է, ոչ մեկս չի կասկածում։ Ուստի, 2000 թ. հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 14-ը ծնող դարձած հայերն առանց դույզն-ինչ կասկածամտության ընդունեցին «Քրիստոնեության 1700-ամյակին ընդառաջ» մեր եկեղեցու նախաձեռնած մկրտության ծեսը՝ կնքել բոլոր վերոնշյալ ժամանակահատվածում ծնված մանուկներին։ Նախապես
ԵԽ-ՈՒՄ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ՝ ԱՅՆ ԷԼ ԻՆՉՊԻՍԻ ԵԽ ԽՎ-ում յուրաքանչյուր նստաշրջանից առաջ ավանդույթ է դարձել. տեղի է ունենում այդ կառույցի նախագահի մամլո ասուլիսը։ Ավանդույթը չխախտվեց նաեւ հուլիսի 26-ին սկսված նստաշրջանի ընթացքում, որին ներկայանալով լորդ Ռասել Ջոնսթոնը նկատել տվեց՝ քննության առնվելիք 3 խումբ կարեւորագույն հարցերի շրջանակում մեկն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ԵԽ-ին անդամագրվելու խնդիրն է։ «Իհարկե, եղել
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Այն ուժերը, որոնք Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ՝ իրենց բնույթով նույնպիսին են, ինչպես Տեր-Պետրոսյանի շրջապատը եւ ինքը։ Էական ոչինչ չի փոխվել։ Եվ նրանց միացան որոշ կուսակցություններ։ Ինձ համար, օրինակ, շատ անսպասելի էր ՀՅԴ միացումը Քոչարյանին։ Չնայած շատերը ժողովրդական մակարդակով շատ պարզ են բացատրում, ասում են՝ «պարզ բազար
ԲԱՑԱՀԱՅՏ ԼՈԲԲԻՆԳ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրինագծին զուգահեռ պատգամավորների սեղաններին հայտնվեց ԵՖԲ նախագահ Սեդրակ Սեդրակյանի հերթական ուղերձը՝ ընդդեմ այս օրենքի ընդունման։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով պրն Սեդրակյանի հակափաստարկները, ԱԺ ֆինանսավարկային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանն ասաց. «Նրա առաջարկների հիմնական մասն ընդգրկված է օրենքում։ Այն, ինչ որ ասում է՝ բոլորն արված է։
ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած Հայաստանի պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում պայուսակներ էին բաժանվել, որտեղ տղամարդկանց համար փողկապներ էին, իսկ պատվիրակությանը մաս կազմող միակ կնոջ համար (ըստ խորհրդարանական ասեկոսեների)՝ թեւիկներով միջադիրներ։ Այդ պայուսակը սխալմամբ բաժին էր ընկել Սերգո Երիցյանին։ Սակայն իրական հասցեատերը՝ Հերմինե Նաղդալյանը, հրաժարվել էր փոխանակումից՝ հայտարարելով, թե փողկապը նվեր է տանելու իր
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱԿԱԶԵԿՈՒՅՑ Տեղեկանք* ըստ ս.թ. հունիսի 14172ին ՀՀ Ազգային ժողովում «1992-1999թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի» հաշվետվությունում բերված փաստերի: Հանձնաժողովի կողմից բերված փաստերը բաղկացած են 59 դրվագներից։ ԴՐՎԱԳ 1։ Հարցադրում։ ԱԺ-ի հանձնաժողովի հաշվետվության մեջ ի սկզբանե նշվում է, որ շատ նախարարություններում, հիմնարկ-ձեռնարկություններում արխիվացման ճանապարհով
Փաթեթայինի եւ փուլ առ փուլի հերթական բախում չի՞ լինելու Նախորդ շաբաթ ոչ պաշտոնական այցով Բաքվում էր գտնվում ՌԴ Անվտանգության քարտուղար Իվանովը։ Վերջինիս ուղեկցում էին ՌԴ հատուկ ծառայությունների եւ անվտանգության խորհրդի աշխատակիցներ։ Բազմաթիվ հանդիպումներ են եղել Ադրբեջանի իշխանավորների հետ, եւ բավականին երկար զրույց՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ։ Հանդիպումներից հետո Իվանովը հայտարարեց, թե Ադրբեջանը ամենաակտիվ մասնակցությունը
ԽՈՌԽՈՌՈՒՆՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ 1998թ. դեկտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը սպանվեց պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին։ Սա պետական պաշտոնյաների սպանության նախերգանք էր միայն։ Ավելի քան մեկ ու կես տարի այս սպանության բացահայտումը տեղապտույտ է տալիս նախաքննության փուլում։ Դատախազությունից հայտնեցին միայն, որ գործի նախաքննությունը կասեցված չէ եւ ընթանում է։ Իսկ դրա ծայրը դեռ չի նշմարվում, թեեւ
«ՆՄԱՆ ԲԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ» Խորհրդարանական «Միասնություն» խմբակցության ղեկավարի աթոռն առայժմ դատարկ է։ Հասկանալի է, որ տեղի համար հավակնորդների պակաս չի զգացվում։ Պարզ է նաեւ, որ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն, յուրաքանչյուրն իր հերթին, ձգտելու է, որ իր անդամը զբաղեցնի այդ աթոռը։ Եվ քանի որ ի սկզբանե «Միասնություն» խմբակցության նախագահի տեղը հատկացված էր ՀՀԿ-ին (հիշենք Անդրանիկ Մարգարյանին այդ
ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ ԱԺ նախագահի եւ մի շարք պատգամավորների պարբերաբար բացակայությունները հանրապետությունից ոչ միայն ֆինանսական լուրջ վնաս են հասցնում առանց այն էլ երկրի աղքատիկ բյուջեին, ոչ միայն անպատվում են գործուղումների գաղափարն ինքնին, այլեւ՝ զարկ են տալիս բանահյուսական լուրջ ժանրի՝ հումորի ժանրի ծաղկմանն ու բեղմնավորմանը։ Վերջին անեկդոտն այս թեմայով հետեւյալն է. «Եթե ինքնաթիռի հռնդյուն է լսվում, ուրեմն
ԻՆՔԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀՀ»-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը իր կուսակցական ընկեր Հմայակ Հովհաննիսյանի մասին խիստ ոչ ընկերական կարծիք էր հայտնել, օրինակ, ասել էր, թե Հմայակ Հովհաննիսյանից վիրավորվելը մեղք է, քանի որ վերջինս ինքն իր հետ ժամադրվելիս էլ մեկուկես ժամ կուշանա: Կամ էլ վստահություն էր հայտնել, թե «Հմայակ Հովհաննիսյանի անձնական ամբիցիաները գերազանցում են
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ժողովուրդը սպասում է, որ պետք է ի հայտ գան իրեն իր ետեւից տանող քաղաքական ուժեր, իսկ քաղաքական ուժերը սպասում են, որ ժողովուրդը պետք է իրենց առաջ մղի։ Արդյունքում փոխադարձ մեղադրանքները ոչ մի քայլ գործն առաջ չեն շարժում»։ ՆԱԽՈՐԴ Ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը (ինչպես ենթադրել էր մեր ընթերցողներից
ԿԸՀ-Ն ՆՇԱՆԱԿԵՑ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց մեծամասնական ընտրակարգով թիվ 5 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրության վերաքվեարկությունը հուլիսի 9-ին նշանակելու մասին։ Հիշեցնենք, որ մայիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր էր ընտրվել Եղիա Շամշյանը։ Սակայն ՀՀ Սահմանադրական դատարանը՝ քննության առնելով ընտրությունների ժամանակ արձանագրված օրինախախտումները, որոշում էր կայացրել ընտրություններն այս ընտրատարածքում անվավեր ճանաչելու
ԱՅՍՊԵՍ ՉԷ՞ ԾՆՎՈՒՄ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ Հայտնի չէ՝ ինչ տպարանում կամ քանի օրինակով, բայց, վերջապես լույս տեսավ «21-րդ դար» կուսակցության իրավաբանական հանձնախմբի ղեկավար Կարո Կարապետյանի «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման հիմքերը» գրքույկը։ Ահա մի մեջբերում այդ գրքույկից. «Ինչպես իրավացիորեն նշել է Դավիթ Շահնազարյանը՝ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին նրա քաղաքացիների կամքով իշխանություններ ձեւավորելու եւ փոփոխելու մեջ է»։ Գրքույկի ընթերցողներից
ՃԱՆԱՉԵԼ ԶՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԿԱՇԱՌՔ Բարձր կառավարական շրջանակներում լրջորեն քննարկվում է պետական բյուջեն բուհական ընդունելության քննությունների միջոցով լցնելու ծրագիրը: Սույն ազգանպաստ գործը իրականացվելու է, հավանաբար, հետեւյալ մեխանիզմով. կրթության եւ գիտության նախարարը, հավաքելով առարկայական հանձնաժողովների նախագահներից իր սովորական «նալոգը», որպես պետության ապագայով անհանգստացած քաղաքացի՝ այդ գումարի կեսը փոխանցելու է պետական բյուջե: ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ Երեւանի
Հայերը խանգարո՞ւմ են Կուբանի ռուսներին Հունիսի 19-ին Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունն անց էր կացրել խորհրդակցություն, որը նվիրված էր երկրամասում միգրացիոն գործընթացներին եւ ազգամիջյան հարաբերություններին։ Այդ թեմայով հանդես եկավ երկրամասի վարչակարգի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Խարչենկոն։ Նրա կարծիքով, նշված գործընթացները առաջացնում են հավելյալ տնտեսական, սոցիալական, քաղաքական, քրեածին եւ էկոլոգիական այլ խնդիրներ։ Խարչենկոյի խոսքերով. «Վերջին տարիներին հայերի, թուրք մեսխեթների,
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ Ե՛Վ «ՊԵՐՃԱՆՔԸ», Ե՛Վ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ Տարեսկզբին մենք արդեն անդրադարձել էինք թերթերի իրական տպաքանակներին եւ «Հայմամուլի» իրականացրած հատավաճառից դրանց վերադարձի տոկոսներին։ Մամուլի ուսումնասիրությամբ զբաղվող մեր գործընկերներից մեկը վերջերս հարցրեց, թե չունե՞նք արդյոք նոր տվյալներ։ Նա, ինչպես հետո պարզվեց, իրավամբ ենթադրում էր, թե պարբերականների իրական տպաքանակները քչացել են, ու նաեւ, որ թերթերն ավելի
ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ վերջին գագաթաժողովի ժամանակ ստացավ նախկին խորհրդային երկրների աջակցությունը՝ հակահրթիռային նոր համակարգ ստեղծելու ԱՄՆ ջանքերին հակազդելու հարցում։ Մոսկովյան հանդիպման ժամանակ ԱՊՀ առաջնորդները հայտարարեցին, որ ամերիկացիների կողմից առաջարկվող համակարգը հակասում է հակահրթիռային պաշտպանության մասին 1972 թ. պայմանագրի ոգուն եւ բառին։ Իսկ այդ պայմանագիրը 12 պետությունների
ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՏԱ Կառավարության հերթական նիստի ընդմիջմանը մի կերպ համոզում ես այս կամ այն նախարարին, վարչության պետին, որ մի երկու խոսքով ներկայացնեն այն, ինչ կատարվում է նիստում։ Ստացվում է, որ լրագրողները լուսաբանում են ոչ թե նիստը, այլ դրա ընդմիջումը։ Հերթական ընդմիջման ժամանակ էլ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պատասխանեց մեր հարցերին։ Սակայն այս դեպքում
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Երբ Հայաստանից բացակայում ես, կարոտից սիրտդ խեղդվում է, ուզում ես վերադառնալ, բայց վերադարձից հետո ծնվող առաջին զգացողությունը ոչ այնքան զայրույթն է, որքան ծիծաղը. այս հսկա աշխարհի փոքր անկյունում կառուցել են մեծ ճահիճ եւ վիճում, թե գորտերից ո՞րն է ավելի գեր ու կանաչ»։ ՆԱԽՈՐԴ Թոշակառու Ղարիբ Ղարիբյանը
«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՄԱՍԻՆ Ալբերտ Բազեյանն այնքան էլ դրական չի վերաբերվում «Երկրապահի» մեջ տարանջատման գործընթացներին։ Նրա կարծիքով, կարելի է մնալ միության ներսում եւ հենց ներսում փորձել կարգավորել վիճակը. «Եթե նորաստեղծ երկրապահական կազմակերպությունը (խոսքն Արկադի Տեր-Թադեւոսյանի ստեղծած կազմակերպության մասին է- խմբ.) այլ խնդիրներ է դնում իր առջեւ, քան փորձում էր դնել եւ լուծել ԵԿՄ-ն, դա արդեն ուրիշ հարց