Օրվա լրահոսը
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը ս.թ. մայիսի 30-ից հունիսի 6-ը ուսումնասիրություններ ատարեց
Բացակաները ներկաների փոխարեն ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը ս.թ. մայիսի 30-ից հունիսի 6-ը ուսումնասիրություններ ատարեց Ավանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում: Նրանք ստուգեցին ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 19-ի «ՀՀ-ում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու» եւ 2000թ. հուլիսի 3-ի «ՀՀ-ում աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգի մասին» որոշումների կատարման ընթացքը։ Ուսումնասիրվել է 250 նպաստի
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահ
ԿԱՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահի առաջարկությամբ 2001թ. հունիսի 12-ին Ազգային ժողովը որոշում է ընդունել համաներում հայտարարելու մասին։ Ազգային ժողովը որոշել է պատժի կրումից ազատել այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման մինչեւ երեք տարի ժամանակով։ Միաժամանակ, մարդասիրական վերաբերմունքը զուգորդելով գթասրտությամբ, որոշել է պատիժը կրելուց ազատել մինչեւ հինգ տարի ժամանակով ազատազրկման
Մեկ
Բժշկությունը իբրեւ արտադրություն Մեկ առանձին վերցրած բուժմիավորումում Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող թիվ 2 բուժմիավորման տարածքների կեսը մոտ ժամանակներում 50 տարով վարձակալությամբ է հանձնվելու «Արստմեդ» անունով մի ընկերության։ Իր նախադեպը չունեցող համապատասխան պայմանագիրն այժմ անցնում է իրավաբանական փորձաքննություն։ Սույն պայմանագրի համաձայն, «Արստմեդը» պարտավորվում է 1-1,5 տարվա ընթացքում կես միլիոն դոլարի ներդրում կատարել բուժմիավորման շենքի վերակառուցման համար։ Քաղաքապետարանի
Շեշտում
«Ե՛Ս, Ե՛Ս, ԷԼԻ Ե՛Ս» Շեշտում է նախարարը Բնապահպանության նախարարության ստուգող կազմակերպություններում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն առավել ցայտուն ու կոպիտ խախտումներ է հայտնաբերել, քան մնացած գերատեսչություններում։ Ըստ դատախազության ուսումնասիրությունների, նախարարության տեսչության կողմից 2000թ. հայտնաբերվել է շուրջ 140.000 խմ լեռնային զանգվածների անօրինական արդյունահանում, որոնց վերաբերյալ կազմվել է 38 արձանագրություն, սակայն դրանց համապատասխան ընթացք չի
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻՆ
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻՆ «Հանրային հեռուստառադիոխորհրդի» նախագահ Տիգրան Նաղդալյանին մեր հեռախոսային զրույցում խնդրեցինք իր տեսանկյունից ներկայացնել, թե ի վերջո, ի՞նչ է սպասվում «Հայաստանի Ազգային ռադիո» ՊՓԲԸ-ին։ Տիգրան Նաղդալյանը նշեց, որ նախ պետք է առաջնահերթ լուծում տրվի պարտքերի մարման խնդրին, եւ այդ հարցի լուծումից է կախված մնացած հարցերի լուծումը։ Սակայն, միաժամանակ, պրն Նաղդալյանը հարկ համարեց
Հայտարարություն
Հայտարարություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո ակնհայտ էր, որ Հայաստանում տեղի է ունեցել կազմակերպված քաղաքական հեղաշրջում։ Սակայն հանրապետության նախագահը՝ ի հեճուկս հասարակական կարծիքի, շրջանառու դարձրեց ոճրագործների ինքնուրույն գործելու վարկածը։ Իշխանությունների այս տեսակետը կողմնորոշիչ դարձավ նախաքննությունը իրականացնող մարմնի, պետական կառույցների, դատարանի, մի շարք լրատվամիջոցների համար, որի արդյունքում. – նախաքննության վերջին փուլում կարճվեցին քրեական գործերը մի
Հունիսի 25-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է կառավարության օրենսդրական նախաձեռնությ
Նույն բանը՝ ուրիշ անունով Հունիսի 25-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրինագիծը։ Այն մեկ անգամ արդեն իսկ չէր ընդունվել Ազգային ժողովում եւ այս երկրորդ՝ վերամշակված տարբերակում կառավարությունը գլխավորապես հաշվի է առել քննարկման ընթացքում պատգամավորների մատնանշած թերությունները։ Ասենք, օրինագծի առաջին տարբերակում զանգվածային եւ հրապարակային էր
Ժամանակ
ՇՈԿՈԹԵՐԱՊԻԱՆ ;ՀԶՈՐ ԶԵՆՔ Է Ժամանակ առ ժամանակ հիշողության կորուստ է արձանագրվում որոշ խիստ առանցքային պաշտոններ զբաղեցնողների մոտ։ Ահավասիկ, արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին փակ նիստում ներկայացնելով «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում ներկայացնելու մասին» որոշման նախագիծը, «մոռանում է», որ երկրում «Հոկտեմբերի 27» է եղել, եւ ազնիվ կլիներ, եթե ինքը նույն «27»-ի տուժածներին հպանցիկ հուշեր,
Մինչեւ Հայաստանի անկախացումն ու նրա տոտալ շրջափակումը, «Արարատցեմենտ» գործարանն իր աստատուն տեղն ուն
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ՝ ԻԲՐԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ Մինչեւ Հայաստանի անկախացումն ու նրա տոտալ շրջափակումը, «Արարատցեմենտ» գործարանն իր աստատուն տեղն ուներ Հյուսիսային եւ Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Իրանի եւ Թուրքիայի, շուկայում։ Սակայն, 96-ին, կառավարությունը սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկում ներառեց նաեւ «Արարատցեմենտը»՝ միաժամանակ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է ոչ թե նոր, այլ՝ «միայն հին գործարանին»։ Վերջինս, ընդ որում, նախատեսվում էր
«Հոկտեմբերի 27»-ի գործով համաներում կիրառվեց
Երեկ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Հոկտեմբերի 27» քրգործով 6 ամբաստանյալներ Արմեն Գասպարյանն ու Ավետիք Մինասյանը (նրանց մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրօրի 184 հոդվածով), Սարգիս Եթիմյանն ու Սաշիկ Ղլեչյանը, Միսակ Մկրտչյանը (մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրօրի 232 հոդվածի 1-ին մասով), Արմեն Հարությունյանը (մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրօրի 84 հոդվածով)։ Տեղեկացնենք պարզապես, որ Ա. Գասպարյանը ձերբակալվել էր
ԴՈՒՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՏԽՈՒՐ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
ԴՈՒՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՏԽՈՒՐ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Երեկ Գրողների միությունում չափազանց անշուք ու անհրապույր մթնոլորտում նշվեց Պետրոս Դուրյանի 150-ամյակը։ Ու թերեւս հենց այդ չտրամադրող մթնոլորտն էր պատճառը, որ ելույթ ունեցողները մերթընդմերթ հիշեցնում էին, որ Դուրյանի հոբելյանը այս կերպ պիտի չնշվեր։ Իսկ գրականագետ Ազատ Եղիազարյանն էլ, որ վարում էր միջոցառումը, հույս հայտնեց, որ կառավարությունը դեռ ինչ-որ բան կձեռնարկի՝ հավուր
Եռատում
Եռատում Երկփեղկվածությունը Սփյուռքյան սինդրոմ է, իսկ եռափեղկումն արդեն քեզ ստիպում է լրջանալ։ Ես-ի երկատումը միշտ չէ, որ գեղարվեստական դրսւորում է գտնում։ Նյույորքաբնակ 3 երիտասարդ արվեստագետ, իրենց ինքնության, պատկանելության մասին ասող աշխատանքները հունիսի 20-ին ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) ներկայացրին սլայդների ցուցադրումով եւ վիդեոարտով։ Թալին Բերբերյանը ծնվել է հունահայ եւ բեյրութահայ ծնողներից՝ Լոս Անջելեսում, ավարտել է
Ուսանողների հայցը բավարարվեց
Ուսանողների հայցը բավարարվեց Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց Ավանդական բժշկության ինստիտուտից Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված տասնմեկ ուսանողների հայցը՝ ընդդեմ իրենց նախկին ինստիտուտի։ Այժմ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը արդեն օրենքով պարտավոր է բավարարել իր նախկին ուսանողների պահանջը՝ տրամադրելով նրանց ակադեմիական տեղեկանքները եւ անձնական գործերը։ Սակայն սա էլ Ն. Սարիբեկյանի
Հունիսի
Ընդդեմ բռնագաղթման Հունիսի 20-ն այսուհետեւ ողջ աշխարհում նշվելու է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության 2000թ. դեկտեմբերին ընդունած որոշման։ Եվ ամեն տարի այդ օրը մեծ մարդասեր Նանսենի անվան մեդալ է շնորհվելու այն անհատներին, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են երկրագնդի վրա փախստականների գլոբալ խնդիրը որեւէ կերպ լուծելուն։ Այս տարի Նանսենի մեդալը շնորհվել է օպերային
Չգիտես ինչից ելնելով ենթադրեց Խոսրով Հարությունյանը
«ԳԻՏԵՄ, ՈՐ «ԱՌԱՎՈՏԸ» ՕԲՅԵԿՏԻՎ ՉԻ ԼԻՆԻ» Չգիտես ինչից ելնելով ենթադրեց Խոսրով Հարությունյանը Երբ Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանին հարցրինք. «2001 թվականն արդեն կիսվել է։ Ինչպե՞ս եք գնահատում մինչ այժմ իրականացված տոնական միջոցառումները», պրն Հարությունյանը սկզբում համեստորեն առաջարկեց՝ «Թող ժողովուրդը դատի», մինչ այդ նկատելով՝ «ես չէ, որ պիտի գնահատեմ
Հայաստանում,
Ծառայության պետը պատասխանում է մեղադրանքներին Հայաստանում, առաջինը տարածաշրջանում, սկսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման գործընթացը: Պետությունը կպարզի, թե պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները որքանով են կատարում մասնագետներ պատրաստելու եւ անձ ձեւավորելու իր պատվերը: Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի, պետության պատվերը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով, որը հաստատվել է 2001թ. հունվարի 16-ին՝ ՀՀ կառավարության
«Սոցիոլոգիա»
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է «Սոցիոլոգիա» անունը կրող գիտությունը, անշուշտ, հիմնադրել է Անդերսենի հանրահայտ հեքիաթի երեխան, որն օբյեկտիվորեն գնահատելով թագավորի վիճակը, ասել է, որ թագավորը մերկ է: Նրա օրինակին են հետեւել Կոպեռնիկոսը, Գալիլեյը, Ջորդանո Բրունոն, Էյնշտեյնը եւ էլի շատ ազնիվ մարդիկ: Միանգամայն այլ խնդիր է, թե ինչ է եղել նրանց հետագա վիճակը:Թագավորի պարագայում
ՎԵՐՋԱՊԵՍ «ԳԼԱԶՈԿԻՑ» ՆԱՅԵՑԻՆ
ՎԵՐՋԱՊԵՍ «ԳԼԱԶՈԿԻՑ» ՆԱՅԵՑԻՆ Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելեցին ՆԳՆ եւ ԱԱՆ մեկուսարաններ։ Հանձնաժողովի անդամ Ղուկաս Ուլիխանյանն այցը բնորոշեց որպես «ընդհանուր ճանաչողական բնույթի»։ Թեեւ նա նախապես նշել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներին այցելելու մտադրություն առայժմ չունեն, այնուամենայնիվ, ինչպես պարզվեց ավելի ուշ, նրանք դիտանցքից հետեւել էին Կարեն Հունանյանին։ Վերջինս այդ
«Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ-ի մոտ ութհարյուր հոգիանոց աշխատանքային կոլեկտիվը կես տարի աշխատավարձ
Ազգայինից հանրայինի անցման ճանապարհին «Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ-ի մոտ ութհարյուր հոգիանոց աշխատանքային կոլեկտիվը կես տարի աշխատավարձ չի ստացել։ Որեւէ քաղաքակիրթ երկրի համար սա թերեւս բացառիկ կարող է դիտվել, բայց մեզանում բոլոր անսովոր բաները հեշտությամբ սովորական են դառնում։ «Հանրային հեռուստառադիոխորհուրդ»-ի ստեղծմամբ որոշ խնդիրներ առաջացան, որ առնչվում են, առաջին հերթին, Ազգային ռադիոյին։ Խնդիրը ներկայացնենք մի փոքր ավելի
ասում
«ԱՇՆԱՆ ԿԿՎԻ ՊԵՍ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՄԵՂՐԻ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ» ասում է նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը -Ժնեւի հանդիպման չկայանալը, Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդեն իսկ ուրվագծվող համաձայնագրի ձախողումը կարո՞ղ է հիմնավոր դարձնել այն համոզումը, որ Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը, առանց լուծելու այն խնդիրը, որը եւ նրան իշխանության բերելու առիթ կամ պատճառ էր դարձել։ –
Իրավական տեսանկյունից «Հոկտեմբերի 27»-ի ամբաստանյալների նկատմամբ ԱԺ որոշմամբ կիրառված համաներման փաս
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾԵՑ Իրավական տեսանկյունից «Հոկտեմբերի 27»-ի ամբաստանյալների նկատմամբ ԱԺ որոշմամբ կիրառված համաներման փաստում խոցելի ոչինչ չկա. խորհրդարանը որոշել է, դատարանը՝ կիրառել։ Այդ էր, թերեւս, պատճառը, որ դատարանում մեղադրողներն ու տուժողների փաստաբաններն առարկելու պատճառաբանություններ չունեին։ Մեղադրողներից մեկն անգամ նետել էր, թե ասելու բան չունի՝ որոշումն ԱԺ-ն է ընդունել։ Նման առաջարկությամբ ԱԺ-ին դիմել էր նախագահ Քոչարյանը։
ԵՎՍ ՄԻ ԿՈԹՈՂ
ԵՎՍ ՄԻ ԿՈԹՈՂ Սփյուռքահայ Թագուհի Չիլյանին այցելեց տեսիլքը եւ նրան հայտնեց, որ Վայքի Մարտիրոս գյուղում կա կիսաքանդ եկեղեցի, որը եւ նա պետք է վերակառուցի։ Որոշ ժամանակ անց Թագուհի Չիլյանը այցելում է Մարտիրոս գյուղ եւ համոզվում, որ երազում տեսածն իրականություն էր։ Եվ տիկին Չիլյանը մի խումբ բարերարների հետ սկսում է եկեղեցու վերականգնողական աշխատանքները։ Երբ վերակառուցվում է
Գրի-գրչության
Դիմանկար Գրի-գրչության այս վատ ժամանակներում հեռուստալրագրողը Լեւոն Անանյանին հարցրեց. – Ինչպիսի՞ ջանքերով եք «ոտի վրա» պահում «Գարունը»։ Լեւոն Անանյանը, ի պատասխան, գրասեղանի դարակից փնտրեց-գտավ տասը տարի առաջվա իր լուսանկարը։ Հեռուստաէկրանին կողք կողքի հայտնվեցին Լեւոն Անանյանի եւ …Դորիան Գրեյի դիմանկարները։ Դորիան Գրեյը՝ մշտաջահել, վառվռուն, պայծառ, վայելչագեղ… Շագրենի կաշուց էլ երկար կյանքի հավատալիքով։ Իսկ «Գարունի» գլխավոր լուծը
ԱԼԻԵՎԻ ԱԹՈՌԸ՝ ՄԻԱՅՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ
ԱԼԻԵՎԻ ԱԹՈՌԸ՝ ՄԻԱՅՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ Հայ, ադրբեջանցի եւ վրացի լրագրողների համար Բաց հասարակության ինստիտուտի (Սորոսի) նախաձեռնած չորսօրյա սեմինարը, որ անցկացվեց Թբիլիսիում, նորվեգացի հայտնի հետաքննող լրագրողների փորձին ծանոթանալու լավ հնարավորություն էր։ Սեմինարը նաեւ ադրբեջանցի մեր գործընկերներից որոշ հետաքրքիր լուրեր իմանալու առիթ էր։ Ի դեպ, հայ եւ ադրբեջանցի լրագրողներով ապրում էինք մեծ առանձնատուն հիշեցնող մի փոքրիկ հյուրանոցում։ Հյուրանոցի
«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ»
«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ» «Դարի վերջում նախատեսել ենք ունենալ 17-18%-ից ոչ պակաս անտառապատվածություն»,- տեղեկացրեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը՝ «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիային նվիրված երեկվա սեմինարի ժամանակ։ Այժմ հանրապետությունում անտառածածկ հատվածը 10% է, պատմական Հայաստանում եղել է 30-40%։ Ըստ փոխնախարարի, բուսաբուծությունն ու անասնաբուծությունը «գրագետ» մոտեցում են պահանջում, հակառակ դեպքում հարվածն ուղղվում է անտառներին։ Մասնավորապես, բարձիթողի
Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ
Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ Արձագանքելով թերթի հունիսի 14-ի համարում տպագրված «Փոխնախարարը ստեղծել է «գրպանի արհմիություն» հոդվածին, հարկ ենք համարում փաստել, որ ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանության վարչության աշխատակիցների անկախ արհմիութենական կազմակերպության ստեղծումը ուղղակի ժամանակի թելադրանք էր, որը բխում էր բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ- երկրաբանների որոշումից։ Երկրաբանությունը հարկավ ծանր օրեր է ապրում, իսկ ոմանք
Բայց հաջողված
Հերթականը՝ անթիվներից… Բայց հաջողված Մի գնդակով երկու նապաստակ խփելու առողջ տրամաբանությամբ, երեկ Մատենադարանում բացվեց ՄԱԿ-ի հայտարարած Քաղաքակրթությունների երկխոսության տարվան եւ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հնագույն ձեռագրերի ցուցահանդես։ Ներկայացված էին տարբեր լեզուներով (ասորերեն, պարսկերեն, հունարեն, լեհերեն եւ այլն…) գրված եւ ծաղկած տասնյակ ձեռագրեր։ Սակայն մինչեւ իրենցից մեծ արժեք ներկայացնող ձեռագրերն ուսումնասիրելը, ներկաները համբերատարորեն լսեցին ՄԱԿ-ի
Կար ժամանակ, երբ երիտասարդ դաշնակահարուհի Ասյա Ղազարյանի կատարմամբ համաշխարհային դասականների, ինչպես
«ՄԵԿ-ՄԵԿ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԱՐԵԼ» Կար ժամանակ, երբ երիտասարդ դաշնակահարուհի Ասյա Ղազարյանի կատարմամբ համաշխարհային դասականների, ինչպես նաեւ՝ հայ կոմպոզիտորների երկերը ունկնդրելիս հուզումնալից կամ պոռթկուն, խորաթափանց կամ կրակոտ հնչյունների մեջ զգում էիր քո հոգուն շատ հարազատ ինչ-որ մի շեշտ, շունչ, առանձնահատուկ կապ, եւ սպասումի մեջ ունկնդրում երաժշտության ելեւէջները։ Համերգների առթիվ շատ թերթեր դրվատական
«Առավոտի» հրապարակումից («Արագածոտնի մարզում ստուգումներ եղան, արդյունքներ չկան», 14.06.2001թ.) անմի
Մենք ի՞նչ գրեցինք՝ մարզպետն ինչ պատասխանեց «Առավոտի» հրապարակումից («Արագածոտնի մարզում ստուգումներ եղան, արդյունքներ չկան», 14.06.2001թ.) անմիջապես հետո (կապված ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ստուգումների հետ) Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը շտապեց թերթերից մեկում՝ «քաղաքական» երանգավորում տալ «Առավոտից» իր բամբասանքին։ Մենք ի՞նչ ենք գրում, ինքն ի՞նչ է պատասխանում։ Մարզպետ Կարապետյանը փորձում է պարզաբանել, թե մարզում իրականացված շինարարական
Նկարում պատկերված Իոսիֆ Ստալինի այս սպիտակ արձանը վեր է խոյանում Թբիլիսիի առանձնատներից մեկի հենց պա
ԹԲԻԼԻՍԻՆ ԴԵՌ ԵՎՐՈՊԱ ՉԷ Նկարում պատկերված Իոսիֆ Ստալինի այս սպիտակ արձանը վեր է խոյանում Թբիլիսիի առանձնատներից մեկի հենց պատշգամբում։ Ժողովուրդների հոր նկատմամբ տանտիրոջ անսահման սերը սրանով չի սահմանափակվում. պատշգամբի չորս անկյուններում էլ Ստալինի կիսանդրիներն են տեղադրված։ Ստալինի հանդեպ վրացիների պաշտամունքը գեղարվեստական այլ դրսեւորումներ եւս ունի։ Վերնիսաժում առավել հաճախակի հանդիպող գործերը Ստալինի արձանիկներն են կամ նրա