Օրվա լրահոսը
ԱՀՃ-ն կպայքարի Քոչարյանի կլանի դեմ
ԱՀՃ-ն կպայքարի Քոչարյանի կլանի դեմ Ինչպես պնդում է Ազգային համաձայնության ճակատը, նախագահ Քոչարյանի վարչախումբը՝ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի ձեռքերով, հերթական անգամ տապալեց Ճակատի՝ երեկ նախատեսված հանրահավաքը։ Դա միաժամանակ ե՛ւ լավ նշան է, ե՛ւ վատ։ Լավ, որովհետեւ դա, թերեւս, նշանակում է, որ իշխող վարչակազմին ընդդիմադիր որեւէ ուժի հանրահավաքներին մասնակցող եւ օրեցօր ավելի հոծ բազմության բողոքի ձայնը,
Խտրականության սկզբունքներն են սերը… շահադիտությունը… ազգակցական կապը… քմահաճույքը… միակողման
Խտրականությունը՝ որպես կաղեկաղ էթիկա Խտրականության սկզբունքներն են սերը… շահադիտությունը… ազգակցական կապը… քմահաճույքը… միակողմանի խղճահարությունը… հաճելի զուգորդումը… հաշվենկատությունը… մանեւրը… դիվանագիտությունը… հեռատեսությունը… Խտրականությունը ողորմածության ծաղրանկարն է, արդարամտության ճշմարիտ դեմքը կամ փարիսեցիական դիմակը։ Բողոքո՞ւմ ես արդյոք, երբ խտրականությունը լինում է քո օգտին։ Հավատացյալը ողորմածություն է խնդրում Տիրոջից նաեւ ուրիշների համար… «քանզի չգիտեն, թե ինչ են անում»։ Այդ անիծյալ
Այստեղ կինո կար
ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂ ՖԻԼՄԸ Այստեղ կինո կար Արդեն երկար ժամանակ՝ քանի տարի, խոսվում է մշակույթի տարբեր ոլորտների խնդիրների, արվեստի, մշակույթի գործիչների առջեւ ծառացած հարցերի մասին։ Եվ եկավ մի շրջան, երբ սկսեցինք բավարարվել այն մտայնությամբ, որ թող մի բան արվի, նկարահանվի, ստեղծվի՝ լավ, թե վատ, կարեւոր չէ։ Միայն թե պրոցեսը կանգ չառնի, անիվը պտտվի։ Դժվարին շրջան ստեղծվեց
Բաց նամակ ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին
Հերոսի հոր դիմումը Բաց նամակ ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին Իմ որդիների՝ Սամվել Բաբայանի եւ Կարեն Բաբայանի, իմ դուստրերի, ինչպես նաեւ իմ ընտանիքի մյուս անդամների ու հարազատների նկատմամբ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համառորեն ու աննահանջ շարունակվում են ապօրինի գործողությունները: Վերջերս էլ Մարտունու շրջդատարանը անհիմն որոշում կայացրեց այդ շրջանի Մսմնա գյուղում գտնվող իմ հայրական տան
Ժողովրդավարական պետությունների կայունության երաշխիքներից մեկը իշխանությունը ժողովրդին պատկանելու, օր
ԿԱԽՅԱԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ժողովրդավարական պետությունների կայունության երաշխիքներից մեկը իշխանությունը ժողովրդին պատկանելու, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների տարանջատման սկզբունքների անխոս իրականացումն է։ Եթե հիշյալ երեքից մեկն ու մեկը խլվում կամ հեռացվում է ժողովրդից, ապա ժողովրդավարության մասին խոսելն իսկ ավելորդ է։ Դատական իշխանության ձեւավորման մենաշնորհը տրվել է նախագահին, այսինքն՝ դատական իշխանությունը միանշանակորեն ենթարկվել է գործադիր իշխանությանը, իսկ
ՀՀ
Առաջնահերթ հարցերը կլուծվեն վերջում ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» թիվ 682 որոշման կատարումը պետք է իրականացվեր դեռեւս 2000-ին։ Առաջնահերթ քանդման էր ենթակա Աջափնյակ թաղամասի թվով չորս շենք։ Շինարարների 6, Ֆուչիկի 10, 19 եւ Սիսակյան 22 հասցեում գտնվող շենքերը համարվում էին 4-րդ կարգի (քանդման կամ
Ինչպես
«ՆԱՏՕ-Ն ՔԸԽ ՉԻ, ՊՈՒՊՈՒՇ Է» Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցային համալիրում հունիսի 26-27-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի կազմակերպած սեմինարը։ ՆԱՏՕ-ի լրատվական գրասենյակի ղեկավար Սամանտա Դե Բենդերնի եւ քաղաքականության մշակման բաժնի աշխատակից Ջեմս Ապպատուրայի կարծիքով, Ռուսաստանի եւ Կովկասի ժողովուրդների մեջ ստեղծվել է այնպիսի կարծիք, որ ՆԱՏՕ-ն կոպիտ գործողությունների գործակալություն է, որը թելադրում է ԱՄՆ-ն։
ՕՏԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ
ՕՏԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու փորձագետներն աշխատանքային հանդիպում ունեցան ԱԱՆ քննչական մեկուսարանի պետ Համլետ Խլղաթյանի հետ։ Նա հանձնաժողովականներին ծանոթացրեց Նաիրի եւ Կարեն Հունանյանների անձնական գործերին եւ պարզաբանումներ տվեց դրանց վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը «Առավոտին» պատմեց, թե առկա են եղել բոլոր փաստաթղթերը նրանց այցելությունների, հանձնույթների, հարցաքննությունների վերաբերյալ։ Հակոբ
Թե ինչպես է գնահատում հունիսի 24-ի՝ լույս 25-ի գիշերը տեղի ունեցած մահափորձը՝ դրա թիրախ դարձած «Ժողո
Ուղղորդո՞ղ քարոզչություն Թե ինչպես է գնահատում հունիսի 24-ի՝ լույս 25-ի գիշերը տեղի ունեցած մահափորձը՝ դրա թիրախ դարձած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, փորձեցինք ճշտել հենց իրենից։ Վերջինս մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա 1.45-ի սահմաններում, երբ ինքը աշխատասենյակում երկար ժամանակ նստելուց հետո փորձել է վեր կենալ ու հարեւան սենյակ անցնել։ «Բազմոցից բարձրանալուն զուգահեռ
«Նախարարն,
«ՄԻ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ» «Նախարարն, իմ կարծիքով, ստախոս դուրս եկավ»,- ԱԺ արտահերթ նիստում «Պետական գույքի ասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հնչած պատգամավոր Մանուկ Գասպարյանի խոսքը էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի մասին էր։ Պրն Գասպարյանը հետո պարզաբանեց, որ այդ ինտելիգենտ (բնորոշումն իրենն է) մարդուն ստախոս է անվանել դիտավորյալ. «ԲԷՑ-երի վաճառքի ժամանակ եւս երկու անգամ
Այդ
ԵՎ ՆՈՐԻՑ՝ «ԹԱՎՈՒՏՈՒՄ» Այդ երկու թոշակառու կանայք ինձ մոտեցան ԱԺ ընդունարանում. «Մեր մասին լրագրողներդ գրում եք, որ Ալվարդ Պետրոսյանի վրա հարձակվածները ստորին խավի պատկանող, լաչառ կանայք, բետեէռ ենք։ Չե՞ք ուզում նաեւ մեզնից իմանալ, թե ինչ է եղել իրականում»։ Երկու զրուցակիցներս էլ բարձրագույն կրթություն ունեին, խոսում էին բավական կիրթ, ճիշտ է, խիստ վրդովված։ Երկուսն էլ պնդեցին,
Նախկին ամբաստանյալների կարգավիճակն է վիճարկվում
Լուսանկարում պատկերված պահը ստեղծվեց Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Հալաբյան-Ջանոյանի միջնորդությունից հետո, երբ մեղադրողները դադար խնդրեցին՝ կողմնորոշվելու համար։ Այդ միջնորդությամբ փաստաբանն ասաց, թե քանի դեռ համաներումը կիրառելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ չի մտել, հետեւաբար, դատական նիստերը պետք է շարունակվեն հին կազմով, այսինքն, նախկին 6 ամբաստանյալներով։ Մ. Ջանոյանը չբացառեց նաեւ, որ տուժողների իրավահաջորդների
ՏԱՐԱԾՔԱԿՌԻՎ
ՏԱՐԱԾՔԱԿՌԻՎ Մինչ աշխարհը հիանում է Գրիգոր Գուրզադյան գիտնականով, մտավորականով, Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի «Գալակտիկա» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ՝ միջակություններին հատուկ ոճով գրված նամակներով հեղեղում են տարբեր ատյաններ՝ պրն Գուրզադյանին մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի մեջ, համեմելով իրենց խոսքը «տխրահռչակ ակադեմիկոս», «մտացածին փառքի տեր» եւ այլ ցածրաճաշակ որակումներով։ Երեկ էլ՝ Տիեզերական թանգարանի բացման օրը, նրանք փորձեցին
Այս տարի էլ երգեցինք
Այս տարի էլ երգեցինք – Մենք գոհ ենք, հրաշալի օր էր ատիկա,- «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխությունն այսպես գնահատեց մշտական եւ գլխավոր հովանավոր Վահագն Հովնանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք» ասելով, անշուշտ, սփյուռքահայ բարերարը նկատի ուներ կազմակերպչական ողջ խմբին։ Հանդիպման հենց սկզբից նրանք առանձին-առանձին ապահովագրեցին իրենց աշխատանքը լրագրողների արդեն եղած եւ հնարավոր «վրաերթերից», նշելով հիմնականում մի
ՀՈՂԸ ՋՈՒՐ Է ՈՒԶՈՒՄ
ՀՈՂԸ ՋՈՒՐ Է ՈՒԶՈՒՄ Անցած տարվա երաշտը մեծ հարված հասցրեց Արարատի մարզի գյուղատնտեսությանը, առավել մեծ հարված՝ բնակչությանը։ Մի կողմից էլ երաշտը, կարկտահարությունը նպաստեցին գյուղատնտեսության ճգնաժամին։ Բացի սրանից, Արարատի մարզի հատկապես Եղեգնավան գյուղում միշտ էլ վիճահարույց է եղել ոռոգման ջրի խնդիրը։ Գյուղացիների գոյության միջոցը հողից ստացված բերքն է։ Այդ բերքով նրանք պետք է ե՛ւ վճարեն պետական
«ՆԱՏՕ-Ի ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ»
«ՆԱՏՕ-Ի ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ» Երեկ Թբիլիսիի «Շեռատոն Մետեխի» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ հյուսիս-ատլանտյան երկրներին (ՆԱՏՕ) նվիրված սեմինարը։ Տարբեր երկրներից ժամանած լրագրողները պետք է լուսաբանեն ՆԱՏՕ-ի սեմինարը, սակայն ՆԱՏՕ-ի լրատվական գրասենյակի ղեկավար Սանտա դե Բենդենը եւ քաղաքականության մշակման բաժնի աշխատակից Ջեմս Ապպատուրան դեմ էին լրագրողների ձայնագրություն անելուն, լուսանկարելուն եւ նկարահանելուն, նույնիսկ՝ սեմինարը լուսաբանելուն։ Նրանց բացատրությամբ՝ «սա
Հունիսի 26-ին Ազգային օպերային թատրոնի թատերաշրջանը վերջապես բացվեց, այս անգամ՝ Բիզեի «Կարմեն» օպերա
Միայն արձանագրում ենք փաստը Հունիսի 26-ին Ազգային օպերային թատրոնի թատերաշրջանը վերջապես բացվեց, այս անգամ՝ Բիզեի «Կարմեն» օպերայով։ Այս երաժշտական դրաման, որտեղ համոզիչ ճշմարտացիությամբ եւ հրապուրիչ գեղարվեստական ուժով ծավալվում են հերոսների՝ զինվոր Խոզեի ու գնչուհի Կարմենի սիրո ու կործանման պատմությունը, հավաքել էր բազմաթիվ հանդիսականների։ Պրեմիերային ներկա էին տեր եւ տիկին Քոչարյանները, Արմեն Խաչատրյանը, մշակույթի նախարար Ռոլանդ
Դեռ ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության միջազգային օրը, պիտի բացվեր Գառնիի տիեզերական աստղագիտության ինս
ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ Դեռ ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության միջազգային օրը, պիտի բացվեր Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի Տիեզերքի թանգարանը։ Ինչ-ինչ պատճառներով հետաձգված բացումը կայացավ երեկ՝ մեծաթիվ մտավորականների, գիտնականների, օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ։ Հատուկ թանգարանի բացմանը մասնակցելու համար Մոսկվայից ժամանել էր ԽՍՀՄ կրկնակի հերոս, տիեզերագնաց Վիտալի Լեբեդեւը։ Ի դեպ, նա եղել է ԳՏԱԻ-ի հիմնադիր եւ ներկայիս տնօրեն
Մասնավոր բուհերի ավարտական քննությունները դեռ չեն ավարտվել, սակայն «Առավոտին» հասած տեղեկություններն
Ռեկտորները տոկոսներ են «ապահովում» Մասնավոր բուհերի ավարտական քննությունները դեռ չեն ավարտվել, սակայն «Առավոտին» հասած տեղեկություններն այն մասին, թե ինչ մեթոդներով են որոշ մասնավոր բուհեր, հավատարմագրման հույսով, ջանում ապահովել առաջադիմության բարձր տոկոսներ, ստիպեցին քննությունների կեսին ամփոփել որոշակի արդյունքներ։ Նման խնդրանքով դիմեցինք Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Վահագ Կիրակոսյանին, որը մասնավոր բուհերի
Երեկ
Սոցիալական համակարգը՝ բարեփոխումների փուլում Երեկ ՀՀ կառավարման դպրոցում «Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի» շրջանակներում տեղի ունեցավ «Բնակչության սոցիալական պաշտպանվածության համակարգի բարեփոխումների իրավական հիմքերը Հայաստանում» թեմայով սեմինար։ Չորսօրյա սեմինարի ընթացքում կքննարկվեն սոցիալական ոլորտում ծավալված գործունեության, պետական կենսաթոշակային համակարգի կազմակերպման, կառավարման եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ։ Քննարկման առարկա կդառնան նաեւ Հայաստանի բնակչության զբաղվածության կարգավորման իրավական հիմքերը, աշխատանքի ազատ
Բաղդադի
«ԱՌՅՈՒԾԻՆ ՔԱՂՑԻ ՄԻ ՄԱՏՆԵՔ» Բաղդադի «Սադամ» միջազգային օդանավակայանի հսկայական հրապարակում ընդամենը մեկ ինքնաթիռ էր կանգնած, մեկն էլ՝ մերը՝ Երեւան-Բաղդադը, վայրէջք կատարեց։ Շքեղ ու միջազգային չափանիշներով կառուցված շենքում էլ հատուկենտ մարդիկ էին ու խաղաղ լռություն, ինչպես ամենախուլ գավառում։ Ինքնաթիռից իջնելիս յուրաքանչյուր Բաղդադ այցելողի առաջին իսկ պահին դիմավորում է հատակին գրված «Կորչի ԱՄՆ-ը» արտահայտությունը։ Ինչպես հետո տեսանք
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՁԵՌԱԳԻՐ
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՁԵՌԱԳԻՐ Տարօրինակ եւ ցավալի բաներ են կատարվում հայոց աշխարհում։ Այստեղ կան քաղաքական գործիչներ, իշխանական քարոզչամիջոցներ, որոնք ոչ միայն չեն մերժում ահաբեկչությունը՝ որպես գաղափարախոսություն, այլեւ պնդում են ամբողջ աշխարհի գլխին պատուհաս դարձած այդ երեւույթի՝ առանձին դեպքերում՝ «արդարացված» լինելու մասին։ Ավելին, Հայաստանում մինչեւ 94-95թթ., նաեւ՝ 98-ից ի վեր տեղի ունեցող ահաբեկչության, սպանությունների ու մահափորձերի մասին նրանցից
ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ՕՐԵՆՔ
ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ՕՐԵՆՔ Երեկ քննարկվեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագիծը, որը ստվերում մնաց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կողքին։ Ընդամենը 6 հարց տրվեց կառավարության ներկայացուցչին, հնչեց 3 ելույթ։ Արժանահիշատակ են պատգամավորների հետեւյալ դիտարկումները. Շավարշ Քոչարյանը նկատեց, որ այս օրենքը վերաբերում է միայն Հայաստանի քաղաքացիներին եւ չի ապահովում, ասենք, փախստականների համար
ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ
ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՀ վճռաբեկ դատարան ՀՀ արդարադատության խորհուրդ ՀՀ արդարադատության նախարարություն 25 ամիս մեր տնօրենը՝ Աշոտ Բլեյանը, կալանավորված է։ Այդ ամիսների ընթացքում կամաց-կամաց սպառվեց մեր հավատը եւ վստահությունը հայրենի իշխանությունների, հայաստանյան արդարադատության նկատմամբ։ Մեզ համար դժվար է հուսալը, որ այս իշխանությունների եւ այսպիսի հարաբերությունների պայմաններում դատական որեւէ ատյան իր մեջ ուժ կգտնի խոստովանելու, որ
ԱՀՃ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԱՀՃ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Օրինախախտությունը գործելակերպ դարձրած իշխանությունը այսօր անցել է մարդու իրավունքների եւ ազատությունների բացահայտ եւ լկտի ոտնահարմանը։ Այս ամենի ուղղակի արգասիքն է վերջին իրադարձությունների շղթան՝ օրենքի կոպիտ խախտմամբ «Հոկտեմբերի 27»-ի գործով վեց մեղադրյալների ազատ արձակումը դատարանի դահլիճից, մահափորձը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀՃ քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանի վրա, ընդդիմադիր լրագրող Վ. Ղուկասյանի արհեստանոցի
Հայաստանում դեղորայքի շուկան այն հազվագյուտներից մեկն է,
Ովքե՞ր են ստանալու գերշահույթները Հայաստանում դեղորայքի շուկան այն հազվագյուտներից մեկն է, որը մոնոպոլիզացված չէ, եւ որտեղ շուկայական մրցակցությունը գործում է ի նպաստ բնակչության։ «Ավելի քան 140 կազմակերպություններ դեղորայք են ներկրում Հայաստան, որն իրացնում են շուրջ 1500 դեղատնային կազմակերպություններ։ Դա նշանակում է՝ 3000 անուն դեղերի տեսականու եւ գնի ընտրություն»,- արձանագրեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ առողջապահության
Եթե
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿՆՔՎԱԾ ԿԼԻՆԵՐ Եթե իշխանությունները չխանգարեին Վահան Փափազյանը Հայաստանի ԱԳ նախարար է եղել 1993 թ. փետրվարից մինչեւ 1996թ. նոյեմբերը։ Պրն Փափազյանի հետ մեր զրույցի ընթացքում քննարկեցինք հայ-թուրքական, հայ-իրանական եւ տարածաշրջանային այլ խնդիրներ։ Հասկանալի է, այս ամենը անմիջականորեն քննվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայի շրջանակում։ Այսօր կներկայացնենք զրույցի մի հատվածը։ – Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդդիմախոսները երեկ կարողացան տապալել կառավարության նախաձեռն
ՊԱԿԱՍՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆ ՀԱՐԵՄԸ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդդիմախոսները երեկ կարողացան տապալել կառավարության նախաձեռնությունը։ Նրանք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը, քվորում չապահովվեց եւ հօգուտ օրենքի 63 ձայները «փուստ» անցան։ Որեւէ մեկը՝ այս օրինագծի ամենակատաղի քննադատներն անգամ չեն վիճարկում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի անհրաժեշտությունը։ Վիճարկվում է գլխավորապես այն խնդիրը, թե ինչու պիտի ներկա Սահմանադրությամբ նախագահին վերապահված գերլիազորություններին այս
«Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին լուրջ հայտը
«Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին լուրջ հայտը Յոթ օր շարունակ Երեւանում անցկացվեց «ART փառատոնը», որի եզրափակիչ գալա-համերգը կայացավ օրերս, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում։ Փառատոնը, «Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին եւ լուրջ հայտն էր։ Տարիներ անց կենտրոնի տնօրեն, կոնսերվատորիայի ուսանողուհի Իրինա Սերիկովան կհիշի եւ ամեն առիթով կանդրադառնա իր առաջին, ամենապատասխանատու աշխատանքին, կփորձի հաղորդել հուզմունքի
ԵԹԵ ՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ՝ ԴՊՐՈՑԸ ԿՓԱԿՎԻ
ԵԹԵ ՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ՝ ԴՊՐՈՑԸ ԿՓԱԿՎԻ Երաժշտական դպրոցներն այսօր հայտնվել են ոչ բարվոք վիճակում՝ շենքային վատ պայմաններ, ոչ բավարար ֆինանսավորում եւ այլն։ Այցելելով Ա. Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոց, տնօրեն Ս. Մուրադյանին խնդրեցինք ներկայացնել այն դժվարությունները, որ խոչընդոտում են դասերի բնականոն ընթացքին։ Վերջին տարիներին շենքը քիչ թե շատ վերանորոգվել է։ Այսօր վերանորոգման կարիք ունեն դպրոցի