Օրվա լրահոսը
«Առավոտի» հարցերին պատասխանում է Վահե Գաբրիելյանը
ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ Է «Առավոտի» հարցերին պատասխանում է Վահե Գաբրիելյանը – Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը վերաբերվում Ազգային ժողովում իր կարեւորած «Քաղաքացիական ծառայողի մասին» օրինագծի տապալմանը։ – Հետաքրքիր է, որ հենց կոռուպցիայի, թայֆայականության, կամայականության եւ նման այլ երեւույթների դեմ ակտիվ դեմագոգիա ծավալած անձանցից շատերը դեմ քվեարկեցին հատկապես նման երեւույթների դեմ պայքարելու կոչված օրինագծին։ Ակնհայտ է, որ չկա
Երեկ իր աշխատանքներն ավարտեց Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության ջկառավարական հանձնաժողովը։
Մեր վրացի դրացիները Երեկ իր աշխատանքներն ավարտեց Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության ջկառավարական հանձնաժողովը։ Վրացիները հայերի հետ այնպիսի հետաքրքիր «ախպերություն» են անում, որ մենապաշտոնական հանդիպումներում անգամ պաշտոնականություն չի զգացվում։ Հանձնաժողովը երեկ պայմանագիր կնքեց, որը հայկական կողմից ստորագրեց կապի եւ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը (որը նաեւ հայկական կողմից հանձնաժողովի նախագահն է), վրացական կողմից՝ պետնախարարի տեղակալ Կոբա Գվենետաձեն։ Պայմանագիրը
Վստահ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը
«ԳՈՐԾՆԱԿԱՆՆ ՈՒ ԸՆԴՈՒՆԵԼԻՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է» Վստահ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը -Պրն Փափազյան, վերջերս հրապարակվեց մի լուր, ըստ որի դուք արտգործնախարարի պաշտոնում 1996 թ. սեպտեմբերի 30-ին հանդիպել եք Թուրքիայի փոխվարչապետ (նաեւ՝ ԱԳ նախարար) Թանսու Չիլլերին եւ զրույցի ժամանակ վերջինս նշել է, թե Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ լավ հարաբերությունների հաստատմամբ, բայց
Արեւմուտքում
ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԿՈՎԿԱՍԻ ՎԻՃԱԿՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է Արեւմուտքում ավելի ու ավելի հաճախ է խոսվում Հարավկովկասյան անվտանգության միասնական համակարգի անհրաժեշտության մասին, որը պետք է գործի որպես Եվրոպական անվտանգության բաղկացուցիչ մաս: Ուշագրավ փաստաթուղթ է մշակվել Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի, այսպես կոչված, բրյուսելյան խմբի կողմից: Ծրագիրը, որը ստեղծել է ՌԴ-ում Եվրախորհրդի նախկին ներկայացուցիչ Մայքլ Էմերսոնի գլխավորած փորձագետների խումբը, քաղաքական շրջանակներում
Ձեր պնակալեզներն են մեղավոր
ԴՈՒՔ ԱՆՄԵՂ ԵՔ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ Ձեր պնակալեզներն են մեղավոր «Կգնայի։ Կճարեի մի հայտնի-անհայտ մոլորակ… Բայց այս մի քանի սար ու ձոր Հայաստանի պաշտամունքն ունեմ։ Այս 30 հազար քառակուսի կիլոմետր հողակտորի մշակն եմ…»,- տարիներ առաջ իր «Անապահով հողը հայրենիք լինել չի կարող» հոդվածում գրել է քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանը։ Տարրական տրամաբանությունը գրողի ծոցն ուղարկենք ու ենթադրենք, որ
Քաղաքական պահմտոցին վերջ չունի՞
Քաղաքական պահմտոցին վերջ չունի՞ Գործարարությունը եւ օրենսդիր աշխատանքը համատեղել փորձող մարդիկ հաճախ են հայտնվում ոչ նախանձելի իրավիճակներում։ Մի կողմից, որպես որեւէ քաղաքական ուժ ներկայացնող գործիչ, ստիպված են ենթարկվել կուսակցական կարգ ու կանոնին, կուսակցական որոշումները կատարել, մյուս կողմից՝ խելքները հացի հետ չեն կերել, որ իրենց ձեռքով իրենց գործին խփեն եւ տվյալ պահին իշխանությունն իրականացնողի կամքին հակառակ
ԼԵԶՎԱԿՌԻՎՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԼԵԶՎԱԿՌԻՎՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Ծանր ու գերլարված արտահերթ նստաշրջանի ավարտին երեկ բազմիցս խոսքային փոխհրաձգություններ հնչեցին։ Դրանք առավել սաստիկ էին «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամների եւ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի միջեւ։ Վերջինիս զայրացրել էր Արտաշես Գեղամյանի այն հայտարարությունը, թե հարկերը հավաքվում են 40-45%-ով, իսկ մնացածը հաշվանցումներ են։ Անդրանիկ Մանուկյանն ասաց, թե դա բացարձակ կեղծիք է եւ
Վաճառեք ԱԺՄ-ի եւ ՀՀԿ-ի շենքերը
Վաճառեք ԱԺՄ-ի եւ ՀՀԿ-ի շենքերը 2000 թ. օգոստոսի 15-ին պետական գույքի կառավարման նախարարությունը տեղյակ է պահել ՀՔԴՄ-ին Աբովյան 8 հասցեում գտնվող իրենց կողմից վարձակալվող շենքի վերաբերյալ պայմանագիրը լուծարելու իր մտադրության մասին՝ հենվելով ի լրումն վարձակալության պայմանագրի համաձայնագրի վրա, որը հիմնված է 1999 թ. օգոստոսին ՔԴՄ-ի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության գերատեսչական տների շահագործման տնտեսության
Բա որ չգիտեք, ինչո՞ւ եք խոսում ԱԺ երեկվա արտահերթ նիստում «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ցավոք, կասկածներ ունենք ոչ հրապարակային, գաղտագողի մասնավորեցման վերաբերյալ»։ Հետո նա ավելացրեց, որ կան ձեռնարկություններ, որոնք արդեն սեփականաշնորհվել են, բայց ընդգրկված են մասնավորեցվելիք օբյեկտների դեռեւս չհաստատված ցանկում։ Ասվածը որոշակիացնելու վերաբերյալ «Առավոտի» խնդրանքին ի պատասխան ՕԵ-ի ղեկավարն ասաց. «Ճիշտն ասած,
«Հանրապետություն»
«ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ» ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Ն «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Ալբերտ Բազեյանին, Արամ Սարգսյանին ու Սուրեն Սուրենյանցին, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին Արմավիրում գրկաբաց ընդունեցին՝ եռագույն դրոշներով ու ինքնագործ խմբերի մասնակցությամբ։ Տեղացիների հետ հանդիպումը տեղի ունեցավ նախկին Հոկտեմբերյան քաղաքի մշակույթի տանը։ Լեփ-լեցուն դահլիճը կուսակցության առաջնորդներին հոտնկայս ընդունեց։ Ալբերտ Բազեյանը կուսակցության խնդիրների մասին խոսելիս, նախ հարկ համարեց
Հարցրեց
«ՀԻՄԱ ՈՎ ԻՆՉ ՈՒՆԻ՝ ՊԻՏԻ ՑՈ՞ՒՅՑ ՏԱ» Հարցրեց իր գործընկերներին մի պատգամավոր, երբ երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական բարձրաստիճան անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը։ Ըստ այս օրենքի, պետք է իրենց գույքը եւ եկամուտները հայտարարագրեն՝ Հայաստանի նախագահն ու վարչապետը, ԱԺ նախագահն ու պատգամավորները, ՍԴ նախագահն ու անդամները, ԿԲ նախագահն ու խորհրդի անդամները, դատավորները
Երեկ ՀԱՕԿ-ի գործկոմն ամփոփեց ազատ, հունահռոմեական ըմբշամարտերի, ծանրամարտի եւ բռնցքամարտի ՀՀ հավաքակ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ Երեկ ՀԱՕԿ-ի գործկոմն ամփոփեց ազատ, հունահռոմեական ըմբշամարտերի, ծանրամարտի եւ բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների հաշվետվությունները 2001թ. առաջին կիսամյակում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մասնակցության արդյունքների մասին։ Նշելով, որ Սիդնեյի օլիմպիական խաղերից հետո ընկած ժամանակահատվածում որոշակի աշխատանքներ են կատարվել հավաքական թիմերը երիտասարդ մարզիկներով համալրելու, ուսումնամարզական աշխատանքները կատարելագործելու ուղղությամբ, արձանագրվել է, որ կատարվածը դեռեւս
ՆՈՐԻՑ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ՆՈՐԻՑ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ Օրերս արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի հայկական ընկերությունում (ԱՕՔՍ) բացվեց նկարիչ Խաչիկ Հովհաննիսյանի գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցադրվող 27 նկարները՝ «Խաչից իջեցնելը», «Մկրտություն», «Երկրպագություն», «Տիրամայր», «Խաչելություն» եւ այլն, նկարիչը վրձնել էր քրիստոնեության մոտիվներով, իսկ ցուցահանդեսը՝ նվիրել քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ «Իմ գործերի արմատները գնում են դեպի միջնադար՝ մանրանկարչություն, քանդակագործություն։ Եվ
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ 9 ՏԱՐԻՆ
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ 9 ՏԱՐԻՆ Մեր Հայոց երկրի անբաժանելի մի մաս Արցախը, երբ ադրբեջանցիների կողմից գտնվում էր հալածանքների ու ավերածությունների մեջ, հայ ժողովրդի որդիները օգնության հասան՝ ազատագրելով այն։ Արցախ օգնության գնաց եւ իմ որդին՝ Ֆելիքսը, որն ընդգրկվեց «Արաբո» ջոկատում։ Մարտակերտի շրջանի Հասան-ղայա գյուղի ազատագրման մարտերի ժամանակ «Արաբո» ջոկատի 78 ազատամարտիկներ 1992թ. հունիսի 29-ին շրջափակման մեջ ընկան։
ՈՂՋԻ ԳԵՏԸ ԹԱՓՈՆՆԵՐԻՑ ԿԱՊՏԵԼ Է
ՈՂՋԻ ԳԵՏԸ ԹԱՓՈՆՆԵՐԻՑ ԿԱՊՏԵԼ Է 1951թ. հիմնադրված Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը 90-ականների ճգնաժամից հետո 8-րդ տարին անընդմեջ աշխատող եւ արտադրական կարողությունները մեծացնող եզակի ձեռնարկություններից է։ Նրա արտադրանքն աշխարհում որակյալ է համարվում եւ միշտ էլ պահանջարկ է վայելում։ Իսկ կոմբինատում աշխատանք ունենալու շնորհիվ հարյուրավոր քաջարանցիներ, խուսափելով արտագաղթից, բարեկեցիկ ապրում եւ աշխատում են։ Փաստն
ԱՀՃ-ն կպայքարի Քոչարյանի կլանի դեմ
ԱՀՃ-ն կպայքարի Քոչարյանի կլանի դեմ Ինչպես պնդում է Ազգային համաձայնության ճակատը, նախագահ Քոչարյանի վարչախումբը՝ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի ձեռքերով, հերթական անգամ տապալեց Ճակատի՝ երեկ նախատեսված հանրահավաքը։ Դա միաժամանակ ե՛ւ լավ նշան է, ե՛ւ վատ։ Լավ, որովհետեւ դա, թերեւս, նշանակում է, որ իշխող վարչակազմին ընդդիմադիր որեւէ ուժի հանրահավաքներին մասնակցող եւ օրեցօր ավելի հոծ բազմության բողոքի ձայնը,
Խտրականության սկզբունքներն են սերը… շահադիտությունը… ազգակցական կապը… քմահաճույքը… միակողման
Խտրականությունը՝ որպես կաղեկաղ էթիկա Խտրականության սկզբունքներն են սերը… շահադիտությունը… ազգակցական կապը… քմահաճույքը… միակողմանի խղճահարությունը… հաճելի զուգորդումը… հաշվենկատությունը… մանեւրը… դիվանագիտությունը… հեռատեսությունը… Խտրականությունը ողորմածության ծաղրանկարն է, արդարամտության ճշմարիտ դեմքը կամ փարիսեցիական դիմակը։ Բողոքո՞ւմ ես արդյոք, երբ խտրականությունը լինում է քո օգտին։ Հավատացյալը ողորմածություն է խնդրում Տիրոջից նաեւ ուրիշների համար… «քանզի չգիտեն, թե ինչ են անում»։ Այդ անիծյալ
Այստեղ կինո կար
ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂ ՖԻԼՄԸ Այստեղ կինո կար Արդեն երկար ժամանակ՝ քանի տարի, խոսվում է մշակույթի տարբեր ոլորտների խնդիրների, արվեստի, մշակույթի գործիչների առջեւ ծառացած հարցերի մասին։ Եվ եկավ մի շրջան, երբ սկսեցինք բավարարվել այն մտայնությամբ, որ թող մի բան արվի, նկարահանվի, ստեղծվի՝ լավ, թե վատ, կարեւոր չէ։ Միայն թե պրոցեսը կանգ չառնի, անիվը պտտվի։ Դժվարին շրջան ստեղծվեց
Բաց նամակ ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին
Հերոսի հոր դիմումը Բաց նամակ ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին Իմ որդիների՝ Սամվել Բաբայանի եւ Կարեն Բաբայանի, իմ դուստրերի, ինչպես նաեւ իմ ընտանիքի մյուս անդամների ու հարազատների նկատմամբ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համառորեն ու աննահանջ շարունակվում են ապօրինի գործողությունները: Վերջերս էլ Մարտունու շրջդատարանը անհիմն որոշում կայացրեց այդ շրջանի Մսմնա գյուղում գտնվող իմ հայրական տան
Ժողովրդավարական պետությունների կայունության երաշխիքներից մեկը իշխանությունը ժողովրդին պատկանելու, օր
ԿԱԽՅԱԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ժողովրդավարական պետությունների կայունության երաշխիքներից մեկը իշխանությունը ժողովրդին պատկանելու, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների տարանջատման սկզբունքների անխոս իրականացումն է։ Եթե հիշյալ երեքից մեկն ու մեկը խլվում կամ հեռացվում է ժողովրդից, ապա ժողովրդավարության մասին խոսելն իսկ ավելորդ է։ Դատական իշխանության ձեւավորման մենաշնորհը տրվել է նախագահին, այսինքն՝ դատական իշխանությունը միանշանակորեն ենթարկվել է գործադիր իշխանությանը, իսկ
ՀՀ
Առաջնահերթ հարցերը կլուծվեն վերջում ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» թիվ 682 որոշման կատարումը պետք է իրականացվեր դեռեւս 2000-ին։ Առաջնահերթ քանդման էր ենթակա Աջափնյակ թաղամասի թվով չորս շենք։ Շինարարների 6, Ֆուչիկի 10, 19 եւ Սիսակյան 22 հասցեում գտնվող շենքերը համարվում էին 4-րդ կարգի (քանդման կամ
Ինչպես
«ՆԱՏՕ-Ն ՔԸԽ ՉԻ, ՊՈՒՊՈՒՇ Է» Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցային համալիրում հունիսի 26-27-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի կազմակերպած սեմինարը։ ՆԱՏՕ-ի լրատվական գրասենյակի ղեկավար Սամանտա Դե Բենդերնի եւ քաղաքականության մշակման բաժնի աշխատակից Ջեմս Ապպատուրայի կարծիքով, Ռուսաստանի եւ Կովկասի ժողովուրդների մեջ ստեղծվել է այնպիսի կարծիք, որ ՆԱՏՕ-ն կոպիտ գործողությունների գործակալություն է, որը թելադրում է ԱՄՆ-ն։
ՕՏԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ
ՕՏԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու փորձագետներն աշխատանքային հանդիպում ունեցան ԱԱՆ քննչական մեկուսարանի պետ Համլետ Խլղաթյանի հետ։ Նա հանձնաժողովականներին ծանոթացրեց Նաիրի եւ Կարեն Հունանյանների անձնական գործերին եւ պարզաբանումներ տվեց դրանց վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը «Առավոտին» պատմեց, թե առկա են եղել բոլոր փաստաթղթերը նրանց այցելությունների, հանձնույթների, հարցաքննությունների վերաբերյալ։ Հակոբ
Թե ինչպես է գնահատում հունիսի 24-ի՝ լույս 25-ի գիշերը տեղի ունեցած մահափորձը՝ դրա թիրախ դարձած «Ժողո
Ուղղորդո՞ղ քարոզչություն Թե ինչպես է գնահատում հունիսի 24-ի՝ լույս 25-ի գիշերը տեղի ունեցած մահափորձը՝ դրա թիրախ դարձած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, փորձեցինք ճշտել հենց իրենից։ Վերջինս մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա 1.45-ի սահմաններում, երբ ինքը աշխատասենյակում երկար ժամանակ նստելուց հետո փորձել է վեր կենալ ու հարեւան սենյակ անցնել։ «Բազմոցից բարձրանալուն զուգահեռ
«Նախարարն,
«ՄԻ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ» «Նախարարն, իմ կարծիքով, ստախոս դուրս եկավ»,- ԱԺ արտահերթ նիստում «Պետական գույքի ասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հնչած պատգամավոր Մանուկ Գասպարյանի խոսքը էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի մասին էր։ Պրն Գասպարյանը հետո պարզաբանեց, որ այդ ինտելիգենտ (բնորոշումն իրենն է) մարդուն ստախոս է անվանել դիտավորյալ. «ԲԷՑ-երի վաճառքի ժամանակ եւս երկու անգամ
Այդ
ԵՎ ՆՈՐԻՑ՝ «ԹԱՎՈՒՏՈՒՄ» Այդ երկու թոշակառու կանայք ինձ մոտեցան ԱԺ ընդունարանում. «Մեր մասին լրագրողներդ գրում եք, որ Ալվարդ Պետրոսյանի վրա հարձակվածները ստորին խավի պատկանող, լաչառ կանայք, բետեէռ ենք։ Չե՞ք ուզում նաեւ մեզնից իմանալ, թե ինչ է եղել իրականում»։ Երկու զրուցակիցներս էլ բարձրագույն կրթություն ունեին, խոսում էին բավական կիրթ, ճիշտ է, խիստ վրդովված։ Երկուսն էլ պնդեցին,
Նախկին ամբաստանյալների կարգավիճակն է վիճարկվում
Լուսանկարում պատկերված պահը ստեղծվեց Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Հալաբյան-Ջանոյանի միջնորդությունից հետո, երբ մեղադրողները դադար խնդրեցին՝ կողմնորոշվելու համար։ Այդ միջնորդությամբ փաստաբանն ասաց, թե քանի դեռ համաներումը կիրառելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ չի մտել, հետեւաբար, դատական նիստերը պետք է շարունակվեն հին կազմով, այսինքն, նախկին 6 ամբաստանյալներով։ Մ. Ջանոյանը չբացառեց նաեւ, որ տուժողների իրավահաջորդների
ՏԱՐԱԾՔԱԿՌԻՎ
ՏԱՐԱԾՔԱԿՌԻՎ Մինչ աշխարհը հիանում է Գրիգոր Գուրզադյան գիտնականով, մտավորականով, Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի «Գալակտիկա» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ՝ միջակություններին հատուկ ոճով գրված նամակներով հեղեղում են տարբեր ատյաններ՝ պրն Գուրզադյանին մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի մեջ, համեմելով իրենց խոսքը «տխրահռչակ ակադեմիկոս», «մտացածին փառքի տեր» եւ այլ ցածրաճաշակ որակումներով։ Երեկ էլ՝ Տիեզերական թանգարանի բացման օրը, նրանք փորձեցին
Այս տարի էլ երգեցինք
Այս տարի էլ երգեցինք – Մենք գոհ ենք, հրաշալի օր էր ատիկա,- «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխությունն այսպես գնահատեց մշտական եւ գլխավոր հովանավոր Վահագն Հովնանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք» ասելով, անշուշտ, սփյուռքահայ բարերարը նկատի ուներ կազմակերպչական ողջ խմբին։ Հանդիպման հենց սկզբից նրանք առանձին-առանձին ապահովագրեցին իրենց աշխատանքը լրագրողների արդեն եղած եւ հնարավոր «վրաերթերից», նշելով հիմնականում մի
ՀՈՂԸ ՋՈՒՐ Է ՈՒԶՈՒՄ
ՀՈՂԸ ՋՈՒՐ Է ՈՒԶՈՒՄ Անցած տարվա երաշտը մեծ հարված հասցրեց Արարատի մարզի գյուղատնտեսությանը, առավել մեծ հարված՝ բնակչությանը։ Մի կողմից էլ երաշտը, կարկտահարությունը նպաստեցին գյուղատնտեսության ճգնաժամին։ Բացի սրանից, Արարատի մարզի հատկապես Եղեգնավան գյուղում միշտ էլ վիճահարույց է եղել ոռոգման ջրի խնդիրը։ Գյուղացիների գոյության միջոցը հողից ստացված բերքն է։ Այդ բերքով նրանք պետք է ե՛ւ վճարեն պետական