Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի փաստաբանին սպառնում են «Չորեքշաբթի Երեւանի իմ բնակարան են զանգահարել եւ սպառնացել ընտանիքիս անդամներին՝ պահանջելով, որ հրաժարվեմ Սամվել Բաբայանի պաշտպանությունից»,- երեկ հայտարարեց Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը։ Նման քայլը նա որակեց որպես ԼՂՀ իշխանությունների հերթական սադրանք եւ դատապարտեց նմանօրինակ գործողությունները։ Անդրադառնալով ԼՂՀ դատախազության արած այն հայտարարությունը, թե Սամվել Բաբայանի պաշտպանն անհիմն ձգձգում է գործին

ՄԻ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ՝ ԿԱՐԵՎՈՐ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ նախագահի ռեֆերենտ Արմեն Դավթյանի վկայությունները հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ թերեւս երկրորդականներից չեն։ Նաիրի Հունանյանը, որին ճանաչում է ուսանողական տարիներից, զանգել էր նրան 1999-ի սեպտեմբերին եւ ասել, որ ուզում է խոսել Ալեքսան Հարությունյանի հետ. «Բջջայինի հեռախոսահամարն էր ուզում։ Ասացի, որ չունեմ՝ քաղաքայինով զանգիր։ Ասաց, թե քարտուղարուհին չի միացնում՝ քանի օր

ԳԱԶԻ ԳԻՆԸ 270 միլիոն դոլար կանոնադրական կապիտալ էր փոխանցել գազի համակարգը «Հայռուսգազարդ» ընկերությանը։ Ցայսօր հանձնվել է միայն 255 միլիոն դոլար։ Մնացած 15 միլիոնն ինչպե՞ս է համալրվելու։ Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի ասելով՝ այդ գումարը կմարվի շրջանառու միջոցների, մի շարք անավարտ շինարարությունների իրացման ձեւով։ Այսօր կրեդիտորական պարտքերը կազմում են 82 միլիարդ դրամ, դեբիտորականը՝ 68,9 միլիարդ դրամ։ Կառավարությունը

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ Խորհրդային ժամանակներում աշխատանքային պլան չունենալը՝ պարզապես հանցագործություն էր։ Պլանները լինում էին հեռանկարային եւ ամսական։ ՀՀ 10-րդ կառավարությունը եւս որոշել է հենց այնպես, «բառադի» չաշխատել, այլ՝ պլանավորված եւ այս կապակցությամբ մշակել է միջոցառումների պլան։ Դեռեւս կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում։ Այժմ արդեն հստակեցված է թվով 282 միջոցառում։ Յուրաքանչյուրի

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հարությունյանը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքական գործընթացների այս կամ այն կերպ զարգացմանը։ Հարությունյանն ունի այլ առաքելություն, որը նրան վերապահված է Սահմանադրությամբ եւ օրենքով։ Եվ հակառակը՝ Հարությունյանը պետք է ինքը սահմանադրականության պաշտպանը լինի եւ ոչ թե խախտողը»։ ՆԱԽՈՐԴ Երեկ մեր ընթերցողները թվարկեցին դաշնակցական շատուքիչ հայտնի գրեթե

«ՕԵ»-Ն ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է «Օրինաց երկրի» պատգամավոր Արծրունի Աղաջանյանի խնդրանքով տեղեկացնում ենք, որ իրենց խմբակցությունից բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ օրինագծին «դեմ» էր քվեարկել նաեւ Գեղամ Գասպարյանը։ Իսկ Սերգո Երիցյանն ու Ստեփան Բարսեղյանը «կողմ» էին քվեարկել, քանի որ, ըստ պրն Աղաջանյանի, իրենց 10 պահանջներից 4-ն ընդունվել էր։ ՓԱԿԲԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի երեկվա նիստում քննարկված հարցերի

ՄԻ՛ ԴՐԴԻՐ, ՈՐ ՉԴՐԴՎԵՍ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել տուժողին կամ վկային սուտ ցուցմունքներ տալու դրդելու համար հոդվածի հատկանիշներով։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը թաքցված տեսախցիկով նկարել էր Ռուբեն Գեւորգյանի հանդիպումը հարձակման արդյունքում տուժած կնոջ հետ։ Քննությունը պնդում է, որ հանդիպման ժամանակ պատգամավորն այդ կնոջը համոզել է փոխել իր նախնական ցուցմունքները, որ ապահովվի

Ձեր «ռազբորկաներն» այսպիսի ծանր գնով մի՛ արեք Պահանջում են ՀԺԿ-ի տարածքային կազմակերպությունները ՀԺԿ Արմավիրի եւ Վարդենիսի տարածքային կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով՝ հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ։ Ընդ որում, ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպության կանանց հայտարարությանը միացել են նաեւ «Վերածնունդ» հասարակական կազմակերպությունը, Մարտունիի կին ընտրողների լիգան եւ ՀԺԿ Մարտունու տարածքային կազմակերպության կին անդամները։ ՀԺԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ Չնայած բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկության պատկերը լուսատախտակին բավական երկար պահպանվեց՝ որեւէ մեկը չկարողացավ վիճարկել 64 «կողմ», 37 «դեմ» եւ 5 «ձեռնպահ» արդյունքները։ Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ։ «Օրինաց երկիրը» ազատ էր քվեարկել՝ Արթուր Բաղդասարյանը եւ Արծրունի Աղաջանյանը՝ «դեմ», Սերգո Երիցյանը եւ Ստեփան Բարսեղյանը՝ «կողմ» եւ այլն։ Մինչդեռ

ՀԱՅԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Մեր թերթի հուլիսի 19-ի համարում տպագրված «Այդ «քաղցր» բառը՝ Շենգեն վիզա» հոդվածում տեղեկացրել էինք, թե ինչպես էին Ֆրանսիա մեկնող հայ «տուրիստները» բազմաթիվ փորձությունների ու «Էրեբունի» հյուրանոցում տեղավորված «տուրիստական ֆիրմաների շնորհիվ» մեկ ամսից ավելի «լռվել» Լվովում։ Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ խմբի մի մասին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել… Հարավսլավիա։ Այստեղ պարզվել է, որ

$300.000` ԶԵՆՔ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Wshingon file-ը տարածել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հուլիսի 24-ի համատեղ ասուլիսի սղագրությունը: Սկզբից հայտարարությամբ հանդես եկավ Վիլյամ Քոհենը, որը պարզաբանեց, որ երկու նախարարների միջեւ ստորագրված զանգվածային ոչնչացման զենքի տարածումը արգելակող պայմանագիրը նախատեսում է ԱՄՆ-ի 300 հազար դոլարի հատկացում՝ սարքավորումների եւ ուսուցման համար: Դրա նպատակն է օգնել Հայաստանի մաքսային եւ

ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ Կարելի է շնորհավորել նախկին գլխավոր դատախազ, այսօր արդեն Վահան Հարությունյանի գործով պետական մեղադրող Աղվան Հովսեփյանին՝ Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածի հաստատման գործում եւ Վ.Հարությունյանի դատավարության ընթացքում արձանագրած հաջողությունների առիթով։ Դրանք կատարյալ ֆարս են։ «Հայոց աշխարհին» տված իր հարցազրույցում Ա.Հովսեփյանը հայտարարում է, թե նախաքննության ընթացքում ցուցմունքներ են եղել այս գործով Արծրուն Մարգարյանի դերակատարության մասին, բայց

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Որպես սկզբունք, Քոչարյանին սատարող ուժերը չպետք է կուրծք ծեծեն, թե մեր արածների համար նա պիտի վարձահատույց լինի, ճնշումներ գործադրեն կառավարության մեջ մաս ունենալու համար։ Իհարկե, սա չի նշանակում, թե պետք է խուսափեն տարվող քաղաքականության համար պատասխանատվությունից»։ ՆԱԽՈՐԴ Ասյա Պողոսյանը ճիշտ գուշակեց, որ 1998-ին Հրանտ Բագրատյանն էր

ԱՆՏՈՒՆ, ԱՆԿԻՐԹ, ԱՆԵՐԵԽԱ… Երեկ հանկարծ պարզվեց, որ կոմունիստ Նորիկ Պետրոսյանի եւ ազատական Վարդան Խաչատրյանի իղձերը նույնական են։ «Պրն Պետրոսյանն ուզում է Սովետական Հայաստան։ Ե՛ս էլ եմ ուզում,- ԱԺ ամբիոնից խոստովանեց պրն Խաչատրյանը։- Ինչ ունեի՝ ես ունեցել եմ մինչեւ 88 թիվը՝ ե՛ւ կրթություն, ե՛ւ տուն, ե՛ւ երեխա, ե՛ւ այլն։ Բայց դա չի վերադառնալու, պարզ չի՞»։ Ցավ

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀԺԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության հայտարարության մեջ ասված է, թե հարկ է «Պետության ղեկավարի հրաժարականը, որն ի վիճակի չէ բացահայտել հոկտեմբերի 27-ի դեպքը»։ ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպության հայտարարության մեջ արդեն հարկ է համարվում. «Տղամարդավարի (՞) կամովին հրաժարվել այն գործից, որ չեք կարողանում կատարել, այն է՝ երկիր կառավարել, ժողովուրդ պահել, պետությանդ մեջ կարգուկանոն

Վարք մեծաց Հերթագրված 24 պատգամավորներից 19-ը երեկ հասցրին ելույթ ունենալ բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրինագծի առիթով։ Ելույթներն իրոք «առիթով» էին, քանզի քչերն էին խոսում իսկապես օրենքի նախագծի դրույթներից։ Ինչի՜ ասես ականջալուր չեղանք՝ չհաշված այն, որ Վարդան Խաչատրյանն Արշակ Սադոյանին անվանեց «լափառոշ»։ Տարեց կոմունիստ պատգամավոր Պերճ Բոշնաղյանը խոստովանեց, թե ինքը ժամանակին էներգետիկայի հետ «մի քիչ գործ» է

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ, ՀՅՈՒՐԵՐԸ՝ «ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ» ԵԱՀԿ գործող նախագահ Բենիտա Վալդների՝ Բաքու եւ Երեւան կատարած այցն ու դրան հետեւած հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ, նոր հարցականներ են ծնում։ Դրանք չեն կարող մտահոգիչ չլինել, եթե ոչ ՀՀ նախագահի, ապա գոնե շարքային հայաստանցիների համար։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Բաքվում տիկին Վալդները հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար

«ԱՎՄ»-Ն ՃՅՈՒՂԱՎՈՐՎՈՒՄ Է Երեկ Նորք-Մարաշի ջրային ռեսուրսների ինստիտուտում տեղի ունեցավ «Ազատամարտի վետերանների միության» մասնաճյուղի անդրանիկ հավաքը։ Հայտարարվեց, որ «ԱՎՄ»-ի մասնաճյուղերը թվով 52-ն են, իսկ անդամների թիվը՝ շուրջ 24000։ Միությունն ունի իրավական, սոցիալական, տնտեսական, գյուղատնտեսական, առողջապահական, կանանց եւ երիտասարդական խորհուրդներ, որոնք զբաղվում են վետերանների խնդիրներով։ Պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ՝ հայրենիքի համար զոհված ազատամարտիկների գերեզմաններն ու հուշարձանները

«ՀԱՄԱՐՅԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ» ԱՅՑԸ ԱՄՆ Հուլիսի 24-ին սկսվելու է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի այցը Վաշինգթոն: Ամերիկյան պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Հուլիսի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարը վերադառնալու է Երեւան: Նշենք, որ փորձագետների մեծ մասի կարծիքով, Սարգսյանի այցը Վաշինգթոն նշանակալից բնույթ ունի: Վաշինգթոնը,

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ «ԽԸԽ ԾԼխժծՆԽԼլ» Էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ։ Որոշ կուսակցական գործիչներ պոպուլիստական հայտարարություններ են անում մեր ազգային ունեցվածքը բաժան-բաժան անելու «լկտիության» մասին, իսկ ուրիշները իրենց բաժին հասած իշխանությունից կառչելով՝ ամեն կերպ ձգտում են իրականացնել պատվերը։ Այս իրավիճակում սեփականաշնորհման դեմ բուռն կրքոտությամբ պայքարում են մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, կոմունիստները, «Իրավունք

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Ես էլ քիչ տականքների չէ, որ գործի եմ նշանակել, բայց գիտեի, որ կառուցվածքային բարեփոխումներ եմ անում»։ ՆԱԽՈՐԴ «Միավորման վերջին նիստերից մեկում ես ասացի, որ լավ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Բաբկեն Արարքցյանը լինեին մեր կուսակցության պատվավոր նախագահը, եւ մենք պատրաստ կլինեինք նույն պաշտոններում նրանց առաջադրել եւ այսօր էլ պատրաստ

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ Հոկտեմբերի 27-ի գործի մանրամասներին իրազեկ անձանցից մեկն «անհիմն» անվանեց Մուշեղ Մովսիսյանի եւ Նաիրի Բադալյանի հայտարարությունների այն պնդումները, թե իրենց ձերբակալություններից հետո է Նաիրի Հունանյանն իրենց դեմ ցուցմունք տվել։ Ի դեպ, ԱԺ պատգամավորը տարբեր շրջանակներում համոզմունք է արտահայտել, որ իրեն իրականում ձերբակալել են Մոսոյի (Վազգեն Սարգսյանի թիկնապահ Մովսես Գեղանգուլյանի) պատճառով, որը պատմել էր, թե

ԱՐԱ ՄԵԶՆԻՑ ԼԱՎ ԱԺ-ի երեկվա ելույթներից ծնված հետեւություններից մեկն է, որ Արշակ Սադոյանն ԱԺՄ-ում փոքրամասնություն է։ Ե՛վ Ֆիլարետ Բերիկյանը, ե՛ւ Դավիթ Վարդանյանը հստակ արտահայտվեցին հօգուտ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման։ Վերջինս այս առիթով անգամ կոմունիստների այն մարտահրավերին, թե թող մերոնք լավ կառավարեն էներգահամակարգը, հակադարձեց. «Դո՛ւք եկեք, լավ կառավարեք։ Չե՞ք կարողանում գալ, ուրեմն եկեք սենց չանենք, որ մնա

Երեւան. Բաղրամյան փողոց Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 1999 թվականին Հայաստանից արտագաղթել է շուրջ 80 հազար մարդ։ Սա նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի է։ Այս տարվա մասին թվերը թեպետ վերջնական չեն, բայց՝ խոսուն են։ Այսօր մի քիչ մարդ է երեւում միայն մայրաքաղաքի կենտրոնում։ Երեւանում փողոցներ կան, որոնք նույնիսկ ցերեկվա ժամերին անմարդաբնակ կղզու տպավորություն են թողնում։ Շրջանների

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Չնայած բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին օրենքի նախագիծը միայն երեկ վերջապես սկսեց քննարկվել ԱԺ արտահերթ նստաշրջանում, բայց, անկեղծ ասած, այս խնդիրն արդեն հասցրել է զգալիորեն ձանձրացնել։ Արդեն հայտնի են ե՛ւ այդ բաշխիչ ցանցերը սեփականաշնորհելու օգտին փաստարկները, ե՛ւ հակափաստարկները։ Վաղուց հայտնի է, որ անկախ հակափաստարկների առատությունից՝ բաշխիչ ցանցերը, միեւնույն է, սեփականաշնորհվելու են՝ սա է

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ ԵՐԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ պատգամավորներին բաժանված տեղեկանքը՝ հոկտեմբերի 27-ի գործով մինչեւ վերջերս մեղադրվող մի քանի անձանց նկատմամբ քրգործի կարճման հիմքերի վերաբերյալ, նոր խառնաշփոթ առաջացրեց։ 27-ի զոհերի հարազատները, մեղմ ասած, չեն հավատում, թե կալանքից ազատված անձինք իրականում անմեղ են եւ գործի կարճումը քաղաքական կոնյունկտուրային հարմարվելու արդյունք չէ։ Պատգամավորները դժգոհում են,

ՄՈՒՇԵՂ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է Անցյալ շաբաթավերջին հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Նա մեկն էր այն մարդկանցից, որ մեղադրվում էր հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը դրդելու մեջ, եւ, որի նկատմամբ քրգործը կարճվեց ընդամենը վերջերս։ Պատգամավորն իր հայտարարության մեջ մեղադրանք է ուղղել իրավապահ մարմինների եւ մասնավորապես զինդատախազությանը, պնդելով, թե անցյալ տարվա նոյեմբերի 10-ին ԱԺ-ում իր ձերբակալությունն

Ո՞ւՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամները երեկ կրկին Ազատության հրապարակից շարժվեցին դեպի նախագահի նստավայր։ Արդեն մեկ շաբաթ ձգվող երթերը եւ նստացույցերը նախագահ Քոչարյանի նստավայրի մոտ ակնհայտորեն որեւէ արդյունքի չէին հանգեցրել՝ որդեկորույս մայրերի պահանջները բավարարելու իմաստով։ Թերեւս արձագանք է այն, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցները (մասնավորապես մամուլի խոսնակը եւ քաղաքացիների ընդունելության եւ նամակների

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Միավորման վերջին նիստերից մեկում ես ասացի, որ լավ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Բաբկեն Արարքցյանը լինեին մեր կուսակցության պատվավոր նախագահը, եւ մենք պատրաստ կլինեինք նույն պաշտոններում նրանց առաջադրել եւ այսօր էլ պատրաստ ենք։ Բայց ՀՀՇ-ն ստանձնել է միջնորդի դեր եւ շատ վատ է կատարում այն»։ ՆԱԽՈՐԴ «Արհեստավարժության

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական եւ վերլուծական վարչությունը մամուլի հաղորդագրությամբ փոխանցել է ԼՂՀ դատախազության պատասխանը Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանի այն առաջարկին, թե դատավարության անկողմնակալությունն ապահովելու նպատակով հարկավոր է մարտի 22-ի գործի քննությունը տեղափոխել Հայաստան։ «ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է՝ իր պետական բոլոր ատրիբուտներով, այդ թվում նաեւ՝ դատական իշխանությամբ։ Եվ այդ պատճառով, դժվար

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728