Օրվա լրահոսը

ԿԳՆ-Ն ՕՐԵՆՔԸ ԿԽԱԽՏԻ՞

ԿԳՆ-Ն ՕՐԵՆՔԸ ԿԽԱԽՏԻ՞ Եթե մինչեւ սեպտեմբերի մեկը ԱԺ արտահերթ նստաշրջան չհրավիրվի եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում-փոփոխություններ անելու մասին ՀՀ կառավարության նախաձեռնությունը օրենքի ուժ չստանա, ԿԳՆ-ն օրենք կխախտի՝ թույլատրելով դպրոց ընդունելությունը 6,5 տարեկանից։ ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանում մոտ 3 տասնյակ լրացում-փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ, բայց ՀՀ կառավարությունը գլխի չէր ընկել հատուկ առաջարկով զգուշացնել, որ ցանկալի

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆԸ

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆԸ Շվեյցարահայ համայնքի հատկացրած միջոցներով վերակառուցվում է Գավառի մանկատան ննջարանային մասնաշենքը, նորոգվում են կաթսայատունը, էլեկտրական ենթակայանը եւ լվացքատունը: Գավառի մանկատունը հիմնադրվել է 1936 թվականին: Հայաստանի ամենահին որբախնամ հաստատությունն է: Սկզբում եղել է նախադպրոցական հասակի երեխաների մանկատուն, հետագայում դարձել է խառը տիպի: Ներկայումս մանկատանն ապրում են 3-18 տարեկան 129 երեխաներ՝ 65 տղաներ, 64

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է Համաձայն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության հանրապետական ծառայության 2001թ. հունիս ամսվա տվյալների, հանրապետությունում տարածքային կենտրոններ է դիմել աշխատանք փնտրող 172.861 մարդ։ Նրանցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 86%-ը կամ 148.402-ը, որը 2332-ով պակաս է նախորդ ամսվա եւ 5512-ով՝ տարեսկզբի համեմատ։ Գործազուրկների թվի 65%-ը կանայք են։ Այս ամիս գործազրկության նվազեցում է դիտվել բոլոր մարզերում,

«ԱՐԾԱԹԵ» ՄԵԿՆԱՐԿ

«ԱՐԾԱԹԵ» ՄԵԿՆԱՐԿ Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական 27-րդ առաջնությունը։ Մրցահարթակում իրենց ուժն են ցուցադրում նրանք, ովքեր, անկասկած, իրենց երկրների մարզական դրոշի պատիվն են պաշտպանելու 2004թ. Աթենքում կայանալիք ամառային 28-րդ օլիմպիական խաղերում։ Նրանց մեջ են նաեւ մեր հանրապետության ութ պատվիրակները։ Ի տարբերություն նախորդ բոլոր մրցումների, այս անգամ սպորտի նախարարությունը մարզիկների հետ, բացի հավաքականի մարզիչներից,

Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ունեցած փայլուն մենահամերգից հետո հայտարարեց վոկա

«Պարտական եմ կոնսերվատորիայի ռեկտորին» Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ունեցած փայլուն մենահամերգից հետո հայտարարեց վոկալ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Պետրոսյանը։ Խնդրեցինք երգչուհուն մանրամասնել առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ թվացող այս հայտարարությունը։ «Տարօրինակ ոչինչ չկա… Հայտարարությունս ավելի քան պարզ է։ Եթե չլիներ կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանի օգնությունը՝ կապված ուսման վճարի հետ, ապա ես, ավելի ճիշտ՝

Գրասեղանային

ԳՐՔԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏ Գրասեղանային դասականությունից զերծ Հերթական բանաստեղծությունների գիրքը տպագրեց Մերուժան Հովհաննիսյանը։ «Մորմոքի պսակներ» է այն կոչվում։ Նկատենք, որ այդ գիրքը հաջորդել է «Շարքեր» ժողովածուին, մինչ այդ լույս էին տեսել նրա «Սահմաններ», «Վերջալույսի խոհեր», «Հրաժեշտից առաջ» գրքերը, որոնցից յուրաքանչյուրի ծնունդը միմյանցից բաժանում է 1 տարի։ Եթե անկեղծորեն նկատենք, նրանք միմյանց չեն կրկնում. բանաստեղծական անակնկալներ են։ Հազվադեպ

Համայնքապետերը ստանձնելով մանկապարտեզների մասին հոգ տանելու պարտավորությունը՝ նախընտրում են ամենակար

Լուծարում են, որ հոգսից ազատվեն Համայնքապետերը ստանձնելով մանկապարտեզների մասին հոգ տանելու պարտավորությունը՝ նախընտրում են ամենակարճ ուղին՝ լուծարել եւ ազատվել դրանք պահելու հոգսից։ Հերթական օրինակը Արաբկիր համայնքի թիվ 136 մսուր-մանկապարտեզն է, որը գործում է 1961 թվականից եւ գտնվում է Ն. Տիգրանյան 10 հասցեի հինգ հարկանի շենքի առաջին հարկում։ Դեռեւս 2000թ. նոյեմբերին Արաբկիր համայնքի ավագանու նիստում որոշվել

Բազմաթիվ եւ կարծես թե անվերջանալի են մայրաքաղաքում ապօրինի ճանապարհով կատարվող շինությունները։ Նման

Կդադարեցվի՞ հերթական ապօրինի շինարարությունը Բազմաթիվ եւ կարծես թե անվերջանալի են մայրաքաղաքում ապօրինի ճանապարհով կատարվող շինությունները։ Նման բողոքներով խմբագրություն ամեն օր մարդիկ են այցելում, ստացվում են բազմաթիվ նամակներ։ Հերթական բողոքողները Իսահակյան եւ Թումանյան փողոցների (թիվ 38 եւ 6 շենքերի) բնակիչներն էին։ Մոտ երկու տարի առաջ վերը նշված շենքերի ընդհանուր բակում, Իսահակյան 38 շենքի թիվ 54 բնակարանի

«Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերությունը հերթական անգամ «Առավոտին» է ուղարկել Հայաստանի առեւտրային

ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ TOP TEN172Ի ՄԵԹՈԴՈՎ «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերությունը հերթական անգամ «Առավոտին» է ուղարկել Հայաստանի առեւտրային բանկերի վարկանիշային ցուցակը,որն առանձնապես ուշադրության չէր արժանանա, եթե կասկածելի չլիներ։ Վարկանիշային ցուցակի բարձրագույն խմբում ընդգրկված բանկերից առնվազն մեկը (բանկի անունը չենք նշում՝ գործերն ավելի չվատացնելու համար), «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, սնանկացման վտանգի տակ է։ Ուստի, ի՞նչ նպատակ է հետապնդում

ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ

ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ «Մենք գաղտնիքներ չունենք, բայց աշխատանքային մթնոլորտը կխախտվի»,- այս հիմնավորմամբ կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ հանձնաժողովի նիստից դուրս հրավիրեց լրագրողներին։ Մինչ այդ մասնավորապես հայտնեց, որ իրենց 4 ներկայացուցիչները մասնակցում են «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորություններն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին։ Նաեւ ասաց, թե արդեն մի շարք հետաքրքիր բաներ են պարզել։

Ո՞Վ Է ՆԵՂԱՑՆՈՒՄ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ

Ո՞Վ Է ՆԵՂԱՑՆՈՒՄ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ Համայն աշխարհի եզդիների պրեզիդենտ Ազիզ Թամոյանի ոչխարները արածում են ՀՀ Կոտայքի մարզի Զովունի եւ հարեւան մի քանի գյուղերի արոտավայրերում։ Այստեղ արածում են նաեւ ուրիշների ոչխարները։ Կենդանիներն իրենց խոտն են արածում եւ աշխարհից դժգոհ չեն, բայց նրանց տերերը կռվի մեջ են։ Վերջին շրջանում հատկապես որոշ հայեր եւս իրենց զբաղմունքն անասնապահությունն են

Ժողովրդի «պահանջով»՝ հանուն նախագահի

Ժողովրդի «պահանջով»՝ հանուն նախագահի Ռոբերտ Քոչարյանը «թեւերը քշտած» ինտենսիվորեն նախապատրաստվում է 2003-ի նախագահական ընտրություններին։ Ինչպես երեւում է, նա շատ հեռվից է գալիս՝ փորձելով «կանոնակարգել» ոչ միայն հանրահավաքների ու երթերի անցկացումը, այլեւ սահմանել պետծառայողի հիմնական չափանիշները՝ քաղաքականապես «զուսպ» եւ «կայուն»։ Վերջինս, ըստ էության, նշանակում է՝ այն պետծառայողը, որն այնքան «անզուսպ» է, որ հավանություն չի տալիս նախագահ

Կառավարության եւ խորհրդարանական վերադասավորումները՝ հաղորդակից անոթների օրենքով, փոխպայմանավորված են

Նորից Իշխանափոխությու՞ն Կառավարության եւ խորհրդարանական վերադասավորումները՝ հաղորդակից անոթների օրենքով, փոխպայմանավորված են միմյանցով։ «Առավոտն» անդրադարձել էր այն հանգամանքին, որ թեեւ ուրբաթ օրը պատրաստ էր Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանի դիմումը «Կայունություն» խմբից դուրս գալու մասին, բայց այն այդպես էլ չընթերցվեց։ Այժմ արդեն պարզ են դրա պատճառները։ Անցած շաբաթավերջին հայտնի էր, որ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որ ստեղծվել էր «27»-ի գործով առկա որոշ կասկածներ ցրելու նպա

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՑՐՎԵԼ, ԱՅԼԵՎ ԽՈՐԱՆԱԼ Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որ ստեղծվել էր «27»-ի գործով առկա որոշ կասկածներ ցրելու նպատակով, արդեն մեկ ամսից ավելի է աշխատում։ Հանձնաժողովի անդամների կարծիքով, իրենք ամեն ինչ անում են կասկածները ցրելու համար, բայց որոշ կասկածներ, ցրվելու փոխարեն, խորանում են։ Նախագահի մամուլի խոսնակը, ուրբաթ օրը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ «արդյոք նախագահ

«Հանրապետություն»

ԼԱՎԻ ՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդները՝ ի դեմս Ալբերտ Բազեյանի եւ Արամ Սարգսյանի, հունիսի 29-ին Արմավիրում հանդիպեցին տեղի ազգաբնակչության հետ։ «Առավոտի» նախորդ համարում մենք դրան մասամբ արդեն անդրադարձել ենք եւ խոստացել՝ ընթերցողին ներկայացնել այդ հանդիպման ժամանակ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամ Սարգսյանի հայտնած տեսակետները ավելի քան արդիական մի քանի հարցերի՝ մասնավորապես Ղարաբաղի

Այսօր Արցախում շատ կան օտար վերանվանումներով, անբարեհունչ գյուղեր, տեղանուններ, գետեր, աղբյուրներ…

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՆՀԵՌԱՏԵՍ Է Այսօր Արցախում շատ կան օտար վերանվանումներով, անբարեհունչ գյուղեր, տեղանուններ, գետեր, աղբյուրներ… Արցախի իրավական անվանակոչումների, պատմաաշխարհագրական անվանումների ճշգրտման համար ԼՂՀ Ազգային ժողովի նիստերից մեկում ընդունվեց «Աշխարհագրական անվանումների մասին» օրինագիծ, որը ներկայացված էր ԼՂՀ կառավարության կողմից։ Այս օրինագիծը, անշուշտ, հնարավորություն կընձեռի վերացնել մեզ համար խորթ անունները, դրանք վերանվանել նրանց վաղնջական հայեցի անուններով։ Այդ իսկ

ՆՈՐ ՍԿԱՎԱՌԱԿ

ՆՈՐ ՍԿԱՎԱՌԱԿ Ամերիկահայ մշակութային կյանքում հաճելի իրադարձություն էր «Ֆոլք-տրիո» երաժշտական խմբի վերջերս մատուցած նոր աշխատանքների «Կասկադ» լազերային սկավառակը, որը ոճական եւ կոմպոզիցիոն առումով յուրահատուկ խոսք էր հայկական «փոփ» երաժշտության ասպարեզում։ Հատկապես անհրաժեշտ է առանձնացնել այն հանգամանքը, որ ավելի քան երեքամյակ ապրած խումբը պրոֆեսիոնալ բարձունքի վրա գտնվելով, ի տարբերություն շատերի, ընդգծված զգուշությամբ ու նրբանկատորեն է վերաբերվում

ՉԱՈ, ՍԻՆՅՈՐԱ

ՉԱՈ, ՍԻՆՅՈՐԱ Հայաստանում Իտալիայի դեսպանությունը շարունակում է իր մշակութային ծրագրերը։ Հունիսի 28-ի երեկոյան Արտասահմանյան երկրների հետ համագործակցության եւ մշակութային կապերի (ԱՕՔՍ) դահլիճում կայացավ «Հայ-իտալական փոխառնչությունները ճարտարապետության մեջ» թեմայով դասախոսությունը, որն ընթերցեց ճարտարապետության դոկտոր Դավիթ Քերթմենջյանը։ Մոտ մեկ ժամ տեւած դասախոսությունն այնքան հետաքրքիր էր՝ թե բովանդակային առումով, թե մատուցման տեսանկյունից, որ անգամ անասելի տապը չխանգարեց ունկնդիրներին՝

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ Բաց նամակ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, Երեւանի քաղաքապետին, Արաբկիր համայնքի թաղապետին Արաբկիր համայնքի թիվ 136 մսուր-մանկապարտեզի աշխատակազմը եւ ծնողները դիմում են ձեզ՝ ակնկալիքով, որ ձեր բարի կամքով հնարավորություն տրվի շարունակել մսուր-մանկապարտեզի հետագա գործունեությունը, որը բխում է մեր երեխաների իրավունքներից ու մեր համայնքի բնակիչների օրինական շահերից: Թիվ 136 մսուր-մանկապարտեզը գործում

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ»

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ» Հանրապետության նախագահի՝ միջազգային բարձր ատյաններում հնչեցրած պահանջները «Հայկական հարցը» տեղափոխեց զարգացման նոր փուլ։ Բայց, դժբախտաբար, առայսօր լիարժեք ուսումնասիրված չէ «Հայկական հարցը», թեեւ դրա անհրաժեշտությունը զգացվում է հատկապես արտաքին քաղաքականության ասպարեզում։ Մեր Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում արդեն երկրորդ տարին է՝ ուսուցվում է «Հայկական հարց» առարկան։ Նկատի ունենալով ուսանողության աճող հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, գտնում

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ Բուհերի ընդունելության առարկայական հանձնաժողովների նախագահների անունները մինչեւ քննությունների սկսվելը գերգաղտնի են պահում ԿԳՆ-ի ղեկավար այրերը։ Սակայն այդ անունները հասարակությանը հայտնի են դառնում քննություններից շատ առաջ ու իբր թե ճնշումներից նախագահներին զերծ պահելու մտահոգությամբ նրանց անունները չհրապարակելու արդարացումը խիստ միամիտ է հնչում մեր օրերի համար։ Թեեւ այդ նախագահների թեկնածությունները դեռ պաշտոնապես հաստատված չեն, սակայն մեզ

ՎԱ՜։ ԲԱ՛

ՎԱ՜։ ԲԱ՛ Պարզվում է, վրացիները հայերիցս էլ «թիթիզ» ու «ռաբիզ» են։ Եթե ամեն երկրորդ հայ «լոպազանալու համար» իր հետ բջջային հեռախոս է ման տալիս՝ անկախ նրանից, այն աշխատում է, թե ոչ, ապա յուրաքանչյուր վրացի ունի բջջային հեռախոս, իսկ ամեն երկրորդի մոտ նույնիսկ կա երկու-երեք հեռախոս։ Իրենց բացատրությամբ, մեկը աշխատանքային է, մյուսը՝ ընտանեկան, երրորդը՝ ընկերական։ Իսկ

ԹՌԻՐ ՎԵՐԵՎ,ԻՋԻՐ ՑԱԾ

ԹՌԻՐ ՎԵՐԵՎ,ԻՋԻՐ ՑԱԾ Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Աբովյանում մինչեւ 93 թվականը գործող 290 վերելակները ճգնաժամային տարիներին անգործության մատնվեցին։ Բազմաթիվ վերելակների խարխուլ վիճակի մեջ մեղքի մեծ բաժին ունեն նաեւ շատ բնակիչներ, որոնք տարիներ շարունակ մետաղյա կարեւորագույն մասերը թալանում եւ հանձնում էին մետաղի ջարդոնի ընդունման կետեր՝ ստացած չնչին գումարների հաշվին միլիոնների վնաս հասցնելով պետությանը։ Այժմ Աբովյանի

ՕԳՆԵՑԵ՜Ք, ՈՐՏԵ՞Ղ ԵՄ

ՕԳՆԵՑԵ՜Ք, ՈՐՏԵ՞Ղ ԵՄ Այսօր Երեւան քաղաքի շենքերում տեղակայված վերելակների մեծամասնությունը պարզապես մատնված է անուշադրության։ Նրանցից օգտվելիս հոգեբանորեն պետք է պատրաստ լինես ամեն ինչի, նույնիսկ՝ փորձանքի։ Թեեւ նշենք, որ ոչ բոլորը կարող են օգտվել այն վերելակներից, որոնք աշխատում են հայկական ժամանակակից ոճով՝ իրենց համար պատրաստված հատուկ բանալիներով։ Եթե ունես բանալի՝ լավ, քեզ սպասվում է կանաչ ճանապարհ,

Երեկ «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը որպես ճանաչված ապրանքանի

Ի՞նչ կտա համաժողովը Երեկ «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը որպես ճանաչված ապրանքանիշ. Իռլանդական օրինակը» թեմայով համաժողով։ Համաժողովի նպատակն էր՝ ուսումնասիրելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում որպես ամենահաջողակ երկրներից մեկի՝ Իռլանդիայի պատմական անցյալը՝ հասկանալ, թե որոնք էին այդ հաջողության անհրաժեշտ նախապայմանները, դրանց որակը, քանակը եւ այլ տարրեր։ Զեկույցով հանդես եկան Իռլանդիայի արդյունաբերական զարգացման գործակալության (IDA), Եվրոպայում

Մանկական երգերի զրնգուն հնչյունները նորաշունչ կյանք էին հաղորդել ՎՎ Արմենիայի կենտրոնական գրասենյակի

ԺՊԻՏՆԵՐԻ ԾՈՎ ՎՎ ԱՐՄԵՆԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ Մանկական երգերի զրնգուն հնչյունները նորաշունչ կյանք էին հաղորդել ՎՎ Արմենիայի կենտրոնական գրասենյակին: Ծիծաղախինդ մանուկների անհոգ ժպիտները ստիպում էին ներկա մեծահասակներին մոռանալ իրենց առօրյա հոգսերը՝ իրենք էլ դառնալով անհոգ մանուկներ: Մոտ 80 մանուկներ Հայ ավետարանչական ընկերակցությունից (ՀԱԸ), «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությունից եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի կարիքավոր ընտանիքներից մասնակցեցին ՎՎ Արմենիայի

Հարցազրույց Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանի տեսուչ հայր Պարետ վարդապետ Երեցյանի հետ

«Ինքս ենթարկվում եմ օրենքին» Հարցազրույց Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանի տեսուչ հայր Պարետ վարդապետ Երեցյանի հետ – Ե՞րբ է հիմնվել «Ժառանգավորաց» վարժարանը: – Երեք տարի հետո մենք պատրաստվում ենք մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշելու վարժարանի 160-ամյակը: Ես նույնպես ավարտել եմ այս ճեմարանը: «Ժառանգավորաց» կոչվող կրթահամալիրը ունի Վարժարան եւ Ընծայարան՝ ուր պատրաստում են կուսակրոն քահանաներ: Նախկինում ճեմարանը գտնվում

Հարցազրույց «Հայոց տուն» կուսակցության նախագահ Վարդան Պետրոսյանի հետ

ՄԻՆՉ ԱՅԴ ԻՆՁ ԿԱՆՉՈՒՄ ԷԻՆ ՆԳ ԲԱԺԻՆ Հարցազրույց «Հայոց տուն» կուսակցության նախագահ Վարդան Պետրոսյանի հետ – «Հայոց տուն» միությունից եւ կուսակցությունից հեռացվել են մի շարք անդամներ։ Ինչո՞ւ։ – Մարտի 30-ին մենք համաքաղաքային հանրահավաքով պետք է սկսեինք Ռ. Քոչարյանի պաշտոնանկությանը ուղղված գործողություններ։ Այդ հանրահավաքը չկայացավ, քանի որ մեր հասցեին հնչում էին մեղադրանքներ, թե Քոչարյանի Ֆլորիդա կատարվող

Ջորկայեֆն այլեւս չի կարող մնալ «Կայզերսլաուտերնում»

Ջորկայեֆն այլեւս չի կարող մնալ «Կայզերսլաուտերնում» «Առավոտի» ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը հաստատապես վճռել է հրաժեշտ տալ Գերմանիայի «Կայզերսլաուտերն» ֆուտբոլային ակումբին։ 33-ամյա մեր հայրենակիցը օրերս կրկին հաստատել է իր այդ ցանկությունը՝ խոստովանելով, որ այլեւս անհամբերությամբ է սպասում այն պահին, երբ ինքը կլքի այդ ակումբը։ «Ինձ մշտապես ասում են, թե

Ազգային ժողովը 94 «կողմ», 1 «ձեռնպահ» («դեմ» չկար), քվեարկության արդյունքով երկրորդ ընթերցմամբ ամբող

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ ԵՎ ՍՊՈՐՏԻՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Ազգային ժողովը 94 «կողմ», 1 «ձեռնպահ» («դեմ» չկար), քվեարկության արդյունքով երկրորդ ընթերցմամբ ամբողջովին ընդունեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքը, որով սահմանվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզկուլտուրայի եւ սպորտի ազգային համակարգին կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը: Ի տարբերություն առաջին ընթերցման, ընդունված տարբերակում ամբողջովին փոխվել է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31