Օրվա լրահոսը
Իրենց ամբողջ կյանքում կուսակցություններն այդպես էլ չիմացան, թե ինչու են հեղափոխական. Ժիրայր Լիպարիտյան
Պետք է հրաժարվել լեգենդից ու հարաբերվել հարեւանների հետ
Սպանություն ավտոլվացման կետի մոտ․ կրակոց արձակած անձը տուժածի եղբայրն է․ ՔԿ
2024 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 00:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական
Ունենք 60 բուհ, մինչդեռ մեր ուսանողների ընդհանուր համակազմը չի գերազանցում 80 հազարը․ սա շատ լուրջ խնդիր է․ Ժաննա Անդրեասյան
Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ: ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին
Նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին
Նոյեմբերի 15-ին Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։ Կառավարության նշված որոշումը շատ կարևոր և առաջին քայլն է` լուծելու տարիների պատմություն ունեցող` ՄԻՊ բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման խնդիրը։ Միևնույն ժամանակ,
Բուժհաստատության բակում հարկադիր բուժառու է սպանվել
2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն
Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով Հարգելի մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք: Ձեր ստեղծագործությունները՝ դասական և էստրադային, կինոյի և մուլտֆիլմերի համար գրված երաժշտությունը, ծանոթ ու սիրելի է բոլորիս: Ուրախ եմ, որ այսօր
«Նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը մեր իրականության մասն են, ու դռներն արհեստականորեն փակել չի ստացվի». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս: Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։ Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն
Վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, ծանոթացել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով Նիկոլի նշանակությունն ավարտվում է». Մոսկվան Հայաստանում իշխանափոխությո՞ւն կանի
«Ինչ վերաբերվում է մյուս 23 ռազմագերիներին, որոնց մեջ է նաեւ Արցախի նախկին քաղաքական ղեկավարությունը, ապա Հայաստանի կողմից նման պահանջ Բաքվին չի դրվել, քանի որ Երեւանում շատ լավ են հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներն ի վիճակի են մոբիլիզացնել բռնագաղթված արցախցիներին, ինչը կարող է բողոքի այնպիսի ալիք բարձրացնել Երեւանում, որը կհանգեցնի իշխանափոխության»,-«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը Օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Այս միջադեպը նախորդ բոլոր դեպքերից տարբերվում էր նրանով, որ դեպքը տեղի է ունեցել այն բաժնում, որտեղ կարգապահական խնդիրներ ունեցող անձինք են տեղափոխվում, և, ըստ տրամաբանության, նրանց հետ անհրաժեշտ
«Վերաքննիչ դատարանը կիրառել է միջազգային այն պայմանագիրը՝ Քիշնեւի կոնվենցիան, որը չպետք է կիրառեր». Վճռաբեկ դատարանի որոշումից
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Բուրջանաձեի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 29-ին կայացվում է հեռակա որոշում անհատ ձեռներեց Տիգրան Սողոմոնյանի գործով: Այն մտնում է օրինական ուժի մեջ: Ապա գործը հասնում է Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտերկրի դատարանների կողմից կայացրած դատական ակտերի հետ: Իր այս վերջին որոշման մեջ
Նույն քրեական վարույթով Վահագն Աբգարյանի ծնողները եղել են եւ տուժողներ, եւ կասկածյալներ
Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք հարուցված հերթական քրեական հետապնդումն Աբգարյանների ընտանիքի նկատմամբ ավարտվեց եւ հաստատվեց նրանց անմեղությունը: Դատարանը նախորդ օրը որոշել է Էդիկ Աբգարյանի եւ Անահիտ Գեւորգյանի կողմից ենթադրաբար կաշառք տալը, այդ արարքի կատարմանը դրդելն ու օժանդակելը, դատավորի կողմից ենթադրաբար կաշառք ստանալը, չկատարելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել: Աբգարյանն ու Գեւորգյանը ՀՀ հակակոռուպցիոն
Երևանի 42-ամյա բնակիչը մահացել է կրակոցից, ըստ որոշ տեղեկությունների՝ սպանության վայրում է եղել նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը
Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող
Քաղաքական ղեկավա՞ր, թե՞ ֆուտբոլի մարզիչ
Ֆուտբոլի մարզիչը, եթե երկու ախոյանություն (մրցախաղ) պարտվի, երկու տարի շարունակ պարտվի, կենթարկեն պատասխանատվության: Նրան կմեղադրեն՝ ովքեր էին ընտրածդ խաղացողները, արդարացրի՞ն, ինչպիսի՞ն էր մարտավարությունդ, քանի՞ նոր խաղացող ընդգրկեցիր ակումբներից, ի՞նչ նոր մտքեր եղան, զարգացրեցի՞ր նոր մտքերդ, այս ձախողումների համար նրան կառաջարկեն կամ ինքնակամ հեռացիր, կամ էլ՝ մենք կստիպենք հեռանալ: Երեւակայեք, թե քաղաքական ղեկավարների հետ նման կերպ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Հունգարիա մեկնելու հրավերը ստացել էր իր պաշտոնակից Լասլո Կյովերից: Հյուրընկալող կողմը համոզված է` նման հանդիպումները մեծ խթան են երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Մանրամասները` տեսանյութում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ մի քանի գործընկերներ ինձ հարց էին ուղղում, թե արդյո՞ք ճիշտ է փոխխոսնակի այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը չի եղել: Կարդացի նրա խոսքը: Ասվածի կեսը սխալ էր: Ստիպված եմ արձագանքել, քանի որ օրեր առաջ ինքս էի գրել Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահի մակարդակով այց/հեռախոսազրույց չունենալու մասին:
Քվանտայինը և հասարակագիտությունը
Հասարակական հարաբերությունների բնույթը պարզաբանելիս դժվար չէ նկատել որոշ նմանություններ քվանտամեխանիկական երևույթների հետ: Ի՞նչ նկատի ունենք: Հարցին պատասխանելու համար հակիրճ անդրադառնանք քվանտային մեխանիկային: Նախ նշենք, որ քվանտային մեխանիկան բացատրում է միկրոաշխարհի օրինաչափությունները, ի տարբերություն մակրոաշխարհի, որի օրինաչափությունները բացատրվում են դասական (նյուտոնյան) մեխանիկայի միջոցով: Նշենք նաև, որ մակրոաշխարհ ասելով նկատի ունենք մարդուն շրջապատող աշխարհը, որը մարդը ճանաչում
Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։ Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը` Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը, ժամը 21:00, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո։ Քվեարկությունն անվճար է։ Լեոն ելույթ կունենա 4-րդ
«Հիմնական կատարող անձին բաց են թողել, իսկ մյուսներին, այդ թվում հորս՝ Գագիկ Սարգսյանին, կալանքի տակ են պահում»․ «Հրապարակ»
ՔՊ-ի դեմ ահաբեկչություն իրականացնելու համար մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Սակայն ուշագրավ է, որ ՔՊ-ի գրասենյակում պայթուցիկ սարք տեղադրած, գործողությունն իրականացրած անձը՝ Էդվարդ Պետրոսյանը, ազատության մեջ է։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել ու տակնուվրա արել ամեն ինչ, ապա՝ ձերբակալել նրան։ Ավելի ուշ հայտնի էր
Քննարկվել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր
Նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հինգերորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը,
Վիզուալ առիթներ են ստեղծում` մորուք կար, հիմա չկա, ֆլեշմոբեր են կազմակերպում, հանդիպումներ, Տանզանիա են մեկնում. «Հրապարակ»
Իշխանափոխությունից 6 տարի անց Նիկոլ Փաշինյանը սափրեց մորուքը, ինչը տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ: Տեսակետ կար, թե նա փոխում է արտաքին քաղաքական կուրսը` դեպի Ռուսաստան, ինչին նպաստել են ԱՄՆ-ի եւ Վրաստանի ընտրությունների արդյունքները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ընդունված չեն մորուքավոր քաղաքական գործիչները: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վստահեցնում է, որ սափրված լինելն ավելի շատ Արեւմուտքին է բնորոշ, քան
«ՔՊ»-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել․ արձանագրվել է իշխող կուսակցության կողմից մի շարք օրենքների խախտման փաստը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» ստանալու փաստը: Նախօրեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ ՍՊԸ-ներից, անանուն նվիրատուներից և ֆիզանձերից օրենքի խախտումներով ստացել է գումարներ, իսկ հետագայում դրանք սահմանված կարգով չի փոխանցել հետ նվիրատուներին կամ վերադարձրել
Ստանիսլավ Տարասով․ Հայերն էլ, ինչպես միշտ, ուշանում են կարեւոր որոշումներում, հետ են մնում իրադարձություններից․ «Հրապարակ»
Մթնոլորտային փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթնաժողովն այս պահին նաեւ քաղաքական մթնոլորտ է որոշում։ COP-29 գագաթնաժողովի, ինչպես նաեւ այս օրերի մի քանի այլ առանցքային իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա դրանց ազդեցության մասին զրուցել ենք Մերձավոր Արեւելքի երկրների գծով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, լսել նրա կանխատեսումները։ Նա կարծում է, որ այս պահի դրությամբ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հեռանկարը
ՀՀ ղեկավարությունն այդպես էլ հրապարակային չի բարձրացնում գերիների թեման. «Փաստ»
Արցախյան պատերազմից ի վեր գերիներին վերադարձնելու խնդիրն այդպես էլ չի լուծվում։ Դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 8-րդ կետում հատուկ նշվում էր գերիների և պատանդների փոխանակման մասին։ Ու, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը հանձնեց բոլոր ադրբեջանցի գերիներին, այդ թվում՝ այն ադրբեջանցի դիվերսանտներին, որոնք մարդ էին սպանել, ադրբեջանական կողմը գերիներին կա՛մ չի հանձնում, կա՛մ էլ այդ
Ուաթըրթաունի Հայ մշակութային եւ կրթական կեդրոնին մէջ տեղի ունեցաւ հայ մեծ երգահան Կոմիտասի կիսանդրիին բացման հանդիսութիւնը․ «Հայրենիք»
Հոծ բազմութիւն մը հաւաքուած էր, Շաբաթ, Նոյեմբեր 9-ին, Ուաթըրթաունի (Մասաչուսէց) Հայ մշակութային եւ կրթական կեդրոնին մէջ, որուն մուտքին տեղի ունեցաւ հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագէտ, վարդապետ եւ ուսուցիչ՝ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնեան) կիսանդրիին բացման հանդիսութիւնը։ Անոր ծննդեան 155-ամեակի առթիւ, Ուաթըրթաունի Հայ մշակութային եւ կրթական կեդրոնի յանձնախումբը մտայղացումը ունեցաւ տեղադրելու այս կիսադրին, որ կը պատկանի գանատաբնակ հանրածանօթ
Վարչապետ կոչեցյալը չի հանդուրժում իրեն անվերապահորեն չհնազանդվող հարուստներին՝ սարսափելով, որ նրանք կարող են ֆինանսավորել ընդդիմությանը․ «Փաստ»
Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և կալանավորումներ, որոնց հիմքում, ըստ տարբեր փորձագետների կարծիքների, տարակարծությունն ու քննադատությունն է՝ ուղղված գործող իշխանություններին: Ինչպե՞ս է դատական համակարգն արձագանքում այս ամենին և արդյո՞ք տեղի ունեցողը բռնապետության նախանշաններ են: «Փաստն» այս թեմաների մասին զրուցել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ: -Պարո՛ն Իշխանյան, վերջին շրջանում մի
Երևանի քաղաքապետի աները պատմում է, թե ինչից է ծագել վեճը Փաշինյանի թիկնազորի նախկին պետի հետ․ վերջինս չի թույլատրել Պահլավունուն կերակրել շներին, հրահանգել է արգելել նրա մեքենայի մուտքը ՋԷԿ-ի տարածք․ «Ազատություն»
Հրմշտոց է եղել, ոչ թե ծեծկռտուք, ընդ որում`«Երևան» ՋԷԿ-ին չառնչվող թեմայով, երեկ խորհրդարանում ասաց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր հարցրել միջադեպի մասին, հետաքրքրվել՝ արդյոք վարչապետ Փաշինյանի թիկնազորի նախկին պետը, որն այժմ ՋԷԿ-ի փոխտնօրենն է, ծեծել է անվտանգության բաժնի պետ Արթուր Պահլավունուն՝ Երևանի քաղաքապետի աներոջը: «Որոշ միջադեպ եղել է, ինչի համար
«Իբր պետություն»
«Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»: «Մի քանի հոգի գնացել են խոպան, ուրիշի հողի վրա իբր պետություն են ստեղծել»: Առաջին մտքի հեղինակն է ՀՀ վարչապետը, այսինքն՝ այն պետության ղեկավարը, որը 1991 թվականին ստեղծվել է վերը նշված Հռչակագրի հիման վրա: Երկրորդ միտքը պատկանում է իշխող կուսակցության պատգամավորին, եւ
Դուք ինչո՞վ կամ ինչքանո՞վ կապ ունեք Հայաստանի ու հայության հետ. «Փաստ»
Այսպես կոչված՝ կարկառուն քպականներից մեկը, որ պատանեկան տարիքում, իր ասելով, արտասվել է, երբ լսել է «Կիլիկիա» երգը, հայտարարեց, թե հասունանալով՝ հասկացել է, որ Կիլիկիան՝ ուր, ինքն՝ ուր: Ու, առհասարակ, Կիլիկիան այդ քպական կարկառունի, առհասարակ, որևէ քպականի համար պատմական հայրենիք չէ, «ուրիշի հող» է, որտեղ «մի քանի հոգի գնացել են խոպան»: Կարծում ենք՝ արժե գնահատել քպական