Օրվա լրահոսը
Հարցազրույց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է» Հարցազրույց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ «Առավոտը» դիմեց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին հարցազրույցի խնդրանքով, վերջինս մեր հարցերին պատասխանելուց առաջ հարկ համարեց իր գնահատականները տալ ընդդիմադիր եւ իշխանամետ մամուլին. «Ի սկզբանե, ինքս եմ ուզում Ձեզ հարցով դիմել, որ օգնեք լուծել մեկ քաղաքական խնդիր, ավելի ճիշտ՝ պարադոքս։ Երբ կարդում
Քոչարյանը
ՍԱՀՔ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Քոչարյանը գիտակցու՞մ է, որ ինքը պետության ղեկավար է, ոչ թե հասարակական իրավապաշտպան, որի առաքելությունը homo sapiens-ի մարդեղացումը լինի: Կամ էլ, չլինի՞ քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ Քոչարյանն այնպիսի ալտրուիզմով է տոգորվել, որ անկարող է նույնիսկ Հունանյանի կարգի մեկին չգոյության դատապարտել: Քոչարյանը մարտնչող բանակի հրամանատար է եղել, իսկ ռազմական գործիչն ու
ՀՊՃՀ-ՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՆՈՐ ԱՄԲԻՈՆ
ՀՊՃՀ-ՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՆՈՐ ԱՄԲԻՈՆ Երեկ «Ռոյալ կլուբում» ստորագրվեց պայմանագիր՝ ամերիկյան «Լեդա սիստեմս» բաժնետիրական ընկերության բազայի վրա Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում նոր՝ «Միկրոէլեկտրոնային համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնի բացման կապակցությամբ։ Նպատակը, ինչպես Հայաստանում ամերիկյան «Լեդա սիստեմս» ընկերության մասնաճյուղի գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասաց, «Լեդա սիստեմսի» համար մասնագետներ պատրաստելն է։ Մյուս հիմնական նպատակն էլ Հայաստանում միկրոէլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացումն է։
Գովազդային հայտնի այս արտահայտությունն, ըստ երեւույթին, պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մ
Երբեմն ավելի լավ է ծամել, քան՝ խոսել Գովազդային հայտնի այս արտահայտությունն, ըստ երեւույթին, պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մխիթարյանի սրտովը չէ, քանզի նա, չկամենալով օգտվել իր նախարար Դ. Վարդանյանի «ճոխ սուփրայից», բողոքի ակցիա է սկսել պետական ունեցվածքի բոլոր ուտողների դեմ։ Իսկ որպես առաջին թիրախ, պետական ունեցվածքի հաշվառման եւ կառավարման խնդիրները համակարգող փոխնախարարը դեռ 2 ամիս
Հայաստանի գիտությունը պահող գրանտատու կազմակերպություններից մեկի՝ INTAS-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆ
INTAS-ը մրցակցում է ԱՄՆ-ի հետ Հայաստանի գիտությունը պահող գրանտատու կազմակերպություններից մեկի՝ INTAS-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Ֆերինին հուլիսի 3-ից գտնվում է Երեւանում եւ երեկ ԳԱԱ-ի դահլիճում հանդիպեց հայ գիտնականների հետ։ Պարոն Ֆերինին նրանց ներկայացրեց իրենց կազմակերպության աշխատանքի սկզբունքները եւ 2001թ. ծրագրերը, որոնց մրցույթին կարող են մասնակցել հայ գիտնականներն ու դրամաշնորհ ստանալ։ Սակայն այս հնարավորությունը ոնց որ
Բացակա ամբաստանյալները կբերվեն դատարան
Երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանը տեղեկացրեց դատարանին, որ իրենք ունեն մի շարք միջնորդություններ, որոնց քննարկմանը պետք է մասնակցեն բոլոր ամբաստանյալները։ Նա խնդրեց, որ գալիք երկուշաբթի ապահովեն բացակա ամբաստանյալների ներկայությունը։ Հետեւաբար, դատական հաջորդ նիստին դատարանում մենք կտեսնենք ամբաստանյալներ Կարեն Հունանյանին, Էդիկ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանովին, Վռամ Գալստյանին, Համլետ
Արդեն սովորական է դարձել փողոցներում տեսնել «Երեւան սերվիս» համազգեստով մարդկանց։ Բոլոր ավտովարորդնե
Թանկ մեքենային՝ թանկ կանգառ Արդեն սովորական է դարձել փողոցներում տեսնել «Երեւան սերվիս» համազգեստով մարդկանց։ Բոլոր ավտովարորդները գիտեն, որ «Երեւան սերվիսի» «տղաներին» մայրաքաղաքի ցանկացած հատվածում յուրաքանչյուր կայանատեղի համար պետք է վճարեն 100 դրամ։ Սակայն այդ ծառայությունը արդեն 7 ամիս է՝ ինչ լուծարվել է, իսկ փողոցներում «Երեւան սերվիսի» համազգեստավորները վարորդներից շարունակում են «փող պոկել»։ Վերջերս լուրեր էին
Թեեւ հրավիրված էին, բայց նախկին 4 բորսաներից ոչ մեկի տնօրենը չէր եկել Հայաստանի ֆոնդային բորսայի առե
ԻՐԱՐ ԳԼՈՒԽ ՉԷԻՆ ՋԱՐԴՈՒՄ Թեեւ հրավիրված էին, բայց նախկին 4 բորսաներից ոչ մեկի տնօրենը չէր եկել Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակի բացմանը։ Սեդրակ Սեդրակյանը, որ շատ ջանք թափեց Armex-ի չկայացման համար, անգամ 2 հրավիրատոմս էր ստացել, բայց, պարզվում է, Հայաստանում մասնագիտական կուլտուրան դեռեւս բավականաչափ ցածր է։ Փոխարենը, հյուրերի ներկայացուցչական կազմից բացի, առաջին բորսայական առեւտրին հետեւելու
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՓՈՐՁ
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՓՈՐՁ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հարցազրույց վերցրեց «Առավոտի» աշխատակցից՝ տեսնելով Մարգարիտ Եսայանի վիրակապված ձեռքը, նախարարը ձայնագրիչը գրեթե խլեց նրա ձեռքից եւ հարցրեց. – Որտե՞ղ եք կոտրել ձեր ձեռքը։ – Աշխատանքի վայրում։ – Իսկ ի՞նչ էիք անում։ – Ոտքս սահեց եւ ընկա։ – Իսկ ըստ լուրերի՝ ինչ-որ մեկը հարձակում է գործել ձեր վրա, դա
Երեկ լրացավ դատավոր Սամվել Ուզունյանի՝ հունիսի 20-ի համաներման կիրառման որոշումը բողոքարկելու ժամկետ
Համաներման կիրառման որոշումը չբողոքարկվեց Երեկ լրացավ դատավոր Սամվել Ուզունյանի՝ հունիսի 20-ի համաներման կիրառման որոշումը բողոքարկելու ժամկետը։ Ըստ գործող օրենքի, որոշումը բողոքարկելու իրավունք կողմերի փաստաբանները չունեն, այդ բանը կարող էր անել միայն մեղադրանք ներկայացնող կողմը՝ հանձին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի։ Երեկ մենք փորձեցինք պարզել՝ պրն Ջհանգիրյանը բողոքարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր հեռախոսային զրույցի ժամանակ պրն Ջհանգիրյանն ասաց,
Կառավարությունում կադրային փոփոխությունների հերթական կարուսելն է պտտվում։ Գրեթե մանկական, բայց ոչ եր
ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ Կառավարությունում կադրային փոփոխությունների հերթական կարուսելն է պտտվում։ Գրեթե մանկական, բայց ոչ երբեք՝ նույնքան անմեղ տրամաբանությամբ նախարարներին ձիուց իջեցնում՝ ավանակին են նստեցնում, ինքնաթիռից տեղափոխում են հեծանիվին, եւ կարուսելը շարունակում է իր հերթական, չարդարացված պտույտը։ Որեւէ տրամաբանություն երբեք հարկավոր չէ փնտրել երկրի գործադիր մարմնի հերթական վերադասավորման մեջ։ Տարվա կեսին, բյուջեի խիստ անմխիթար վիճակում նախարարները
Իշխանություններն
«ՎԱԶԳԵՆԻՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՎ «27»-Ը ՉԻ ՊԱՐՏԱԿՎԻ» Իշխանություններն արդեն վաղուց սկսել եւ այսօր էլ շարունակում են նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի վարկաբեկման, թվում է՝ պետական, քաղաքականությունը։ Հակառակ դեպքում Վ. Սարգսյանին իրենց ընկերը հայտարարող երկրի բարձրագույն իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, գոնե մեկ անգամ պարտավոր էին հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի Ազգային հերոսի, մի
254«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ» ԱՌՕՐՅԱՆ
254«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ» ԱՌՕՐՅԱՆ Ծաղկաձորում, վրացի եւ աբխազ պատանիների հանգստավայր, ԱՄՆ-ի կրթության զարգացման ակադեմիայի ճամբարի համակարգչային դահլիճը մարդաշատ է: Ճամբարականներին հատկացված 125 ինտերնետային հասցեներից երկրի տարբեր անկյուններում ապրող բարեկամներ ու ընկերներ հազարավոր ինտերնետային նամակներ են ստանում Ծաղկաձորից: Լուսանկարում՝ կատարված ճամբարական Տուրավա Խիբլայի լուսանկարչական խցիկով պատկերված են ԱՐՄԻՆԿՈ-ի համակարգչային դահլիճում նամակագրությամբ զբաղված իր ընկերները: Իսկ 15-ամյա Ասմայի
ՀՀ Սահմանադրության տարելիցի առթիվ թերեւս տեղին է նկատել, որ Գլխավոր օրենքի «բարեփոխիչների» մտքով երբ
Հռչակում են ու չեն իրականացնում ՀՀ Սահմանադրության տարելիցի առթիվ թերեւս տեղին է նկատել, որ Գլխավոր օրենքի «բարեփոխիչների» մտքով երբեւէ չի անցնում անդրադառնալ կրթությանն առնչվող դրույթներին՝ թեեւ վերջիններիս կիրառման հնարավորությունն ու արդյունավետությունը բավականին կասկածելի է։ Բնականաբար, կրթության համակարգը «բարեփոխիչների» համար նույնքան անկարեւոր է, որքան պետական այրերի համար ընդհանրապես։ Վերջիններս հենց միայն նման հռչակագրային օրենքներով էլ «կարեւորում»
Սալոնիկում Հայաստանի երիտասարդ ծանրորդների հաղթարշավը շարունակվում է
ԷԼԻ «ՈՍԿԻ», ԷԼԻ «ԱՐԾԱԹ» ԵՎ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ Սալոնիկում Հայաստանի երիտասարդ ծանրորդների հաղթարշավը շարունակվում է Ճիշտ է, 69 կգ քաշային կարգում Արտակ Բարսեղյանն անհաջողության մատնվեց, սակայն դրա դիմաց հաջորդ օրը նրա թիմակիցներ Գեւորգ Դավթյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը «վրեժխնդիր» եղան՝ 77 կգ քաշային կարգում նվաճելով աշխարհի երիտասարդական առաջնության «ոսկին» եւ «արծաթը»։ Հատկապես փայլուն էին Գեւորգ Դավթյանի մրցելույթները։
Երկրի գլխավոր պետական գրադարանը, համապետական նշանակություն ունեցող այս հաստատությունը, որը բավարարու
Ազգային գրադարանի տարելիցը Երկրի գլխավոր պետական գրադարանը, համապետական նշանակություն ունեցող այս հաստատությունը, որը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեղեկատվություն ստանալու համընդհանուր պահանջները, ասել է թե՝ Հայաստանի Ազգային գրադարանը, հուլիսի 4-ին նշեց իր օրը։ Առավոտյան ժամը 10-ին Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հոգեւոր օրհնության խոսքով սկսվեց եւ մինչեւ ուշ երեկո ծավալվեց տոնակատարության ընդարձակ ծրագիրը։ Բացվեցին ցուցահանդեսներ՝ «Գիրք-2000», «Հայաստանը
«Միներալ»
«ՄԻՆԵՐԱԼԻ» ՃԱՆԱՊԱՐՀԸ «Միներալ» խումբը կազմավորվել է 1989թ., Ջերմուկ քաղաքում, իսկ խմբի 1-ին ելույթը եղել է նույն թվականի նոյեմբերի 11-ին։ «Միներալը» հիմնականում աշխատում է պրոգրեսիվ ռոք ոճում, թեեւ խմբի որոշ երգեր իրենց մեջ ներառում են նաեւ երաժշտական այլ ուղղվածությունների լավագույն տարրեր։ Վերջերս տեղի ունեցավ խմբի առաջին մենահամերգը, որը, ըստ տղաների, յուրօրինակ հաշվետվություն էր երկրպագուների առջեւ։ «Միներալ»
Թվում է թե՝ ի՞նչ դժվար բան է ուղեւոր լինելը։ Մտար, ասենք, ավտոբուս, վճարեցիր եւ այդ երթուղով գնա մին
Կանգառային իրավունք Թվում է թե՝ ի՞նչ դժվար բան է ուղեւոր լինելը։ Մտար, ասենք, ավտոբուս, վճարեցիր եւ այդ երթուղով գնա մինչեւ քո ցանկացած կանգառը։ Պարզվում է, որ այդ ամենն այնքան էլ հասարակ բան չէ։ Ուղեւորների համար գոյություն ունեն իրենց կանոնները։ Եվ դրանք սկսվում են ավտոբուսի, տրոլեյբուսի, տրամվայի, երթուղային տաքսիների սպասարկման կարգից։ Բանն այն է, որ այդ
Երեկ գործող Սահմանադրության գործող տոն օրն էր։ Թվում էր, թե գոնե այդ օրը հայ ժողովուրդը կնշի իր այդ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Երեկ գործող Սահմանադրության գործող տոն օրն էր։ Թվում էր, թե գոնե այդ օրը հայ ժողովուրդը կնշի իր այդ տոնը։ Սակայն խմբագրությունը երեկ կրկին անհանգիստ էր եւ մարդիկ իրենց սահմանադրական իրավունքներն էին փորձում պաշտպանել ողջ օրը։Լիլիթ Խանզրատյանը՝ «հեռակա դատապարտյալ» 210 սիգ ձուկ օրը ցերեկով Սեւանի ճանապարհին, բոլորի աչքի առաջ գնած քաղաքացուն՝ Լիլիթ Խանզրատյանին, Գեղարքունիքի
«Ոռոգում» ՊՓԲԸ-ն այս տարի 125 հազար հեկտար հողատարածքի ոռոգման պայմանագիր է կնքել, ինչը նկատելիորեն
Պայմանագրերը՝ ըստ աչքաչափի «Ոռոգում» ՊՓԲԸ-ն այս տարի 125 հազար հեկտար հողատարածքի ոռոգման պայմանագիր է կնքել, ինչը նկատելիորեն պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե «անպայմանագիր» հողերը չեն ոռոգվում։ Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնք դրդում են գյուղացուն շրջանցել ջրօգտագործման օրինական ճանապարհը։ Նախ եւ առաջ, վարձավճարների գանձումը սկսվում է գյուղաբնակի համար
«Այդ ձեթերից մի երկուսի մեջ պլյոնկա գցես՝ պրայավկա կլինեն»,- հեռուստաէկրանից՝ գովազդով եւ խոհանոցից՝
ԽՈԼԵՍՏԵՐԻՆ ՉԿԱ, ԲԱ ՄՆԱՑԱ՞ԾԸ… «Այդ ձեթերից մի երկուսի մեջ պլյոնկա գցես՝ պրայավկա կլինեն»,- հեռուստաէկրանից՝ գովազդով եւ խոհանոցից՝ իրենց հոտերով մեզ խեղդող զանազան ձեթերի մասին ասաց մի բուժաշխատող։ Վերջինս նկատի ուներ այն հանգամանքը, որ դրանք «հարուստ» են սննդի համար ոչ պիտանի բազմաթիվ քիմիական էլեմենտներով։ Ավելին, այդ բժիշկը դառը կատակով խորհուրդ տվեց Մենդելեեւի քիմիական տարրերի աղյուսակը սովորել
ԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը երեկ Ծաղկաձորում հանդիպեց Գրողների միության վարչության ընդլայնված կազմի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ գրող պատգամավորները։ Երկրի եւ պետության հոգս ու ցավից խոսելով, գրողները շոշափեցին սոցիալական հարցեր եւս։ Արմեն Խաչատրյանը բոլոր հարցերին պատասխանում էր խիստ մանրամասն, չափազանց հանգամանալից։ Հանդիպման մասնակիցներից ոմանք, մասնավորապես՝ Սեւակ Արզումանյանը, առիթը բաց չթողեց երկրի
«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՆԵՐԻ» ԱՆՑՅԱԼԻՑ
«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՆԵՐԻ» ԱՆՑՅԱԼԻՑ ԱԺՄ-ում մնացած որոշ գործիչների դուր է գալիս ճառել պետականամետության, ներքաղաքական կյանքն ապակայունացնելու անթույլատրելիության եւ նման բաների մասին։ Չենք ցանկանում վիճարկել այդ սկզբունքների կարեւորությունը, միայն ուզում ենք հիշեցնել, թե ինչպես էր գործում, ինչ միջոցներ էր ընդունելի համարում իր պայքարում նույն ԱԺՄ-ն, երբ արմատական ընդդիմություն էր։ Մեջբերենք մի փաստաթղթից, որ ժամանակին հրապարակվել է «02» շաբաթաթերթում։
Մհեր Խաչատրյանն ընդդեմ Վլադիմիր Նազարյանի
«Առավոտի» հուլիսի 4-ի համարում հրապարակել էինք իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի նկատառումները քրեական դատավարության օրենսգրքում առկա հակասությունների վերաբերյալ։ Այս հրապարակմանն արձագանքել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողովի անդամ Մհեր Խաչատրյանը, որը Վլադիմիր Նազարյանի բոլոր պարզաբանումներն անհիմն կերպով վերագրելով նյութի հեղինակին, գրում է. «Նյութի հեղինակը
Կամ իշխանությունների միակ փրկությունը մի ատյանի անօրինականությունը ավելի բարձր ատյանի կնիքով հաստատե
Մի անգամ Հայաստանում Կամ իշխանությունների միակ փրկությունը մի ատյանի անօրինականությունը ավելի բարձր ատյանի կնիքով հաստատելն է Շողեր Մաթեւոսյանը պնդեց, որ «Օգոստոսում» ստուգումները սկսվելուց ի վեր մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, նաեւ դրանց հետ կապված որոշակի տեղեկատվություն է կուտակվել, որոնք հստակ ենթատեքստ ունեն։ Այդուհանդերձ, «ՉԻ»-ն իր հայտարարությամբ չի անդրադարձել ՊՆ բարձրաստիճան սպաների եւ «ՉԻ» թղթակցի
Հարցազրույց
ՄԱՐԴԻԿ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՉԵՐԵՎԱԼՈՒՑ Հարցազրույց գրող, թարգմանիչ, ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանի հետ Ռուբեն Հովսեփյանն իմ տպավորությամբ օրենսդիր մարմնում իր աշխատանքին զուգահեռ զբաղված է խորհրդարանի զննման գործով նաեւ։ Երեկ փորձեցի պարզել. ի՞նչ կարծիքի է Ռուբեն Հովսեփյանը հայոց այսօրվա խորհրդարանի մասին. «Այսօրվա խորհրդարանն իր կազմով եւ մակարդակով նա է, ինչ-որ պիտի լիներ։ Զննելուց հետո հաստատվում
Հեռախոսով
«ԿՐԱԿԻ ՀԵՏ ԵՍ ԽԱՂՈՒՄ…» Հեռախոսով զգուշացրել էին անկախ լրագրող Վահագն Ղուկասյանին «Հոկտեմբերի 27-ին ահաբեկիչներին զինված ջոկատ է սպասել» հրապարակման հաջորդ օրն իսկ։ Այս առնչությամբ նա դիմել էր ոստիկանությանը, բայց մինչ օրս պաշտոնական պատասխան չի ստացել։ – Ձեզ համար որեւէ բացատրություն ունի՞, թե ինչու է անցած տարվա հունիսին Ձեզ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկելու
Մեղադրողների նյարդերն էլ քարից չեն
Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի վարքագծի դրսեւորմանը ուշադիր հետեւելու դեպքում նկատում ենք, որ մինչեւ ընդմիջում (ժ. 14-15) նա ագրեսիվ է, նախահարձակ իրեն տրված հարցերի ժամանակ։ Չէի ասի, թե երկրորդ կեսում, այսինքն, մինչեւ դատական նիստի ավարտը (ժ. 18) նա այնքան է հոգնում, որ դրա համար էլ դառնում է զուսպ ու հանդուրժող, բայց երկու մարդու կերպար ես տեսնում՝ տարբեր
254«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ»254 ԱՌՕՐՅԱՆ
254«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ»254 ԱՌՕՐՅԱՆ Ավարտին են մոտենում «Խաղաղության ճամբարում» վրացի եւ աբխազ պատանիների եւ աղջիկների Ծաղկաձորյան հանգստի օրերը: Ճամբարականները պատրաստվում են կիրակնօրյա դիմակահանդեսին եւ մասնագիտական շնորհանդեսներին: Լուսանկարներից մեկի հեղինակը աբխազ դպրոցական Ջինոն է: Նա իր երկվորյակ եղբորը՝ Ջանոյին պատկերել է «Ճամբարի մեկ օրը» հեռուստահաղորդմանը մասնակցելիս: Երկրորդ լուսանկարում Գուդաուտցի դպրոցական Գիցուբան պատկերել է իր վրացի ընկերուհիներին՝ կիրակնօրյա
ՏԱՌԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՌԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Երբ կայացավ տառարտադրությունը, հրապարակ դուրս եկավ տառակերը, հետո լայն բացելով երախը՝ դարձավ բառակեր եւ նախադասություններ պահածոյացրեց ապագա սերունդներին պարտադրվող ախորժակի համար։ Երբ տառը հայտնվում է կիսաքաղց դերասանի բերանի մեջ, դառնում է ներկայացում։ Վերջերս մի ներկայացում տեսա, որի ռեպլիկները պատիվ չէին բերում ոչ գրողին, ոչ դերասանին, ոչ էլ դրանց համար հավանության գոչյուններ արձակող հանդիսատեսին։ Բայց