Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԷԻՆ

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԷԻՆ Եվ ինչո՞ւ են մեր իշխանությունները զարմանում ու վրդովվում, երբ ԶԼՄ-ները իրենց քննադատում են, փնովում կամ «քլնգում»։ Բացի այն, որ դա լրագրողների մասնագիտական պարտքն է, երբեմն նրանք ուղղակի ստիպված են դա անել։ Որեւէ տրամաբանության չէր ենթարկվում այն, թե ինչպես էին տասնյակ լրագրողներին, որոնք հավատարմագրված էին լուսաբանելու քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունները, հուլիսի 23-ին ներս թողնում

Բարձրագույն կրթության եւ գիտության զարգացումը պայմանավորված է այդ երկու բնագավառների միավորմամբ՝ մեկ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ Բարձրագույն կրթության եւ գիտության զարգացումը պայմանավորված է այդ երկու բնագավառների միավորմամբ՝ մեկ միասնական գործունեությամբ։ Դա հատկապես ընդունելի է Հայաստանի նման տարածքով եւ բնակչությամբ փոքր երկրների համար։ Այդ գաղափարը իմ մեջ հասունացել էր դեռեւս 1985թ.՝ այսինքն Խորհրդային Միության տարիներից։ Սակայն այդ տարիներին, բնականաբար, իմ այս գաղափարը չէր կարող իրականանալ, որովհետեւ այն ժամանակ տիրապետում

300 օրինակ տպաքանակով լույս է տեսել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական

ՎԱՂՈՒՑ ՍՊԱՍՎԱԾ ՁԵՌՆԱՐԿ 300 օրինակ տպաքանակով լույս է տեսել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն, ճանաչված մանկավարժ, գիտնական, պրոֆեսոր Ռաֆայել Մելիքսեթյանի «Ֆիզիկական դաստիարակության նոր ուղղությունները հայ դպրոցում» ձեռնարկը։ Գիրքը նվիրված է դպրոցականների հայեցի դաստիարակությանը, նրանց ֆիզդաստիարակության կազմակերպման գործում ազգային խաղերի, պարերի առանձին տարրերի՝ որպես ծրագրային ուսումնական նյութ օգտագործելու անհրաժեշտությանը։ Հեղինակն օգտվել է

Երգչուհին

Սփյուռքն ապրում է հայրենիքով Երգչուհին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան՝ կոմպոզիտոր, երգիչ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ, իսկ երաժշտագետ Ալինա Փահլեւանյանի մոտ պաշտպանել է դիսերտացիա «Հայ երաժշտությունը եւ կատարողական արվեստը» թեմայով։ Այսօր կանադահայ երգչուհի Անահիտ Կուտսուզյանը, նույն ինքը՝ Անահիտ Մնացականյանը հայրենիքում է։ – Երկար ժամանակ Ձեզնից լուր չկար… – Այո, 94-ին Երեւանում հանդիպեցի

Եթե

ԱՐՎԵՍՏՈՎ ԼՑՎԱԾ ՔԱՂԱՔԸ Եթե ընդամենը 2-3 օր առաջ որեւէ մեկը համարձակվեր ասել, թե երբեւէ կգա այն օրը, որ ստիպված կլինեմ շնորհակալ լինել հայրենի իշխանություններին՝ պատճառած հաճույքի համար, ապա նրան կդնեի առնվազն այլասերված կիսախելագարի տեղ։ Սակայն այսօր, համոթ ինձ՝ ընդդիմադիր մամուլի ներկայացուցչիս, դատապարտված եմ սրտի ցավով ու ամենադաժան ֆիզիկական կտտանքներին հավասարազոր գաղափարական ինքնախարազանման գնով խոստովանել, որ՝

ԿԳ

ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԼԱՎԸ ՉԿԱ ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանը երեկ ոնց որ թե նեղացավ Հայաստանի կրթական համակարգի մասին անկախ փորձագետ Միլիա Սաադաթի գնահատականներից եւ համակարգը պաշտպանող մի հայրենասիրական ելույթ ունեցավ։ Ինչին ի պատասխան՝ տիկին Սաադաթը, որը նախապես հայտնել էր, թե շատ ուրախ կլինի քննադատության համար, արդարացավ, թե ինքն ամենեւին չէր ուզում ասել, որ Հայաստանի կրթական

Հանրապետական հավաքակայանը նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու վերջին կայանն է

Մեկ օր հանրապետական հավաքակայանում Հանրապետական հավաքակայանը նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու վերջին կայանն է։ Զորակոչի ժամանակահատվածում բոլոր մարզերից ու ենթատարածքներից զորակոչվածներին «վայենկամատներից» ավտոբուսներով բերում են այստեղ։ Ծնողները գալիս են սեփական ուժերով, շատ անգամ մեքենա վարձելով։ Ծնողներ-հարազատները գալիս են երեխաների ետեւից ու նրանց երբեւէ չես էլ բացատրի, որ տղան բանակ է գնում ու էլ երեխա չի,

Մասնագետների կարծիքով, Հայաստանում տուրիզմի սեզոնը համարվում է

ՏՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ Մասնագետների կարծիքով, Հայաստանում տուրիզմի սեզոնը համարվում է տարվա երկրորդ կիսամյակը, ուստի դեռ հույսեր կան, որ 1700-ի «տոնական» տուրիստների գլխավոր հոսքն առջեւում է։ Ճիշտ է, նույն մասնագետների կարծիքով, սպասվող 100 հազար զբոսաշրջիկների թիվը խիստ կասկածելի է (դեռ սկզբում 150-ից էին խոսում), բայց եթե հաշվի առնենք, որ աշնանն անցկացվելիք մի քանի համահայկական սպորտային ու

«Ի ՀԵՃՈՒԿՍ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ»

«Ի ՀԵՃՈՒԿՍ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ» «Համոզված եմ, որ ցեղասպանության հարցի հետ կապված որեւէ տեղաշարժ չի լինելու,- նկատի ունենալով Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի գործունեությունը՝ երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ընդլայնված նիստում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:- Ընդհակառակը, կարող է հենց այդ հարցի շուրջ նաեւ այս գործընթացը տապալվի: Եվ դա մեր կողմից, մեր դիվանագիտության կողմից հստակ լծակ է լինելու օգտագործելու

Ասք կնիքի եւ բանկային հաշվի մասին

ԸՆԴՄԻՇՏ ԱԺՄ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Ասք կնիքի եւ բանկային հաշվի մասին ԱԺՄ-ն սպառնում է վերածվել անընդմեջ համագումարներ գումարող կուսակցության։ Այժմ էլ վարչությունը ցանկանում է համագումար անցկացնել սեպտեմբերին։ Այստեղ քննարկվելու են այն կանոնադրական փոփոխությունները, որոնց միջոցով կուսակցության մեջ կհաստատվի, այսպես ասած, խորհրդարանական կառավարում։ Եվ դեռ հայտնի չէ՝ արդյոք այդ «խորհրդարանի»՝ տվյալ պարագայում ԱԺՄ վարչության խոսնակը կդառնա՞ Վազգեն Մանուկյանը։

ՀԺԿ

Ապացուցի՛ր, որ ուղտ չես ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանին ուղղակի կամ անուղղակի շատ մեղադրեցին, որ նա ՀՀՇ-ի դրածոն է կուսակցության մեջ։ Եվ մեղադրողներն էլ մարդիկ են, ովքեր սատարում են ՀՀՇ վարչության նախկին անդամ Ռոբերտ Քոչարյանի ծրագրերին։ Ստեփան Զաքարյանը նախ չէր ցանկանում այդ մասին լուրջ խոսել եւ պատասխանեց պամֆլետային ոճով. «Դա նույնն է, եթե նման պնդումների հեղինակին

ՀԺԿ

ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջապես հրավիրեց իր առաջին մամուլի ասուլիսը։ Թեպետ պրն Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպման առաջին պահին ասաց, որ պարզապես հրավիրել է կոնկրետ մեկ հարցի մասին խոսելու, բայց եւ չխուսափեց լրագրողների ոչ մի հարցից։ Իսկ ասուլիսի առիթն այն էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ առավոտյան «Տրանզիստոր» գործարանում, անդրադառնալով

Սա իր կարծիքն է իր մասին

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱՆ ԴԺՎԱՐԱՄԱՐՍ Է Սա իր կարծիքն է իր մասին «Ես ծավալել եմ, ծավալում եմ եւ կծավալեմ միայն հայամետ, հայաստանյան գործունեություն»,- երեկ հայտարարեց կոմունիստ պատգամավոր Յուրա Մանուկյանը։ Առանց հետին մտքի, պարզապես սովորական մի հարց նման դեպքերում սաստիկ նյարդայնացնում է՝ բոլորը, ում լսում ես, միայն հայամետ գործունեություն են ծավալել արդեն քանի տարի, բայց էս խեղճ հայի

Մեղադրողների և տուժողների միջև պատ դրվեց

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության մասնակիցները, մասնավորապես ամբաստանյալների պաշտպանները, տեղեկանալով ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Հովիկ Հունանյանի դատարան ուղարկած տեղեկանքին, առնվազն, իրենց պաշտպանյալների շահերից ելնելով՝ պիտի միջնորդեին նրանց եւս տեղափոխել Ազգային անվտանգության քննչական մեկուսարան: Ինչպես տեղեկացնում էր նախարարի տեղակալը, ՆԳՆ թիվ 1 քննչական մեկուսարանում «ինչ-որ բան» այնպես չէ։ «Նույն քրեական գործով կալանավորների մեկուսացումը միմյանցից կարգավորվում է ՀՀ

Լակմուսի դեր կխաղա

Մեղադրողների եւ տուժողների, նրանց ներկայացուցիչների շահերը մինչեւ երեկ, կարծես, համընկնում էին: ԱԺ փոխնախագահ, ԱԺ-ում դավադրորեն գնդկահարված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որը տուժողի իրավահաջորդն է «Հոկտեմբերի 27» քրգործով, մեղադրող քառյակի երեկվա դիրքորոշման կապակցությամբ «Առավոտին» հետեւյալն ասաց. – Մեղադրող կողմը միջանցքներում, այստեղ կարեկցելով-սփոփելով մեզ, ամբողջությամբ իրեն դրսեւորում էր իբրեւ մեզ վշտակից։ Տղամարդավարի ցույց էր տալիս, թե

Տերյանական օրեր Գանձայում

Տերյանական օրեր Գանձայում Ջավախք աշխարհում տոն էր։ Ավանդական դարձած միջոցառմանը այս տարի մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, մայրաքաղաքի վեց համայնքների ղեկավարները, Գրողների միության պատվիրակությունը՝ Հովիկ Հովեյանի գլխավորությամբ, նշանավոր ջավախքցիներ եւ «Հզոր հայրենիք» կուսակցությունը, որը կազմակերպիչն էր, տանտերը եւ հյուրը։ Առաջին օրը ընդունելություն էր կազմակերպվել ե՛ւ Բոգդանովկայում, ե՛ւ Ախալքալաքում։ Մեր հայրենակիցները հայկական դրոշներով ու

ԱՆՀԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ

ԱՆՀԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ Եվրոպական երկրներում աղբը հատուկ տեխնոլոգիայով վերամշակվում է (տարանջատվում են պոլիէթիլենը, պլաստմասսան, ապակին, փայտը…), որից հետո կրկին անցնում է մշակման փուլ եւ ձեւավորվում որպես նոր արտադրատեսակ, որը գործածվում է կենցաղում։ Դեռ մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, թե մեր աղբը վերամշակելու ցանկություն է հայտնել ինչ-որ ամերիկյան կազմակերպություն։ Սակայն մինչ օրս լուրերը իրականություն

ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ ԵՎ ՍԵՐԸ

ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ ԵՎ ՍԵՐԸ Վեց տարի է, ինչ Երեւանում գործում է Պլաստիկ ուրո-գինեկո-պրոկտոլոգիական «Վերածնունդ» կենտրոնը, որը միակն է Հայաստանում եւ ոչ միայն։ Կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մեկ վիրահատության ընթացքում միաժամանակ կարող են կատարվել ե՛ւ աղիքային, ե՛ւ գինեկոլոգիական, ե՛ւ ուրոլոգիական գործողություններ։ Այսպիսով, ֆինանսի տնտեսումից բացի, հիվանդը մի քանի անգամ չի ենթարկվում վիրահատության եւ այս բոլորը

ՏՐԱՄՎԱՅԸ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՌՆՈՒՄ

ՏՐԱՄՎԱՅԸ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՌՆՈՒՄ Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ հուլիսի 19-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հրավիրել է քաղաքաշինական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Դրամատիկական թատրոնի շենքն ընկած հատվածի տրամվայի երթուղին հանելու եւ գծերն ապամոնտաժելու խնդիրը։ Առաջարկի հիմնավորումներից մեկն այն է, որ տրամվայի այս երթուղին Երեւանի մետրոպոլիտենի շահագործումից առաջ

Ռավեննայի

Չմեռանք՝ «Լա Սկալան» Երեւանում տեսանք Ռավեննայի փառատոնի «Բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում երեկ Երեւան ժամանեց Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը՝ մեծահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Հուլիսի 22-ի երեկոյան Իտալիայի Ռավեննա քաղաքի լավագույն մշակութային կենտրոններից մեկում՝ «Անդրեայի պալատում», տեղի է ունեցել Ռավեննայի փառատոնի ավարտական համերգը՝ Ռիկարդո Մուտիի գլխավորությամբ, իսկ այսօր, երեւանյան համերգից դեռ ուշքի չեկած, նույն խումբը

Հուլիսի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 3-5 տարեկան երեխաների «Միս

Մրցույթ-փառատոն Հուլիսի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 3-5 տարեկան երեխաների «Միսս եւ միստր Հայաստան-2001» գեղեցկության, ներդաշնակության, նրբագեղության մրցույթ-փառատոնը։ Այն անցկացվեց 3 փուլով։ 1-ին փուլի ժամանակ փոքրիկները հանդես եկան հեքիաթների հերոսների կերպարներով։ Ամբողջ դահլիճը մի պահ տեղափոխվեց հեքիաթային, կախարդական աշխարհ, որտեղ կային բազմաթիվ արքայազներ եւ արքայադուստրեր, մոխրոտիկներ եւ հրացանակիրներ։ 2-րդ փուլի ժամանակ արագ

«Գերագույն խորհուրդ. պատգամավորական ակումբի» հերթական սեմինարի բանախոսն էր ՍԴ անդամ, սահմանադրական փ

Օրենքներ կգրեն եւ կնշանակե՞ն «Գերագույն խորհուրդ. պատգամավորական ակումբի» հերթական սեմինարի բանախոսն էր ՍԴ անդամ, սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Թոխյանը։ Նա տեղեկացրեց, որ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ գլուխներում փոփոխություններն ու լրացումներն առաջարկվել են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։

Նոր

Փափուկ վայրէջք… Նոր ժամանակներն առաջադրում են նոր խնդիրներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ «Հայկական ավիաուղիներ» ընկերության (ՀԱՈՒ) ինքնաթիռները, բացի ԱՊՀ-ից, սկսեցին իրագործել չվերթեր նաեւ արտասահմանյան երկրներ, օդային շուկայում մրցակցությանը «դիմանալու» համար հարկավոր էր միջազգային չափանիշներին համապատասխան փոխադրամիջոց։ Ու 1998 թվականին ՀԱՈՒ-ն 5 տարով վարձակալեց ֆրանսիական արտադրության «Էյրբաս A-310» ինքնաթիռը։ Ուղեւոր շահելու գործում պակաս կարեւոր չէ նաեւ

Այն,

«ԴԱ ՄՈԽՐԱՄԱՆ ՉԻ, ՎԵՐՑՆԵՆ, ՈՒՐԻՇ ՏԱՆ» Այն, որ ՀՀ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը ջուր վաճառողների եւ գյուղացիների միջեւ հարաբերություններն անարխիկ է համարում, ըստ ՀՀ կառավարությանն առնթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի, թյուրիմացություն է։ Պրն Մարտիրոսյանն, իհարկե, կարծիք հայտնեց, որ լրագրո՛ղը ճիշտ չի հասկացել նախարարի ասածը։ «Պրն Գեւորգյանը չէր կարող այդպիսի բան ասել»։ Պրն Գեւորգյանի

«ՀԱՅՈՑ ՏՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

«ՀԱՅՈՑ ՏՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «Հայոց տուն» կուսակցությունը շուրջ մեկ տարի է, ինչ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջով քննության առնել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության հարցը, գտնելով, որ նրանց, առնվազն ծառայողական անփութության եւ պաշտոնեական անգործության հետեւանքով է հնարավոր դարձել «Հոկտեմբերի 27»-ը։ Առ այսօր մեր պահանջը ո՛չ մերժվում է, ո՛չ բավարարվում։ Որեւէ պատասխան,

Լոս Անջելեսի հայությունը պաշտպանում է Ս.Բաբայանին

«ՍՓՅՈՒՌՔԸ ՄԻԱՅՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է» Լոս Անջելեսի հայությունը պաշտպանում է Ս.Բաբայանին Լոս Անջելեսի հայկական գաղութի ներկայացուցիչները գեներալ Սամվել Բաբայանի խնդրի առթիվ վերջերս կազմակերպել են հանրահավաք, որտեղ ընդունված հայտարարությամբ դիմել են ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին. «Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, որ ներկայացնում ենք գաղութիս բոլոր շերտերը, լսելով Ցվետանա Պասկալեւայի հաղորդումը Սամվել Բաբայանի եւ, մասնավորապես, «Մարտի 22»-ի գործի առթիվ հայտարարում

Նման

Բարոյական չափանիշներից անդին Նման բան կարող էր լինել միայն Հայաստանի խորհրդարանում՝ մարդասպանը փորձագետ է սպանությունների գործով հանձնաժողովում եւ դա այդ հանձնաժողովի անդամների առարկությունը բոլորովին չի հարուցում։ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանի ընտրությամբ հանձնաժողովի փորձագետ դարձած Արմեն Ունուսյանը դատապարտվել է երկու պատանիների «առանձին դաժանությամբ կամ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», ծանրացուցիչ հանգամանքներում կատարված

«Հայ-թուրքական պետական հարաբերությունների շրջանակներում է, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Եվ բն

«ՉԵՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ» «Հայ-թուրքական պետական հարաբերությունների շրջանակներում է, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Եվ բնականոն հարաբերություններ ունենալուց հետո Թուրքիան ժամանակի ընթացքում ստիպված կլինի գալու այն եզրահանգմանը, որ Ցեղասպանությունը չճանաչելը խոչընդոտում է այս տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը»,- գտնում է Ալեքսանդր Արզումանյանը։ – Նախկին դեսպան Գյունդուզ Աքթանը վկայել էր, թե Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գաղափարը ծնվել

Խորհրդարանական «հերթական» արտահերթն սկսվեց եւ ընթացավ գլխապտույտ իրարանցման մեջ։ Դեռ օրվա առաջին կես

ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Խորհրդարանական «հերթական» արտահերթն սկսվեց եւ ընթացավ գլխապտույտ իրարանցման մեջ։ Դեռ օրվա առաջին կեսին հայտարարվեց խորհրդարանական «Կայունություն» խմբի անվանափոխության մասին։ «Կայունությունը» այսուհետ կկոչվի ԱԱԺՄ (Ագրոարդյունաբերողների ժողովրդավարական միավորում)։ Խմբի ղեկավար դարձավ ոչ թե ՀԺԿ-ից հեռացված Վ. Բադալյանը (հիշենք, որ առաջինը պրն Բադալյանն էր հայտարարել նման անունով խումբ ստեղծելու իր մտադրության մասին), այլ՝ դարձյալ ՀԺԿ-ից

Հեղինակների առաջին գիրքն է

Հեղինակների առաջին գիրքն է Գրական երախայրիք ունենալու բախտին են արժանացել 1980, 1977 եւ 1965 թթ. ծնված երեք գրողներ։ Հարութ Կբեյանը գրականություն է մտնում «Մայրամուտի գերիները» գրքույկով։ Նրա պատմվածքներից տպագրվել են «Գարուն» ամսագրում։ Անկաշկանդ ու հումորով նրա արձակը, սակայն, 21-ամյա Կբեյանին հնարավորություն է տալիս շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսին մահն է ու հավիտենականությունը, սատանան ու սերը։ «Փնթի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31