Օրվա լրահոսը

Ովքեր

«ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՌԴՈՆ» Ովքեր եւ ինչու են ընդդիմանում Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին «Հայանուն որոշ տարրեր», «այս հայերը ոչ մի առնչություն չունեն հայության հետ»… Այս եւ այսօրինակ որակավորումները հասցեագրված չեն «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կատարած մարդասպաններին։ Խիստ ազգասիրական թերթերը եւ մեկնաբաններն այսպես են որակել Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ ներկայացուցիչներին։ Իսկ բուն հանձնաժողովի ստեղծումը գնահատել են որպես «վտանգավոր արկածախնդրություն», «ապօրինի»,

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵՑ

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵՑ «Օրինաց երկիր» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ԲԷՑ-երի մասնավորեցման եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի խայտառակ քվեարկությունից հետո «Առավոտին» փոխանցեց իր վրդովմունքը։ Պրն Բաղդասարյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը «զավեշտի է ենթարկել խորհրդարանի նիստերը, չի պատկերացնում իր պատասխանատվությունը երկրի նկատմամբ, այսօր ուղղակի կատարեց պաշտոնական

ԶՈՌՈՑԻ

ԶՈՌՈՑԻ Երեկ խորհրդարանն ընդունեց ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքում այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր են դարձնում էներգետիկայի ոլորտում եւս հաստատել մենաշնորհ, այսինքն՝ բոլոր 4 էլեկտրացանցերը վաճառել մի ընկերության։ Բայց նախ նույն ուժերը, որոնք տապալեցին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի երկրորդ քվեարկությունը, այսինքն՝ ՀԺԿ-ն, «Հայաստանը», Հայկոմկուսը եւ «Իրավունք եւ միաբանությունը» (բացառությամբ Համլետ Հարությունյանի) վիժեցրին «Էներգետիկայի մասին» օրենքում՝ ԲԷՑ-երի նմանօրինակ

Ազգային

«Ճակատ»ային հարցերի պատասխանները Ազգային համաձայնության ճակատը հրապարակավ հարցեր էր ուղղել մի քանի գործիչների՝ Քոչարյանին սատարողների ցանկը ճշտելու համար։ «Առավոտն» այդ հարցերը փոխանցեց հասցեատերերին։ Գալուստ Սահակյան. Ամեն ինչ անում է նժդեհաբար – ԱՀՃ-ն հետաքրքրվել էր, թե նժդեհյան ո՞ր գաղափարներից ելնելով եք Դուք սատարում Ռոբերտ Քոչարյանին, երբ նա երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը ենթարկում է Արեւմուտքի շահերին։

Հարցազրույց Վարդան Հարությունյանի հետ

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՇՆՈՐՀ Է Հարցազրույց Վարդան Հարությունյանի հետ Իրավագիտության դոկտոր Վլ. Նազարյանը գտնում է, որ մահապատիժը իրավաբանական հիմնահարց է, ոչ թե քաղաքական շահարկումների առարկա։ Ըստ իրավագետի՝ քրեական ամբողջ օրենսդրությունը կառուցված է հանցագործության եւ պատժի միջեւ հավասարության սկզբունքի վրա։ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը բոլորովին հակառակ կարծիքի է։ Պրն Հարությունյանն ասաց, որ

Անցած

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ» ԱՐԴԵՆ ԻՍԿԱՊԵՍ ՉԿԱ Անցած մեկ տարվա ընթացքում այնքան կեղծ մահախոսականներ կարդացվեցին «Միասնության» առնչությամբ, որ այժմ, երբ արդեն փաստացի արձանագրվում է այդ դաշինքի՝ որպես Հանրապետական եւ Ժողովրդական կուսակցությունների միավորման չգոյությունը, ոչ ոք այլեւս հարկ եղած ուշադրությունը չի դարձնում կատարվածին։ Երեկ «Միասնության» նիստ հրավիրվեց, որտեղ 30 հոգի «կողմ» քվեարկեցին ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանին խմբակցության քարտուղարի պարտականություններից

Գրիգոր Հոթոյանը սփյուռքահայ ժամանակակից գրականության առավել շնորհալի եւ ճանաչված դեմքերից է։

ՀՈԲԵԼՅԱՆ Գրիգոր Հոթոյանը սփյուռքահայ ժամանակակից գրականության առավել շնորհալի եւ ճանաչված դեմքերից է։ Նրա ստեղծագործությունները պատանեկան տարիքից տպագրվել են Միջին Արեւելքի, հետագայում՝ նաեւ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի հայալեզու պարբերականներում։ Հոթոյանի քերթվածքների գողտրիկ պատկերները եւ երաժշտականությունն իրենց վրա են բեւեռել երգահանների ուշադրությունը, իսկ նրա բառերով ստեղծված երգերը հավասարապես սիրելի են թե՛ մանուկների, թե՛ երիտասարդների, եւ թե՛ մեծահասակների

Կամրջի տակ կանգնած՝ Բիսեյն սպասում էր նրան։ Նրա գլխավերեւում, կիսով չափ պատատուկներով պատված քարե բա

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԲԻՍԵՅԸ Կամրջի տակ կանգնած՝ Բիսեյն սպասում էր նրան։ Նրա գլխավերեւում, կիսով չափ պատատուկներով պատված քարե բարձր ճաղաշարերից վեր, ստեպ-ստեպ առկայծում էին կամրջով անցուդարձողների սպիտակ զգեստների քղանցքները, որ ոսկեզօծվել էին մայրամուտի արեւի վառ լույսով եւ քամուց մի թեթեւ ծածանվում էին… Իսկ նա դեռ չէր գալիս։ Բիսեյը փոքր-ինչ անհամբեր ընդհուպ մոտեցավ ջրին եւ սկսեց

Այդպես

«Ղազարոս Սարյանը եւ նրա ժամանակը» Այդպես է կոչվում վերջերս լույս տեսած գիրքը, որը ներառում է հայ նշանավոր կոմպոզիտորին եւ մանկավարժին նվիրված հոդվածներ, հուշեր, կարծիքներ, ինչպես նաեւ իր՝ Ղազարոս Սարյանի հոդվածները, հարցազրույցները եւ նամակները։ Ժողովածուն կազմել է կոմպոզիտորի այրին՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը։ Նման գրքեր պատրաստելիս մեծ է գայթակղությունը՝ գնահատականներում օգտագործել գերադրական աստիճաններ։ Բայց, նախ՝

Թեեւ ճնշումներից անձամբ ՀՀ նախագահին բողոքել ցանկացողներ չկան

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ՉՈՒՆԵՆ Թեեւ ճնշումներից անձամբ ՀՀ նախագահին բողոքել ցանկացողներ չկան էլ ԿԳ նախարարը սխալ է Անտեսելով հասարակական, այդ թվում՝ մասնագետների կարծիքը՝ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, նախանձելի հետեւողականությամբ, հասավ իր ցանկությանը. հայոց լեզվի քննական հարցաթերթիկի նաեւ 1-ին տարբերակում, որը ոչ մասնագետների համար է, ավելացվեց շարադրություն գրելու առաջադրանքը։ Մինչդեռ, նույնիսկ 1-ին տարբերակով քննություն ընդունող հանձնաժողովի

Խմբագրություն զանգահարած եւ որպես «համատիրության աշխատակից» ներկայացած քաղաքացին մեզ հայտնեց, որ ինք

ՇԱՏ, ԹԵ ՔԻՉ՝ ԳՈՒՄԱՐԸ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԻ Խմբագրություն զանգահարած եւ որպես «համատիրության աշխատակից» ներկայացած քաղաքացին մեզ հայտնեց, որ ինքը առաջիկա հոկտեմբերին անցկացվող մարդահամարին պետք է աշխատի որպես հաշվարար, սակայն իրեն լուրեր են հասել, թե մեկ անձի հաշվառման համար սահմանված 200 դրամի փոխարեն հաշվարարին վճարելու են ընդամենը 45 դրամ։ «Ես բազմիցս փորձել եմ ճշտել դա, բայց ինձ

Պարզվում է, որ ոչ միայն քաղաքական գործիչներն են անօրինական բիզնեսով պետությանը ռեկետ անում, այլ նաեւ

ՌԵԿԵՏ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ Պարզվում է, որ ոչ միայն քաղաքական գործիչներն են անօրինական բիզնեսով պետությանը ռեկետ անում, այլ նաեւ պետությունը բնակիչներին՝ զանազան ծառայությունների կամ սպասարկման դիմաց «գազազած» վարձավճարների գանձմամբ։ Օրինակ, Շենգավիթ թաղապետարանի միջոցով: «Առավոտն» արդեն անդրադարձել է տեղական տուրքերի չափի անհամապատասխանությանը տարբեր համայնքների միջեւ։ Այս հրապարակման առիթը Շենգավիթ համայնքի բնակիչ Ռաֆայել Խաչատրյանի հայտնած տեղեկությունն էր այն

Ազգային համաձայնության ճակատը վերջերս մամուլում հրապարակել էր քաղաքական այն ուժերի ու գործիչների ցան

Ճակատը հարցեր է առաջադրում Ազգային համաձայնության ճակատը վերջերս մամուլում հրապարակել էր քաղաքական այն ուժերի ու գործիչների ցանկը, ովքեր շարունակում են պաշտպանել նախագահ Քոչարյանին, ուստի եւ պատասխանատու են նրա վարած քաղաքականության ու դրա արդյունքների համար: Ճակատի այդ նախաձեռնությունն անարձագանք չէր մնացել: ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն ի պատասխան կարծիք էր հայտնել, որ դրանից 37 թվի հոտ է

«Հայաստանի կոմունիստ» թերթում ընթերցելով Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար Նորիկ Պետրոսյանի զեկուցումը

«ՄԻ ՆՇՈՒՅԼ ՄԱՐՔՍԻԶՄ» «Հայաստանի կոմունիստ» թերթում ընթերցելով Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար Նորիկ Պետրոսյանի զեկուցումը ՀԿԿ 2-րդ պլենումում, զգացի, որ դավաճանություն կլիներ ընթերցողների հանդեպ նրանց եւս հաղորդակից չդարձնել գեղարվեստական մտքի գոնե առանձին փայլատակումների։ Զեկուցման գլխավոր հերոսը Յուրի Մանուկյանի «քաղաքական կերպարն է», որն, ըստ ընկեր Նորիկի, «միշտ էլ տարակուսանքներ է հարուցել»։ Հիմնավորումներից մեկն անցած տարի Կոմկուսի չկայացած հանրահավաքից

«Ազգային

«ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁԵՑ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ» «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը մամուլի ասուլիս էր հրավիրել մի քանի հարցերի մասին խոսելու։ Պրն Գեղամյանը պատահական չհամարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած միտքը («Տրանզիստոր» գործարանում՝ հուլիսի 24-ին), ըստ որի՝ նախագահը խոստացավ, որ աշնանն ավելի լուրջ կզբաղվի քաղաքական դաշտի կարգավորմամբ։ Արտաշես Գեղամյանը համոզված է, որ «նպատակն այն էր, որ

Ամեն ինչից դատելով՝ մեր քաղաքական այրերը սկսել են տառապել մոռացկոտությամբ։ Ոմանք չեն հիշում, թե ինչ

ԽԻ՜ՍՏ ՎԱՂԱԺԱՄ ՍԿԼԵՐՈԶ Ամեն ինչից դատելով՝ մեր քաղաքական այրերը սկսել են տառապել մոռացկոտությամբ։ Ոմանք չեն հիշում, թե ինչ են ասել 2-3 տարի առաջ, ուրիշները մոռանում են հազիվ մեկ ամսվա վաղեմության իրենց հայտարարությունները։ Ասենք, օրերս Ռոբերտ Քոչարյանը հաճոյախոսեց ՀԺԿ-ից հեռացածներին, թե հենց նրանք էին այդ կուսակցության մեջ «քիչ թե շատ կայացած մարդիկ, ովքեր ինչ-որ բանի են

Սուրեն

ԻՆՉՈՒ ՉԻ ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Սուրեն Աբրահամյանը 1992-ին ՆԳ փոխնախարար էր եւ Երեւանի ՆԳ վարչության պետը, երբ ոստիկանի դիմահար կրակոցներից ուղղակի ցանցի վերածվեցին շրջանավարտ դպրոցականների մարմինները։ Այժմ այդ ոստիկանին «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի փորձագետ կարգած «պրոֆեսիոնալը», որի դատողությունները սպայի պատվի վերաբերյալ հանրահայտ են, փորձել է մոլորեցնել լրագրողներին, թե կատարվածն անզգույշ սպանություն էր։ «Եթե հանցագործությունը դատավճռով

«ԵՐԵՎԱՆ. ԵՐԱԶԻ ՔԱՂԱՔ»

«ԵՐԵՎԱՆ. ԵՐԱԶԻ ՔԱՂԱՔ» Լինդա Գյանջյանը այսպես էր անվանել իր «կառուցած» մանրակերտ քաղաքը։ Չորեքշաբթի, հուլիսի 25-ի ցուցահանդեսը նաեւ հրաժեշտի ծես էր՝ հայկական գինիով, ծիրանի օղիով եւ կոնյակով։ ՆՓԱԿ-ի հարկի տակ երկու սփյուռքահայ եւ մեկ ամերիկացի արվեստագետների աշխատանքները մեկ միասնական հատկություն ունեն, դրանք արարվել էին Հայաստանում եւ կրում էին հայրենականի կնիքը։ Թալին Բերբերյանը, որն արդեն մեկնել է

ԳՆԱ ՄԵՌԻ ՈՒ ՄԵՌԻ

ԳՆԱ ՄԵՌԻ ՈՒ ՄԵՌԻ «Քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ից տեղեկացանք, որ Երեւանում կա 17 գերեզման եւ 3 պանթեոն (որտեղ հուղարկավորում են անվանի մարդկանց)։ Պանթեոններից մեկը բոլորին հայտնի Կոմիտասի այգում է, մյուսը՝ Թոխմախ գյոլում, երրորդը՝ Նուբարաշենում։ Ի տարբերություն նախորդ երկուսի, շատ ծանր է Նուբարաշենի գերեզմանատան վիճակը։ Սողացող հողի հետեւանքով հինգ-վեց տարի առաջ հուղարկավորված դիերը հողի հետ

Վերջերս Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը նշեց իր ստեղծման 40-ամյա հոբելյանը, որի առիթով տեղի

«Մենակության վերջին կանգառը» Վերջերս Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը նշեց իր ստեղծման 40-ամյա հոբելյանը, որի առիթով տեղի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում թատերախումբը Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ բեմադրեց Թենեսի Ուիլյամսի «Մենակության վերջին կանգառը» պիեսը, որը Սփյուռք-Հայրենիք մշակութային համագործակցության վառ դրսեւորումներից է։ Զրուցեցինք Երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն եւ գեղ. ղեկավար, Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի հետ. – Պատմեք, խնդրեմ,

ԲՌՆԵՄ ԴՈՒՆՉԴ՝ ԿՏՐԻ ՇՈՒՆՉԴ Հուլիսի 24-ի երեկոյան Ազգային օպերայի տնօրինությունն ու Մոսկվայից հրավիրված ռեժիսոր Բորիս Հայրապետյանը Օպերայի բակում գտնվող բազմամարդ սրճարաններից մեկում դաժան ծեծի են ենթարկել տաղանդավոր արվեստագետ, նկարիչ Սուքիաս Թորոսյանին։ Երեք հասուն տղամարդ, որոնք ունեն հնարավոր ամեն ինչ (կրթություն, պաշտոն, անուն…)՝ մտավորական կոչվելու համար, չեն գտել հարցեր ու խնդիրներ հարթելու որեւէ այլ ճանապարհ, քան

Ստորեւ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ Ստորեւ բերվող զինծառայողների ծնողների եւ նրանց շահերի ներկայացուցչի «Առավոտին» տրամադրած փաստարկները կարծում ենք անարձագանք չեն մնա պաշտպանության նախարարության կողմից. ի՞նչ կարգավիճակ է սպասվելու նրանց: Արդյո՞ք ՊՆ-ն կիսում է պատասխատվությունը եւ ի՞նչ է տեղի ունենում իրականում: Նարինե Խլոյանի «առողջ» որդուն հենակներով զորամաս ուղարկեցին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Արթուր Դիլանյանին 1999թ. նոյեմբերի 1-ին զորակոչեցին բանակ։

Երեւանում կա երկու կազմակերպություն, որ զբաղվում է մայրաքաղաքի թափառող շների խնդրով։

Պահպանե՞լ, թե՞ ոչնչացնել անպոչ շներին Երեւանում կա երկու կազմակերպություն, որ զբաղվում է մայրաքաղաքի թափառող շների խնդրով։ Մեկը Երեւանի քաղաքապետարանի «Անասնաբուժական սպասարկման կենտրոն» ՊՓԲԸ-ի «Թափառող կենդանիների դեմ պայքարի ծառայություն» ՓԲԸ-ն է, մյուսը՝ շների պահպանմանն աջակցող նորաստեղծ «Դունայ» հասարակական կազմակերպությունը։ Այս երկուսի տարբերությունն այն է, որ առաջինը ոչնչացնում է թափառող շներին, իսկ երկրորդը «պիտոմնիկ» է կառուցել, որտեղ

«Մեր հայրենակիցները հաճախ խեղդվում են հենց այն տեղերում, որտեղ նշումներ կան, որ այդ տեղում լողալ չի

ԼՈՂԱՑԵՔ, ԲԱՅՑ ԶԳՈՒՅՇ «Մեր հայրենակիցները հաճախ խեղդվում են հենց այն տեղերում, որտեղ նշումներ կան, որ այդ տեղում լողալ չի կարելի»,- հավատացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության հասարակական կապերի եւ լրատվության բաժնի պետ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը։ Ավելին, նա պնդում է, որ Հաղթանակ զբոսայգու ջրավազանում վերջերս մեկը խեղդվել էր հենց այդ ցուցանակի տակ։ Սա՝ ի պատասխան մեր

Կոմիտեն պատասխանատու է

Կոմիտեն պատասխանատու է Արդեն 4 ամիս է, որ գործում է մեր Կոմիտեն, նպատակ ունենալով չեզոքացնելու այդ չարաբաստիկ «Մարտի 22»-ի հետեւանքները։ Բազմաթիվ միջոցներով բացահայտել ենք, որ իշխանությունները ծրագրել են Ս. Բաբայանին ազատ արձակել՝ նրան դրդելով ինքնախոստովանման, ներումնահայցության՝ Ազգային հերոսի եւ Գեներալի կոչումից զրկելու, երկրից արտաքսելու պայմանով։ Այդ առումով նրա նկատմամբ ճնշումները բազմազան են։ Դրանք արվում են

ԳՈՐՇՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

ԳՈՐՇՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ԱԺՄ-ում «Խորհրդարանական կառավարում» հաստատելու կամ կուսակցության կոլեգիալ ղեկավարման անցնելու փորձերը՝ ԱԺԿ վարչության նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց. «Հասկանալի է, դրա իմաստը որն է. ուղղակի Վազգեն Մանուկյանն այնպիսի անհատականություն է, որ որեւէ մեկը որպես թեկնածու չի կարող նրան մրցակից լինել համագումարում։ Այս փորձերը բոլորովին այլ նպատակ են հետապնդում։ Օրինակ, ԱԺԿ-ն նման դրույթ

Երեկ քննարկվեց «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Ինչ կա-չկա խորհրդարանում Երեկ քննարկվեց «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Քննարկումներից հետո Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն առիթը բաց չթողեց աղետի գոտու վերականգնման պատասխանատվությունը ԱԺ-ի ուսերից տեղափոխելու ՀՀ նախագահի ուսերին։ Կառավարությունը եթե չկատարի իր պարտավորություններն աղետի գոտու վերականգնման ուղղությամբ (նաեւ՝ ուրիշ հարցերում), ապա խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը,

Թե՞

ԱԺՄ-Ն ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՀԱՅՏՆԻ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Թե՞ ԱԺՄ նախագահն ու իր կողմնակիցները կուսակցությունից կհեռացնեն վարչության ներկայիս անդամներին։ Ծայրահեղ լուծումները բացառված չեն, քանզի ե՛ւ Վազգեն Մանուկյանի կողմնակից շուրջ 50 հոգիանոց նախաձեռնող խումբ ձեւավորածներն են իրենց հայտարարության մեջ ԱԺՄ խորհրդին առաջարկել «լուծումներ գտնել ներկայիս վարչության անդամների լիազորությունները դադարեցնելու՝ ընդհուպ մինչեւ ԱԺՄ շարքերից հեռացնելու» համար, ե՛ւ ԱԺՄ վարչության անդամների

Թե՞

ԱԺՄ-Ն ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՀԱՅՏՆԻ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Թե՞ ԱԺՄ նախագահն ու իր կողմնակիցները կուսակցությունից կհեռացնեն վարչության ներկայիս անդամներին։ Ծայրահեղ լուծումները բացառված չեն, քանզի ե՛ւ Վազգեն Մանուկյանի կողմնակից շուրջ 50 հոգիանոց նախաձեռնող խումբ ձեւավորածներն են իրենց հայտարարության մեջ ԱԺՄ խորհրդին առաջարկել «լուծումներ գտնել ներկայիս վարչության անդամների լիազորությունները դադարեցնելու՝ ընդհուպ մինչեւ ԱԺՄ շարքերից հեռացնելու» համար, ե՛ւ ԱԺՄ վարչության անդամների

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ…

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ… Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազան սովորաբար ամառվա այս օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ։ Հայաստանի ազգային հավաքականները միջազգային մրցաշարերին, աշնանը կայանալիք աշխարհի առաջնություններին իրենց նախապատրաստական կարեւորագույն փուլերը գերադասում են անցկացնել բնության այս գողտրիկ անկյունում։ Հիմա էլ հենակետային մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներն այստեղ են անցկացնում իրենց կարեւորագույն ուսումնամարզական հավաքները։ Նրանց մեջ են ազատ ոճային ըմբիշները։ Վերջին տարիներին լավ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31