Օրվա լրահոսը

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության մեկնարկային փուլում համընդհանուր ճանաչում ունեցող «աստղերը» հարկադրված են

«US Open»-ում հաղթանակները հեշտ չեն տրվում Թենիսի ԱՄՆ բաց առաջնության մեկնարկային փուլում համընդհանուր ճանաչում ունեցող «աստղերը» հարկադրված են բարդ խնդիրներ լուծել։ Թվում էր, թե համեմատաբար թույլ մրցակիցներն ի վիճակի չեն լինի արժանի դիմադրություն ցույց տալ նրանց։ Սակայն առաջին իսկ հանդիպումներն ապացուցեցին հակառակը։ Վերջիները թեեւ գերազանցապես տանուլ տվեցին, սակայն նրանց մղած անզիջում պայքարը պարզապես հիացրեց բոլորին։

«Երկրորդ համահայկական խաղերի» մասին, հավանաբար, դեռ էլի կխոսվի, տարբեր տեսանկյուններից կարվեն նոր վե

ՄԻ՞ԹԵ ԱՌԻԹԸ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ «Երկրորդ համահայկական խաղերի» մասին, հավանաբար, դեռ էլի կխոսվի, տարբեր տեսանկյուններից կարվեն նոր վերլուծություններ, կտրվեն նոր գնահատականներ։ Ակնկալվում է, որ կազմկոմիտեն կհրավիրի ամփոփիչ մամուլի ասուլիս։ Իսկ մինչ այդ ցանկանում ենք խոսել մի խնդրի շուրջ, որը, մեր համոզմամբ, չափազանց կարեւոր դեր կարող է խաղալ հանրապետությունում ֆիզկուլտուրայի եւ սպորտի հետագա զարգացման, միջազգային մրցասպարեզներում

Հրաչյա

Անմոռանալի գիտնականը Հրաչյա Աճառյան – 125 1929-30 ակադեմ. տարում, երբ բախտ ունեցածա սովորելու, Երեւանի պետական համալսարանում (Լեզվագրական ֆակուլտետի առաջին կուրս), մեր դասախոսներ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանն ու Գրիգոր Ղափանցյանը աներկբայորեն համարվում էին հայոց ոսկեղենիկ լեզվի մարմարյա երեք գեղուղեշ սյուները։ Հակառակ վերջին երկուսի, որոնց բնավորությունները բավական «ծանր» էին, Աճառյանն իր վերին աստիճանի մարդամոտությամբ եւ ուսանողների նկատմամբ

Ազգային

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑՈՒ ՀԵՏ Ազգային առանձնահատկությունները ոչ մի տեղ այնպես չեն արտահայտվում, որքան ամուսնության մեջ, իսկ ամուսինները տարիների ընթացքում հակվում են նմանատիպ ընդհանրացումների. «ֆրանսիացիները ժլատ են», «պորտուգալացիները թափթփված են» եւ այլն։ Հոգեբանները եւ սոցիոլոգներն իրենց հետազոտությունների արդյունքում հանգել են հետեւյալին. որպես ամուսին ամենանախանձելիները համարվում են իտալացիները։ Իտալիայում ավանդաբար յուրաքանչյուր տղամարդ, ով սիրահետում է աղջկան, մտովի փորձում

Հայ տարրը Հայկական բարձրավանդակում անհիշելի ժամանակներից գերակշռող էր: Այդ գերակշռության շնորհիվ հնա

ՄԻ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ» ԱԶԳԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ Հայ տարրը Հայկական բարձրավանդակում անհիշելի ժամանակներից գերակշռող էր: Այդ գերակշռության շնորհիվ հնարավոր էր լինում երբեմն-երբեմն վերականգնել պետականությունը: Հայ էթնոսը մի կարճ ժամանակ նույնիսկ հաջողեց (Վանի թագավորության շրջանում) առաջավոր աշխարհի համակարգերից մեկը լինելու հայտ ներկայացնել: Նման շատ կարճատեւ փորձ եղավ Տիգրան Մեծի գահակալության միջնամասում եւս: Այնուհետեւ մեր կարգավիճակը համապատասխանեցվեց Պատմահոր սահմանած «փոքր

Եթե 20-րդ դարն իրավունք ուներ պարծենալու գյուտերով, ապա դրանց թվում, կարծում ենք, առաջնայիններից պետ

«Ալլո, ալլո, դուք եթերում եք» Եթե 20-րդ դարն իրավունք ուներ պարծենալու գյուտերով, ապա դրանց թվում, կարծում ենք, առաջնայիններից պետք է համարվեն հեռախոսը, ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Այդուհանդերձ, երախտավայել գյուտարարները չէին էլ ենթադրի, որ դարավերջին եւ նոր դարասկզբին նրանց պանծալի պտուղները կարող էին վարկաբեկվել ապաշնորհների ձեռքին։ Ինչպես ընդունված է ասել, մեդալն ունի երկու երես։ Անշուշտ, մենք հեռու

Հարցազրույց

ԼՐԱԳՐՈՂ ԼԻՆԵԼԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է Հարցազրույց ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանի հետ – Ազգային ժողովում, հավատարմագրման նոր կարգով, յուրաքանչյուր լրատվամիջոցից հավատարմագրվում են երկուական լրագրողներ։ Ի՞նչ նպատակով է հավատարմագրումը գրեթե կրկնապատկվել։ – Հավատարմագրումը միայն առաջին հայացքից է կրկնապատկվել, իրականում խորհրդարանի աշխատանքն ամբողջ ծավալով լուսաբանելու համար ոչ բոլոր լրատվամիջոցներից, բայց հեռուստաընկերություններից ու օրաթերթերից, հաստատ,

1999 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած ՀՀ քր. դատավարության օրենսգիրքը սահմանում է համընդհանուր ճանաչո

Օրենսդրություն՝ «դոնորների» համար 1999 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած ՀՀ քր. դատավարության օրենսգիրքը սահմանում է համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներ՝ օրենքի առաջ բոլորի հավասարության, անձի, գույքի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության, կասկածյալի եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքի եւ դրա ապահովման, քրդատավարության ընթացքում մրցակցության պահպանման եւ այլն։ Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի

Երեկ ժամը 12։50-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի Էջմիածնի դատարանում (դատավոր՝ Վարդան Գրիգորյան) վերս

Ըլ, ԺԸ, կձՄԽԼծ… ՍԵՐՈԲՅԱՆ Երեկ ժամը 12։50-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի Էջմիածնի դատարանում (դատավոր՝ Վարդան Գրիգորյան) վերսկսվեց բազմաչարչար քաղաքացիական հայցի քննությունն ընդդեմ Արարատի մարզի «Արարատ» թերթի։ Հայցվորը Խաչփարի գյուղապետի նախկին թեկնածու Մարինե Գաբրիելյանն է, պատասխանողը՝ «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Աշուղյանը։ Եթե նախորդ դատաքննություններին (նկատի ունեմ Արտաշատի, Մասիսի դատարանները) հայցվորը հանդես էր գալիս 2 ներկայացուցիչներով,

Երեւան

Երեւան՝ Արա արքայի քաղաք Երեւան քաղաքի անվան ծագումը (անվան բացատրությունը կամ ստուգաբանությունը) դարեր շարունակ եւ, հատկապես այն օրից, երբ Երեւանը դարձավ Հայաստանի գլխավոր քաղաքը, միշտ էլ հետաքրքրել է թե՛ հայերին եւ թե՛ օտարներին: Այս մասին կան տարբեր հավանական, կամ էլ ոչ այնքան հավանական վարկածներ, որոնցից եւ ոչ մեկը, որքան մեզ հայտնի է, գիտական հասարակության եւ

«Մենք

ՀԱՄ ԽԵԼՔ ՈՒՆԵՆ, ՀԱՄ՝ ԹԻԿՈՒՆՔ «Մենք այնքան միամիտ չենք, որ մեր երեխաներին առանց գիտելիքների հրենք դեպի քննությունները, մենք մեր երեխաներին շատ լուրջ պատրաստում ենք»,- խոստովանեց ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցին, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ հիմնականում ընդունվել են քաղաքական վերնախավի զավակները։ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին այս եւ այլ հարցեր

Արդեն մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքի Մոսկովյան փողոցի 28 շենքի 8-րդ մուտքի բնակիչները, թողնելով իրենց

Յուրովի պայքար անօրինականության դեմ Արդեն մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքի Մոսկովյան փողոցի 28 շենքի 8-րդ մուտքի բնակիչները, թողնելով իրենց աշխատանքն ու ծնողական պարտականությունները, առավոտից երեկո նստելով անավարտ ավտոտնակի շինանյութերի վրա, խոչընդոտում են դրա ապօրինի շինարարությանը։ Վերը նշված հասցեի բնակիչները «Առավոտին» բողոքեցին, որ տարիներ առաջ իրենց մուտքի մոտ կառուցվեց անօրինական ավտոտնակ եւ այն վաճառվեց հայ-շվեյցարական «Կարիտաս»

Երեւան քաղաքի Ծերեթելի փողոցի (այժմ՝ Արտաշեսյան) թիվ 86 շենքի բնակիչները շենքին կից անօրինական կառու

ԼԱՅՆ ԹԱՓ, «ՆԵՂ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Երեւան քաղաքի Ծերեթելի փողոցի (այժմ՝ Արտաշեսյան) թիվ 86 շենքի բնակիչները շենքին կից անօրինական կառույցը ապամոնտաժելու խնդրանքով շուրջ երեք տարի է դիմում են քաղաքային իշխանություններին։ Ինչպես հաճախ, այս դեպքում եւս, թեեւ բողոքն ուսումնասիրվում, «քննարկման է ենթարկվում», բայցեւայնպես, մնում է անպատասխան։ Բնակիչների պահանջը շատ պարզ է՝ վերացնել վերոհիշյալ շենքի ճակատային մասում կառուցված «Արտակ

Մուրացկանությունը

Սեմինարի դեղերով Մուրացկանությունը Վանաձորում սկսել է ակտիվ ձեւեր ստանալ։ «Մասնագիտության» այդ տեսակը, որը սոցիալական պայմանների արդյունք է, ցավոք, սկսում է վտանգ սպառնալ ազգային արժեքներին։ Որոշ մուրացիկներ, որոնք արդեն հմտացել են իրենց «աշխատանքում», գրեթե «ռեկետի» աստիճանի են հասել։ Ոմանք արդեն պատերի տակ ողորմելի տեսքով չեն նստում, այլ պարզապես պտտվում են այն վայրերում, որտեղ փողեր են «պտտվում»,

Նախկինում՝

ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ «ՄՈՌԱՑԿՈՏՈՒԹՅՈՒՆ» Նախկինում՝ հին ու բարի տարիներին, սպառողների իրավունքների պաշտպանությունը ի պաշտոնե իրականացնում էր պետական առեւտրի տեսչությունը, որը վերահսկում էր ապրանքատեսակի քաշը, որակը, գինը, գնորդներին խաբելը, թերակշռելը, թերաչափելը եւ այլն։ Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար պիտի խոստովանենք, որ սպառողի շահերը Հայաստանում երբեք էլ ըստ արժանվույն չեն պաշտպանվել։ Օրինակ, ելնելով հայաստանյան «չափանիշներից», ո՞վ կարող է ասել,

ԿԲ նախագահի «անտեղակալ» պաշտոնավարման (ինչը սահմանադրական խախտում է), ինչպես նաեւ՝ ԿԲ-ի պահուստային

Դե՛ «շպիոն-շպիոն» խաղալը հիմի դու տես ԿԲ նախագահի «անտեղակալ» պաշտոնավարման (ինչը սահմանադրական խախտում է), ինչպես նաեւ՝ ԿԲ-ի պահուստային մասնաշենքը՝ էությանը չհամապատասխանող զվարճավայր դարձնելու մասին Արա Սահակյանի հրապարակավ արտահայտած մտահոգություններն առ այսօր որեւէ լուրջ պատասխանի չեն արժանացել։ «Արմատ» շաբաթաթերթում հիշյալ մտահոգությունները տպագրվելուց հետո անցել է երկու շաբաթ։ Կենտրոնական բանկը՝ լրատվության ծառայության ղեկավար Զարուհի Բարսեղյանի շուրթերով ո՛չ

Ինչպես էր Վ. Օսկանյանը պայքարում «ապազգային եւ դավաճանական» քաղաքականության դեմ

Քամելեոնը Ինչպես էր Վ. Օսկանյանը պայքարում «ապազգային եւ դավաճանական» քաղաքականության դեմ Կարդալով եւ լսելով արտգործնախարար Վարդան Օսկանյանին այսօր, անտեղյակ մարդը կարող է ենթադրել, որ մինչեւ 1998-ի իշխանափոխությունը, նա նույնպես դաշնակցական տեսակետների կողմնակից էր՝ Հայ դատը, պահանջատիրությունը Հայաստանի պետական քաղաքականություն հիմքը դարձնելու ջատագով: Կարելի է մտածել, որ նա հավատում էր, թե միայն «արյան վրեժի» զգացմունքային մոտեցումների

Դաշնակցականները՝ օսմանյան հավատարիմ քաղաքացիներ

ԽԱՌՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ Դաշնակցականները՝ օսմանյան հավատարիմ քաղաքացիներ 1915թ. արհավիրքը վերապրածները XX դարի սկզբի կուսակցականներին հաճախ էին անվանում խառնակիչներ, իսկ մենք՝ խորհրդային փառապանծ պրոպագանդայի զոհերս, չէինք հասկանում։ Չէինք հասկանում, թե կոմունիստների կողմից այդքան բուռն հայհոյվող դաշնակցականներն ինչպես կարող էին նպաստել Արեւմտյան Հայաստանում կատարված դեպքերին։ Ինչո՞ւ ցեղասպանությունից փրկված արեւմտահայերը պետք է մեղադրեին նաեւ սեփական գործիչներին, երբ

Թե ինչով կավարտվի հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ, այսօր շատ

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ՊԵ՛ՏՔ Է ՀՆՉԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Թե ինչով կավարտվի հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ, այսօր շատ դժվար է ասել։ Սակայն արդեն իսկ հետաքննական եւ դատաքննական փուլերում արձանագրված են իրողություններ, որոնք հետագայում սույն գործն ուսումնասիրող մասնագետի (եւ ոչ միայն) մեջ ակնհայտ տարակուսանք են առաջացնելու։ Այսինքն՝ դրանք նույնպիսի տարակուսանք են առաջացնում նաեւ այսօր։ Սակայն քանի դեռ գործը «եփման»

ԱՆՎԱԽ ՊԱՌԿՈՂԸ ԹՈՂ ԳԱ

ԱՆՎԱԽ ՊԱՌԿՈՂԸ ԹՈՂ ԳԱ Վերջերս Հմայակ Հովհաննիսյանն ընդգծելու համար ներկա եւ նախկին ընդդիմությունների տարբերությունը, գրել էր, թե ներկաներին կարելի է վախեցնել մի «վարչական գոռոցով», իսկ այ հին, հակաՀՀՇ-ական ընդդիմությունը կանգնած էր մահվանը դեմ հանդիման. «Կանգնած էինք 1996-ին մեր առջեւ նետված տանկերի առջեւ։ Եվ կկանգնեինք մինչեւ այսօր, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական չտար»։ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցնում էր,

ԱՅԼԵՎՍ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՉԵՆ

ԱՅԼԵՎՍ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՉԵՆ Երեկ լուրեր էին տարածվել, որ «Մանկական աշխարհ» հանրախանութը ոչ հրապարակային գործարքի արդյունքում օտարվել է՝ առանց կոլեկտիվի գիտության։ Այնինչ, կոլեկտիվը համաձայնել էր նախապես 500 հազար դոլար վճարելու քաղաքապետարանի առաջարկին՝ խանութն իրենց վաճառելու պայմանով։ Հիշենք, որ արդեն 3 անգամ հայտարարված աճուրդի արդյունքում հանրախանութն այդպես էլ չվաճառվեց։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն «Առավոտին» հայտնեց, որ, իրոք,

ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՎԱՐԿԱԾԸ»

«Ֆեմիդայի» երեկվա հյուրը նաեւ Արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանն էր, որը, ներկայացնելով 1998 թ. օգոստոսի 6-ին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության եւ Արամ Կարապետյանի ինքնասպանության վարկածը՝ նշեց, որ իրեն միշտ մտահոգել են ո՞վ, ինչպե՞ս, ինչո՞ւ հարցերը։ Նա մեջբերեց պաշտոնական վարկածը. դատախազության կոլեգիայի նիստի արձանագրությունը. «Լսելով քննարկմանը կարեւորագույն գործերով քննիչ Ալբերտ Մարգարյանի զեկուցումը, կոլեգիան արձանագրել է,

Րաֆֆի

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իրականությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը բավականին չարչրկվեց։ Նախկին եւ ներկա նախագահները հարցը չէին լուծում։ Վերջին նախագահի օրոք թերեւս առավել անհասկանալի էր այս ձգձգումը, քանի որ վերջինիս օրոք շրջանառության մեջ դրվեց նույնիսկ երկքաղաքացիության հնարավորության հարցը։ ՀՀ քաղաքացիություն ստանալու առաջին դիմումից 9 տարի 11 ամիս անց է միայն պրն Հովհաննիսյանին տրվել ՀՀ

ԱԱՆ-Ն ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՄԱՍԻՆ

Առիթ ունեցել ենք նշելու, որ Ազգային անվտանգության նախարարության՝ ԱԱՆ երկու աշխատակիցներ տեղյակ են եղել Նաիրի Հունանյանի մտադրությունների մասին։ Ավելին, այժմ պարզվում է, որ նրանցից մեկը ոչ միայն իմացել է, այլեւ հայտնել՝ ուր որ հարկ է։ Բայց նախ առաջին աշխատակցի մասին։ Ընդունենք, թե ԱԱՆ կառավարական կապի եւ տեղեկատվության վարչության ավագ ինժեներ, մայոր Մելքոն Եսայանը, որի պարտականություններն են

Հայտարարեց

«ԱԺՄ-ՈՒՄ ԽԱՌԸ ԻՐԱՎԻՃԱԿ Է» Հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Գագիկ Հովհաննիսյանը Որքան հիշում ենք, այդօրինակ իրավիճակն ԱԺՄ-ում տիրում է արդեն մոտ մեկ տարի: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ շուրջ մեկ տարի առաջ կուսակցությունում ոմանք հոգնեցին ընդդիմություն խաղալուց եւ որոշեցին մի քիչ էլ «իշխանություն-իշխանություն» խաղալ՝ ներգրավվել գործադիր մարմնում եւ, իբր, փորձել ներսից «փոխել» երկրի կառավարման արատավոր համակարգը:

Տաշած քանդակը գետնին չմնա՞…

Տաշած քանդակը գետնին չմնա՞… Սեպտեմբերի 4-ին «Հաղթանակ» զբոսայգում կբացվի Քանդակի միջազգային սիմպոզիումը՝ նվիրված… դե, բնականաբար, քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Սիմպոզիումի բացումն ավետելու նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել կազմակերպիչը՝ «Կենաց ծառ» հիմնադրամի նախագահ, սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար Սարո Սարուխանյանը։ 1 ժամից ավելի տեւած ասուլիսից եթե հանենք այն հատվածները, որտեղ պրն Սարուխանյանը հիացական եւ երախտիքի խոսքեր էր հղում քրիստոնեության

ԲԱՆԱԿ ԿԳՆԱՆ

ԲԱՆԱԿ ԿԳՆԱՆ ՀՊՃՀ-ի քոլեջի դիմորդների ծնողները խուճապի են մատնվել. պաշտպանության նախարարությունը մի նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն, որով առաջարկել է վերանայել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին զորակոչից տարկետման իրավունք տալու մասին կառավարության որոշումը։ ՀՀ կառավարության նախորդ նիստում ՊՆ-ի ներկայացրած այս նախագիծը հաստատվել է, եւ քոլեջները զրկվել են տարկետման իրավունքից։ ԿԳՆ-ի միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ

Աթենքի մոտակայքում գտնվող Պերիստերի փոքրիկ քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի

ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ Աթենքի մոտակայքում գտնվող Պերիստերի փոքրիկ քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի երիտասարդական առաջնությունը հատեց եզրագիծը։ Մեր հանրապետությունն այնտեղ ներկայացված էր երեք մասնակիցներով։ Տղաների պայքարում հանդես էին գալիս գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ու միջազգային վարպետ Գաբրիել Սարգսյանը, իսկ աղջիկների մրցակցությունում՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։ Առաջնության մեկնարկային փուլում եւ միջնամասում թե՛ Լեւոնը, թե՛ Գաբրիելը բավականին

2000թ.

Թղթի վրա մնացած օրենքը 2000թ. հոկտեմբերի 9-ին ընդունվել եւ «Հրապարակման պահից ուժի մեջ է մտել» հանրապետության նախագահի ստորագրությամբ հաստատված «Օրենքը հեռուստատեսության ու ռադիոյի մասին»։ Մինչ այդ հրապարակված օրենքներից ամենածավալունն է, բաղկացած է մոտ 6 տասնյակ հոդվածից։ «Օրենքի» լեզուն՝ ընդհանրապես, եւ շատ հոդվածների լեզուն՝ մասնավորապես, հնարավոր չէ հասկանալ։ Այդ առումով չափազանց բնորոշ է «Օրենքում օգտագործվող հիմնական

ՀՀ

ԴՈՒԴՈՒԿՆ ԻՄ ՀՈԳԻՆ Է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1933-ի ապրիլի 20-ին, Երեւանում՝ երաժշտի նտանիքում։ Դեռ փոքրուց ծնողների եւ ընկերների կողմից մկրտվել է փաղաքշական «Լալիկ» մականունով, որով նրան ճանաչում եւ դիմում են բարեկամներն ու մտերիմները, իսկ ընկերների եւ կոլեգաների համար նա նաեւ Վարպետ է։ Բարի է, հյուրընկալ, նրբանկատ, անմիջական եւ անչափ համեստ։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31