Օրվա լրահոսը

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՇՓՈԹՈՒՄ Է ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Դատական նիստը սկսվեց ՆԳ եւ ԱԱՆ 3-րդ գլխավոր վարչության 2-րդ ծառայության նախկին պետի, գնդապետ Սերգեյ Համբարձումովի պաշտպան՝ փաստաբան Ռ. Ռշտունու Էջմիածնի ժողդատարանի, դատախազի նկատմամբ բացարկ հայտնելով, քանի որ «դատաքննության ընթացքում, ինչպես ասվեց, գործով մասնակցող դատախազ պրն Գ. Ավետիսյանի կողմից ամբաստանյալ Ս. Համբարձումովի պաշտպանի, այսինքն՝ իմ նկատմամբ դրսեւորվեց տարօրինակ արհամարհական, դատավարական նորմերին հակասող վարքագիծ։ Դատախազն ինձ

ԶՐՈՒՅՑ ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ

– Պարոն Ավանեսյան, ըստ իմ տեղեկությունների, Հայաստանը պետք է «Մերի Լինչ» կազմակերպությունից 1,5 մլն դոլար ստանա։ Ի՞նչ գումար է դա եւ ի՞նչ նպատակներով է ծախսվելու։ – Կարծես թե տեղեկությունն այնքան էլ ճիշտ չէ։ «Մերի Լինչ»-ի հետ մենք բավականին մեծ գործառություններ ենք իրականացնում, հիմնականում՝ սեփականաշնորհման ոլորտում։ «Մերի Լինչ»-ը հանդես է գալիս որպես ֆինանսական միջնորդ, իսկ ինչ

Նվեր Չախոյանի համար ժամանակն էլ է ոսկի

ԱԺ պատգամավորներին առանձնապես շփվող ու մարդամոտ չես համարի։ Ամենաչշփվողներից մեկն էլ պատգամավոր Նվեր Չախոյանն է, որից փորձեցի ճշտել՝ ինչո՞ւ է բացառապես հաղորդակցվում մի քանի պատգամավորների հետ միայն։ (Հարցիս պատասխանեց «որպես քրոջ»։ Եվ քանի որ քույրությունը պարտավորեցնում է, ձայնագրիչս անջատած պահին նրա ասածն առայժմ չեմ տպագրի։ Նվեր Չախոյանը խոստացավ 2-3 ամիս անց «հատուկ ինձ» հարցազրույց տալ)։

ՍԱ ՄԻՆՈՒՍ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱԼԱՆՍԻՆ

Ընթացիկ շաբաթվա սկիզբը նշանավորվեց նրանով, որ Եվրոպայի խորհրդից նամակ ստացվեց, թե հետաձգվում է նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում նախատեսված Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ֆորմատով կայանալիք հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նախորդել էր Ադրբեջանի հայտարարությունը, թե մտադիր չէ Ստրասբուրգ մեկնել։ Տեղի ունեցածն «Առավոտի» համար մեկնաբանում է ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը. -Փաստն ինքնին ոչ միայն տհաճ է եւ մտորելու առիթ

ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահական երկու ընտրություններում պաշտպանած եւ միշտ (նաեւ) նախկին իշխանությունների կողքին եղած ՀՌԱԿ-ն այժմ մի նախագիծ է ներկայացրել Քաղաքական խորհրդին, որով առաջարկում է. «Նախորդ վարչակարգի քաղաքական ուղեգծի եւ գործունեության վերջնական արդյունքը գնահատել որպես ազգային հիմնախնդիրներից հրաժարվելու, իսկական ժողովրդավարության եւ տնտեսական խորքային բարեփոխման ելակետից նահանջելու դիրքորոշման եւ կլանային համակարգին բնորոշ նեղ շահադիտական, կորպորատիվ, հակաժողովրդական գործելակերպի

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԴԱՐՁ

ԱԺ կանոնակարգով նախատեսված խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փաստվեց, թե կառավարությունն, ըստ էության, այս արարողակարգի ժամանակ չի պատասխանում որեւէ հարցի… չէ, չէ, մի քիչ չափազանցրինք, ավելի ճիշտ՝ հարցերի մեծագույն մասին։ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը պատգամավորներից մեկի հարցին տրված գրավոր պատասխանը համարեց ամենեւին էլ հարցին չվերաբերող։ Այս մասին խոսեց նաեւ պատգամավոր Սեյրան Ավագյանը՝ ունենալո՞ւ ենք խորհրդարանում, առհասարակ, հարցին

ԱՆՈՐՈՇ ԸՆԹԱՑՔ

Հանդես գալով «Երկրապահ» պատգամավորական խմբի 22 անդամների անունից, որոնք հայտարարություն էին արել Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) տանը խուզարկություն անելու կապակցությամբ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը հայտարարեց, թե իրենք ՆԳ եւ ԱԱ նախարարությունից ստացել են պատասխան ու այն ընդունել ի գիտություն։ Թե ինչ է գրված պատասխանում՝ պատգամավորը չմանրամասնեց։ ՈՉ ԹԵ 12,5 ԱՌԱՋ, ԱՅԼ 25 ՀԵՏ ԳիԱրՔՄի-ի խորհրդի

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱ՞Ր, ԹԵ՞…

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, ջազի միջազգային փառատոնից հետո «Պապլավոկ» սրճարանի կողքի լճակում մի տղամարդ էր զոհվել։ Ասում են, թե նա երաժշտագետ Ռոբերտ Աթայանի թոռն էր։ Մահվան պատճառների վերաբերյալ էլ վարկածները տարբեր են՝ սրտային անբավարարություն, էլեկտրական հոսանք եւ այլն։ Ասում են նաեւ, որ այդ պահին սրճարանում են եղել վարչապետ Արմեն Դարբինյանը եւ այլ բարձրաստիճաններ։ Պատահարի

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ Հայրիկեանն ու միւսները ձէռնամուխ եղան նօր Սահմանադրութեանը, համաձայն որի՝ ՀՀ նախագահի թէկնածուն ընդամէնը հինգ տարի պիտի ապրած լիներ Մայր հայրենիքի մէջ, ընդ որում՝ դրա մէջ էին մտնում նաեւ այն ինը երկար ու ձիգ ամիսները,

Օղին՝ ջրի փոխարե՞ն

Կենտրոնական ավտոկայանը մի ժամանակ ընդունված էր քաղաքի դարպաս անվանել։ Հանրապետության տարբեր շրջաններից, գյուղերից ու քաղաքներից ավտոբուսով եկողներն առաջինն ավտոկայանն էին տեսնում եւ, փաստորեն, դա էր նրանց առաջին տպավորությունը քաղաքից։ Փոփոխությունները չշրջանցեցին նաեւ ավտոկայանը, եւ ընդհանուր քաղաքին բնութագրող վրձնահարվածներն առավել տեսանելի են նաեւ այստեղ։ Արդեն «միջազգային» երթուղի դուրս եկած ավտոկայանից ոչ միայն Գորիս եւ Կապան են

Սեփականաշնորհման հետքերով

Պատկերացրեք հետեւյալ վիճակը։ «Պեռնո Ռիկար» ընկերությունը հանկարծ սնանկանում է կամ այլ պատճառներով կոնյակի գործարանը դադարում է աշխատել։ Ելույթ է ունենում Ազգային ժողովի նախագահը եւ վրդովված պատգամավորներին ու հուզված խաղողագործներին հայտնում, որ կոնյակի գործարանը սեփականաշնորհեցին քաղաքական դրդապատճառներով՝ հայ- ֆրանսիական բարեկամությունը զարգացնելու, եղեռնը ճանաչել տալու, արեւմտյան արժեքները ընդօրինակելու նպատակներով։ Եթե դա տեղի ունենա մի քանի տարի հետո,

ՍԱՆԴՈՅԱՆԻ ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի տնտեսական սառած վիճակը կառավարության ընդհատակներում՝ բավական շիկացած քննարկումների եւ բյուջեն մի կերպ ու որքան հնարավոր է շատ լցնելու պրպտումների պատճառ է դարձել։ Դրան եթե գումարենք Համաշխարհային բանկի կասկածելի քաղաքականությունը, տխուր եզրահանգումների կգանք։ Կարճ ասած՝ հնարավոր է, որ հաջորդ տարվանից բարձրանան խմելու եւ ոռոգման ջրերի, էլեկտրաէներգիայի սակագները։ «Առավոտն» արդեն գրել է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի

Հելսինկյան կոմիտեն նորից անդրադարձավ բանակին

Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 24-ին, այս նույն՝ բանակում տիրող իրավիճակին նվիրված միջոցառումներից հետո շատացել է Հելսինկյան կոմիտեին դիմող ծնողների թիվը, որոնց որդիները սպանվել ու խոշտանգվել են բանակում։ Երեկվա միջոցառմանը լրագրողներից ու հասարակական այլեւայլ կազմակերպությունների ներկայացուցիչներից անհամեմատ շատ էին տուժող ծնողները՝ հիմնականում մայրեր։ Իբրեւ հիշեցում ասենք, որ անցյալ տարվա միջոցառմանը հետեւեց Պաշտպանության նախարարության խիստ հայտարարությունը, որի

«ՍՈՒԲՅԵԿՏԻՎ» ՄՈՏԵՑՄԱՄԲ՝ ԴԵՊԻ ՕԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական խորհուրդը մի քանի օր քննարկում է եւ դեռ կքննարկի երկու «շատ լուրջ» հարց. 1. Նախորդ իշխանությունների քաղաքական, բարոյական եւ իրավական գնահատականը։ 2. Այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը եւ կառավարության վարած քաղաքականությունն այս հարցում։ «Մի անգամ եւս, հատկապես ձեր թերթին ուզում եմ ասել, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության տրամադրությունները «վհուկների որս» կազմակերպելը չէ, որ մենք

«Սրամտում է Սանդոյանը» շարքից

Սառնասրտորեն խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանն անեկդոտի սիրտ էլ ուներ։ Ասեմ, որ նախարարը խոստացավ «Առավոտին» տված յուրաքանչյուր հարցազրույց եզրափակել անեկդոտով։ Միայն խնդրեցի, որ հարցազրույցի եւ անեկդոտի թեմատիկաները մոտ լինեն։ Եվ այսպես. «Կոմունիստների ժամանակ, հիշո՞ւմ եք, տալոնային սիստեմ էր։ Ու, ո՞նց ասեմ, որ հասկանալի լինի, ամուսինների միջեւ, է՜ննն… դե, ինտիմ

Խղճի ու կյանքի միջեւ

Եթե հավատալու լինենք առասպելներին եւ գիտությանը, պետք է անվերապահ արձանագրենք, որ մեր սքանչելի երկիրը՝ Հայաստանը, գրավոր ու բանավոր աղբյուրների տեղեկություններով միշտ եղել է ինչ-որ գերտերության «ֆորպոստը» (միջնաբերդ, հենարան, հենակետ): Եւ այդ կարգավիճակի պարտադրանքով հաճախ է դիմել ապստամբությունների՝ հիմնականում պարտվելով նույնիսկ այն դեպքերում, երբ պարտվելու պատճառ չի եղել: Սա արձանագրում են մեր գրավոր եւ բանավոր աղբյուրները:

Ի ՉԻՔ ԵՂԱՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ԲԼԵՖԸ

Հարցազրույց «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանի հետ -Պարոն Այվազյան, ձմռանը սովորաբար ակտիվանում են քաղաքական, դիվանագիտական շփումները եւ այս առումով, պետք է փաստենք, որ ավելի ակտիվ քննարկումներ են տեղի ունենալու Ղարաբաղի հարցով։ Ի՞նչ նկատառումներ ունի «Երկրապահը» դիվանագիտական այս մեծ մեկնարկից առաջ։ -Փաստորեն, ամերիկյան նավթային ընկերությունները, որոնք պետք է օրերս հավաքվեին ու Բաքու-Ջեյհան նավթամուղի խողովակաշարի ֆինանսավորման

«Աղքատի հոգեբանությունը հասել է մինչեւ օրենսդրություն»

Այս պարագայում խոսքը «Մաքսատուրքի մասին» օրենքին է վերաբերում, իսկ ցիտատը բերված է ԱԺ պատգամավորուհի Հերմինե Նաղդալյանի խոսքից։ ԱԺ-ում երեկ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց «Մաքսատուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Քանի որ այս խնդիրն առանձնապես հուզում է գործարարներին եւ մեջտեղներում «ժողովրդի քրտինք» չկա, ուստի դահլիճում առհասարակ չերեւաց Լեոնիդ Հակոբյանը, իսկ Արշակ Սադոյանը

ՉԵՄ ԲԱԺԱՆՎԻ ԿՈՄԵՐԻՏՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՈՒ ՀԱՎԵՐԺ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՄՆԱՄ

Ի նշանավորումն կոմերիտմիության 80-րդ տարեդարձի՝ երեկ կոմունիստներից, կոմերիտականներից ու 14 պիոներներից բաղկացած մի խումբ ծաղկեզամբյուղներ դրեց Մյասնիկյանի եւ Շահումյանի արձաններին։ Ծաղիկներ դրեցին նաեւ երբեմնի թիվ 1 «պոստի» վրա, որտեղ անմար կրակի իմիտացիա էին փորձել ապահովել բրգաձեւ շարված չոր սպիրտի հաբերով։ Այս խիստ խորհրդանշական արարողությունից հետո էլ հանդիսավոր նիստ անցկացրին։ Սակայն մինչեւ Հայֆիլհարմոնիայի (հավաքվածների համար) փոքր

ԼՂՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ

Ժաննա Կիրկորովան ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար: Կառավարության մամլո խոսնակն ուսանողուհի է։ Փոփոխություններ նաեւ հեռուստատեսությունում։ Օրերս լուծարվել էր ԼՂՀ տեղեկատվության եւ մամուլի վարչությունը։ Մեր ունեցած տեղեկություններով, սա այդ վարչության ղեկավար Ժաննա Կիրկորովայի եւ վարչապետի տարաձայնությունների հետեւանքն էր։ Սակայն ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության գլխավոր մասնագետ Միքայել Հաջյանը պարզաբանեց. «Սկզբունքային տարաձայնություններ չեն եղել» եւ որպես հիմնավորում մեջբերեց կառավարության

ԻՆՉՊԵՍ ՀԱՎԱՔԵԼ ԲՅՈՒՋԵՆ

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված հայտարարությունների ժամը շատ տեղին օգտագործեցին հատկապես «Օրինաց երկիր» կուսակցության եւ «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները։ Ու եթե երկրորդ դեպքում բարձրացվեցին հանրապետության ներքաղաքական ու տնտեսական զարգացումներին առնչվող խնդիրներ, ապա «Օրինաց երկրի» ներկայացուցիչներն այս էլ որերորդ անգամ հերթական «քարը դրեցին» իրենց նախընտրական «պատին»։ Ե՛վ Սերգո Երիցյանը, ե՛ւ Վախթանգ Լալայանը, եւ թե Ստեփան

ՎԱՏ ՆԱԽԱԴԵՊ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ

Վարշավայում տեղի ունեցած՝ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ժողովից վերադարձել է Հովհաննես Իգիթյանը։ Նա «Առավոտին» ծանուցեց, որ Լեհաստանի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Եվրախորհրդի քաղաքական հանձնաժողովի նախագահ պրն Բարսոնիի հետ։ Խոսվել է Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ ընդհանուր տեսակետ է արտահայտվել, որ անթույլատրելի է Եվրախորհրդի հետ վերջնագրերի լեզվով եւ ուժի դիրքից խոսելու

ԴՈՒ ՆՐԱ՛ ՀԵՏ ԸՆԿԵՐԱՑԻՐ…

Ինչպե՜ս են սխալվել «Օրագրի» մեր գործընկերները, երբ երեկ նշել են, թե թիվ 40 ընտրատարածքում Հրանուշ Խառատյանի չընտրվելը «Քոչարյանի աշխատակազմի պարտությունն է» եւ որ դատավարությամբ նրա յուրօրինակ գովազդը աշխատակազմի ղեկավարի հնարած մեխանիզմն էր։ Այս ընտրատարածքից պատգամավոր ընտրված 27-ամյա Արա Մուրադյանը բացի այն, որ կարատեի չեմպիոն եւ սպորտդպրոցի տնօրեն է՝ նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի ընկերն

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ, ի նշանաւորումն Կօնեակի գօրծարանի բացառիկ եւ դարակազմիկ գօրծարքի, հայոց մայրաքաղաքում կազմակէրպուեց Ջազի* ազգամիջեան փառատօնը, որին յուրեանց մասնակցութիւնը բերեցին ամէրիկացիներ Տաթեւիկ Յօվհաննիսեանն ու Դաւիթ Ազարեանը, ռուսներ Գէորգի Գարանեանն ու Պօղօս Պօղօսեանը, հայեր Լեւօն Մալխասեանն ու

Ջազը՝ հայ ազգի բաղկացուցիչ մաս

Միջազգային ջազ փառատոնի ոգեւորությունն ու տպավորություններն այնքան ուժեղ էին, որ դեռ փառատոնը չավարտված, մարդիկ մտածում էին՝ ինչ են անելու, ուր են գնալու փառատոնը վերջանալուց հետո։ Այս փառատոնը մի քանի օրում կարողացավ մարդկանց մեջ նոր չափանիշներ արթնացնել եւ ճիշտ գնահատականներ տալ… Թերեւս վերջին տարիներին օպերային թատրոնի դահլիճն այդքան հանդիսատես չէր ունեցել, որքան փառատոնի օրերին, որին ներկա

ՏԱՂԱՆԴԸ ՄԻՇՏ ԷԼ ԱԶԳԱՅԻՆ Է

Ինչ որ լավ է՝ լավ է: Նրանք, ովքեր կարողացել են կազմակերպել Միջազգային ջազ փառատոնը Երեւանում, լավ գործ են արել, իսկական տոն պարգեւելով հասարակության այն մասին, որն ունի /կամ պահպանել է/ մտավոր եւ մշակութային զարգացման որոշակի մակարդակ: Նրանք, ում տարիքը 30-ից բարձր է, զգացին կարոտախտի նման մի բան՝ կարոտախտ խաղաղ եւ բնականոն այն ժամանակների նկատմամբ, երբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՏԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԾԱՎԱԼԵԼ

«Մարդու իրավունքներ 96-98» հասարակական կազմակերպությունը դատական քաշքշուկներից հետո վերջապես գրանցվեց արդարադատության նախարարությունում։ Կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի գնահատմամբ՝ արդարադատության նախարարությունը գրանցման հարցերին «ջոկովի» է մոտենում, առաջնորդվում իր ցանկությամբ եւ ոչ թե՝ օրենքով։ Այս դեպքում անհասկանալի է ԱՆ նման «կոշտ» կեցվածքը հատկապես տեղական կազմակերպությունների նկատմամբ ու ոչ, ասենք, միջազգային հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք իր աչքի առաջ գործում

ՄՈՌԱՆԱԼ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ԵՎ ԳՏՆԵԼ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարությունը սկսեց 1999 թ. բյուջեի քննարկումները։ Գործող օրենսդրությունը պարտավորեցնում է երկրի եկող տարվա պետական բյուջեի «կառավարական» տարբերակը մինչեւ նոյեմբերի 1-ը ներկայացնել խորհրդարան։ Շաբաթ օրը կառավարությունում քննարկված 1999 թ. բյուջեի նախագիծը անցնող տարվա ցուցանիշների հետ համեմատած մոտ 30 տոկոս աճ է ենթադրում։ Աճ ասածն, իհարկե, չի ներառում իր մեջ ո՛չ արժեզրկումը, ո՛չ էլ գների աճը։ Քննարկման

«Չորս ամսվա համար չարժեր ժողովրդին հանել ոտքի»

ԱԺ թափուր տեղերի համար պայքարը Երեւանի թիվ 40 ընտրատարածքում երեկ ավարտվեց՝ հօգուտ… Այս մասին վերջում։ Մինչ այդ՝ այն մասին, թե ինչպես էին ընտրողները մասնակցում (կամ որ ավելի ճիշտ կլիներ, չմասնակցում) այդ ընտրություններին։ Թիվ 40 ընտրատարածքի յոթ տեղամասերն ընդգրկում են Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածները։ Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 16000 է։ Օրվա երկրորդ կեսին նույնիսկ ընտրական

ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական ուժերը հուսավառված նետվում են ընտրարշավ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու եւ իրենց թեկնածուի հաղթանակը ապահովելու համար։ Նրանք մանրամասն ուսումնասիրում են նախորդ ընտրությունների «դառը փորձը» եւ դրա վրա կառուցում իրենց ընտրարշավը։ Եվ հայտնաբերում, որ այս անգամ իրագործվեցին ընտրությունները կեղծելու նոր մեխանիզմներ, որոնց իրենք նախորդ անգամ չէին հանդիպել։ Հոկտեմբերի 25-ին Գյումրիի թիվ 54

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930