Օրվա լրահոսը
ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր ՔԱՅՔԱՅԵՑ ՔԽ-Ը
Ռոտացիայի սկզբունքի մերժման պատճառով ԻՄ-ի՝ ՔԽ-ը բոյկոտելը «Իրավունքի» վերջին համարում ներկայացված էր իբրեւ պատրվակ՝ նախորդ իշխանությունների գնահատականին խոչընդոտելու իրական նպատակին հասնելու համար։ «Հայրիկյանը որդեգրել է, ըստ էության, ՔԽ-ն աստիճանաբար քայքայելու գործելակերպ,- նշված էր հրապարակման մեջ։- Բացառված չէ, որ քաղաքական գնահատականի հարցն արգելակելով՝ Հայրիկյանն ընդարձակում է իր ապագա դաշնակիցների քաղաքական դաշտը»։ «Սա մասնավո՞ր տեսակետ է, թե՞
Все мы бабы-стервы
Այս նյութը պատրաստելու համար մի քանի օր շարունակ տարբեր բառարաններում փնտրում էի стерва բառի հայերեն համարժեքը։ Ցավոք, գտածներս՝ «գարշելի կին», «զզվելի կին», շատ հեռու էին բավարար լինելուց։ Стерва-ն շատ ավելի ընդգրկուն, արտահայտիչ, բացահայտիչ բառ է, քան «գարշելին» կամ «զզվելին»։ Стерва-ությունը, որքան անտանելի ու գարշելի, այնուհանդերձ, խիստ կանացի, եւ երբեմն օգտակար հատկություն է։ Այնքան կանացի, որ
Կուկու-սյուսյու՝ Փո՜լ…
Որոշել էի հանդիպել ռաբիս երգիչ Փոլի հետ, որի ռաբիս աֆիշները ողողել են քաղաքը։ Ու թեեւ արդեն պայմանավորվել էինք հարցազրույցի համար, այնուամենայնիվ, հանդիպումը չկայացավ։ Փոլը գերադասել էր հարցազրույցի փոխարեն քնել։ Ցավալին այն է, որ 2-3 օր անընդմեջ զանգահարում էի «Դվին» հյուրանոց, եւ հյուրանոցի հերթապահները պատասխանում էին՝ «Փոլը տեղում չի»։ Վերջապես մի օր պայմանավորվեցինք։ Պայմանավորված ժամին՝ հոկտեմբերի
ԱՆՀԱՏԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀԱ- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՆՀԱՏԸ Եվգենի Պրիմակովը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 29-ին, Կիեւ քաղաքում: Մանկությունն անց է կացրել Թբիլիսիում: Նրա մայրը հայտնի բժշկուհի էր: Պրիմակովը կովկասցիներին հատուկ հավատարմությամբ պահպանում է ընկերական կապերը դպրոցական ու բակի ընկերների հետ, որոնցից շատերը նշանավոր մարդիկ են: Նրանց շարքում են հայտնի սրտավիրաբուժ Վլադիմիր Բուրակովսկին, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ապարատի պատասխանատու աշխատակից Լեւոն Օնիկովը, կինոռեժիսոր Լեւ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կամ ինչո՞ւ է թանկանալու էլեկտրաէներգիան Վերջերս կառավարության անդամները հանդես եկան էլեկտրաէներգիայի սակագների թանկացման անհրաժեշտության մասին հիմնավորումներով: Սա, բնականաբար, հետեւյալ սցենարն է ունենալու. կառավարիչները պնդելու եւ թվային կոմբինացիաներով արդարացնելու են դրա անհրաժեշտությունը, իսկ ընդդիմությունը ընդդիմանալու է դրան: Իսկ էլեկտրաէներգիայի շարքային սպառողները այդպես էլ չեն հասկանալու, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Իսկապես, դժվար է հավատալ, որ
«ԵՍ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՄ ԵՎ ՈՉ ԹԵ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ»
Ասում է հեռացված դաշնակցական, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին նախագահ եւ ԳԽ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը Դաշնակցության վերջին հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ որոշմամբ շարքերից հեռացված Հովիկ Աղազարյանը։ Նրա հեռացումը մամուլում դիտվել էր որպես ներկուսակցական հակասությունների արդյունք, եւ մենք փորձեցինք պարզել, թե արդյոք դա՞ է իրական դրդապատճառը։ Հովիկ Աղազարյանը նախ պատասխանեց մեր հարցին, թե
«ԵՍ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԽՈՐԱՄԱՆԿ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»
Զրույց «Ազգային առաջադիմություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բաղդասարյանի հետ Նախկինում ընդդիմադիր, այժմ իշխանություն ներկայանալ ճգնող մի քանի կուսակցություններ իրենց մաքրությունն ու ազնվությունն ապացուցելու համար փորձում են սահմանագիծ անցկացնել նախորդ եւ ներկա իշխանությունների միջեւ։ «Ազգային առաջադիմություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանն ինչպես 1996-ին, այնպես էլ 1998-ին պաշտպանեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Նա չդարձավ նախագահի խորհրդական, եւ նրան չեն հետաքրքրում
ՀՅԴ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԵՂԱԴՐՎԱԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Այն կուսակցությունը, որն ամենաշատն էր տուժել իրավաբանորեն չապացուցված մեղադրանքներով քաղաքական հայտարարություններից՝ իշխանության լծակներին մասնակի տիրանալով, նո՛ւյն գործելակերպն ընտրեց ընդդիմադիրների հետ հաշվեհարդարի համար։ Ի դեպ, հանրահավաքում «թալանչիների եւ կեղեքիչների» անունների կամ Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ «թիրախների» ընտրությունը եւս մի ապացույցն էր այն իրողության, որը համառորեն հերքում են ՀՅԴ անդամները, այս կուսակցությունը իշխանությանը մաս էր կազմում՝ այլապես վարկաբեկիչ
ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
Վերջապես Դաշնակցությունը բացատրեց ժողովրդին, թե ինչու է ժողովուրդը վատ ապրում։ Հրապարակեց անուններ, որոնք, Արշակ Սադոյանի բառերով՝ «ծծում են ժողովրդի արյունը»։ Կասկած չկա, որ Դաշնակցությունն իր լուսավորչական-բացատրական աշխատանքներն անելու համար գերադասել է փուլ առ փուլ տարբերակը. առաջին փուլում տրվեց 11 թալանչու, արյուն ծծածի անուն։ Ու թեեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը տարակուսեց, որ նրանք «դեռեւս
ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐԵՎԱԳԻՐ
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր պրն Ա. Աբրահամյանին Մեծագույն զարմանք է հարուցում ձեր թերթի 1998 թ. հոկտեմբերի 24-ի համարում տպագրված «Անմարդկային կատակերգություն» հոդվածը, որում առնվազն զավեշտալի են հնչում հոդվածագրի դատողությունները, երբ նա, հղում կատարելով ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արձանագրությանը, բավական «խորիմաստ» եզրահանգումներ է անում ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ (այն համեմելով անպարկեշտ արտահայտություններով)՝ առանց իրեն
ՆԵԳՐԵՐԻ ՔԽ-Ը
Առաջավոր փորձի փոխանակում 1994-ին Հարավ-Աֆրիկյան հանրապետությունում առաջին ազատ ընտրություններում իշխանության գալով՝ Նելսոն Մանդելայի գլխավորությամբ սեւամորթները «Հաշտեցման եւ ճշմարտության» հանձնաժողով էին ստեղծել, որը բարոյական դատարանի դեր էր ստանձնել։ Այս հանձնաժողովին ցուցմունքներ տալու եւ մեղանչելու դեպքում ապարտեիդ իրականացրած նախկին սպիտակամորթ իշխանավորները չէին դատապարտվում։ Հանձնաժողովը նախորդ իշխանությունների վարած ուղեգծի վերաբերյալ 3000 էջանոց եզրակացություն պատրաստեց, որտեղ նաեւ քննադատություն կար
ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ Է «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍԻՆ»
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում իրեն աջակցող կուսակցության՝ նախկին իշխանությունների հանդեպ հաշվեհարդար տեսնելու կոչերին, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Նման կոչեր հնչում են այս տարվա նախագահական ընտրարշավից ի վեր՝ եւ ոչ միայն նախագահին աջակցող կուսակցություններից: Նախագահի կարծիքով, բացահայտ օրինախախտումներ թույլ տված մարդիկ պետք է պատասխան տան, սակայն «վհուկների որսը»
Ընդամենը քանի՞ մայրաքաղաք են ունեցել
Կրթության համակարգն ակնհայտ ազգային նկարագիր է ստանում։ Հանրակրթական դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաները հնարավոր ու անհնար բոլոր մոտեցումներով ազգայնականացվում են։ Սա շատ կարեւոր խնդիր է եւ մեր կրթության ու գիտության նախարարությունը սկսել է տարրական դասարաններից։ Իսկապես, հո չի՞ կարելի թողնել, որ մեր երեխաները ապազգային մաթեմատիկա սովորեն։ Այս ազգանվեր մտահոգությամբ՝ նախարարությունը հաստատել է մաթեմատիկայի 2-րդ դասարանի դասագիրքը։
«ԷՍ ՇԵՆՔԻ ՎՐԱ ՆԱՎՍ ԿԱ, ԻՍԿ ՇԵՆՔԻ ՏԱԿ՝ «ԲՐԱԲԻՈՆ»
Սայաթ-Նովա թիվ 5 շենքին հարող «Բրաբիոն ֆլորա սերվիսը» բակի կողմից որոշել է ընդարձարկել իր տիրույթները։ Արդեն աշխատում են ժրաջան բանվորները. շարում են պատը, տեղահան են անում փոքրիկ հողակտորը եզրագծող բազալտե «բորդյուրները»։ Ու հաստատուն քայլերով գործը հասնում է 2 հաստաբուն ծառերին։ Շենքի բնակիչները՝ նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի գլխավորությամբ, նախ դիմել են հարցի խաղաղ կարգավորման բանակցային միջոցին։ Սակայն
Նոր դեսպանի ոտքը «խերով» չէր
«Կարեւոր» օբյեկտներ ելումուտի հսկումներով լրագրողներին չես զարմացնի, բայց ԱՄՆ-ի դեսպանատունը, հրավիրելով իր նոր դեսպանի՝ Մայքլ Լեմոնի առաջին ասուլիսին, նման մի բան մտքին դրել էր։ Բավական չէ, որ նախորդ օրը ճշտել էին՝ մեզ հետ գործիք բերելո՞ւ ենք, նաեւ զգուշացրել էին ասուլիսի ժամից բավականին շուտ գալ (մոտ 45 րոպե), երեւի, որպեսզի հասցնեն մի լավ տնտղել։ Ընդ որում,
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 4․
Հեղափոխությունը եւ արձանները Որ 1988-ին սկսված Շարժումը Ղարաբաղից բացի այլ հարցերի էլ էր առնչվում՝ հիշում ենք։ Եվ որ մեր միջից Շարժմանը հակադրվողներ էլ կային՝ դարձյալ հիշում ենք։ Եվ շատերս այս Շարժումից շատ ավելի սարսափելի արդյունքներ էինք սպասում, քան այսօրվա մեր ունեցած արդյունքներն են։ Իսկ որ 1988-ի հորձանքին հակադրվելն իսկապես հաճախ իմաստ ուներ՝ կասկածից վեր է,
Փայլունին սպասելիս
«Զանգվածային լրատվամիջոցները եւ ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակներում երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը։ Նա մանրամասն ներկայացրեց իրենց հեռուստաընկերության պատմությունը դեռեւս Ա1 եղած ժամանակներից։ Լրագրողների հարցերը պրն Մովսիսյանին դարձյալ հազվադեպ էին առնչվում ժողովրդավարությանը։ Լրագրողներից մեկն ուզում էր իմանալ, թե ինչպես կարող է ինքը նայել Ա1+-ի ծրագրերը, եթե նույնիսկ դեցիմետրային անտենան տեղադրելը չի
«ՀՅԴ-Ն ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ»
«Կուսակցության որոշո՞ւմն էր այս ցուցակը հրապարակելը, թե՞ Ձեր անհատական մտահղացումը»,- «Առավոտի» այս հարցին Աշոտ Փափազյանը պատասխանեց, թե սա իր անձնական նախաձեռնությունն էր։ Իսկ մեր հարցին, թե արդյոք իր նշած տվյալները բացարձակ հավաստի՞ են, պատրա՞ստ է դրանց համար պատասխանատվություն կրել՝ դրական պատասխանեց։ Նշենք, որ Աշոտ Փափազյանը ժամանակին մեղադրվել է Համբարձում Գալստյանի սպանության մասին իմանալ-չհայտնելու մեջ։ Սակայն
ՀՅԴ-Ն ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է
Ենթադրելի է, որ Դաշնակցության համար անսովոր է այս վիճակը, երբ հերոսի եւ հալածվածի լուսապսակն այլեւս խամրած է, եւ իր դեմ խիստ քննադատական հոդվածներ են գրում այն լրագրողները, որոնք ՀՅԴ բանտարկված գործիչների եւ կասեցված կուսակցության իրավունքների պաշտպանությամբ էին հանդես գալիս։ Անսովոր է, որ այլեւս չեն կարող միայն քննադատել ու պիտի պատասխանատվություն կրեն պաշտպանյալների ու դաշնակցական պաշտոնյաների
Արշակ Սադոյանը
«Ժողովրդի արյունը ծծողների» գլխավոր ընդդիմախոսը որոշեց պահանջել իր պատգամավորական աշխատավարձը, որը չէր ստացել ընդհատակում գտնվելու ամիսներին: Քանի որ նա հետապնդվում էր նախորդ հանցավոր ռեժիմի կողմից՝ ներկա հանցավոր Ազգային ժողովի վրա օրինական գրոհ կազմակերպելու համար, կարծում եմ, որ բացի աշխատավարձից, նրան հասնում է նաեւ պարգեւատրում՝ ԱԺ-ի տապալված դարպասի, Բաբկեն Արարքցյանի եւ Արա Սահակյանի բուժման ծախսերի չափով:
ՆԱԽԱԴԵՊ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Օրերս Վարշավայում աշխատանքն է ավարտել եվրոպական երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների խորհրդաժողովը, որն անցկացվել է «Եվրոատլանտիկ երկխոսություն» նշանաբանի ներքո։ Միջոցառմանն իր կարգավիճակի բերումով ներկա եղած Հովհաննես Իգիթյանը, որը Հայաստանի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովն է գլխավորում, միանգամայն օրինաչափ է համարում, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել հատկապես Լեհաստանը։ «Լեհաստանն այսօր էլ ձեռնամուխ է եղել մի
ՀՐԱՊԱՐԱԿԵՔ «ԴԱՂԱԼՆԵՐԻ» ՈՂՋ ՑԱՆԿԸ
ՀՀՇ վարչության հինգշաբթի օրվա նիստում Շահեն Պետրոայանն առաջարկ է ներկայացրել հրապարակել ԱԺ այն պատգամավորների անունները, որոնք «դաղալությամբ են ընտրվել, եւ պարզ կդառնա, որ նրանք բոլորն այժմ «Երկրապահում» են»։ Այս լուրը հերքելու կամ հաստատելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան Շահեն Պետրոսյանն ասաց. «Իրոք, թող հրապարակվեն ե՛ւ 1995-ի, ե՛ւ 1996-ի ընտրությունների արդյունքները, բայց նաեւ՝ 1998-ի ընտրության իրական պատկերը։
ՍՊԱՆՎԵԼ Է ՊՐԱՀԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Պրահայում վերջերս սպանվել է «Արարատ-Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ, Պրահայի հայերի համայնքի ղեկավար, հայտնի գործարար Արարատ Նիկողոսյանը։ Նրա զավակները սովորում են Չեխիայի մայրաքաղաքի ամերիկյան դպրոցում։ Ինքը՝ գործարարը, 30-35 տարեկան էր եւ զոհ է գնացել հայ-ալբանական տեղային բնույթ ձեռք բերած հակամարտությանը։ Արարատ Նիկողոսյանը թաղվել է Պրահայի ռուսական եկեղեցու բակում։ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂԻ ՀԵՏ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ, քրիստօնեութեան մոտալուտ 1700-ամեակի առթիւ, հայոց աշխարհում սկսեցին ազգովի ու ճշտիւ կատարել յուրեանց Փրկիչ Տէր Յիսուս Քրիստօսի պատուիրանները եւ նամանաւանդ դրանցից այն մէկը, որն ասում էր. «Թո՛ղ ծնօղիդ եւ եկ իմ հէտեւից»։ Դրանք մօտաւորապէս այն
ՇՐՋԱԴԱՐՁ Է ՍՊԱՍՎՈՒՄ «ԱՌԱՎՈՏԻ» ԹՂԹԱԿՑԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Պայծառատեսի մոտ գնալու նպատակը շատ անմեղ էր։ Դե, լրագրողին ինչ է պետք էս աշխարհից. թուղթ ու գրիչ, ձայնագրիչ՝ փառք Աստծո, դրանց պակասությունը չունեմ, տեղեկատվություն, հանդիպում ու հարցազրույց պաշտոնյաների հետ՝ սա էլ բախտի բան է. թե պաշտոնյայի մամուլի քարտուղարի կամ պարզապես քարտուղարուհու հետ լավ ես՝ հանդիպումդ կկայանա, իսկ եթե ԱԺ-ում հավատարմագրված լրագրող ես՝ ընդհանրապես հարց չկա։
Վետերանների զայրույթն ու թշվառությունը
ԱԺ շենքը շրջափակող ճաղերը երեկ կրկին ցնցվեցին, սակայն քանի որ ցնցողները 70-ն անց ծերեր էին, ցանկապատն այս անգամ չխորտակվեց։ Հանրապետության շուրջ 20 հազար վետերանների ներկայացուցիչները, բավականին պատկառելի թվով եւ տարիքով մարդիկ երեկ ժամը 13-ի սահմաններում փակեցին Բաղրամյան պողոտան։ Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցների կողմից «բլոկադայի» ենթարկվեցին ԱԺ բոլոր մուտքերն ու ելքերը։ Ոչ մի պատգամավոր չէր կարող
ԿՅԱՆՔԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԱՅԹԵՐԻՆ
Մի հին կանացի անեծք կա Երեւանում. «Ցիրկի մոտ կանգնես»: Կարծում եմ, երեւանցիների շատ ու շատ սերունդների է այն հայտնի: Կրկեսին հարող փողոցների այդ հատվածում միշտ կարելի է տեսնել խոսուն արտաքինով կանանց, որոնք մեքենայի արգելակի ձայնից անսխալ գուշակում են մարդու սրտի ուզածը եւ անմիջապես մոտենում: Նրանք կան վաղուց, խորհրդային ամենաթունդ տարիներից եւ շարունակում են լինել այսօր:
ԻՄ դիվանը կրթական հարցեր է քննարկում
Իշխանափոխությունից հետո ԻՄ դիվանի (խորհրդարանի) ամենշաբաթյա նիստերին չէի մասնակցել։ Կուսակցության, այսպես ասած, կարգավիճակի փոփոխությունը գրեթե բոլորովին չէր անդրադարձել նիստերի անցկացման կարգի, քննարկվող հարցերի ընտրության վրա։ Սովորականի պես, նախ ԻՄ գանձապահ Հակոբ Յումուշադյանը հաշվետվություն ներկայացրեց, որն արդեն նշանավորվեց անսովոր մի հայտարարությամբ. «Վերջին տասնամյակում առաջին անգամ մեր կուսակցությունը պարտքեր չունի»։ «Էլ ի՞նչ մարդ, որ պարտք չունի,- փիլիսոփայորեն
Անշեղորեն աճում է ԱԻՄ-«Առավոտ» դատական վեճերի թվաքանակը
Հոկտեմբերի 3-ին «Առավոտի» խմբագրականում մի միտք էր արտահայտվել, որ մեկ տարի առաջ Պարույր Հայրիկյանը Հայաստան ժամանած Եվրախորհրդի պատվիրակությանը համոզում էր. «Պետք չէ մեր երկիրն ընդունել այդ կազմակերպության մեջ՝ չենք հասունացել, այստեղ ոտնահարվում են ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները։ Այժմ, ստանձնելով պետական բարձր պաշտոն եւ տեղավորվելով նախագահական պալատում, Հայրիկյանը, բնականաբար, այդպես չի կարծում»։ ԱԻՄ ներկայացուցիչ Նորայր Խանզադյանն
«Արմենիան» այլեւս «Մարիոտ Արմենիա» է
Երեկ երեկոյան՝ առայժմ «Արմենիա» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում համատեղ ասուլիս տվեցին հյուրանոցի նոր սեփականատերերը, «Մարիոտ ինտերնացիոնալ» ֆիրմայի ներկայացուցիչը եւ հյուրանոցի նոր գլխավոր մենեջերը։ Ասուլիսը վարում էր ՀՀ արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանը։ Ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանված փաստաթղթերում կարեւոր մանրամասներ կային հյուրանոցի վաճառքի գործարքի մասին։ «Հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում, Հանրապետության հրապարակում եւ բաղկացած է երկու առանձին շինություններից,