Օրվա լրահոսը
ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ՎԱՎԵՐԱՑՎԵՑ
Երեկ երեկոյան ԱԳՆ շենքում տեղի ունեցավ արարողություն, որի ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՌԴ նորընծա փոխարտգործնախարար Վ. Սրետինը փոխանակեցին մի փաստաթուղթ, որը կոչվում է «Հրովարտակ Հայ- Ռուսական պայմանագիրը վավերացնելու մասին»: Ստորագրումից հետո կողմերը բաժակ բարձրացրին եւ շնորհավորեցին միմյանց, ինչը ներկաների կողմից ընդունվեց ծափահարություններով: Արարողությանը ներկա էր՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտած Անդրեյ Ուռնովը: Մի քանի
«ՄԵՆՔ ՍՈՎՈՐ ԵՆՔ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՇԽԱՏԵԼ»
Խոստովանեց ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը։ Այս դեպքում ռումբերն ինքնաշեն են։ Նախագահին առընթեր Քաղաքական խորհուրդը թերեւս ստիպված է լինելու հայտնագործել այն վաղեմի ճշմարտությունը, թե խորհուրդների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոչ ոք դրանց չի հետեւում։ Եվ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ բացառություն չէ՝ ապացույցը էլեկտրաէներգիայի սակագների իջեցման վերաբերյալ ՔԽ-ի առաջին եզրակացության նկատմամբ նրա վերաբերմունքն է։
ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Ամբողջ «Ջերմուկ» ՔԽ-ը խմել՝ մեզ ոչինչ չի թողել»,- «Առավոտի» ծարավ թղթակցի այս տրտունջին ի պատասխան ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանն ասաց. «Ես ենթատեքստը հասկանում եմ։ Դուք հարցնում եք, թե պատահակա՞ն է արդյոք, որ ՔԽ-ի նիստերը դռանն ավելի մոտ են անցկացվում եւ ավելի անպատրաստ։ Չէ, որեւէ բան չկա։ Ուղղակի այսօր ե՛ւ Հայրիկյանը, ե՛ւ Հովհաննիսյանը իրենց հանձնաժողովների
ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ԱՅԼ ՄԱՍՆԱՎՈ՞Ր
Հոկտեմբերի 31-ին «Օրագիրը» մի բավական հետաքրքրական փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ շարադրված էին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզչության «բովանդակությունը, ուղղությունները եւ գործելադաշտերը», որի իսկության վերաբերյալ «Առավոտի» հարցին նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանեց, թե Քոչարյանի կենտրոնական նախընտրական շտաբը նման փաստաթուղթ չի տարածել, պաշտոնյաներին չի պարտադրել այն կատարել։ Սակայն հնարավոր համարեց, թե դա որեւէ տեղական ընտրական շտաբի անհատական նախաձեռնությունն
«ԱՆՀԱՅՏ ԵՎ ՀԱՅՏՆԻ ՄԻՆԱՍԸ»
Մինաս Ավետիսյանի կնոջ՝ տիկին Գայանեի հետ հանդիպեցի նոյեմբերի 6-ին, Պատկերասրահում բացվելիք անհատական ցուցահանդեսից առաջ։ Կներկայացվեն Մինասից նաեւ այնպիսի ստեղծագործություններ, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ։ «Անհայտ եւ հայտնի Մինասը» խորագրի հեղինակային իրավունքն էլ կազմակերպիչներինն է։ – Տիկին Գայանե, ես կուզեի, որ մենք այսօր ավելի շատ խոսեինք ապրող Մինասի մասին։ Ձեր առաջին հանդիպումը նրա հետ ինչպե՞ս եղավ,
«Ինչպես ուռին ու բարդին…»՝ «հարկայինն» էլ իր դարդին
Լոռու մարզի, իսկ առավելապես Վանաձորի արդյունաբերական ձեռնարկությունների տնօրեններին մարզպետարանում հավաքելու նպատակն այդ անգամ նրանց հարկային ահռելի պարտքերն էին։ Մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ «հարկայինի» ներկայացուցիչը, որը «սեւ ցուցակից» անուն առ անուն կարդում էր, թե որ գործարանը ինչքան է պարտք, որից հետո տնօրենները կանգնում եւ փորձում էին պարզաբանել, թե «ինչո՞ւ», իսկ «ինչու»-ների պատճառը հիմնականում
«ԵԹԵ ԿԱՆԳՆԱԾՆԵՐ ԿԱՆ, ՈՒՐԵՄՆ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՆՍՏԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ»
Արժեթղթերի շուկայի մասնակիցների միության կազմակերպած գործնական հանդիպման ժամանակ այսպես արտահայտեց իր ուրախությունը ամերիկացի կամավոր փորձագետ Ջոն Վաթսոնը, երբ տեսավ, որ աթոռների «սղության» պատճառով մեկ-երկու երիտասարդ ոտքի վրա մնացին։ Ապրանքաֆոնդային բորսայի գլխավոր մենեջեր Լեւոն Հարությունյանը հանդիպման սկզբում տեղեկացրեց, որ երեք-չորս ժամ տեւելիք հանդիպումը ստիպված են տեղավորել մեկուկես ժամում. նույն դահլիճում պետք է նշվեր հայ ռեժիսորներից մեկի
Վստահության ճգնաժամը Հայաստանում խորանում է
Բոլոր ժամանակներում քաղաքական համակարգերը, մասնավորապես իշխանությունը, հիմնվել են սեփական քաղաքական կուրսի եւ զանգվածների վստահության քվեի վրա: Մնացյալը՝ անվտանգության ուժեր, պատժիչ օղակներ եւ այլն, լրացնում են վերոհիշյալը: Երբ առաջին երկուսը չկան, համակարգն արագորեն քայքայվում է, որքան էլ դիմի իր պատժիչ օղակների օգնությանը: Այս օրինաչափությունը առանց բացառության գործում է բոլոր ժողովուրդների ու հասարակարգերի օրոք: Իշխանության գալու սկզբին
ՊԱՏՎԻՐՎԱԾ ՈՒ ԾԱԽՈՒ «ԱՌԱՎՈՏԻ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԷՋ
Երեկ Երեւանի մամուլի ակումբը Ժուռնալիստի տանը լրագրողներին հավաքել էր՝ կոչ անելու չհավատալ իրենց մասին «Առավոտ»-ում տպագրված եւ ոչ մի տողին։ ԵՄԱ անդամները համոզված են, որ «Առավոտը» ինչ-որ մեկի պատվերով մշտապես աղավաղում է այն ամենը, ինչ վերաբերում է իրենց ակումբին։ Եթե առաջ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը համոզված էր, որ գրանտներ ստացող կազմակերպություններին վարկաբեկելու պատվերը «Առավոտը» ստանում
Եվրոպայի խորհրդում լսումները՝ դեկտեմբերի 16-ին
Չնայած Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նախաձեռնած լսումներին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչներն այս օրերին ակտիվորեն մասնակցում էին եվրոպական այդ հեղինակավոր կառույցի մյուս աշխատանքներին։ Ավելին, ադրբեջանական պատվիրակությունը Ստրասբուրգ էր ժամանել դեռեւս հոկտեմբերի վերջին ու ակտիվ գործունեություն ծավալել։ Թե ինչ է խոսվել կուլիսներում, հայտնի չէ, սակայն, ադրբեջանցիները,
«ՄԵՆՔ ԴԱՇՆԱԿ ԵՆՔ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԴԱՇՆԱԿ»
Ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության անդամ, նախկին դաշնակցական Իգոր Մուրադյանը Գաղափարախոսությունները 3-4-ն են, իսկ կուսակցությունների թիվը մոտենում է 70-ի։ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը նպատակ չունի դառնալու հերթական 60 կամ 70-երորդը։ Թերեւս նաեւ այն պատճառով, որ իր հիմնական նպատակը համարում է պետությանը պաշտպանելն ու աջակցելը։ «Ներկա քաղաքական ռեժիմը նախորդի կրկնությունն է, սակայն կորսվել է նույնիսկ այն չնչին
«ՊԵՏՔ ՉԷ ՉԱՐԱՆԱԼ, ՆԵՂՍՐՏԵԼ»
Ե՞րբ Արշակ Սադոյանը չի վերադառնա դահլիճ Ազգային ժողովը երեկ ավարտեց Ընտրական օրենսգրքի՝ «Երկրապահի» տարբերակի քննարկումները, որոնք շարունակվում էին դեռ առաջին օրվանից։ Իսկ արտահերթ նիստի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցած այն փաստին, որով մերժվել էր պատգամավորներից մեկի առաջարկած այլընտրանքային տարբերակ ներկայացնելու հնարավորությունը, անդրադարձավ Դավիթ Շահնազարյանը՝ գնահատելով այն որպես «շատ ծանր նախադեպի սկիզբ, որովհետեւ նման բան չի
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Նոյեմբերի 5-ին եւ 6-ին Եվրոպայի խորհրդում նախատեսված են լսումներ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի հարցերով։ Մասնակցելու են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ոստիկանական գերատեսչությունների ղեկավարները։ Միջոցառմանը մասնակցելու համար Ստրասբուրգ է ժամանել նաեւ Հայաստանի ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ «Վերահսկողական ծառայության տեսադաշտում հայտնվելո՞ւ է արդյոք որեւէ անձնավորություն, որը ՀՀՇ անդամ չի»,-
ՈՎՔԵՐ ԵՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
Երեկ ԱԺ նիստում Դավիթ Շահնազարյանի «Այսօրվա իշխանությունները պետականության ընդդիմություն են» արտահայտությունը նույն նիստում, պատգամավորի կարծիքով, թյուր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Հատուկ «Առավոտի» համար պրն Շահնազարյանը պարզաբանեց, որ նկատի ուներ ոչ թե երկրապահներին, որոնք մեր պետականության ակունքներում էին եւ, հետեւաբար, պետականության ընդդիմադիր լինել չեն կարող, այլ Դաշնակցությանը եւ Ռոբերտ Քոչարյանին։ ԱԺ նիստի ընթացքի մասին կարդացեք էջ 2։
ԱՌԱՆՑ «ՄԻՍՍ ՀԱՅՈՒՀՈՒ»
Դեռ չէինք հասցրել մի կարգին «մարսել» «Միսս Հայաստան» մրցույթը, հանկարծ պարզվեց, որ հիմա էլ անցկացվելու է նրբագեղության եւ գեղեցկության «Միսս Հայուհի» մրցույթը։ Ու եթե առաջին մրցույթի դեպքում գեղեցկուհի ընտրվեց ընդամենը Հայաստանի տարածքից, ապա երկրորդի դեպքում ընտրվելու է համայն հայության գեղեցկուհի։ Մրցույթի կազմակերպիչն էլ նույն Կամերային թատրոնն էր, որն էլ հայտարարեց, թե «Միսս Հայուհի» մրցույթն անցկացվելու
Հրեշտակներ եւ ֆրեշտակներ
ԻԻՀ դեսպան պրն Համիդռեզա Նիքքարի ելույթը Երեւանի պետական համալսարանում Չար հոգիների նկատմամբ հավատքը բազմաթիվ ազգերի, ներառյալ հնդիկների, իրանցիների եւ հայերի մեջ ի վերուստ գոյություն է ունեցել. դրա հետեւանքներն այսօր էլ նկատելի են։ Հայոց, ինչպես նաեւ պահլավերեն լեզվում չար հոգիներին «դեւ» են անվանել։ Արդի պարսկերենում, սակայն, դա ստացել է «դիվ» տեսքը՝ սատանա ընկալումով։ Գոյություն ունի նաեւ
ԿՅԱՆՔԸ ՀԱՏԱԿՈՒՄ
Տարիներ առաջ, երբ քարոզչական մեքենան դեռ պարտադրում էր դատափետել կապիտալիզմի հոռի բարքերը, մոսկովյան ալիքով ցուցադրվեց մի սյուժե, որը, ըստ հեղինակների մտահղացման, պետք է պատռեր այդ դաժան հասարակարգի դիմակը: Սյուժեն անտուն ամերիկացիների մասին էր: Նրանց գտնում էին ամենուր. Նյու Յորքի կոյուղում, մետրոյի կայարաններում, շենքերի շքամուտքերում: Բնականաբար, ակնկալում էին բողոքներ, հարազատ իշխանության հասցեին հայհոյանք եւ այլն, եւ
ԲԼԵՅԱՆԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ՝ ԿՐԱԿԵ ՕՂԱԿՈՒՄ
– Պրն Բլեյան, վերջին շրջանում ձեր կրթահամալիրի շուրջ ինչ-որ լարվածություն է ստեղծվել, ստուգումներ, հոդվածներ, դատական կարգով հարցի լսում։ Ի՞նչ է պատահել։ – 1988-ին, Ղարաբաղյան շարժման առաջին փուլից հետո ինձ ու մեր կրթահամալիրին ռեժիմը շրջապատեց կրակե օղակով՝ սպառնում էին լուծարել կրթահամալիրը, ինձ ազատել աշխատանքից… Պատճառը «կրթահամալիրում ազգայնական գաղափարախոսության հաստատումը, ազգային կրթության, ազգային արժեքների մեջ չափը անցնելը,
«ԵԹԵ ՎԻՃԵՆ ԱՍՏՎԱԾ ԵՎ ՍԱՐԱՏԱԿՑԻՆ, ՈՒՐԵՄՆ ՄԵՂԱՎՈՐՆ ԱՍՏՎԱԾ Է»
Արթիկի շրջանի Սարատակ գյուղում 320 ընտանիք է ապրում։ Գյուղացիների նախնիները ժամանակին գաղթել են Բասեն գավառից եւ իրենց ասելով այնքան հանդարտ եւ հարմարվող են, որ այս թեմայի վերնագիրը հենց նրանց մասին է տարիներ առաջ ստեղծվել։ Այս տարվա հուլիս ամսին «Առավոտն» առաջին անգամ անդրադարձավ վերոհիշյալ գյուղին՝ «Գյուղապետն իրեն գյուղի տեր է զգում» հրապարակմամբ, որի հիմքում գյուղացիների մեծաքանակ
Այս խմորը դեռ որքա՞ն ջուր կվերցնի
Փախստականների հիմնահարցը դամոկլյան սրի նման կախվել է երկրի տնտեսական եւ քաղաքական գլուխներին։ Ոնց շուռ են գալիս, փախստականների 10 տարի շարունակ չլուծված խնդիրներն են պատահում, թեպետ շատ էլ սրտներով չէ, բայց ի՞նչ անեն. հարցը հասունացել է, իսկ լուծումները չեն երեւում։ ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե խիստ մտահոգ եւ անհանգիստ է փախստականների
«Ե՛Վ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ, Ե՛Վ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ, ՍԱԿԱՅՆ 10 ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՄԻ ՔԻՉ ՇԱՏ Է»
Նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգիծն այսպես գնահատեց նախագահի մամուլի քարտուղարը Իր երեկվա ճեպազրույցի նախաբանի համար բավական հետաքրքիր ոճ էր ընտրել նախագահի նոր խոսնակ Վահե Գաբրիելյանը՝ ավելի քիչ խոսեց նախագահի ապագա ծրագրերի եւ ավելի շատ՝ անցած հանդիպումների մասին, որոնք առանց այդ էլ լուսաբանվել էին մամուլում։ Անգամ համապատասխան մի գրություն էր բաժանվել՝ «Աշխատանքային հուշաթերթ» անվանմամբ, որտեղ խմբավորված
«Հավատում ենք, որ ներկա իշխանությունները կպաշտպանեն ազգային կուրսը»
Ցանկացած երկրի բարգավաճումը պայմանավորված է իր ընտրած քաղաքական կուրսով։ Այսօր խնդիրն այն չէ, թե երկիրն իր զարգացումը կապիտալիստակա՞ն, թե՞ սոցիալիստական ուղիով է տանում, այլ թե՝ ինչպիսի՞ կոնկրետ քաղաքական կուրս է կիրառվում երկրում։ «Ո՞վ է պատասխանատու երկրի քաղաքական կուրսի համար» («Առավոտ», 10.98 թ.) հոդվածում քաղաքական լիդերները ընդգծեցին Դաշնակցության դերը, այլ կերպ ասած, վերջիններս այդ կուսակցությունը համարեցին
ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆ ԼՈՒՐԵՐ
«Նորք» հեռուստաընկերության տնօրինած երկրորդ ալիքը ռուսական «Կուլտուրա» հեռուստաընկերությանը վաճառելու լուրը «Նորքի» տնօրեն Սեյրան Շահսուվարյանը կարդացել էր «Առավոտում»։ «Սկզբում չհավատացի, բայց ձեր թերթում տպագրվածի 99 տոկոսը կատարվում է, եթե նույնիսկ անլուրջ տոնով է գրված»,- ասաց պարոն Շահսուվարյանը։ Կասկածներն ավելի անհանգստացնող են դարձել, երբ Տեղեկատվության վարչությունը որեւէ կոնկրետ պատասխան չի տվել ալիքը որեւէ մեկին վաճառելու հարցին։ Ի
ԲԱՆԱՎԵՃ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Վերջերս «Ազատություն» ռ/կ-ի ամենշաբաթյա կլոր սեղանի շուրջ զրույցի մասնակիցներն էին նախկին արտգործնախարար, ՀՀՇ Երեւանի մարզային կառույցի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ եւ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Շուրջ 23 րոպե տեւողությամբ այդ հաղորդումը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։ Բաքվի հայտարարագիրն առանց վերապահումների ստորագրելու խնդրի օրինականության շուրջ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Ես, իրոք, գտնում եմ, որ
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Իմ առաջարկները Իշխանական կառույցների եւ կուսակցությունների լուրջ հետազոտական աշխատանքը վերջապես տվեց իր առաջին արդյունքները: Կուսակցություններից մեկը, իր ողջ ինտելեկտուալ ներուժը լարելով, եկավ այն եզրակացության, որ մեր տնտեսական թերզարգացածության եւ ժողովրդի չքավորության պատճառը նախորդ իշխանության երկրորդ էշելոնի ներկայացուցիչների գոյությունն է: Օրինակ, գալիս են օտար եւ հատկապես սփյուռքահայ ներդրողները, ցանկանում են շենացնել մեր երկիրը, բարելավել ժողովրդի վիճակը,
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Եվրախորհրդի մամլո եւ հասարակական հարաբերությունների վարչությունը բազմաթիվ եվրոպական երկրների լրագրողների հրավեր էր ուղարկել նոյեմբերի 3-ին ներկա լինել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահ Լյուցիուս Վիլդհաբերի երդման արարողությանը։ Նա իր խոսքով հանդես եկավ Ստրասբուրգի ժամանակով ժամը 16։30-ին եւ ի մասնավորի նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կամուրջ է դեպի ապագան։ Լյուցիուս Վիլդհաբերը նշեց նաեւ, որ դա մշտական
ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ԿԱՇԱ՞ՌՔ ԷՐ ՎԵՐՑՐԵԼ
«Չեմ կարող մեկ փաստ չնշել, որ լրացուցիչ անգամ բոլորը համոզվեն, թե ովքեր են իսկական թալանչիները,- նշել է ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ Պետրոս Մաքեյանը «Առավոտին» փոխանցած գրավոր մի փաստաթղթում։- 1998-ին Շիրակի մարզում բուհական քննությունները կազմակերպել եւ անցկացրել է ՀՅԴ-ն։ Եվ Դաշնակցությունից վերջին հեռացումները բացատրվում էին ոչ թե այլախոհությամբ, այլ ավարն ըստ Դաշնակցության կուսակցության պատկերացումների եւ
ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր ՔԱՅՔԱՅԵՑ ՔԽ-Ը
Ռոտացիայի սկզբունքի մերժման պատճառով ԻՄ-ի՝ ՔԽ-ը բոյկոտելը «Իրավունքի» վերջին համարում ներկայացված էր իբրեւ պատրվակ՝ նախորդ իշխանությունների գնահատականին խոչընդոտելու իրական նպատակին հասնելու համար։ «Հայրիկյանը որդեգրել է, ըստ էության, ՔԽ-ն աստիճանաբար քայքայելու գործելակերպ,- նշված էր հրապարակման մեջ։- Բացառված չէ, որ քաղաքական գնահատականի հարցն արգելակելով՝ Հայրիկյանն ընդարձակում է իր ապագա դաշնակիցների քաղաքական դաշտը»։ «Սա մասնավո՞ր տեսակետ է, թե՞
Все мы бабы-стервы
Այս նյութը պատրաստելու համար մի քանի օր շարունակ տարբեր բառարաններում փնտրում էի стерва բառի հայերեն համարժեքը։ Ցավոք, գտածներս՝ «գարշելի կին», «զզվելի կին», շատ հեռու էին բավարար լինելուց։ Стерва-ն շատ ավելի ընդգրկուն, արտահայտիչ, բացահայտիչ բառ է, քան «գարշելին» կամ «զզվելին»։ Стерва-ությունը, որքան անտանելի ու գարշելի, այնուհանդերձ, խիստ կանացի, եւ երբեմն օգտակար հատկություն է։ Այնքան կանացի, որ
Կուկու-սյուսյու՝ Փո՜լ…
Որոշել էի հանդիպել ռաբիս երգիչ Փոլի հետ, որի ռաբիս աֆիշները ողողել են քաղաքը։ Ու թեեւ արդեն պայմանավորվել էինք հարցազրույցի համար, այնուամենայնիվ, հանդիպումը չկայացավ։ Փոլը գերադասել էր հարցազրույցի փոխարեն քնել։ Ցավալին այն է, որ 2-3 օր անընդմեջ զանգահարում էի «Դվին» հյուրանոց, եւ հյուրանոցի հերթապահները պատասխանում էին՝ «Փոլը տեղում չի»։ Վերջապես մի օր պայմանավորվեցինք։ Պայմանավորված ժամին՝ հոկտեմբերի