Օրվա լրահոսը
ԼՈՆԴՈՆ, ԳԼԱԶԳՈ, ԷԴԻՆԲՈՒՐԳ
Մեկ շաբաթ տեւած շրջագայությունից հետո Երեւան է վերադարձել բիզնեսին առնչվող հայ մասնագետների խումբը, որի կազմում ընդգրկված էին ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Արմեն Պետրոսյանը, հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը։ Խումբը եղել է Լոնդոն, Գզազգո եւ Էդինբուրգ քաղաքներում։ Նրանք տպավորված էին հատկապես Գլազգոյի փորձով։ Քաղաքը փաստորեն ինքն
ՓՇԱԼԱՐԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
1998 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետբյուջեի կատարողականի «գրանտներ» տողում վիճակը հետեւյալն է. նախատեսված էր ստանալ 21 մլրդ 317 մլն դրամ, մինչդեռ հոկտեմբերի վերջի դրությամբ ստացվել է ընդամենը 2 մլրդ 415 մլն դրամ։ Այսինքն՝ տոկոսային ցուցանիշը 11,33-ն է։ Նախատեսված գրանտների մի մասը պետք է ունենար ապրանքային տեսք։ Ճապոնիայից, ասենք, սպասվում էին փշալարեր։ Հավանաբար, կառավարությունը մեկուսացնելու համար: Ինչպես
ՆՈՐ «ՄՈԱԲԻՏՅԱՆ ՏԵՏՐԵՐԻՑ»
Առաքելություն ըստ Ալիեւի Սկիզբը՝ թիվ 215 Խորհրդային Միության փլուզումից հետո, Միացյալ Նահանգները հնարավոր բոլոր միջոցներով ձգտել են խոչընդոտել ինչպես ռուսական գերակայության վերականգնմանը Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Իրանի կողմից տարածաշրջանում քաջալերվող իսլամ արմատականության ազդեցության աճին: Եւ մինչ ԱՄՆ փորձում էր իր ներդրումն ունենալ այնպիսի տարածաշրջանային խնդիրներում, ինչպիսիք են Չինաստանի սահմանների հստակեցումն ու Աֆղանստանում չդադարող քաղաքացիական պատերազմը,
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԱՐԲԻՏՐԱԺՈՒՄ
Նաեւ «չկայացած» ծառուղու մասին Վանաձորում լույս տեսնող «Վասն արդարութեան» հանդեսից տեղեկանում ենք, որ հանդեսի հիմնադիր եւ հրատարակիչ՝ Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը հաղթանակել է արբիտրաժում՝ ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի։ Կենտրոնը հայցադիմում էր ներկայացրել 147 հազար 9 հարյուր դրամի պահանջի մասին այն կապակցությամբ, որ կազմակերպությանը պատկանող՝ մարդու իրավունքների գրադարանը նախկին տարածքից (թատերական 2) «բռնի ուժով» տեղահանելիս, նրան հասցվել
Խաղաղ գոյակցության եռօրյա
Նոյեմբերի 6-9-ը Ծաղկաձորի գրողների սեղծագործական տանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցում էին Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնած «Անկախ լրատվամիջոցների մենեջմենթ։ Լրատվամիջոցների տնտեսական դրությունը եւ պետական մենաշնորհի հաղթահարման ուղիները» թեմայով սեմինարին։ Դժվար է, իհարկե, ենթադրել, որ սեմինարին ներկա բոլոր լրագրողները եկել էին ամենայն արհեստավարժությամբ ներկայացնելու իրենց անկախ եւ «կախյալ» լրատվամիջոցների տնտեսական դրությունը։ Մանավանդ որ, սեմինարի միայն առաջին օրվա
ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԹՌԻՉՔԻ՞
Ժամանակին թերթն անդրադարձել է «Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՓԲԸ-ն սեփականաշնորհման խնդրին, եւ միտք էինք հայտնել, թե առողջապահության նախարարը իր համար պահեստային օդանավակայան է պատրաստում, որ, ո՞վ իմանա, եթե մի օր այլեւս նախարար չլինի, գոնե մի խոշոր բժշկական կենտրոնի գլխավոր լինի։ Իսկ դրանից առաջ «Առավոտը» միակն էր, որ գրեց առողջապահության նախարարի՝ ինքն իրեն պրոկտոլոգիայի ինստիտուտի գործադիր տնօրեն
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՌՃԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ
«Մեր առաջարկները շատ հստակ են՝ անգամ ոչ մասնագետի, ցանկացած ընթերցողի համար»,- իր տեսակետը հայտնեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ, ՔԽ-ի սոցիալ-տնտեսական ենթահանձնախմբի ղեկավար Ալեքսանդր Աղամալյանը՝ մեկնաբանելով «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի մասին» նախագահին ներկայացված իրենց եզրակացություն հիմնադրույթները։ «Այս համակարգում մոտ 30 հազար աշխատակից կա։ Մենք եւ էներգետիկայի հանձնաժողովը համոզված ենք, որ դա չափազանց ուռճացված թիվ է։ 1990-ին, երբ անհամեմատ
Սոկրատեսը Սոկրատես չէ առանց Ցիկուտայի …
Ամենակարեւորը՝ մենք կորցնում ենք ընթերցողին եւ ունկնդրին, մարդիկ այլեւս չեն հավատում մեզ, որ բարին, գեղեցիկը, հավերժականը վաղուց անտի չենք սերմանում։ Մարդուն ու նրա ցավը հասկանալու փոխարեն որսում ենք փաստեր, որոնում ենք խառնակություններ ու խայտառակություններ, որ հեղինակենք եղած ու չեղած սենսացիաները։ Կարեւորը ալիքի վրա լինելն է, տեղատվությունը մեզ համար չէ, մերը մակընթացությունն է, հընթացս կորոշենք՝ ուր,
ՀԵՏԱՁԳՈՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԷ՞Ր
Նոյեմբերի երրորդ տասնօրյակում նախատեսված է եվրոպական մի նոր հեղինակավոր պատվիրակության այցելությունը տարածաշրջան, որը կգլխավորի Լեհաստանի արտաքին գործերի նախարար պրն Գերեմեկը՝ իբրեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում այժմ նախագահող երկրի ներկայացուցիչ։ Պատվիրակությունը, որը լինելու է նաեւ Հայաստանում, հրավերներ է ուղարկել եվրոպական մյուս կառույցներին եւս, որպեսզի նրանք նույնպես մաս կազմեն տարածաշրջան ժամանելիք խմբին։ Նրանում Եվրոպայի խորհուրդը ներկայացնելու
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ
Ուրբաթը Եղիան էր, իսկ Ռոբինզո՞նը… ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության կոնֆերանսին մասնակցում էին 77 ընտրվածներից 71 պատվիրակ։ Մինչդեռ հասարակական պատկերացումներում դեռ հիմա էլ իշխում է այն կարծիքը, որ հնչակները համարյա թե տիեզերագնացների քանակն ունեն։ Հնչեց Հայաստանի հիմնը (կենդանի կատարմամբ), իսկ հիմնից էլ ավելի երկար՝ հնչակյանների օրհներգը… Ընտրվեց նախագահություն (3 հնչակից բաղկացած), 5 հնչականոց քարտուղարություն, խմբկոլ, մանդատային հանձնաժողով։
Դուն էն գլխեն
Վարչապետ Արմեն Դարբինյանը՝ պետականության գլխավոր երաշխավոր Ուրբաթ, հանդիպելով խորհրդարանի «Շամիրամ» խմբակցության հետ, վարչապետ Արմեն Դարբինյանը նշեց, որ պայքարելու է այն բոլոր գործիչների դեմ, ովքեր կասկածի տակ են դնելու նախագահի լեգիտիմությունը: Վարչապետը նաեւ հավելեց, որ 1999 թվականի բյուջեն իր համար նախագահի լեգիտիմության նման մի բան է, եւ նա անխնա պայքար է ծավալելու նաեւ բյուջեի որեւէ կետին
Մանրամասներ, որ մամուլի համար չէին նախատեսված
Անցած շաբաթ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունն անընդհատ հաղորդագրություններ էր տարածում վարչապետի եւ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների միջեւ կայացած հանդիպումների մասին։ Հանրապետության պաշտոնական մամուլում հրապարակված հաղորդագրությունների համաձայն, նոյեմբերի 5-ին եւ 6-ին վարչապետը հանդիպել է «Հայրենիք», «Շամիրամ» եւ ԱԺՄ խմբակցությունների հետ։ «Հանրապետություն» պատգամավորական խմբակցության անդամներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Առավոտի» թղթակցի հետ զրույցի ընթացքում նշեց, որ նոյեմբերի
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ էներգետիկայի բնագավառում սակագներ հաստատող անկախ հանձնաժողովն իր հերթական արտագնա նիստն անցկացրեց Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Նիստը նպատակ ուներ հաստատելու 1999 թ. ՀԱԷԿ-ի սակագինը։ Իսկ լրագրողները հրավիրված էին արձանագրելու հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանի՝ սակագների բարձրացման հիմնավորումները։ ՀԱԷԿ-ը 1989 թ. սառեցումից հետո վերագործարկվեց 1995 թ. նոյեմբերի 5-ին։ 1998 թ. սեպտեմբերի 25-ից կանգնած է տարեկան հերթական վերանորոգման, որը
Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ
Մինչ այժմ՝ նախնական ու բանավո՞ր արձագանքներ Օգոստոսի 26-ին հրավիրված ասուլիսում Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե հասարակությանը հայտնի կուսակցությունների հետ Սահմանադիր ժողովի միջոցով նոր Սահմանադրություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ են սկսում։ Նաեւ խոստացել էր, որ առաջիկա 10 օրում այդ մասին ընդհանրական հայտարարագիր եւ նախաձեռնողների մամուլի ասուլիս է լինելու։ Երկու ամսից ավելի է անցել, սակայն ոչ նման հայտարարագիր
ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԿՈՂՄ Է ՆԳ ԵՎ ԱԱՆ ՏՐՈՀՄԱՆԸ
-Պրն Սիրադեղյան, Ազգային ժողովը նոյեմբերի 9-ին անդրադարձավ ԱԱ եւ ՆԳ նախարարության տրոհման հարցը օրակարգում ընդգրկելու խնդրին։ Որպես ներքին գործոց նախկին նախարար ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։ -Ասեմ, որ իմիջիայլոց նոր խնդիր չէ դա։ Իմ կարծիքը հստակ էր ինչպես երկու-երեք տարի առաջ, այնպես էլ հիմա։ Իրենց ֆունկցիաներով մեկը մյուսին հակասող են այդ կառույցները ու միայն այն
ԵԳՈՐՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է
Ինչպես «Առավոտին» հայտնեց «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը, «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը մինչեւ նոյեմբերի 6-ն իր հետ Ընտրական օրենսգրքի շուրջ տեղի ունենալիք բանակցությունների մասին ընդհանրապես չի խոսել։ Նոյեմբերի 5-ի երեկոյան վերջինս զանգահարել է Էդվարդ Եգորյանին՝ շնորհավորել ծննդյան օրվա առթիվ։ Վերջինիս կարծիքով, Սմբատ Այվազյանը ենթադրել է, թե ինքը տեղյակ է նույն օրվա բրիֆինգում
ԱԱ-Ն եւ ՆԳ-Ն ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ԲԱԺԱՆՎԻ
ԱԺ երեկվա նիստում «Հայրենիք» պատգամավորական խումբը պահանջում էր օրակարգ մտցնել ՆԳ եւ ԱԱ համակարգերը տարանջատելու մասին հարցը։ Հիշեցնենք, այս հարցը մտել է նստաշրջանի մեծ օրակարգ։ Քվեարկությունից հետո պարզվեց, որ կողմ քվեարկել են 68 պատգամավոր, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 7-ը։ Հարցը, փաստորեն, օրակարգ չմտավ։ ԱԱ, ՆԳ եւ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Ռ. Մարտիրոսյանը հայտնեց, որ հանձնաժողովը պատրաստ
«ԵՍ ՕԴԻՑ ԷԻ ՀԱՅՏՆՎԵԼ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ»
Խոստովանում է նախկին հարկային տեսուչը՝ նկատի ունենալով իր՝ պոպ-երգչի անակնկալ ու չծրագրավորված «հայտնությունը»։ Ու չնայած Վահե Դավթյանը օդից «Արձագանք» ստուդիայում հայտնվեց, բայց չի սիրում, երբ իրեն նույնացնում են «Արձագանքի» երգիչ-երգչուհիների հետ։ Համոզված է, որ ինքն ուրիշ է եւ «ինչ-որ պահից սկսած իբրեւ անհատականություն առանձնացել է»։ Իրենց հարաբերություններն ինքն այսպես է բնորոշում. «Ես «Արձագանք» ստուդիայի երգիչ
Հավայի Հաչող… Եվ այլ բութ դեմքեր
Ով եք դուք մարդիկ, մահկանացուներ Սակայն Ձեր մեջ կան անկուշտ բութ դեմքեր… Քանզի Ձեր մեջ կան արյունոտ ձեռքեր, Սրիկաներ ու թալանչիներ, Որոնց միջոցով՝ սուտ խոստումներով, կեղծավորությամբ, Հանվել են նույնիսկ վերջին շապիկներ. Իսկ դիակների վրա դղյակներ շինվել ի տես բոլորի։ Սակայն տզրուկներ, դուք լավ իմացեք, Դրանք դղյակներ չեն, տեսքն է խաբուսիկ, Այլ հուշաքարեր մեր հիշատակի ու
ՈՎ ԾՆՎԵԼ Է ԱԶԱՏ ՄԱՐԴ, ՆԱ ԵՐԲԵՔ ՍՏՐՈՒԿ ՉԻ ԴԱՌՆԱ
Հայաստանում այսօր եղած անհատ մտավորականներից մեկը լեզվաբանության եւ փիլիսոփայության պրոֆեսոր Էդմոն Ավետյանն է, որն իր սեփական մաշկի վրա զգացել է ստալինյան եւ հետստալինյան տարիների ու բանտերի հալածանքները։ Է. Ավետյանը, որը մի քանի գրքերի եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է, այժմ էլ ստեղծագործում է, ու չնայած չափազանց վատ տեսողությանը, նա շարունակ կարդում է։ Իր մոտ են գալիս
ՆՈՐ «ՄՈԱԲԻՏՅԱՆ ՏԵՏՐԵՐԻՑ»
Առաքելություն ըստ Շեւարդնաձեի Նախկին ԽՍՀՄ արտգործ- նախարարի պաշտոնում Շեւարդնաձեի գործունեությանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: ԽՍՀՄ բարեփոխման եւ «վերակառուցման» ընթացքում, պարոն Շեւարդնաձեն մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի այլասերվի երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը, Ռուսաստանը կորցնի իր ինքնուրույնությունը միջազգային ասպարեզում եւ բոլոր առանցքային հարցերում հանդես գա Ամերիկայի Միացյալ Նահանգների հնազանդ արբանյակի դերում: Համաշխարհային քաղաքական անցուդարձի գաղտնիքներին քաջատեղյակ, Գերմանիայի
Աքորու անդեմ «գյուղափետը» եւ գյուղի գլխավոր «գյուղափետուհին»
Եթե անցնելու լինես Ալավերդի քաղաքով եւ եթե կանգ առնես քաղաքային հիվանդանոցի կողքին, կթվա, թե բարձունքին թառած մի քանի շենքերից այն կողմ աշխարհ չի՛ք: Տասը կլոր տարում մի կերպ պոլիտեխնիկն ավարտած Արարատ Պետրոսյանն ու իր միջնակարգ կրթությամբ ամենազոր քարտուղար Սիլվա Ասլանյանը (տեղերը պաշտոնի առումով կարող եք փոխել։ Դրանից միայն ճշմարտությունը կշահի) իսկական քաղցկեղ են աքորեցու համար։
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Ինչպես Սանտա-Բարբարայում՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում Հիշեցնենք, թե ինչպես էր արձագանքել Ռոբերտ Քոչարյանը ՔԽ-ի առաջին եզրակացությանը՝ էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու վերաբերյալ. «Մտնել կառավարության ոլորտ, ինչ-որ գնահատականներ տալ սակագների մասին, վաղն էլ ոռոգման ջրի եւ այլն, անթույլատրելի է որեւէ քաղաքական մարմնի համար։ Կա կառավարություն, կա գործադիր իշխանություն, կա էներգետիկայի հանձնաժողով, որը մասնագիտորեն այդ հաշվարկները պետք
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 5.
Յուրաքանչյուր հեղափոխության գլխավոր շարժիչը Բանն է, այսինքն՝ Խոսքը։ Եվ քանզի մնացած բոլոր գործողությունները հաջորդում են Խոսքին, ուստիեւ պարտադիր ու հարկավոր է, որ Խոսքը լինի համոզիչ, հարուստ, արտիստիկ, անմիջական, ազդեցիկ, գրավիչ, զգացմունքային, խրոխտ եւ այլն։ Մի խոսքով՝ հեղափոխությունը ժանրային առումով շատ մոտ է թատրոնին ընդհանրապես եւ հնագույն թատրոնին առանձնապես, քանզի ամեն ինչ տեղի է ունենում հանդիսատեսի
ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՐԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Մեր հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հակաթուրքիզմ, եւ ամենահայրենասեր հայը ամենահակաթուրքն է։ Ընդհանրապես՝ հակաթուրքությունը եւ հայրենասիրությունը հայի համար ուղիղ համեմատական են։ Մեր ողջ սովետահայ գրականությունը, արվեստը, ողջ մշակույթը կրում է հակաթուրքիզմի կնիքը, լցված է մասիսների, սիփանների, ղարսերի, էրզրումների եւ չգիտես էլ ինչերի ողբալից, արցունքաբեր, տառապալից պահանջով, եւ մեր բազմադարյա, հաղթական, շռնդալից անցյալի ներկայացմամբ։
ԳՈՐԾԱԼԻՔՆԵՐՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ «ՀՀ» ԱՐՀԿՈՄԻՆ
«Հայաստանի հանրապետութիւն» թերթի անցուդարձով հետաքրքրվողներին արդեն հայտնի է հոկտեմբերի 14-ին կայացրած՝ ԱԺ-ի համապատասխան որոշումները՝ թերթի գլխավոր խմբագրին փոխելու մասին։ Ի դեպ լրագրողների շրջանում հետաքրքրվողները կարծես քչացել են. երեկ «ՀՀ» արհմիության հրավիրած նիստին ներկա էր միայն «Առավոտի» թղթակիցը (թեպետ չեն բացառվում թյուրիմացությունները), սակայն չհապաղենք ասել, որ նիստ, որպես այդպիսին, ըստ էության չկայացավ։ Արհմիության նախագահ Պետրոս Սարուխանյանը
ՉՃՇՏՎԱԾ ԺԱՆՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՕՐԱԳԻՐՈՒՄ»
Թեեւ «Օրագրին» հյուր» ակումբի առաջին հյուր Վանո Սիրադեղյանն ասաց, որ «ասուլիսի առիթ չկա» եւ «ճակատագրական ոչ մի բան տեղի չի ունեցել», բայց դրանից լրագրողների՝ այս հանդիպման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը չէր պակասել։ Պատճառը գուցե այն էր, որ ՀՀՇ նախագահը «շատ վաղուց պրես-կոնֆերանսների չի մասնացել»։ Իսկ երեկվա իր ներկայությունը «Օրագիր» օրաթերթի նախաձեռնած ամենշաբաթյա հանդիպումներից առաջինին պրն Սիրադեղյանը
10 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀՇ-ածին եւ կոմունիստածին կուսակցությունների ներկայացուցիչները խստորեն դատապարտեցին երկրապահներին՝ սեփական իշխանությունը երկարաձգելուն միտված ընտրական օրենսգիրքը ԱԺ-ի քննարկմանն առաջարկելու համար: Եվ նրանք միանգամայն իրավացի են, որովհետեւ գործող ընտրական օրենսդրությունը Ժամանակին Գերագույն խորհրդում անց էր կացվել այլմոլորակայիննեերի կողմից եւ միտված էր ՀՀՇ-ի իշխանությունը սահմանափակելուն եւ էականորեն նպաստեց ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը: Մասնավորապես, 1995 թվականին ՀՀՇ-ն արեց ամեն ինչ,
«ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՆՈ՛Ր Է ՍԿՍՎԵԼ»
Արդեն 81-ամյա այդ հեղափոխության տարելիցին նվիրված հանդիսավոր նիստին երեկ հրավիրելով՝ այսպես վախեցրին հայ կոմունիստները ու դեռ պատգամեցին էլ, որ «մենք հեղափոխության մեջ ենք ու պարտավոր ենք զգալ այդ հեղափոխականի հոգին ու բարոյականությունը»։ Վայ թե բարձրաստիճան հրավիրյալներն էն գլխից էին վախեցած, քանի որ ոչ ոք իր ներկայությամբ չէր պատվել այդ փառահեղ միջոցառումը, բացառությամբ Իրանի Իսլամական Հանրապետության
ՋԵՐՄ ԵՎ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Տնտեսական ազդեցիկ լծակներ ունեցող մի պատգամավոր մեր թղթակցին տեղեկացրեց, որ «Շամիրամ»-ՀՀ վարչապետ նոյեմբերի 5-ի հանդիպման ընթացքում վերջինս (վարչապետը) խոստացել է պայքարել քաղաքական բոլոր այն գործիչների դեմ, որոնք կհամարձակվեն ՀՀ նախագահին կասկածել լեգիտիմության մեջ։ Վարչապետը բյուջեի նկատմամբ վերաբերմունքը համեմատել է ՀՀ նկատմամբ վերաբերմունքի հետ, նշելով, թե բյուջեի հանդեպ անվստահությունը նույնն է, ինչ նախագահի հանդեպ անվստահությունը։ «Շամիրամի»