Օրվա լրահոսը
ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՋԵՎ ԵՐԵՔ ԽՆԴԻՐ
Հարցազրույց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ -Պարոն Սարգսյան, չգիտեմ նույնիսկ, խոսքս շնորհավորանքով սկսեմ՝ միլիցիայի տոնի առիթով, թե ոչ, որովհետեւ պարզ չէ՝ նոյեմբերի 10-ի միլիցիայի տոնը հայկական ոստիկանությունը ժառանգե՞լ է։ – Անկասկած, հայկական ոստիկանության հիմնական մասն իր դաստիարակությունը խորհրդային միլիցիայի ավանդույթներով է ստացել. այդ փաստը հնարավոր չէ ժխտել։ Մեթոդները համարյա թե նույնն են, նույնն
ԵՎՍ ՄԵԿ ԴԱՏԱՐԿ ԿՐԱԿՈՑ
Եվ այսպես, վերջին 8 տարիներին սեփականաշնորհման ողջ գործընթացն ուսումնասիրելու նպատակով ստեղծվելիք խորհրդարանական հանձնաժողովի վերաբերյալ որոշման նախագծին, որ ՀՅԴ անունից ներկայացրել էր պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, հոկտեմբերի 14-ին «կողմ» էին քվեարկել. 1. Կարապետ Ռուբինյանը 2. Արթուր Բաղդասարյանը 3. Ռուբեն Հակոբյանը 4. Դավիթ Շահնազարյանը 5. Ռազմիկ Դանիելյանը 6. Էդուարդ Սարգսյանը 7. Վիգեն Խաչատրյանը 8. Հովհաննես Թոքմաջյանը 9. Կտրիճ
«ՍՈՒՊԵՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՆՔ ԵՆ»
Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարության տարանջատման նպատակահարմարության մասին ընդհանուր դատողություններ շատ են հնչել։ Մենք «ՆԳ եւ ԱԱ մարմինների համատեղելիության մասին» օրինագծի նախաձեռնող «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանին խնդրեցինք որոշակի փաստերով հիմնավորել այս առնչությամբ իր հայտարարությունները։ Հիշեցնենք, որ դեռ 1995-ից էր պրն Եգորյանն այս նախաձեռնությամբ հանդես գալիս։ Եվ այսպես, այս նախարարությունը պիտի բաժանվի, քանի որ…
«ԲԱՐԻ ՑԱՐԻ» ՍԻՆԴՐՈՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնությամբ երեկ ԵՊՀ-ում սկսվեց եւ ավարտվեց գիտաժողով՝ «ՀՀ տնտեսության եւ ձեռնարկատիրության արդի խնդիրները» թեմայով։ Քննարկվող հարցերից ամենահետաքրքիրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցն էր։ Ինչպես հայտնի է, ԳիԱրՔՄի-ի կուսակցությունը բազմիցս թե՛ էներգետիկ հանձնաժողովին, թե՛ կառավարությանն է ներկայացրել ծրագիր, որով պատճառաբանված առաջարկում էր անգամ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանն իր ելույթում նշեց, որ
«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԻ ԲԱՌԵՐԻՑ, ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ»
Երեկ լրագրողներս ՔԽ գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի հերթական ասուլիսին մինչ մասնակցելը, որերորդ անգամ ականատես եղանք մի անհարգալից տեսարանի՝ դահլիճը, ուր սովորաբար անց են կացվում հանձնաժողովների աշխատանքային նիստեր- հանդիպումները անպատրաստ էր ընդունելու մեզ, իսկ սեղանների կիսատ-պռատ, բացված «Ջերմուկի» շշերն ու ափեափ լցված մոխրամանները պարզապես վրդովեցուցիչ էին։ Այնուամենայնիվ, հանդիպումը սկսվեց, եւ Հրանտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՔԽ հերթական
«ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈ՞Ս», ԹԵ՞…
«Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կտրուկ հերքեց «Առավոտի» այն տեղեկությունը, թե իրենց հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մոտավորապես այսպես էր արտահայտվել. «Ներկա ընդդիմադիրները թող իրենց հրեշտակի պես չպահեն՝ յուրաքանչյուրի վերաբերյալ էլ այնքան տվյալներ կան, որ հարկ եղած դեպքում կարելի կլիներ բոլորին մի երկու ժամում հավաքել»։ Նշենք, որ այս լուրն «Առավոտին» հայտնած պատգամավորները պնդում են, թե
ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ խորհրդարանական միջանցքներում պտտվող լուրերի, մոտ ժամանակներս Հայաստանի կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ. հարկային տեսչության պետ կարող է նշանակվել ԱԺ-ի «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը, պաշտպանության փոխնախարար Գեւորգ Վարդանյանին առաջարկվելու է բնապահպանության նախարարի պաշտոնը, իսկ էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, հնարավոր է, կստանձնի փոխվարչապետին հավասարազոր մի պաշտոն՝ նախարարությունում իր տեղը զիջելով տրանսպորտի ներկայիս նախարար Երվանդ
ԽՆՁՈՐԻ ԱՅԳԻ
Սեփականություն ձեռք բերելու եւ պահպանելու ձգտումը յուրահատուկ է բոլորին։ Այլ խնդիր է, թե ինչ ճանապարհներով է դա իրականացվում։ Մեր խմբագրություն դիմած երկու քաղաքացիներն էլ բողոքում էին իրենց իրավունքների ոտնահարման մասին։ Նրանցից դատական կարգով օտարվել է նրանց սեփականությունը։ Դժվար է ուրիշինը տեսնել քո սեփականությունը, եթե նույնիսկ այն վաճառել ես, էլ ուր մնաց, որ դատարանի անօրինական վճռով
«ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴՊՐՈՑ ՊԱՀԵԼ»
Քանի որ չկարողացավ մանկապարտեզ պահել «Խնդրում եմ գյուղատնտեսության ոլորտից տեղափոխվեք կրթության ոլորտ»,- այս խոսքերով սկսեց իր զեկուցումը Լոռու մարզխորհրդի նիստում՝ մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալը, որի ելույթը հաջորդեց գյուղատնտեսության վարչության պետի ելույթին։ Իր ունեցած ողջ հնարավորություններով, զգալի պաթոսով նա պաշտպանության տակ առավ կրթության օրենքի նախագիծը, նշելով, որ նախագծի վերաբերյալ կան բացասական կարծիքներ։ Լուրջ տարաձայնություններ եղան
ՄԻ ՆՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ՝ ԹՈՔԱԽՏԱՎՈՐ, ԹԱՓԱՆՑԻԿ
Տուբերկուլյոզի մասին վերջերս փորձ է արվում խոսել բարձրաձայն։ Մի կողմից ահազանգել ահագնացող վտանգի մասին, մյուս կողմից՝ հանգստացնել եւ ներշնչել, թե իրադրությունը հսկողության տակ է։ Իրականությունն այնքան էլ մխիթարական չէ։ 20-րդ դարի ավարտը եւ 21-րդ դարի սկիզբը մեզ նման փոքրաթիվ մի ժողովուրդ ստիպված է փորձություններով ճանապարհել եւ դիմավորել։ Իսկ սա այնքան էլ նախանձելի վիճակ չէ։ Սոցիալական
ՄԻԱԿԸ՝ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
Մեր սեփականաշնորհման իրական ու միակ պաշտոնական կարգախոսը կարող է լինել «ինչ չես կարող ինքդ՝ տուր ուրիշին»։ Բոլոր կառավարություններն անխտիր՝ շահույթով կամ վնասով աշխատող բոլոր ձեռնարկություններն ապապետականացնում են։ Երբեմն թվում է, որ սեփականաշնորհումը միակ գործն է, որով զբաղվում է մեր կառավարությունը։ Բարձր ատյաններում այսօր Հրազդանի ՊՇԷԿ-ի մասին արդեն խոսում են միմիայն այս տեսանկյունից։ Պատրաստվում են ապապետականացնել
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ»
Վերջերս խորհրդարանում եւ մամուլում ակտիվորեն քննարկվում է ՆԳ եւ ԱԱ նախարարությունները տարանջատելու խնդիրը։ «Առավոտն» աշխատում է հավասարաչափ անդրադառնալ թե՛ տրոհման կողմնակիցների եւ թե՛ նրանց ընդդիմախոսների դիրքորոշումներին։ Ներկայացնում ենք ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանի տեսակետը։ -Պրն Հակոբյան, արդեն մի քանի ամիս մամուլում աշխուժորեն քննարկվում է ՆԳ եւ ԱԱ-ի բաժանման հարցը։ Փաստորեն, այդ
«ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
Սա «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության կարգախոսն է, որի նախագահը՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ այժմ իշխանությունները փորձում են կյանքի կոչել «Իշխանության իշխանություն եւ իշխանության ընդդիմություն» կարգախոսը։ «21-րդ դարի» ուղենիշները Թերեւս այսօր Հայաստանի որեւէ կուսակցություն իր անդամների ճշգրիտ թվաքանակը հրապարակելու համարձակությունը չի ունենա։ Այս առումով աննախադեպ էր «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի
ՆԱԽԱԳԱՀԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Բյուջեի ընդունումից հետո Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունը կպահանջի կառավարության հրաժարականը: Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հայկական ժողովրդական նախաձեռնությունը, որին սատարում են առնվազն 6-7 քաղաքական կազմակերպություններ, երեկ՝ ի դեմս նախաձեռնության ղեկավար Աղասի Արշակյանի, արտահայտեց իր եւ նշյալ մյուսների կարծիքները, թեպետ որեւէ կուսակցության պաշտոնական տեսակետը (հայտարարության, փաստաթղթի ձեւով) դեռ չկար, «բայց ես ձեզ ասում եմ այն տրամադրությունները, որոնք կան մեր քննարկումների
Common sense, common state, common woman
Անգլերենի դասընթաց ըստ Մյուլլերի բառարանի Հարուստ է եւ բազմազան անգլերեն լեզուն: Մասնավորապես, common բառը, ըստ անգլերեն-ռուսերեն՝ ամենատարածված Մյուլլերի բառարանի, ունի տասնյակից ավելի նշանակություններ, որոնք, ինչպես որ դա սովորաբար լինում է, իրական իմաստն արտահայտում են մոտավոր, ոչ ճշգրիտ ձեւով: Common man-ը, ապրի նա Հայաստանում, Ղարաբաղում թե Ադրբեջանում, բնականաբար, լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում common
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կալեդոնական փորձ Երեւի պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը Ֆրանսիան է եւ այս շաբաթ համանախագահները մեր տարածաշրջան են բերել այսպես կոչված «ընդհանուր պետության» վերաբերյալ առաջարկը։ Որովհետեւ Ֆրանսիան ունի իր Ղարաբաղը՝ Նոր Կալեդոնիան, Խաղաղ օվկիանոսի հարավում, եւ այս կիրակի ֆրանսիական ղարաբաղցիները, այսինքն նոր կալեդոնացիները, հանրաքվե անցկացրին ու 72%-անոց «Այո» ասացին հենց «ընդհանուր պետության» կամ
ՏՎԵՔ ԱՐՇԱԿԻ ՓՈՂԵՐԸ
Գեղամ Ղարիբջանյանի գլխավորած ԱԺ սոցիալական, առողջապահության եւ շրջակա միջավայրի հարցերով զբաղվող հանձնաժողովը օրերս պաշտոնական դիմում է հղել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի Արշակ Սադոյանի բացակայությունները 97 թվականին, համարվեն հարգելի։ Վերջինս, ի դեպ, նույն հանձնաժողովի անդամ է ու դեռեւս 97 թվականին նրա վերաբերյալ, երկու անգամ որոշում է ընդունվել այդ մարմնում։ Հավանաբար, մինչեւ հարցը կհասնի դիվանբաշուն, Սադոյանն իր 1000
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է «ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՕՐԻՆԱԳԾԻՆ
«Քաղաքական տեսակետից՝ ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման հարցը ես հրատապ չեմ համարում։ Շատ ավելի կարեւոր հարցեր կան ու քաղաքականապես աննպատակահարմար եմ համարում հիմա այդ խնդրով զբաղվելը։ Իսկ իրավական տեսակետից՝ ինձ համար ակնհայտ է, որ ԱԺ-ն նման ձեւով օրենք ընդունելու եւ կառավարության կառուցվածքը փոխելու լիազորություն չունի։ Սահմանադրության համաձայն, տարանջատումը որոշելը նախագահի իմպերատիվ իրավունքն է», – Դավիթ
ՎԱՍՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ
Գավառ քաղաքի Բոշնաղյան-17 հասցեի բնակիչ, մեր թերթի մշտական ընթերցող Ա. Զաքարյանը դիմել է «Առավոտ» թերթի խմբագրությանը, ինչպես ինքն է ասում, տարբեր վերադաս կազմակերպություններին, մասնավորապես, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահին, ՀՀ մաքսային վարչությանը դիմելուց եւ նրանցից պատասխան չստանալուց հետո։ Կարող ենք պարզապես եզրակացնել, որ քաղաքացին դիմել է գրավոր (ինչպես մեր պարագայում), հետեւաբար արժանացել է այն «պատասխանին», ինչին
ՀԱՑԸ՝ ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ
Ժամանակ է անցել այն տարիներից, երբ կտրոնով հաց էինք գնում, հերթ կանգնում եւ Աստված գիտե, հասնո՞ւմ էր մեզ հաց, թե այդ օրն էլ սոված էինք մնում։ Փառք Աստծո, հիմա հաց վաճառում են ամեն քայլափոխի։ Ընկերուհուս հետ, խմբագրության շենքի կողքին գտնվող «սեղանիկից» որոշեցինք թխվածքաբլիթ գնել, սեղանի մոտ կանգնած էին եւս երեք գնորդ։ Մինչ վաճառողուհուն կփոխանցեինք դրամը,
ԻՍԿ ԴՈՒՔ ԱՎԱՆԴԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ…
Հարգելի խմբագրություն, ձեր թերթի 26.09.98 թ. համարում զետեղված «Հետ տվեք մեր փողերը» հոդվածը բնակչության եւ, հատկապես, ավանդատուների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Իրեն իրավական կոչելու հավակնություն ունեցող պետությունը ուզում է միակողմանի վճռել որոշակի պայմաններով (պայմանագրով) պետական խնայբանկերում պահ տված ավանդների հարցը։ Ինչ-որ հանձնաժողով (թեկուզ եւ ԱԺ-ի կողմից) կամ հենց ինքը՝ ԱԺ-ն իրավունք ունի՞ արդյոք օրը
Կռապաշտության խորագիր
«Կարեւորն այն չէ, թե տապալել ես կուռքին, կարեւորն այն է, որ քո մեջ սպանել ես կռապաշտին», ասել է ինչ-որ փիլիսոփա։ Առաջին հայացքից ասվածը բացասական տպավորություն է թողնում եւ կարծես ժամանակավրեպ լինի։ Փիլիսոփայի տրակտատ միտքը որպես ճշմարտություն ընդունողները միանգամից կհարցնեն՝ ինչպե՞ս տապալել կամ ինչպե՞ս սպանել։ Իսկ եթե բանականորեն նայենք՝ հարցերն ուղղակիորեն կփոխվեն՝ ինչո՞ւ տապալել կամ ինչո՞ւ
ՈՒՆԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերջին օրերում հայաստանյան լրատվամիջոցներում, մասնավորապես, «Առավոտ» եւ «Նովոյե վրեմյա» թերթերում հրապարակումներ են եղել այն մասին, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, որոշ դեպքերում, ղեկավարում են այլ պետությունների քաղաքացիները։ Համապատասխանում է արդյոք դա իրականությանը եւ որքանո՞վ է համապատասխանում միջազգային նորմերին։ ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ԱԳՆ խոսնակ 1. Արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ (55-րդ հոդվածի 8-րդ կետ)
«ԷՅՐԲԱՍ»՝ ՏՐՎԱԾ ՀՈՂՄԵՐԻՆ
Անկեղծ ասած, երբեք էլ չեմ երազել որեւէ ճանապարհորդություն կազմակերպել, իսկ եթե կուզեք ավելի անկեղծ՝ ընդհակառակը նաեւ մտածել եմ, թե պետք է ամեն կերպ խուսափել «Էյրբաս-310» ինքնաթիռից երբեւիցե օգտվելուց, որովհետեւ մինչ «սավառնակը» «Հայկական ավիաուղիների» սեփականությունը կդառնար, բազմատեսակ խոսքուզրույց եղավ նրա տեխնիկական հնարավորությունների, անվտանգության համար մուծվելիք երաշխիքային գումարի եւ առհասարակ ինքնաթիռի գնման նպատակահարմարության հարցերի շուրջ։ Ինչեւիցե, թեպետ
Արա Սահակյանի դաստիարակությունը թույլ չի տալիս…
ԱԺ նիստերի դահլիճում թե ծռված գորգ կա՝ Արա Սահակյանն է ուղղում, թե աթոռից պոկված քուղ՝ Արա Սահակյանն է բարձրացնում, թե ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը մոռանում է նշել խոսափողի թիվը՝ Արա Սահակյանն է հուշում։ Պրն Սահակյանից փորձեցի ճշտել, թե սա նոստալգիկ տրամադրությունների՞ արդյունք է, իներցիայի՞, թե՞ ուրիշ բանի։ – Դե՜, դուք ազատ եք ցանկացած բացատրություն տալու։
ՕՐԵՆՔՆԵ՜Ր, ՕՐԵՆՔՆԵ՜Ր, ՕՐԵՆՔՆԵ՜Ր
ԱԺ երեկվա նիստը իր անարդյունավետությամբ չէր տարբերվում նախորդներից. քվորում չլինելու պատճառով դարձյալ քվեարկություններ չեղան։ Դահլիճն էլ սովորականից նոսր էր. քննարկվում էր «Փախստականների մասին» օրենքի նախագիծը։ Եվ ինչպես ճիշտ նկատեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, պատգամավորների պասիվությունը պայմանավորված է նրանով, որ փախստականներն ընտրելու իրավունք չունեն։ Հակառակ դեպքում նոր ԱԺ ընտրություններին պատրաստվող պատգամավորները միմյանց ընդհատելով եւ բարձրագոչ խոսքերով
ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ
Շեշելը հայ ժողովրդի լավագույն բարեկա՞մն է «Ընդգրկենք Ռուսաստան-Բելառուս միության մեջ բոլոր սլավոններին, այդ թվում՝ նաեւ հայերին»,- այդպես արտահայտվեց Սերբիայի փոխվարչապետ Վոիսլավ Շեշելը վերջերս Յարոսլավլում կայացած միջխորհրդարանական համաժողովում: Հայերը, ինչպես որ դա սովորաբար լինում է, շոյվեցին համաշխարհային բարձր քաղաքականության ելեւէջներում իրենց անունը շոշափելուց: Այդ փառքի միակ որոգայթն այն է, որ ազգայնական Շեշելը Արեւմուտքի կողմից համարվում է
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հանրապետության առավել հանրահայտ քաղաքական կազմակերպությունների ցուցակում առաջինն է։ «Սնարք» գործակալության հաղորդած տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերին «Լոգոս» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կատարած սոցիոլոգիական հարցման արդյունքում, 670 հարցվածներից 27,79 տոկոսը նախապատվությունը տվել է ՀԺԿ-ին, 19,77-ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, 14,33-ը՝ ՀՅԴ-ին, 9,74-ը՝ «Երկրապահին», 6,2-ը՝ ԻՄ-ին։ ՀԺԿ-ի առաջնորդ
ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ
ՀՀ նախագահը շատերին ապակողմնորոշեց սպորտի բնագավառում. հաշվի առնելով նախագահի հետաքրքրությունը բասկետբոլի հանդեպ, որոշ պաշտոնյաներ մոռացան իրենցը։ Անդրադառնանք առավել հայտնի մի քանի քաղաքական գործիչների։ Թենիսի «Արարատ» ակումբի նախագահ Գրիգոր Մելքումյանը «Առավոտին» հայտնեց, որ հիշյալ ակումբ շատ էր հաճախում Վարդան Օսկանյանը՝ մինչ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելը։ «Իսկ հիմա նա շատ հազվադեպ է գալիս մեզ մոտ»։ Երեւույթի մասին որեւէ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից Երեւան ժամանեցին երեկ եւ նույն օրն էլ հանդիպեցին ՀՀ նախագահին։ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես պարզվեց մի հաղորդագրությունից, համանախագահները չեն համաձայնել Բաքվի այն առաջարկին, ըստ որի ԼՂՀ-ն պիտի Ադրբեջանի մաս կազմեր, եւ դրա դիմաց առաջադրել են իրենց տարբերակը՝ «միութենական պետություններ»։ Վերջին որակավորմանը, սակայն, համանախագահ Յուրի Յուկալովը չհամաձայնեց՝ ճշգրտելով՝ «միութենական համընդհանուր