Օրվա լրահոսը

30 ՄԻԼԻՈՆ՝ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԲ-ն մունիցիպալ զարգացման (ոմանք թարգմանում են՝ համայնքային) վարկ է տրամադրել Հայաստանին։ Այն կօգտագործվի Երեւան քաղաքի ջրամատակարարման որոշ հարցեր կարգավորելու համար։ Այսօր Հայաստանում ջրի պակասություն չկա, այլ կա ջուրը սպառողին հասցնելու խնդիր։ Ըստ պաշտոնական տվյալների, խմելու ջրի 37 տոկոսը չի հասնում սպառողին։ Այս թիվը, մասնագետների կարծիքով չափազանց մեղմացված է եւ խմելու ջրի իրական կորուստը մոտ 50

ՋՐԻ ԳՈՂԸ ԳՈՂ Է

Հայաստանում ջուր շատ-շատ կա, բայց հագենալ չենք կարող… Խմելու ջրի պրոբլեմը նորույթ չէր նաեւ քաղաքապետարանի կոմունալ ծառայության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի համար։ Վերջինս այն բացատրեց ջրամատակարարման ցանցի 38 տարվա վաղեմությամբ։ Ըստ պրն Խաչատրյանի, Երեւան է մտնում օրական 200 հազար խմ ջուր, որն ապահովում է աբոնենտների անհրաժեշտ պահանջարկը։ Այս հարցում նա ընդգծեց մեկ այլ կարեւոր բան՝

Անբարոյականությո՞ւն է, արդյոք, քաղաքականությունը

«Կառավարման ողջ արվեստը ազնիվ լինելու արվեստն է» Թոմաս Ջեֆֆերսոն Տիրապետո՞ւմ են այս արվեստին մեր իշխանությունները, եւ եթե այո, ապա իշխանության որ ճյուղը ինչ չափով է տիրապետում։ Գործադիր թեւում տարեսկզբին տեղի ունեցած հեղաշրջումը, հաջորդած հետեւանքներով հանդերձ, կարծես թե այնտեղ թարմություն, բարելավման հեռանկարներ բացեց։ Այն, որ նման միտումներ ուրվագծվում են ներկայիս կառավարությունում, դժվար է չնկատել, բայց որ

ԿՈՆՅԱԿ, ԿՈՆՅԱԿ, ԿՈՆՅԱԿ ԷԼ ԿՍՏԱՆԱՍ

Եթե ֆրանսիացիները նույնիսկ որոշեն հրաժարվել հայկական կոնյակից, ապա Հայաստանի ընդդիմությունը դրա հետ որեւէ կապ չունի Հայկական կոնյակի համար պայքարը շարունակվում է։ Եթե այդ պայքարի առաջին փուլին բնորոշ էր «Տարան, տարան, մեր կոնյակը տարան» կարգախոսը, ապա այժմ իրադրությունը նոր, անսպասելի երանգներ է ձեռք բերում եւ չի բացառվում, որ մենք փոխենք մեր կարգախոսը, ասենք, այսպես՝ «Տարեք, տարեք

Հեռանալիս՝ չանիծեց

ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության՝ արդեն նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանը թերեւս այն միակն էր, որ կառավարությունը լքելուց հետո ոչ միայն նյարդային վիճակում չէր, այլեւ բավական առույգ ու աշխույժ էր։ Այնքան, որ որոշել էր հեռանալուց առաջ հրաժեշտ տալ լրագրողներին։ Բաժանման համար ոչ ոք արտասուք չթափեց։ Նույնիսկ այնպիսի տպավորություն էր, որ նախարարն իր 100 օրվա կապակցությամբ ասուլիս է

«ԵՍ ԱՇԽԱՏԵԼՈԻ ԵՄ ՇԱՏ ԱՐԱԳ, ԿՏՐՈՒԿ, ՀՍՏԱԿ, ԴԱ ԻՄ ԱՇԽԱՏԱՈՃՆ Է»

Առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի առաջին հարցազրույցը -Պրն Նիկողոսյան, մոտ 15 օր առաջ, երբ մենք հանդիպեցինք ԳԱԱ-ում, ձեզ հարցրի, եթե ձեզ առաջարկվի առողջապահության նախարար դառնալ, դուք կհամաձայնվե՞ք։ Այն ժամանակ դուք պատասխանեցիք, որ շատ զբաղված եք՝ եւ արտասահմանում, եւ այստեղ դասախոսություններ, աշխատանք «Դիագնոստիկ» կենտրոնում, եւ դժվար թե համաձայնվեք։ Ձեր անունն արդեն վաղուց շոշափվում է այս տեղի հավանական

ՀԻՆ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր ելույթում «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանն ասաց, որ անցյալում ունենալով իշխանության լծակներ, իրենք գիտեն, թե ինչպես կարելի է ներազդել ընտրությունների ընթացքի վրա։ Այս փաստարկի հրապարակումն ամենից շատ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանին բորբոքեց, որը հայտարարեց. «Խմբերի, խմբակցությունների ղեկավարներից, անհատ պատգամավորներից շատ ենք լսում, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչպես կարելի է իշխանության

Տեղական ինքնակառավարում՝ պետականի շարունակությո՞ւն, թե՞ ինքնուրույն

Հայեցակարգը քվեարկությամբ որոշելու պահին դեռ պետք է հասնել ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը երեկ հավաքվել էր լսելու տարբեր փոխնախարարների առաջարկությունները տեղական ինքնակառավարման ղեկավարման շուրջ։ Հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, օրն այնքան էլ համար չէր։ Իրոք, նախարարներ են, որ փոխվում են, եւ փոխնախարարների «ուշքն ու միտքը» դժվար թե հանձնաժողովում լիներ։ Դա չխանգարեց ֆինանսների եւ

ԴԵՌԵՎՍ ԿԳՆԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի շուրջ համախմբված կուսակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին նորից հավաքվել էին՝ որոշելու հետագա անելիքների ռազմավարությունը։ Խոսվում էր ընդհուպ մինչեւ ԱԺ նիստերին մասնակցելուց հրաժարվելու նպատակահարմարության մասին։ «Առավոտ» հասած տեղեկությունների համաձայն, այդ հարցը թեպետ չի քննարկվել, սակայն նշյալ հավաքում արծարծումների թեմա դարձել է։ Իսկ թե ի՞նչ նախաձեռնումներ են հնարավոր առաջիկայում՝ ընթերցողը կարող է ընդհանրական եզրակացության

«ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ՓՈՓՈԽՎՈՒՄ»

Նախագահն այսօր կայցելի Լոռու մարզ, շաբաթավերջին՝ Վրաստան։ Նախագահին այս շաբաթ կայցելի ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ Եվ քանի որ Արմեն Դարբինյանն էլ Հաագա է այցելելու՝ Ռոբերտ Քոչարյանը նրա փոխարեն, թերեւս, կվարի կառավարության նիստը։ Այս տեղեկություններն իր երեկվա ճեպազրույցում հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը։ Կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ Թերեւս, սա ճեպազրույցի ամենահետաքրքրական թեման էր։ Վահե

ԱՆՎԵՐՋ ՏՐՈՀՈՒՄ

«Հանրապետություն» խորհրդարանական խմբակցությունը կանգնած է նոր տրոհման եզրին։ Նրանից դուրս գալու դիմում է ներկայացրել Քաշաթաղի ղեկավար Ալեքսան Հակոբյանը։ Հեռանալու դիմում է գրել նաեւ Հակոբ Հակոբյանը, իսկ պատգամավորներ Գագիկ Աբրահամյանը, Խաչիկ Սաֆարյանը, Կառլեն Միքայելյանը եւ Կտրիճ Սարդարյանը, հակառակ խմբակցության ընդունած որոշման, կողմ են քվեարկել «Երկրապահի» տարբերակին։ ՀԺԿ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՆՐ ԵՐԿՈՒՆՔԸ «Առավոտի» հետաքրքրությանը, թե ե՞րբ է Կարեն

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

«Երկրապահին» մոտ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցումը, նորից արտահերթ նիստով, կանցկացվի նոյեմբերի 30-ին։ Իսկ մինչ այդ երկրապահները հանդիպումներ են ունենում Ազգային ժողովից դուրս գտնվող կուսակցությունների հետ։ Նոյեմբերի 17-ին ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը հանդիպել է Հայաստանի միացյալ առաջադիմական կոմկուսի ղեկավարության հետ, որին ներկա են եղել մարքսիստական, «Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունների եւ ավանդատուների միության

ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ

Գրողների նախաձեռնությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը հանդիպեց նրանց հետ։ Ռեպետիցիա Մինչ նախագահի գալը, գրողները հավաքվեցին դահլիճում։ Հրանտ Մաթեւոսյանն առաջարկեց որոշել ասելիքը, որպեսզի խառնաժողով չստացվի։ Սիլվա Կապուտիկյանին եւ Անահիտ Սահինյանին դուր չեկավ Հրանտ Մաթեւոսյանի առաջարկը։ «Նույնիսկ տոտալիտար ռեժիմի ժամանակ ոչ ոք մեզ չէր ասում, թե Դեմիրճյանի հետ ոնց խոսենք»,-

ՍԵՐՈՒՑՔԻՑ ՄԻ ԹԱՆՁՐ ԿԱԹԻԼ

Վերջերս մի առիթով, մի հավաքի ժամանակ բանակում որդի կորցրած ծնողները գոչում էին, թե բանակն ուտում է մեր ազգի սերուցքը։ Որքան էլ չուզենանք բարձրաձայնել այս մասին, այնուամենայնիվ, այդ ծնողներից ոչ մեկին չես կարող մխիթարել կամ հակառակն ապացուցել։ Իսկ սերուցքի մի կաթիլն էր Նոր Նորքի երկրորդ զանգվածի Թոթովենցի 11/1 շենքի բնակիչ Խաչիկ Պետրոսյանի որդին՝ Արտակ Պետրոսյանը՝ ծնված

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՐԵՆՑ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

Միշտ չէ, որ տրված հարցերը դիմացինի համար հարմար ու սրտամոտ են լինում։ Դա զգում ես պատասխաններից, դիմացինի վերաբերմունքից եւ դեմքի արտահայտությունից։ Եվ երբեմն ներքուստ փոշմանում ես հարցերի համար։ Այս անգամ որոշեցինք դիմել դպրոցների տնօրեններին առանց հարցի՝ ակնկալելով, որ իրենք խոսեն այդ պահին իրենց հուզող հարցի մասին։ Չնայած Երեւանի թիվ 87 միջն. դպրոցի տնօրեն Գեղամ Հայրապետյանը

ՆՈՐ ԱՉՔԱ-ԼՈՒՅՍ՝ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ

Հայաստանի էներգետիկ իրավիճակով մտահոգված, ցանցի կորուստներով անհանգստացած եւ վառելիքի ներկրման հիմնախնդիրներով տառապող մի խումբ աշխատավորների խնդրանքով հաջորդ տարվա հունվարի 1-ից 1 կվտ ժամի գինը սահմանվում է 25 հայկական դրամ։ Վերջապես հաղթահարվեց սոցիալական անարդարությունը։ Այսուհետեւ բոլորը հավասար են փոփոխական հոսանքի առջեւ։ Կա մի գին՝ բոլորի համար։ Այդ գինը վիճարկել չեմ համարձակվում, քանզի սահմանել են տասնյակ արհեստավարժներ՝

Քրդերը սատարում են Աբդուլլաh Օջալանին

PKK-ի առաջնորդ Աբդուլլաh Օջալանի դիմանկարը հայտնվեց Հայաստանի փողոցներում։ Հայաստանի Հանրապետության՝ ազգությամբ քուրդ քաղաքացիները երեկ բողոքի ցույց կազմակերպեցին Հայաստանում, ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով իտալական իշխանություններից քաղաքական ապաստան տրամադրել իրենց առաջնորդին։ Բացի այս պահանջից, ՄԱԿ-ին հանձնված փաստաթղթում պահանջվում է դատապարտել քուրդ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը եւ ապահովել քուրդ ժողովրդի մարդկային եւ ազգային տարրական իրավունքները։ Քրդական կազմակերպությունները եւ

Ճարտարագիտական ակադեմիան քննադատում է էներգետիկներին

ՀՀ նախագահին կից Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար պարոն Հ. Խաչատրյանին Մեծարգո պարոն Խաչատրյան Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահությունը՝ էներգետիկայի բնագավառի առաջատար մասնագետներ ներգրավելով, քննության առավ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի մասին Ձեր հանձնարարությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները եւ միանգամայն համամիտ է արված եզրակացությունների հետ։ Հաշվարկները պարզ ցույց են տալիս, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի ոչ օպտիմալ օգտագործումը, աշխատակազմի շուրջ

ՆԱՎԹԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԿՐԱԿ ՉԵՆ ՎԱՌՈՒՄ

Մեր հասարակության գիտակցության մեջ, չգիտես ինչու, համառորեն ներդրվում է այն սեւեռուն գաղափարը, թե նավթային անուրջների լիակատար խորտակումն ապրած Ադրբեջանը ուրիշ ելք չունի, քան Ղարաբաղյան պատերազմը վերսկսելը: Առանձին ապացույցներ ոչ մեկը չի բերում՝ թերեւս նաեւ այն պատճառով, որ սեփական ենթադրությունները վերջին ատյանի ճշմարտություն են թվում համարյա բոլորին, ովքեր այս հարցում արտահայտել են իրենց ծանրակշիռ կարծիքը: Անցյալ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՍԱՑԻՆ, ՀԻՄԱ ՄԵՐՈՆՔ ԵՆ ԱՍՈՒՄ

Նախորդ շաբաթ այցելելով տարածաշրջան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հարցի կարգավորման նոր առաջարկներ մատուցեցին։ Դրանց վերաբերյալ եղած տեղեկատվության հիման վրա իրենց տեսակետներն են ներկայացնում հայաստանյան կուսակցությունների ղեկավարները։ Արմեն Հովսեփյան – Հայդեմկուսի փոխնախագահ -Դժվար թե կարողանամ ընթերցողին բավարարող տեսակետ ներկայացնել։ Համանախագահները առաջարկություններով ժամանել էին Անդրկովկաս, բայց քանի որ որեւէ պաշտոնական բան չի ասվել (քանզի որոշում կա

«ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԱՅՍՊԻՍԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ, ՈՐ ԱՅՍՕՐ Է ԱՐՎՈՒՄ»

Սա մեջբերում է «21-րդ դար» ժողովրդավարական-ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի վերջին ասուլիսից, որը նաեւ ասել էր, թե «այս «նոր» կոչված իշխանությունն արդեն 1995-ից էր իշխանություն»։ «Առավոտը» հավելյալ նրան խնդրեց հայտնել, թե ինչպես է վերաբերվում նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծին գնահատական տալու նախաձեռնությանը, որը պիտի իրագործվի մինչեւ նոյեմբերի 15-ը։ «Քաղաքական գնահատականներից չխուսափելը միշտ ճիշտ է։ Ինքս

СЛАБО?

Բացատրություններ եւ արդարացումներ միշտ էլ կարելի է գտնել։ Դրանք մի կողմ թողնենք եւ արձանագրենք, որ ՀՅԴ հոկտեմբերի 30-ի հանրահավաքում հրապարակավ մեղադրված 11-ից 6-ը, որոնք նախապես ազդարարել էին, թե իրավապահ մարմինների միջնորդությանն են դիմելու իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ այժմ զանազան պատճառաբանություններ ներկայացրին, թե ինչու դա չեն արել անցած 15 օրերի ընթացքում։ Ուստի եւ, լիովին

«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ԿՀՐԱԺԱՐՎԻ՞

Ուրբաթ օրը «Պեռնո Ռիկար» ընկերությունը հայտարարեց, որ դեռ կմտածի՝ արդյոք արժե գնել հայկական կոնյակի գործարանը։ Որոշումն, ինչպես հայտնի է, պետք է ընդունվի մինչեւ տարվա վերջ։ Ֆրանսիական կողմի տատանումների պատճառն այն է, որ «Պեռնո Ռիկարը» ծրագրում էր հայկական կոնյակի շնորհիվ դուրս գալ ռուսաստանյան շուկա։ Սակայն Ռուսաստանում բռնկված տնտեսական ճգնաժամը դժվարացրել է այդ ծրագիրը եւ կարող է

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ՊՅՈՒՌՈՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ, ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները վերջապես հանգուցալուծման հասան քվեարկություններով։ Այսպիսով, Էդվարդ Եգորյանի հեղինակային տարբերակը համարվող օրինագիծը, որի շուրջ համախմբվել է մեկ տասնյակից ավելի կուսակցություն, ստացավ 72 կողմ, 71 դեմ, 20 ձառնպահ ձայն, իսկ «Երկրապահի» նախագիծը, համապատասխանաբար՝ 96, 7, 3 քվե։ Հիմք ընդունվելուց հետո էլ «Երկրապահի» տարբերակը դրվեց առաջին ընթերցման, եւ էլի հավանության արժանացավ։ Տեղի

ՌԵԿԵՏՅՈՐՆԵՐԸ ԽԵՂԴԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԶՈՀԻՆ

Նոյեմբերի 15-ին Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում, «Մոսկվիչ» ավտոմեքենայում հայտնաբերել են Ավանի ֆինանսաիրավական ինստիտուտի տնօրեն Գերման Վարդապետյանի դիակը: Հանցագործության առնչությամբ ձերբակալված են 4 քաղաքացիներ, որոնք, ՆԳ եւ ԱԱ նախարարության տվյալներով, նոյեմբերի 12-ին ներխուժել էին Ձորաղբյուրում գտնվող Վարդապետյանի ամառանոց եւ պահանջել նրանից 20 հազար դոլար: Մերժում ստանալով՝ հանցագործները հափշտակել են եղած 1,5 հազար դոլարը, կապել են

«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄՏՆԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ»

Շաբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկներին. «Այսօր ներկայացված առաջարկությունները բավական հետաքրքիր են եւ եթե Ադրբեջանն ընդունի, ապա ես լրիվ իրատեսական եմ համարում, որ մենք կարող ենք իսկապես մտնել բանակցային պրոցեսի մեջ, որը կբերի հետաքրքիր արդյունքների։ … Նախկին փաստաթղթում առաջին կետով գրված

Մի՞թե ձեզ համար միեւնույն է

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Մի քանի փաստ՝ 1. Դուք արհամարհեցիք մեր ժողովրդի մեծամասնության եւ ԱԺ պատգամավորների կարծիքը, ովքեր մտահոգված էին ազգային արժեք ներկայացնող Երեւանի կոնյակի գործարանի հանցավոր եւ խայտառակ օտարումը կասեցնելու գործով, իսկ արջի ծառայություն մատուցելու համար գործարանի նախկին տնօրեն Հերոյանին արժանացրիք մարզպետ դառնալու պատվին։ 2. Դուք արհամարհեցիք «Ձեր ժողովրդի» այն թշվառ միամիտներին,

ՈՉ ՈՔ ՉԻ ԼՍՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

Դատապարտյալ Հակոբ(իկ) Ավետիսյանի հուշերից Ամիսներով ցրտից ծռված, ծնկներս գրկած, գլուխս վերնազգեստիս մեջ քաշած, ընդարմացած շրջվում էի մի կողքիցս մյուսին, որ շարժման մեջ մնամ, չհիվանդանամ-մեռնեմ ի հեճուկս դա ցանկացողների։ Երբ վերջին լաթիս կտորը պոկեցին-տարան, ընդարմացման մեջ աչքիս դեմն էր գալիս տատիս ծաղկավոր վերմակը, որից երեխա ժամանակ ծխի, խոնավության ու նաեւ մկան հոտ էի առնում եւ գաղտնի

«ԿՈԿԱ ԿՈԼԱՆ» ՀԱՐԳՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Ինչի համար են մարդիկ գնում «Կոկա կոլա», «Սփրայթ» կամ «Ֆանտա». զովացուցիչ հյութ խմելո՞ւ, Արիզոնայով ճանապարհորդելո՞ւ, թե՞ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու կամ այլ թանկարժեք մրցանակներ շահելու համար։ Կարելի է վիճել, սակայն փաստ է, որ այդ ըմպելիքները գնելուց եւ խցանը հանելուց հետո, մարդիկ գերադասում են սկզբում տեսնել խցանին գրված թիվը, ապա փորձել շշի պարունակությունը։ Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղի

«Եթե ես ինձ չեմ խայտառակել, ուրիշները չեն կարող»

Գտնում է «խարակիրի» արած Աշոտ Բլեյանը «Օրագիր» թերթի այս անգամվա հյուրն էր «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը։ Թե ինչու 1992 թ.-ից գործող այդ կազմակերպության «գաղափարախոսությունը մի տեսակ աղանդի» ձեւով է հանդես գալիս, փորձեց պարզել «Օրագիր»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Փորձն անհաջող էր, քանզի Աշոտ Բլեյանն ավելի ճիշտ համարեց, որ այս հարցին լրագրողները պատասխանեն։

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930