Օրվա լրահոսը
ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ = «ՄԻՆԻ» ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կինոգործիչների միությունն ունի 186 անդամ Խորհրդային կարգերը փլուզվեցին, սակայն նույնը մնացին բոլոր մեխանիզմներն ու համակարգերը, որոնք օրենսդրական դաշտի ու ակտերի բացակայության պատճառով կորցրին իրենց նախկին նշանակությունն ու բուն գործունեությունը։ Խորհրդային տարիներին Հայաստանի (ինչպես եւ մյուս հանրապետությունների) բոլոր այդ մեխանիզմները, համակարգերը եւ հաստատությունները 70 տարի շարունակ գործում էին Ռուսաստանից թելադրվող միութենական հրահանգներով։ Նույնը վերաբերում է
ՈՒ՞մ են վստահում եւ ում՝ ոչ
Վերջին ժամանակներս շատ են խոսում այն մասին, որ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անդառնալիորեն փչացել են: Ու թեեւ այդ նույն զգացողությունը կա շատ – շատերի սրտերում, ասպարեզում կոնկրետ փաստեր կարծես թե չկան: Պետությունների հարաբերությունների ջերմության չափը շատ հաճախ որոշվում է ոչ միայն հրապարակային հռչակագրերով, այլեւ փոխօգնության այնպիսի փաստերով, որոնց մասին ընդունված չէ
30 ՀԱԶԱՐ ՑՈՒՅՑ ԿՏԱՄ ՔԵԶ
ՀՀ գլխավոր դատախազ պրն Ա. Հովսեփյանին 1996 թվականի ապրիլ ամսին քաղաքացի Հովհաննես Կիրակոսյանը, չարաշահելով մեր վստահությունը, խարդախության ճանապարհով մեզնից յուրացրել է 30 հազար ԱՄՆ դոլար։ Այդ առթիվ մենք դիմեցինք Արաբկիրի շրջանի դատախազություն, որտեղ սկսվեց նյութերի նախապատրաստում։ Այդ ժամանակ, երբ հակառակ կողմի քննության փուլն էր սկսվել, 1998 թ. մայիսի 22-ին, ժամը 18-ի սահմաններում Երեւանի ՆԳ վարչության
Դարբինյանը հավատարիմ է իր խոստմանը
Երեւանի քաղաքապետ պրն Ս. Աբրահամյանին պատճենը՝ քաղաքապետարանի կրթության վարչության պետ տիկին Ս. Խրիմյանին, քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ պրն Գ. Գեւորգյանին Հայտնում եմ ձեզ, որ 1998 թ. մարտ ամսից մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ, թիվ 61 դպրոցում անցկացվել են ստուգումներ քաղաքապետարանի իրավաբանական վարչության, քաղաքապետարանի կրթության վարչության եւ Նորք-Մարաշ թաղապետարանի համատեղ հանձնաժողովի կողմից, այնուհետեւ ստուգումներ են անցկացրել ՀՀ
ԵՐԿՈՒ ՆԱՄԱԿ ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻՑ
Արձագանք առաջին «Առավոտ» թերթում վերջերս տպագրված «Աքորու անդեմ «գյուղափետը» եւ գյուղի գլխավոր «գյուղափետուհին» հոդվածը լիովին զրպարտանք է։ Ստահոդ տվյալները Գոհար Սիմոնյանին է մատուցել Աքորու միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Թոմոյանը՝ հեղինակի շատ սիրելի մորաքույրը։ Հոդվածի առաջին մասում գրված գյուղապետի կրթության փաստը՝ իբր տասը տարում մի կերպ ավարտել է պոլիտեխնիկը, կեղծ է։ Իրականությունն այն է, որ Աքորու
ТИШЕ ЕДЕШЬ-ДАЛЬШЕ БУДЕШЬ
(կամ վերջին պահին կուժեղացվի՞ արդյոք թույլ բանը) Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի երեկվա նիստի օրակարգում մեկ հարց կար՝ բազմաչարչար քաղաքական գնահատականի։ Քաղաքական խորհրդի կողմից հիմք է ընդունվել (Հրանտ Խաչատրյանը համառորեն ուզում էր ասել՝ «Երկրապահի») Հանրապետական կուսակցության՝ թերթերում հրապարակված գնահատականը, իսկ «խմբագրական խումբը առաջիկա շաբաթ պիտի աշխատի այդ հիմքի վրա եւ մեկ շաբաթ հետո ՔԽ-ի հաստատմանը ներկայացնի
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ
Կառավարության վերահսկողության ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի հետ հանդիպումը հայկական մանկավարժական ինստիտուտում իրականացված ստուգումների արդյունքներին ծանոթանալն էր։ Մինչեւ դրանց ծանոթանալը, որոշեցինք մի քանի հարցեր ուղղել պարոն Պողոսյանին։ -Ձեր պաշտոնավարման չորս ամիսների ընթացքում քանի՞ հիմնարկ-ձեռնարկություններ եք ստուգել։ -Ճշգրիտ չեմ հիշում, սակայն մոտավորապես 130 հիմնարկ։ -Բոլոր հիմնարկներում էլ խախտումներ հայտնաբերվե՞լ են։ -Այո։ -Չե՞ք կարծում, որ բոլոր հիմնարկներում էլ
«ՄՈՒԿԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՄՏԱԾԵԼ» ԿԱՄ՝ «ՄԵՐ ԱՅԴ Ի՞ՆՉՆ Է ԾՈՒՌ»
Եվ ամենահոգեհարազատը Լեւոն Հախվերդյանի ելույթից այս խոսքերն էին. «Մեր ժողովրդի եւ մեր մտավորականության դժբախտությունն այս է՝ մենք խոսում ենք անառարկա»։
ՀԱՂԹԵՑ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ՞Ն, ԹԵ՞ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ
ԻՄ նշանակում է Հայրիկյան եւ Դիվան (Իմ բացատրական բառարանից) Ավանդույթի համաձայն, ԻՄ դիվանի նիստերն ազատ են եւ հրավիրվում են շաբաթվա մեջ ավանդական համարվող ձկան օրը (հինգշաբթի)։ Երեկ բացելով Իմ դիվանանիստը, նախորդ շաբաթվա ամփոփագրերով, Դիվանի խոսնակ Արամ Հարությունյանը ներկայացրեց օրակարգի նախագիծը, որը եւ հաստատվեց։ ԻՄ գանձապահի հաշվետվությունը տեւեց կարճ եւ ընդամենն արժանացավ դիվանականներից մեկի միջնորդությանը՝ կապված
«ՏԱՆԿՈՎԻ» ՇՂԹԱՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ
«Արմենգոլդեն» համատեղ ձեռնարկության առաջին արտադրանքը՝ ոսկյա շղթան, երեկ նվիրեցին Հայաստանի այս տարվա գեղեցկուհուն։ Նվերը գեղեցկուհու վիզը պետք է գցեր Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։ Սակայն այդ հաճելի գործը (մեր գեղեցկուհու պարանոցին շղթան անցկացնելը) ո՛չ պրն Գրիգորյանի, ո՛չ էլ ներկա տղամարդկանց համար հեշտ չէր. նրանք բոյ-բուսաթով առանձնապես աչքի չէին ընկնում, իսկ գեղեցկուհու հասակը ձգվում էր
Բարեփոխիչ Աբրամիչը եկավ էլ, գնաց էլ
Ինչպես եւ պատահում է նման դեպքերում, լրագրողների ժամուկեսանոց սպասումը փոխհատուցվեց նախագահականի դռների մոտ 10 րոպեանոց բրիֆինգիկով։ ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին, պարզ է, պարապ մարդ չէ։ Այդ պատճառով էլ արագ-արագ, ջուր արածի պես ասաց, ինչ որ ասելու էր։ Երեւան ժամանելով՝ ԱՊՀ գործադիր քարտուղարը ՀՀ նախագահի հետ քննարկել է ԱՊՀ բարեփոխման, ազատ առեւտրի գոտու ստեղծման, «Լեռնային
ՅՈ ԵՐԹԱՍ
«Առավոտի» նախորդ համարում Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը որոշակի մեղադրանքներ էր ուղղել Էդվարդ Եգորյանին, որին եւ այսօր պատասխան խոսքով հանդես գալու հնարավորություն ենք ընձեռում։ -Բանակցություններին մասնակցում էր 11 կազմակերպություն։ Այդ ինչպե՞ս եղավ, որ նրանցից 10-ը քվեարկեցին նույն կերպ՝ հօգուտ միասնական տարբերակի եւ չմասնակցեցին «Երկրապահի» տարբերակի քվեարկությանը, իսկ Կոմկուսն այլ վարքագիծ ունեցավ։ Եթե նախնական պայմանավորվածություն չկար,
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ
Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության ակտիվի ընդլայնված նիստը, որին կմասնակցի, եւ ենթադրվում է՝ ելույթ էլ կունենա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Սա Հանրապետական կուսակցության կառույցներում, այսպես ասենք, «Երկրապահի» ինտեգրման գործընթացը սկսվելուց ի վեր, առաջին հավաքն է, որի վերաբերյալ եւ տեղեկություններ ստանալու նպատակով զրույցի հրավիրեցի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին. «Մենք, փաստորեն, ամփոփում ենք ՀՀԿ-ի
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐԻՑ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է
«Ադրբեջանը չի մասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի դեկտեմբերի կեսերին նախատեսած լսումներին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Զուլֆուգարովը։ Մոտեցումը պատճառաբանվել է նրանով, որ այդ նիստին չեն հրավիրելու Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ ԱԼԻԵՎԸ ԳԱՐՆԱՆԸ՝ ԱՄՆ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էսկուդերոն հանդիպում է ունեցել Հեյդար Ալիեւի հետ։ Բնականաբար, ինչպես պաշտոնապես է նշվում, քննարկվել են երկկողմ
ՉԻ ԵՂԵԼ ԵՐԲԵՔ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ ՄԻ ՈՂԲ «ԱՆՈՒՇԻՑ» ՏԽՈՒՐ ԵՎ ԽԻՍՏ ԱԶԳԱՅԻՆ…
ԱՆԳԱՄ՝ ՋՈՒԼԻԵՏԻ ԵՎ ՌՈՄԵՈՅԻ ՎԵՊԸ ՍԳԱՎՈՐ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ «Մեր ազգային Անուշի սերը ապազգային Ռոմեո եւ Ջուլիետի սերից ավելի պակաս սեր չի։ Եվ այսպես միջազգայնականացնում են մեր ամեն ինչը»,- ազգային գաղափարախոսության վերաբերյալ մեկ շաբաթ շարունակ լրատվամիջոցներով գովազդված գիտաժողովում երեկ հայտարարեց մշակույթի նախարարի խորհրդական Էդվարդ Հովհաննիսյանը։ Վերջինս նաեւ կոչ հնչեցրեց. «Մենք պիտի ազգայնականացնենք ե՛ւ մշակույթը, ե՛ւ ամեն
ԳՆԱՀԱՏԵԼՈՎ
«Առավոտի» խնդրանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից վերջերս արված առաջարկի շուրջ իրենց տեսակետներն են արտահայտում ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայական ամբիոնի վարիչ (ՀՀ նախկին Գերագույն խորհրդի՝ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի փորձագետ, այժմ «Հայք» հաստատության փորձագետ) պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը եւ ԼՂՀ ԱԺ պաշտպանության, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԵԱՀԿ համանախագահներն իմ կարծիքով նոր
ՀՐԱԺԵՇՏ ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈՂԴԱՏԱՐԱՆԻՆ
ՆԳ եւ ԱԱՆ հակահետախույզները պատժվեցին Մինչ դատավոր Հ. Սարգսյանի եւ դատախազ Գ. Ավետիսյանի դահլիճ մտնելը, ամբաստանյալները զբաղեցրին իրենց տեղերը՝ խնամքով մաքրելով շինարարական աշխատանքների շնորհիվ ներկված եւ գաջոտված աթոռները։ Ինչպես ասում էին, սա միակ դեպքն է, երբ «ԿԳԲ-ի ոտքը խերով եղավ», քանի որ ողջ դատաքննությունն ուղեկցվեց դատարանի շինվերանորոգչական աշխատանքներով։ Թարմ ներկի հոտից սրտխառնուք էր առաջանում եւ
ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ, ԻՍԿ ԴՊՐՈ՞ՑԸ
Կամ՝ ասա ում մարդն ես, ասեմ թոշակիդ տարիքը Պատկերացրեք՝ դպրոցը նույնպես գլխից է խեղճանում, եթե նկատի առնենք, որ այս կենդանի հաստատության գլուխը տնօրենն է։ Չզարմանաք։ Այս հայտնագործությունը արվել է մեր օրերում, ինչպես ասում են՝ հընթացս, 1997 թ., երբ այս նույն պատրվակով կամ պատճառաբանությամբ տնօրինաթափության մի մրրիկ անցավ ողջ Երեւանով։ Ժամանակը դեռ կպարզի, թե բակտերեոլոգիական ինչպիսի
ԱՅՍՏԵՂՈՎ ԽՐՈՒՇՉՈՎՆ Է ԱՆՑԵԼ
Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը երեկ լրագրողներին հրավիրել էր ասուլիսի Ինքն այստեղ օտար մարդ չէր Մարզպետարան հասանք մի ավտոբուսով, որն, ասացին, թե ճապոնական է, բայց այնքան դանդաղաշարժ էր, որ մինչեւ Աշտարակ հասնելը մի քանի անգամ քնեցինք ու արթնացանք։ Ինչեւէ, մարզպետն արդեն սպասում էր լրագրողներին եւ նույնիսկ անհանգստացավ՝ ինչո՞ւ ուշացանք, բան չէ՞ր պատահել։ Արդեն 100 օրից մի
«ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ
Չկայացած գործուղում Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ Խաղո՞ղն է ազգային հարստությունը, թե՞ կոնյակը: Պատասխան՝ երկուսն էլ։ Սկզբում եղավ սեփականաշնորհումը։ Խաղողի համայնական դաշտերից կտրվեց տրակտորի հռնդյունը։ Տրակտոր, որը հեղուկ, փոշի բուժանյութերով ապահովում էր խաղողի բերքատվությունն ու պարծանքի արժանի որակը։ Տրակտորի հռնդյունը լռեց, եւ յուրաքանչյուր սեփականատեր իր ընտանիքով սկսեց տքնել իր բաժին խաղողի այգում, վաղ գարնանից մինչեւ
Ապագայի ծրագրերով
Նոյեմբերի 17-ին եւ 18-ին ԱԺՄ-ի, «Ժողովրդավարական հայրենիք», «Մտավորական Հայաստան» կուսակցությունների, ՀՀՇ-ի, ՀԺԿ-ի, «Շամիրամի», «21-րդ դար. ԺԱԿ»-ի, ՌԱ(ԼԴ)Կ-ի, ԻՄ-ի, ՔԴՄ-ի ներկայացուցիչները քով-քովի գալով, ժամեր տեւած քննարկումներից հետո (իսկ ժամեր տեւելը շատ բնական է, քանի որ կուսակցությունները մասնակցում էին նվազագույնը 2 անդամով, իսկ քաղաքական ճառ ասող հայը ամենապակասը պետք է մի 5 րոպե խոսի) ընդունել են հայտարարություն՝
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐ ՉԵՆ
Հայկոմկուսի ներկայացուցիչը երկրորդ օրն է, որ չի մասնակցում ընտրական օրենսգրքի (ԸՕ) շուրջ համախմբված մեկ տասնյակից ավելի կուսակցությունների ընդհանուր հավաքներին։ Մինչդեռ, վերջին օրերին նրանց հասցեին որոշակի մեղադրանքներ հնչել են, որոնց առիթով եւ զրույցի հրավիրեցինք Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանին։ -Ձեզ մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Հայկոմկուսը ի՞նչ հաճախականությամբ է խախտում պայմանավորվածությունները։ -Պայմանավորվածություն չի եղել, թե պիտի
ԼԻՆԵՐ ԹԱՂԱՅԻՆ՝ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎՈՂ, ԳԱՅԻՆՔ, ԱՆՑՆԵԻՆՔ ՄԵՆՔ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՈՎ…
Սույն վերնագիրը հեռավոր եւ անուղղակի առնչություն ունի հետագա շարադրանքի հետ։ Դատապարտված նախաձեռնություն «Հայրենիք» խմբի՝ «ՆԳ եւ ԱԱ մարմինների համատեղելիության մասին» օրինագիծը ձախողման է դատապարտված։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ խոստացել է, որ եթե այդ օրենքն ընդունվի էլ՝ ինքն այն չի ստորագրի։ Սակայն խնդիրը կա, եւ գուցե դրա գիտակցումով է, որ
ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵԶ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ
Արդեն անվարան կարելի է փաստել, որ ԱԺ ընտրարշավը սկսված է եւ քաղաքական դաշտում ուժերի վերադասավորման նոր հնարավորություններ են առաջացել։ Նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքում պալատ են տեղափոխվել էքս-ընդդիմության կուսակցությունները, կան խռովածներ, կան իրենց իսկ բացած վիհի մեջ ընկածներ եւ, իհարկե, հավաքական մի ձայն, որն առայժմ տեր չունի. ժողովրդի ձայնը։ Ժողովուրդն այսօր հախուռն ընդդիմությունն է, անկազմակերպն ու
ԱՆՏԵՂԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Ս/թ հոկտեմբերի 30-ին ՀՅԴ-ն հանրահավաք էր կազմակերպել տեղի ունեցած անօրինականությունների եւ հեռանկարների շուրջը զրուցելու, պարզաբանումներ տալու՝ Դաշնակցության խոսքն ու գնահատականը լսելու համար։ Ինչ խոսք, անկեղծ զրույց չստացվեց եւ չէր էլ կարող ստացվել, քանզի ոչ մի հույսի շող չներկայացվեց մութ թունելից դուրս գալու համար։ Թե ինչ նպատակ էր հետապնդում թալանչիների այդ կիսատ-պռատ անվանացանկը ժողովրդին ներկայացնելը, պարզ
ԻՆՉ ԳՈՒՄԱՐ Է ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ՄԵՐԼԻՆ ԼԻՆՉԸ
Հոկտեմբերի 17-ին վարչապետն արդեն գիտեր, որ «Պեռնո Ռիկարը» չի գնելու կոնյակի գործարանը։ Անցած ամիս մեր թերթում հրապարակված «ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արձանագրություն N 123-269» փաստաթուղթը դեռ երկար կմնա քաղաքական ու տնտեսական վերլուծությունների ու շահարկումների թեմա։ Հարցն ամենեւին էլ այն չէ, որ հասարակությունը այդ փաստաթղթի հրապարակումով առաջինը իմացավ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման մասին։ Այս փաստաթղթի շատ
ՈՎ ՀԻՆԸ ՀԻՇԻ՞
«Առավոտը» ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին խնդրել էր ասել, թե ինչպես է վերաբերվում Լեոնարդ Պետրոսյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար նշանակելուն։ (Հիշեցնենք. Սամվել Բաբայանի հետ տարաձայնություններն էին պատճառը, որ Լեոնարդ Պետրոսյանը ստիպված եղավ թողնել ԼՂՀ վարչապետի պաշտոնը)։ Սամվել Բաբայանի օգնականը մեզ հաղորդեց նրա պատասխանը. «Ոչ մի մեկնաբանություն չի լինի։ Դա Հայաստանի ներքին գործն է»։ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ Վերջին
ԳԵՐՄԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Լրատվամիջոցներն արդեն հաղորդել են Երեւանի առեւտրաիրավագիտական տեխնիկումի տնօրեն Գերման Վարդապետյանի սպանության մասին։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ նա Վազգեն Սարգսյանի թիկնապահ Վարդան Վարդապետյանի հայրն էր։ Եվ գուցե նաեւ այս հանգամանքով էր պայմանավորված, որ ռազմական ոստիկանությունն ընդամենը մեկ օրում բացահայտեց սպանությունը։ Գերման Վարդապետյանին խեղդամահ արած 4 «ռեկետյորներից» երեքը ՆԳ եւ ԱԱ նախարարության նախկին աշխատակիցներ են՝ մեկը Կոշի
Հանգիստ թողեք Մոնիկային…
Այս աշխարհի վրա, ինչպես հայտնի է, ոչ մի նոր բան չկա: Ավելի ճիշտ, ամեն նոր բան լավ մոռացված հինն է: Եթե ԱՄՆ-ը Հարավսլավիան ռմբահարելու հույսը կորցնելուց հետո այսօր նույնպիսի եռանդով ցանկանում է վերադառնալ Իրաքին հրթիռային հարվածների գնով ծնկի բերելու գաղափարին եւ ամենավճռական քայլերն է ձեռնարկում այդ ուղղությամբ, ապա դրա մեջ, անկասկած, նոր քաղաքականության նշույլ իսկ
ԴԱՐՁՅԱԼ ՄԶԿԻԹԻ, ՏԱՆ ՔԱՆԴՎԱԾ ՊԱՏԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այս հոկտեմբերի 10-ին մենք անդրադարձանք Կրիվոյ նրբանցքի թիվ 24 տան բնակիչ, կենսաթոշակառու Փիրուզա Ղուշօղլյանի պատմությանը՝ կապված Կապույտ մզկիթի շինարարական աշխատանքներն իրականացնող «Սազմանե Մոստազեֆին» կազմակերպության գործունեության հետ («Կենսաթոշակառուի տան փլված պատի՞ց է կախված երկու պետությունների բարեկամությունը» հոդվածում)։ Թվում էր, թե մեր բարձրացրած մի շարք հարցադրումներին կտրվեին պատասխաններ, մասնավորապես՝ ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունում կատարվելու 1997 թ. նոյեմբերի