Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐՈՒՄ» ԵՂԵԼ ԵՆ ՍԽԱԼՆԵՐ

Հարցազրույց ՀՀ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանի հետ -Պարոն նախարար, վերջերս հանդես էիք եկել մամուլում եւ հիմնականում ճանապարհաշինության հարցերին էիք անդրադարձել, մինչդեռ ավիացիայի շուրջ ծավալվող այս վերջին ամիսների խոսքուզրույցին որեւէ կերպ չմասնակցեցիք։ Ինչո՞վ է պայմանավորված ձեր հետեւողական լռությունը։ – Ավիացիայի մասին պարզապես առիթ չի եղել խոսելու։ «Հայկական ավիաուղիների» վերաբերյալ այսօր կարելի է ասել, որ, իրոք, կան

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՓՉԱՑՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ

Նոյեմբերի 20-22-ը Ստամբուլում կայացել է Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի (ԳՖՀ) կազմակերպած քննարկումը՝ «Հարավային Կովկասում տնտեսական համագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով, որտեղ Հայաստանը հրավիրյալ անկախ փորձագետի կարգավիճակով ներկայացրել են Արա Սահակյանը, Շավարշ Քոչարյանը, Բորիս Նավասարդյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Անդրանիկ Մանուկյանը։ Վերջին երկուսն էլ «Առավոտի» եւ «Ազատության» թղթակիցներին ներկայացրին համաժողովի որոշ մանրամասներ։ Անդրանիկ Մանուկյան. «Նախ ելույթ ունեցան Վրաստանի

ԲՈԼՈՐԸ ԳԱՌՆՈՒԿՆԵՐ ԵՆ

ԱԺ-ում թե՛ նիստերի ընթացքում, թե՛ առհասարակ եւ թե՛ կառավարությանը հարցեր տալու ժամանակ դահլիճում թեթեւ աղմուկ է. պատգամավոր մարդիկ են՝ իրար ասելիք ունեն։ Սակայն, հետաքրքիր է, երբ հարցերից մեկին պատասխանելու համար իր ծանր տեղից վեր կացավ ու դեպի ամբիոն ուղղվեց ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, դահլիճում քար լռություն տիրեց։ Սա վախի՞, կասկածամտությա՞ն, թե՞ հարգանքի

Պատասխաններ միշտ ունեցել են, հիմա էլ ունեն

Կարող էին, չէ՞, 50 տոկոսով բարձրացնել ՀՀ անկախ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանի քաջությունը կասկած չի հարուցում. երեկվա ԱԺ նիստում նա ջանք չէր խնայում եւ փորձում էր ամեն կերպ պատասխանել պատգամավորների հարցերին։ Ճիշտ է, հարցերին պատասխանելը հարաբերական հասկացություն է։ Օրինակ, Վահագն Խաչատրյանի հարցերին, թե որքանո՞վ է անկախ էներգետիկ հանձնաժողովը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սահման ունի՞, թե՞

Անձնական գործոնը

Անձնական գործոնը Հայաստանի տնտեսական կյանքում չի հաղթանակել լիբերալիզմը՝ ոչ ծայրահեղ, ոչ էլ նույնիսկ չափավոր: Մենք ապրում ենք ավտորիտար ռեժիմի ժամանակ, երբ սեփականության 95 տոկոսը պատկանում է իշխանության հովանավորությունը վայելող մի քանի տասնյակ մարկանց, որոնք չգիտեն, թե ինչ է պետք անել այդ սեփականության հետ: Պատճառների թվարկումը շատ տեղ կզբաղեցնի: Կարեւորներից մեկն, իմ կարծիքով, այն է, որ

«ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԵՑԵԼ ԵՄ, ՀԻՄԱ ԷԼ ՈՒՆԵՄ»

Բնապահպանության նոր նախարար Գեւորգ Վարդանյանի անձը ինչ-որ ժամանակ սկանդալային էր։ Հետո ժամանակը մոռացության մատնեց բարձրացված աղմուկն, ու պաշտպանության փոխնախարարին հաջորդեց բնապահպանության նախարարի պաշտոնը։ Մինչ նրա հետ կարճլիկ զրույցը՝ պրն Վարդանյանը՝ ի զարմանս ինձ, գովեց «Առավոտը»։ – Պրն Վարդանյան, սպասո՞ւմ էիք, որ ձեզ այս պաշտոնը կտան։ Եվ ՊՆ-ից այս ոլորտ գալը որքանո՞վ անսպասելի չէր ձեզ համար։

ԽՈՍՔԻՑ ՀԵՏ ԿԱՆԳՆՈՂԸ

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր եւ «Երկրապահ» խմբի անդամ Գալուստ Սահակյանը (ենթադրելի պատճառներով) հերքել էր, թե ինքը խոսել էր Վազգեն Սարգսյանի պաշտոնաթողության անհրաժեշտության մասին։ Նշել էր, թե իր միտքը ճիշտ չի ներկայացվել եւ, որ ինքն ընդամենն ասել էր. «Հանուն ազգի եւ պետության ամեն ինչ հնարավոր է»։ Ի ցույց դնելու համար, թե որքան քիչ արժե այս

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՔՍՈՐԱՎԱՅՐ

Երեքշաբթի օրը վերջապես իրականացավ «Առավոտի» հերթական կադրային կանխատեսումը՝ հարկային տեսչության պետի պաշտոնում Արտաշես Թումանյանին փոխարինեց հերթական «հրացանավոր մարդը»՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը: Հասկանալի է, որ դրանով ուժեղացավ վերջերս բացահայտված իշխանության կուսակցությունը՝ «Հանրապետականը»: Նա ձեռք բերեց հավելյալ կազմակերպչական եւ նյութական լծակներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի նման երկրում ընտրություններ անցկացնելու եւ այնտեղ ջախջախիչ հաղթանակ տանելու

ԲՐՈՆԻՍԼԱՎ ԳԵՐԵՄԵԿԸ ԼԱՎԱՏԵՍ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

Եվ ուզում է ԵԱՀԿ գագաթաժողովն անցկացնել Ստամբուլում Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի, ԼՂՀ նախագահի, ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների, մեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների եւ, իհարկե Պարույր Հայրիկյանի (ոչ թե ԻՄ նախագահ, այլ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ) հանդիպելուց, ԵԱՀԿ նոր առաջարկները քննարկելուց, համաձայնագրեր եւ հուշագրեր ստորագրելուց հետո ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի

ՀԱՅԵՐԻՑ ԳԼՈՒԽ ՉԵՍ ՀԱՆԻ

Նոյեմբերի 25-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովի զեկուցող Գորան Մագնուսոնը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել պատգամավորական խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ։ Հիշեցնենք, որ նա Հայաստան է ժամանել Հովհաննես Իգիթյանի հարցով «Հանրապետություն» միավորման կողմից Ստրասբուրգ ուղարկված նամակի հետքերով։ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումներից հետո եվրոպական պատվիրակությունը հայտնվել է շփոթահար վիճակում։ Մի կողմից կուսակցությունները պետք է իրենց

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Արդյունաբերության եւ առեւտրի նոր նախարարին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել իր նշանակման վերաբերյալ այլեւայլ ենթադրությունները, թե դա եղել է Վազգեն Սարգսյանի կամ Վահան Շիրխանյանի, մոսկվահայ գործարարների կամ հատկապես Սենիկ Գեւորգյանի միջամտությամբ։ Նախարարը նախընտրեց վերջից սկսել. «Մեր ազգանունների զուգադիպությունը պատահական է։ Սենիկ Գեւորգյանին շատ հարգում եմ, բայց իրար ընդհանրապես չենք ճանաչում։ Ռուսաստանի գործարարների կամ քաղաքական ուժերի ազդեցություն պարզապես

Ուսումնադաստիարակչական ասուլիս

Ուսումնադաստիարակչական ասուլիս «Հայաստանում արվեստաբան չկա, մի հատ կա, էն էլ զբաղված է, դա ես եմ»,- ինքն իր մասին ասաց Հենրիկ Իգիթյանը Երեկ Հայաստանի նկարիչների միության նորընտիր նախագահ Կարեն Աղամյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որն, ինչպես հասկացանք, ավելի շատ նպատակաուղղված էր կառավարության եւ, հատկապես, մշակույթի նախարարության աշխատակիցների ցուցաբերած անտարբերությանը իր կազմակերպած ցուցահանդեսին։ Չնայած այն բանին, որ

ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԵՆՔ, ՈՒՆԵՆՔ ԱՆԿԻՐԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ Մտավորականություն Հայաստանում կա՞ այսօր, թե՞ չկա։ Այս հարցն իսկապես արդիական է, մանավանդ որ, վերջին ժամանակներս շատ ավելի հաճախ են մշակույթի գործիչները եւ մեր պետական այրերը հայ մտավորականություն եւ մշակույթ բառերը կրկնում։ Շատ կրկնելն, ինչ խոսք, արդյունք է նաեւ այդ երեւույթների բացակայության։ Իսկ եթե կան, ապա ինչպիսի՞ վիճակում են։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԱՌԱՋԱՐԿԸ ԵԱՀԿ

Մինսկի խմբի ակտիվացման հերթական փուլը կարծես թե անհաջողության է դատապարտված: Փաթեթային նոր առաջարկը, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Զիլֆուղարովի, ամբողջությամբ հակասում է իր երկրի շահերին եւ չի կարող ընդունելի լինել ներկայացված տեսքով: Ըստ էության, Ադրբեջանը պաշտոնապես մերժեց առաջարկը, չնայած, ձեւականորեն դա պետք է աներ երկրի ղեկավարը: Այս քայլի դրդապատճառները այնքան էլ անբացատրելի չեն, պարզապես Մինսկի խումբը,

ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ

ՀՀ սահմանադրության 39 հոդվածի պահանջները Երեւանի նախկին Կուտուզովի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող թիվ 96 պտուղբանջարեղենի տաղավարը սեփականաշնորհվել է 1994 թվականի նոյեմբերի 11-ին եւ վերանվանվել «ՕՆԻՔՍ-96» ՍՊԸ։ Ընկերության բաժնետերեր են Ջուլիետա Մինասյանը, Հրաչ Հարությունյանը եւ ընկերության նախկին տնօրեն Օ. Դավեյանը։ Ընկերության զբաղեցրած տարածքի օգտակար մակերեսը 77 քմ է։ Սեփականաշնորհվելուց հետո տնօրենն այդ մակերեսի 14 քմ-ն

ԲՈԼՈՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՑԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Եթե ձեր տան դուռը թակեն սոցապի տեսուչները, անպայման պահանջեք դատախազության թույլտվությունը ձեր տան խուզարկության համար։ Առանց այդ թղթի ոչ ոք իրավունք չունի ձեր տունը մուտք գործել։ Իսկ տեսուչներին հուշում եմ՝ Կասկածոտ հայացքը մեխեք տանտիրոջ աչքերին, չժպտաք, հրաժարվեք սուրճից։ Ցածր ձայնով, բայց խիստ հարցրեք. «Սա՞ է ձեր ամբողջ ունեցվածքը, նկուղ ունե՞ք, հատակի տակ կառույց կա՞»։ Օգտվելով

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԵՎԵՑ ՀԻՆԳ ՐՈՊԵ Դատարանների վիճակը վերջին հնարավոր փոփոխությունների շեմին այնքան էլ նախանձելի չէ։ Առաջիկայում սպասվում են դատավորների ընտրություն-քննություններ։ Հասկանալի է, որեւէ ժողովրդական դատավոր այս պարագայում չի ցանկանա գլուխն ավելի բարձրացնել, քան՝ թույլատրելիի սահմանն է։ Նրանցից շատերը կերազեն անգամ անտեսանելի գլխարկ կրել, մինչեւ հողմերն անցնեն։ Այս իմաստով անկասկած դժվար գործ է ընկնել ժողդատավոր Գրիգոր

ՄԱՆՐԻԿՅԱՆ, ԲԱՅՑ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ

ՄԱՆՐԻԿՅԱՆ, ԲԱՅՑ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ Մարդիկ, եւ հատկապես գործարար մարդիկ, սովոր են աշխատել կաշառք տալով։ Այդ մարդկանց համար չափազանց անլուրջ են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի մասին նախընտրական ծրագրային դրույթները եւ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Նրանք լավ հասկանում են, որ ոչինչ դեպի լավը չի փոխվելու։ Նրանք չեն էլ բողոքում այդ վիճակից՝ իրերի նման դասավորությունն ու տրամաբանությունը

Մանրամասներ շնագլուխների կյանքից

Եթե որեւէ մեկը չգիտի, ճշտեմ, որ բաբուինները կապիկներ են, սակայն իրենց ցեղակիցներից զանազանվում են նրանով, որ շան գլուխ ունեն։ Ասել է, վերին մասում համարյա շուն են, իսկ ներքինում՝ սովորական կապիկ։ Կենսաբանության տեսակետից բաբուինները չափազանց յուրօրինակ կենդանիներ են, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է նրանց հասարակական կյանքի կազմակերպման սկզբունքները։ Բաբուիններին ղեկավարում է ամենախոշոր եւ ուժեղ շնագլուխը,

ԱԶԳԱՅԻՆ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցությունը վարում է ՀՀՇ-ի ռեաբիլիտացիայի քաղաքականություն Այլ եզրակացության հնարավոր էլ չէ հանգել՝ հետեւելով դաշնակների վերջին շրջանի գործունեությանը: Ըստ ամենայնի, ՀՅԴ-ն որոշել է երախտահատույց լինել նախկին ռեժիմին, որն իր հերթին ամեն ինչ անում էր Դաշնակցության վարկանիշը զանգվածների շրջանում բարձր պահելու համար՝ արգելելով կուսակցությունը եւ մի քանի տասնյակ մարդ բանտարկելով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դաշնակները նախագահական

Իրավասությունների նորացո՞ւմ

ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի երեկվա նիստի քննարկման նյութը երեքն էր. նախ, հանձնաժողովի անդամ Օմար Մամոյանի «ետկանչման», մի քաղաքացուհու խափանման միջոցը փոխելու «ձեւը» գտնելու, ապա նախորդ նիստից փոխանցված Երեւանի թիվ 69 դպրոցի ծնողների դիմումին ընթացք տալու հարցերը։ Հանձնաժողովը որոշեց առաջին հարցի կապակցությամբ դիմել եզդիների համայնքին, իրենց ներկայացուցչին փոխելու համար։ Եթե հիշում եք, Օմար Մամոյանը,

ՀՅԴ-Ն ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋՈՒՄ Է «ԵՐԿՐԱՊԱՀԻՆ»

Թերեւս Վանո Սիրադեղյանը սխալվում էր, երբ նշում էր, թե «Երկրապահն» իրեն «սրտաշարժորեն է համարում Քոչարյանի քաղաքական հենարանը, ինչից Քոչարյանը քաղաքավարի անընդհատ հրաժարվում է եւ ինչ-որ չափով հենարան է համարում դաշնակցությանը»։ Եթե ներկա վիճակը հաստատուն մնա եւս մի քանի ամիս՝ անտեղի կլինի ՀՀՇ ղեկավարի այն զգուշացումը, թե «ընտրություններից հետո «սուպերնախարար» Վազգեն Սարգսյանից միայն կամուֆլյաժը կմնա» («Առավոտ»,

Կոնկուրսը՝ 4-ը 1-ի

Բազմիցս նշվել է արդեն, որ 1999 թ. հունվարի 12-ից, ըստ ՀՀ Սահմանադրության, գործելու է դատական նոր համակարգ։ Իսկ մինչ այդ քննությամբ կընտրվեն դատավորներ՝ ցմահ, ավելի ճիշտ՝ մինչեւ աշխատանքային կյանքի վերջը՝ 65 տարեկան։ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ երեկ հրավիրած ասուլիսը նպատակ ուներ ներկայացնել դատավորի պաշտոնի հավակնորդների առաջիկա թեսթավորման մանրամասները։ Մի փոքր անցնելով նախապատմությունը՝ նշենք, որ

ՍԱՆԴՈՅԱՆԸ ՆՈՐ ԱՆԵԿԴՈՏ ՉԷՐ ՍՏԱՑԵԼ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին նոր եւ թեմատիկ անեկդոտի ակնկալիքով մոտեցա։ Նաեւ առիթը չփախցրի ճշտելու՝ շա՞տ է ազդվել Վարդան Խաչատրյանի ելույթից։ -Էմոցիոնալ պոռթկումներից կցանկանայի զերծ մնալ։ Պարզապես տհաճ է։ Պատգամավորներից մեկն ասաց, որ մարդ, վերջին հաշվով, բարեկիրթ, դաստիարակված պետք է լինի, չէ՞։ Որոշակի բարոյական նորմեր կան, որոնք չի կարելի շրջանցել։ -Երեւի կանանց նկատմամբ ձեր թուլությունը

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԸ ՍԱՀՄԱՆ ՉԿԱ

Կարեն Դեմիրճյանն ընտրական օրենսգրքի եւ վերջին օրերին դրա շուրջ եղած անցուդարձի մասին -Նախ պետք է փաստենք, որ ընտրական օրենսգիրքը շատ կարեւոր օրենսդրական փաստաթուղթ է եւ խիստ էական նշանակություն ունի հասարակության համար, ուստի որեւէ կուսակցություն չէր կարող զերծ մնալ այդ փաստաթղթի մշակման աշխատանքներին մասնակցելուց։ Որքանով որ ես եմ տեղյակ, ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների մշակած միասնական տարբերակը Ազգային

«ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ, ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ 25 ՀՈԳԻ»

Պատգամավորներին այսպիսի աչքալուսանքի արժանացրեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։ Թեեւ, պետք է նկատել, որ ուրախացողների թիվը 25-ից այդպես էլ չանցավ։ Ինչ խոսք, բոլոր հայտարարություններին անդրադառնալը բավական ձանձրալի է, ուստիեւ մեջբերումներ կանեմ մի քանիսից միայն։ Արմեն Մարտիրոսյանն ընտանեկան նպաստներ վճարելու սկզբունքը գտավ ոչ արդարացի, քանի որ հաշվառման մեջ գտնվող 33 տոկոսը ապահով եւ ամենեւին էլ ոչ կարիքավոր

ԱՇԽԱ՛ՐՀ ԱՆՑԻ՛Ր, ՓՂՈՍԿՐԻ ԱՓԻ, ՔԵՆԻԱՅԻ ՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԿԱ

Կաշառակերության ազգային երանգը Սեփական հարուստ լեքսիկոնի ծափուծիծաղի, բոցաշունչ ելույթների ու հայրենասիրության դրսեւորման հիանալի առիթ կար երեկ ԱԺ-ում. շարունակվում էր «Մաքսատուրքերի եւ մաքսավճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։ «Հայոց խորհրդարանի» առաջին ամբիոնի մոտ էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը։ Քննարկման թիրախը օրենքի նախագծի 14-րդ կետն էր նախաառաքումային ստուգումների մասին։ Փաստորեն, առաջարկվում էր միջազգային մրցույթ

ՏԱՔԱՑՎՈՂ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐ

Ընտանեկան նպաստի համակարգի անցնելու կապակցությամբ «Փարոսի» ցուցակները թափով մաքրվում են։ Մաքրման գործընթացը հաճախ հետաքրքիր փաստեր է ի հայտ բերում։ Պարզվել է, որ միայն Երեւանում 150 մեծահարուստ ընտանիք հերիք չէ փաստագրված է «Փարոսում» իբրեւ կարիքավոր, դեռ սեփական լողավազաններում լողալու ախորժակն էլ չեն կորցրել։ Վերոհիշյալ լողավազանները ջեռուցելու համար յուրաքանչյուր ընտանիք ամսական վճարում է հարյուր հազար դրամ էլեկտրաէներգիայի

«ԴՈՒ՝ ԻՄ ՄԻԱԿԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ, ԲԱՅՑ ԵՒ ՎԵՐՋԻՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ»

Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին «Առավոտը» խնդրեց պատասխանել այն հարցին, թե իրո՞ք, ինչպես Վազգեն Սարգսյանն էր հայտարարել Ռոբերտ Քոչարյանի անունից, նախագահը երկրապահներով համալրված ՀՀԿ-ն տեսնում է որպես իր հենարան. «Հիմնական հենարանն է, բայց ոչ միակը»,- ճշտեց նախագահի խոսնակը։ Իսկ մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք այսպիսով արձանագրել ՀՅԴ դերի նվազումը, Վահե Գաբրիելյանը դիվանագիտական պատասխան տվեց.

ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Սակայն պաշտոնյա լինել չենք ուզի Երկուշաբթին ծանր օր է։ Սոցապ նախարարությունում երկուշաբթին նաեւ «դիսպետչերականի» օր է։ Անկեղծ ասած, որեւէ մեղք չէի գործել, սակայն, քանի որ այսքան երկար ժամանակ ստիպված եմ սոցիալական ոլորտի լուսաբանությամբ զբաղվել, երեկ որոշեցի ներկա լինել նախարարության «դիսպետչերականին», տեսնել, թե ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում երկրի սոցիալական քաղաքականությունը մշակող նախարարության մեծ ու

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930