Օրվա լրահոսը

ԾԽՈՒՄ ԷՐ ԱՐԱՐԱՏԸ, ԾԽՈՒՄ ԷՐ ԴՎԻՆԸ

Քանի դեռ Արարատ Դվինի Գոմցյանը մարզպետ է՝ Շիրակում երկրաշարժը կշարունակվի Արարատ Գոմցյանի հեռախոսային զանգին ավտոմատը պատասխանում է. «Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք զանգահարել ավելի ուշ»։ Ավտոմատին պրն Գոմցյանը խնդրում է. «Աղջիկ ջան, ասա մարզպետ Գոմցյանն է, ուշ չեմ կարող զանգել»։ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը մարզպետների հետ հանդիպումների շարքը սկսեց Արարատ Գոմցյանով, քանի որ «առջեւում

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Դեռեւս 19-րդ դարում ազգային գրական-քաղաքակիրթ միտքը զգուշացնում էր հայ ժողովրդին հեռու մնալ քաղաքակրթությունից, քանի որ դրանից վնասից բացի օգուտ չի կարելի սպասել: 20-րդ դարավերջին էլ մեր մտածողները ջանք ու եռանդ չեն խնայում սեփական ժողովրդին քաղաքակրթության վնասներից հեռու պահելու համար: Դրա դրսեւորումն էր կառավարության նորամուծությունը, ըստ որի բոլոր խանութներում, վարսավիրանոցներում, կազինոներում պետք է տեղադրվեն դրամարկղեր, եւ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԴԻՄԵԼ ՀՀԿ

Քաղաքական շաբաթը, որքան էլ տարօրինակ է, սկսվել է մամուլի աչքից վրիպած մի իրադարձությամբ։ Արտասահմանից վերադառնալուց հետո պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ներկա է եղել «Երկրապահ» պատգամավորական խմբի նիստին, որի մասին հակասական տեղեկատվություն է մտել շրջանառության մեջ։ Իրականությանը մոտ պատկեր ստանալու համար դիմեցինք Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին։ – Բացի Ալբերտ Բազեյանի ընտրության հարցից, ի՞նչ խնդիրներ եք

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԻ ՀԱՐԳԸ ԿՃԱՆԱՉԵ՞Ն

Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի լիազորությունների եռամսյա ժամկետն այլեւս սպառվել է։ Եվ ՔԽ-ի այսօրվա նիստում որոշվելու է գործադիր նոր քարտուղարի ընտրության հարցը։ Սակայն բացառված չէ նաեւ Հրանտ Խաչատրյանի վերընտրությունը։ ՎԱՐՉԱՊԵՏԸ «ԵՐԿՐԱՊԱՀԻՆ» ՉԻ ՀԱՐԳՈՒՄ Ըստ որոշ լուրերի, դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի առանձնասենյակում հյուրընկալվել է վարչապետ Արմեն Դարբինյանը։ Թեպետ նույն ժամին

ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Ադրբեջանը մտավախություն ունի, թե ներկայացված փաստաթուղթը նպատակ ունի երկիրը վերածել կոնֆեդերացիայի: Այս եւ այլ հարցերի շուրջ նրա հարցազրույցը մեր թղթակցին կարդացեք 10-րդ էջում: ԿԵՆՍԱՓՈՐՁ Ուսանողների հետ հանդիպման ժամանակ «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը մի միջադեպ պատմեց։ Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի կոնգրեսականներ էին եկել եւ Միացյալ Նահանգների դեսպանատունը

ՌՈՍՏՐՈՊՈՎԻՉ

«Հայլուր»- Ռուսաստան վերադարձավ ռուսական էմիգրանտության նահապետը՝ Ալեքսանդր Սոլժենիցինը։ Ինչո՞ւ Ռուսաստան չի վերադառնում Ռոստրոպովիչը։ -Գիտեք, հոգեպես ես երբեք Ռուսաստանից բաժանված չեմ եղել։ Անգամ, երբ ինձ եւ իմ սիրելիներին քաղաքացիությունից զրկեցին, երբ ինձ արտաքսեցին Ռուսաստանից՝ ես չարություն չունեի Ռուսաստանի հանդեպ, քանզի գիտեի, որ սա քաղաքականություն է, սրանք մարդիկ են, որոնք այսօր են ղեկավարում… Այժմ Պետերբուրգում, Նեւայի ափին,

ՔՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ

Քրդերի 1998թ. զինված ապստամբությունը Արեւելյան Անատոլիայում, որի հետ մեծ հույսեր էին կապել քրդական ազգային շարժման ղեկավարությունը եւ ամբողջ քուրդ ժողովուրդը՝ պարտություն է կրել։ Թուրք իշխանությունը՝ օգտվելով ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Արեւմուտքի այլ պետությունների անկեղծ եւ ոչ ակնհայտ աջակցությունից, քուրդ ապստամբների դեմ կանոնավոր բանակներ օգտագործեց։ Բացի այդ՝ օգտվելով քրդերի քաղաքական եւ ցեղային մեկուսացումից, Թուրքիան կարողացավ զինել եւ

ՀԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՐ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ

Կրթական համակարգի պատասխանատուների եւ ընդհանրապես պետական բարձրաստիճան այրերի ամենասիրած արդարացումն այն է, որ բազում պրոբլեմներ ունեցող մեր երիտասարդ պետությունը ոչ թե չի ուզում գոնե մի քիչ արժանավայել ֆինանսավորել կրթության ու գիտության համակարգերը, այլ չի կարողանում՝ չնայած օրուգիշեր քրտնաջան աշխատում են, որ պետական բյուջեն մեծանա։ Ֆինանսավորման տեսակետից, նման պրոբլեմ չունեցող խորհրդային ժամանակների հուշերով ապրողների մեղադրանքներն էլ

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՇԱԲԵՌԸ

Տնտեսական համակարգերն ԱՊՀ տարածքում նույնական վիճակում են։ Հետեւաբար, ԱՊՀ երկրներում առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում Ռուսաստանում ընթացող պրոցեսներին։ Ռուսաստանը վերանայում է տնտեսության զարգացման հայեցակարգը։ Պրիմակովի կառավարությունը հրապարակել է իր տնտեսական ծրագիրը։ Միանշանակ նշվում է, որ Ռուսաստանում ավարտվում է շուկայական տնտեսության անկառավարելիության փուլը։ Ռուսաստանում «հանկարծ» զարմացել են, նկատելով, թե տնտեսությունն ինչպիսի հարկային ճիրանների մեջ է եղել։ Նրանց

ՄԻ ՕՐ ՔԵԶ ԱՆՊԱՏՃԱՌ ԹԱԼԱՆԵԼՈՒ ԵՆ…

Եթե գերդաստանի հայրը գոնե մի անգամ բռնվել է անառակության մեջ, ապա ընտանեկան հավաքների ժամանակ նա կարող է խոսել ցանկացած սարից ու ձորից, սակայն բարոյականության մասին, եթե գոնե մի փոքր խիղճ ունի, պիտի լռի: Նույնը կարելի է ասել ցանկացած այլ արատի վերաբերյալ: Մնացածները, այսինքն ոչ այդ գերդաստանի անդամները, որ պատահմամբ ներկա են լինում անսպասելի ընթացք ստացած

ՇՈՈՒՆԵՐ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

Շուտով 10 տարին կլրանա, ինչ ահավոր երկրաշարժը ցնցել է Շիրակի հողը, բազում ավերածություններ առաջացնելով։ Խնդիրը վերջերս նորից մասնակի արծարծման նյութ է դարձել։ Եվ այդ հիմքով էլ փոքրիկ մի զրույց ունեցանք ԱԺ պատգամավոր, անցյալում՝ Շիրակի փոխմարզպետ Պետրոս Մակեյանի հետ։ – Իբրեւ աղետի գոտուց ընտրված պատգամավոր, ինչպես նաեւ այդ տարածքում բնակվող քաղաքացի, համոզված ասում եմ, որ ինչպես

Էլեկտրաէներգիայի փողը՝ անապահովներից

Դեկտեմբերի 1-ին խորհրդարանում շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ տեղի ունեցող լսումները։ «Երկրապահ» պատգամավորական խմբի տեսակետը ներկայացրեց Արամազդ Զաքարյանը, որի ելույթից ներկայացնում ենք որոշ հատվածներ։ «Կնշենք մի շարք կարեւոր հիմնախնդիրներ էլեկտրաէներգիայի բնագավառում, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն. 1. Կորուստներ՝ սեպտեմբերի 7-ին կառավարության 555 որոշմամբ արձանագրվել է հետեւյալը՝ համակարգում տեխնոլոգիական թույլատրելի կորուստների առավելագույն նորման հաստատվել է 17,3%։ Դա

ԱՅՍ ԿԱՆԱՆՑ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ

Այս լրագրողական հարցումը եւ հարցման արդյունքներով արված հետազոտությունը խմբագրություն են ներկայացվել «Երեւանի մշակույթի համալսարանի» ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների «Կամք» ակումբի կողմից։ Մեր կողմից Երեւանի տարբեր մասերում անցկացված լրագրողական հարցմանը մասնակցել է 100 մարդ։ Առաջին` «Ի՞նչ սպասելիքներ ունեք կառավարության կազմի վերջին փոփոխություններից» հարցին, ըստ հարցվածների 13%-ի՞ վիճակը կսկսի լավանալ, 56%-ը կարծում է, որ ոչինչ էլ չի փոխվի,

Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

4 ամիս առաջ ԼՂՀ վարչապետ նշանակված Ժիրայր Պողոսյանը ցանկանում է 1997-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ին ոչ թե հաշվետվություն, այլ միայն տեղեկատվություն ներկայացնել։ «Այո՛, ըստ օրենքի պիտի հաշվետվություն լինի, բայց ես ուզում եմ նշել, որ պատասխանատվություն չեմ կրելու նախորդի փոխարեն։ Պատասխանատվություն պիտի կրի նախորդ կառավարությունը՝ անկախ նրանից, թե նրա ղեկավարներն այսօր որտեղ եւ ինչ վիճակում

Գնահատում էին՝ էլ իշխանություններ (նախորդ), էլ նախագիծ

Հնարավոր չէ ընդունել նախորդ իշխանությունների գործունեության այնպիսի գնահատական, որը, «կբավարարի հասարակության մեծամասնությանը, բոլոր կուսակցություններին»։ Դրա համար էլ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը որոշեց (նախագահ՝ Արամ Սարգսյանի առաջարկությամբ) ընդունել ընդհանուր հայտարարություն եւ նախորդ իշխանությունների օրոք տեղ գտած երեւույթների (պարզ է, բացասական) բացահայտման վերաբերյալ տեղեկանք։ Բացի այդ, պիտի ՀՀ նախագահին առաջարկեն մի հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի այդ երեւույթները եւ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՅԿՈ՞Տ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԼՂՀ-ԻՆ

«Թերեւս քչերը գիտեն, որ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալուց հետո Արցախի որոշակի առանձնաշնորհյալ դիրքը ոչ թե ընդգծվել, այլ նվազել է։ Խոսքն առավելապես հարցի տնտեսական կողմին է առնչվում։ Հայաստանի օժանդակության մակարդակը՝ նույնիսկ մինչեւ Քոչարյանը եղած մակարդակից իջնելու միտումներ ունի»,- այս մեջբերումը «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի նոյեմբերի 12-ի խմբագրականից է։ Իսկ նոյեմբերի 26-ին նույն պաշտոնաթերթում հրապարակվել է ԼՂՀ վարչապետ

ՓԱՐԻԶ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱԼ

Թեպետ կանխավ հայտարարվել էր, որ Եվրոպայի խորհրդի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի 16-ին Փարիզում նախատեսված լսումներին պետք է նախորդի բուդապեշտյան հանդիպումը, որը գումարվելու էր նոյեմբերի վերջին, սակայն, այն տեղի չունեցավ։ Թե ինչո՞ւ, «Առավոտին» պարզաբանում է ԵԽ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ – Հերթական անգամ ադրբեջանական կողմն առաջ էր քաշել ինչ-որ կազմակերպական խնդիրներ քննարկելու

ՍԱԴՈՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ

Հայաստան են ներմուծվել մեծ քանակությամբ դրամարկղային սարքավորումներ, ինչի պարտադիր ներդրումը ոչ միանշանակ մոտեցումներ է առաջացրել Ազգային ժողովում։ Դրա վերաբերյալ իր տեսակետն «Առավոտին» ներկայացրեց պատգամավոր Արշակ Սադոյանը. – Դրամարկղային սարքավորումների ներդրումը բավականին վտանգավոր նախադեպ է ստեղծում ու նոր հնարավորություններ տալիս հարկային տեսուչներին, որպեսզի փող աշխատեն, այսպես ասած՝ արդեն մեքենայացված տարբերակներով։ Փաստորեն, գտնվել է ձեւ, որպեսզի հնարավոր

ՈՃԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Նախկին նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Պանայոտիս Զոգրաֆոսին, վերջինիս խնդրանքով։ Այլ մանրամասներ գրասենյակը, հավատարիմ մնալով նախկին նախագահի ոճին, չի հաղորդում։ ԻՄ ՈՒՂԵՐՁԸ Ինքնորոշում միավորման 18-րդ համագումարի արտահերթ վեհաժողովը, ծանոթանալով Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքին եւ գալով այն եզրակացության, որ առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագիծը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՍՊԻԴ-Ի ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՕՂԻՆԵՐԻ ԴԵՄ

Վարչապետ Արմեն Դարբինյանը ոչ լեգիտիմության մթնոլորտ ստեղծողների եւ ՍՊԻԴ-ի դեմ բարեհաջող պայքարելուց զատ, երեկ անկեղծորեն զարմացավ նաեւ կեղծ օղիների գոյության փաստից. «Թունավորում են, ախր, ժողովրդին, չէ՞։ Թույն է, չէ՞։ Որակի վերահսկողություն չկա։ Խանութից օղի են գնում մարդիկ, չգիտեն՝ կթունավորվե՞ն, թե՞ ինչ կլինի»։ Ու թեեւ օղին եւս, կոնյակի նման, ազգային արժեք չէ, սակայն վարչապետն իր խոսքը

«ԻՆՏԵԼԻԳԵՆՏՆԵՐԻ», ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ, ԱՆՏԻՊՈԵԶԻԱՅԻ, ՍՏԻ ՈՒ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Հարթակում էն ժամանակ էլ կանգնում էր էսինչ մարդու ապագա «ախրանան», եւ էդինչ մարդու տղերքը փակում էին իմ ճանապարհը. Վահրամը չպիտի երգի։ Ես ոչ մի անգամ հարթակ չեմ բարձրացել կողքերից։ Ժողովուրդն ինձ տեսնում էր կիթառով, ասում էր՝ սա Ղարաբաղի երգիչն է. ու ստիպում էին երգել։

ԱՂԵՏԻ ԳՈՏԻ։ ՔԱՆԴՈՂԸ «ՆԱ» ԷՐ, Ո՞Վ Է ՍԱՐՔԵԼՈՒ

Երբ գողը տնից է… 1991-96 թթ. սպիտակցիները հիշում են որպես «մեծ զուլումի» ժամանակաշրջան, երբ ոչ թե կառուցում, այլ ավերվում ու թալանվում էին երկրաշարժից հետո այնտեղ բերված, կառուցված շինությունները, սարքավորումները… Հայաստանի քաղաքներից Սպիտակն առանձնանում է իր խրոնիկ կարոտախտով. մեծերը երեխաներին քնեցնելիս պատմում են հին Սպիտակի մասին հուշեր, պատմություններ… Հուշեր են դարձել նաեւ 1988-91 թթ. Սպիտակում աննախադեպ

ՔՐԵԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվաբանությունը պարզ գիտություն է. գումարել, հանել, բազմապատկել, ապա՝ բաժանել։ Բնականաբար նրա հետ, ումից գեթ ինչ-որ բանով կախված ես։ Այդ պատճառով էլ ավելի լավ է հանել ու… կիսվել։ Հաստատ չեմ կարող ասել, թե կոնկրետ ում հետ էին կիսվում Կենտրոնական բանկի լուծարման կոմիտեի խարդախները, որոնք երեք եւ կես տարվա ընթացքում տնօրինել էին 1994-ի վերջին սնանկացած «Արմենիա» առեւտրային

Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Քանի որ 1996-ի ընտրությունների վերջին փուլում անհրաժեշտ արդյունքի ստացման գլխավոր պատասխանատուն Վանո Սիրադեղյանը դարձավ, ապա լրագրողները, փորձելով որսալ նրա անկեղծության պահը, ամեն կերպ ջանում են պարզել նրա ղեկավարած գործի տեխնոլոգիան ու մեր դարի ամենահուզող հարցը. նախագահական ընտրություններում, ի վերջո, քանի՞ իրական տոկոս էր շահել Տեր-Պետրոսյանը։ Սիրադեղյանը, իհարկե, խուսափում է թվային տվյալներից, բայց վերջերս, պատասխանելով այն

ԴԱՀԼԻՃՈՒՄ՝ ԹՇՆԱՄԻՆԵՐ, ՍՐԱՀՈՒՄ՝ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Հիմնականում «Երկրապահ» պատգամավորական խմբի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը, որի մի մասը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին, սկսվեց Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի բացակայությամբ։ Նա այդ ժամանակ հյուրընկալվում էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, դեռեւս հայտնի չէ՝ ինչ հարցերի շուրջ էր զրույցներ վարում ու միայն նույն օրվա երկրորդ եզրափակիչ նիստին վերադարձավ Ազգային ժողով։ Ինչպես սովորաբար է պատահում, այս անգամ

ԱՆՑՅԱԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. ՈՒՄ ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց Ազգային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի տնօրեն Արմեն Արզումանյանին, «Ար» հեռուստատեսության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանին եւ «Ա1+» հեռուստաընկերության մեկնաբան, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանին ու պատասխանեց նրանց հարցերին։ Որոշ կրճատումներով եւ խմբագրմամբ ընթերցողին ենք ներկայացնում այդ զրույցի առավել հետաքրքիր մասը։ Արմեն Արզումանյան. -Ես առաջարկում եմ խոսել նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականի մասին։ Ի՞նչ եք

ՄԵՐՈՒԺԱՆ-50

Կիրակի օրը «Գոյակ» ակումբում 80 հրավիրյալների փոխարեն Մերուժան Տեր-Գուլանյանի՝ ավելի քան 100 լավագույն բարեկամները նշեցին «Ար» հեռուստաընկերության նախագահի ծննդյան 50-ամյակը։ Մասնակիցների առատությանը հավանաբար նպաստել էր այս հանդիսության վերաբերյալ «Հայլուրի» ստույգ տեղեկատվությունը. ակնհայտ էր, որ ոմանց ներկայությունն իսկական անակնկալ էր հոբելյարի համար։ Մերուժան Տեր-Գուլանյանը, դիմավորելով հյուրերին, համբուրվեց բոլորի հետ անխտիր։ Իրեն հատուկ սրտաբացությամբ նա քաջալերում էր

ՆՈՐ ՊԵՏԸ ՄԻՇՏ ՆՈՐ ՁԵՎՈՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Հարկային տեսչության նոր պետը՝ ԱԺ պատգամավոր եւ «Երկրապահ» խմբի արդեն նախկին նախագահ Սմբատ Այվազյանը, մեր զրույցի սկզբում նախ խոստովանեց, թե այս օրերին մամուլին միտումնավոր չի հետեւել, որ իր նշանակման առթիվ մեկնաբանություններին պատասխանելու ցանկություն չառաջանա։ -Այնուամենայնիվ նշեմ, որ Ձեր նշանակման առիթով այսօրինակ մեկնաբանություններ կան, թե քանի որ ԱԺ «Երկրապահ» խմբի անդամ եք մնում՝ հարկային լծակները կօգտագործեք

Ո՞Վ ԿՍՏԱՆԱ 500 ԴՈԼԱՐ

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, վերջին տարիներին ԱԻՄ-ը մրցանակաբաշխություն է անցկացնում։ Պարույր Հայրիկյանի հայտարարության համաձայն, մրցութային հանձնաժողովի մեծամասնությունն արդեն իսկ միասնական եզրակացության է եկել, որ այս տարի 1-ին մրցանակը պիտի ստանա այն լրագրողը, որն արդար ընտրությունների տեսանկյունից է մատուցել ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված բանավեճերը։ Լրագրողի անունը չհրապարակվեց։ Հիշեցնենք, որ այդ մրցանակի գումարային արժեքը

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Խորհրդարանում թունդ բանավեճ ծավալվեց նոյեմբերի 30-ին։ Այս անգամ եւս բախման կիզակետում Յուրի Բախշյանն ու Արշակ Սադոյանն էին։ Նրանց փոխադարձ բղավոցները թեպետ ամենեւին էլ չշիկացրին մթնոլորտը, սակայն բավականին հետաքրքիր բանահյուսական նյութ մատուցեցին։ – Դուք ծծում եք ժողովրդի արյունը,- հայտարարեց Արշակ Սադոյանը։ Չգիտես ինչու, տեղից վեր թռավ ու միջադեպին խառնվեց Ալբերտ Բազեյանը. – Դուք եք… հաջորդող բառի

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930