Օրվա լրահոսը
Արա Սահակյան. «Քուանշ»
Ազգային ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագների սառեցման շուրջ ընթացող քննարկումները։ Խոսք առավ եւ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը։ Նա ի մասնավորի ասաց. «Իմ խոսքը գուցե մի քիչ այսօրվան է վերաբերում, մի քիչ՝ երեկվան, շատ բանով՝ վաղվան, հետո՝ մեզանից հետո եկողներին. ճիշտ կլինի ելույթներ ունենալիս այս խոսափողերի մոտ կանգնածները ձեռքները
«ՈՎ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ՝ ԱՍՈՒՄ Է, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑԻ»
Հենց սկզբից լրագրողներիս բողոքեց «Օրագիրի» երեկվա հյուրը՝ Էդվարդ Եգորյանը։ Անապացույց խոսողների շարքում, չխնայելով, հակառակը՝ նույնիսկ հատուկ շեշտով, նաեւ ՀՀ նախագահին ընդգրկելով՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը կարծես դրանով իր խոսքն էլ ապահովագրեց։ Ինքն այս գնահատականին երեւի թե չհամաձայնի, քանի որ իր պնդումներն անում էր անառարկելի ճշմարտություններ ասողի տոնով, իսկ մնացածներին մի լավ «քլնգեց»։ Հա՛, սխալների մասին.
Այլախոհ ՔԽ-ականները
Քաղաքական խորհրդում ներկայացված երեք՝ նախորդ իշխանություններին առանձնապես չսիրող կուսակցությունների ներկայացուցիչները մերժեցին այդ իշխանություններին դատապարտող ՔԽ-ի կուսակցությունների մեծամասնության կողմից ընդունված՝ համեմատաբար մեղմ փաստաթուղթը եւ որպես հատուկ կարծիք ներկայացրեցին իրենց տարբերակը, որը սկսվում է փոքր-ինչ պարսկական ոճով. «Հանուն ազգային եւ քաղաքացիական համաձայնության վերականգնման»: Տարբերակի առաջին պարբերության մեջ օգտագործված են «ապազգային», «հակաժողովրդական» եւ «հանցավոր» հայտնի ածականները: Անշուշտ, պաշտոնաթող
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Ազգային ժողով այցելած Վազգեն Մանուկյանը, որն ընդամենը մի պահ երեւաց խորհրդարանի նիստերի դահլիճում, անմիջապես շրջապատվեց լրագրողներով։ Առաջին հարցով, բնականաբար, նա անդրադարձավ այն դրդապատճառներին, որոնք իրեն Ազգային ժողով էին բերել։ ԱԺՄ վարչության նախագահն ասաց, որ իր այցելությունը շատ պարզ պատճառ ունի։ Տվյալ պահին խորհրդարանում քննարկվող հարցը խիստ կարեւոր նշանակություն ունի ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ մեր
50-50-Ը ԿՔՆՆԱՐԿՎԻ
Որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, որ երկրապահները կոմունիստների հետ համաձայնության էին եկել համամասնական-մեծամասնական մանդատները 50-50%-ով բաժանելու մասին։ Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին, «Երկրապահի» ընտրական օրենսգրքի պատասխանատու Վիկտոր Դալլաքյանը հավաստեց նման առաջարկի իսկությունը, ասելով նաեւ, թե իրենք դեռ այն չեն քննարկել։ 4000 ՀՍԿԻՉ ՄԵՔԵՆԱ Չնայած հնչած բազմաթիվ հարցադրումներին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանն այդպես էլ չորոշակիացրեց,
ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ
Դեկտեմբերի 4-ին, երկարատեւ ընդմիջումից հետո, Ազգային ժողով ներկայացավ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը։ Իմանալով այդ մասին, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը բարձրաձայնեց. «Աչքներս լույս»։ Իսկ թե ինչո՞ւ էր Վազգեն Մանուկյանը եկել խորհրդարան, կարդացեք 2-րդ էջում։ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՔՆՆԵԼ Օրերս ՀՀ կառավարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել փաստաբանության մասին օրենքում եւ պետական հանձնաժողովի միջոցով
Ամուսնություն մեկ օրով
Հայկազ Պետրոսյանը 49 տարեկան է, սակայն արտաքինից ավելի տարիքով է երեւում։ Պատճառը ընկճվածությունն է եւ անվերջ խաբված լինելու զգացումը։ Ավարտել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է, սակայն, ինչպես ինքն է ասում, «կյանքը ստիպում է ամեն ինչով զբաղվել»։ Նրան խաբել են։ Խաբել են կրկնակի։ Սակայն դատարան դիմելու համար չունի համապատասխան պայմանագիր «բարաթ», որով ապացուցի, որ
ՅՈԹԱՄՍՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Կրթության եւ գիտության նախարարի յոթամսյա գործունեությանը գնահատական տալ չէինք համարձակվի, եթե կառավարության կազմում փոփոխություններ չլինեին եւ հենց իրենք՝ իշխանության վերին ատյանները յոթ ամիս աշխատած նախարարների աշխատանքը չգնահատեին։ Որպեսզի կրթական համակարգի վիճակն արձանագրենք, բավական է թվարկել, թե ինչից էին խրոնիկ բողոքում ուսուցիչները եւ կրթասեր հասարակությունը։ Առաջին եւ ամենակարեւոր դժգոհությունը, այսպես կոչված, դպրոցի վճարովիությունն էր։ Անվճար 10-ամյա
Բաց նամակ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Արմեն Դարբինյանին, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Պավել Ասատրյանին, Արշակ Սադոյանին եւ մյուսներին Մեծարգո պարոններ, ինչպես գիտեք, 1988 թ. ավերիչ աղետը հիմնահատակ կործանեց երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ գյուղը։ 2700 բնակիչներից 317-ը զոհվեցին, տասնյակ մարդիկ հաշմվեցին, հարյուրավոր երեխաներ որբացան։ Մինչ մենք զբաղված էինք ԽՍՀՄ-ով մեկ ցրված մեր հարազատներին որոնելով եւ
«ՍՈՒՏ Է։ ՄԻՆՉԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՉԵՂԱՎ՝ ԳՈՐԾԸ ԱՌԱՋ ՉԻ ԳՆԱ»
Հայաստանի բյուջեն լցնելը եւ հատկապես այդ բյուջեից գումարներ հատկացնելը մեր կառավարությունն անում է ահավոր դժվարությամբ։ Եվ այս «հալին» էլ՝ իր խոշոր հարկատուների համար հարկային (եւ մաքսային) գոնե մի քիչ մարդկային պայմաններ ստեղծելու փոխարեն՝ անկատար օրենքներով աշխատում է նրանցից հնարավորինս շատ փող կորզել։ Այս պայքարում, ինչ խոսք, հաղթում է պետությունը։ Խոշոր հարկատուն էլ գործունեության այլ ոլորտներ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՍՏԱԼԻՆՅԱՆ ՏՐՈՅԿԱՅԻ ՊԵՍ
Հասարակության համար «բախտորոշ հարցերից» մեկի՝ էլեկտրաէներգիայի սակագների մասին էր երեկ ՍԻՄ-ում կայացած մամլո ասուլիսը, որտեղ ՀՀ նախագահին կից Քաղաքական խորհրդի սոցիալական եւ տնտեսական հանձնաժողովի պատասխանատուի (եւ ոչ՝ ԳիԱրՔՄի-ի նախագահի) անունից ելույթ ունեցավ եւ այս առնչությամբ իր հայտարարությունն արեց Ալեքսանդր Աղամալյանը։ Ի դեպ, վերջին շրջանում ե՛ւ իր, ե՛ւ ոչ իր ասուլիսներում է նա բարձրացնում այս հարցը՝
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի 10.06.98-10.12.98թ գործունեության վերաբերյալ Ազգային Ժողովի հունիսի 10-ի թիվ 011.0268 որոշմամբ ստեղծվեց օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Հարկ է նշել, որ հանձնաժողովն իր աշխատանքներն սկսեց երեք շաբաթ ուշացումով՝ առաջին նիստի հրավիրման
Ջուղայի հին գերեզմանատունը քանդում են
Թեհրանից ստացվել են ճարտարապետ Արփիար Պետրոսյանի նամակը եւ լուսանկարները՝ Ջուղայի հին գերեզմանատան ավերման մասին։ Ականատեսները եղել են 4 հայ ճարտարապետներ, որոնց ստորագրությամբ նամակներ են հղվել տեղական եւ համաշխարհային կազմակերպություններին։ Դեպքի մասին պատմող որոշ նյութեր արդեն գտնվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ «Արաքսի իրանական ափով դեպի Սուրբ Նախավկա վանք գնալիս (նոյեմբերի 26-ին, ժամը 11-ին) չորս հայ
Եվ ի՞նչ, պատմության մի էջը փակվե՞ց
Նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականը, որի անհրաժեշտության մասին այդքան խոսում էին Քոչարյանին սատարած քաղաքական ուժերի ներկայացուցիչները (բայց ոչ ինքը՝ Քոչարյանը)՝ վերջապես տրվեց։ Էական չէ, որ այն տրվեց նախատեսված ժամկետներից բավական ուշացումով։ Սպասելի էր, որ նախագահին առընթեր Քաղաքական խորհրդում այդ խնդրի շուրջ այդպես էլ միասնական եզրակացության չէին եկել եւ խիստ պատմական այս 2 էջանոց փաստաթուղթն
ՆԱԽԱԳԱՀԸ «ԳԱԼՈՉԿԱՅԻ» ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԻ ԳՆՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԸ «ԳԱԼՈՉԿԱՅԻ» ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԻ ԳՆՈՒՄ Երեկ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց պրոթեզավորման եւ կադրերի պատրաստման կենտրոն։ Մի քիչ՝ կենտրոնի, այնուհետեւ՝ այցելության մասին։ Կենտրոնը հիմնադրվել է 1989 թվականին Գերմանիայի կառավարության կողմից, սակայն գործել սկսել է 1994-ին։ Պատրաստվում են ստորին եւ վերին վերջույթների պրոթեզներ, որոնք, ըստ տնօրեն Լյովա Պետրոսյանի, համապատասխանում
ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ. ՀՀՇ-Ն ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է
Դեկտեմբերի 3 քաղաքական օրվա ընթացքում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր իրադարձություն։ Երկար ամիսներ ՀՀՇ վարչության եւ խորհրդի նիստերը բոյկոտելուց հետո ՀՀՇ վարչություն (Խանջյան 27) այցելեց Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը։ Հիշեցնենք, որ նրա եւ նրա մերձավորների բոյկոտի հիմքում հակասություններն են Վանո Սիրադեղյանի հետ։ – Պարոն Արարքցյան, բավականին տարօրինակ է, որ երկարատեւ բոյկոտից հետո վերստին
ԷԼ «ՌՈԼԵՔՍ», ԷԼ՝ ՆԻՍ
Ազգային ժողովի քննարկումների ժամանակ, երբ արծարծվում էր գործադիր եւ օրենսդիր մարմիններում աշխատողների աշխատավարձերի հարցը, ՀՀՇ-ական պատգամավոր Վաչագան Հարոյանը հարցրեց. «Իսկ բավարա՞ր է, որ իր աշխատավարձով հանրապետության նախագահը «Ռոլեքս» ժամացույց գնի»։ Իսկ Արշակ Սադոյանն էլ հարցրեց, թե արդյոք, նվիրատվությունների մեջ արձանագրվելո՞ւ է այն գումարի չափը, որը մի գործարար ծախսել է հանրապետության նախագահի՝ Նիս քաղաքում հանգստանալու համար։
ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Հրանտ Խաչատրյանը նախապես նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականի համար ՀՀԿ-ի՝ հիմք ընդունված թույլ տարբերակի մասին ասել էր, թե «մինչեւ վերջին պահը կարելի է ցանկացած թույլ բան ուժեղացնել»։ Այնուամենայնիվ, թերեւս այս անգամ դա չհաջողվեց իրականացնել եւ այդ պատճառով նաեւ ՍԻՄ-ը ստիպված եղավ հանդես գալ հատուկ կարծիքով։ «Ես անընդունելի եմ համարում թույլ, ուժեղ եւ նման որակումները»,-
«ՆՈՐ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ» ԱՇԽԱՐՀՈՒՄ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ»,-
Ասաց բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը Վերջին ամիսներին «Նոր-Դար» ամսագրից հեռացան աշխատակիցներ Աշոտ Խաչատրյանը, Մարինե Պետրոսյանը, վերջերս էլ՝ Հրաչյա Բեյլերյանն ու Վարդան Ֆերեշեթյանը։ Այս հանգամանքը լուրջ մտորումների տեղիք տվեց եւ որոշ պարզաբանումների համար որոշեցինք դիմել բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանին։ Խորհրդային կարգերը փլուզվեցին, սակայն նույնը մնացին համակարգերն ու այդ համակարգերի գաղափարախոսությունները։ Չեղավ մի որոշակի ազգային գաղափարախոսություն, ծրագիր, ըստ որի
«Չամիչե ռմբակոծումներ» չեն լինի…
Մենք տնտեսական շրջափակումից աչքներս վախեցած երկիր ենք, թեեւ մինչեւ շրջափակվելը նույնիսկ չէինք պատկերացնում, թե դա ինչ է: Հետո ամեն ինչի մասին իմացանք ամենայն մանրամասնությամբ, եւ հիմա այդ տհաճ հասկացողության կիրառումից, եթե ճիշտն ասենք, աշխարհի ոչ մի ազգ չի վախենում այնպես, ինչպես մենք: Մեր հարեւաններից մեկը, օրինակ, մեր հանդեպ իրեն ինչ հանդգնություն ասես կարող է թույլ
ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերջին շրջանում խոսակցությունները ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի անձի եւ գործունեության շուրջ ակտիվացել են: Օգտվելով առիթից նրան խնդրեցինք մեծ եւ անկեղծ հարցազրույց տալ մեր թերթին, որը ներկայացնում ենք ստորեւ: – Դուք խոստացաք մամուլի համար ավելի բաց դարձնել նախարարության աշխատանքը: Ներկայացրեք, խնդրեմ, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, մասնավորապես Ձեր երկու այցերը Մերձավոր Արեւելք, որոնցից հատկապես առաջինի շուրջ բավական աղմուկ
ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՆՏԵՍՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
«Ընդդեմ իրավական բռնության» հիմնադրամը (Պատանդների պաշտպանության ֆոնդ) երեկ հրավիրված իր ասուլիսում, որն, ի դեպ, նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 50-ամյակին, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման…» համաձայնագրի 50-ամյակին եւ Բաքվում 1988-90 թթ. հայերի ջարդի 10-ամյակին, ներկայացրեց Երեւանում բնակվող փախստականների հանդեպ իրավական կամայականության դեպքերից ընդամենը մի քանիսը։ Թեպետ Հայաստանում ոտնահարված են ոչ միայն փախստականների իրավունքները, այնուամենայնիվ, կազմակերպության հիմնական
Բաց նամակ չգիտեմ ում
1993 թ. հունիս ամսին ես անցա աշխատանքի կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովում (ԲՈՀ)։ Աշխատանքային տարածք չկար, «Հայգյուղշիննախագիծ» ինստիտուտի շենքում մի սենյակ էր վարձակալված, ուր սկսեցինք աշխատել։ Ամռանը սենյակում շոգ էր, նեղվածք… մենք փորձում էինք կանոնադրություն գրել, թղթեր հավաքել, համակարգը ի մի բերել, ծանոթանալ։ Ահավոր ծանր էր. որոշ գիտնականների չկամությունն ու չմահավանությունը սպանում էր, անսահման թերահավատ
ԸՆԴՀԱՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ
Երեկ չորեքշաբթի էր։ Բայց ոչ այն չորեքշաբթիներից, երբ ազգիս ընտրյալները տալիս են հարցեր (երբեմն՝ հռետորական) ազգիս արհեստավարժներին եւ ստանում պատասխաններ (հիմնականում՝ հռետորական)։ Անցյալ չորեքշաբթի պատգամավորի հռետորական հարցին՝ պե՞տք է Հայաստանին գիտություն, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը վստահ պատասխանեց. «Գիտություն պետք է, իհարկե, միանշանակ»։ Նաեւ հավաստիացրեց, որ «գիտության զարգացման անընդհատության» սկզբունքն ընկած է կառավարության ծրագրերի
ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ
Ընտանեկան նպաստի համակարգի անցման շեմին հետզհետե կրքերն ավելի ու ավելի են շիկանում, վերոհիշյալ աշխատանքի պատասխանատուներն ավելի են լարվում, «Փարոս»-ի ցուցակների «մաքրման» գործընթացն առավել դրամատիկ է դառնում։ Ըստ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի, վերոհիշյալ համակարգին անցնելը երկրի ամենագլխավոր քաղաքական ծրագիրն է։ Հավանաբար, այն պատճառով, որ մենք մեզ հռչակել ենք սոցիալական պետություն։ Սոցիալական հռչակված պետության մեջ մեծ թափ
Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագրին
Պարոն խմբագիր, Արդեն մի քանի ամիս է, ինչ Ձեր թերթի էջերում հետեւողականորեն եւ գրեթե անընդմեջ տարվում է վարկաբեկման քաղաքականություն՝ ուղղված Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղար, «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Ափինյանի դեմ։ Այս խառն օրերում ինչո՞ւ հանկարծ բամբասանքի ու սադրանքի թիրախ դարձան «Նոր-Դար» ամսագիրն ու նրա խմբագիրը։ Պատասխանը պարզ է եւ միանշանակ։ «Նոր-Դարը» սկսեց լույս
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԵՐԲԵՄՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում քաղաքագիտական ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվել է «Քաղաքագետների եւ երկրագետների ակումբ», որի առաջին հյուրը երեկ «21-րդ դար» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանն էր։ Ուսանողները նախապատրաստվել էին. քննարկել էին նրա նախընտրական ծրագիրը, հայտարարությունները եւ այլն։ Ըստ էության այս գործչի դիրքորոշումներն ու առանցքային խնդիրների վերաբերյալ տեսակետները հանրահայտ են, ուստի այս անգամ կներկայացնենք
Քաղաքական աշունը Վանաձորում
«Ազատություն»՝ գոչեցին… Վանաձորի տիկնիկային թատրոնի դահլիճում օրերս բնակչության հետ հանդիպում ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Իր ելույթում նա անդրադարձավ ներկա տնտեսական քաղաքականությանը եւ մասնավորապես նշեց. «Ինձ քննադատում էին, թե վատ եմ սեփականաշնորհում, իրենք երեք գործարան սեփականաշնորհեցին, երեքն էլ՝ «սկանդալ»։ Առհասարակ, հռետորը պարբերաբար անդրադառնում էր իր վերաբերյալ տարբեր առիթներով հնչած քննադատությանը եւ,
ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ
Դեկտեմբերի 2-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որին, լրագրողներից բացի, ներկա էին նաեւ Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցներ՝ խոսնակ Խոսրով Հարությունյանի խորհրդականը եւ հիմնականում ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության աշխատակիցներ։ Ինչո՞վ է դա պայմանավորված եւ որքանո՞վ է բնական։ Այս հարցերը, բնական է, որ առաջին հերթին ուղղեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը
Մեզ տեղեկացրել էին, որ ԻՄ-ը երեկ «ընտրելու» է տարվա լավագույն լրագրողին։ Մեծ եղավ մեր զարմանքը, երբ հայտնվելով ԻՄ-ում, տեսանք, որ «ամեն ինչ խաղաղ էր մեր լեռների պես»։ Հանդիպեցինք, բնականաբար, ԻՄ դիվանի (խորհրդարանի) խոսնակ Արամ Հարությունյանի հետ, որն էլ ասաց, թե ԻՄ ամենամյա մրցանակը կհանձնվի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը, ժամը 11-ին։ Կա հանձնաժողով, որում