Օրվա լրահոսը
Կուսությունը միանշանակ պրոբլեմ չէ
Գեղամ Վարդանյան՝ սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն – Մինչ ամուսնությունը կուսության պահպանության խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ բժշկական եւ բարոյահոգեբանական։ Ի սկզբանե մարդիկ հակված են եղել կուսության պահպանությանը, ավելի նախնադարյան ժամանակաշրջանում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, գործել են, այսպես ասած, սիրո տաճարներ, որտեղ կատարվել է ամուսնացող աղջիկներին կուսությունից զրկելու արարողությունը՝ բժշկական լեզվով ասած՝ դեֆլորացիան։ Քրիստոնեության ընդունումից
ԿՈՒՅՍ ՉԼԻՆԵԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ
Անահիտ Սարգսյան. ԵՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար – Դա խիստ անհատական հարց է։ Կուսության պահպանումը պե՞տք է, թե՞ ոչ, այդպես չի կարելի հարցը դնել։ Իհարկե, պատահական կապերը բոլորովին ցանկալի չեն, եւ ավելի գերադասելի է ավանդույթների պահպանումը։ Բայց հիմա քաղաքակրթությունն այնքան է առաջ գնացել, որ դա անհատական, անձնական հարց է։ Թեպետ երիտասարդության շրջանում այդ միտումը շարունակվում
ԿԵՂԾ ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹ
Ներկայումս Հայաստանում մի տեսակ սովորույթ է դարձել ամեն ինչ համեմատել արեւմուտքի հետ, օրինակներ բերել արեւմտյան ժողովրդավարությունից, տնտեսությունից, անգամ բարքերից։ Հետ չմնալով որդեգրած սովորույթից, մի օրինակ էլ ես բերեմ, այս անգամ Ջոն Օսբորնի «Հետ նայիր զայրացած» պիեսից։ Էլիսոն – Դու չես հավատա, բայց ամուսնությունից առաջ մենք ոչ մի անգամ չենք քնել իրար հետ։ Քլիֆ – Իրոք
Վանաձորում շարունակվում են հալածանքները
«Մեր օրերում, երբ ամենուրեք փորձեր են արվում արմատավորելու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, Վանաձորում տեղական իշխանությունների կողմից շարունակվում են կամայական հալածանքները»։ Այսպես է սկսում իր բողոք-նամակը Վանաձորի բնակչուհի Էմմա Նահապետյանը։ 1998 թ. օգոստոսի 14-ին Վանաձորի ժողդատարանի վճռով Է. Նահապետյանը վերականգնվել է իր նախկին աշխատանքում՝ քաղաքի թիվ 3 ԲՇՏ-ում (որ կոչվում է «Թագավորանիստ» ՓԲԸ) որպես անձնագրավարուհի։ Մինչ
ԴԵՊԻ ԿԱՆԱՅՔ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կանայք այնպիսի ժողովուրդ են, որ կուզես տաքցրու, կուզես բամբակների մեջ պահիր, կուզես ուսերիդ դրած ման տուր, միեւնույն է՝ հենց որ մի աննշան բան նրանց սրտով չլինի, միանգամից կբացեն դժգոհության կծիկը։ Սոցապ նախարարության ատյանի դահլիճը երեկ առաջին անգամ այս տարվա մեջ ջեռուցվեց Գենդերային հանձնաժողովի նիստին մասնակցող կանանց պատվին։ Նիստը սկսելուց առաջ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը ուշադիր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԹՎԵՐ
Լավ ու վատ թվեր չեն լինում։ Չեն լինում նաեւ ուրախ եւ տխուր թվեր։ Թվաբանությունն ինքնին զվարթ կամ մռայլ գիտություն չէ։ Թվերը որոշակի չափ են արձանագրում։ Հենց այդ չափն էլ արդեն կարող է ուրախ կամ տխուր լինել։ Տաղ վասն մարդահամարի Եկող տարի նախատեսվում է մարդահամար անցկացնել։ Եվ հնարավոր է, որ անցկացվի։ Եթե մարդահամարի անցկացումը, կիրառվող մեթոդները
Դիկտատուրայի կարոտախտը
Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում գտնվող Հայաստանը ասես սֆինքս լինի, այնքան, որ անհասկանալի եւ առեղծվածային է նրա հստակ դիրքորոշումն արեւմտյան առաջադիմական արժեքների նկատմամբ։ Առանձնապես անհասկանալի է նրա որդեգրած քաղաքականությունը հատկապես պետության լիբերալացման եւ դեմոկրատական գործընթացների առավել հետեւողական իրականացման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ անցումը շուկայական հարաբերոությունների ուղեկցվեց, այսպես կոչված, կապիտալի նախնական կուտակման տենդագին գործողություններով, որը, ի վերջո,
ՌԵԿՈՇԵՏ
1994 թ. դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան առաջին հզոր պայթյունը տեղի պիտի ունենար ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամառանոցում։ Ապա հաջորդաբար թիրախ էին դառնալու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը։ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն իր մահկանացուն պիտի կնքեր նախագահական կորպուսին տրամադրված ինքնաթիռում, ինչը կատարվելու էր հակաօդային փոխադրական «Իգլա» տեսակի հրթիռով։ 1994 թ. դեկտեմբերի 2-ին, առաջին
Երանի հոգով աղքատներին
Իրավապաշտպան գործունեությունն անշնորհակալ եւ բարդ գործ է։ Մանավանդ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, ուր քո կատարած գործի արդյունքը քիչ շոշափելի է։ Մինչդեռ մարդու իրավունքներ ոտնահարելը շատ ակնհայտ եւ տեսանելի է։ Կա Մարդու իրավունքների միջազգային հռչակագիր, եւ յուրաքանչյուր ոք կարող է որոշել, թե այդ հռչակագրի որ կետն է ինքը խախտել կամ մարդու կոնկրետ որ իրավունքն է
ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԻ ՊՐՈԲԼԵՄԸ
Սուտ է այն, թե իր մեջ ճշմարտության ինչ-որ նշույլներ է պարունակում, բայց մանկուց ինձ հանգիստ չի տալիս մի պատմություն, որն առանց խղճի խայթի կարելի է նաեւ լեգենդ անվանել: Ժամանակին, ասում են, կազմակերպել են Չառլի Չապլինին կրկնօրինակողների համաշխարհային մրցույթ: Ծպտվելով, այդ մրցույթին մասնակցել է նաեւ ինքը՝ մեծն Չապլինը, սակայն նույնիսկ առաջին տասնյակում տեղ չի գրավել… Ինքնըստինքյան
Անշեղորեն կենսագործենք ԱԺՄ 10-րդ համագումարի որոշումները
Դեկտեմբերի 11-ին իր աշխատանքները կսկսի ԱԺՄ 10-րդ համագումարը, որի վերաբերյալ նախնական որոշ պատկերացում կազմելու համար դիմեցինք ԱԺՄ լրատվական ծառայության ղեկավար Արամ Մայիլյանին։ «Այս հերթական համագումարում որոշվելու է ԱԺՄ-ի դիրքը ներկա քաղաքական դաշտում ու նաեւ, թե ինչ ուղղությամբ ենք ուզում գնալ,- ասաց Արամ Մայիլյանը։ – Եվ հետո առանձին մի արտահերթ համագումար կհրավիրվի, որտեղ կորոշվեն ընտրություններին վերաբերող
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԹՆՋՈՒԿ
Քաղաքական տարեվերջի իրադարձությունների կենտրոնում նորից բյուջեն է։ Սկսած այն պահից, երբ կարեւորվեց այդ փաստաթղթի փաստացի ընդունման դերը խորհրդարանում, պառլամենտի կանոնակարգը դեռեւս նման ընթացքներ չէր պարտադրել։ Իհարկե, հիշում ենք անկախության առաջին տարիները, երբ բյուջեի շուրջ քննարկումները խորհրդարանում երբեմնակի էլի թեժ բնույթ էին ունենում, բայց գործընթացն առավել կարեւորվեց այն ժամանակ, երբ վարչապետությունը ստանձնեց Արմեն Սարգսյանը։ Նրա պարագայում
Կամ Լինչ, կամ…
ԱՊՀ լրատվամիջոցները հաղորդում են, որ Շվեյցարիայում ձերբակալվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Լազարենկոն: Ուկրաինայի իրավապահ մարմինները նրան մեղադրում են զանազան մեղքերի՝ պետական ունեցվածքի հափշտակության, արտասահմանում բանկային հաշիվների, յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահման եւ այլնի մեջ: Լազարենկոն սառնասրտորեն հերքեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, վստահ հայտնելով, որ ոչ մի տեղ իր անունով ոչ բանկային հաշիվ կա, ոչ էլ որեւէ
ԱՐՋԵՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵ՞Ն ՄԱՏՈՒՑԵԼ
ԱԺ պատգամավոր Պետրոս Մաքեյանը գլխավոր դատախազին նոյեմբերի 17-ին ուղարկած իր նամակին ի պատասխան գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա. Խաչատուրյանից նոյեմբերի 30-ին ստացել է այս պատասխանը, որի մի հատվածն ենք միայն կրճատել՝ հետո առանձին անդրադառնալու նպատակով։ Հիշեցնենք, որ Աջափնյակի նախկին թաղապետ Թորգոմ Մադոյանի հրաժարականի հանգամանքների եւ Քոչարյանին ձայներ բերելու համար «արջի ծառայությունների»
ԿՈՆՅԱԿԻ ՀԱՐՑԸ՝ ԱՌԱՅԺՄ ԱՌԿԱԽ
Այսօր լրանում է ժամկետը, երբ «Պեռնո Ռիկարը» պիտի մուծեր կոնյակի գործարանի համար մնացած 28 մլն դոլարը։ Վարչապետ Արմեն Դարբինյանը լրագրողներին հայտնեց. «Քննարկումներն այժմ էլ դեռեւս շարունակվում են։ Բավական կոշտ բանակցություններ են»։ Սակայն վստահեցրեց, թե բանակցությունները դեկտեմբերի 10-ին կավարտվեն։ ՄԻԱՅՆ ԹԵ ԱՐՏԱՀԵՐԹ ՉԼԻՆԻ Խորհրդարանի հագեցված աշխատանքային գրաֆիկը, ըստ երեւույթին, խանգարում է ԱԺ պատգամավոր, «Հայմամուլի» տնօրեն Հայկարամ
ԹՈՂ ԻՐԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎԵՆ
«Ինչպե՞ս եք վերաբերվում այն կանխատեսումներին, որ բյուջետային քննարկումների ավարտը Ձեզ համար կարող է ճակատագրական լինել՝ պաշտոնանկության առումով»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան վարչապետ Արմեն Դարբինյանն ասաց. «Քննարկումների ավարտը ոչ մեկի համար ճակատագրական լինել չի կարող։ Բյուջեի չընդունելը բացասական գործոն եմ համարում ընդհանրապես երկրի կայունացման գործընթացի տեսանկյունից»։ «Ազգի» թղթակիցը վարչապետի կարծիքը հարցրեց «Առավոտի» հրապարակած լուրի վերաբերյալ,
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն օտ ի դօ յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ թիւ մէկ արհէստաւարժ Արմէն Դարբինեան յանդէս եկաւ «Ար» հէռուստատէսութեան գիշէրային մէրկապարանոց ֆիլմերի դէմ, եւ բօլօրն իսկոյն հասկացան, որ վարչապէտը մշտապէս այդ ֆիլմերն է գիշէրները նայում, եւ այդ է պատճառը, որ ցէրէկները
ՑԱԾՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՀԱՎԱՔԱԾ «ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ» ԿԴԻՄԵ՞Ն ՀԱՑԱԴՈՒԼԻ
Մենք ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենք հասանք ճիշտ այն ժամին, երբ ապագա դատավորները մտնում էին շենք՝ «քննությունների»։ Ավտոտեսուչները գիտեին, թե ուր են եկել եւ այդ պատճառով «փոսի» դպրոցից մինչեւ ֆակուլտետ կարողացան ճանապարհ բացել-փակել։ «Դիմորդների» մեծ մասը ավտոմեքենա ուներ… Հետո եկավ «շտապ օգնության» հերթապահ մեքենան. «ընդունելության քննությունների» հանձնաժողովն այդ մասին էլ էր հոգացել։ Սակայն ապագա դատավորներից եւ
«ԱՊՐԵՔ ԵՐԵԽԵՔ, ԲԱՅՑ ՄԵԶ ՊԵՍ ՉԱՊՐԵՔ»
Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում երեկ տեղի ունեցավ Եվրասիա հիմնադրամից ստացված շնորհի (գրանտ) արդյունքում մի հետաքրքիր հետազոտության քննարկում։ Քննարկումը կազմակերպել էր ինստիտուտի տնօրինությունը։ Հետազոտության արդյունքները ներկայացրեց ինստիտուտի գիտական աշխատող, ՄԱԿ-ի փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Նելսոն Շահնազարյանը։ Քանի որ հետազոտությունը խիստ հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Հայաստանի երիտասարդ սերնդի առջեւ ծառացած մասնագիտության ընտրության եւ աշխատանքի տեղավորման հարցերի
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀ
«Sin ut sunt, aut non sint» Երեւան, 17.10.94թ. Նամակ N – «Սիրելի ընկ. Երվանդ Մոնոֆարյան՝ Ինչպես խոստացել էի, ըստ կարելիության ամեն շաբաթ նամակ պիտի ջանամ ուղարկել։ Անհամբեր կսպասեմ լսելու արդյունքներն ու հետագա գործունեության մասին ձեր ցուցումները։ Հարցն այն է, որ երբ ես ստացա այս գործունեությամբ զբաղվելու հրամանը, ընկերն էր, որ «ԱՅՈ»-ն ըսավ ու ինքն էլ
ՄԱՔՍԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ
Հարցազրույց ՀՀ մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանի հետ -Պարոն Գեւորգյան, կխնդրեի, որպեսզի ներկայացնեիք, թե անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ որքանով են մեծացել կամ նվազել արտահանվող եւ ներմուծվող ապրանքների ծավալները։ -Ծավալները մոտավորապես նույնն են։ Դա պայմանավորված է նրանով, որ շուկան է թելադրում ապրանքների պահանջարկն ու առաջարկը։ Սրա կողքին ասեմ նաեւ, որ ապրանքների ներհոսի շատ չնչին աճ
Սուգի եւ տոնի խառնուրդ
Մոտ մեկ շաբաթ առաջ, երբ մեր թղթակիցները եղան Գյումրիում, առատ ձյուն էր տեղացել, սակայն դեկտեմբերի 6-ին՝ կապված այցի նպատակի հետ, եղանակն էլ կտրուկ փոխվել էր. Գյումրիում ձյան հետք անգամ չկար։ Նախագահի խորհրդական (մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գծով) Կասյա Աբգարյանը Գյումրի (հետո նաեւ՝ Վանաձոր) այցելեց՝ շնորհավորելու 1988 թ. դեկտեմբերի 7-ին ծնված երեխաներին։ Նրանց թիվը ողջ
«ԹՈՂ ԻՆՔՆ ԻՄԱՆԱ, ԻՆՉԸՂ ԿԱՊՐԻՄ»
Դեկտեմբերի 7-ին լրացավ երկրաշարժի 10-ամյակը, եւ այդ օրն աղետի գոտին դարձել էր հանրապետության մեծ ու փոքր պաշտոնյաների ուշադրության էպիկենտրոնը։ Այնքան բարձրաստիճան պաշտոնյա կար Երեւանից գնացած, որ լրագրողներիս թվաց, թե երկիրն անտեր է մնացել, եւ հիմա ով ասես՝ կարող է հեղաշրջում կատարել։ Հետո, երբ Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի մոտ հավաքվածների մեջ չտեսանք ՆԳ եւ ԱԱ, ՊՆ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեքշաբթի Վճռաբեկ դատարանը ազատեց «Վահան Հովհաննիսյան+30» գործով անցնող բոլոր մնացած մեղադրյալներին՝ բացի Տիգրան Ավետիսյանից: Այդ որոշումը բարոյաքաղաքական տեսակետից ինքնին ողջունելի է՝ գործն ի սկզբանե կրում էր խիստ քաղաքականացված բնույթ, եւ այդ «նստվածքը», կարծում եմ, այլեւս ոչ ոքի մոտ չպիտի մնար: Ողջունելի չէ այդ մարդկանց ազատելու հիմնավորումը՝ իրավիճակի փոփոխությունը՝ իբր չկան այն իշխանությունները, որոնց դեմ ահաբեկչություն
«ԼԱՓՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՆԼՈՒՐՋ ՉԷԻՆ
Եվ Հրանտ Բագրատյանը հենց տեղում հանձնարարություն տվեց գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին, որ նա պարզի այդ գործի հանգամանքները։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հանրապետության դատախազությունը գործ հարուցեց, բայց այդ ընթացքում Երվանդ Զախարյանն արդեն քաղաքից բացակայում էր։ Մի քանի անգամ գնաց-եկավ՝ նաեւ ցուցմունք տալու եւ պարզապես դատախազությունում իր գործերը կարգավորելու համար։
ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՍԿՍՎԵՑԻՆ
ԱԺ երեկվա նիստը, որտեղ սկսեց քննարկվել 1999-ի պետբյուջեի մասին օրենքը, պատգամավոր Վահագն Խաչատրյանը «անօրինական կամ վարչապետի սիրած արտահայտությամբ՝ ոչ լեգիտիմ» անվանեց։ Խնդիրն այն է, որ մինչեւ ժամը 13-ը չէր հաջողվել քվորում ապահովել. «Բայց այդ ժամանակ շատ ակտիվացան շահագրգիռ անձինք, այդ թվում եւ՝ կառավարության անդամները, որոնք փորձում էին զանգերի միջոցով գրանցել պատգամավորներին,- պատմեց պրն Խաչատրյանը,- որը
ՄՆՋՈՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ
ՄՆՋՈՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ Ով էր իրականում «Դրո»-ի գործում զբաղվում «ինքնագործունեությամբ», ինչ էր արվում այդ գործում ի փրկություն Հրանտ Մարգարյանի «բադամի յուղի», իսկ ինչը՝ ՀՅԴ դիմագծի պահպանման՝ այդ ամենի մասին հատուկ «Առավոտի» համար գրում է «Դրո»-ի գործով մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանը։ Կարդացեք էջ 5։ ՈՉ ԹԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ԱՅԼ ԱՐԾՐՈՒՆԻՆ Հակառակ տարածված կարծիքի, թե Վազգեն Սարգսյանն ու
Դրության տերը «Որոնում» խումբն էր եւ փրկարարական ջոկատները
Երկրաշարժից 27 տարի անց «Դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.41 րոպեին Հայկական ՍՍՀ-ում տեղի ունեցավ ավերիչ ուժի երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Լենինական քաղաքից 25 կմ հյուսիս- արեւելք: Երեւանի սեյսմիկ կայանի սարքերը գրանցել են 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումների ուժը հասել է 10 բալի». սա «Արմենպրեսի» անդրանիկ հաղորդագրությունն էր: Հայաստանում կառավարական հանձնաժողովը գլխավորել
ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՄՇԱԿՎՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ
-1988 թ. դեկտեմբերին, երբ երկրաշարժն եղավ, ես Հայաստանի պետնախագծի կապիտալ շինարարության նախագահի տեղակալն էի։ Ես ու իմ գործընկերները հրաշալի հասկանում էինք, որ 40% փլուզված հանրապետությունը տարիներ շարունակ ենք վերականգնելու, եվ մեր պատասխանատվությունը՝ պետնախագծի դերը գոյություն ունեցող վարչահրամայական կարգերի օրոք։ Այն ժամանակ բոլոր միջոցները ՍՍՀՄ Պետնախագիծն էր տրամադրում, եւ մենք հուսադրվել էինք, երբ երկրորդ-երրորդ օրը մեզ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի 10.06.98-10.12.98թ. գործունեության վերաբերյալ Սկիզբը՝ թիվ 234 Մեր կարծիքով, ոչ միայն պետք է գնահատվի այս վարկային ծրագրի օգտագործման արդյունավետությունը, այլեւ՝ ավելի շատ, պետության վերաբերմունքն այդ տարածաշրջանի ազգաբնակչության հիմնախնդիրների նկատմամբ։ 7. Կառուցվածքային բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում «Սկադեն» եւ «Արմավենի» ընկերությունների կողմից