Օրվա լրահոսը

ՄԱՀ-Ը ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՑՐԵՑ, ԵՀ-Ն՝ ՀԱՑԸ

Երեկ Եվրոպական համայնքի (ԵՀ) եւ Հայաստանի 4-րդ համատեղ հանձնաժողովի նիստից հետո ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Եվրահամայնքի պատվիրակության ղեկավար Ֆրանսուա Լամորոն հանդիպեցին լրագրողների հետ։ Սա հանձնաժողովի վերջին հանդիպումն է, քանի որ 14 երկիր արդեն վավերացրել են (15-րդի էլ հույսը կա) Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագիրը (ԳՀՀ)։ Սա նշանակում է, որ տնտեսական, առեւտրային եւ ֆինանսականից բացի, կլինեն նաեւ

ԲԱ ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՄԻԱՆԱԼՈՒ

«Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնությունը ծանր կորուստ կրեց։ Այն այլեւս չի տնօրինում Թումանյան փողոցում գտնվող իր գրասենյակը։ Բելառուսական կայարան տանող հայազգի գործիչների գրասենյակում, առանց որեւէ չափազանցության, երեխաների շորեր են փռել պարանին, ճիշտ է՝ բակի կողմից։ Իսկ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» գրասենյակը փնտրվում է։ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ «ԺԱՄԱՆԱԿԸ» Երկար խոսվեց «Հանրապետական» կուսակցության նոր պարբերաթերթի երեւան գալու մասին։ Պարզվում է, որ թերթը կոչվելու

ԱՐՔԱՆԵՐԻ ՈՂՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր անվտանգության ծառայության ղեկավար Ռոմեն Ղազարյանին այդ ժամանակ ընդունված դիմելաձեւով «շեֆ» էր անվանում։ Ռոբերտ Քոչարյանն իր անվտանգության ծառայության ղեկավարին ուղղակի անունով է դիմում՝ Գրիշա։ Տեւական շրջանի մտերմությունը դա թույլ է տալիս, բայց, այնուամենայնիվ, չի ապահովագրում նկատողություններից։ «Նա ներող մարդ չի՝ ինչքան էլ հետը մտերիմ լինես։ Ընդհակառակը, մտերիմների նկատմամբ շատ ավելի խիստ է եւ

ՏՈՒԺՈՂԸ ՃԱՆԱՉԵՑ ԳՈՂԻՆ, ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ

«Թեժ լեռի՞ց» իջան մի խումբ… գողավոր 1992 թվականի մարտի 21-ն էր։ Ժամը 20-20.30-ի սահմանները։ Ավան-Առինջ թաղամասի 5-րդ շենքի թիվ 6 բնակարան զինված հարձակում կատարեցին մի քանի մարդիկ, հրազենի սպառնալիքով ստիպելով տանտերերին՝ Դավիթ Դանիելյանին եւ Զոյա Տոռոզյանին «ինչ կա-չկան» հանձնել իրենց… «Հանձնվեց» երկու տեսաձայնագրիչ (Sharp, Shivaki), ձայնագրիչ (Soni), աղվեսի մորթուց 1500 դոլար արժողությամբ մուշտակը, բնական կաշվից

«ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՈՏՔՍ ԽԵՐՈՎ ԿԼԻՆԻ»

Ի պատասխան նման կասկածի՝ հույս հայտնեց Արմենպրեսի նորաբաց «Մամուլի սրահի» առաջին հյուրը՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Չնայած պարոն նախարարը լրագրողներիս հետ «ասուլիսային հաճախակի հանդիպման» խոստումներ էր տվել, սակայն երեկվանը մի լա՜վ սպասված էր։ Բայց արդարացավ, որ ասուլիս նախատեսում էր տալ եւ այս հրավերը լավագույն առիթն էր, քանի որ բազմաթիվ կուտակված հարցեր կան, որոնք

ՇՆԻՑ ՄԱԶ ՊՈԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Ամերիկա չենք հայտնագործում, մենք հնարամիտ ժողովուրդ ենք՝ դռնից հանեն, պատուհանի տեղը հո լավ գիտենք։ Ու միայն պատուհանի տեղը չի, որ լավ գիտենք, իմացածներս այնքան շատ է, որ կհերիքի անցումներ տանող առնվազն երեք ժողովրդի (համեստություն ունենանք ասելու, որ, իհարկե, երեք ո՛չ չին ժողովրդի)։ Ինչ էլ որ լինի, նույնիսկ Միխայիլ Զադորնովը (երգիծաբան) չի կարող պատկերացնել, թե երեւակայության

ԱՆՆՊԱՏԱԿ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այն իրադարձությունները, որոնք նկարագրված են ֆրանսիական «Մոնդ դիպլոմատիկ» հեղինակավոր ամսագրի դեկտեմբերյան համարում, քաջ հայտնի են հայ ընթերցողին։ Այնուամենայնիվ, որոշ կրճատումներով արտատպելով քաղաքական հայտնի մեկնաբան Ժան Գերայի հոդվածը, կարծում ենք, որ կարող է հետաքրքրություն ներկայացնել այն հանգամանքը, որ մեզ հայտնի պատմությունները ներկայացված են արտասահմանյան դիտորդի աչքերով՝ իր յուրահատուկ շեշտադրումներով։ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի 1998 թ.

Աշխատավարձ չստացավ եւ կորավ

Քաշաթաղի շրջանում բնակվում են հիմնականում Հայաստանի քաղաքացիները։ Սոցիալապես անապահով, իրավականորեն անպաշտպան, խեղճ ու կրակ մարդիկ փախչում են այդ շրջան՝ փորձելով մի կտոր հաց գտնել եւ պաշտպանվել չինովնիկների անօրինականություններից։ Իրականում պարզվում է՝ վիճակը ճիշտ հակառակն է։ Այս շրջանում չեն գործում նույնիսկ այն սակավ իրավական նորմերն ու իրավապահ մարմինները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում։ Բնակիչներն իրենց իրավունքները պաշտպանելու

ՌԻԺԿՈՎԻ ՀԱՅԱԶԳԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ

Օրերս պատգամավոր Վազգեն Սաֆարյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ստեղծվում է նոր հասարակական կազմակերպություն՝ անվամբ «Ապրանքարդյունաբերողների շահերի պաշտպանության միություն»։ Դրանից հետո նա «Առավոտին» հավելյալ մանրամասներ ներկայացրեց։ -Այս նոր ստեղծվող միությունն իր ջանքերը կնպատակաուղղի ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների հետ հորիզոնական կապերի ստեղծման գործին, եւ ինչ-որ չափով մեր արդյունաբերության վերակենդանացմանը նպաստելուն։ Նման մի միություն էլ Ռուսաստանում է ստեղծվել,

Սթրեսային իրավիճակ Դավիթաշեն թաղամասում

Դեկտեմբերի 15-ին Դավթաշենի չորրորդ թաղամասում տեղավորված դպրոցներից մեկն են ներխուժել անհայտ անձինք եւ ուսուցչական կոլեկտիվին եւ աշակերտներին խուճապի մատնել։ Անծանոթներն անհարկի իրարանցում են գցել, հայտարարելով, թե շատ շուտով երկրաշարժ է լինելու։ Ուսուցիչներն ու աշակերտները, ահավոր վախեցած, փորձել են փախչել դպրոցի շենքից։ Ավելի վախեցածները, կոտրելով դպրոցի ապակիները, դուրս են ցատկել երկրորդ հարկից։ Դպրոցը գտնվում է թաղամասի

ԼԵԲԵԴԸ ԿՈՒՏԻ ՀՈՎԻԿԻ ԾԻՐԱՆԸ

Օրերս Կրասնոյարսկի երկրամասում էր հայկական մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գագիկ Շահբազյանը, տարբեր նախարարությունների աշխատակիցներ։ Սակայն այս այցելությունից ամենից ավելի օգտվողը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է եղել։ Հենց նրան էլ հրավիրեցինք զրույցի։ -Այցելության նպատակն էր կնքել համագործակցության համաձայնագիր, որով հիմք պետք է դրվի հայաստանցի գործարարների՝ Կրասնոյարսկի

Գուլուզադեն «իրեն շլանգի տեղ է դնում»

Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Սնարք» լրատվական գործակալության հարցազրույցը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեի հետ, կարծում եմ, սպառիչ կերպով է ներկայացնում ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիվանագիտության մոտեցումներն այս պահին: Նախ՝ Գուլուզադեն «իրեն շլանգի տեղ է դնում», երբ ասում է, թե «ընդհանուր պետության» գաղափարը նշանակում է Ղարաբաղի փաստացի անկախություն: Նա շատ լավ գիտի, որ աշխարհի

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԻ՞

Ընտրական օրենսգրքի միասնական նախագծի կողմնակից 10 կուսակցությունները բանակցություններ են վարում։ Դրանք բավական դժվար են ընթանում եւ կուսակցությունների ներկայացուցիչները մինչ այժմ նախընտրում էին լռություն պահպանել քննարկումների մանրամասների վերաբերյալ։ Թերեւս միայն Վանո Սիրադեղյանն ու Պարույր Հայրիկյանն էին որոշ բաց ակնարկներ արել։ ՀՀՇ վարչության նախագահը առաջարկել էր ստվերային կառավարություն կազմել ու չորս տարի հետո էլ նույն կազմով մասնակցել

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ «ՇԱՄԻՐԱՄԻՆ»

Նախագահի հետ դեկտեմբերի 11-ի հանդիպումից իր տպավորությունը հայտնելու վերաբերյալ «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ «Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանն ասաց. «Դեռ տպավորություն չի ձեւավորվել։ Բայց հետո մեր հանդիպման առիթով ԱԺ-ում նրա կողմնակիցների ակնհայտորեն ընկած տրամադրությունը տեսնելով, տրամադրությունս, անկեղծորեն, բարձրացավ։ Եվ մեզ համար հայտնություն էր, որ Քոչարյանն ինքնին ավելի հեշտ ու նորմալ, հետաքրքիր ու գործնական է, քան ներկայանում

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ

ԱԺՄ վարչության անդամ, լրատվական ծառայության ղեկավար Արամ Մայիլյանը պնդեց, թե Վազգեն Մանուկյանին պաշտոնապես որեւէ առաջարկ չի արվել։ Իսկ ԱԺՄ վարչության անդամների վկայակոչմամբ թերթերից մեկի պնդումը, թե առաջարկները «միջնորդավորված ու ոչ ուղղակի» են եղել՝ «ոչ հավաստի» որակեց, որը «սենսացիայից բացի ուրիշ ոչինչ չի պարունակում»։ Ի դեպ, նույն հրապարակումը Շավարշ Քոչարյանն էլ «որեւէ հիմքից զուրկ» անվանեց։ Նախագահի

«ՆԱԽԿԻՆԴ» ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է… ՀԵՏՈ՞ ԻՆՉ

Ցավոք, ամուսնալուծությունն այսօր ոչ մեկին չզարմացնող, առավել եւս՝ չսարսափեցնող երեւույթ է դարձել։ Ու չնայած հայ հասարակությունն այդ, եւ ոչ միայն այդ, առումով քայլ առ քայլ գնում է դեպի արեւմտյան ստանդարտները, այնուամենայնիվ, մեր ամուսնալուծված զույգերի մեջ շատ հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր միմյանց նկատմամբ ատելություն, «թույն ու թարախ» չեն շնչում, ովքեր բաժանոււմից հետո էլ կարող

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ…

Տարիներ առաջ Այգեստան 11, շենք 89-ը հանձնվեց շահագործման։ Շենքը չուներ բակ։ Մենք՝ բնակիչներով, որոշեցինք մաքրել շինարարությունից հետո մնացած աղբը։ Երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքից հետո վերջապես մաքրվեց այդ փոքրիկ տարածքը, որն ընկած է ճոպանուղու եւ Աճառյանի անվան դպրոցի միջնահատվածում։ Ծառեր տնկեցինք, երեխաների համար փոքրիկ լողավազան սարքեցինք. տարիներ անց դարձավ գեղեցիկ մի այգի։ Օրերից մի օր հայտնվում

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ «ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ինչպես հայտնի է, Վաշինգթոնում, Լոնդոնում եւ Երուսաղեմում Է. Շեւարդնաձե – Հ. Ալիեւ տարածքային քաղաքական «հանգույցը» դիտվել է որպես կարեւոր տարր եւ Եվրասիայի ներքին տարածաշրջաններում աշխարհառազմավարական ատլանտիզմի կիրառման պայման։ Այդ երկու քաղաքագետները բավականին երկար ժամանակ օգտվում էին Արեւմուտքի նշանակալից աջակցությունից եւ ազատության որոշակի աստիճան ունեին ինչպես ներքին քաղաքականության մեջ, այնպես էլ միջազգային թատերաբեմում։ Ազատության այդ աստիճանը

ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ «ԽԱՆԳԱՐՈՒՄ Է» ԿԱՏԱՐԵԼ ԺՈՂԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հայ-իրանական բարեկամության հերթական զո՞հը «Առավոտ» թերթի խմբագրությանն է դիմել ՀՀ քաղաքացի Անահիտ Հակոբյանը, Այգեստան-9 փողոցի 2-ա տան նկատմամբ իրենց՝ սեփականատիրոջ իրավունքները պաշտպանելու խնդրանքով։ Այս տան ոդիսականն առավել ուշագրավ է նրանով, որ կան «երկրորդ», «երրորդ» կողմեր էլ՝ քաղաքացի Արմենակ Տեր-Արսենյանը եւ Իրանի դեսպանատունը։ 1995 թ. Արմենակ Տեր-Արսենյանը քաղհայցով դիմում է Մյասնիկյանի ժողդատարան, որով 1995 թ. դեկտեմբերի

Ա. Կաշպիրովսկի. «Ես չինովնիկներին վերաբերվում եմ ինչպես ճանճերի»

Անատոլի Կաշպիրովսկու այցի մասին արդեն մի քանի շաբաթ է թմբկահարում էին գովազդային հոլովակներն ու վահանակները։ Այն աստիճան թմբկահարեցին, մինչեւ որ ՀՀ առողջապահության նախարարությունը եւս ստիպված եղավ իր վերաբերմունքն արտահայտել (իհարկե, դրան մեծապես նպաստեցին զանգվածային լրատվամիջոցները), կոչ անելով հատկապես ծանր հիվանդներին զգուշավոր լինել եւ իր մասնագետների ջոկատների ներկայությունն ապահովելով այդ սեանսներին։ Ու Անատոլի Միխայլովիչը մինչեւ հիմնական

Հեղափոխական փոփոխություններ չեն լինի

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը երեկվա իր հերթական նիստում քննարկեց Սահմանադրության 8-րդ գլխի (սահմանադրության ընդունումը, փոփոխումը եւ հանրաքվեն) 111-րդ հոդվածը։ Բայց մինչ այդ։ Հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանին հասել էր հենց նույն օրը սոցիոլոգ Ադիբեկյանի այն հայտարարությունը, թե հանձնաժողովն այդպես էլ ոչ մի փոփոխություն չարեց։ Ի գիտություն՝ պրն Հայրիկյանը բացատրեց, որ իրենք փոփոխություն անող

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՀԱՐՑԻՆ ԸՆԹԱՑՔ ՏՎՈՂ ԵՆՔ»

 Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը։ Թե ինչ հարցի ընթացք տվեց նիստը, պարզ չէր, թերեւս միայն այն, որ որոշվեց հաջորդ նիստի օրը։ Որեւէ գործ տապալելու ամենակարճ ճանապարհը հանձնաժողովներ ստեղծելն է։ Այս միտքը պրոլետարիատի առաջնորդինն է, իմը չէ։ Այսօր հանրապետությունում այնքան հանձնաժողովներ կան, որ կարելի է մտածել, թե մի քանի գործեր

«ՆՈՒՅՆԻՍԿ ՈՐԴԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՅԴ ՕԴԸ ՇՆՉԵԼ»

Փաստում է Լոռվա մարզպետը Մինչ մեր կենտրոնական իշխանությունները հաստատում են պետության բյուջեն, մեր իմացած Լոռու մարզն այլեւս թագավորություն է, իսկ թագավորը Հենրիկ Քոչինյանն է։ Նման պնդումների համար հիմք են հանդիսանում երեկ Ժուռնալիստների միությունում հնչած Հենրիկ Քոչինյանի հայտարարությունները։ Մասնավորապես, խոսելով մարզի լրատվամիջոցների մասին՝ պրն Քոչինյանն ասաց, թե երբ ինքը մարզպետ նշանակվեց, երեք հեռուստաընկերություն կար, որոնցից մեկը

ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. ԵԱՀԿ-Ն ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի հարցազրույցը «Սնարք» գործակալությանը -Պրն Գուլուզադե, ինչպե՞ս կմեկնաբանեք Եվրախորհրդի խորհրդարանական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Փարիզում կայանալիք Լեռնային Ղարաբաղի շուրջ լսումներին մասնակցելուց Ադրբեջանի հրաժարվելը։ -Բանը նրանում է, որ Փարիզի լսումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը նախատեսող ցանկացած այլ միջոցառում, նպատակաուղղված չէ հակամարտության կարգավորմանը։ Ադրբեջանում հստակորեն գիտակցում են, որ հայկական կողմն ընտրել է

«ԿՈԼԽՈԶԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈ ՉԵ՞ՆՔ ԸՆՏՐՈՒՄ»

Երեկ Ժուռնալիստի տանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսպիսի մի զենք տվեց իր ասուլիսին ներկա լրագրողներիս ձեռքը։ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի պատվերով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հարցում է կատարել 400 փորձագետների, որոնք «կամ իրենք գործ ունեն օրենքի հետ, կամ օրենքներն՝ իրենց հետ»։ Փորձագիտական հարցման ամփոփագիրը կոչվում է «Սահմանադրության փոփոխումները»։ Այն աշխատանքները, որ Սահմանադրության փոփոխության ուղղությամբ կատարում է ՀՀ

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԹԵՆԻՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Մինչ խոսակցություններ են պտտվում վարչապետության հնարավոր թեկնածուների մասին, իսկական վարչապետն արդեն ի հայտ է եկել։ Նա է «Երկրապահ» պատգամավորական խմբի խորհրդական Գրիգոր Մելքումյանը, որի աշխատասենյակ էին ներկայացել յոթ նախարար (Էդուարդ Սանդոյան, Երվանդ Զախարյան, Գագիկ Եգանյան, Լեւոն Մկրտչյան, Գագիկ Մարտիրոսյան եւ այլք) եւ ամենայն ուշադրությամբ ունկնդրում էին, թե ինչ դիտողություններ կան բյուջեի նախագծի վերաբերյալ։ Երբ Սանդոյանն

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ ԵՆ

«ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթերից եւ ոչ մեկում չի հիշատակվում ընդհանուր պետության գաղափարը, նշանակում է, որ ԵԱՀԿ-ն լիովին համաձայն է Ադրբեջանի հետ այդ սկզբունքի աննպատակահարմարության հարցում»,- ասաց Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեն «Սնարքի» թղթակցին։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք 3-րդ էջում։ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ՝ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ Պարզվում է, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը ոչ թե ասել է,

ՆԱԽԻՋԵՎԱՆ. «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ»

Անդրկովկասի եւ Հյուսիսային Կովկասի ռազմաքաղաքական ընդհարումների, որոշ տարածքներում խոշոր տերությունների բացակայության աճի եւ ռեգիոնալ գեոտնտեսական նախագծերի բացակայության ֆոնին Նախիջեւանը «աշխարհաքաղաքական արգելոց» է մնում, որն իր հերթին լարված է սպասում գլոբալ վերաբաժանման ընթացքին։ Նախիջեւանի տվյալ «արգելոցային» վիճակը ոչ միայն Ադրբեջանի հետաքրքրություններով է բացատրվում, որն ի վիճակի չէ պաշտպանել այս առանձնացված շրջանը եւ շահագրգռված է, որ այս

«ՈՒ ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ, ԻՆՉ-ՈՐ ՏԱՔ ՄԻ ՁՅՈՒՆ»

Եղանակի հայաստանյան քմահաճույքները եթե այսպես շարունակվեն, ապա շատ շուտով ձյունը նկարագրելու համար ստիպված ենք լինելու հիշողությանը դիմել։ Ձմեռ է, բայց ձյուն չի գալիս։ Կուզես՝ բաց նամակ գրիր Աստծուն, օդերեւութաբանական կայանին, Ձմեռ պապին, վարչապետին, նախագահին, միեւնույն է՝ ձյունը գալու է իր ուզած պահին կամ՝ չի գալու։ Ու ձյուն չի գալիս։ Մայրաքաղաքից դուրս գտնվող Հայաստանին ձյունն ավելի

«ՀԱՐԿԱՅԻՆ ԻՇԱԲԵՌԻ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ

Ու խմբագրության ստացած պատասխանը Ցանկացած «հոդվածագրի» հաճելի է, երբ իրեն պատասխանում են։ Հատկապես հաճելի է, երբ պետական ատյանից է պատասխան ստացվում։ Դա նշանակում է, որ այդ պետական ատյաններում հարգում են մամուլը եւ «ՀՀ օրենքը զանգվածային լրատվության միջոցների մասին»։ Նույն օրենքը մամուլին պարտավորեցնում է պատասխանը զետեղել իր էջերում եւ առաջին հրապարակման ծավալի չափով։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930