Օրվա լրահոսը
ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ «ՀՀ 1999 Թ. ԲՅՈՒՋԵԻ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1994-96թթ. վարած կոշտ դրամավարկային, ֆիսկալ քաղաքականությունը եւ կառուցվածքային բարեփոխումները ՀՆԱ 60% անկման պայմաններում հանգեցրին ինֆլյացիայի զսպման եւ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայունացման։ Դա ուղեկցվեց նաեւ մինչեւ 6% տնտեսական աճով։ Աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսության ազատականացմամբ։ Վարվող տնտեսական քաղաքականությունը չուներ առաջարկային բնույթ եւ ակնհայտ էր, որ աճը երկարատեւ եւ կայուն բնույթ չէր ունենալու։ Դա արտահայտվեց 1997 թ.
ՆՎԵՐՆԵՐ ՏԱՆՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
1998 թ. դեկտեմբերի 23-ին, «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։ Ամենամյա այս մրցանակը սահմանելու մասին որոշումն ընդունվել էր ԵՄԱ վարչության նիստում, 1998 թ. հուլիսի 23-ին։ Նույն որոշմամբ մրցույթի պայմաններն ու չափանիշները մշակելու հարցը վստահվել էր ժյուրիին՝ հետեւյալ կազմով. Վալերի Այդինյան – «Հայացք Երեւանից» ամսագրի գլխավոր խմբագիր Աստղիկ Գեւորգյան –
ՆՈՐ ՏԱՐՈՒՄ «ՆՈՐ ՈՒՂՈՒ» ԴԵՄ ՆՈՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն
«Բայղուշ չեմ, բայց Հայաստանի համար դժվար օրերն առջեւում են»,- ասաց «Նոր ուղի» կազմակերպության նախագահ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Սա յուրօրինակ արձագանք էր մեր դիտողությանը, թե որոշ նախկին իշխանավորներ կարծես «բայղուշների» են վերածվել՝ խոսում են միայն վատ բաների մասին, կանխատեսում են առնվազն միջազգային մեկուսացում ու պատերազմ։ Սակայն զրույցի առիթն այլ էր։ – «Առավոտն» արդեն
Փայլուն գնահատական
ՀՀ նախագահին կից Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը երեկ շարունակեց 111-րդ հոդվածի քննարկումը թե չէ, պարզվեց իզուր են այս էլ որերորդ նիստը տրամադրում այդ հոդվածին։ Նախ՝ հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանը հանեց անցյալ անգամ ներկայացրած իր առաջարկը (որից, ի դեպ, բոլորը թեթեւացած շունչ քաշեցին), իսկ ավելի ուշ (ուշացած) հայտնեց, որ հանրապետության նախագահը եւս, իր խորհրդականին խորհուրդ տալով,
«Ամենամեծ տպավորությունը Հայաստանից մարդկային ռեսուրսներն
Իր առաջին ասուլիսում այս միտքը երեք անգամ կրկնեց ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը։ Պրն Սաադաթը հետաքրքիր աշխատաոճ է որդեգրել։ Նա չափազանց բարեհամբույր է, համբերատար եւ ի նշան իր հրավիրած ասուլիսին մասնակցելու շնորհակալության, հերթով սեղմում է բոլոր լրագրողների ձեռքերը։ «Առավոտն» արդեն հայտնել էր, որ ՀԲ-ն պատրաստվում է 65 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին՝ կառուցողական բարեփոխումների
«ՊԱՏԺԵԼՈՒ, ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԵՆ»
Գեւորգ Վարդանյանը մեկուկես ամիս ՀՀ բնապահպանության նախարար աշխատելուց հետո ցանկություն է հայտնել ծանոթանալու լրագրողների հետ, քանի որ, ըստ նրա, «առանց հասարակության հետ կապերի այս բնագավառում անհնար է որեւէ գործ անել»։ Սա «առաջին ամենակարեւոր խնդիրն էր»։ Իսկ «երկրորդ ամենակարեւոր խնդիրը» նոր նախարարի՝ հնից ստացած ժառանգությունն է։ Պրն Վարդանյանն այն ուզում է ճշտել, որ հետո հնարավոր լինի
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ. ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությամբ տարածվել է մի փաստաթուղթ, ուր տառացիորեն գրված է հետեւյալը. «Ազգային ժողովի գերծանրաբեռնվածության, արտահերթ նստաշրջանների օրակարգերում ընդգրկված, երկրի ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը լիարժեք նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով, ինչպես նաեւ այդ կապակցությամբ առաջացած տեխնիկական պատճառներով Հայաստանի Հանրապետական կուսակցության հինգերորդ համագումարը (նախատեսված դեկտեմբեր 25-26-ին) կկայանա 1999
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է
Ըստ որոշ տեղեկությունների, տրանսպորտի նախարարության կոլեգիայի նիստը քաղաքացիական ավիացիայի պետի խորհրդականի պաշտոնից ազատել է Տիգրան Աչոյանին, ու հիմա դատախազությունն ուսումնասիրում է «Հայկական ավիաուղիներում» նրա աշխատած ժամանակահատվածի փաստաթղթերը։ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՑ Հունվարի 3-5-ը կնոջ եւ Մոսկվայից ժամանելիք դստեր հետ Վրաստանում կանցկացնի ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, որը Թբիլիսի է ճանապարհվելու ոչ պաշտոնական այցով։ Նա կմեկնի Վրաստանի
ԿԱԽԱԿԱՅՈՒՄ
Դեկտեմբերի 17-ին Աշոտ Բլեյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով պատասխանատվության կանչել իր հասցեին զրպարտություն տարածած դաշնակցական գործիչներին։ Դատախազությունը եռօրյա ժամկետում պիտի քննարկեր այդ դիմումը եւ կամ մերժեր, կամ էլ գործ հարուցեր։ «Ես տեղյակ չեմ, թե որ տարբերակն են ընտրել, բայց ենթադրում եմ, որ գործ է հարուցված, քանզի մերժելու հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Աշոտ Բլեյանը։
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույց աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գագիկ Բլեյանի հետ – Պարոն Բլեյան, զբաղվածության խնդիրը հանրապետության թիվ մեկ խնդիրներից է։ Առանց վիճակագրության էլ ակնհայտ է, որ զբաղվածության հարցերը չեն լուծված եւ չեն լուծվում։ Սակայն դուք զբաղվում եք հանրապետության զբաղվածության խնդիրներով, ի՞նչ վիճակում է այս հարցը ըստ ձեր ծառայության։ – 1998 թվականի ընթացքում հաշվառումից դուրս են
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՎՐԱՍՏԱՆ
Հայաստանում ընթացող տնտեսական պրոցեսները որպես առաջընթաց ներկայացնելիս պետական այրերը հաճախ են օգտագործում համեմատության մեթոդը։ Հատկապես սիրում են մեզ համեմատել ԱՊՀ երկրների հետ։ Բայց, փոխարենը տանել չեն կարողանում, երբ ուրիշն է կատարում նույն այդ համեմատությունը։ Սեփականաշնորհումը զուտ հայկական երեւույթ չէ։ Պետական ունեցվածքի ապապետականացման պրոցես ընթանում է նախկին միութենական բոլոր հանրապետություններում։ Վրաստանում այդ աշխատանքները կոորդինացվում են պետական
«Սերգեյջանները», ըստ երեւույթին, լավ են ապրելու
Վերջերս ՀՀՇ առաջնորդ Վանո Սիրադեղյանը այսպես բնորոշեց Հայաստանի ներքաղաքական կյանքը. մուխանաթ ժողովուրդ ենք, կիսելու բան չկա: Այս մտքին կարելի է ավելացնել՝ Հայաստանը փոքր երկիր է փոքրիկ կերատաշտով, գումարած՝ վարկերը: Ահա եւ կիսվելու ենթակա ողջ բլիթը՝ փոքրիկ ու անհրապույր: Բայց ցանկացողները՝ շատ. 30 հազարանոց բյուրոկրատիա եւ 1000-ից ավելի կուսակցություն ու հասարակական կազմակերպություն: «Սերգեյջան» թեւավոր արտահայտությունը ընթերցողը
ՀԱՐԿ ՉԿԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒՏԵԼ ՆԵԽԱԾ ՁՈՒՆ՝ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՅՆ ՆԵԽԱԾ Է
Հայ պետական ծառայողների միություն հասարակական կազմակերպությունը (ՀՊԾՄ) ժողովի էր հավաքվել կառավարության նիստերի դահլիճում։ Սկզբում խիստ զարմանալի թվաց, որ պետական ծառայողի «հովեր ունեցողները» ճշտապահ չեն. ժողովն սկսվեց կես ժամ ուշացումով։ Սպասման կես ժամն արդյունավետ օգտագործեցի՝ ծանոթանալով միության սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տեղեկագրին եւ անդրադարձ բաժնից իմացանք, որ ՀՊԾՄ-ի տարեդարձի առթիվ կազմակերպության անդամները սբ. Էջմիածնում մատաղացու գառ են զոհաբերել՝
Սարսափի վարձը
Աշխարհն ինչու՞ է տենդագին վախի մեջ ընկնում հենց միայն այն մտքից, որ իր ինչ-որ մասում կարող են նոր պետություններ գոյանալ: Այդ վախը, կարծում են որոշ հետազոտողներ, ըստ երեւույթին իր գենետիկ արմատներն ունի, իր զուտ ենթագիտակցական մակարդակը: Եվ այն սկիզբ է առնում պատմության մառախլապատ անցյալում, երբ իրատեսությունից հեռու որոշ մարդկանց մտքով անցավ այն ժամանակվա աշխարհի կենտրոնում
ՎԱԶԳԵՆ-ՆԱԽԱԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՎԻԹ-ՎԵՐԱՀՍԿՈՂ
ԱԺՄ-ն հնարավոր պառակտման եզրին 1991 թվին իշխանությունից հեռացած քաղաքական գործիչների մի ստվար եւ հեղինակավոր խումբ, վարչապետ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ, ձեւավորեց Ազգային ժողովրդավարական միությունը։ Այս մարդկանց զգալի մասը ինքնակամ հեռացավ իշխանության լծակներից, փաստարկելով, թե դեմ են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը եւ, իշխանության ներսում գտնվելով, չեն կարող ազդել այդ կուրսի փոփոխության վրա։ 1991-ից ԱԺՄ-ն խնդիր դրեց հասնել
«Կամանդույուշչու» հարցերն առայժմ անպատասխան են
Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը չցանկացավ արձագանքել ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղած հարցադրումներին Հայաստանի եւ Արցախի երեք տարաձայնությունների առնչությամբ։ Դրանք վերաբերում էին տարածքային զիջումների հնարավոր սահմանին, Հայաստանի եւ Ղարաբաղի «մարմնով միանալուն» եւ ԼՂՀ-ի «առաջնակի» զարգացմանը։ Հիշեցնենք, որ պրն Բաբայանն այս առնչությամբ ասել էր. «Ռոբերտ Քոչարյանը պատասխան կտա՝ կտա, չի՞ տա՝ իր պրոբլեմն
Հայաստանում փոքր է անգամ ամենամեծ կուսակցությունը
Այս եզրակացությանն ես հանգում դրանց թվաքանակի վերաբերյալ հրապարակի վրա եղած տվյալները համադրելիս։ Չի կարելի ակնկալել, որ քաղաքական որեւէ գործիչ լիովին անկեղծ կպատասխանի, թե քանիսն են անդամագրված իրենց կուսակցությանը։ Թերեւս այս իմաստով առավել շրջահայաց են փոքրիկ կուսակցությունների ներկայացուցիչները։ Ասենք, ՔԴՄ նախկին նախագահ Ազատ Արշակյանն իրենց թվաքանակի մասին հարցին ի պատասխան միշտ ասում էր. «600-ը չենք անցնում»։
ՍՏԱԼԻՆԸ ՂԱԼԱԹ ԿԱՆԵՐ
Թեպետ հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների գործընթացը վերջին փուլն է թեւակոխել, սակայն, կարծես, այն իր որակով ոչ բոլորին է գոհացնում։ Խնդրո առարկայի վերաբերյալ արդեն իսկ իր սկզբունքային անհամաձայնությունն է արտահայտել փաստաբանների միությունը, իսկ այսօր նույն դիրքերից է հանդես գալիս նաեւ իրավագիտության դոկտոր, Ազգային ժողովի իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանը։ Դատաիրավական բարեփոխումները նա բաժանում է 2 մասի՝
ՊԵՏԱԿԱՆ «ՄՈՏԻԿԱՑՈՒՄ»
ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը երկուշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությանը եւ նախագահին: Հավանաբար, նրա «մոտիկացումներում» կային վիճելի եւ անհասկանալի կետեր /ի՞նչ էր, օրինակ, ակնարկում պրն Բաբայանի այն հայտարարությունը, որ ղարաբաղցիների 70 տոկոսը տուն ունեն Երեւանում/: Բայց այդ ամենն առայժմ մի կողմ թողնելով, խոսենք պետական կարգի մասին: Եթե Սամվել
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ 99-ԻՆ
Քաղաքական բովանդակության առումով առավել հետաքրքիր էր ընտրական օրենսգրքի քննարկումների, հատկապես, ավարտը, երբ արդեն պատգամավորների մի մասը դուրս էր եկել նիստերի դահլիճից, իսկ մյուս մասն էլ անկանոն շարժումներ էր անում շարքերի արանքում եւ նախագահության առջեւ։ Այդ ընթացքում էր, որ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Արշակ Սադոյանի հետ իր հավերժական վեճի այս դրվագում հարկ համարեց հայտարարել. «Այնպես չէ,
ՈՉ ԹԵ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, ԱՅԼ՝ ԵՆԳՈՅԱՆԸ
Ելույթ ունենալով Ազգային ժողովում, «Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի զեկուցող Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ իրենց առաջարկ է ներկայացրել նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Մինչդեռ պարզվեց, որ իրականությունն այլ է։ «Երկրապահի» տարբերակում լրացում կատարելու ընդամենը մեկ առաջարկ է ներկայացրել ոչ թե ՀԺԿ-ն, այլ Ռոբերտ Ենգոյանը՝ պատգամավորական նախաձեռնությամբ։ ԼՂՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄՏԱՀՈԳ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վերադարձել
ՉՀԱՄԵՄԱՏՎԵՍ
ՍԴՀԿ ատենապետ Էռնեստ Սողոմոնյանն «Առավոտին» հայտարարեց տառացիորեն հետեւյալը. «Եղիա Նաճարյանն «Առավոտ» թերթի վերջին հարցազրույցում չի ասել ամենակարեւորը, որ ինքը հիվանդ է ուղեղից։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ ես հպարտանում եմ Էդվարդ Եգորյանի հետ իմ ընկերությամբ։ Ես նրան ոչ թե Սահմանադրական հանձնաժողովից եմ ճանաչում, այլ 70-ական թվականներից, երբ նա փայլուն ուսանող էր համալսարանում, եւ հետո՝ փայլուն ասպիրանտ Դուբնայում։
Ցիստիտ. 20 կարեւորագույն պահեր
Ձմեռն արդեն իր իրավունքների մեջ է։ Ամեն ինչից բացի, ձմեռն առանձնանում է նաեւ մի քանի հիվանդությունների խիստ աճով։ Նկատի ունենալով, որ դրանցից մեկը՝ ցիստիտը, ամենաշատն է անհանգստացնում կանանց այն դեպքում, երբ կեղծ երկչոտությունն ու ամոթխածությունը նրանցից քչերին են թույլ տալիս հետաքրքրվել այդ հիվանդությամբ, որոշեցինք մեզ վրա վերցնել «առաքելությունը»։ Եւ այսպես, թվարկենք վերնագրում խոստացված 20 կարեւոր
Ի՜ՆՉ ԱՎԵՐԻՉ ՈՒԺ ՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Կամ պատասխան «Առավոտի» 16.12.98 թ. «Հանցագործը շարունակում է շինարարությունը» հոդվածին Նողկալի է մարդկային հոգու չարությունը։ Մանավանդ, եթե զուգակցվում է շահամոլության հետ։ Պարզաբանեմ ասածս. ս/թ օգոստոսից, իսկ փաստացի՝ ապրիլից խախտվել է Այգեստան 11 փ. 89 շենքի բնակիչ Ֆ. Վաղարշակյանի ընտանեկան եւ հոգու անդորրը. մարդը իր տեղը չի գտնում, հոգում կուտակված մաղձն ուտում է իրեն, եւ ապագայի
«ՄԱՐՍ» ԿՈՈՊԵՐԱՏԻՎ- «ՀԻԴՐՈԱՊԱՐԱՏՆԵՐ»
Վեճը ո՛չ վերջ ունի, ո՛չ «սկիզբ» 1989 թ. նոյեմբերի 1-ին պայմանագրով «Մարս» կոշիկի կոոպերատիվը վարձակալեց Երեւանի «Հիդրոապարատներ» գործարանի 102 քմ տարածքը՝ տասը տարի ժամանակով։ 1993 թ. գործարանի նախկին տնօրեն Սարգսյանի կարգադրությամբ, առանց կոոպերատիվի անդամների գիտության եւ մասնակցության, «Մարսի» դռները բացվեցին եւ այդ ընթացքում թալանվեց կոոպերատիվին պատկանող գույքը։ Վնասի չափը, ըստ էության, կազմում էր 9,5 մլն
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՎԻՍԸ»՝ «ԶԻԳԶԱԳՈՒՄ»
Նախորդ տոտալիտար ռեժիմի ժամանակ առեւտուրը կազմակերպված էր շատ պարզունակ եւ անհետաքրքիր ձեւով: Մոտենում էիր կեղտոտ խալաթ հագած տարեց գործակատարուհուն, ասում էիր՝ «մի հատ էս արդուկը տուր, մայրիկ ջան», նա քեզ տալիս էր, փողը ստանում ու հաջողություն ցանկանում: Այլ է մեր լուսավոր դեմոկրատական ժամանակներում, օրինակ, Մաշտոցի պողոտայում գտնվող «Զիգզագ» խանութում: Վաճառողուհիներն այստեղ երիտասարդ են, ճիշտ է,
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Տնտեսական բարեփոխումները վերջին հաշվով մարդկանց կյանքի պայմանները լավացնելու, նրանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն։ Ինչի՞ն էին ուղղված բարեփոխումները մեր հանրապետությունում։ Նախեւառաջ վարչահրամայական համակարգից դեպի շուկայական տնտեսության անցմանը։ Շուկայական տնտեսությունը սեփականության տարբեր ձեւերի առողջ մրցակցության վրա հիմնված, ազատ արտադրողների եւ սպառողների տնտեսությունն է, որտեղ գերակշռում է օրենքն ու ժողովրդավարությունը։ Իսկ տնտեսական արգելքների գործունեությունը կառուցված է սպառողների
Եթե իրոք ուզում ենք համեմատվել
Որքան էլ բարձր կարծիքի լինենք մեր մասին, պիտի ընդունենք նաեւ, որ, երբեմն, համարյա ավանդույթի ուժ ունեցող նաեւ հիմար սովորություններ ունենք: Դրանցից մեկը, որ հաստատ վերջին տարիներին ենք ձեռք բերել, յուրաքանչյուր ընտրությունից հետո լուրջ տեսքով պնդելն է, թե մեր գովական հայրենիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մի անհույս ասիական ծայրամաս, ուր ժողովրդավարություն չկա ու չի
ԺՈՂՈՎՐԴԱԿԱ՛Ն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,ՈՉ ԹԵ՝ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ
Մարզերում եւ շրջաններում տեղի ունեցող Հայաստանի ժողովրդական կուսակցության կոնֆերանսների ալիքը հասավ Երեւան։ Դեկտեմբերի 20-ին ֆիլհարմոնիկի փոքր դահլիճում տեղի ունեցավ կուսակցության «Կենտրոն» համայնքի կոնֆերանսը։ ՀԺԿ-ի միայն այս տարածքային կազմակերպությունը 1100 անդամ ունի։ Այս փաստն անընդհատ շեշտվում էր, թե՝ միայն մենք ավելի շատ անդամներ ունենք, քան մի քանի կուսակցություններ միասին։ Այս կոնֆերանսը ցույց տվեց, որ նախագահական ընտրությունները
«Մենք կդառնանք խորհրդարանական կուսակցություն»
Սպառնաց «Օրինաց երկիր»-ի համաժողովը Շաբաթ օրը, չխնայելով իրենց հանգիստը, ինչպես իրենք բնորոշեցին, «մտահոգության ծնունդ» «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն ու համակիրները հավաքվել էին համաժողովի՝ որոշելու, թե որն է լինելու կուսակցության հետագա ռազմավարությունը ձեւավորված քաղաքական դաշտում։ Նաեւ կուսակցության վերջին (ու առաջին) վեց ամիսների գործունեության ամփոփումն էր։ Թեեւ նույն օրվա «Օրինաց երկիր» շաբաթաթերթում կուսակցության անդամների թիվը նշված էր