Օրվա լրահոսը

ԿԱՏՎԻ ՏԱՐԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆՆ Է

1999 թվականը, ըստ արեւելյան հորոսկոպների, Կատվի կամ Ճագարի տարի է։ Թե ինչ անակնկալներ է մատուցելու 20-րդ դարի հարյուրամյակի եւ 2-րդ հազարամյակի նախավերջին տարին, դա թողնում ենք մերօրյա հորոսկոպագետներին, գուշակներին, գրբացներին… Տարին հաջողակ է լինելու ոչ միայն 12+12+12+12+… տարի առաջ ծնվածների ու ծնվելիք քաղաքացիների համար, այլեւ իրավաբանի, փաստաբանի մասնագիտություն ունեցողների, դատավորների համար։ Անշուշտ, հունվարի 12-ին «գցելով»

ՓՈՔՐԻՆԸ՝ ՓՈՔՐ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾԻ՞ՆԸ…

Ազգիս հայտնի դեմքերի մեծ ու փոքր «չարությունների» մասին ամբողջ տարի գրեցինք։ Ու քանի որ ասում են՝ նոր տարում մարդիկ մանկանում են, մենք էլ որոշեցինք այս անգամ պատմել նրանց մանկական «չարություններից»։ Աշոտ Բլեյանի ստացած ապտակը Աշոտ Բլեյանը գերազանց պատմող է. պատմում է համով- հոտով, անսպառ ոգեւորությամբ, համարյա ողջ մարմնի մասնակցությամբ։ Նման պահերին շատ եմ նախանձում տեսախցիկներով

Քրջի շուկան եւ ֆայլաբազարը ամփոփում են 1998-ը

Հանրապետության բնակչության կեսն այսօր գործազուրկ է։ Տարեվերջ է, թե՝ տարեսկիզբ, ոչ մի նշանակություն չունի։ Միեւնույն է, գործ տվող չկա ու չի էլ լինի։ Ֆայլաբազարի իմ ծանոթներին խնդրեցի ամփոփել տարին եւ ահա թե ինչ ստացվեց։ Նախօրոք զգուշացնեմ, որ ծանոթների խոսքից դուրս եմ թողնում բոլոր հայհոյանքներն ու անպատիվ խոսքերը։ «Ամբողջ տարին այստեղ կանգնեցի, ստացածս փողը լավագույն դեպքում

ՏԱՐԱԾԻ ԵՎ ԲԵՐԱԾԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց տարեմուտի այս էջը պատրաստելուց առաջ դիմել սոցապ նախարարին, որ նա մի քանի քաղցր խոսք ասի ժողովրդին։ Այդ խոսքը քաղցր է, դառը, թե՝ անհամ, թող ընթերցողը դատի։ Իսկ մենք անխոսք գիտենք, որ հազարավոր կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, միայնակներին, խեղճերին ու լքվածներին, տկարամիտներին, գործազուրկներին ու փախստականներին այս օրերին ոչ թե խոսք է հարկավոր (անկախ համից),

ԵՐԵՔ ՃԳՆԱԺԱՄ

Ծննդյան տոներն ու Ամանորը տարվա ամենաուրախ շրջանն է։ Բոլոր շարքային քաղաքացիների համար, բացառությամբ ֆինանսական ղեկավարության։ Դեկտեմբերից առաջ վերջիններս մի պահ բարիանում են։ Դառնում են Ձմեռ պապի պես մի բան։ Բարի-բարի ու հրապարակավ խոստանում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Խոստանում են վճարել ուշացրած կենսաթոշակներն ու աշխատավարձերը։ Հետո մասամբ կատարում են իրենց խոստումը։ Դրամական զանգվածի աճը միանգամից

ՀԱՑԻ ԳԻՆԸ

Հյուր գնալիս տղամարդը փողկապ է կապում, կինը՝ լավագույն կամ ամենաթանկ զգեստն է հագնում։ Հետո յուրաքանչյուրը փորձում է ներկայանալ ըստ արժանվույն։ Քաղաքակիրթ աշխարհին (իմա՝ վարկատու երկրներին) հայերով կպած ուզում ենք դեմոկրատական երկիր ներկայանալ։ Շուկա է, բան է՝ ուզում ենք ճիշտ երեւալ։ Հետո վերադառնում ենք Հայաստան ու ուզում ենք սեփական երկրում էլ ճիշտ ընկալվել։ Այսինքն, ընկալվել լավ

«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-ԵՐԿՈ՞ՒՍ

Տարին ավարտվում է, եւ երկնքից դարձյալ երեք խնձոր չի ընկնում։ Փոխարենը բամփեցնում են գլխիդ երեք հարց՝ առաջին, երկրորդ, երրորդ։ Որոնք, իբրեւ ուղղված են Հայաստանի նախագահին եւ որոնց պատասխանն, իբրեւ, չգիտի ԼՂՀ պաշտպանության նախարարը։ Հարցերը Հայաստան-Ղարաբաղ «ընդհանուր պետության» սուբյեկտների փոխհարաբերությունների եւ մեր դեմ աշխարհի հինավուրց դավերի մասին են։ Սամվել Բաբայանն այդպես էլ ասաց, որ կշարունակի իր

«ՊՆԴՈՒԿ, ՊՈՊՈՔ, ՄԱՆԴԱՐԻՆ, ՇՈՒՏՈՎ ԿԳԱ ՆՈՐ ՏԱՐԻՆ»

Այս նորությունն այնքան հին է, որքան Երկիր մոլորակի պատմությունը։ Տարին գնալու է, եւ նրա տեղը դատարկ չի մնալու, մի նոր տարի է գալու իր ուրախությամբ, հոգսով, սիրով, հիասթափությամբ, գտածով ու կորցրածով։ Նոր տարվա սեղան գցելը տարվա առաջին հոգսն է։ Հավանաբար, նաեւ այս հոգսից է, որ մեր համաքաղաքացիներն ավելի նյարդային ու ավելի դյուրագրգիռ են դարձել։ Ամեն

Ռադիկ Մարտիրոսյանը

Երեւանի պետական համալսարանի ռեկտորը ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ հանդիպման ավարտին «շիրա էր տալիս» բարձրաստիճան զինվորականին, որ վերջինս վատ բաներ ասի «Առավոտ» թերթի մասին: Ինչ խոսք, պրն Մարտիրոսյանը դրսեւորեց ազգային մտավորականին եւ մայր բուհի ղեկավարին միանգամայն համապատասխանող կեցվածք: Արամ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի գլխավոր պաշտպան եւ, համատեղության կարգով, ՀՀ նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Արամ

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՀԱՃԱԽ ԵՄ ԱՍՈՒՄ՝ ՉԷ»

«Առավոտը» մեծածավալ հարցազրույց է անցկացրել Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հետ, ուր հիմնականում արծարծվում են 1998 թ. ընթացքում Երեւանում արվածին եւ չարվածին, ինչպես նաեւ 1999-ին արվելիքին վերագրվող հարցեր։ Այդ թեմայով հարցազրույցը կներկայացնենք թերթի հաջորդ համարում, իսկ այսօր առավելապես փորձել ենք շոշափել ներիշխանական շրջանակներում գոյություն ունեցող տարբեր բնույթի խոսակցություններ։ – Պարոն Աբրահամյան, խոսակցություններ են շրջանառվում, որ հակասություններ

ԴԱՎԻԹ, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՍ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հրամանագրով արգելել է, որպեսզի նախագահին կից վերահսկողության վարչության պետ Դավիթ Վարդանյանը ստուգումներ անցկացնի դատախազության եւ առհասարակ արդարադատության ոլորտների վերաբերյալ իր անունով ստացված բողոքների առնչությամբ։ ՓԱԹԱԹԵՔ, ԽՆԴՐԵՄ, ԹՂԹԻ ՄԵՋ Գագիկ Ծառուկյանը, որը հայտնի է Դոդի Գագո անունով, ինքնաթիռ է գնել։ Հա-հա ասողներին եւ զարմանքից ծափ զարկողներին պիտի հիասթափեցնենք։ Ինքնաթիռը ոչ «ՏՈՒ» է,

ԲԱ ԵՂԱ՞Վ…

ՀՀ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանը «չարություն» է արել. կավիճով խփել է դպրոցի տնօրենին։ Թե ինչու, ինչպես ու նաեւ այլ հայտնի դեմքերի «հերոսությունների» մասին կարդացեք 8-րդ էջում։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ «Առավոտը» դիմեց նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակին՝ ստանալու համար Վանո Սիրադեղյանի վերջին հայտարարությունների մեկնաբանությունները եւ ստացավ հետեւյալ պատասխանը. «Ինչպես եւ այլ գործիչների նմանատիպ հայտարարությունների դեպքում, Լեւոն

ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԻԶԵՑ ՍԵՆԱՅԻ ՄԵՋ

Պոմպիդուի անվան կենտրոնում (Բոբուռ) դեկտեմբերի 7-15-ը կայացած մշակութային ֆիլմերին նվիրված փառատոնին մասնակցում էր նկարիչ Գրիգոր Խաչատրյանը («Անուն բարձր ու վսեմ»)։ Նա ներկայացել է իր երեք ֆիլմերով՝ «Տարողություն» (նկարիչներ Արեւիկ Արեւշատյանի եւ Ռուբեն Գրիգորյանի նախագծի մասին պատմող), «Օպուսէտսետերա» («Ստեղծագործություն եւ այլն», ներկայացնում է Կիլիկյան նավատորմի ցուցահանդեսը) եւ «Վարուժան Վարդանյան, մենախոսություն»։ Փառատոնը մրցակցության խնդիր չէր ենթադրում, այլ

ԵՐԲ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Մինչ այսօր դեռեւս ոչ մի ոլորտում չհանդիպեցինք մի բարեփոխման, որ ծառայեր իր բուն իմաստին։ Ընդհակառակը, ամեն մեկն սկսեց իր ձեւով բառին հատկանիշներ գտնել ու դա օգտագործել։ …Ու մնաց միայն բառի թարգմանությունը, այն էլ՝ աննպատակ, օդում կախված: ՀՀ Սահմանադրությունն ամրագրեց նոր դատական համակարգ։ Այս ոլորտի «բարեփոխումներին» այս տարի վերջին անգամ փորձեցինք անդրադառնալ՝ զրուցելով փաստաբանների կոլեգիայի նախագահի

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՑ ԱՀԱԲԵԿՎԱԾ

Դեռեւս խորհրդային շրջանից հայտնի էր, որ ստուգումները մի նպատակ ունեն՝ դրամ կորզել ստուգվողից, քանի որ ստուգողի մոտ միշտ էլ ստուգվողն է մեղավոր։Այս հրաշալի ավանդույթը փոխանցվել է մեր ժամանակներ։ Իսկ որովհետեւ արդյունաբերությունը չի աշխատում, եւ աճում է գործազրկությունը, մեր ազգային իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ստեղծում են նոր ստուգող մարմիններ եւ նրանց տալիս անսահմանափակ հնարավորություններ։ Այսպիսով,

ԱՄԱՆՈՐԻ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՄԵՐ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՑ

Սովորաբար նոր տարվա նախօրեին հանրապետության նախագահը բարեմաղթանքներով ու բազմաթիվ խոստումներով շնորհավորում է մեր բազմաչարչար ու ամենահամբերատար ժողովրդին, փոխանակ ձմեռ պապի նման ամենքիս մի համեստ նվեր տա։ Դա նրա համար եմ ասում, որ ամեն անգամ հույսուհավատով սպասում ենք այդ նոր տարիներին, բայց, չգիտես ինչու, նախագահի բարեմաղթանքներն ու ցանկությունները երբեք տեղ չեն հասնում, իսկ խոստումներն էլ չեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈՂԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

Արդարադատության նախարարությունում պաշտոնաապես գրանցված են 83 օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններ եւ հիմնադրամներ։ Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե նրանք մեզ մոտ ինչով են զբաղված, ինչքանով են մեզ օգտակար, ինչ փողեր են ծախսում եւ ինչի վրա։ Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխանները փնտրելով՝ առաջինը այցելեցի Բաց հասարակության ինստիտուտ, Սորասի հիմնադրամ։ Ի՞նչ է սա Սորասի հիմնադրամների ցանցը

ՄՈՑԱՐՏԻ ՆԱՄԱԿԸ ՍԱԼԻԵՐԻԻՆ

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր պարոն Արամ Աբրահամյանին Պարոն խմբագիր, բարբաջանքներին պատասխանելու սովորություն ընդհանրապես չունեմ, սակայն քանի որ Ձեր խմբագրած թերթը մեկ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է փորձում վարկաբեկել նվաստիս անձը, ստիպված եմ պատասխանել։ Եվ պատասխանս էլ ոչ թե Ձեր թղթակցին է ուղղված (դա նրա համար մեծագույն պատիվ կլիներ), այլ Ձեզ։ Լրագրողի խորհուրդ տամ Ձեզ.

Կալանավայրերում տոնածառ չի դրվում

Ինչպե՞ս է ապրում մարդը կալանավայրում, ինչպիսի՞ սովորույթներ եւ ավանդույթներ են պահպանվել զուգահեռ հասարակության ներսում, կալանավայրը ո՞ր տոների առաջ է «խոնարհվում», լինո՞ւմ են արտոնություններ համամարդկային այնպիսի տոների ժամանակ, ինչպիսին Ծննդյան տոներն են։ Չեմ թաքցնում նաեւ փոքր-ինչ սենտիմենտալ թվացող հարցս. տոնածառ դրվո՞ւմ է կալանավայրում։ Իմ զրուցակիցները ընտանիքներ են, որոնք իրենց հարազատ-կալանավորի համար այս տարվա վերջին տեսակցությունն են

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԲԵՐԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

Նախատոնական զրույց քաղաքագետների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի հետ։ -Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ սպասելիքներ ունեիք 1998 թվականից եւ որքանո՞վ դրանք արդարացան։ – Շատ հետաքրքիր է, որ 1997 թ. Ամանորյա մի միջոցառում էր կազմակերպված Փանջունու ակումբում, որին մասնակցում էին նաեւ Վազգեն Մանուկյանը՝ տիկնոջ հետ, Շավարշ Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Շահինյանը, ՍԻՄ-ի տղաները։ Մենք

Ինչո՞ւ եք այդքան անհավատ, պրն Սիրադեղյան

Այս փոքրիկ հոդվածը չէր գրվի, եթե չլիներ պրն Վանո Սիրադեղյանի «լավ մոնտաժված» հեռուստաելույթը։ Եվ հետո, «Առավոտում» իմ կարիերան չեմ ուզում ավարտել «գյուղատնտեսական» թեմատիկայով։ Պրն Սիրադեղյանը լավ հիշողություն ունի եւ հավանաբար կհիշի, որ ես իր արձակի երկրպագուն եմ։ Զիլ էր հեռուստաելույթում հնչած այն միտքը, թե «պրոլետարական տափաստանի» բնակիչ, տաղանդավոր ու «դուխով» երիտասարդը կարող է ցանկ կազմել,

«ԱՄԵՆԱՇԱՀԱԾԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

Շատ ավելի ուշ իմացա, որ նախագահը հրահանգել էր Սերժ Սարգսյանին, որ նա գնա եւ ջարդի Ներքին գործերի նախարարությունը։ Ջարդվեց մի կառույց, վաղը կջարդվի բանակը՝ դա բացառված չէ, որովհետեւ ես պատերազմը չեմ բացառում։

Բավիղ

Նոյեմբերի 17-ին «Слабо?» հրապարակման մեջ մեջբերել էինք դատախազության մամլո խոսնակ Գուրգեն Ամբարյանին։ Նա «Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք դատախազությունը չի՞ պատրաստվում քրեական գործեր հարուցել կամ բացատրագրեր պահանջել Դաշնակցության հանրահավաքում հնչած հայտարարությունների առնչությամբ, պատասխանել էր, թե դատախազությունն առանց այն էլ այդ անձանցից ոմանց վերաբերյալ քրեական գործեր է քննում։ Նշել էր Էդվարդ Եգորյանի, Վահագն Խաչատրյանի, Աշոտ

«ՎԱՌ, ՇԱՏ ՎԱՌ ԵՎ ԵՎ ՀԱՄԱՐՅԱ ԽԱՄՐՈՂ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»

Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ ճեպազրույցում մանրամասն ներկայացրեց նույն օրը Ռոբերտ Քոչարյանի ստորագրած երկու հրամանագրերը։ Սակայն լրագրողներին առավել հետաքրքրողը շաբաթվա աղմկահարույց երկու հայտարարություններին նախագահի արձագանքն էր։ 1999-ին՝ սփյուռք Նախագահի ստորագրած առաջին հրամանագիրը 1999-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական համաժողով հրավիրելու մասին է։ Նույն հրամանագրով ստեղծվել է այդ համաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով, որի համանախագահները

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՆ

«Առավոտն» արդեն առիթ ունեցել է անդրադառնալու, որ հանրապետությունում գոյություն ունեն մեկ տասնյակից ավելի ստուգող կազմակերպություններ, որոնց գործողությունները անհասկանալի մի վիճակ են առաջացրել։ Հենց այս հիմքով էլ դեկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցան լսումներ՝ նվիրված ստուգումների թեմային։ Շրջանառության մեջ է երեք օրինագիծ, որոնք ներկայացրել են պետաիրավական հանձնաժողովը, «Հայրենիք» եւ «Երկրապահ» պատգամավորական խմբերը։ Լսումները որոշակիորեն կրքեր լարեցին

ՃՆՇՎՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ստուգումներ անցկացնելու կապակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ պատգամավոր Հովհաննես Դուրգարյանը հայտարարեց, թե գիտե պատգամավորի, որը ճնշումների է ենթարկվում սեփական հայացքների համար։ Պատգամավորը տվեց իր անունը եւ ասաց, որ կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով տեղի ունեցած քվեարկությունից հետո չի եղել մի օր, որ իր գլխավորած հիմնարկությունում ստուգումներ չանցկացվեն։ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵ՞Տ Ըստ որոշ աղբյուրների, Լեոնարդ Պետրոսյանը պաշտպանության

ՆՈՒՅՆՆ Է ՏԱՇՏԱԿԸ ԿՈՏՐԱԾ

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր նիստում քննարկելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի համագործակցության հարցը տարածաշրջանային բախումների կարգավորման գործում՝ առանձնացրել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Քննարկման արդյունքում մի որոշում է ընդունվել, որում պարունակվում է Ադրբեջանի ուղղումը։ Ըստ այդմ, միջազգային հանրությունը եւս մեկ անգամ հաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղը եւս մեկ անգամ ճանաչեց որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Մեր

ԿԱՐՈՒՍԵԼ՝ ՄԵՐԿ ԱՂՋԻԿՆԵՐՈՎ

Անկախ այն հանգամանքից, որ մինչեւ օրս ձյուն չի տեղացել, անկախ այն փաստից, որ ԱԺ-ն մինչեւ օրս բյուջեն չի ընդունել, միեւնույն է, մի քանի օրից Նոր տարի է գալիս։ Ու մթերքներով ծանրաբեռնված սեղաններից բացի՝ երեխաների համար Նոր տարին պատկերանում է տոնածառի հանդեսներով ու նվերներով։ Որ տոնածառի հանդեսները թատրոնների համար փող աշխատելու դեռեւս միակ ու արդարացված միջոցն

«ՄԵՆՔ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՆՔ»

Հայոց բանակի կազմավորման առաջին օրերից անհրաժեշտություն զգացվեց ստեղծել նրա կարեւորագույն օղակներից մեկը՝ ռազմական ոստիկանությունը, որը ոչ միայն պայքարում էր բանակից խուսափողների, դասալիքների, «թիկունքի ֆիդայիների» ու զինված անօրինական խմբավորումների դեմ, այլեւ նպաստում էր բանակում կարգուկանոնի, օրինականության հաստատմանը։ Փառավոր ուղի է անցել ռազմական ոստիկանությունը, որի մեջ իր ուրույն ավանդն է ունեցել նաեւ օրերս չարագործի գնդակից զոհված պաշտպանության

Պետք է վերացնել ազգադավ հանձնաժողովը

ԱԺ-ում եւ հեռուստատեսությամբ պաշտոնատար անձանց կողմից հաճախ լսում ենք բյուջեում միջոցներ չլինելու պատճառով հնարավոր չէ այս կամ այն դպրոցը, մանկապարտեզը վերանորոգելու, աղետի գոտու վերակառուցումը ավարտելու, սողքի հետեւանքով քանդված բնակարանների տերերին օգնություն ցույց տալու եւ այլ հարցերի մասին։ Իսկ միջոցներ որտեղի՞ց պետք է լինի, երբ որոշ իշխանավորների կողմից եղածն էլ քամուն է տրվում։ Խոսքս էներգետիկայի հանձնաժողովի

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930