Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԿՄԻԱՆԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ

Արդեն երկրորդ տարին է՝ հայաստանյան իշխանությունները փորձում են իրականացնել փախստականների նատուրալիզացիա, որի իմաստը նրանց Հայաստանի քաղաքացի դարձնելն է։ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած փախստականները այդպես էլ չստացան փախստականի կարգավիճակ, իսկ ԱԺ-ն այս տասը տարիների ընթացքում այդպես էլ չընդունեց օրենք փախստականների մասին։ Դրա փոխարեն Հայաստանը 1993-ին միացել է 1951 թ. կնքված փախստականների կարգավիճակի վերաբերյալ միջազգային համաձայնագրին, որը ըստ

Այստեղով Նոր տարին է անցել

Կամ ով ինչ էր «դրել» իր սեղանին Ի՜նչ տոն արեցինք, ի՜նչ տոն։ Ամեն տարի նշում ենք այդ տոնը, բայց միեւնույն է, դրանից «պրծում» չկա. էլի գալիս է։ Մատների վրա հաշված մարդիկ, ավելի ճիշտ դրանց կեսը՝ կանայք են, որ օձիք թափ չեն տալիս այդ տոնից։ Ամեն տարի սրտերի (եւ գրպանների) ուժգին տրոփյունով սպասում ենք բնության այդ

Ի՞նչ ասել է«Ազգադավ հանձնաժողով»

Եւ ինչպե՞ս կամ ինչո՞վ են «վերացնում» այն Տնտեսական, սոցիալական ծանրագույն վիճակում հայտնված մարդն անխուսափելիորեն նաեւ հոգեբանական ճգնաժամի «զոհ» է դառնում։ Պիտի փաստենք, որ մեր պետության բնակիչների մեծագույն մասն այդ վիճակում է։ Հենց վերոհիշյալ հանգամանքն էլ մեզ երբեմն խանգարում է սթափ, իրատես ու հանդուրժող լինել մեկմեկու հանդեպ։ «Առավոտին» հղած նամակի վերնագիրը («Պետք է վերացնել ազգադավ հանձնաժողովը»,

ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Հայինժնախագիծ» բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) մշակել է Երեւանի երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ընդարձակ ու ընդգրկուն ծրագիր։ Նրանում առաջադրված հիմնախնդիրները խմբավորված են երկու հիմնական բաժինների մեջ։ Առաջինում ներկայացված են վտանգավոր բնական-տեխնածին գործընթացներից Երեւանի տարածքի ճարտարագիտական պաշտպանության հետ կապված միջոցառումները, երկրորդում՝ երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հետ կապված առաջարկները։ Վտանգավոր բնական-տեխնածին գործընթացներից Երեւանի տարածքի ճարտարագիտական

Հպարտանա՞նք

Մենք հպարտանում ենք մեր հայ լինելով, եւ դա շատ բնական է: Բայց ես զգում եմ. եթե վրացի լինեի, նույնպես կհպարտանայի: Իսկ եթե ես թուրք լինեի… Ես ինձ թույլ եմ տալիս հպարտանալ, որ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմում: Բայց ինձ համար կարեւոր է գիտակցել, որ բռնության նախաձեռնողը մենք չէինք: Դա մեր ընտրությունը չէր: Բանակցություններ Այսօր մենք

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ 1999-Ը

Քաղաքական գործիչները կանխատեսում են Արմեն Դարբինյան (Հայաստանի վարչապետ)– (Պրն Դարբինյանին էլ խնդրեցինք միայն կանխատեսել, թե տնտեսական առումով ինչ տարի է լինելու 1999-ը- Ա. Ի.)։ Բավական դժվար տարի է լինելու, քանզի միջազգային ֆինանսական ճգնաժամը դեռեւս հաղթահարված չէ։ Այս պարագաներում, իհարկե, Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ։ Մենք ծրագրել ենք առնվազն 4%-ի աճ,

ԼԱՎ ԼՈՒՐ

Դավիթաշենի կամրջի շինարարությունը մեծ թափով շարունակվեց մինչեւ նախորդ տարվա վերջին օրը ներառյալ։ Աշխատանքային նման խանդավառության օրինակներն այնքան էլ շատ չեն մեր կյանքում, ինչը հաճելիորեն զարմացրեց դավիթաշենցիներին։ Սակայն նրանց զարմանքն ավելի խորացավ, երբ նոր տարվա 3-րդ օրից շինարարները նույն թափով գործի կպան։ Այսպես աշխատելու դեպքում (եթե ֆինանսական հոսքը չդադարեցվի) Հայաստանի «դարի շինարարությունն» իսկապես կավարտվի այս դարում։

ՆՎԻՐԱԾ ՁԻՈՒ ԱՏԱՄՆԵՐԸ

Հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան տոնի օրը հանրապետության ամենաբարձրահասակ տոնածառի մոտ (Լենինի արձանը փոխարինող) տեղի ունեցավ թատերականացված ներկայացում։ Արարողությանը մասնակցելու էին բերվել նաեւ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի սաները։ Վերջիններս երեւանցիներին հոգեւոր գրքույկներ եւ մոմեր էին բաժանում։ Մարդիկ սկզբում հրաժարվում էին դրանցից՝ կարծելով, թե իրենց առաջարկվում է գնել դրանք։ Իսկ երբ հասկացան, թե գրքույկներն ու մոմերը պարզապես նվերներ

«Ձյունանուշիկին» փրկեց իր ատամնաշարը

Դեպքը տեղի ունեցավ 1999 թ. հունվարի 2-ին, գիշերվա ժամը 3-ին։ Սոնա Արամյանը դեռ նոր էր եկել տուն, երբ սեփական տան պատուհաններին կտկտոց լսեց։ Նրան մի պահ թվաց, թե անձրեւ է գալիս, սակայն, երբ մտաբերեց, թե անձրեւ, այն էլ հունվարին չի գալիս, մտածեց, թե ձյունն է։ Սակայն ձյունն էլ չէր կարող այդպես կտկտալ, աղմկել ու նա,

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Աստված մարդուն ստեղծեց կենսական խիստ կարեւոր օրգաններով։ Դրանցից շատերը մեկ օրինակից են եւ անփոխարինելի։ Սակայն արի ու տես, որ այստեղ էլ մարդու մարդասիրությունը գերազանցեց նույնիսկ Աստծուն։ Այսօր մարդու հիվանդ եւ թույլ օրգանները կարելի է փոխարինել իր նման մեկ ուրիշով։ Հյուսվածքների եւ օրգանների փոխպատվաստումն այնքան էլ նոր խոսք չէ բժշկագիտության պատմության մեջ։ Սա նույնիսկ այնքան է

Սպանությունից անցել է մեկ ամիս

Պաշտպանության փոխնախարար Վահան Խորխոռունու սպանությունից անցել է մեկ ամիս։ Մտայնություն կա, որ այս սպանությունը եւս կմտնի չբացահայտված սպանությունների ցուցակի մեջ։ Գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ, քննչական խմբի ղեկավար Հակոբ Բաբայանը Վահան Խորխոռունու սպանության հետ կապված որոշ նոր մանրամասներ փորձեց ներկայացնել։ Հայտնի է, որ առաջին իսկ օրվանից քննչական խումբ է ստեղծվել, ընդգրկված են փորձված

ԻՆՉ ԵՂԱՎ 203 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հակառակ մամուլի որոշ հրապարակումների, թե «ԱրմենՏելի» վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, պետք է փաստենք, որ իրականությունը միանգամայն տարբեր է։ «ԱրմենՏելին» ՀՀ հաղորդակցության ցանցին տնօրինելու անվերապահ իրավունք է տալիս «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքը, որի «Անցումային դրույթներ» գլխի 24-րդ հոդվածում գրված է՝ ՀՀ հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի օրինական սեփականատեր հանդիսացող «Արմենիա Տելեֆոն կոմպանի» («ԱրմենՏել»)

Ո՞ՆՑ ԹԵ

Հակառակ խորհրդարանում հնչած հայտարարությանը, թե «Հայրենիք» պատգամավորական խումբը չի մասնակցելու բյուջեի քննարկումներին, այդ խմբի երեք անդամ կողմ քվեարկեց Արմեն Դարբինյանի ներկայացրած բյուջեի նախագծին։ Նրանք են՝ «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանը, «Արմենիա» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Գրիգոր Գրիգորյանը եւ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։ Խոսում են, թե վերջինս պետք է նշանակվի բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ։ Ի

ՎԱԶԳԵՆԸ ԵՎ ՎԱՆՈՆ ՍԵՓԱԿԱՆ TV ԿՈՒՆԵՆԱՆ

Խորհրդարանական ընտրություններից առաջ հեռուստաեթերը խիստ խայտաբղետ է դառնալու։ «ART-13-ի» հիմքի վրա Սեյրան Շահսուվարյանը դեցիմետրային հեռուստաընկերություն է ստեղծելու։ Այս ձեռնարկի հովանավորներ են նշվում Վազգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը։ Տեղեկություն ունեինք, որ ՀՀՇ-ն էլ է մտադիր սեփական ռադիո կամ հեռուստակայան բացել։ Մասնավորապես նշվում էր, որ վերջինիս համար հիմք կարող է դառնալ «ՄTV. 3+2» արդեն իսկ

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ «ՄԱՐՏԻ» ԿԳՆԱՆ ՄԻԱՅՆ ՏՂԱՄԱՐԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Այսօրվանից նոր նշանակված դատավորները կանցնեն իրենց սրբազան պարտականությունների կատարմանը։ Նրանք նշանակվեցին ոչ միայն նախագահ Քոչարյանի հրամանագրով, արդարադատության նախարարի եւ համանուն խորհրդի անդամների առաջադրմամբ, այլ Սահմանադրության 55 հոդվածի 11 կետի համաձայն. մի Սահմանադրության, որը հակասահմանադրական է համարվում մինչեւ օրս… «Շշմեցուցիչ» նշանակումների մեջ այնպիսիներն են, որոնք լավագույնս ծառայեցին նախորդ իշխանություններին, նոր աստիճանի հասցնելով՝ պետպատվեր հասկացությունը։ Նրանց մեջ

Նա Ձմեռ պապը չէր

Անկապ նյութ՝ ուշացած թեմաներով Նոր տարվա առաջին օրերին ով ասես տանդ դուռը չի թակում։ Ստիպված ես բացել, ժպտալ ու ներս հրավիրել։ Ու սկսվում է հերթական կենացամաղթանքային տաղտուկը։ … Հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան օրը նաեւ ձյուն եկավ։ Թաց, սառը, մառախլապատ օր էր, ու դժվար էր հավատալ, թե այդ տհաճ եղանակին որեւէ մեկը կհամարձակվի դուրս գալ տնից։

ՆԵՍՈՅԻ ԴՐԱՄԻ ՔԱՐԱԲԱՂՆԻՍԸ

Ամանորյա արձակուրդներից վերադարձող լրագրողի գործը խեր է։ Առաջին հոդվածի նյութն արդեն մի քանի տարի է «պատվիրված» է։ Խիստ կայուն մշակված սցենարով տարեմուտին համարյա միշտ նույն պատկերն է։ Ամեն տարի տոնական մեծ առեւտրի ընթացքում բնակչությունը տարադրամի խնայողություններն էր հանում շուկա։ Այս պատճառով նախորդ տարիներին Ամանորին նախորդող շրջանում դրամի կուրսը մի փոքր բարձրանում էր։ Անցած տարի պատկերն

ՊԱՐԶՈՒՆԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավարտվեցին բյուջետային քննարկումները: Պատգամավորները, անկախ կուսակցական պատկանելությունից, քվեարկության շարժառիթներից եւ արդյունքներից, ըստ իս, մնացին դժգոհ: Պատճառները շատ էին, սակայն հիմնականը՝ 1999թ. եւ մոտ ապագայում տնտեսության զարգացման հեռանկարի աղոտությունն էր: Բյուջեի կարգախոսը հավակնոտ էր՝ «զարգացած տնտեսություն եւ ապահովված հասարակություն»: Ընկալելով այն որպես հեռավոր ապագային ուղղված հայտ, համաձայնվել նման հարցադրման հետ կարելի է միայն վերապահումներով: Եւ իրոք,

Համայնքային թնջուկ մը

Պատասխան Երեւանի «Առաւօտ» թերթի անպատասխանատու զրպարտութեանց Երեւանի «Առաւօտ» թերթը իր 30 սեպտեմբերի 1998 թ. համարին մէջ տեսակցութիւն մը կամ հարցազրոյց մը հրատարակած է վիեննաբնակ դիբլ. ինժ. պրն Ռազմիկ Բերանժ Թամրազեան-Յարութիւնեանի հետ, որու մէջ վիրաւորական անճիշդ եւ ծանր ամբաստանութիւններ եւ անխիղճ զրպարտութիւններ կան Աւստրիոյ Հոգեւոր Առաջնորդ եւ Կենտրոնական Եւրոպիոյ եւ Շուեդիայի Հայրապետական Պատուիրակ Մեսրոպ Արքեպս. Գ.

ԵՐԵՎԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ԲՅՈՒՋԵ

1998-ին «Առավոտի» վերջին համարում տպագրել էինք փոքրիկ հարցազրույց Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հետ, որը վերաբերում էր բացառապես վերջինիս քաղաքական գործունեությանն առնչվող հարցերի։ Խոստացել էինք նաեւ, որ Սուրեն Աբրահամյանի՝ մայրաքաղաքի հոգսերին վերաբերող նկատառումները պետք է ներկայացնենք «Առավոտի» 1999 թվականի առաջին համարում, ինչը եւ անում ենք։ – Երեւանի առջեւ կանգնած ամենալուրջ խնդիրը ես համարում եմ այնքան ծեծված

Գործարքը համարել անվավեր

«Արմենիա» հյուրանոցային համալիրի կոլեկտիվը եւ արհկոմը դիմել են ՀՀ նախագահին, պատգամավորներին՝ բաց նամակով, որում մասնավորապես ասված է. Բոլորիս արդեն հայտնի է, որ տնտեսական բարեփոխումների քողի տակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ (խախտելով իրենց իսկ կողմից հաստատված օրենքները) վաճառվում են ստեղծագործ հայ ժողովրդի աշխատանքի արդյունքները, ազգային հարստությունները, պատիվը։ Այդ նույն բախտին արժանացավ նաեւ փակ վարագույրների ետեւում վերջերս վաճառված

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ 1999-Ը

Քաղաքական գործիչները կանխատեսում են Ընդունված խոսք է, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Սակայն նույնչափ ընդունված է, որ քաղաքական գործիչը պիտի կարողանա ասել, թե ինչ է լինելու վաղը, իսկ վաղը չէ մյուս օրը բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ։ Այս ամենը նկատի առնելով էլ՝ մի շարք գործիչների առաջարկեցինք իրենց հեռագնա վերլուծությունների արդյունքները ներկայացնել առաջին հազարամյակի

ԼԱՎ ԼՈՒՐ

Մահափորձերի քանակով Հեյդար Ալիեւը եւ Շեւարդնաձեն միասին վերցրած գերազանցել են մահափորձերի հայաստանյան ռեկորդակիր Պարույր Հայրիկյանին: Հավանաբար, իրենց հանրապետություններում ժամանակին խորհրդային ՊԱԿ-ի ղեկավար լինելու հանգամանքը դարձնում է Շեւարդնաձեին եւ Ալիեւին չափազանց «ախորժաբեր» տարբեր տեսակի դավադիրների համար: Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահը բարեհաջող խուսափեց հերթական պետական հեղաշրջումից: Այս անգամ նախկին ոստիկաններին եւ զինվորականներին բանտում ոչնչացնելու պատրվակն այն էր,

Ասիական տրամաբանությունը «ԱրմենՏելում»

Հույները հինավուրց ժողովուրդ են, դարավոր մշակույթով եւ վառ արտահայտված «ազգային նկարագրով»: Ճիշտ մեր նման: Երբ գերմանացիներն ու տարբեր շվեդները անթրաշ պիտեկանտրոպների տեսքով ծառերից էին կախված, հույների հետ թատրոններ էինք բեմադրում եւ երկրներ նվաճում: Հավանաբար, հենց այդ պատճառով էլ մենք 20-րդ դարի վերջում ժամանակակից քաղաքակիրթ ձեւով աշխատել չգիտենք: Դարավոր մշակույթ չունեցող եվրոպացիներն ու ամերիկացիները սովոր են

ՄԵՐ ՔԱՋ «ՀԱՅՐԵՆԻՔ» «ԱրմենՏելի» դեմ…

«ԱրմենՏելի» դեմ… Պարզվում է, որ ընթացիկ տարվա առաջին քաղաքական դրսեւորումը նախապատրաստվել է դեռեւս նախորդ խորհրդարանական նստաշրջանի ընթացքում, երբ «Հայրենիք» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ծայր է առել ստորագրահավաքի գործընթաց. «երկու հարցով՝ նախեւառաջ արտահերթ նստաշրջան անցկացնելու համար։ Խնդիր է առաջացել հեռախոսի սակագների հետ կապված եւ երկրորդ՝ պատգամավորների շուրջ մեկ երրորդը դիմել է Սահմանադրական դատարան հարցադրումով՝ որքանով

ՆՈՐԻՑ ԻԳԻԹՅԱՆԸ

Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը դիմել է ԱԺ բոլոր խմբերին ու խմբակցություններին, որպեսզի թեկնածուներ առաջադրեն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով գործուղվելիք պատգամավորական պատվիրակության կազմում ընդգրկելու համար։ Պատասխաններ են ստացվել բոլոր խորհրդարանական միավորներից, ի բացառյալ «Երկրապահի» եւ ԱԺՄ-ի։ «Հանրապետություն» միավորումը նորից առաջադրել է Հովհաննես Իգիթյանին։ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՏԱՐՀԱՄՈԶՎՈՒՄ «Բյուջեն ընդունելն ավելի հեշտ է, քան կատարելը»,- լրագրողներին ասել

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ՝ ՇՈՒՏՈՎ

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը, կուսակցության արտահերթ 5-րդ համագումարը, որը նախատեսված էր դեկտեմբերին եւ հետաձգվեց, տեղի կունենա հունվարի 29-30-ին, խորհրդարանում ընտրական օրենսգրքի ընդունումից հետո։ ԿԱՏՎԻ ԲԱԽՏ «Առավոտի» տարեվերջյան համարում կատակով նշել էինք, թե քանի որ տարին Կատվի է, այն խոստանում է բարեհաջող լինել հատկապես ժողդատավոր Մարատ Կատվալյանի համար, որը տարիներ շարունակ

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ փօքր մէծերի եւ մէծ փօքրերի համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ նոյն այդ տարեվէրջին արհէստավարժներն արդէն նախատօնական տարէրքի մէջ էին, ահա այդժամ՝ դէկտէմբեր 30-ի գիշէրը, Տիրօջ Հրէշտակը Ձիւնանոյշի տէսքով երազի մէջ այցի եկաւ Վահան Հօվհաննիսեանին եւ, ծոցից հանելով մէղաւորների սեւ ցուցակը, ասաց. «Ճշտի՛ւ արտագրիր, որ այսուհէտեւ քէզնից դուրս անուններ չբստրես։

ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ՊԱԿԱՍ ԿԱ

Անցնող տարվա քաղաքական, տնտեսական, ֆինանսական, կրթա-մշակութային ձեռքբերումներն ու նվաճումները պետական այրերը դեռ կամփոփեն ու կթմբկահարեն։ Որպես կանոն, բացթողումների մասին կխոստանան ու կմոռանան հրապարակել (էդքան էլ ասել եմ առավոտները (առանց չակերտների) մեղր կերեք, էլի), այդ «առաքելությունը» թողնելով լրագրողներիս։ Օրինակ վերցնելով պետական մարմիններից, ես էլ խոստանում եմ խոսել «Առավոտում» տարվա բացթողումների մասին ու նույն պահին էլ մոռանում

«ԵՍ ԽՈՍՈ՞ՒՄ ԵՄ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ»

«Օրագիր» թերթի հերթական հյուրը Հրանտ Մաթեւոսյանն էր…, որին լրագրողներն ավելի շատ սոցիալական, հասարակական, քաղաքական, քան ստեղծագործական հարցեր էին տալիս։ Նիկոլ Փաշինյանի առաջին հարցը հետեւյալն էր. «Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ընթացքում կարծես իրենց տեղը չեն գտնում եւ վերջին տարիներին զբաղվում են գրեթե ամեն ինչով։ Ո՞րն է այսօր Հայաստանում արվեստագետի տեղը»։ Հրանտ Մաթեւոսյանն իր համար վաղուց մաշված

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930