Օրվա լրահոսը
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ, ԱՅԼԵՎ «MIKA» -ԻՎ
«Հայհացահատիկ» ԲԲԸ-ում երեկ իրացվեց ԱՄՆ կառավարության 15 միլիոնանոց ապրանքային վարկի միջոցներով ձեռք բերված ցորենի մնացած մասը։ 90 տոննա ցորենից մնացել էր 57 տ, որից 43 տ-ի տերը դարձավ «Միկա-Արմենիա» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Լյովա Աղաբաբյանի։ Մնացած 14000 տոննայի համար նոր աճուրդ կկազմակերպվի։ Աճուրդին՝ որպես գնորդ երեք ընկերություն էր մասնակցում (ներառյալ հաղթողը)։ Այն, որ ողջ ցորենը
Մարդու իրավունքների զարգացումը
Ձեզ ենք ներկայացնում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 1998 թ. զեկույցի՝ Հայաստանում մարդու իրավիճակին վերաբերող հատվածը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը արմատապես փոխեց Հայաստանի քաղաքական դաշտը, բայց կառավարության՝ մարդու իրավունքների գործնական պաշտպանությունը մնաց անփոփոխ։ Հայաստանի կառավարությանը, մարդու իրավունքների 1998 թ. իր հաշվետվության մեջ խեղաթյուրվել էին ընտրական խախտումները, Հայաստանի բանակում զինակոչիկների եւ նախաքննական ձերբակալությունների ժամանակ ֆիզիկական խոշտանգումների
ՍՏՈՒԳՈՒՄ, ՍՏՈՒԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանում է այդ համակարգում կատարված ստուգումներին առնչվող որոշ հարցեր։ -Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ ստուգումները կազմալուծում են աշխատանքը, լարվածության եւ նյարդայնության տեղիք տալիս։ Այնուամենայնիվ, այս ամենն անտեսելով՝ դիմեցիք, որ ստուգումներ սկսվեն կրթության եւ գիտության համակարգը հենց այդպիսի վիճակի դատապարտելո՞վ։ Արդյունքներն արդարացրի՞ն այս միջոցները։ – Ներկայումս ծրագրային լուրջ փոփոխությունների շրջանում ենք։ Փորձում
ԼԱՎ ԼՈՒՐ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ բյուրոյի գրասենյակներում հունվարի 16-ին լսափողն իրոք չէին վերցնում։ Փոխարենը հեռախոսազանգերին պատասխանեցին դաշնակցական մի շարք գործիչների բնակարաններում։ Պարապ չէին մնում նաեւ բջջային հեռախոսները։ Շտրեյկբրեխերների անունները չենք նշում զուտ մարդասիրական նկատառումներով՝ որ նրանց անդամությունը հանկարծ չսառեցնեն։ Եվ, որ ամենահետաքրքիրն է, հեռախոսափողը վերցրին նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի բնակարանում։ Երեւի նրա ընտանիքը
ԶԱՐՈՒԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՊԻՏԵՐ ԹՈՄՍՈՆԻՆ
Պարզվում է, այս փողոցի բնակիչները սերտ հարաբերության մեջ են եղել պրն Թոմսոնի հետ, որովհետեւ վերջինս իր ավտոմեքենայից իջնելիս բարեւել, զրուցել է նրանց հետ, նույնիսկ հայերեն բառեր փոխանակել։ Թոմսոնի հեռանալուց հետո դեսպանատան հետ տեղացիների հարաբերությունները կտրուկ վատացան, մանավանդ այն ժամանակ, երբ ամերիկացիները սկսեցին անվտանգության միջոցառումների հիթշքերթը նախկին Պլեխանովի անվան փողոցում։ «Հիթ-շքերթը» ավարտվեց հունվարի 16-ին, երբ 11
Ազգային շարասյուններ
Գենադի Զյուգանովն անցած շաբաթ հայտնեց, որ հայրենասիրական ուժերը խորհրդարանական ընտրությունների են գնալու երեք շարասյունով. բուն կոմունիստները, «ազգային հայրենասերները» եւ «զուսպ, քաղաքակիրթ, լուսավորված հայրենասերները»: Այստեղ ամենաարժեքավորը վերջին բնորոշումն է: Ստացվում է, որ, ըստ Զյուգանովի, հայրենասիրությունն այնպիսի մութ, գռեհիկ եւ վայրենի մի երեւույթ է, որը կարիք ունի քաղաքակրթվելու, լուսավորվելու եւ զսպվելու: Այսպիսով, այն մարդիկ, որոնք «ժողովրդավար», «լիբերալ»
ՀՀՇ-ՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՀԱՄԱԳՈՒՄԱՐՅԱՆ ԵՆ
Հունվարի 16-ին 1999 թվականին առաջին անգամ հանրապետական խորհրդի նիստ գումարեց ՀՀՇ-ն։ Ինչպես մատուցեց այդ կառույցի վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը, օրակարգում եղել է 2 հարց։ Մեկ, որ հաստատվել է տարածքային կազմակերպությունների ժողովների գումարման ժամանակացույցը։ Դրանք՝ հունվարի կեսերից սկսած, կձգվեն մինչեւ փետրվարի 28-ը։ Հենց այս հիմքով էլ նպատակահարմար է դիտվել ՀՀՇ համագումարի անցկացումը մարտի 5-ին, որովհետեւ մի
ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ
Արդարադատության նախարարությունն արդեն երրորդ անգամ մերժում է «Հյուսիսային Հայաստան» հասարակական կազմակերպության գրանցումը։ «Հյուսիսային Հայաստանի» վարչության նախագահ Պետրոս Մաքեյանն «Առավոտին» հայտնեց, որ 3 անգամ էլ տարբեր, բայց զուտ տեխնիկական պատճառաբանություններ են որպես հիմնավորում ներկայացվել։ Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իրեն ասել է. «Դու կառավարությունում հարցերը լուծիր՝ ես խնդիր չունեմ»։ ԳՐԵԳՈՐՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԻՉԸ Հունվարի 16-17-ին տեղի է
«ԿԻՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾ
«ԿԻՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾ Հետաքննության մարմիններից «Առավոտին» հաջողվեց պարզել, որ դեկտեմբերի 10-ին սպանված ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունին ժամանակին «կռիշա է կանգնել» գործարար շրջանների մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ, օգտագործելով իր պաշտոնական դիրքն ու հնարավորությունները, մի քանիսի տարած, բայց հետ չբերած փողերի հարցն է լուծել։ ՄԵՐ ՓԱՅ ՀԱՑՆ ԱՌԱՆ Երեկ «Հայհացահատիկ» ԲԲԸ-ում կայացած ցորենի աճուրդին 57000 տոննա վաճառվող
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԻ ՁՄԵՌԸ
Երդումից հետո Արդեն երրորդ օրն է, ինչ երդումներ տված Վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորներն անցել են իրենց աշխատանքների կատարմանը։ Դատարաններում տիրող այսօրեական իրավիճակը ճշտելու համար, նախընտրեցի շրջագայել Խորհրդային, Կենտրոն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների արդեն առաջին ատյանի անվանյալ դատարաններում։ Խորհրդային շրջանի կամ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում ժամը 9.00-ն է եւ մինչեւ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀՀ պետբյուջեն վատ սովորություն ունի պարբերաբար սրան-նրան պարտք մնալու։ Անցյալ տարի բացառություն չէր նաեւ «Հայդեղագործություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը։ Անցյալ աշնանը մի քանի անգամ ընկերությունը նույնիսկ սպառնաց՝ պարտքը չմարելու դեպքում դադարեցնել դեղամիջոցների առաքումը դեղատներ։ Սպառնալիքը չիրականացվեց, քանի որ բյուջեն հասցրեց գլխի ընկնել, որ նման հարցերում կատակներ չեն անում, եւ գրեթե անմիջապես մարեց պարտքերը։ «Հայդեղագործություն» ՊՓԲ
ՄԱՐԻՈՏ-ԱՐՄԵՆԻԱՆ ԱՐՀԿՈՄ Է ԸՆՏՐՈՒՄ ԵՎ «ԱԶԱՏՈՒՄ» ՏՆՕՐԵՆԻՆ
Յուրաքանչյուր իրեն հարգող կոլեկտիվ, լինի գործարանի, թե մի այլ ձեռնարկության, գտնում է իր շահերը պաշտպանելու ձեւը։ Քաղաքակիրթ երկրներում դրանք արհմիություններն են, որոնք իհարկե խիստ տարբերվում են ԽՍՀՄ փառաբանված, իսկ ավելի ճիշտ՝ ձեւական պրոֆկոմից։ Նման մի ոչ ձեւական արհմիություն ստեղծելու (կամ եղածը ոչ ձեւական դարձնելու) փորձ է կատարում Մարիոտ-Արմենիա հյուրանոցի կոլեկտիվը։ Երեկ նրանք հավաքվել էին ընտրելու
Հայկական ֆինանսական ժամանակացույց
Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված վիճակն իհարկե, չի կարելի բացատրել միմիայն համաշխարհային ֆինանսական ցնցումներով։ Լատինաամերիկյան, ասիական, ռուսական ճգնաժամերից միայն վերջինը էական ազդեցություն թողեց մեր տնտեսության վրա։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 15-ից նորից փորձելու է պետական արժեթղթեր վաճառել։ Հայաստանում որքան էլ լարված լինի պետական արժեթղթերի շուկան, այն միշտ էլ վերահսկելի է։ Անցած տարվա բյուջեի
ՌՈՄԱՆՍ ՔՑՈՂԱԿԱՆ
Տարեվերջին՝ ֆինանսական լարվածությանը զուգահեռ, լրատվության միջոցներում նկատելիորեն աճել է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ։ Հնարավոր է, որ սա բնական է, օրինաչափ։ Սակայն մամուլը մի դարպասի խաղ է սկսել Կենտրոնական բանկի հանդեպ։ Անկեղծ ասած, Կենտրոնական բանկի մասին որեւէ լավ խոսք ասելու պատճառ գտնելը համարյա անհնար է։ Սակայն տարօրինակ է, որ քննադատվում է միայն գլխավոր բանկը։ Կառավարություն-Կենտրոնական բանկ
ԱՐՏԱԳԱՂԹ
Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդին բաժին ընկած պատերազմի եւ շրջափակման փորձություններին ոչ բոլորն են դիմացել: Շատ մարդիկ լքեցին հայրենիքը: Չեմ ուզում նրանց դատապարտել: Բայց եւ հրճվել նրանց կեցվածքով, որքան էլ ցանկանամ, չեմ կարող: Թերեւս կարելի է հասկանալ այն ձեռներեցին, որն արտասահմանում իր բիզնեսի համար ավելի ձեռնտու պայմաններ է փնտրում: Բայց գիտական եւ գեղարվեստական մտավորականության ներկայացուցիչների
Ակն ընդ ական՝ ըստ «Բջնիի»
ՀՀ վարչապետին եւ Կոտայքի մարզպետին անպատասխան նամակներ ուղարկելուց հետո Կոտայքի մարզի Բջնի գյուղի հանքային ջրերի գործարանի աշխատակիցները նամակ են ուղարկել «Առավոտին»։ Նամակի «բուն» բովանդակությունը հետեւյալն է. 1995 թ. գարնանը գործարանի դիրեկտոր Արեւշատ Հարությունյանը գործարանի աշխատակիցներին իմաց է տվել, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը սեփականաշնորհվելու է։ Աշխատակիցները դիմում են ուղարկել Սեփականաշնորհման հանձնաժողով եւ խնդրել, որ սեփականաշնորհվի
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նոր տարին սովորաբար նոր հույսեր է արթնացնում, մարդկանց ապագայի հանդեպ լավատեսությամբ լցնում: Իհարկե, ոչ միշտ եւ ոչ բոլորին: Այդպիսի մարդկանց մի ստվար խումբ է հավաքվում ամեն Աստծո օր «Այրարատ» կինոթատրոնի մոտ, այսպես կոչված ֆայլաբազարում: Այստեղ ոչինչ չի փոխվել, նույն անթրաշ մարդիկ են, դեմքի նույն արտահայտությունը, որը մոտավորապես այսպես կարելի է վերծանել. «Մարդ եք, գործ ճարեք,
Երբ կլռեն հեռախոսները, մուսաները կխոսե՞ն
«ԱրմենՏելի» եւ նրա շուրջ ծագած խնդրի կապակցությամբ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ կոմունիստները ստիպված են կեսկատակ սպառնալ. ձեզ խելոք պահեք, թե չէ փոստն ու հեռագրատունը կգրավենք («ԱրմենՏելով» եւ մնացածով, այսինքն)։ Հայաստանի Ժուռնալիստների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ ԶԼՄ ընկերակցության համատեղ հայտարարությունը դարձյալ «ԱրմենՏել» ձեռնարկության կողմից հեռախոսավարձի բարձրացմանը եւ հեռախոսակցությունների նոր սակագներին էր առնչվում։ Հայտարարության
ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱ
Հունվարի 16-ին Երեւանում կհիմնադրվի մի նոր հասարակական կազմակերպություն: Հասարակական կազմակերպություն, եւ ոչ թե կուսակցություն, որը, առանց իսկ վայրկյան կասկածելու կարելի է ասել, տարբերվելու է մյուս բոլորից։ Բավական է նշել հիմնադիրների անունները՝ ԱԺ նախկին փոխխոսնակներ Արա Սահակյան եւ Կարապետ Ռուբինյան, քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյան, Տեր Հուսիկ քահանա Լազարյան, խորհրդարանի տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի
ԼԱՎ ԼՈՒՐ
Լրագրողներից մեկը ՀՀ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանատան, Ամերիկյան համալսարանի, ամերիկյան տարբեր բարեգործական կազմակերպությունների «աշխարհագրական դիրքը» մեր մայրաքաղաքում դրանց հետախուզական նպատակների վկայությունն են։ Պրն Սարգսյանի ղեկավարած հասարակական փորձագիտական հանձնաժողովը չի՞ քննարկում այդ խնդիրն ու չի՞ հոգում համապատասխան քայլերի մասին։ Պրն Սարգսյանը հպարտորեն նշեց, որ մեր համապատասխան մարմինները աչալուրջ են եւ երկրի
Ընտրություններից առաջ եւ հետո
Հունվարի 14-ին Գագարին ավանի բնակիչները կրկին շրջափակել էին Երեւան-Սեւան ավտոխճուղին, պահանջելով լուծել գազամատակարարման, ջրամատակարարման եւ աշխատատեղեր ստեղծելու խնդիրները։ Հիշեցնենք, որ այս շրջափակմանը նախորդել էր հունվարի 12-ի շրջափակումը, որն ավարտվել էր Գեղարքունիքի մարզպետի եւ տեղական պաշտոնյաների խոստումներով։ Այս անգամ ճանապարհի ապաշրջափակման խնդիրը դրվել էր Դավիթ Զադոյանի վրա։ Պարոն Զադոյանը գագարինցիներին խնդրեց վերացնել շրջափակումը, գնալ ավան եւ
Կոմունիստները «սեւ ցուցակ» ունեն
Հունվարի 15-ին ՀՀ կառավարության շենքը հերթական անգամ շրջափակել էին Հայկոմկուսի ղեկավարներն ու կուսակցության անդամները։ Այս անգամվա շրջափակման պատճառը ոչ միայն «ԱրմենՏելի» կողմից իրականացվող հեռախոսավարձերի բարձրացումն է, այլեւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ հայ կոմունիստները, ժամադրավայր էին եկել ցուցապաստառներով, խորհրդային դրոշներով։ Ինչպես միշտ անարգանքի սյունին գամվեցին Արմեն Դարբինյանը, Էդուարդ Սանդոյանը եւ Պարույր Հայրիկյանը,
ՀԵՔԻԱԹ, ՀԵՔԻԱԹ, ՏԱՏՍ…
Արհեստավարժ կառավարության երկու առավել արհեստավարժ նախարար՝ Վահրամ Ավանեսյանն ու Արտակ Վարդանյանը Մամուլի ազգային ակումբի կազմակերպած ասուլիսի ամբողջ ընթացքում փորձում էին կատարելագործել «ԱրմենՏելի» շուրջ հյուսվող «հեքիաթային» պսակը։ Ստացվեց բանահյուսական զարմանահրաշ մի պատկեր, երբ լրագրողների հարցերը նախարարները չէին հասկանում, իսկ նախարարների պատասխանները պարզապես երկարաշունչ էին եւ ներեցեք՝ գրեթե ոչինչ չասող։ Մի բան ակնհայտ էր, սակայն դարձյալ նորություն
Արամ Սարգսյանը
ՀՀ նախագահի խորհրդականը փոխանակ երկրի ղեկավարին խորհուրդներ տա եւ որպես պետության ներկայացուցիչ փորձի լուծել ժողովրդին հուզող խնդիրները, պոպուլիզմի ձին հեծած, բարձրախոսը ձեռքին ցույցեր է անում՝ կառավարության սխալ քաղաքականության դեմ: Բացառված չէ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք, թե ինչպես է Վարդան Օսկանյանը պիկետ կազմակերպում Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջեւ՝ բողոքելով Անվտանգության խորհրդի հակահայկական բանաձեւի դեմ, կամ
ՄՆԱՑ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ
ԱՄՆ կառավարությունն ու անձամբ Բիլ Քլինթոնը դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը. երեկ հասարակական էքսպերտային հանձնաժողովը (ՀՀ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանի նախագահությամբ) քննարկեց ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության խնդիրը։ Լեւինսկու մատն այստեղ դժվար թե խառը լինի, սակայն մեր հանձնաժողովը նոր աշխարհակարգի ձեւավորումից հետո, Իրաքի ռմբակոծումներն ավարտելուց հետո, «Вот вернется Наталия – скажет свое мужское слова»: Իսկ մինչ այդ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԿԳՆԱ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կազմավորել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ մեկնելիք պատվիրակությունը։ Նրանում իրենց տեղերը պահպանել են Արմեն Մարտիրոսյանը («Բարեփոխումներ»), Գայանե Սարուխանյանը («Շամիրամ») եւ Ֆրունզե Խառատյանը (Կոմկուս)։ Երկրապահ Հրաչ Գրիգորյանը փոխարինվել է ԱԺՄ-ական Արշակ Սադոյանով։ Ու թեպետ ԵԽ ԽՎ կանոնակարգը պահանջում է, որ ստրասբուրգյան նիստերին մասնակցեն հիմնական խմբերի եւ խմբակցությունների
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱԹՈՌՆ ԱՎԵԼԻ ՓԱՓՈ՞ՒԿ Է
Դատելով վերջին տեղեկատվությունից, ԱԺ առաջիկա ընտրությունները բավականին անզիջում եւ հետաքրքիր են լինելու։ Մերձավորների շրջապատում իրենց պատգամավոր դառնալու նպատակադրման մասին են հայտնել ենթակառուցվածքների բնագավառը տնօրինող նախարար Գագիկ Մարտիրոսյանը եւ Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը։ ԱՄԵՆԱԽԵԼԱՄԻՏ ԵՐԿՐԱՊԱՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ Ըստ Ազգային ժողովում տարածվող լուրերի, արդեն իսկ նախատեսված է, թե ով է լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
Երբ բժիշկն արժանի չէ իր կոչմանը
Կուզենայի իննամյա թոռնիկիս թիվ 1 մանկական հիվանդանոցից դուրս գրելուց հետո շնորհակալական ջերմ խոսքեր գրել վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ս. Ս. Ասլանյանի եւ անձնակազմի մասին։ Բայց ստացվեց լրիվ հակառակը։ Եվ հիմա զայրույթով եմ գրում այս ամենը՝ խոսքս ուղղելով նրանց։ Հեռացրին թոռնիկիս «կույրաղիքը»։ Դուրս գրելը, մեզ համար անհասկանալի պատճառներով, երկարեց։ Երեխան տանը մնաց այնքան օր, ինչքան իրենք հրահանգել
ՄԱԽԱԹԸ ՊԱՐԿՈՒՄ ՉԵՍ ԹԱՔՑՆԻ
Հարցազրույցը հոգեբույժ Հարություն Մինասյանի հետ կայացավ իր իսկ առաջարկով: -Քաղաքի կենտրոնից հանվեց հնաշուկան։ -Նույնիսկ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում գոյություն ունեն հնաշուկաներ, որոնք կոչվում են «լվի» շուկաներ, ուր անգամ լու կարելի է գտնել։ Ռուսաստանում բառախոլկաները (հնոտիք) գործում էին նաեւ խորհուրդների ժամանակ։ Երեւանի հնաբնակները լավ են հիշում, որ ներկայիս «ԳՈՒՄ»-ի շուկայի տարածքում կար «սեւ» շուկա, ուր մարդիկ ձեռք
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ
Մի շարք երկրներում տնտեսական անկման միտումը եւ համաշխարհային տնտեսական աճի նվազումը ՄԱՀ-ի եւ Համաշխարհային բանկի հասցեին սուր քննադատության առիթ հանդիսացան։ ՄԱՀ-ի աշխատակիցները շատ երկրներում բավականին կոշտ գործունեություն են իրականացնում։ Նրանց հանձնարարականները հաճախ աղետաբեր են լինում որոշ երկրների համար։ Տնտեսական քաղաքականության փակուղին Այս իրադարձությունների ֆոնի վրա հետաքրքիր կլինի դիտարկել Հայաստանի հարաբերությունները ՄԱՀ-ի հետ, որոնք կարելի է