Օրվա լրահոսը

ՄՏՔԻ ԽԵԼՈՔՆ Է ԼԱՎ, ԱՍՈՒԼԻՍԻ՝ ԿԱՐՃԸ

«Ի տարբերություն այլ նախարարությունների ղեկավարների՝ մեր նախարարը շատ բաց է ԶԼՄ-ների համար»։ ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նոր նախարար Հայկ Գեւորգյանին ասուլիսի սկզբում այսպես գովեց նախարարության լրատվական ծառայության պետը։ Սա նախարարի առաջին «լայնածավալ» ասուլիսն էր, եւ պրն Գեւորգյանն այնքան էլ ծանոթ չէր լրագրողների հետ շփվելու «նրբություններին»։ Գիտություն եւ տեխնիկա Ասուլիսի առաջին մեկ ժամը պրն Գեւորգյանը

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

«Իշխանության կուսակցություն» թեմայով բանավեճին մասնակցում էին ՀՀ նախագահի նախկին երեք թեկնածուներ՝ Վիգեն Խաչատրյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Աշոտ Բլեյանը, իսկ Պարույր Հայրիկյանը թեպետ բանավեճին ներկա չէր, բայց նրա կուսակից Ներսես Զեյնալվանդյանի երեսին եթե չնայեիր, նրա ձայնը լրիվ ստեղծում էր Հայրիկյանի ներկայության պատրանքը։ Թեպետ բանավեճի հետ կապ չունի, բայց ուզում եմ առիթն օգտագործել։ ՌԱ(ԼԴ)Կ կուսակցության հրավիրած բանավեճին

ԱՐԱՐՔՑՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչու չի ընդգրկվում «Եվրոուղի» հասարակական կազմակերպության մեջ, «Հանրապետություն» պատգամավորական խմբի նախագահ Բաբկեն Արարքցյանն ասաց. «Ես մեծ հետաքրքրությամբ հետեւում եմ այդ կազմակերպության ստեղծման գործընթացին։ Երբ այն կայանա, ես կմասնակցեմ նրա համագումարին»։ Իսկ ինչո՞ւ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել ՀՀՇ համագումարի անցկացումը նախապատրաստող կազմկոմիտեի հունվարյան նիստին. «Դե, մեկին մասնակցել եմ, մյուսին՝ ոչ, զբաղվածության պատճառով»։

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՔԸՐՔԻՆ

Ինչպես «Առավոտին» տեղեկացրին ԱԳՆ լրատվական վարչությունից, արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 5-ին Լոս Անջելեսում հանդիպեց ամերիկահայ հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանին։ ԳԻԱՐՔՄԻ-Ն ՀՅԴ-Ի ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՏ ՉԻ «Քննադատելով Դաշնակցությանը, ԳիԱրՔՄի-ի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը միայն իր անձնական կարծիքն է արտահայտել,- «Առավոտին» հայտնեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը։- Մեր խորհրդի մոտեցումներն այս խնդրում տարբերվում են։ Ճիշտ է,

ՇԵՆՔԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՐԿԻՐՆ Է ՊԵՏՔ ԳՐԱՎԵԼ

«Ինչպե՞ս կարելի է ժողովրդին 1988-ի նման ոտքի հանել»,- Ազգային ռադիոյի թղթակցուհու այս հարցին ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդ հարցն ինձ տալիս էին 1995-ին, եւ ես 1996-ին ցույց տվեցի՝ ինչպես»։ Ասուլիսից հետո «Առավոտի» թղթակիցը փորձեց պարզել. եթե 1996-ի նախագահական ընտրություններում այդ «ինչպես»-ը մասնավորապես խորհրդարանի շենքն էր, ուրեմն ԱԺ ընտրություններում էլ այդ «ինչպես»-ը նախագահի

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Դորանք հայոց մէջ նախաքրիստօնեական ժամանակներ էին, այսինքն՝ քրիստօնեութեան հօբէլեանին նախօրդող ժամանակներ, եւ մարդիկ աջուձախ երդվում եւ երդվեցնում էին միմեանց՝ դէռեւս անտէղեակ լինելով յուրեանց Տիրօջ այն խօսքին, որ պատուիրում էր՝ մի՛ երդուիր։ Միով բանիւ՝ դորանք փօխաբէրութեանց ժամանակներ էին, այսինքն՝ մարդիկ ասում էին մի բան եւ անում էին բօլօրովին մէկ այլ բան։

ՕՐԵՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄՔԸ

Աբովյանցիների համար Ոսկերչյանը ո՛չ քաղաքապետ է, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր, այլ ընդամենը Կոտայքի մարզի ՀՀՇ նախագահն է Աբովյանի համայնքի ավագանու անդամները (բացառությամբ երկու- երեքից) մի՞թե չգիտեն, որ իրենց քաղաքապետը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ոսկերչյանը, հենց ինքը՝ օրենսդիրը կամայականորեն ոտնահարում է օրենքը։ Իհարկե, գիտեն, բայց նրանց ձեռնտու է Ոսկերչյանը, քանզի անօրինականության մթնոլորտում նեղանձնական հարցեր լուծելը շատ

ՍԵՎ ՑՈՒՑԱԿԻ ԲԱՂՁԱԼԻՆ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ

Բազմաթիվ հաշմանդամների, պատերազմի վետերանների, միայնակ մայրերի, որբ երեխաների, միայնակ թոշակառուների եւ հասարակության այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների ամեն տեսակի արտոնություններից զրկելուց հետո մնացել էր ամենամեծ ու դժվար խնդիրը՝ հայտնաբերել նրանց։ Սոցապ նախարարությունը՝ մի կառավարական շտաբ էլ հետը, լծվեցին այդ հրատապ գործին՝ սկսեցին փնտրել կարիքավորներ եւ միաժամանակ այդ կարիքավորներին փնտրելու եւ գտնելու ճիշտ մեխանիզմները։ Խոստացան, որ դա

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆ

1999 թ. հունվարի 1-ին հայ հասարակությունը, քաղաքական ուժերը եւ պաշտոնյաները անակնկալի եկան՝ տեղեկանալով, թե «ԱրմենՏելը» պատրաստվում է բարձրացնել հեռախոսային ծառայությունների արժեքը՝ մեր ժողովրդին զրկելով կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից։ Մինչեւ իսկ անակնկալի էր եկել կապի նախարար Արտակ Վարդանյանը, որը չէր մասնակցել «ԱրմենՏելի» սեփականաշնորհմանը, որի համար թերեւս շատ է ափսոսում։ Եվ մեր ժողովրդասեր իշխանություններն ու իշխանավորները, նրանց

Մեղավորի փնտրտուք

Առաջ ամեն ինչ պարզ էր. մեր բոլոր դժբախտություններում մեղավոր էր նախագահը /նախկին/՝ համենայնդեպս այդպես էր երեւում «անհաշտ ընդդիմության» աչքին: Այստեղից էր բխում ընդդիմության քաղաքական ծրագրի գրեթե միակ կետը՝ «հրաժարական»: Այն ժամանակ շատ մարդիկ՝ ե՛ւ «հասարակ» ու ո՛չ այնքան «հասարակ», տրվել էին այդ տրամաբանությանը: Այսօր նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմությունը չի պնդում, թե ամեն ինչում մեղավոր է նախագահը

Առողջություն ձեզ, նախագահներ

 Ինչպես հայտնի է, Նոր տարուն բոլորը միահամուռ միմյանց առողջություն են մաղթում, իսկ հետո բոլորը միահամուռ հիվանդանում են։ Նախագահներն էլ են մարդ, եւ նրանք էլ են միահամուռ հիվանդանում։ Անցած շաբաթ հիվանդացան Ռոբերտ Քոչարյանը, Բորիս Ելցինը եւ Հեյդար Ալիեւը։ Մեր նախագահը, որքանով հայտնի է, իր ռուս եւ ադրբեջանցի պաշտոնակիցներից ավելի հանգիստ տարավ հիվանդությունը եւ դա հասկանալի է,

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ

ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն իր հերթական նիստում քննարկեց հարկային քաղաքականության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները։ Նիստին հրավիրվել էր ՀՀ նախագահի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Որպես ՀՀ հարկային տեսչության նախկին պետ, պարոն Թումանյանը բարեխղճորեն ներկայացրեց հարկային դաշտը եւ դրանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղը։ Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ-ում բոլոր հարկերը պետական են, տեղական հարկեր գոյություն չունեն։

Կաշառք «տվողներից» մեկը հետախուզման մեջ է

Առեւտրի նախկին նախարարը դատարան է գալիս տուժողի կարգավիճակով Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը երեկ, ըստ էության, ավարտեց մի դատաքննություն, որն առնչվում էր առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանի անվան հետ։ Վերջինս, ի դեպ, դատաքննությանը մասնակցում է որպես տուժող, իսկ սույն քրեական գործը հարուցված է Վարդան Բաբայանի նկատմամբ, որին առաջադրված մեղադրանքն է՝ ակնհայտ կեղծ մատնությունը։ Վարդան

Հետո՞ ինչ, որ նախագահին են պաշտպանել

Թերեւս գովելի նախաձեռնություն էր ՍԻՄ, ԳիԱրՔՄի, Դեմկուս, «Մտավորական Հայաստան», «Հայաստանի սպառողների միություն» եւ «Մարդու իրավունքների պաշտպանություն 96» (կամ 98 – Լ. Ա.) կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ հավաք-ասուլիսը՝ նվիրված սակագների բարձրացմանն առհասարակ։ Մասնավորապես՝ «ԱրմենՏելին»։ Ամեն ինչ հալած յուղի պես կլիներ, եթե մի պահ մոռանայինք, որ այս կուսակցություններն են հիմնականում սատարել մեր նախագահին՝ ընտրությունների ժամանակ եւ

ՆՈՐԻՆ ՉԳՏԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐԵՑԻ՞Ն

ՀՅԴ բյուրոն լուծարել է «Ազգային հարցի եւ գենոցիդի ուսումնասիրման կենտրոնը», որն այդ խնդիրների առնչությամբ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ էր հրատարակել։ Լուծարման պատճառները պարզելու համար դիմեցինք կենտրոնի նախկին տնօրեն, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին. «Եվ դիմել էի բյուրոյին՝ խնդրելով ինձ ազատել կենտրոնի նախագահի պարտականություններից, քանի որ զուտ ֆիզիկապես հնարավոր չէր դա կատարել։ Խնդիրը քննվել է, բայց

ԼԱՎ ԼՈՒՐ

«Եթե ես նման բան արած լինեի, ինձ վաղուց դաշնակցությունից հեռացրած կլինեին, որովհետեւ որեւէ դաշնակցական չի կարող կողմ լինել Հայաստանի՝ որեւէ պետության մաս կազմելուն»։ Այդպես պատասխանեց Վահան Հովհաննիսյանը Աղասի Արշակյանի այն մեղադրանքին, թե ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մինչ պաշտոնյա լինելը կողմ է եղել Հայաստանի՝ «Ռուսաստան-Բելառուս» դաշինքի մեջ մտնելուն։ Ուրախալի է, որ դաշնակցությունն այժմ ճիշտ ուղու վրա է,

ԱՆԿԱԽ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Բայց՝ ոչ համերաշխ Թանկացումների այս ֆոնի վրա համարյա թե չնկատվեց էլ, որ Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՓԲԸ-ն հունվարի 1-ից թանկացրել է անկախ հեռուստաընկերությունների ամենամյա հաճախականության շահագործման վարձավճարը։ Այն էլ տասնյակ անգամ։ Այսինքն՝ անկախ հեռուստաընկերություններն ամեն ամիս պետք է վճարեն 1000 դոլար՝ եթեր դուրս գալու համար։ Այն, որ այս խնդիրն ունի եւ՛ քաղաքական, ե՛ւ տնտեսական ենթատեքստ կամ

ՄԻ ՔԱՆԻ ԼՈՒԾՈՒՄ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ

Որքան խորն ես ուսումնասիրում նոր նշանակված դատավորների պաշտոնական պիտանիության այս տարվա ցուցակները, այնքան ոգեւորվում ես։ Դե, իհարկե, նրանց մասնակցությամբ մեկ «ստուգարքային» դատավարությունը կարող էր բավարար լինել դատավոր դառնալ-չդառնալու հարցում։ Սակայն մերն ուրիշ է, եւ բնականաբար, մեր դատավորների ջուրն էլ, գիրն էլ ուրիշ ջրեն, ուրիշ գրեն են գալիս։ Դատավորի ցմահ պաշտոնում նշանակվելու համար հետաքրքիր նախանձախնդրություն ցուցաբերեցին

ՄՈՒԹ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐՈՎ ԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» կազմակերպության նախագահ, ԳիԱրՔՄի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը վերջերս բավական սուր հայտարարություններ է անում։ Դրանց թիրախը մեկ ընտրություններում իրենց պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանն է, մեկ՝ ՀՅԴ-ն, ահա այժմ էլ՝ բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանը։ Աղասի Արշակյանը նշեց. «Բագրատ Ասատրյանին ինչո՞ւ առեւանգեցին եւ 100 հազար դոլար պահանջեցին, քանզի Կենտրոնական բանկի իր աշխատակիցները եւ ինքը երկարաժամկետ վարկ տրամադրելու

ԱՌԱՅԺՄ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի հետ նախատեսած հանդիպումն անընդհատ հետաձգվում է։ Նույնիսկ տեղեկություններ կան, թե արտգործնախարարի համար երեք անգամ ինքնաթիռի տոմս է գնվել եւ երեք անգամ էլ այն հետ է վերադարձվել հանդիպման հետաձգման հետեւանքով։ ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն վերջերս ադրբեջանական մամուլում տպագրված

ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ իր խորհրդական Արամ Սարգսյանը պիկետ է գլխավորում ընդդեմ մի գործարքի, որն ինքը «փայլուն» էր գնահատում՝ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը բացասաբար է վերաբերվում նման գործունեությանը։ Սակայն խորհրդականների այս ինստիտուտը ստեղծվել է քաղաքական փոխզիջումների արդյունքում եւ խորհրդականներին արգելված չէ կարծիք հայտնելը։ Նախագահն

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների յամար Եւ այդ տարիներին հայոց մէջ աննախադէպ ծաղկում եւ բարգաւաճում էր չօրրորդ իշխանութիւնը, քանզի, ի տարբէրութիւն երրորդ իշխանութեան դատաւորների, չօրրորդ իշխանութեան լրագրողներին ոչ ոք չէր ստիպում երդում տալ։ Այդ իսկ պատճառաւ հայոց մէջ օրէցօր բազմանում էին թէրթերն ու հէռուստաալյակները, բայց, այսույանդէրձ, տէղեկատուական դաշտի յիմնական յաջօղութիւնը պատկանում էր «Երեւանի մամլոյ ակումբի կլօր

ՔԱՅԼ ԴԵՊԻ ԵՎՐԱՆՈՐՈԳՈՒՄ

«Տունդ ռեմոնտ անես» այս յուրօրինակ «անեծքը» մեկմեկու «բաշխում» են ոչ թե թշնամիները, այլ հիմնականում հենց տունը նորոգող մարդիկ։ Իսկապես որ տան նորոգումը անեծքի նման բան է. ում է հաճելի շինհրապարակ հիշեցնող տունը, որտեղից ամեն տեսակ ներկերի, քսուքների հոտ է գալիս, ուր որեւէ մաքուր եւ հարմար տեղ չես գտնի անգամ նստելու համար։ Այդուհանդերձ, ոչ ոք չի

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍՏՂԵՐԻ

Կան մարդիկ, որոնք երկրպագում են որեւէ դերասանի, երգչի կամ ուղղակի աստղի, ինչը նորմալ եւ բնական երեւույթ է։ Իսկ կան մարդիկ (հատկապես երիտասարդներ), որոնք այնքան են երկրպագում որեւէ աստղի, որ պատրաստ են կյանքը զոհել հանուն նրա… Կարծում եմ, շատերը կհիշեն այն դեպքը, երբ առաջին անգամ հյուրախաղերով Երեւան եկան «Կոմբինացիա» խումբը, հետո «Լասկովի մայ» խումբը, եւ այդպես

Ո՞Ր ՊԱՇՏՈՆՈՒՄ ՈՒՆԵԻՆՔ ՇԱՏ ԲԱՆ

Դատավոր դառնալ, էն էլ ցմահ, համաձայնեք՝ հրապուրիչ է, եթե պատկերացնենք, որ այս երկրում անգամ հանրապետության նախագահը ցմահ չէ։ Ամենայն հայոց կաթողիկոսից հետո մեր պետության մեջ ցմահ են միայն դատավորները։ Երրորդ պատվավոր տեղում հավակնում են լինել գործազուրկները կամ, ասենք, խաբված ավանդատուները։ Դատավոր դարձան, կարեւոր չէ քննությամբ, թե «կոլոքվիումով», նախկին դատավորներ, քննիչներ, վարչության պետեր, նախարարի տեղակալներ, դատախազության

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ ԷՔՍՏԵՐԻԵՐՈՒՄ

Միջին հայաստանցի ընտանիքի մասին, թվում է, կարող է պատկերացում տալ այն պարտադիր վճարումների փունջը, որը յուրաքանչյուր բնակչի առջեւ դնում է պետությունը։ Իսկ ինչո՞ւ՝ թվում է։ Այդ վճարումների գումարը իսկապես արտացոլում է միջին ընտանիքի սոցիալական վիճակը, միայն թե՝ չվճարումների դեպքում։ Այն բոլոր ընտանիքները, որոնց դիմեցինք այս հարցով, լավագույն դեպքում իրենց վճարումները կատարել են 1996-ի համար։ Ընտանիքներ

Ուրիշի բյուրեղյա երազանքն իրականացնողները

Յուրաքանչյուր վարչապետ իր կառավարման ընթացքում ձեռք է բերում մի որոշակի բյուրեղյա երազանք, որի իրականացումը որպես օրենք, կատարվում է հաջորդի կողմից։ Այս առումով հատկանշական է Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք ՀՀ կառավարության եւ հարկային տեսչության խորքերում առաջացած այն միտքը, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր չի կարող լինել կամ դառնալ, եթե Հայաստանի առեւտրական կետերում տեղադրված չեն հաշվիչ էլեկտրոնային դրամարկղեր։

ՀԵՆՑ ՈՐ ԵՎՐՈՆ ԿԱՆԽԻԿ ԴԱՌՆԱ, ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ

Այս տարվա հունվարի 1-ից ստեղծվեց եվրոպական միասնական տարադրամը՝ եվրոն։ Եվրամիության անդամ 11 երկրներ՝ Բելգիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Ավստրիան, Պորտուգալիան եւ Ֆինլանդիան դարձան Եվրոլանդի հիմնադիրներ։ Եվրոն Եվրոպական միության միասնական տարադրամն է։ Այն առայժմ անկանխիկ է եւ կանխիկ կդառնա միայն 2002 թվականին։ Ե՞րբ եվրոն կմտնի Հայաստան հարցով դիմեցինք Կենտրոնական բանկ։ Այստեղից «Առավոտին» պատասխանեցին,

ԽՈՍՔԻ ԿՈՒԼՏՈՒՐԱ

– Բանավոր կամ գրավոր խոսքում ինչպե՞ս անցնել հաջորդ նախադասությանը, որը ոչ մի կերպ չի հաջողվում կապել նախորդի հետ: – Մտցնում ես «ինչեւէ» բառը ու անցնում առաջ: – Ինչպե՞ս կարելի է բարեկիրթ ձեւով եւ միաժամանակ ջերմորեն հրաժեշտ տալ ընկերոջդ, ցանկանալով նրան հաջողություն: – Դե, դավայ։ – Ո՞ր դարձվածքին են առավել հաճախ դիմում միջին մակարդակի հռետորները: –

Երկխոսություն՝ ճակատագրական որոշումից առաջ

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ ԱԺ նիստի սղագրությունից, որի արդյունքում 1998-ի փետրվարի 17-ին ընդունվեց հեռահաղորդակցության մասին օրենքը։ Հիշեցնենք, որ այդ օրենքով հեռախոսակապի համակարգը մենաշնորհային ձեւով փոխանցվում էր «ԱրմենՏելին»։ Խ. Հարությունյան– Թույլ տվեք ինձ, որպես ԱԺ-ի նախագահ, օրենքի վերաբերյալ եւս 2 խոսք ասել։ Այս նախագիծը այն նախագծերից է, որ բավականին երկարաշունչ քննարկումներ է անցել։ Քննարկումներ է անցել,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930