Օրվա լրահոսը
ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է,
ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ՈՍՏԱՆԸ ՀԱՅՈՑ… Որքան գաղտնիք կա ոստանում այդ գոց… Ի՞նչ գաղտնիք կարող է լինել ոստանիկ քաղաքում, որն ահա 2780 տարի շարունակ աշխարհի տեսողության դաշտում է։ Երեւանը խխունջի նման գոցված չէ պատյանում։ Բաց է ու սրտաբաց։ Ընդամենը երեք ամիս առաջ նա կրկին իր սիրտը բացեց աշխարհի առաջ եւ օպերայի թատրոնի շենքում հարյուրավոր հյուրեր ընդունեց
«ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ
«ԱրմենՏելի» եւ հունական OTE ընկերության համատեղ գործարքը ոմանք համարում են դեռ դարամփոփիչ նշանակության, ոմանք՝ ազգադավ ու խայտառակ։ Ընդ որում, շատերը փորձում են քողարկում-քողարկում խաղալ, ժամանակային առումով «քցում» են անում, պնդելով, թե գործարքը կնքվել է մոտավորապես քարեդարյան դարաշրջանում, երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի նախապապերն օգտվում էին պալեոլիթի ժամանակաշրջանի կապի միջոցներից, իսկ
ԴՊՐՈՑԸ ՆԱԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՀՈԳՍԵՐ ՈՒՆԻ
Դպրոցական աշխատանքներում երկրորդական բաներ չկան։ Պահակն ու սպասարկող անձնակազմն էլ ինչ-որ տեղ մանկավարժ են։ Ճիշտ է, նրանց աշխատանքի ընդունելիս կրթության մասին փաստաթուղթ չեն պահանջում։ Բայց աշխատանքի ընթացքում նրանց մեջ ձեւավորվում են մանկավարժական վարվելակերպի գծեր՝ իրենց ոչ ուղղակի պարտականություններով օգնելով մանկավարժներին։ Դպրոցը ոչ մի բանի պակաս չպետք է ունենա՝ սկսած կավիճից, ավելից, մաստիկայից, վերջացրած սեղան-նստարաններով, գրատախտակներով
Մարդասիրական օգնության պարաններ՝ կախաղանի համար
Ժողովուրդն իր ունեցածն է վաճառում, որ ապրի, իշխանավորները՝ երկրի, որ հարստանան։ Տասը տարի է՝ նպատակասլաց եւ հետեւողականորեն ծախում են ոչ թե երկիրը կամ հանրապետությունը, այլ՝ Հայաստանը։ Հանրապետություն էլ, պետություն էլ, կարելի է ստեղծել, բայց Հայաստան՝ ոչ։ Նախկին նախագահը խորհրդային ծաղկուն Հայաստանի իշխանության գլուխ անցնելուց մեկ տարի հետո հայտարարեց. «Մեզ ավերակներ բաժին ընկան»։ Այսպես ասելով՝ նա
ՊԱԼԱՐԱԽՏՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՆՐԱ
Մի քանի շաբաթ առաջ Աբովյանում գտնվող հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները դիմել էին, ինչպես ընդունված է ասել, բողոքի ծայրահեղ ձեւի՝ գործադուլի։ Հայերեն դրան ավելի շատ «դանակը ոսկորին հասնել» կամ «համբերության բաժակը լցվել են» ասում։ Արտահայտությունների բազմազանությունն ու առատությունը թերեւս կարող են հաղորդել անցյալ տարվա հուլիս ամսից աշխատավարձ չստացած կոլեկտիվի հուսահատությունը։ Առողջապահության նախարարության ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման
ԱՆՎԵՀԵՐ ԴՐԱՄԸ
Ուրբաթ օրը Կենտրոնական բանկը հրապարակեց «Դրամավարկային քաղաքականության 1999 թ. ծրագիրը»՝ այս փաստաթղթով հայտարարելով, որ սղաճի առավելագույն մակարդակը 1999 թ. կազմելու է 10%։ Ուրբաթ օրը աշխատանքային շաբաթն ավարտվեց։ Կենտրոնական բանկը շաբաթ-կիրակի վայելում էր իր վաստակած հանգիստը։ Հանրապետությունում գործող մյուս բանկերն իրենց չենջ-փոխանակման կետերով միանգամից զգացին «ճնշման» բացակայությունը։ Դրամի փոխարժեքը միանգամից աճեց։ Դրամը անվեհեր սկսեց նոր բարձունքներ
ԵԿԵԼ ԷԻՆ՝
ԵԿԵԼ ԷԻՆ՝ ՎԱՆՈՅԻՆ ԲՌՆԵԼՈՒ Ընդմիջումն ավարտվեց։ Խորհրդարանի դահլիճը լեփ-լեցուն է։ Միջանցքում մնացինք մի քանի հոգով, մեկը Վանո Սիրադեղյանն էր։ Բարձրախոսից հնչում է գլխավոր դատախազի ձայնը։ Մի քիչ դողում է, մի քիչ անբնական է։ Միջնորդությունն ընթերցվեց։ Գրեթե ավարտին միջանցքում հայտնվեցին թիկնեղության տարբեր աստիճանի յոթ տղամարդիկ։ Հիմնականում կաշվե բաճկոնով կամ կաշվե վերարկուներով էին։ Կանգնեցին, ծխեցին։ Երբ նիստն
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է 1998 Թ. ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ
Միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վանո Սմբատի Սիրադեղյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, անձնական շահագրգռվածությունից ելնելով 1993թ. դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել եւ Մոսկվայում իրականացնել «Հայկական միջազգային ասամբլեայի» նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը։ Վահան
Կիմ Բալայանի սպանությունը Դավիթ Շահնազարյանն էր կանխել
«Առավոտի» խնդրանքով Կիմ Բալայանը հեռախոսով մեկնաբանեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության մեջ պարունակվող այն պնդումները, թե Վանո Սիրադեղյանը «1994-ի մայիս-հուլիս ամիսներին Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել եւ իրագործել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի, ինչպես նաեւ ՀՀ ԱԱՊՎ պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ նրանց կողմից ծառայական եւ հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ»։ «Բավական նորմալ ընդունեցի այդ
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ՍԱ ՈՒՐԱՑՈՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
Անցած մեկ տարին, թերեւս, ամենադժվարը ինձ համար է եղել։ Համենայնդեպս, իմ կյանքում դա ամենադժվար տարին էր։ Ոչ թե այն պատճառով, որ պաշտոնական մամուլի (պաշտոնական եմ համարում նաեւ այդ թեկնածուին կողմ կանգնած կուսակցական մամուլը), այդ մամուլի զանգվածային հալածանքի առարկա դարձա (92-95 թթ. մամուլն էլ իմ հանդեպ նույնքան դաժան է եղել), ոչ թե քրեական գործ հարուցելու ջանքի
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց անկախ հեռուստա եւ ռադիոընկերությունների ղեկավարների հետ: Ըստ ոչ պաշտոնական լուրերի, նախագահը համաձայնեց վերանայել Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի որոշումը՝ հաճախականության տարեկան վարձը 25 անգամ բարձրացնելու մասին: Անցած տարվա վարձը, հավանաբար, չի պահպանվելու, սակայն թանկացումն էլ շեշտակի չի լինելու: Նախագահն առաջարկեց ընկերությունների ղեկավարներին՝ մշակել իրենց առաջարկությունները եթերի շահագործման վերաբերյալ՝ դրանք կապի նախարարության հետ
Մրսում էին, բայց պահպանում
Հայաստանի պահպանողականների կուսակցությունը շաբաթ օրը մի բուռ պահպանողականներով հավաքվել էր Կամերային երաժշտության տան ցուրտ դահլիճում։ Կտրող ցուրտը կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանին ստիպում էր կտրուկ արտահայտություններ անել։ Մասնավորապես՝ պահանջել ՀՀ նախագահից «առանց այլեւայլությունների» պաշտոններից հեռացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանին, Լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանին, Կառավարությանն առընթեր
ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՂԱԼԱԹ
Հունվարի 25-ին ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցման համար հրավիրված արտահերթ նիստը սկսելուց դեռ շատ առաջ էլ ԱԺ պատգամավորների մեծ մասն արդեն գիտեր, որ հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ներկայացնելու պատգամավոր, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին ձերբակալելու վերաբերյալ։ Ուստի, բնական էր, որոշակի, թեպետ թույլ արտահայտված լարվածությունը պատգամավորների շրջանում։ Ինչեւիցե, մինչ մեծ ներկայացումը կսկսվեր, իսկ դա
ԱՅԺՄ Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԱՍԻՆ
Այսօր, ժամը 10-ին նշանակված ՍԴ քննությունը՝ «Հեռահաղորդակցության մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, Գագիկ Հարությունյանը չցանկացավ հետաձգել։ ԱԺ պատգամավորները որոշակի միտումնավորություն էին տեսնում, թե ինչու էր հատկապես այդ օրը նշանակվել նիստը։ Այնուամենայնիվ, եթե այսօր էլ մերժվի հետաձգման մասին դիմումը՝ նիստը կանցնի առանց պատգամավորների ներկայացուցիչների մասնակցության։ Քանզի, ասենք, Էդվարդ Եգորյանը ելույթ է ունենալու ԱԺ-ում «Հայրենիք» խմբի անունից։
ՀՈՒՆՎԱՐԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՄԻՍ Է ՀՀՇ-Ի ՀԱՄԱՐ
Ուղիղ 1 տարի առաջ, 1998-ի հունվարի 21-ին ՀՀՇ վարչության անդամները ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձի առնչությամբ հայտարարեցին. «գործադիր իշխանությունը կաթվածահար է» եւ որ «հարկավոր է վերականգնել գործադիր իշխանության միասնականությունը»։ Հայտարարություններ, որոնք բավական արագացրին դեպքերի ընթացքը։ Երեկ, ԱԺ նիստի ավարտից հետո «Հանրապետություն» խմբակցությունը շուրջ երկուսուկես ժամ նիստ անցկացրեց, որին մասնակցում էին նաեւ «Շամիրամ» խմբակցության
ԱԺ-Ն ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ
Պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, թե չի կարծում, որ Ազգային ժողովում առկա ընթացքները կարող են խորհրդարանի լուծարման պատճառ հանդիսանալ։ «Այդ գնացքն արդեն գնացել է»,- ասաց Խոսրով Հարությունյանը։ «ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Երեկ «Ա1+» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը հայտնեց, որ իր խումբը կողմ է քվեարկելու դատախազ Հովսեփյանի
ԵՍ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԳՏՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՈՒ ՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՀԱՐՑԵՐ
«Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք գլխավոր դատախազի միջնորդության մեջ պարունակվող հիմնավորումները բավարա՞ր է համարում Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու համաձայնություն տալու համար՝ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Գիտեք, ինքս էլ դեռ հարցեր եմ տալիս ինքս ինձ եւ փորձում եմ այդ հարցերին պատասխանել։ Անհամեմատ ավելի մանրամասն ներկայացվեց այս անգամ գործը, քան Նվեր Չախոյանի
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԱՅՐԷՋՔԸ
Սպիտակ քաղաքի բնակիչ Մամիկոն Յարմալոյանը 1998 թ. հունիսի 25-ին պատրաստակամ զորակոչվեց հայոց բանակ։ Ծառայության է անցնում Սիսիանում տեղակայված զորամասում։ Երեք ամիս անց զինվորի մոտ նկատվում են հոդերի ախտահարում եւ բորբոքում, ֆունկցիայի խանգարում, պոլիարթրիթ, սահմանափակվում են մկանային շարժումները։ Սիսիանի զինվորական հոսպիտալում 3 ամիս անարդյունք բուժվելուց հետո որպես ծանր հիվանդ տեղափոխվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալի թռիչքային բաժանմունք
ՆՈՐ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Վերջերս ԿԳ նախարարը, բողոքելով Կրթության օրենքի վերաբերյալ այս կամ այն ընդդիմախոսի «ոչ հայեցակարգային», մանր-մունր քննադատություններից, գտնում է, որ արհեստավարժի իր ականջին ցանկալի է լսել «այլընտրանքային առաջարկություններ» կրթության ներկայացվող օրենքի կամ «կրթության այլընտրանքային օրենքի» վերաբերյալ: Միաժամանակ հաղորդակցվեցինք 3000- 4000 էջանոց կրթության կանադական օրենքին եւ էլի ինչ-որ մի այլ երկրի մի երկու էջանոց նման փաստաթղթին: Պատմաբան-նախարարը ունկնդիրներին
Զգուշացեք խաբեբաներից
Արդեն մի քանի տարի է, ինչ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ հանդիպում ենք համեստ արտաքինով, միշտ կեպիով միջահասակ մի տղամարդու, որ ձեռքի փոքրիկ ճամպրուկը բացած ծխախոտ է վաճառում, հետն էլ հաճախակի ծխում։ Չգիտեմ՝ ինչպես կայացավ մեր ծանոթությունը, բայց ես, որ ծխող չեմ, կցանկանայի ամեն օր գնել նրա բոլոր ծխախոտները, միայն թե ժամերով փողոցում չկանգնի։ – Ուրիշներն
ՄԵԾ ՇՂԹԱՅԻ ՄԵԿ ՕՂԱԿԸ
«Իմ դուստրը բարոյապես մեռած է թե՛ իր երեխաների, թե՛ ինձ եւ թե՛ շրջապատի համար»,- պատմում է մայրը։ -Չեմ ուզում, որ իմ միակ զավակը՝ դուստրս, մարմինը թուրքերին եւ այլոց վաճառելով դրամ վաստակի։ Թող չծնվեր նա եւ անպատիվ չաներ բոլորիս,- մղկտում էր տարաբախտ մայրը։ Նա դատապարտում էր իրեն, որ չի կարողացել լավ աղջիկ դաստիարակել, դժգոհում էր իր
ՄԻ ՔԻՉ ՀՂԻՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՎ
Չափավոր կամ նորմալ ազատականություն չի կարող լինել։ Ինչպես չի կարող լինել «չափավոր ազատություն» կամ «մի քիչ հղիություն»։ Դու կամ ազատ ես կամ բանտարկյալ։ Ուրիշ կերպ չի լինում։ Հենց այս ակնհայտ ու պարզ մտքերով սկսվեց մեր զրույցը հանրապետության խոշոր ձեռներեցներից մեկի «Arsoil» ընկերության տնօրեն Գուրգեն Արսենյանի հետ։ Փորձենք պարզել, թե ինչ է կատարվում գործարարության ոլորտը կարգավորող
Բագրատյանը բարկանում է
Բագրատյանը բարկանում է «Ազատություն» կուսակցության վարչությունը 1999 թ. հունվարի 20-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ երկրում տիրող քաղաքական ու տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Այդ փաստաթղթում մասնավորապես ասված է. Հայաստանում առկա քաղաքական, տնտեսական իրավիճակը «Ազատություն» կուսակցության վարչությունը գնահատում է որպես ամենավատը 1990 թվականից ի վեր. երկիրը գտնվում է կոմունիստա-սոցիալիստական, ռազմա-բյուրոկրատական տոտալիտար ռեժիմի վերականգնման ճանապարհին՝ անկախության, Ղարաբաղի եւ զարգացած հասարակություն
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ
«Օրագիր» թերթի երեկվա հերթական հյուրը նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն էր։ Մինչ հանդիպումը, բաժանվեց կուսակցության հայտարարությունը։ Այն ընդունվել էր, որովհետեւ «մեր աչքի առաջ վիճակը վատանում է, իշխանության եկած քաղաքական ուժերին սթափեցնելու բոլոր հնարավորությունները, դժբախտաբար, ազդեցություն չունեցան»։ Պարոն Բագրատյանը հիշեցրեց, որ 1993 թ. փետրվարից ինքը գլխավորել է «մի կառավարություն, որին են պատկանում բոլոր հիմնական
ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊ
Մինչ Հայաստանի «զմրուխտը» շարունակում է արագ լճանալ` արդեն իսկ գոյություն ունեցող Սեւանի հարյուրավոր լճակ ու ճահճուտներին ավելացնելով հարյուրավոր նորերը, հայոց բանակը շարունակում է զորանալ: Օրեցօր: Որովհետեւ, ինչպես ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ «բանակը մեր կայացած միակ ինստիտուտն է»: Ղուկասյանից առաջ, անշուշտ, շատերն են նույն ճշմարիտ միտքն արտահայտել պատեհ առիթների ժամանակ: Մարզպետին մեջբերեցինք, որովհետեւ, ի թիվս
«Տվեք մեր փողերը եւ վերջ»
Հանրապետության ակտիվ եւ, ինչպես իրենք բնորոշեցին, «առողջ» կանայք եւ տղամարդիկ, այլ կերպ ասած, «Հայկանդուխտ» ավանդապահ-ժողովրդավարական «խառը» կուսակցությունը, իր բողոքի ձայնը միացրեց այս ու այն սակագների (եւ ոչ միայն) բարձրացման դեմ պայքարողների ձայնին։ Ընդ որում, մայրաքաղաքի մի քանի տեղերում։ Յուրաքանչյուր հարց բարձրացվել է համապատասխան տեղում. խաբված ավանդատուները հավաքվել էին Կենտրոնական բանկի մոտ, հայտնի գործարքներում մեղավոր պաշտոնյաներին
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտը» ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից հետաքրքրվեց երկրի ղեկավարի առողջական վիճակով: Արդյոք պրն Քոչարյանն արդեն ապաքինվե՞լ է գրիպից եւ ինչո՞ւ նրա առողջության մասին տեղեկությունները պարբերաբար չեն հայտնվում հասարակայնությանը: Խոսնակի պատասխանը հետեւյալն էր. «Նախագահն առողջ է: Իրեն լավ է զգում: Առողջության հետ կապված որեւէ խնդիր չունի: Վերջին շրջանում հանրապետությունում տարածված գրիպից նաեւ նրան չհաջողվեց խուսափել:
Երկու կարեւոր հայտարարություն մեկ ցուրտ սենյակում
«Ազգային անվտանգության» կուսակցությունը խորհրդակցության էր հրավիրել իր անդամներին, այլ կուսակցությունների ներկայացուցիչների եւ լրագրողների։ Կուսակցության գաղափարական լիդեր Իգոր Մուրադյանը խորհրդակցության ընթացքում քաշում էր իր «թազբեհը» եւ հավանաբար մի լավ «փիքր» էր անում էս աշխարհի հոգսն ու ցավը։ Խորհրդակցության հռետորի՝ կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի ձայնը չափազանց հռետորական էր։ Ելույթի խրոխտ տոնայնությունը մի պահ տարօրինակ թվաց Մեխանիկայի ինստիտուտի
ՎԱՀԵ՛, ԱՍԱ՛, Ո՞ՐՆ Է
ՎԱՀԵ՛, ԱՍԱ՛, Ո՞ՐՆ Է ՃԱՄՓԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ Պաշտոնական Հունվարի 27-ից փետրվարի 1-ը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, խորհրդական Վահրամ Ներսիսյանցի, իր օգնականի եւ մամուլի քարտուղարի հետ անց կկացնի Շվեյցարիայում։ Ուղեկցող անձանց թվում կլինի նաեւ «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենը։ Այցի նպատակը «Գլոբալացում եւ գլոբալիզացիայի ազդեցության ներքո կառավարում» համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելն է։
Իշխանամետ կուսակցապետեր
«ԱրմենՏելի» հարցով իշխանության «ինքն իր դեմ» պայքարի դիալեկտիկական գործընթացն անցյալ շաբաթ բարեհաջող ավարտ ունեցավ: Երկար պրպտումներից հետո իշխանամետ կուսակցությունների ղեկավարները /մասնավորապես՝ նախագահի խորհրդականները/ կարողացան պարզել, որ «ԱրմենՏելի» գործարքը ընդհանուր առմամբ Հայաստանի համար շահավետ է, իսկ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ տեսակետից շահավետ չէ, ապա դրանում մեղավոր են նախորդ իշխանությունները: Այսինքն, «ԱրմեՏելի» սեփականաշնորհման մասին փաստաթուղթը, որը ստորագրել