Օրվա լրահոսը
ՀՅԴ-Ն ՊԻՏԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՞Ն ՊԱՇՏՊԱՆԵՐ
Հայաստանի սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն ասուլիսում հայտարարել էր, թե ժամանակին որոշված է եղել, որ արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՍԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է պաշտպանեին Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը։ «Առավոտը» ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին խնդրեց պարզաբանել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ հայտարարությունը։ «Հայաստանում ՀՅԴ քաղաքականությունն ընդհանրապես Գերագույն մարմինն է մշակում ու իրականացնում։ Եվ
ՀՀ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ ԵՆ
«Խորհրդականը որեւէ գործնական դեր չունի, խորհրդականները, ընդհանրապես նախագահի համար ոչ մի նշանակություն չունեն։ Խորհրդական է ցանկացած քաղաքացի, որը կարծիք է հայտնում։ Նախագահի գործունեության համար խորհրդականը որեւէ գործնական դեր չունի»,- «Առավոտին» այսպես ասաց Պարույր Հայրիկյանը՝ խոսելով նախագահի խորհրդականի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Պարույր Հայրիկյանի ենթադրելի հրաժարականի մասին կարդացեք էջ 4։ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՊՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՍԴ
ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԵՆ ԽԱՇԻ՝ ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ
Հունվարի 18-ին «Առավոտն» ահազանգ ստացավ Զարուբյան փողոցի բնակիչներից, կապված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մերձակից տարածքում իրականացվող անվտանգության միջոցառումների հետ (անդրադարձը տես «Առավոտ», 19.01.99 թ.)։ Չանցած մեկ օր, «դեսպանատան հարեւանությամբ բնակվողներին» հանդիպելու հրավեր (գրավոր) ուղարկեցին տեր եւ տիկին Լեմոնները։ «Հավաքույթը» տեղի ունեցավ դեսպանատանը, դեկտեմբերի 22-ին, ժ. 18.00-ին։ Հավաքույթում խոստացվել էր հնարավորություն ընձեռել «կարծիքներ փոխանակելու դեսպանատան անվտանգության նոր
ԹՈՂ ՈՐ ՓՂԻ ՆՄԱՆ՝
ԹՈՂ ՈՐ ՓՂԻ ՆՄԱՆ՝ ՅՈԹ ՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ԾՆՈՒՆԴԸ ԱՌՈՂՋ ԼԻՆԻ Ժողովրդի կյանքը, որպես կանոն, ավանդական է։ Այդպես հարմար է։ Ահա թե ինչո՛ւ փոփոխությունները, որոնք ուղղված են մարդկանց մեջ ինչ-որ բան փոխելուն, կա՛մ վտանգավոր են, կա՛մ ուտոպիական ու դատապարտված անհաջողության։ Դպրոցը՝ որպես հանրույթ, ապրում է ավանդական (անփոփոխ), բայց եւ պիտի փոխի իր տեխնոլոգիաները։ Ի հակադրություն տեխնիկական
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հիմնական մանդատը միայնակ ծերերի բուժսպասարկումը եւ խնամքն է տնային պայմաններում՝ առայժմ միայն Երեւանում եւ Արարատի մարզի չորս քաղաքներում՝ Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ։ Հիմնական աշխատանքները կազմակերպությունը սկսել է 1995-ին։ Երեւանի մի քանի հանրակացարաններում՝ Արցախի փողոցի, Նորքի զանգվածի, ապրում են հիմնականում միայնակ ծերեր, այդ թվում փախստականներ եւ հոգեկան հիվանդներ (հատկապես Նորքի
Ո՞ՐՆ Է ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԱՂԵՏԸ
Սա բնավ էլ հռետորական հարց չէ։ Իսկապես, ո՞րն է այսօր առաջնայինը աղետյալներիս համար։ Պարոն վարչապետը զարմանում է, որ պետական ակտով շահագործման հանձնված բնակարանները դատարկ են մնում եւ դրանց տերերը չեն հրաժարվում վաղուց «ժամկետանց» դարձած տնակներից։ Հավանաբար նա, մյուս պաշտոնյաները եւս, չեն պատկերացնում, որ այդ մարդիկ ի վիճակի չեն նույնիսկ ամենաչնչին ծախսերը կատարել նորակառույց կամ ամրացված
Ռոմանտիկ անկարգության
Ռոմանտիկ անկարգության խաբուսիկ հմայքը Մենք գիտենք, որ կարգուկանոնն ապահովում է մեզ օրենքով պատկանող ամեն ինչի պահպանությունը: Սակայն այն մեզ երբեմն տաղտկալի եւ անհետաքրքիր է թվում: Անկարգությունն, ինչ խոսք, ավելի հետաքրքիր է թվում. խաբելով մերձավորներիս ես կարող եմ ձեռք բերել այն, ինչը, ըստ ընդհանուր օրենքի, ինձ չպիտի հասներ: Սակայն երբեք պետք չէ մոռանալ, որ անկարգության պատճառով
«Մեր մոտեցումը պետական է»
«98-ի օգոստոսի 1-ին Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել էր հանձնախումբ, որն ուսումնասիրում էր մարզում պահեստային հողերի օգտագործման արդյունավետության վիճակը։ Այս կոնտեքստում ուսումնասիրվեց նաեւ մարզի 11 տնտեսությունների ունեցած պահուստային հողերի օգտագործումը։ Պարզվեց, որ այդ 11 տնտեսություններն ունեն նման հողեր ոչ թե գյուղամերձ տարածքում, այլ թռչնաֆաբրիկայի հարակից հողատարածքներում։ Դա շուրջ 220 հա է։ 1994-ի Հոկտեմբերյանի գործկոմի որոշումով այս
ԴԱՏԱՎՃԻՌ՝ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Բաց նամակ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին Երբ «Առավոտ» թերթում դեկտեմբերի 18-ին տպվում էր «Կուշտը սովածին մանր կբրդե» հոդվածը, դեռեւս միամտորեն հավատում էի, որ մարզպետ Ալբերտ Հերոյանը տեղյակ չէ բնավ, թե իր տեղակալը ինչ խաղեր է խաղում, ու մտածում էի, թե նրան սխալ ինֆորմացիա ու մեկնաբանություն են տալիս։ Սակայն արձագանքը միանգամայն բացասական էր։ Իր հասցեին արված
«ՊՆԱԿԱԼԵԶ, ՊԱՏԵՀԱՊԱՇՏ…»
Շահեն Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց. «Փա՛ռք դատախազին՝ երեկվա ներկայացման համար, ինչի շնորհիվ, եթե ԱԺ-ում կային պատգամավորներ, որոնք կասկածում էին Վանո Սիրադեղյանի անմեղությանը, ապա հիմա այդ կասկածները ոչ միայն փարատվեցին, այլ ավելին՝ ապացուցվեց Վանո Սիրադեղյանի անմեղությունը»։ Աղվան Հովսեփյանը հետո շնորհակալություն հայտնեց նրան՝ դատախազությանը «փառք» տալու համար։ Շահեն Պետրոսյանը եւս մի կարգախոս հեղինակեց. «Կեցցե սովետական կոմերիտմիությունը, որն
Եզդիները շարունակ ենթարկվում են ազգային հետապնդման
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղն արդեն մեկ ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ։ Գյուղը բացառապես եզդիաբնակ է՝ 420 ընտանիք՝ 1600 բնակիչով։ Քուրդ մտավորականների միության նախագահ Ամարկե Սարդարի, Հայաստանի ազգությունների միության նախագահ Վլադիմիր Չատոեւի եւ Հայաստանի հրեական համայնքի նախագահ, նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովում ազգությունների միության ներկայացուցիչ Ռիմա Վարժապետյանի հետ հունվարի 22-ին եղանք Շամիրամում։ Շամիրամցիների մի ստվար
ՈՉ ՄԻ ՈՐՈՇԱԿԻ ՏՎՅԱԼ ԿԱՄ ԱՆՈՒՆ
Տնտեսական հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնման փաստերի վերաբերյալ Անցյալ տարվա հուլիսի 24-ին ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասուլիսում խոսելով տնտեսական հանցագործությունների եւ դրանց դեմ մղվող պայքարի մասին, նշել էր, որ 1998-ի առաջին կիսամյակի ընթացքում պետությանը հասցված վնասից վերականգնվել է 2 մլրդ 212 մլն 791 հազար դրամ։ ԱԺ մի քանի պատգամավորներ այս առնչությամբ
ԳԱՂՏՆԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՓԱԿ, ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Առավոտը» խնդրեց ԳԽ նախկին փոխնախագահ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արտաշես Թումանյանին անկեղծորեն պատասխանել, թե արդյոք խորհրդարանի ղեկավարությունը ցանկության դեպքում կարողանո՞ւմ էր տեղեկանալ փակ, գաղտնի քվեարկության անվանական տվյալներին։ «Պատասխանս բացարձակ անկեղծ է,- ասաց Արտաշես Թումանյանը։- Որպես նախկին խորհրդարանի փոխնախագահ, չեմ բացառում, որ կարող են գաղտնազերծման հնարավորություններ լինել։ Բայց ինքս անձամբ դրան մասնակցելու հնարավորություն չեմ ունեցել։ Այսինքն,
ԼԱՎ ԼՈՒՐ
Ըստ երկրապահական շրջանակներից հասած տեղեկությունների, այս օրերին քննարկվում է Վազգեն Սարգսյանի հնարավոր հրաժարականի հարցը, որի արդյունքում նախարարն ընտրելու է իր հետնորդին եւ կենտրոնանալու է զուտ կուսակցական-քաղաքական գործունեության վրա: Դա ճիշտ որոշում կլինի այնքանով, որքանով զինվորական լծակներ ունեցող իշխանության կուսակցությունից ոչ մի լավ բան չի ստացվի: Սակայն, թեեւ քաղաքացիական հասարակարգի ձեւավորման տեսակետից դա կարող է դրական
«Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ…»
Վազգեն Մանուկյանն առայժմ առիթ չէր ունեցել մեկնաբանելու անցած տարվա դեկտեմբերի 23-ին «Մարդու ժամանակը» հեռուստածրագրով Վանո Սիրադեղյանի ելույթի իրեն առնչվող հատվածները։ ԱԺՄ նախագահին խնդրեցինք նախ անդրադառնալ ՀՀՇ վարչության նախագահի այն հայտարարություններին, որ «Շարժման պառակտումը, ղեկավարների միջեւ տարաձայնությունները սկսվեցին, երբ Վազգեն Մանուկյանը գնաց կառավարություն եւ պահեց գործարանների հին տնօրեններին: Վազգենը միշտ թուլություն ուներ աշխատելու հին եւ հեշտ
Ո՞Վ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻՆ
Հունվարի 22-ին, ինչպես արդեն տեղեկացվել է, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական վեհաժողովի 10-րդ արտահերթ նստաշրջանը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ այդ ատյանի աշխատանքներին ներկա է եղել հայկական մի պատվիրակություն՝ դիտորդի կարգավիճակով։ Բավականին հետաքրքիր է նրա կազմը՝ Ազգային ժողովի պատգամավորներ Վազգեն Սաֆարյան, Վլադիմիր Բադալյան եւ Ռոբերտ Ենգոյան։ Վերջին երկուսը Կարեն Դեմիրճյանի գլխավորած
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՌԱՆ EREVAN-Ը
Մինչ Հայաստանում շարունակվում է տեղեկատվական դաշտի կայացման գործընթացը, Թուրքիան «Ինտերնետ» ցանցում առել (գնել) է Erevan անունը։ Գոյություն ունեցող միջազգային գործակալությունից ադրբեջանցիները հասցրել են առաջինը գնել հիշյալ հասցեն՝ երեւի թե ավելորդ անգամ մեզ ծաղրելու համար։ Ըստ հավաստի աղբյուրների, նրանք պատրաստ են վաճառել հայերին իրենց «սեփականությունը» (Erevan անունը) 25000 դոլարով։ Նրանք գործարքը մտադիր են առաջարկել Երեւանի քաղաքապետին
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՍՊԻՏԱԿՆԵՐՈՎ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ
ՀԿԿ կենտրոնական կոմիտեն իր դիրքորոշումը հստակ ներկայացրեց երեկվա ասուլիսում։ Հայաստանի կոմունիստների կարծիքով՝ «ԱԺ-ի անփառունակ պատմության մեջ գրանցվեց եւս մեկ մութ եւ անբարո էջ. ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ կրկին պաշտպանության տակ է վերցնում անձանց, որոնց նկատմամբ ներկայացվում են քրեորեն պատժելի ծանրագույն մեղադրանքներ»։ ՀԿԿ պատգամավորական խմբակցության հինգ անդամներ են մասնակցել ՀՀ գլխավոր դատախազի հայտի միջնորդության քվեարկությանը (խմբակցության 2
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ
«Առավոտի» այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վերջին իրադարձությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (դարձյալ) հետաձգի իր համագումարը, որը նախատեսված է հունվարի 29-30-ին՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը բացասաբար պատասխանեց։ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ, ԺԱՄԸ 4-ԻՆ» «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության մեջ պարունակվող այս հրավերը հայ իրականության մեջ էլ իր նախադեպն ունեցավ։ «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ
ԿՈԹԻԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ՀԿԿ քարտուղար Սերգեյ Բադալյանը քաղաքական գործիչների բնօրրանների մասին խոսելիս հիշեց, որ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի բնակիչները իրեն՝ Սերգեյ Բադալյանին են համարում իրենց «դեպուտատը», իսկ իրենց համագյուղացի Վանոյի մասին լսել անգամ չեն ուզում։ ՀԿԿ ասուլիսի մասին կարդացեք 2-րդ էջում: ՊՈՂՊԱՏՅԱՆԸ ԿԱՆՉՎԵՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, անցած շաբաթ հանրապետական դատախազություն էին հրավիրվել նախկին կապի նախարար Գրիգոր Պողպատյանը
ԵՎ ԼՅՈՒԿԵ՜Ր, ԼՅՈՒԿԵ՜Ր, ԼՅՈՒԿԵ՜Ր ԵՐԳԵՑԻ
Թերեւս այս հոդվածը չէր լինի, եթե մի քանի օր առաջ քրոջս ամուսինը՝ Միհրան Հարությունյանը, երեկոյան մթության պատճառով չընկներ Արցախի պողոտայում գտնվող անձրեւատար լյուկը՝ բավական լուրջ վնասելով ոտքը։ Անմիջապես հիշեցի ամերիկացի ընկերներիս պատմածը, որոնք պնդում են, որ Ամերիկայում մարդիկ մեծ հաճույքով նման պարագաներում դիմում են դատարան եւ քաղաքապետարանից ստանում ինչպես բուժման ծախսը, այնպես էլ պատկառելի գումար՝
ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ. «ԻՆՁ ՄՏԱՀՈԳՈՂԸ ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻ ՎԱՂՎԱ ՕՐՆ Է»
Չկամենալով բաց թողնել անվանի հայ շախմատիստի հետ միատեղ հանգստանալու պատեհ առիթը՝ ուզեցի նրա հետ զրուցել մեր շախմատի այսօրվա եւ վաղվա օրվա շուրջ, պարզել այս ուղղությամբ նրա մտահոգությունների մոտավոր շրջանակը։ – Որքան էլ զարմանալի թվա, մեզանում երբեք էլ չենք ունեցել շախմատի դպրոց՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի իմաստներով։ 80-ականների սկզբին կարծես նշմարվում էին դրա կայացման հիմքերը, բայց
ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԼԱՆԳԻ ԴԵՐՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԷՐ
«Եթե տեսնում եք Ազգային թատրոնի շենքը հրդեհվելիս, բարձրաձայն մի՛ սրամտեք։ Ձեզ կարող են սխալ հասկանալ»։ Հարոսլավ Հաշեկ «Քաղաքավարության տասը պատվիրաններ» Հունվարի 25-ին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմահարթակի օժանդակ սենյակներից մեկում հրդեհ բռնկվեց, որից մի հատվածը որոշակիորեն այրվեց։ Հրդեհին զոհ գնաց թատրոնի աշխատակից, չուստ կարող Աբոն, որն արդեն թոշակառու էր, իսկ նախկինում բոլերո է եղել։
ՔԱՂԱՔԱՄԱՅՐԸ ՓՈՐՁԱԿԱՅԱՆԻՑ ՈՒ ՏՆԱՄԵՐՁԻՑ ԶԱՆԱԶԱՆԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ
Հեղհեղուկ ու գորշ մեր օրերում շարունակ կորցնում ենք շատ կարեւոր մի բան։ Կորցնում ենք կամայականության, անօրենության ու լրբության հանդեպ դրսեւորվող անհանդուրժողականությունն ու գարշանքը։ Որպես հետեւություն, մեր շուրջը ասպարեզ նվաճած բացերես ու նենգաբարո ավարառության հանդես է, որը կարողանում է շրջանցել ամեն բարոյական արգելապատնեշ։ Մայրաքաղաքի հատուկենտ թուփ ու ծաղիկը դառնում են շրջակա գյուղերից ներթափանցող նախիրների սմբակի կոխան,
«ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՆԿՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ»
Հարցազրույց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ -Ֆինանսական քաղաքականությունը 1998 թ. հիմնված էր ինֆլյացիայի 9 տոկոս կանխատեսման վրա, սակայն տարվա ընթացքում դիտվել են դեֆլյացիոն միտումներ։ Ի՞նչ գործոններով էր պայմանավորված 1998 թ. «զսպված» ինֆլյացիան։ -Կենտրոնական բանկը ամեն տարի, պետական բյուջեի մասին օրենքի հանձնարարականից ելնելով, մշակում է ինֆլյացիոն սցենար եւ դրա ապահովման նպատակով դրամական զանգվածի եւ դրամական բազայի
ԱՐԴՅՈՔ ԿՔԱՆԴՎԻ՞ «ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ» ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԿԾԻԿԸ
ԱՐԴՅՈՔ ԿՔԱՆԴՎԻ՞ «ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ» ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԿԾԻԿԸ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի տնտեսական հանձնախմբի պատասխանատու, նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի տնտեսական ենթահանձնաժողովի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ զրույցի առիթը Ռոբերտ Գրինի գործն էր։ – Նախ, ի՞նչ առնչություն ունեք այդ գործին։ – 1997-ին, երբ Կալիֆորնիայի համալսարանի երեք այլ պրոֆեսորների հետ աշխատանքային այցով գտնվում էի Հայաստանում, «ԱրմենՏելի» պաշտոնյաների հետ հանդիպման առիթ եղավ։
«ԱՆՈՆՔ ԱՊԱՌՆԻ ԷԻՆ, ՄԵՆՔ՝ ՆԵՐԿԱ» ՇԱՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄԸ
Հայաստանի սոցիալիստական կուսակցության (այսուհետեւ ՀՍԿ) երեկվա ասուլիսին, եթե մեզնից մեկն ու մեկի տատը մասնակցեր, կփնթփնթար՝ «մեր հալ, ձեր հավես»։ ՀՍԿ-ը երեկվա լարվածությանն անհարիր, ինքն իրենից գոհ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին։ Անվիճելի էր, որ պարոնայք սոցիալիստները ասուլիս անցկացնելու փորձ չունեին։ Օրեր առաջ հրավիրվածը չէր կայացել, ինչպես ասվեց, զուտ տեխնիկական պատճառներով՝ կուսակցության հայտարարության տեքստը բազմացված չէր։ Հիմա
Մտավորականներ, նամակը ստորագրելուց առաջ, կարդացե՛ք այն
Մեր թերթի հունվարի 20-ի համարում տպագրված «Օրենքը ոտնահարող քաղաքապետի դեմքը» հոդվածը խիստ զայրացրել էր քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանին եւ Աբովյան քաղաքի ավագանու անդամներին։ Նրանց խնդրանքով էլ եղանք քաղաքում՝ ուսումնասիրելու հոդված-նամակում բերված փաստերի իրավացիությունը։ Հենց սկզբից պրն Ոսկերչյանը չժխտեց նամակում նշված մի քանի փաստերի իսկությունը։ Այո, պրն Ոսկերչյանը եւ նրա կինը՝ Մարիամ Ոսկերչյանն Արզնի ավանում ունեն 4500
«Ուժգին հարված»
Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանում ՀՀՇ վարչության նախագահի եւ «Հանրապետություն» խմբակցության հայտարարությունները, թե Վանո Սիրադեղյանին կալանավորելու նախաձեռնությունը քաղաքական պատվերի արդյունք է։ Ինչպե՞ս է մեկնաբանում ԱԺ որոշումը՝ գլխավոր դատախազի միջնորդությունը մերժելու վերաբերյալ։ Պատրաստվո՞ւմ է արդյոք լուծարել խորհրդարանը։ «Առավոտի» այս հարցերին ի պատասխան՝ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Իշխանությունները խոստացել էին, թե կարվի առավելագույնը, որ բացահայտվեն
Երկրի խայտառակությունը
«Առավոտը» դիմեց նախկին նախագահի գրասենյակ, խնդրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին մեկնաբանել այն միջնորդությունը, որով վերջերս Ազգային ժողովում հանդես է եկել հանրապետության գլխավոր դատախազը։ Խմբագրությունը ստացավ նախկին նախագահի հետեւյալ գրավոր պատասխանը. «Հունվարի 25-ին մենք ականատես եղանք մի իրադարձության, որն իր ցինիզմով եւ վտանգավորությամբ դեռեւս նախադեպ չի ունեցել որեւէ քաղաքակիրթ երկրի կյանքում: Հանրապետության դատախազը խորհրդարանի բարձր ամբիոնից հանդես եկավ