Օրվա լրահոսը
ԱԺ-Ն ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ
Խիստ իրազեկ աղբյուրները «Առավոտի» հետ զրույցում, իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով հայտնեցին, որ Ազգային ժողովը չի լուծարվելու՝ համենայնդեպս առաջիկա ժամանակահատվածում։ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ Ս/թ հունվարի 30-ի «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակցի հարցերին պատասխանելով՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Օրագրի» վերաբերյալ միանգամից ասեմ, որ տպագրված բոլոր նյութերը հերյուրանքներ են»։ «Օրագիր» օրաթերթի համբավին
Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆԸ ԵՎ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՆ
Երեկ կայացավ 1996 թ. «ԱրմենՏելի» նախագահի խորհրդական Ռոբերտ Գրինի ասուլիսը։ Նա պնդեց, որ կապի նախկին նախարար Պողպատյանի հայտարարությունը, թե ամերիկյան TWT կազմակերպությունը 100 մլն դոլարի ներդրում է արել Հայաստանում, չի համապատասխանում իրականությանը։ Նույնպիսի որակավորում ստացավ բարեփոխումների նախարար Վ. Ավանեսյանի հայտարարությունը՝ 9 մլն դոլարի մասին։ Մանրամասները՝ էջ 4: «ԱՅՍ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԱՑԱՎ» «Հայաստանում այս
ՊԱՇՏՊԱՆՎԵՔ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ…
Երազած եւ անցանկալի երեխաներ… Տարիների սպասումներից, տառապանքներից, այս ու այն հեղինակավոր բժշկական հիմնարկների, հայտնի ու անհայտ հեքիմների, էքստրասենսների եւ այլ իրական ու հեքիաթային բժիշկ-բուժակների դռները մաշելուց, հանդիմանանքներից ու արտասուքներից, բացահայտ ու թաքուն վիրավորանքներից հետո, վերջապե՜ս… վե՛րջ տառապանքներին: Ահա նա՛, այն պստլիկը՝ առավելագույնը, ինչ կարող էր տալ Աստված… Եվ փոխարենը… Հանրապետության կլինիկական հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժնում
ԿՐՔԵՐ ՖԻԼՄԱԴԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ
Այսօրվա դրությամբ, Հայաստանի ազգային ֆիլմադարանում պահպանվում են 2776 անուն ֆիլմ, դրան գումարած 1900 ֆիլմ, որը ժառանգություն է ստացվել «Կինոպրոկատից»։ Շուրջ 2029 ֆոտոփաստաթուղթ, 23 հազար 331 տուփ ձայնադարան, 6000 ժամ տեսագրական նյութ (վիդեո), 726 ֆիլմի մոնտաժային թերթեր ու սցենարներ։ Հրատարակել է 12 անուն մասնագիտական գրականություն, կազմակերպել բազմաթիվ փառատոններ եւ վերջերս էլ հիմնել մասնագիտական գրադարան եւ կինոյի
Արտաքնոց կամ…
Զուգարան լսելիս հաճույք չես ստանում, սակայն ավելի տհաճություն ես զգում այնտեղ մտնելիս, որը գտնվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Խոսքս միայն մեկի մասին չէ, այլ այս ֆակուլտետի բոլոր զուգարանների (համենայնդեպս, մյուս մասնաշենքերի զուգարանները առավել բարեկարգ վիճակում են գտնվում), որտեղ ոտք դնողը զզվանքից բացի ուրիշ ոչինչ չի զգում։ Մի՞թե մասնաշենքի հավաքարարները կոչված են միայն լսարանների
ՆՈՐ «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», ՆՈՐ «ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»
Դժվար է ապրել մի հասարակության մեջ, որտեղ արժեքային համակարգը գլխիվայր շրջված է։ Որտեղ ազնվության, բարության, մեծահոգության, վեհանձնության տարրական դրսեւորումները բացակայում են։ Հասարակություն, որի անդամները չգիտեն, որ անպարկեշտ է ընկածին հարվածելը, վերեւում կանգնածին քծնելը, գործընկերոջը խաբելը, դավաճանելը, աջուձախ ստելը։ Մարդկային բարձր որակները մեզանում պահանջարկ չունեն, հարգանքի ու ընդօրինակման չեն տրվում։ Ընդհակառակը՝ չարության, կեղծիքի, ստորաքարշության նկատմամբ ոչ
ԱՆՆՊԱՍՏ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայփոստ» պետական ձեռնարկությունից տեղեկացանք, որ ամփոփվել են Երեւանում եւ մարզերում ընտանեկան նպաստների վճարումները։ Մնացորդային գումարները նստում են բանկային հաշիվների վրա եւ կավելանան փետրվար ամսվա գումարներին։ 1. Արագածոտն մարզ 57.669.100 Ֆինանսավորում 53.781.250 Փաստացի վճարում 2. Արարատ 127.643.850 101.961.480 3. Արմավիր 93.554.500 84.679.850 4. Գեղարքունիք 111.239.450 107.418.950 5. Լոռի 264.361.650 239.631.000 6. Կոտայք 121.523.200 102.634.700 7. Շիրակ
ԲԺՇԿԻՆ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» Է ՊԵՏՔ
Առողջապահության բարեքանդումներից հետո առողջապահության նոր նախարարի հետ լրագրողների հանդիպման ժամանակ նորից բարձրացվեց բժիշկների «կաշառակերության» հարցը, այդ մասին ինֆորմացիա տպագրվեց «Առավոտ» օրաթերթում։ Ոչ մի անգամ չի մանրամասնվում, թե ինչ ասել է բժիշկների կաշառակերություն։ Այս թեմայով հոդվածներ գրող, բժիշկներին մրոտող հարգարժան լրագրողները գիտե՞ն, արդյոք, թե ինչպես է աշխատում բժիշկը, յուրաքանչյուր ծանր, մահամերձ հիվանդին կյանքի կոչելու համար ի՞նչ
Ոսկու տենդ
ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 9-ի թիվ 697 որոշման համաձայն, Սոթքի եւ Մեղրաձորի հանքերն ու համալիրները, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան միավորվել են «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվության ընկերության մեջ։ Որոշումն արդեն սկսել է իրագործվել։ Կառավարության որոշումից ուղիղ 2 օր հետո ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը ստորագրել է իր թիվ 500 հրամանը։ Այնուհետեւ, նոյեմբերի 27-ին,
ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՄԱՆ
Արտգործնախարարության մամուլի ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ արտգործնախարար Ն. Մելքումյանը փետրվարի 3-ին ընդունել է կարճատեւ այցով Ղարաբաղ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջոն Ֆորբսին։ Ներկայացնելով տարածաշրջան կատարած իր այցելության նպատակը՝ Ֆորբսը տեղեկացրել է, որ նախատեսվում է մարտին Լորդերի պալատում քննության առնել Ղարաբաղի հիմնախնդիրը, որի առնչությամբ իրեն անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվություն ունենալ բանակցային գործընթացի ներկայիս
ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ
Սենեգալի մայրաքաղաք Դաքարում 1998 թ. նոյեմբերի 28-29-ը կայացավ ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ծրագրերում ընդգրկված երկրագնդի շուրջ 120 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների (RIOD-ցանց) աշխատանքային հանդիպումը։ Հայաստանը ներկայացնում էին բնապահպանության փոխնախարար, կոնվենցիայի բյուրոյի անդամ Սամվել Բալոյանը եւ «Տապան» էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության նախագահ Հրանտ Սարգսյանը։ Փետրվարի 4-ին «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունում տեղի ունեցավ հանդիպում Հրանտ Սարգսյանի հետ,
Բաց նամակ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան զեկուցող Դմիտրու Վոլչիչին Հարգարժան պրն Վոլչիչ Ձեզ եմ դիմում ՀՀ Ազգային ժողովի օրաթերթ «Հայաստանի Հանրապետութիւնից» հեռացված տասներկու լրագրողների եւ նախկին գլխավոր խմբագրի անունից։ Այս նամակը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին կարող էր հղվել դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ԱԺ նախագահի կամայական ու անհիմն որոշմամբ աշխատանքից հեռացվեց «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, եւ խմբագրության տասնութ
ՄԻ ԲԱԺԱԿ ԼԻՄՈՆԻ ՀՅՈՒԹ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՄՏԱՀՈԳ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Հին անեկդոտ կա այն մասին, թե ինչպես մեկն իր գերերջանիկ, ինքնագոհ ընկերոջը տեսնելով խորհուրդ է տալիս. «Գնա մի հատ լիմոն կեր, էդ դավոլնի ռոժդ չտեսնեմ»։ Թվում է, թե տիպիկ հայկական մտածողություն է։ Պարզվում է՝ այնքան էլ չէ։ Ճիշտ եւ ճիշտ այդ անեկդոտի մոտիվներով միջազգային մի մրցանակ կա, որը տրվում է լավագույն ժպիտի համար։ Այդ մրցանակին
Այսօր ես տեսա 37 թվականը եւ զրպարտիչներին
Մեր խմբագրություն այցելած Հայաստանի ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին շատ են վրդովեցրել Վանո Սիրադեղյանի անձի շուրջ վերջերս արվող բազմաբնույթ հայտարարությունները։ Նա մտահոգված է, որ 50 տարի հետո, ուսումնասիրելով հայաստանյան մամուլը, մարդիկ կզարմանան, որ չի եղել որեւէ մեկը, որն իր քաղաքացիական կեցվածքով կարողանա օրինակ լինել մյուսների համար։ Պարոն Հարությունյանի կարծիքով, ընդօրինակման արժանի է հենց իր կեցվածքը,
ԴԱՌՆԱ՞ՆՔ ԶՈՂՈՐՄԻ ՏԻ ՏԱՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Մի՞թե վերջին ճեպազրույցներն էին Այս նստաշրջանի առաջին ճեպազրույցները գուցե վերջինը դառնան։ Համենայնդեպս, այս ենթադրության համար պարարտ հիմք էր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների տրամադրությունը, որոնց մեծ մասն արդեն իսկ գնահատում էին լուծարման անհրաժեշտությունը եւ ներկայացնում, թե ինչպես են մտադիր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նաեւ նշենք, որ լրագրողներին իրենց ներկայությամբ ընդհանրապես չպատվեցին «Հանրապետության», Հայկոմկուսի եւ «Բարեփոխումների» խոսնակները։
«Փողի թալակներ» Երեւանի խանութներում
Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության համապատասխան որոշման համաձայն, փետրվարի 1-ից Երեւանի խանութների մի մասում պետք է տեղադրվեն հսկիչ դրամարկղային մեքենաներ։ Սպառողի գրպանի համար մեքենաների վնասակարության մասին արդեն գրել ենք, Հայաստանի վաճառականների միությունն էլ իր բողոքն է ներկայացրել։ Բայց այս ամենը քիչ է։ Հայկական ճկուն ուղեղը երեւույթներին անմիջապես գտնում է համապատասխան անվանում, որը թերեւս ավելի է
ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի մասնակցությամբ «Հետագիծ» հաղորդաշարի հերթական հաղորդումը հեռարձակելուց հետո «Ար» հեռուստաընկերությունը հարկ համարեց նշել, որ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, որոնցում հեռուստադիտողներն անհամաձայնություն են հայտնում պրն Շահնազարյանի արտահայտած մտքերի հետ, եւ այդ անհամաձայնությունը կիսում է նաեւ «Արը»: Դա հիշեցրեց մի «մորուքավոր» անեկդոտ: Հրեան պարբերաբար զանգում է ՊԱԿ եւ հարցնում. «Իմ թութակը ձեր կողմերում չի՞
ԼԱՎ ԼՈՒՐ
Հասարակական կյանքը մտնում է նախընտրական փուլ։ Իսկ դա մամուլի աստեղային ժամն է։ Նոր թերթեր են ծնվում։ Հները ավելացնում են տպաքանակը։ Հասարակությունը թերթ է կարդում, անգամ սկսում է տեղական հեռուստահաղորդումներ դիտել։ Ընթերցասեր հասարակության առաջամարտիկները, հարկավ, քաղաքականությամբ զբաղվող դեմքերն են, բնականաբար, նաեւ պատգամավորները։ Երեքշաբթի օրը ԱԺ նիստի հայտարարությունների ժամին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խրոխտ ձայնով ընթերցեց տեքստ Սեւանի
ՕՐԵՆՍԳԻՐՔ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ
Այսօր խորհրդարանում, հավանաբար, երրորդ եւ վերջին ընթերցմամբ կքննարկվի ընտրական օրենսգիրքը, որով եւ հստակություն կմտնի քաղաքական որոշ հարցերում։ Խորհրդարանը կարող է նաեւ խորամանկել։ Քանի որ ընդամենը երկու նիստ է գումարվելու, ընդհանուրը՝ 3 ժամ տեւողությամբ, ապա շատ էլ հնարավոր է կիսատ թողնել քննարկումները եւ երկուշաբթի արդեն արտահերթ նիստի ներկայանալ միանգամայն այլ օրակարգով։ Ինչեւիցե, այսօրվա քաղաքական իրադարձությունների առանցքում
Եթե շոուն ճիշտ կազմակերպվի
Ընտրություններից բյուջեն կշահի Թեեւ այս Ազգային ժողովը դեռեւս չի երգել իր Կարապի երգը եւ չի ընդունել Ընտրական օրենսգիրքը, սակայն իրեն հաճելիորեն լուծարված է զգում։ Առջեւում աննախադեպ արդար ընտրություններն են՝ նոր ինտրիգներով։ Անկախ իրադարձությունների այսքան արագ (բայց սպասելի) զարգացումից՝ ՀՀ 1999 թվականի պետբյուջեն արդեն որոշակի գումարներ է նախատեսել ԱԺ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ «Ընտրությունների
10 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԳՐՊԱՆՈՒՄ
Կոմունիստները ջանում էին ջնջել քաղաքի եւ գյուղի միջեւ եղած տարբերությունները: Ցավոք, թե բարեբախտաբար, այդ աշխատանքը կիսատ մնաց: Նշված տարբերությունն իր ազդեցությունն է թողել բոլոր ոլորտների վրա: Մասնավորապես, քաղաքագիտության մեջ հայտնի է, որ թե զարգացած եւ թե չզարգացած երկրներում քաղաքն ավելի «ընդդիմադիր» է եւ քաղաքականացված, քան գյուղը: Այդ ունիվերսալ օրինաչափության հետ մեկտեղ ճորտատիրական եւ կոլխոզային թրի
Ո՜Հ, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԴ
«Շա՞տ է դժվարացել Ռոբերտ Քոչարյանի գործն այն բանից հետո, երբ նրան այլեւս խորհուրդներ չի տալիս Պարույր Հայրիկյանը»,- «Առավոտի» այս սրտացավ հարցին ի պատասխան նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասաց. «Թեեւ Պարույր Հայրիկյանն այլեւս նախագահի խորհրդական չէ՝ նա շարունակում է ղեկավարել սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովները, որոնք երկուսն էլ խորհրդակցական մարմիններ են եւ գործում
ԱԺ-ՈՒՄ ՇՐՋՈՒՄ Է ԼՈՒԾԱՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Սահմանադրության մեջ միայն մեկ տող է գրված ԱԺ-ի լուծարման մասին. «Հանրապետության նախագահը՝ խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, կարող է արձակել Ազգային ժողովը»։ «Հայրենիք» խմբի անդամ Սոս Գիմիշյանի հայտարարության համաձայն, երեկ առավոտյան Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր Արմեն Դարբինյանի, Խոսրով Հարությունյանի եւ Վազգեն Սարգսյանի հետ, բայց բանակցության արդյունքում դեռեւս որոշում չէր կայացվել ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ։ Նախագահի
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին եւ, ուրէմն, իրականացնում էին ազգային արժէքների վէրարժէքաւորման գօրծընթացը, եւ երբ որոշեցին հաշվիչներ տէղադրել ազգային հեռախօսների վերա, որպէսզի 4 (չօրս) րօպէից աւէլ խօսողներից որօշակի գումար գանձեն, ահա այդժամ, հասկանում եք, թէ ով ամէնաուժգին աղմուկը բարձրացրեց։ Բայց երբ Սադօյեանին յանգամանորեն բացատրեցին, որ չօրրորդ խօսափօղի
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԻՐԵՆՑԸ ՉԷ
Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ պատերազմները, հեղաշրջումները, տեխնիկայի անհավանական թռիչքները ոչ մի կերպ չեն անդրադառնում Հայաստանի հեռավոր գյուղերի տարիներով միօրինակ, միապաղաղ կյանքի վրա։ Ասենք՝ ինչի մասին եմ խոսում. անգամ Երեւանի փոքրիկ ցնցումներն ու քաղաքական իրարանցումները, ասենք՝ Ազգային օպերայի շռնդալից հաջողությունների լուրերը գյուղեր են հասնում կամ ուշացումով, կամ էլ ամենեւին չեն հասնում։ Գյուղի կանայք Նորաձեւություն, էկոլոգիապես մաքուր
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍԸ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԸ
Ո՞ւմ ծանոթ չէ հայ գնչուի խորհրդավոր ու անմոռաց կերպարը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպից։ Վեպի հայ գնչուի մասին պատմող հատվածից դժվար չէ համոզվել, թե ինչ անսահման խոր տպավորություն է թողել այդ զարմանալի անձնավորությունը դեռեւս մանուկ Գաբրիելի վրա։ Հայ գնչուի ով լինելու գաղտնիքը, հավանաբար, դեռ երկար պետք է հուզեր հայ ընթերցողին, եթե ինքը՝ մեծ
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ ԴԻՄԱՑ
Իր որդու սպանությունից հետո (1998 թ. սեպտեմբերի 1) քաղաքացին դիմել է գրեթե բոլոր բարձրագույն ատյաններին՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, նախագահի խորհրդականներ Պ. Հայրիկյանին, Վ. Հովհաննիսյանին, ԱԺ դատաիրավական հանձնաժողովին։ Պատասխան չկա։ Հրապարակելով որդեկորույս հոր հարցադրումները, մի բանի վրա ենք զարմանում, ինչպե՞ս է, որ բարձրացրած հարցադրումները չեն նկատել ոչ նախաքննական մարմինը եւ ոչ
«ՄԱՐԶ»ԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Մայրաքաղաքի դպրոցներում ձմեռային արձակուրդները դեռ չավարտված՝ նորից սկսվեցին։ Շնչառական սուր վիրուսային հիվանդությունների արհեստական օջախներ չստեղծելու մտահոգությամբ՝ Երեւանի քաղաքապետը դպրոցներում դասերը մինչեւ փետրվարի 8-ը հետաձգելու որոշում է կայացրել։ Մարզպետարանների կրթության վարչության պետերին մի տեղում գտնելու բարեբախտությունից օգտվելով՝ փորձեցինք ճշտել նաեւ մարզերի դպրոցների «սուր վիրուսային» վիճակը եւ ոչ միայն այդ։ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանը,
ՔԱՐԱԲԱՂՆԻՍ՝ ՓՈՂՈՑՈՒՄ
Տողերս անհավանական կարող են հնչել այսօր, սակայն եթե նույնիսկ մեկ անգամ լինեք «Երեւան» կինոթատրոնի դիմացի փողոց-շուկայում (Ֆիրդուսու փող.), ապա կհամաձայնեք ասածիս հետ։ Շուկա-փողոցի երկարությունը մոտ 100 մետր է, լայնությունը… 2 մետր, տեղ-տեղ էլ 1,5 մետրանոց անցումներով, որտեղով անընդհատ երթեւեկում են գնորդները, ինչպես նաեւ ապրանք տեղափոխող սայլակները։ Գնորդները քիչ է մնում ընկնեն կամ բարձրանան վաճառասեղանների վրա։
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ
Մեր օրերում սովորական երեւույթ է դառնում որեւէ չաշխատող հիմնարկի փակվելը։ Որպես օրենք դրանից հետո սկսվում է վերոնշյալ հիմնարկի տարածքի եւ ունեցվածքի «սեփականաշնորհման» գործընթացը։ Ըստ շենքի քաղաքի կենտրոնին մոտ գտնվելու՝ սեփականաշնորհողը լինում է ավելի հզոր որեւէ քաղաքական գործիչ կամ նրան ենթակա պետական որեւէ այլ հիմնարկ։ Նման երեւույթների մասին եթե մամուլում գրվում է, ապա այդ հրապարակումը ստանում