Օրվա լրահոսը
Օպերային երգիչը՝ ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակցի ճիրաններում
Ամիսներ առաջ մեր թերթն անդրադարձել է ընտանեկան այս վեճին. անկեղծ ասած, առանձնապես հույս չունենալով, թե մեր միջոցով ինչ-որ հարց կկարգավորվի։ Սա այն դեպքն է, որ պետք է ասել, փառք Աստծո՝ սխալվեցինք, ու օրենքը գործեց, բայց… Մինչեւ շարունակությանն անդրադառնալը, մի երկու բառով ընթերցողներին հիշեցնեմ պատմությունը։ Չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության քարտուղարության ղեկավար Նունե
Իրավիճակի փոփոխություն
Իրավիճակը փոխվում է, իմ կարծիքով, այնպես, որ պալատական նազիր-վեզիրներն արդեն չեն կարող այս կամ այն խմբավորումը նշանակել «սիրած կնոջ» թափուր պաշտոնին: Բարձրագույն պիլոտաժ Ի՞նչն է բերում ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ՝ իշխանական թիմին պատկանելությո՞ւնը, թե՞ նրա խիզախ խարազանումը: Արդյոք դա չի՞ կարելի ինչ-որ ձեւով համատեղել: Քաղաքական մանեւրի արվեստը հենց նրանում է կայանում, որ միաժամանակ լինես թե
Հերքում տանիքը փախած պատգամավորի
Հայտնում ենք, որ թեեւ «Լոգոս» հետազոտական կենտրոնը առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում Երեւանում իրականացրել է հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումներ, բայցեւայնպես, դրանցից եւ ոչ մեկում ստացված պատկերը չէր կարող հիմք հանդիսանալ «Առավոտ» օրաթերթի ս.թ. փետրվարի 6-ի համարի «Մեր տանիքը Ձեր տանիքից բարձր ա» հրապարակման մեջ Ազգային ժողովի լուծարման կամ նախագահի վարկանիշի վերաբերյալ «Լոգոս» հետազոտական կենտրոնի
Մի՛ խրախուսիր, որ չխրախուսվես
1999 թվականի ՀՀ բյուջեն թե՛ հանրապետության վարչապետը, թե՛ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը համարեցին ամենաիրատեսականը բոլոր իրատեսականներից։ Թե որքանով է բյուջեն այդպիսին, թող դատեն նրանք, ովքեր ամիսներ շարունակ աշխատավարձի երես չեն տեսնում։ Բայց որ այն ոչ միայն իրատեսական է, այլեւ, ես կասեի, լավատեսական, հատկապես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար, կասկած չկա։Բացի այն, որ ՀՀ ֆինանսների
ԿԸՆՏՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՄԻԽԱԼԿՈՎԸ 2004 ԹՎԻՆ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր Նիկիտա Միխալկովը վերջին տարիներին ճանաչված է նաեւ որպես քաղաքական գործիչ։ Այլ հարց է, թե Ռուսաստանի քաղաքական դաշտում նա ինչպիսի տեղ է գրավում։ Շատերը նույնիսկ Միխալկովին տեսնում եւ առաջադրում են Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ Եվ կարծես Միխալկովն ինքն էլ այդ հարցին հենց այնպես չի վերաբերվում եւ իր ծավալած գործունեությամբ մոտենում է դրան։ Հայաստանում է գտնվում
Հանրապետականները համաձայն են հարաբերական մեծամասնությանը
Ընդամենը օրեր առաջ կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, թե որեւէ ընտրություն չարժե, որ ժողովուրդը պառակտվի եւ որպես կառուցողական դիրքորոշում բոլորի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամություն հայտնեց։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Այս հարցին պատասխան ստանալու համար զրույցի հրավիրեցի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին։ Նա ասաց, թե առաջիկա շաբաթվա ընթացքում
ԼԵՌԸ ԴԱՐՁՅԱԼ ԵՐԿՆԵՑ, ԲԱՅՑ ՄՈՒԿԸ ԴԵՌ ՉԻ ԾՆՎԵԼ
Ավանդական կուսակցություններից ՌԱԿ-ը Հայաստանի պայմաններում կարծես թե դժվար է հարմարվում։ Եթե այլ կուսակցություններ չեղած տեղից են գոյատեւում, ՀՌԱԿ-ը եղած տեղից էլ չի կարողանում պահպանել իր շարքերի ամրությունն ու կուսակցական համախմբվածությունը։ Հետաքրքիր է, որ խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ ե՛ւ 1995-ին, ե՛ւ այսօր ՀՌԱԿ-ի մեջ ցեցն ընկավ եւ սկսեց քայքայման գործընթացը։ Երեկ լրատվության միջոցները հրապարակեցին ՀՌԱԿ վարչության
ԼԱՎ ԼՈՒՐ
Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը խնդրել է հայտնել, որ իր ծրագրերի մեջ է «Առավոտի» հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելը։ Ձեւերի մասին տեղեկություններ չունենք։ Փոխարենը՝ պրն Ղուկասյանը հավատացնում է, որ կանոնավորապես վճարում է բոլոր կոմունալ վարձերը՝ ի պատասխան մեր այն հրապարակման, ըստ որի, մարզպետի առանձնատուն մուտք գործող էլեկտրականության կաբելի վրա հաշվիչ չկա եւ այն կաթսայատնից է անցկացված։ Ամենայն
Նամակ էլ կստանաք
«Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանն «Առավոտին» տրամադրեց Առեւտրի համաշխարհային կազմակերպության պաշտոնյաների մի նամակը՝ Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ։ 1998-ի հոկտեմբերի 6-ին Սեսիլիա Կլեյնը Թոմ Թիլբերգին հասցեագրված նամակում գրում էր. «Հայաստանն ունի նոյեմբերի 30-ին նախատեսված Աշխատանքային խմբի (ԱԽ) հանդիպում, սակայն մինչեւ այժմ ես չեմ տեսել նրանց պատասխանները՝ վերջին հանդիպման ավարտին մեր կողմից տրված հարցերի առնչությամբ։ Սա բարդություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ԼԱՎ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՊՈՌՆՈՖԻԼՄԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ
Համենայնդեպս, այդպես է պնդում ԱԺՄ-ն «Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախաձեռնության առնչությամբ ԱԺՄ խմբակցության անունից ելույթ ունենալով, Շավարշ Քոչարյանն անդրադարձավ խորհրդարանի լուծարման խնդիրներին եւ հետեւյալ զուգահեռը կատարեց. «Սա նման է նրան, որ մի պոռնոֆիլմ ցույց տան եւ, երբ որ արդեն ֆիլմն ավարտվում է՝ վերջին րոպեին անջատեն, ասեն. «Վա՜յ, ամոթ է»։ Միգուցե չե՞ն
«Դեռ ինչե՜ր են լինելու»
Այսպես են գուշակում մեր քաղաքական գործիչները Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը երեկ հավաքվել էին հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարներ, պատգամավորներ։ Այնտեղ էր նաեւ Կարեն Դեմիրճյանը։ Եկել էին շնորհավորելու Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 20-րդ տարելիցը։ Բարձրաշխարհիկ, անկաշկանդ ու ֆուրշեթային տրամադրություն էր։ Նախագահը շրջապատված էր հյուրերով, մեր պատգամավորները սնվում էին։ Միայն լրագրողներս էինք մեր հարցերով հիշեցնում, որ տեղի
«ԱՐԾՐՈՒՆՆ ԻՆՁ ՄՈՏ ՄԱՐԴ ԷՐ»,- ԱՍԱՑ ԲԱԶԵՅԱՆԸ
«Առավոտի» հարցին, թե արդյոք իր ենթադրությամբ Արծրուն Մարգարյանի սպանությունը 1998-ին նրա դեմ մահափորձին էր առնչվում, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Առայժմ շատ դժվար է վերջնական որեւէ եզրակացություն անել։ Երեւի թե ինչ-որ կապվածություն գուցեեւ կա»։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս է գնահատում այս վիճակը, երբ քաղաքական հնչեղություն ունեցող սպանությունները մեկը մյուսին հաջորդում են. «Շատ վատ, ծանր մթնոլորտ է։ Երեւի ներքաղաքական ընդհանուր
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ… ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՃԱԿՆԵՐԻՆ
Երբ երկու անգամ կասկած հայտնվեց քվեարկության արդյունքների վերաբերյալ, Չարենցավանի համայնքապետ Վարդան Այվազյանն առաջարկեց, թե թող այս անգամ հայտարարեն, «որ հավատում են տաբլոյին, հավատում են քվեարկության կոճակներին»։ Քվեարկվում էր «Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացումը, ըստ որի հեռահաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագները պիտի օրենքով սահմանվեն։ Հետեւում էին բազմաթիվ ելույթներն «ԱրմենՏելի» առնչությամբ։ Հետեւում էր «Երկրապահի» դեղին քարտը կառավարությանը։ «Գործադիր իշխանությանը
ՈՉ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի 5-ին ամերիկյան «Նյու Յորք թայմս» հեղինակավոր թերթում լույս է տեսել մի խմբագրական, որը կոչվում է «Ոչ՝ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը»։ Հոդվածում կարծիք է հայտնվում, որ չի կարելի սերտացնել այդ համագործակցությունը մի երկրի հետ, որտեղ չեն հարգվում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նվազագույն նորմերը։ Ավելի մանրամասն՝ վաղվա համարում։ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի
ՄԵԿ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՊԱԿԱ՞Ս
Ըստ չճշտված տեղեկությունների, հանրությանը շուտով պաշտոնապես հայտնի կդառնա հանրապետության տնտեսական ոլորտի կարեւորագույն դեմքերից մեկի հրաժարականի մասին։ Խոսքը Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանի մասին է, որը փետրվարի 9-ին վարչապետին կամ հրաժարականի դիմում է ներկայացրել, կամ էլ պատրաստվում էր ներկայացնել։ ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Է՞Լ ԴԱՐՁՅԱԼ… «Հիմա ինչ են ասում, այս անգամ է՞լ են իմ հրահանգով պառակտվել»,- ասաց
Քսաներո՞րդ, թե՞ քսանմեկերորդ դար
Որքան մոտենում է 2000 թիվը, այնքան շատանում են վեճերն ու վիճաբանություններն այն մասին, թե ե՞րբ է ավարտվում երկրորդ հազարամյակը եւ սկսվում երրորդը։ Շատերն արդեն անհամբեր սպասում են հաջորդ 11 ամիսների ավարտին, որպեսզի երջանիկ գոչեն. «Ուռա՜, մենք արդեն ապրում ենք երրորդ հազարամյակում»։ Ախորժակներիդ՝ քացախ։ Երրորդ հազարամյակը կսկսվի միայն 2001 թ. հունվարի մեկին։ Ինչո՞ւ։ Բացում ենք Հայկական
ԿՐԿԵՍ՝ ԿՐԿԵՍԻ ՄԵՋ
Ռուսական կրկեսային մի խումբ հյուրախաղերով գտնվում է Երեւանի կրկեսում։ Մարդիկ ճամփա են կտրել, ուղտով ու արջով, շներով եւ ավանակներով եկել են հայերին ուրախացնելու։ Հայերն էլ հայավարի ուրախ էին։ Երբ Ստանիսլավսկին ասում էր, թե թատրոնը սկսվում է հանդերձարանից, մարդը գիտեր, թե ինչ էր ասում։ Մեզանում նույնիսկ թատրոնը հանդերձարանից չի սկսվում, որովհետեւ կամ չունի, կամ՝ չի գործում,
Չեկան, չտեսան, բայց հաղթեցին
Արեւելքում վստահ եմ, որ որքան էլ «հալվա, հալվա ասես՝ բերանդ չի քաղցրանա»։ Արեւմուտքում, կարծում եմ, որ որքան էլ «Շուկա, շուկա ասես՝ տնտեսությունդ դրանով չի զարգանա»։ Հետեւաբար, շուկայական տնտեսության (կամ բարեկեցության) հասնելու համար ստիպված ենք ինչ-որ բան անել։ Արածներիս բանի անունը լայն իմաստով անցումային շրջան ենք դրել։ Էդ անցումային շրջանում ով չի ալարում իր խորհուրդներով վրաներիցս
ԶՐՈՒՅՑ ԵԶԱԿԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԶԱԿԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԵՏ
-Ուղիղ մի տարի առաջ էր,- պատմեց խմբագրություն այցելած տավուշցի Գեւորգ քեռին։- Տեսնելով, որ էս պետության վրա հույս դնել չի լինի, Ռուսաստանից մի քանի օրով գյուղ եկած իմ բարեկամից պարտքով փող վերցրի, երկու մայրացու խոզ գնեցի։ Ասի՝ կնիկ, էս պետությունը վարկով ա իրա գլուխը պահում, էս պարտքն էլ թող մեր վարկը լինի։ Ես ինձ տան պրեզիդենտ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԿԱՄ՝ ՄԵՆՔ ԼԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, անկախությունից ի վեր մենք երկու իշխանություն ենք ունեցել, որովհետեւ ուղիղ մեկ տարի առաջ իշխանությունը փոխվեց: Փոխվեցին մարդիկ, փոխվեցին որոշ մոտեցումներ, սակայն մի բան մնաց նույնը՝ գրեթե ոչինչ տեղից չի շարժվում, եւ իշխանավորները հասարակությանն են մատուցում ոչ թե առաջխաղացում մատնանշող գործեր, այլ՝ որոշակի կատեգորիաներ, որոնցով էլ ուզում են նշել իրենց առավելությունները: Նախկին
Մուրադիկը քննադատում է Վազգեն Սարգսյանին
Անցած շաբաթը բուռն իրադարձություններով հագեցած շրջան էր Հայաստանի Հանրապետության համար։ Ընթերցողին շատ բան է հայտնի, ուստի կրկնություններ չեմ անի։ Անհրաժեշտ եմ համարում ընդհանուր ուրվագծերով վերլուծության ենթարկել Վ. Սարգսյանի ելույթը «Հանրապետություն» կուսակցության համագումարում։ Այդ ելույթը նախեւառաջ Հայաստանի առաջատար ու ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի ծրագրային ճառն էր, եւ ապա՝ նրանում մատչելի ձեւով բացեիբաց շարադրված է Վ. Սարգսյանի
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ՓՂԻՆ
Հայ քաղաքական մտքի պատմությունը բազմաթիվ դեպքեր է արձանագրել, երբ քաղաքական գործընթացներին կամ անձանց տրվել են ոչ քաղաքական որակումներ կամ մեկնաբանություններ։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես նախորդ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսելով պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրաժարականը պահանջող ուժերի մասին ասաց, որ նրանք Վազգեն Սարգսյանի ճկույթը չարժեն։ Շաբաթօրյա իր հեռուստահարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կուսակցություններին, որոնք փորձում են
Как только-так сразу
ԱԺ-ի այս արտահերթ նստաշրջանի օրակարգում է «ԱրմենՏել» ՀՁ-ի հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։ Սակայն վաղօրոք պատգամավորներին բաժանվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետեւյալ հաղորդումը ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին. «1999 թ. հունվարի 14-ից ՀՀ վարչապետի առաջարկությամբ, ինչպես նաեւ հանրապետական մամուլում եղած հրապարակումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգվում են 1991-1998 թ.թ.
Ոչ միայն «Երկրապահիւ» զկեցցէ կառավարութիւն
Այլ նաեւ ԱԺՄ-իւ եւ Էդուարդ Եգորյանիւ «Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե արդյոք վստա՞հ է, որ «Երկրապահի» հետ հանդիպման ընթացքում «ԱրմենՏելի» վերաբերյալ իր փաստարկները համոզել են պատգամավորներին, եւ Էդվարդ Եգորյանի նախաձեռնությանը խումբը կվերաբերվի՞ կառավարության մոտեցումներին համապատասխան՝ փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, համոզել-չհամոզելու խնդիր չի դրվել։ Ընդ որում, ես այս ընթացքում հանդիպումներ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Խորհրդարանում այսօր բազմաթիվ գուշակություններ կամ կանխատեսումներ են արվում, ստույգ եւ հավաստի աղբյուրներ վկայակոչելով՝ ժամկետներ մատնանշվում, թե երբ է գլխավոր դատախազը նորից ԱԺ միջնորդություն ներկայացնելու Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու (՞) համաձայնություն ստանալու համար։ Ըստ որոշ գուշակների՝ դեպքը պիտի տեղի ունենար դեռ երեկ՝ ժամը 4-ին։ Ըստ այլ իրազեկների՝ մեր նորօրյա Գոդոյին պետք է սպասել
ՄՈՍԿԱՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ԴՐԵՑԻՆ
Կասեր Հայաստանի Հանրապետության խիստ բարեկիրթ նախագահը Ընդսմին, նա խորհրդարանում էլ այս առումով աջակիցներ ունի։ Մեր ունեցած տեղեկություններով, «Երկրապահի» նիստում ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը նախապես դեմ էր արտահայտվել «Հայրենիք» խմբի նախաձեռնություններով արտահերթ նստաշրջան հրավիրելուն այն հիմնավորմամբ, թե չարժե դարձյալ ընդդիմությանն այս հարցերով ամբիոն ու խոսափող տրամադրել։ Եվ մեծապես Ալբերտ Բազեյանի ջանքերի շնորհիվ՝ «Երկրապահն» այնուամենայնիվ նպաստեց, որ
ԼԱՎ ԼՈՒՐ
Կիրակի օրը ռուսական հեռուստաալիքները հայտնեցին այն մասին, որ Մոսկվայի կենտրոնում վերստին հողասահքի պատճառով փողոց է փլուզվել՝ մեքենաներ են կոտրվել։ Այս փաստը մեր ուշադրությունը չէր գրավի, եթե հողասահքը տեղի չունենար Կրիվոկոլեննայա նրբանցքում։ Բանն այն է, որ ՀՀ դեսպանության շենքի ձախ պատը գտնվում է Կրիվոկոլեննայա նրբանցքի վրա։ Երեկ մենք կապվեցինք Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Վարդան Տողանյանի
Ջոկողություն ԱԺ-ում
ՀՀ նախագահի ուլտիմատումը խորհրդարանին՝ կա՛մ Վանո Սիրադեղյանին հանձնել դատախազի ձեռքը, կա՛մ լուծարվել, պատգամավորների վրա մեծ տպավորություն չի թողել։ Խորհրդարանում գերիշխում է հետեւյալ սկզբունքը. «Վանոն մեր աչքի լույսը չէ, բայց նախագահի արածն էլ արած չէ»։ Ու պատգամավորների մի մասը տրամադրված է նախագահին հակադրվելու, նրա «ինադու» որոշում ընդունելու։ Եթե նախագահի ցանկությունն ամեն գնով խորհրդարանը քրեական «էլեմենտներից» մաքրելն
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՍԻՐՏԸ»
Փետրվարի 8 քաղաքական օրվա ընթացքում Ազգային ժողովում խոսվում էր, թե ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը զանգահարել է Երեւան եւ ասել, թե 3-4 շաբաթից կվերադառնա եւ կանգնելով ինչպես դատարանի, այնպես էլ պառլամենտի առջեւ՝ կասի իր խոսքը։ Հետո ՀՀՇ վարչությունը նիստ է գումարել եւ առաջարկել, որ Վանո Սիրադեղյանն իր խոսքը Հայաստան ուղարկի նաեւ ֆաքսով՝ մամուլում տպագրելու համար։
ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՍՏԵՆՔ ՈՒ ԲԱՆԱԿՑԵՆՔ»
Հարցազրույց ԱԺՄ վարչության անդամ, նախագահի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Վարդանյանի հետ: – Պարոն Վարդանյան, ի՞նչ եք կարծում, այս նոր ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա՞, որպեսզի Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացվեն։ – Ես կասկածում եմ, որովհետեւ մթնոլորտը հիմա մոտավորապես այնպիսին է, որպիսին գոյություն ուներ 95 թվականին։ Ե՛վ ընտրական օրենսգիրքը, ե՛ւ մթնոլորտը, ե՛ւ դրված նպատակները, ե՛ւ այդ համախմբումը՝